
ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, ով ժամանել է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Թորոսյանը Պրեսկոտին է ներկայացրել իր նկատառումները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրա գնահատմամբ` կատարվածը բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը, որի թեկնածուն 53 տոկոս ձայներ էր ստացել, 130-ից ավելի ընտրատեղամասերում ընտրություններից հետո կատարված վերահաշվարկի արդյունքում միայն երկու տեղամասերում էին ձայների էական տարբերություններ արձանագրվել, այդ տեղամասերի հանձնաժողովների նախագահների նկատմամբ դատական գործ է հարուցված: Այնուհետեւ երկու թեկնածուներ դիմեցին Սահմանադրական դատարան, որը 10 օրվա ընթացքում պետք է վճիռ կայացներ: Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, թե կատարվածն ընտրությունների հետ կապ չունեցող իրադարձություններ էին, այլ ատելության, վրեժի դրսեւորումներ, որ դժբախտաբար մարդկային զոհերի հանգեցրին, եւ որի մեղավորը նա համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը անկախ իր քաղաքական հայացքներից` պարտավոր էր հանդարտեցնել իր կողմնակիցներին: Տիգրան Թորոսյանը իր համաձայնությունն է հայտնել ԵԽԽՎ-ի նախագահի հայտարարությանը, ըստ որի` «ընտրությունների հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե փողոցային բախումներով»: Միաժամանակ, Ազգային ժողովի նախագահը անհամաձայնություն է արտահայտել երկխոսություն եւ ձերբակալվածների ազատ արձակում պահանջող հայտարարություններին: Նրա գնահատականով` նման հայտարարությունների հեղինակները ուղղակի վատ տեղեկացված են, որովհետեւ ձերբակալված են քրեական հանցագործություններ կատարողները, որոնք պետք է պատժվեն: Երկխոսությունն անհրաժեշտ է, բայց ոչ թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը Սահմանադրական դատարանի խնդիրն է, այլ երկրի հետագա ընթացքի, բարեփոխումների վերաբերյալ` բոլոր քաղաքական ուժերի հետ, ասել է Թորոսյանը: Ջոն Պրեսկոտը նշել է, որ իր դերն է օժանդակել դժվարին իրավիճակում հայտնված` Եվրախորհրդի անդամ երկրին եւ առավելագույն ժողովրդավարական մասնակցություն ապահովել երկրի քաղաքական կյանքում: Եթե զանգվածային ցույցերով իրավիճակը ապակայունացնելու վտանգ կա, յուրաքանչյուր կառավարություն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար: Բայց յուրաքանչյուր իրավիճակում կան տարբեր մեկնաբանություններ` թե ինչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պետք է դատարանները տան: Եվրախորհրդի նպատակն է արդար գնահատական տալ ընտրությունների ընթացքին. այդպիսի գնահատական տրվել է քվեարկությունից անմիջապես հետո, նշելով, որ վերջնական գնահատականը կտրվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Նրա խոսքով` ժողովրդավարական կառույցների ստեղծման առումով Հայաստանում կա լուրջ առաջընթաց, բայց կա նաեւ վստահության պակաս այդ կառույցների գործունեության նկատմամբ: Պրեսկոտը ասել է, որ իր հաշվետվության մեջ նպատակ ունի նշել դրական քայլեր, որոնք կարող են նպաստել Եվրախորհրդի անդամ պետությանը ստեղծված վիճակից դուրս գալու համար, եւ որպեսզի երկխոսության ոչ մի կողմ իրեն պարտված չզգա եւ քայլեր արվեն դեպի համաձայնություն: Միայն Սահմանադրական դատարանը պետք է որոշի` արդար են եղել ընտրությունները, թե ոչ: Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել վստահության եւ հանդուրժողականության խորացմանն ուղղված քայլերը եւ նշել, որ ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ իրավիճակի շտկման համար: Ջոն Պրեսկոտին ընդունել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Պրեսկոտը նշել է, որ իր արտահերթ այցի նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում` կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ, եւ հաշվետվություն ներկայացնել ԵԽԽՎ-ի նախագահին եւ գլխավոր քարտուղարին: Կողմերի համոզմամբ` Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի լուծման միակ ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է եւ քաղաքական երկխոսությունը: Ջոն Պրեսկոտի խոսքով` իրենց նպատակն է ոչ թե մեղադրանքներ ներկայացնել կողմերին, այլ օգնել եւ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:
Քննարկում
Aram գրել է:
Mnum er, vor mi hat el shnorhakalutyun haytnein, vor amboxj joxovrdin chen jardel!!! Hla tox mi hat evropaci zohver? Xexj hay joxovurd!!!!!!!!!!!!!!
Hay mard գրել է:- Aram
Mnum er, vor mi hat el shnorhakalutyun haytnein, vor amboxj joxovrdin chen jardel!!! Hla tox mi hat evropaci zohver? Xexj hay joxovurd!!!!!!!!!!!!!!
Tigran Torosyan, du jebkir es.- Aram
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՇՐՋԱՆՈՒՄ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այցելել է Թարթարի շրջան, որտեղ նախօրեին փոխհրաձգություն էր տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ: Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԵՏԱՄՈՒՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԺՎԵՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հետընտրական շրջանում երկրում առաջացած ներքաղաքական իրավիճակին, տվել որոշակի հանձնարարականներ: «Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՏ ԱՐԵՆՍԻՆ
1
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին` ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
4Երեկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին մտահոգություն է հայտնել մամուլի, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումների եւ արգելքների առթիվ: ...ՔՈՐԻ ՈՒԵԼԹ. «ՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից: ...ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
2Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, ով ժամանել ...ՎԼԱԴԻՄԻՐ ԺԱՐԻԽԻՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՓԱՐԻՉ ԵՆ ԴՐԵԼ ԿԱԹՍԱՅԻ ՎՐԱ, ՍԱԿԱՅՆ ԿԱԹՍԱՆ ԴԵՌ ԵՌՈՒՄ Է»
Մոսկվայի ԱՊՀ-֊ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրադրությունը, սակայն «կաթսան դեռ եռում է»: «Իշխանությունները կափարիչով ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների փաստով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի ...ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՍ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇԱՆՍԵՐ ԿԱՆ»
ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կարծիք է, հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունն առկա է: «Կարծում ենք, որ կարգավորման շանսեր կան, եւ ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄ ԼԻՆՈՒՄ Է ՀԱՄԱՐՅԱ ԱՄԵՆ ՕՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում լինում է համարյա ամեն օր: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը այսօր ...ԿԸՀ-Ն, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՌԱՀ-Ը ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՄԵՐԺԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), Դատախազության, Ոստիկանության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչները հայտարարեցին, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարդինալի այցը գնահատել է որպես ...ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կարողությունը վերջին տարում ավելացել է մեկ միլիարդ դոլարով եւ կազմել 16 միլիարդ: Այդ են վկայում «Ֆորբս» ամերիկյան հանդեսի հրապարակած տվյալները: Թեեւ 90-ամյա Քըրք ...ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱ. «ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան կարծիք է հայտնել, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող չճանաչված ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան է ժամանել ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, երեկոյան Բրայզան, որը Երեւան է ժամանել ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՎ
Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներով, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Այդ մասին երեկվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ...ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: «Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ժամանակն է մեղմացնելու Հայաստանում ստեղծված ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՄԻՆՉ ՕՐՍ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության համաձայն` մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԵՒ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` զրուցակիցները ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» պարբերականի փոխանցմամբ, Բաքվից Երեւան մեկնող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ասել է, թե Հայաստանի կառավարությանը կփոխանցի, որ ոչ մի դեպքում ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՄԻՋՈՑՆ Է, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ»
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՒԷ ԿՈՂՄԻ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ
Միացյալ Նահանգները Հայաստանի ներքաղաքական հակամարտության որեւէ կողմի չի աջակցում. այսպիսի հայտարարությամբ է անցած գիշեր հանդես եկել Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին: Հայաստանի ներքաղաքական կացությանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում ...
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Անուշ ՄարտիրոսյանՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ
Կարինե ՔալանթարյանԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ ԵՐԵԿՈ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՀՍԿՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

