
Հրատարակված է Մարտ 08, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
- «Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած նոր զեկույցում նախորդի համեմատությամբ հայաստանյան ընտրություններին տրվել է ավելի խիստ գնահատական: Զեկույցում արձանագրված են բռնությունների եւ այլ խախտումների բազում օրինակներ: «Ինթերնեյշնըլ Հերալդ Թրիբյուն»-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել ընդդիմության լռեցմանն ուղղված` Հայաստանի կառավարության քայլերին: Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Պուտինը «համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարության գործադրած ջանքերը թույլ կտան պահպանել սահմանադրական կարգը»: Թերթը նշում է, որ ի տարբերություն Ռուսաստանի` արեւմտյան կառավարությունները Քոչարյանին դիմել են արտակարգ դրությունը վերացնելու կոչով: «Վաշինգտոն Թայմս»-ը գրում է, որ Հայաստանն արգելափակել է «Ամերիկայի ձայն»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակումները, հայաստանյան մամուլին պարտադրել են ներքաղաքական զարգացումները լուսաբանելու համար օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունները: «Գազետա»-ի փոխանցմամբ, Հայաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ մամուլի սահմանափակումները բխում են արտակարգ դրության մասին հրամանագրի պահանջներից եւ ժամանակավոր բնույթ են կրում: Պարբերականը վկայակոչել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին, ով ասել է, թե ազատության սահմանափակման մասին խոսք չկա, այս բոլոր միջոցառումները ժամանակավոր են: «Գազետա»-ն հաղորդում է, որ արգելափակված են մեծ թվով կայքէջեր:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Մարտ 08, 2008
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՒ ՏՈՊԱԼՈՎԸ ԿԻՍԵՑԻՆ ԼԻՆԱՐԵՍԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ 3-4-ՐԴ ՏԵՂԵՐԸ
3
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ բուլղարացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը կիսեցին Մորելիա-Լինարեսի գերմրցաշարի 3-4-րդ տեղերը: Նախօրեին ավարտված մրցաշարի հաղթողն ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Չնայած Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը` այսօր շուրջ երկու տասնյակ կանայք սեւ ժապավեններով երթ էին նախաձեռնել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի «փակ շուկայի» մոտից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի: Ցուցարարները ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԵՏԱԳԱ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻՑ
1
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարությամբ են հանդես են եկել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՆԱԵՒ ԿԱՐՃ ԱԼԻՔՈՎ` 9830 ԵՒ 11695
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
33
Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Սահմանադրական դատարանը այսօր մերժեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ: Դատարանի անդամ ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ` ՆԱԵՒ 25 ԵՒ 31 ՄԵՏՐ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
3Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի դատախազ Սոնա Տռուզյանը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնանկ արված աշխատակիցներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԵՒ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
6
Այսօր գլխավոր դատախազություն են հրավիրվել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած նոր զեկույցում նախորդի համեմատությամբ հայաստանյան ընտրություններին տրվել է ավելի խիստ գնահատական: Զեկույցում արձանագրված են բռնությունների եւ այլ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԻՔ ՉԵՅՆԻԻ ԵՒ ՋՈՆ ԴԱՆԻԼՈՎԻՉԻ ՀԵՏ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ Է «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կարինե ՔալանթարյանՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Սարգիս Հացպանյան)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

