
Հրատարակված է Մարտ 10, 2008
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
- «Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական գործընթացը կատարելագործելու նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Վերջինիս խոսքով` արտգործնախարարությունն արձանագրել է, որ զեկույցում տեղ գտած թերությունների մի մասը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները քայլեր են ձեռնարկել դրանց արձագանքելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ընտրախախտումների համար որոշ պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելը: Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, նոր զեկույցը ավելի մեծ փաստական ապացույցների բազա է պարունակում, որոնց պարագայում ընտրությունները ոչ միայն չեն կարող համարվել ազատ ու արդար, այլեւ` կայացած: «Ներկայացված են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ, խայտառակ խախտումների մասին փաստեր, եւ հստակ ընդգծված է, որ ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմինները շատ դեպքերում ոչ միայն չեն կատարել օրենքով իրենց վերապահված գործառույթները, այլեւ միտումնավոր խոչընդոտել են թեկնածուներից մեկի` Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց աշխատանքներին»: Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ընդգծում է այն փաստը, որ միջանկյալ զեկույցում որեւէ դրական բառ որեւէ ընտրական փուլի մասին արձանագրված չէ: «Նրանք, ովքեր կընթերցեն այս զեկույցը, կհասկանան, որ Հայաստանում ընտրական համակարգը սարսափելի համակարգային ախտեր ունի», - ասում է պատգամավորը եւ հավելում. - «Ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի համեմատ` այստեղ գնահատականների խստացումը նկատելի է, ավելի ստույգ` փաստերն են ավելի սահմռկեցուցիչ»: Ըստ Ստեփան Սաֆարյանի, ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ասվում էր, թե ընտրություններն անցել են հիմնականում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, այս փաստաթղթում ընտրություններին որեւէ գնահատական տրված չէ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցի վերաբերյալ փետրվարի 19-ի ընտրություններում հաղթող ճանաչված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից որեւէ արձագանք ստանալ չհաջողվեց:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
ara գրել է:
CHNORAKALUTUN AZATUTUN RADIOKAYANIN AYS ORERIN INFORMACIA TALU HAMAR VOROVHETEV H1@ HANCAGORCUTUN E NAYEL H16UM BAROYAKANUTYAN MEC DIFICIT KA HATKAPES TAKANQ TATEVIKI MOT
Havqunox գրել է:- ara
CHNORAKALUTUN AZATUTUN RADIOKAYANIN AYS ORERIN INFORMACIA TALU HAMAR VOROVHETEV H1@ HANCAGORCUTUN E NAYEL H16UM BAROYAKANUTYAN MEC DIFICIT KA HATKAPES TAKANQ TATEVIKI MOT
levonakan haves ay dxa....te vaxits tutakes darel- ara
Havqunox գրել է:- haykakan
TATEVIK + TATEVIK ====== ROB & SELJ
ARA ERKUSOV 1 HAT KNGA CASH UNEN
ay hakakan vorr
do el me Hay knga dem haves levonakan- haykakan
Վերջին լուրերը, Մարտ 10, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»
1Վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների: «Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, ...ՄԱՐՏԻ 1-Ի ԵՒ 2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԵՐԵՒԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 222 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հավաստմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին, գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, ինչպես նաեւ Կենտրոն թաղային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ռուզան Խաչատրյան 1
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, կքննարկի իշխող կոալիցիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության ...ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 7-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների այսօր հրապարակված ցուցակում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը գրավում է 7-րդ տեղը: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են իսպանացի Ռաֆայել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Այսօր եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: Նույն օրը նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Պըրվանովը Բաքվում կքննարկի Կասպից ծովի նավթը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 6
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ԲՐԱՅԶԱՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ»
«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 73 ՄԱՐԴ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
3Ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին եւ Հայոց համազգային շարժման ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը անցած շաբաթավերջին հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
4
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԿՈՆԳՐԵՍԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԲԵՐԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանՍԿՍՎԵՑ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

