
Հրատարակված է Մարտ 05, 2008
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
- Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը հանել է մյուսի դեմ»: Իր հայտարարության մեջ Վազգեն Մանուկյանը նշում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Նա փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ, եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես «համազգային ազատագրական պայքար»` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ` նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը: Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշակել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում: Ազատության հրապարակում իրենց քարոզում էին, որ դա համաժողովրդական պայքար է արդարության համար: Ասում էին` պայքար արդարության, ազատության համար, բայց շանտաժի ենթարկում ու վախեցնում իրենց կարծիքը ազատ արտահայտողներին, ողջունում Ջհանգիրյանին, որը 1995 թվականին ընտրակեղծիքների հիմնական իրականացնողն էր, գեներալ Մանվելին, որը Էջմիածնում հաստատել էր ռազմաֆեոդալական համակարգ: Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաեւ առաջին անգամ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ է պետք անել, Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնում. - «Իհարկե, օրենքի առջեւ պետք է պատասխան տան մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի բոլոր մեղավորները` բացառելով ցանկացած բռնություն եւ հաշվեհարդար նրանց նկատմամբ: Պետք է չեզոքացնել հասարակությունը թունավորող բեւեռները` ապահովելով նաեւ իրական ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցների գոյությունը: Ստեղծելով հասարակության համաձայնություն` ազդել իշխանությունների վրա, որ նրանք դրսեւորեն բարի կամք իրականացնելու համար լայն համակարգային բարեփոխումներ` ճիշտ ճանապարհով առաջ տանելով երկիրը: Իշխանություններն էլ դասեր պետք է քաղեն այս ողբերգությունից, որի պատասխանատվությունը կրում են նաեւ իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ, քանի որ անարդարությունները, արդարացի դժգոհության կուտակումը միշտ այս կամ այն ձեւով բերում է պայթյունի: Միայն ուժի վրա հենվելով` իշխանություն պահել անհնար է մեր ժամանակներում»:

Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
Մորաքույր Վազգեն
Aram գրել է:
Bayc du inch paraser mard durs ekar! Amot qez!!!
ma գրել է:- Aram
Bayc du inch paraser mard durs ekar! Amot qez!!!
kartses krakin jyx ltsnox lini , kartses srtovt e .ete tchkaroxatsar joxovrdin xekavarel .hapa mi lav asatsvats ka ,axvesi dyntchn tchhasav xaxoxin asets xak e . xakn dy es der dod glyxd tchi hasel vor aistex dyk tchek eakann aistex mer joxovrdi mer hai joxovrdi masin e ,isk dyk lav dev ek gtel aid dyk ek hrahrym joxovrdin ,der deragirne dyk xarabaxtsyn beretsik tsetsi matnetsik apatsytelov vor dyk otar ek . ev hima iravmynk ynes xosely joxovrdi masin mtatselov ibr eli koxkits yzym es ktses mardkants kkkk @cht hasktsank eli- Aram
Vaj,herik e... գրել է:
Xekavar pashtonjaneric voch mekn chi karox uxxaki hamarzakutjun unena u kangni asi,vor karavarutjunn sxal e gorcel ir isk shoxovrdi nkatmamb u aragarki zrel nerkajis karavarutjunn,amen mekn pind kpac e ir atoric,xixg u inknasirutjun korcrac en....
mekn chi karox chsmartutjun bacahajt asi...Vaxenum en...vaxkotner, ba duk txamard kochvelu iravumk unek? ho poxkap kapelov chi? Hastacnum ek vzerd u gluxnerid kashin u hanzagorcutjun kataroxnerin asum chisht en? Ur e zer xixch@? Vazgen Manukjan kani eres unes asa?Vaxn vor eresov es handes galu,etkanid meg mi hat txamard chka....Voch te poxkap u kostjum hagnelov en txamard kochvum ,ajl azat u ushex vogi unenalov....Herik e struk linek...Kocharjani struk;s.Sargsjani struk,Rusastani struk,putini struk,Stalinjan reshimi struk....Karcum ek Strkahogi
ապագան մշուշ է գրել է:
պատասխան Մանուկյանին.
Հենց սկզբից ասեմ ,որ Լևոն Տեր-պետրոսյանի կողմնակիցը չեմ և
երբեք էլ չեմ եղել.
Երկար տարիներ ես ձեզ համարել եմ Հայաստանի հանար ամենամեծ
ներդրում ունեցող մարդկանցից մեկը,մասնավորապես Ղարաբաղյան
պատերազմում ձեր ներդրումը շատ ավելին է ,քան որևէ մեկինը,
ավելին` քան Վազգեն Սարգսյանինը:
Սակայն ձեր այսօրվա բռնած դիրքը, իմ աչքում լրիվ ցեխին է
հավասարեցնում ձեր ներդրումները .(ինչպես 1996 թվին
Վազգեն Սարգսյանի ոչ անհայտ արտահայտությունը `
"եթե նույնիսկ 100 տոկոսով էլ ..." լրիվ ցեխին է
հավասարեցրել նրա ներդրումները)
Ցավալի,նույնիսկ ողբերգական է այն փաստը,որ նախագահի թեկնա-
ծուներից մեծ մասը սրիկաներ դուրս եկան .
Այն, որ Տեր-պետրոսյանի մեղքը մեծ է մեր այսօրվա վիճակի համար ,
շատերն են հասկանում,քանի որ նա էր որ 1996-ին ընտրությունները
կեղծեց ,իսկ 1995-ն հանրաքվեն և այդպիսով հիմք դրվեց ընտրությունների
կեղծմանը: Իհարկե Տեր-պետրոսյանի հայտարարությունները, թե
"ով իրեն չի միանում,դավաճան է " սրիկայություն է ,
բայց դա չի նշանակում ,որ դուք էլ պիտի նույնով պատասխանեք:
Բոլոր դեպքերում դուք պարտավոր եք հայտարարել որ րնտրությունները
օրինական չեն դիմել դատարան և պահանջել նոր ընտրություններ,
ոչ թե հայտարարել որ պետք է պատժել :
Դժբախտաբար Տեր-պետրոսյանի նկատմամբ ձեր ատելությունը թույլ չի
տվել լինել անաչառ և ճիշտ որոշում կայացնել:
Ցավալի է ,բայց դուք այլևս ընտրություններում շանս չունեք ,բայց շանս
ունեք մնալ ազնիվ մարդ :Մի կորցրեք այդ շանսը:
Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
ԺՈԶԵ ԼԵԼԼՈ. «ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն այսօր Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը: ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
16
«Ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Քանի որ սա իմ առաջին ելույթն է հրապարակային` մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ից հետո, ես ուզում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԱՅՆ ՊԱՏԻԺԸ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչները պետք է պատժվեն: «Ամեն մեկը պետք է ստանա այն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ
Հայաստանն այսօր պաշտոնապես հերքել է, որ հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել հայկական կողմից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, 27 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ՄԵԾ ԹՎՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՇԱԿՎԱԾ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
4«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Վատիկանի պետքարտուղար, կառավարության ղեկավար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը: Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ
Ամերիկյան մի քանի նահանգներում երեկ անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով` նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը կշարունակի պայքարը Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Դեմոկրատական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության տեղեկատվության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆԸ
2
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը: Խորհրդի` այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2֊-ին ուժի ...ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»: «Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունն այսօր հայտնել է, որ լրիվ ծավալով վերականգնել է գազի մատակարարումը Ուկրաինային: Ընկերությունը ասել է, որ գազի առաքման սահմանափակումները վերացվել են, քանի որ կողմերը ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ ԿՐԱԿԵԼ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 10
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պնդում է, որ անցած շաբաթվա վերջին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանները հրազեն չեն օգտագործել, սակայն նրանց վրա կրակել ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
«Հայաստանում նախորդ ամիս տեղի ունեցած ընտրություններն անցան տխուր եւ ծանոթ սցենարով. վարչախումբը ճնշեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց ու վախեցրեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ սխալ հաշվարկեց ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՒ ՍԿՍԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
1
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
5
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը հանել է մյուսի դեմ»: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

