
Հրատարակված է Մարտ 07, 2008
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
- Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»: Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում: Թիվ 1 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթակվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել: Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին: Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց կողմից այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ»` զորօրինակ 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի: Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին): Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին): Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները: Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ: Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները: Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին: Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30,32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13.30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6,8/16,8/17,8/21,8/23,8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը: Թիվ 34/01,34/07,34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի: Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3,21,23,24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան: Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով: Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը: Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելեւ վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել: Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է: Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը: Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր: «Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»: Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ: «Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»: «Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարսգայնի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», - արձանագրված է զեկույցում: Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել:

Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ: ...ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ 4 ՓՈՒԼՈՎ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հրամանատարաշտաբային զորավարժությունները Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում կանցնեն 4 փուլով: Այդ մասին այսօր հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի պետի ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր ...ՄԱՐԻՈՍ ԿԱՐՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
Հայազգի Մարիոս Կարոյանն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ: Կիպրոսահայ լրատվամիջոցների վկայությամբ՝ սա Հայաստանից դուրս հայերի կողմից զբաղեցրած ամենաբարձր պաշտոնն է: Վերջին երեք տարիների ընթացքում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբակցության ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՑԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը, որտեղ նախագահության թեկնածուներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճարկում են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, լսեց ...ԽԱԽՏՎԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐԱՎՈՒՄ
Այս գիշեր խախտվել է հրադադարը Լեռնային Ղարաբաղի հարավում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում, ադրբեջանական կողմից մի քանի անգամ կրակ է բացվել հրազենային ...ԳԵՂԱՄ ԽԱԼԱԹՅԱՆ. «ՕՐ ՉԿԱ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉՀԱՐՁԱԿՎԵՆ ՀԱՅԻ ՎՐԱ»
1
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը փաստել է, որ Մոսկվայում ավելի ու ավելի հաճախ են դառնում հարձակումները հայերի վրա: «Օր չկա, որ Մոսկվայում չհարձակվեն հայի վրա: Միայն երկու ամսվա ընթացքում ...ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ. «ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ»
Ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը «Տրիբունա» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանի ղեկավարությունն անսա Արեւմուտքի հորդորներին եւ երկխոսություն նախաձեռնի ընդդիմության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ»
2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ է տեղի ունեցել, սակայն այդ փորձն ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման: «Ի տարբերություն այն երկրների, որտեղ «գունավոր ...ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
1Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն այսօր առաջարկել է դադարեցնել Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին: Կուսակցության հանրապետական վարչության երեկ տարածած հայտարարության մեջ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ
11
Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՒ ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հնդկաստանի նախագահ Պրտիբհա Դեւիսինգհ Պատիլը եւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: Կառավարության տեղեկատվության ...ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՈՐՈՇ ԿԱՅՔԷՋԵՐԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Այս օրերին անհասանելի են մի շարք ինտերնետային կայքէջեր: «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այդ կայքէջերի անմատչելիությունը իրոք նախատեսված է: ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Այսօր երեկոյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանյան «Զավտրա» թերթը «Ծիրանը դեռ չի հասել» խորագրի ներքո գրում է, թե «հաղթողներին եւ պարտվողներին արդյունքով միանգամայն գոհացնող Ռուսաստանի հանգիստ եւ անամպ նախագահական ընտրությունների համեմատությամբ, ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԴԱՇՏԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԻՑ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել Հայաստանում: Այդ մասին հայաստանյան ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ
«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամով եւ մայրաքաղաք Երեւանում արտակարգ դրություն սահմանելու փաստով, ինչը ազդեցություն կգործի նաեւ տեղական մարմինների վրա՝ երկրի ամբողջ տարածքում», - հայտարարել ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»: ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ
Գերմանիայի կառավարությունն այսօր կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ հրաժարվել բռնությունից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ֊-Վալտեր Շտայնմայերի տարածած հայտարարության ...«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ». «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԳՆՈՒՄ Է»
«Ժողովրդավարությունը, ինչի մասին հայերը երազել են տասնամյակներ շարունակ Մոսկվայի լծի տակ, ձեռքից գնում է», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը «Հայաստանի մութ oրերը» վերնագրված խմբագրականում` ընդգծելով, թե ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՆՑԱՆԿԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Թորոսյանի խոսքերով, մարտի լույս ...ԱԼԻԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցը Բաքվում քննարկել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխտնօրեն Նիկոլաս Գրոնոյի հետ: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ կողմերը կարծիքներ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԱԳԱՑՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Անուշ ՄարտիրոսյանՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարում` ԼԵռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

