
Հրատարակված է Մարտ 07, 2008
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆՑԱՆԿԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
- Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Թորոսյանի խոսքերով, մարտի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, որ նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձան, ընտրական գործընթացների շրջանակում չեն տեղավորվում: Նա կողմնակից է, որ լինի անաչառ եւ համարժեք վերաբերմունք այդ իրադարձություններին, բայց համաձայն չէ հնչած գնահատականներին, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունները ուժ են գործադրել: Խաղաղ ցուցարարները, ըստ Ազգային ժողովի նախագահի, բարիկադներ չեն կառուցում ու զենք չեն կիրառում, մետաղյա ձողեր ու «Մոլոտովյան» ռումբեր չեն օգտագործում: Տիգրան Թորոսյանը կարեւորել է երկխոսության ու համագործակցության առարկայի որոշարկումը` նշելով, որ քրեական հանցագործների տեղը դատարանն է, որի որոշումից հետո նրանք պիտի իրենց պատիժը կրեն, եւ նրանց հետ երկխոսության առարկա չկա: Ազգային ժողովի նախագահը նաեւ իր անհամաձայնությունն է հայտնել իրադարձություններից մի քանի ժամ հետո հնչած գնահատականներին` համարելով դրանք անզգույշ, որ, թերեւս, նաեւ հետեւանք էին լիարժեք տեղեկատվության ուշացման: Փիթեր Սեմնեբին նշել է, որ վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եղել եւ մնում են Եվրամիության ուշադրության կենտրոնում, որովհետեւ Եվրամիության համար Հայաստանն առավել մեծ նշանակության գործընկեր է դարձել: Նա հավաստել է, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այս վիճակից երկիրը դուրս բերելու գործում: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեմնեբին անցանկալի է համարել ընդունված սահմանափակումները` գտնելով, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ներգրավվեն իրավիճակի լուծումների մեջ, հնարավորինս արագ վերացվի արտակարգ իրավիճակը, վերականգնվի զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունը, մարտի 1-ի դրությամբ ձերբակալվածներն ազատ արձակվեն: Նա գոհունակություն է հայտնել, որ վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնություն է ցուցաբերել, եւ նշել է այդ համագործակցության ընդլայնման կարեւորությունը: Սեմնեբիի կարծիքով` իրադարձությունների պատճառներն ու հետեւանքները ամբողջությամբ վերհանելու եւ հետագա զարգացումները կանխելու նպատակով պետք է ստեղծվի հետաքննող խումբ: Տիգրան Թորոսյանը նշել է, թե հարգել եւ հարգում է ընդդիմության, այդ թվում արմատական, քաղաքական հայացքները, բայց չի կարծում, որ ավտոմեքենաներ այրելը քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է: Անդրադառնալով Սեմնեբիի առաջարկին` Ազգային ժողովի նախագահը կարեւորել է այդ խմբի գործունեության նպատակի ճշտումը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Ազգային ժողովի չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուն. Փիթեր Սեմնեբին, նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ, այդ քայլը շատ լուրջ եւ կարեւոր է որակել` խնդրելով պատճառները բացատրել: Տիգրան Թորոսյանն ասել է, Ազգային ժողովը դատավոր չէ եւ չի կարող որոշել որեւէ մեկի հանցավոր լինել կամ չլինելը, սակայն չէր կարող լիակատար հնարավորություն չստեղծել լիարժեք քննության համար: Նշված պատգամավորներից երկուսը այժմ փախուստի մեջ են, եւ որեւէ մեկը չէր կարող երաշխավորել, որ մյուս երկուսն էլ այդ քայլին չեն դիմի: Թորոսյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակից ամեն ինչ կպարզվի, եւ եթե պատգամավորները որեւէ քրեական հանցանք չեն գործել, նրանք ազատ կարձակվեն:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
mard գրել է:
Aj cagar Tigran Torosyan, ko vergn el e galu.
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ: ...ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ 4 ՓՈՒԼՈՎ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հրամանատարաշտաբային զորավարժությունները Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում կանցնեն 4 փուլով: Այդ մասին այսօր հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի պետի ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր ...ՄԱՐԻՈՍ ԿԱՐՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
Հայազգի Մարիոս Կարոյանն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ: Կիպրոսահայ լրատվամիջոցների վկայությամբ՝ սա Հայաստանից դուրս հայերի կողմից զբաղեցրած ամենաբարձր պաշտոնն է: Վերջին երեք տարիների ընթացքում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբակցության ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՑԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը, որտեղ նախագահության թեկնածուներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճարկում են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, լսեց ...ԽԱԽՏՎԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐԱՎՈՒՄ
Այս գիշեր խախտվել է հրադադարը Լեռնային Ղարաբաղի հարավում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում, ադրբեջանական կողմից մի քանի անգամ կրակ է բացվել հրազենային ...ԳԵՂԱՄ ԽԱԼԱԹՅԱՆ. «ՕՐ ՉԿԱ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉՀԱՐՁԱԿՎԵՆ ՀԱՅԻ ՎՐԱ»
1
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը փաստել է, որ Մոսկվայում ավելի ու ավելի հաճախ են դառնում հարձակումները հայերի վրա: «Օր չկա, որ Մոսկվայում չհարձակվեն հայի վրա: Միայն երկու ամսվա ընթացքում ...ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ. «ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ»
Ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը «Տրիբունա» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանի ղեկավարությունն անսա Արեւմուտքի հորդորներին եւ երկխոսություն նախաձեռնի ընդդիմության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ»
2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ է տեղի ունեցել, սակայն այդ փորձն ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման: «Ի տարբերություն այն երկրների, որտեղ «գունավոր ...ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
1Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն այսօր առաջարկել է դադարեցնել Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին: Կուսակցության հանրապետական վարչության երեկ տարածած հայտարարության մեջ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ
11
Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՒ ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հնդկաստանի նախագահ Պրտիբհա Դեւիսինգհ Պատիլը եւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: Կառավարության տեղեկատվության ...ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՈՐՈՇ ԿԱՅՔԷՋԵՐԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Այս օրերին անհասանելի են մի շարք ինտերնետային կայքէջեր: «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այդ կայքէջերի անմատչելիությունը իրոք նախատեսված է: ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Այսօր երեկոյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանյան «Զավտրա» թերթը «Ծիրանը դեռ չի հասել» խորագրի ներքո գրում է, թե «հաղթողներին եւ պարտվողներին արդյունքով միանգամայն գոհացնող Ռուսաստանի հանգիստ եւ անամպ նախագահական ընտրությունների համեմատությամբ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԴԱՇՏԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԻՑ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել Հայաստանում: Այդ մասին հայաստանյան ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ
«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամով եւ մայրաքաղաք Երեւանում արտակարգ դրություն սահմանելու փաստով, ինչը ազդեցություն կգործի նաեւ տեղական մարմինների վրա՝ երկրի ամբողջ տարածքում», - հայտարարել ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»: ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ
Գերմանիայի կառավարությունն այսօր կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ հրաժարվել բռնությունից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ֊-Վալտեր Շտայնմայերի տարածած հայտարարության ...«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ». «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԳՆՈՒՄ Է»
«Ժողովրդավարությունը, ինչի մասին հայերը երազել են տասնամյակներ շարունակ Մոսկվայի լծի տակ, ձեռքից գնում է», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը «Հայաստանի մութ oրերը» վերնագրված խմբագրականում` ընդգծելով, թե ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆՑԱՆԿԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Թորոսյանի խոսքերով, մարտի լույս ...ԱԼԻԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցը Բաքվում քննարկել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխտնօրեն Նիկոլաս Գրոնոյի հետ: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ կողմերը կարծիքներ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
«Եվրամիությունը, լրջորեն մտահոգված լինելով Վրաստանի վերջին զարգացումներով, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բացահայտ հակամարտուԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆԴ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Ռուզաննա ՍտեփանյանՈՒՐՈՒԳՎԱՅԱՀԱՅ ՄԱՐԶԻՉԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Դիեգո Կարամանուկյան, ՄոնտեվիդեոԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

