
Հրատարակված է Մարտ 05, 2008
26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, 27 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ՄԵԾ ԹՎՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
- Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Այսինքն, 27 հոգին կասկածյալի կարգավիճակում են, եւս 26 անձ արդեն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրանց առաջադրվել են մեղադրանքներ` Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Խոսքը վերաբերում է 225 պրիմ («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը»), 225 («Զանգվածային անկարգություններ»), 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներին», - ասաց Սոնա Տռուզյանը: Նա հաստատեց, որ կան նաեւ «մեծ թվով» հետախուզվողներ, որոնց անունները չեն հրապարակվում` ելնելով նախաքննության շահերից: «Դրանք մի քանի տասնյակի՞ են հասնում», - այս հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հակադարձեց. - «Ավելի մանրամասն տեղեկատվություն հետախուզվողների վերաբերյալ թույլ տվեք չհրապարակել, որովհետեւ դա է պահանջում նախաքննության շահը: Աննախադեպ հանցագործություն է տեղի ունեցել, Հայաստանի, թերեւս, պատմության մեջ, որը բավական լուրջ աշխատանք է պահանջում` ամբողջական բացահայտումն ապահովելու համար, ինչպես` պատճառահետեւանքային կապը, շարժառիթները, կազմակերպիչները: Այնպես որ, թույլ տվեք այս փուլում նաեւ հետախուզվողների մասին որեւէ լրացուցիչ տվյալներ չհայտնել, որովհետեւ մտավախություն կա, որ դա նրանց կօգնի` հետագա փախուստը ավելի արդյունավետ դարձնելու համար»: Սոնա Տռուզյանը վստահեցրեց, որ նախաքննական մարմինը կատարել է բավական մեծածավալ աշխատանք. - «Առգրավվել եւ հետազոտվել են դեպքի նկարագիրը արտացոլող բոլոր տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց արդյունքում արդեն իսկ կարող ենք ասել, որ նախաքննական մարմինը, ըստ էության, տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը եւ դեպքերի զարգացմանը, թե ինչպես են զարգացել իրադարձությունները եւ ով ինչ մասնաբաժին է ունեցել: Եվ վստահեցնում ենք, որ որեւէ կարգազանց անպատիժ չի մնա»:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
klkl գրել է:
Փաստորեն ամբողջ ապացույցները նկարահանված են իշխանությունը քանդել փորձող ուժերի կողմից, որ հետագայում «պատմեին մարդկանց և ցուցադրեին» թե ինչ համաժողովրդակն շարժմամբ գրավեցին «բռնատիրությունը» և ջարդեցին «ղարաբաղյան կլիկը»: Հիմա այդ նկարահանումները իրենց դեմ են օգտագործվելու: Փառքդ շատ լինի Աստված:
Hay Mard գրել է:
ura en pachinyanin brnen zzi hanen
Արթուր գրել է:- Hay Mard
ura en pachinyanin brnen zzi hanen
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ երկու անգամ ինքնակոչված, ՀՀ Սահմանադրությունը խախտած եւ որպես երկրի նախագահ ոչ մի իրավունք չունեցող Ռ.Քոչարյանը հստակ ակնարկեց, թե ինչ է պատրաստվում անել հաղթած ընդդիմության եւ իր հաղթանակը հետապնդող ժողովրդի գլխին. «Ընդդիմությունը հուսախաբության հետեւանքով գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար»: Արյունոտ սցենարի սկիզբը Մարտի 1-ի առավոտյան 6.20-ի սահմաններում էր, Ազատության հրապարակում, իսկ 11.30-ին արդեն այդ իշխանական վանդալիզմից մազապուրծ ժողովուրդը «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով քայլում էր Մաշտոցի պողոտայով: Բայց նախ` սկզբից: Արարատ անունով (հասկանալի պատճառներով ազգանունը չենք նշում) միջին տարիքի տղամարդու պատմածներով 5.30-ի մոտակայքում եղավ հերթական ահազանգը, թե «զորքը պիտի հարձակվի, ուզում են ժողովրդին ծեծել-քշել, իսկ ընդդիմությանը ձերբակալել»: Բայց քանի որ նման ահազանգեր էլի էին եղել, այս մեկին էլ խաղաղ նստացույցավորները նշանակություն չէին տվել: Մեծ մասը քնած էր եւ... «Կարապի լճի կողմից տղամարդիկ մտան հրապարակ ու շարվեցին, դրանց հետեւից եկան վահաններով ու մահակներով զինված ոստիկանության ջոկատները: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսափողից դիմեց ժողովրդին, թե` ոստիկանների հետ կոնտակտի մեջ մի մտեք, նրանք մեր ոստիկաններն են: Մենք մի ժողովուրդ ենք: Տեսնենք հիմա, թե ինչ ունեն մեզ ասելու իրենք: ...Առաջինը հարձակվեցին Մաշտոցի պողոտայի կողմից, իսկ ժողովրդի միջից հանկարծ ինչ-որ մարդիկ հագան դիմակներն ու թիկունքից հարձակվեցին ժողովրդի վրա: Իրենց հայհոյանքներից հասկացվեց, որ կրիմինալի ներկայացուցիչներ են: Մարդիկ կային, որ դրանց մեջ ճանաչեցին Թոխմախի Մհերի տղերքին: Հարձակվեցին մյուս կողմից էլ ու ժողովուրդը մնաց կենտրոնում` անզեն, մի մասն էլ քնած էր: Մոտ 4000 մարդ կար, որից մոտ 500-ը իրենց մարդիկ էին, որովհետեւ մեր միջից հայտնվեցին դիմակավորները: Մեր ունեցածը մի քանի փայտի կտորներ էին, որոնք բերել էինք գիշերը` կրակ վառելու համար: Մարդիկ ինքնապաշտպանական միջոցներ էին փնտրում: Ես, օրինակ, ջարդեցի լուսանկարների ցուցատախտակը, որի վրա փակցված էին 88-ի Շարժման եւ այսօրվա Շարժման լուսանկարներից: Ինձ էլ խփեցին, ընկա գետնին, վրաս գազ փչեցին, գազը լցվեց աչքս ու բերանս: Լկտի, փողոցային հայհոյանքներով ասում էին` դուրս արի: Ուզում էի դուրս գալ` փետը ձեռքիցդ գցի: Ինձ ծեծելով դուրս հանեցին: Ու այդ ժամանակ «Կարապի լիճ» սրճարանի մոտից երկրորդ զինված ջոկատը եկավ: Ես, բարեբախտաբար, հասցրեցի դրանց կողքով փախչել: Այդտեղից Հյուսիսային պողոտայով մինչեւ ֆրանսիական դեսպանատուն բոլորիս ծեծելով քշել են: Հետո եղբորս տուն հասա, լվացվեցի, նորից դուրս եկա: 7.30-8.00-ի մոտերքում էր: Մաշտոց-Թումանյան անկյունում խումբ-խումբ մարդիկ էին կանգնած ու «Լեւոն» էին վանկարկում: Ոստիկանության «Նիվա» մեքենաները մոտեցան, դրանց միջից դուրս եկան ու սկսեցին դուբինկեքով ծեծել ժողովրդին: Մի երիտասարդ աղջիկ, տնից տեսել էր ու գրտնակով դուրս եկել: Մի ոստիկանի -խփեց ու էս աղջկան գցեցին գետնին ու դուբինկեքով ծեծեցին: Ես էլ փորձեցի պաշտպանել, ինձ էլ ծեծեցին»: Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ՀՀ խաղաղ նստացույցավոր ժողովրդի նկատմամբ գործող իշխանության իրականացրած սպանդի մասին պատմեց նաեւ Արմեն անունով երիտասարդը. «Մաշտոցի պողոտայի կողմից մի «Ջիպ» մոտեցավ: Միջից դուրս եկան տղամարդիկ ու սկսեցին խոսել-շփվել: Մեկին թե` դու մեր էլեկտրիկը չե՞ս, մյուսին` մենք էլ ենք ձեզ հետ: Իբր` ընկերական զրուցում են ու մեկ էլ դրանց հետեւից մարդիկ մտան ու սկսեցին ժողովրդին ծեծել: Այլանդակ հայհոյանքներ էին անում, դուբինկեքով ծեծում, էլեկտրաշոկ անում քնած մարդկանց: Թուրքից բեթար: Ինչո՞վ էին տարբերվում էն ադրբեջանցի Սաֆարովից, որ Հունգարիայում կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին»: Իսկ ահա թե ինչ պատմեց մեկ ուրիշը. «Երբ ժողովրդին դիմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես այդ ժամանակ լսեցի էլեկտրաշոկի ձայնը ու հասկացա մեզ ինչ է սպասվում: Երբ հարձակվեցին ժողովրդի վրա, ես փորձում էի փախչել ու չգիտեի ինչ անեի: Այդ վազվզելու ժամանակ «Ատլանտիկ» սրճարանի մոտ տեսել եմ մարդ, որի շուրջը գազի մշուշ էր, այսինքն գազ էլ էին օգտագործում: Իսկ իմ տեսած ոստիկանության փոխգնդապետի ներկայության փաստը ապացուցում է, որ կրիմինալի ներկայացուցիչներ եւ ոստիկանության ջոկատներ էին այնտեղ»: Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասաց.«Տեսել ենք 12-ամյա մի երեխայի, ում նկատմամբ դաժան բռնարարքներ են կիրառել: Որեւէ օրենք չի գործում երկրում, պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված անձանց: Ծանր վիրավորներ կան` մենք անձամբ ենք տեսել: Բազմաթիվ հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ են գտնվում: Նույնիսկ ահազանգ ստացանք, որ «Լեչկոմիսիայի հիվանդանոցը շրջապատված է ոստիկաններով»: Միանշանակ է: Սպանդ: Ուրիշ բառով չես կոչի: Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն է, ապրիլի 12-13-ի վանդալիզմի շարունակությունն է, բոլոր քաղաքական սպանությունների, հետապնդումների, ձերբակալությունների, վերջին 10 տարիներին ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացրած բարոյական-հոգեբանական-ֆիզիկական ճնշումների շարունակությունն է: 1.03.08թ.- Hay Mard
Արթուր գրել է:- klkl
Փաստորեն ամբողջ ապացույցները նկարահանված են իշխանությունը քանդել փորձող ուժերի կողմից, որ հետագայում «պատմեին մարդկանց և ցուցադրեին» թե ինչ համաժողովրդակն շարժմամբ գրավեցին «բռնատիրությունը» և ջարդեցին «ղարաբաղյան կլիկը»: Հիմա այդ նկարահանումները իրենց դեմ են օգտագործվելու: Փառքդ շատ լինի Աստված:
dez tox brnen ail gaxtyalner ekeq haiastan tesek nor xosacek- klkl
Aram գրել է:- Hay Mard
ura en pachinyanin brnen zzi hanen
Pashinyan@ qez inch a arel, txa jan? Qo xelqov, mardn iravunq chuni sepakan karciq unenalu? ancyal or@ mi hat angliaci TV ov asum er, vor iranc xekavar@ bushi shunn e! Mard@ shaaaaat hangist el asum er, vorovhetev giter, vor dra hamar iren voch voq chi patjelu . Ay, piti sovorenq nranac nman aprel!!!!- Hay Mard
Hay Mard գրել է:- Aram
Pashinyan@ qez inch a arel, txa jan? Qo xelqov, mardn iravunq chuni sepakan karciq unenalu? ancyal or@ mi hat angliaci TV ov asum er, vor iranc xekavar@ bushi shunn e! Mard@ shaaaaat hangist el asum er, vorovhetev giter, vor dra hamar iren voch voq chi patjelu . Ay, piti sovorenq nranac nman aprel!!!!
astvaz mi arasze nra nman aprenq, du inch gites te na ova vor erku zerv el pachtpanum es?- Aram
Vaj,herik e... գրել է:- Hay Mard
astvaz mi arasze nra nman aprenq, du inch gites te na ova vor erku zerv el pachtpanum es?
Um zevov karagarkeik duk aprel...Herik e Strkamtoren Rusastani Shniki dern stanznek...U Evropaji hascein shprtel arhamarakan xosker...Shat kerazeink vor evropaji orenknern u mardkajin iravunknern hajastanum gorzein...Che ekek Turkeri orenknern u Azgajin barkern Xarabaxic berenk HIma el Hajastan u Vohmaknerov aprenk/Chnajac arden nerkajis karavarutjan orok edpes el aprum en Hajkastanum.Chisht e kasharakerutjun u xnami barekam-pashton haraberutjunnern misht el exel en//Sa tipik asiakan u musulmanakan erkrnerin bnorosh e/,bajc nerkajis chaperin chi hasel erbek...Amen inch baceibac lkti zevov el arvum e,canot? pox menak pox ,um en petk xelaci glunern, anusum u terusum stacac struknerin aveli hesht e karavarel...Evropajin ek anun kpcnum...Estex en asel,,Axvesi dunch@ xaxoxin chi hasnum,asum e xaxoxn e ttu...Zer nmannern kapren u turkakan ,adrbeganakan u parskakan sovorujtnern urax urax knerkren Hajastan,isk Evropajin anun kpcrek,zer nmannern Evropaji menak kextn en tesnum,vorovhetev Evropajum hajtnvelov vazum en depi kextn,vorovhetev zer nmannerin menak et e hetakrkrum,vonc vor Evropajum menak kext ka....Ov inchn pntrum e en el gtnum e,Amboxg ashxarhn Zarganum e Evropajov,Saudjan Arabian chnajac musulmanakan erkir e,koxk e drel amen inchn u Evropakanacvum e votic glux....Musulman linelov,Menk Hajers Anun enk kpcnum Evropajin?De dra hamar el vichakners esa...- Hay Mard
Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
ԺՈԶԵ ԼԵԼԼՈ. «ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն այսօր Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը: ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
16
«Ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Քանի որ սա իմ առաջին ելույթն է հրապարակային` մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ից հետո, ես ուզում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԱՅՆ ՊԱՏԻԺԸ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչները պետք է պատժվեն: «Ամեն մեկը պետք է ստանա այն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ
Հայաստանն այսօր պաշտոնապես հերքել է, որ հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել հայկական կողմից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, 27 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ՄԵԾ ԹՎՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՇԱԿՎԱԾ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
4«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Վատիկանի պետքարտուղար, կառավարության ղեկավար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը: Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ
Ամերիկյան մի քանի նահանգներում երեկ անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով` նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը կշարունակի պայքարը Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Դեմոկրատական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության տեղեկատվության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆԸ
2
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը: Խորհրդի` այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2֊-ին ուժի ...ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»: «Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունն այսօր հայտնել է, որ լրիվ ծավալով վերականգնել է գազի մատակարարումը Ուկրաինային: Ընկերությունը ասել է, որ գազի առաքման սահմանափակումները վերացվել են, քանի որ կողմերը ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ ԿՐԱԿԵԼ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 10
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պնդում է, որ անցած շաբաթվա վերջին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանները հրազեն չեն օգտագործել, սակայն նրանց վրա կրակել ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
«Հայաստանում նախորդ ամիս տեղի ունեցած ընտրություններն անցան տխուր եւ ծանոթ սցենարով. վարչախումբը ճնշեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց ու վախեցրեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ սխալ հաշվարկեց ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՒ ՍԿՍԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
1
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
5
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը հանել է մյուսի դեմ»: ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

