
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնանկ արված աշխատակիցներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին ղեկավար Կարինե Աֆրիկյանը եւ Եվրոպայի վարչության նախկին խորհրդական Առաքել Սեմիրջյանը ուղերձով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ-ի նախագահին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենին, ԵԱՀԿ-ի դեսպաններին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան առաքելություններին: Ուղերձը ստորագրած նախկին պաշտոնյաները ցավակցություն են հայտնել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին: Միաժամանակ, նրանք վրդովմունք են հայտնել այդ արյունալի իրադարձությունների առիթով, պնդելով, որ «դրանցից կհաջողվեր խուսափել այն դեպքում, եթե իշխանությունները չդիմեին բռնության»: Ուղերձը ստորագրած ԱԳՆ-ի նախկին պաշտոնյաները շնորհակալություն են հայտնում ժողովրդավարական բոլոր հաստատություններին, որոնք արագ արձագանքել են երեւանյան իրադարձություններին: «Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացում գտնել զինված ուժերի գործադրման եւ քաղաքական ձերբակալությունների համար եւ ընդդիմությանը մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի մեջ, այս զարգացումների իրական դրդապատճառ են հանդիսացել նախագահական ընտրությունների անցկացումն ու արդյունքները, որոնք, ըստ BBC-ի հաղորդագրության, «լիովին համապատասխանում էին խորհրդային հին ստանդարտներին՝ ձայները գնվել են, ընտրողներին ահաբեկել են, հեռուստատեսության լուսաբանումը հավասարակշռված չի եղել», - ասված է ուղերձում: «Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարական եւ արդար ճանապարհով ընտրված նախագահը կարող է ներքին խաղաղություն եւ կայունություն ապահովել Հայաստանում եւ վերականգնել երկրի խաթարված հեղինակությունը», - գրում են նախկին դիվանագետները: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ակնկալում են միջազգային կառույցների աջակցությունը. «Փակ լրատվամիջոցների պայմաններում, ոչ ազատ դաշտի պայմաններում Հայաստանում հնարավոր չէ իրականացնել նորմալ հետաքննություն եւ պարզել,իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել կատարվածին եւ համապատասխան կառույցների միջոցով հետաքննություն անցկացնել այդ իրադարձությունների առիթով»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը, հավելելով, թե` հավատացած է, որ միջազգային կառույցներն «ականջալուր կլինեն իրենց կոչին» : «Դրա վկայությունն այն է, որ իրադարձություններին հետեւել են տարբեր կազմակերպությունների բազմաթիվ արձագանքներ: Եվ գրեթե բոլոր արձագանքներում արտահայտված է անհանգստություն իրադարձությունների ընթացքով, բռնի ուժի կիրառման փաստերով»,- ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետը: Վլադիմիր Կարապետյանը նաեւ նշեց,-«Կարծում եմ, որ նրանք, նաեւ այն կազմակերպությունները, որոնց անդամ է նաեւ Հայաստանը, պարտավոր են մինչեւ վերջ հետամուտ լինել, որպեսզի այս ողբերգական իրադարձությունները ստանան արդարացի գնահատական»:
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՒ ՏՈՊԱԼՈՎԸ ԿԻՍԵՑԻՆ ԼԻՆԱՐԵՍԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ 3-4-ՐԴ ՏԵՂԵՐԸ
3
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ բուլղարացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը կիսեցին Մորելիա-Լինարեսի գերմրցաշարի 3-4-րդ տեղերը: Նախօրեին ավարտված մրցաշարի հաղթողն ...ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Չնայած Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը` այսօր շուրջ երկու տասնյակ կանայք սեւ ժապավեններով երթ էին նախաձեռնել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի «փակ շուկայի» մոտից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի: Ցուցարարները ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԵՏԱԳԱ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻՑ
1
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարությամբ են հանդես են եկել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՆԱԵՒ ԿԱՐՃ ԱԼԻՔՈՎ` 9830 ԵՒ 11695
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
33
Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Սահմանադրական դատարանը այսօր մերժեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ: Դատարանի անդամ ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ` ՆԱԵՒ 25 ԵՒ 31 ՄԵՏՐ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ
Սկսած ուրբաթ օրվանից` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով: «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
3Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի դատախազ Սոնա Տռուզյանը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնանկ արված աշխատակիցներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԵՒ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
6
Այսօր գլխավոր դատախազություն են հրավիրվել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած նոր զեկույցում նախորդի համեմատությամբ հայաստանյան ընտրություններին տրվել է ավելի խիստ գնահատական: Զեկույցում արձանագրված են բռնությունների եւ այլ ...
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԶՐՈՒՑԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
ՂԱՐԱԲԱՂԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

