
Հրատարակված է Մարտ 06, 2008
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՄԻՋՈՑՆ Է, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ»
- Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արտակարգ դրության մասին նախագահի հրամանագիրը բխում Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածից: «Մի քանի իրավունք կա, որ բացառվում է` 15-րդ հոդվածում հստակ նշվում է, որ դրանք չեն կարող նույնիսկ արտակարգ դրության ժամանակ սահմանափակվել, մնացածը կարող են սահմանափակվել` ելնելով իրավիճակից եւ ողջամիտ սահմաններով, եւ դրանց մասին պետք է տեղյակ պահվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Ըստ 15-րդ հոդվածի, այն իրավունքները, որոնք սահմանափակվել են, բացառության մեջ չեն մտնում, եւ նաեւ դրանց մասին տեղեկացվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Այսինքն, կոնվենցիայի տեսակետից ամեն ինչ նորմալ է», - նշեց օմբուդսմենը: «Իսկ կարո՞ղ է արդյոք խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելը սահմանափակվել այնքան, որքան հիմա սահմանափակված է, այսինքն` բացառապես միայն պաշտոնական տեղեկատվություն տարածելը», - այս հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, կան որոշ ազատություններ, իրավունքներ, որոնք ես ընդհանրապես, որպես մարդու իրավունքների պաշտպան, կողմնակից չեմ, որ սահմանափակվեն: Որովհետեւ խոսքի ազատությունը այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս քաղաքական երկխոսության եւ հարցի լուծման: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով բեւեռացվածությունը, այդ թվում նաեւ լրատվամիջոցների, միգուցե դրանով է պայմանավորված եղել, որ փորձել են սահմանափակել եւ պաշտոնական վարկածի սահմաններում մնալ: Այսօր մենք դիմում ենք ստացել եւ փորձում ենք ուսումնասիրել համաչափությունը` այն թերթերը, որոնք չեն տպագրվում, եւ այն թերթերը, որոնք տպագրվում են, եւ ինչ տեքստ են տպագրում, որքանով են դրանք համապատասխանում պաշտոնական վարկածին: Այսօր մենք այդպիսի բողոք ենք ստացել, հանձնարարել ենք արդեն, մեր մասնագետները զբաղվում են: Այստեղ նաեւ համաչափության խնդիր կա, պետք է փորձենք հասկանալ»: Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվող` տարբեր մարդկանց հետ հարցազրույցներին, որոնցում, հիմնականում, քննադատվում է ընդդիմությունը, օմբուդսմենը հայտարարեց. - «Եթե դրանք հեռուստատեսությամբ ցույց են տրվում, ուրեմն դա պաշտոնական կանխավարկածն է, ես այդպես եմ հասկանում: Պաշտոնական մոտեցումն է, որ այս ամենը չպետք է լիներ, դա մեզ վայել չէր, եւ այլն»: «Փողոցի մարդը ո'չ պաշտոնատար անձ է եւ ո'չ էլ հանրապետության նախագահն է նրան լիազորել պաշտոնական հայտարարություն անելու համար», - այս դիտարկմանը Հարությունյանը արձագանքեց. - «Հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ: Ուրեմն, երեւի կարծիքների այդ տեսակն է պետության կողմից պաշտոնական կանխավարկած համարվում, այդ պատճառով միայն այդ տեսակն է ներկայացվում: Ուրիշ բացատրություն չունեմ: Մարդու իրավունքների տեսակետից` ամեն մի միակողմանիություն ոչ թե հարցի լուծման է բերում, այլ հակասությունների խորացման: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոլոր տեսակետները ներկայացվեին: Օմբուդսմենը հայտնեց նաեւ, որ պատասխան չի ստացել մարտի 3-ի հայտարարությունում իր ներկայացրած մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին ե’ւ ընդդիմությանը, ե’ւ իշխանության ներկայացուցիչներին: Նա չի ստացել նաեւ նույն օրը ոստիկանության պետին հղած իր մի շարք դիմումների պատասխանը. - «Չեմ ստացել, բայց ժամանակ դեռ կա, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս, ժամկետ է տալիս, եւ այդ ժամկետը դեռ չի լրացել: Կարծում եմ, որ կստանանք, որովհետեւ ոստիկանությունը միշտ շատ պարկեշտ, ժամանակի մեջ տեղավորվելով ե’ւ պատասխանել է, ե’ւ համագործակցել է»: Վկայակոչելով կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերը` «այն, ինչ եղել է, դրանում նաեւ մենք ենք մեղավոր», Արմեն Հարությունյանը ասաց. - «Եվ դա շատ հաճելի էր: Հասարակությունը երկփեղկված է, եւ պետք է երկխոսություն, ընդ որում` նույնիսկ եթե մարդիկ իրար ատում են, պետք է երկխոսության ճանապարհով գնալ, ուրիշ ճանապարհ չկա: Պետք է պատասխանեն նրանք, ովքեր պատճառ են դարձել, հրահրել են, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք այդտեղ էին: Բոլորս էլ հասկանում ենք` նմանատիպ հավաքների ժամանակ կան նաեւ մարդիկ, որոնք ալան-թալանի ընդունակ մարդիկ են, բայց հիմնական մասը այդտեղ ժողովրդի մաս է եղել: Այսինքն, մենք պետք է դրականն ու բացասականը իրարից առանձնացնենք, եւ դա էլ ես լսեցի: Այս էլ երկրորդ անգամ նա նմանատիպ կոչ է անում եւ նմանատիպ մոտեցում է ցուցաբերում: Երեւի թե ժամանակն, է, որ այս մոտեցումը որդեգրվի նաեւ մնացածի կողմից»: «Իհարկե, հակասություններ կան, միշտ էլ լինում են հակասություններ, առանց հակասությունների հասարակությունը մեռած է, բայց այդ հակասությունները քաղաքական երկխոսության միջոցով պետք է լուծվեն», - ընդգծեց օմբուդսմենը: Եվրամիության նախագահության հայտարարության առնչությամբ, որում, մասնավորապես, կատարվածի անկախ միջազգային հետաքննություն իրականացնելու կոչ կա, Արմեն Հարությունյանը ասաց. - «Ես կողմ կլինեի, որ անկախ փորձաքննություն լինի, որովհետեւ ես կողմ եմ յուրաքանչյուր այնպիսի փորձաքննության, որին կհավատա հասարակության մեծամասնությունը: Որովհետեւ միայն այդ ժամանակ կամաց-կամաց կոնսոլիդացիայի ճանապարհով կարող ենք գնալ»:

Վերջին լուրերը, Մարտ 06, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՇՐՋԱՆՈՒՄ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այցելել է Թարթարի շրջան, որտեղ նախօրեին փոխհրաձգություն էր տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ: Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԵՏԱՄՈՒՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԺՎԵՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հետընտրական շրջանում երկրում առաջացած ներքաղաքական իրավիճակին, տվել որոշակի հանձնարարականներ: «Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՏ ԱՐԵՆՍԻՆ
1
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին` ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
4Երեկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին մտահոգություն է հայտնել մամուլի, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումների եւ արգելքների առթիվ: ...ՔՈՐԻ ՈՒԵԼԹ. «ՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից: ...ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
2Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, ով ժամանել ...ՎԼԱԴԻՄԻՐ ԺԱՐԻԽԻՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՓԱՐԻՉ ԵՆ ԴՐԵԼ ԿԱԹՍԱՅԻ ՎՐԱ, ՍԱԿԱՅՆ ԿԱԹՍԱՆ ԴԵՌ ԵՌՈՒՄ Է»
Մոսկվայի ԱՊՀ-֊ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրադրությունը, սակայն «կաթսան դեռ եռում է»: «Իշխանությունները կափարիչով ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների փաստով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի ...ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՍ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇԱՆՍԵՐ ԿԱՆ»
ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կարծիք է, հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունն առկա է: «Կարծում ենք, որ կարգավորման շանսեր կան, եւ ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄ ԼԻՆՈՒՄ Է ՀԱՄԱՐՅԱ ԱՄԵՆ ՕՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում լինում է համարյա ամեն օր: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը այսօր ...ԿԸՀ-Ն, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՌԱՀ-Ը ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՄԵՐԺԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), Դատախազության, Ոստիկանության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչները հայտարարեցին, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարդինալի այցը գնահատել է որպես ...ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կարողությունը վերջին տարում ավելացել է մեկ միլիարդ դոլարով եւ կազմել 16 միլիարդ: Այդ են վկայում «Ֆորբս» ամերիկյան հանդեսի հրապարակած տվյալները: Թեեւ 90-ամյա Քըրք ...ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱ. «ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան կարծիք է հայտնել, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող չճանաչված ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան է ժամանել ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, երեկոյան Բրայզան, որը Երեւան է ժամանել ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՎ
Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներով, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Այդ մասին երեկվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ...ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: «Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ժամանակն է մեղմացնելու Հայաստանում ստեղծված ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՄԻՆՉ ՕՐՍ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 407 ՄԱՐԴ
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության համաձայն` մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԵՒ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` զրուցակիցները ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» պարբերականի փոխանցմամբ, Բաքվից Երեւան մեկնող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ասել է, թե Հայաստանի կառավարությանը կփոխանցի, որ ոչ մի դեպքում ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՄԻՋՈՑՆ Է, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ»
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՒԷ ԿՈՂՄԻ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ
Միացյալ Նահանգները Հայաստանի ներքաղաքական հակամարտության որեւէ կողմի չի աջակցում. այսպիսի հայտարարությամբ է անցած գիշեր հանդես եկել Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին: Հայաստանի ներքաղաքական կացությանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀՅԴ-Ն «ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ»
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ «ԳՈՆԵ 10-15 ՕՐՈՎ» ԲԱՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ՀԱԿԱԴԻՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՎԿԱՍ»
Ռուբեն ՄելոյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

