
Հրատարակված է Մարտ 05, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
- «Հայաստանում նախորդ ամիս տեղի ունեցած ընտրություններն անցան տխուր եւ ծանոթ սցենարով. վարչախումբը ճնշեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց ու վախեցրեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ սխալ հաշվարկեց քվեաթերթիկները», - գրել է Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանը «Վաշինգտոն փոստ» թերթի այսօրվա համարում հրապարակած հոդվածում: «Մենք` ընդդիմադիրներս զայրացած էինք այս ամենից, բայց ոչ զարմացած», - գրում է Տեր-Պետրոսյանը եւ հավելում. - «Մեզ զարմացրել ու տարակուսանք էր պատճառել Արեւմուտքի քար լռությունը: Դրանից առավել մեզ տարակուսանք պատճառեց ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը, որը վավերացրեց Սարգսյանի հաղթանակի մասին կեղծ պնդումները»: Արձանագրելով, որ Հայաստանի ժողովուրդը, ի տարբերություն ԵԱՀԿ-ի դիտորդների, տեսավ այն, ինչ տեղի էր ունեցել ընտրատեղամասերում, եւ բողոքի շարունակական հանրահավաքներ սկսեց Ազատության հրապարակում` Lեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծում է. - «Այդ հավաքները կարող են ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ օրինական, խաղաղ դիմադրության օրինակ ծառայել»: «Մենք Հայաստանում փորձում ենք հասկանալ` որո՞նք են Քոչարյանի եւ Սարգսյանի վարչախմբի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման նկատմամբ [Արեւմուտքի] նման անտարբերության արմատները», - գրում է Lեւոն Տեր-Պետրոսյանը եւ նշում երկու հնարավոր վարկած. առաջին` Եվրոպայի եւ Արեւմուտքի որոշ հեղինակավոր կազմակերպություններ եւ գործիչներ անկեղծորեն հավատում են, թե հիմնական սխալները քննադատելու փոխարեն փոքրիկ բարեփոխումները գնահատելը կարող է խթան հանդիսանալ դրական վարքագիծ դրսեւորելու համար, եւ երկրորդ` «միգուցե ամենակարեւոր» վարկածը այն մտայնությունն է, թե Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են լուծել միայն ղարաբաղյան ծագում ունեցող գործիչները: «Խնդիրը, սակայն, այն է, որ իշխանության տասը տարիների ընթացքում Քոչարյանն ու Սարգսյանը շատ քիչ բան են արել բանակցային գործընթացը առաջ տանելու համար», - փաստում է Lեւոն Տեր-Պետորսյանը եւ ընդգծում. - «Ցանկացած առաջնորդ, որ ստիպված պետք է լինի կարեւոր եւ դժվարին որոշումներ կայացնել, պետք է ունենա ժողովրդի վստահությունը, մինչդեռ Սարգսյանը չունի այն»: «Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող կառավարել այստեղ այն ամենից հետո, ինչ արեցին մարտի 1-ին, էլ չեմ ասում` դժվարին որոշումներ կայացնել», - պնդում է հոդվածագիրը եւ շարունակում. - «Այժմ Հայաստանի ժողովուրդը Արեւմուտքից ու Միացյալ Նահանգներից ակնկալում է առնվազն մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների կոշտ եւ հստակ դատապարտում եւ արձանագրում, որ կառավարությունը, ոչ թե ընդդիմությունն է մեղավոր տեղի ունեցածի համար: Մենք նաեւ ակնկալում ենք ընտրությունների արդյունքների վերանայում»: «Եթե այս քայլերը չձեռնարկվեն, ապա հայերը երկու անցանկալի եզրակացություն կանեն. նախ, որ քաղաքական պայքարի խաղաղ եւ օրինական միջոցները անարդյունավետ եւ անիմաստ են, եւ երկրորդ` որ Արեւմուտքը հոգ է տանում ժողովրդավարության մասին միայն այն ժամանակ, երբ դա քաղաքականապես նպատակահարմար է գտնում», - շեշտում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
Andranik գրել է:
Ed vor lav bani hamar petk e entrveyir .der arajvane zenk moratsel.takank es hamarum joxovrdi 90 tokosin hetn el usum es erkri naxagah linel.et ko koxkin kangnatsnerin vanoyits brnatsrats lriv gox avasakner ek.dses miayn dagaxe kdsi -inzkan mardkants glux ek kerel.satkelu ek takanki hambavov.
փայտփորիկ գրել է:
Հազար եմ ասել՝ զարմանքը, (մեր օրերում),ապուշության սկիզբն է:Մեղա քեզ Աստված,մեղա:
Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
ԺՈԶԵ ԼԵԼԼՈ. «ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն այսօր Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը: ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
16
«Ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Քանի որ սա իմ առաջին ելույթն է հրապարակային` մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ից հետո, ես ուզում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԱՅՆ ՊԱՏԻԺԸ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 21
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչները պետք է պատժվեն: «Ամեն մեկը պետք է ստանա այն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ
Հայաստանն այսօր պաշտոնապես հերքել է, որ հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել հայկական կողմից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, 27 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ՄԵԾ ԹՎՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՇԱԿՎԱԾ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
4«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Վատիկանի պետքարտուղար, կառավարության ղեկավար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը: Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ: ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ
Ամերիկյան մի քանի նահանգներում երեկ անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով` նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը կշարունակի պայքարը Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Դեմոկրատական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության տեղեկատվության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆԸ
2
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը: Խորհրդի` այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2֊-ին ուժի ...ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»: «Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունն այսօր հայտնել է, որ լրիվ ծավալով վերականգնել է գազի մատակարարումը Ուկրաինային: Ընկերությունը ասել է, որ գազի առաքման սահմանափակումները վերացվել են, քանի որ կողմերը ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ ԿՐԱԿԵԼ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 10
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պնդում է, որ անցած շաբաթվա վերջին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանները հրազեն չեն օգտագործել, սակայն նրանց վրա կրակել ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
«Հայաստանում նախորդ ամիս տեղի ունեցած ընտրություններն անցան տխուր եւ ծանոթ սցենարով. վարչախումբը ճնշեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց ու վախեցրեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը եւ սխալ հաշվարկեց ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՒ ՍԿՍԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
1
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
5
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը հանել է մյուսի դեմ»: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. - «ՈՐԵՒԷ ԿԵՏՈՎ ՈՐԵՒԷ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ»
Ռուզաննա ՍտեփանյանՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՊՎՈՒՄ Է ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՀԵՏ
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Կարինե ՔալանթարյանՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ»
Հովհաննես ՇողիկյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Ռուզաննա Ստեփանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Կարինե Քալանթարյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
dpa
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

