
Հրատարակված է Մարտ 10, 2008
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ԲՐԱՅԶԱՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ»
- «Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն», - «Ազատութուն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: - «Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»: «Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշեց Ջոզեֆ Փենիգթոնը: Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնակալի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտեց. - «Կարծում եմ, որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում պարոն Բրայզային այցի ընդհանուր էությունը: Մեթյու Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»: Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանեց. - «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի. - «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի: Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն ասաց. - «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, «ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է». - «Մենք կարծում ենք, որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը: Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»:

Վերջին լուրերը, Մարտ 10, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»
1Վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների: «Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, ...ՄԱՐՏԻ 1-Ի ԵՒ 2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԵՐԵՒԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 222 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հավաստմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին, գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, ինչպես նաեւ Կենտրոն թաղային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ռուզան Խաչատրյան 1
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, կքննարկի իշխող կոալիցիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության ...ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 7-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների այսօր հրապարակված ցուցակում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը գրավում է 7-րդ տեղը: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են իսպանացի Ռաֆայել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Այսօր եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: Նույն օրը նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Պըրվանովը Բաքվում կքննարկի Կասպից ծովի նավթը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 6
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ԲՐԱՅԶԱՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ»
«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 73 ՄԱՐԴ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
3Ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին եւ Հայոց համազգային շարժման ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը անցած շաբաթավերջին հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
4
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԱՀԿ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՈՒՄ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
Հրաչ Մելքումյան, ՊրահաԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 65-Ի
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

