
Հրատարակված է Մարտ 08, 2008
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
- «Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական գործընթացը կատարելագործելու նպատակով»,-այդ մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Վերջինիս խոսքով, արտգործնախարարությունն արձանագրել է, որ զեկույցում տեղ գտած թերությունների մի մասը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները քայլեր են ձեռնարկել դրանց արձագանքելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ընտրախախտումների համար որոշ պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելը: Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, նոր զեկույցը ավելի մեծ փաստական ապացույցների բազա է պարունակում, որոնց պարագայում ընտրությունները ոչ միայն չեն կարող համարվել ազատ ու արդար, այլեւ` կայացած: «Ներկայացված են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ, խայտառակ խախտումների մասին փաստեր, եւ հստակ ընդգծված է, որ ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմինները շատ դեպքերում ոչ միայն չեն կատարել օրենքով իրենց վերապահված գործառույթները, այլեւ միտունավոր խոչընդոտել են թեկնածուներից մեկի` Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց աշխատանքներին»: Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ընդգծում է այն փաստը, որ միջանկյալ զեկույցում որեւէ դրական բառ որեւէ ընտրական փուլի մասին արձանագրված չէ: «Նրանք, ովքեր կընթերցեն այս զեկույցը, կհասկանան, որ Հայաստանում ընտրական համակարգը սարսափելի համակարգային ախտեր ունի»,-ասում է պատգամավորը եւ հավելում,- «ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի համեմատ` այստեղ գնահատականների խստացումը նկատելի է, ավելի ստույգ` փաստերն են ավելի սահմռկեցուցիչ»: Ըստ Ստեփան Սաֆարյանի, ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ասվում էր, թե ընտրություններն անցել են հիմնականում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, այս փաստաթղթում ընտրություններին որեւէ գնահատական տրված չէ: «Սա, կարծում եմ` շատ լուրջ իրավիճակ է ստեղծում Հայաստանում եւ բավականին դժվարին կացության մեջ դնում Սահմանադրական դատարանին, որն այսօր երեկոյան պետք է ընթերցի իր որոշումը»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամը: ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի միջանկյալ զեկույցի վերաբերյալ փետրվարի 19-ի ընտրություններում հաղթող ճանաչված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից որեւէ արձագանք ստանալ չհաջողվեց:

Վերջին լուրերը, Մարտ 08, 2008
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՒ ՏՈՊԱԼՈՎԸ ԿԻՍԵՑԻՆ ԼԻՆԱՐԵՍԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ 3-4-ՐԴ ՏԵՂԵՐԸ
3
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ բուլղարացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը կիսեցին Մորելիա-Լինարեսի գերմրցաշարի 3-4-րդ տեղերը: Նախօրեին ավարտված մրցաշարի հաղթողն ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Չնայած Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը` այսօր շուրջ երկու տասնյակ կանայք սեւ ժապավեններով երթ էին նախաձեռնել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի «փակ շուկայի» մոտից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի: Ցուցարարները ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԵՏԱԳԱ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻՑ
1
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարությամբ են հանդես են եկել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՆԱԵՒ ԿԱՐՃ ԱԼԻՔՈՎ` 9830 ԵՒ 11695
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
33
Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Սահմանադրական դատարանը այսօր մերժեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ: Դատարանի անդամ ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ` ՆԱԵՒ 25 ԵՒ 31 ՄԵՏՐ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
3Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի դատախազ Սոնա Տռուզյանը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնանկ արված աշխատակիցներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԵՒ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
6
Այսօր գլխավոր դատախազություն են հրավիրվել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած նոր զեկույցում նախորդի համեմատությամբ հայաստանյան ընտրություններին տրվել է ավելի խիստ գնահատական: Զեկույցում արձանագրված են բռնությունների եւ այլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ
Անուշ ՄարտիրոսյանԲԻՇՔԵԿՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԼԱՎՐՈՎ - ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Կարինե ՔալանթարյանԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԵՂՄԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

