<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ազատություն logo
Հրատարակվում է 1951
Picture of the day
Հրատարակված է Մարտ 05, 2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  184 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Vaj,herik e... գրել է:
    Spanec prcav,himi el harganki turk a matucum?
    Te Marti 1-i zoheri mexki takic e uzum durs ga.Kani tari heto petk e harganki turk matuci es xexg zoherin? Vaj anarak mard...
  •  184 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Արթուր գրել է:
    • Vaj,herik e...
      Spanec prcav,himi el harganki turk a matucum?Te Marti 1-i zoheri mexki takic e uzum durs ga.Kani tari heto petk e harganki turk matuci es xexg zoherin? Vaj anarak mard...

    ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՄԱՐՏԻ 1` ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է
    Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
    Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ երկու անգամ ինքնակոչված, ՀՀ Սահմանադրությունը խախտած եւ որպես երկրի նախագահ ոչ մի իրավունք չունեցող Ռ.Քոչարյանը հստակ ակնարկեց, թե ինչ է պատրաստվում անել հաղթած ընդդիմության եւ իր հաղթանակը հետապնդող ժողովրդի գլխին. «Ընդդիմությունը հուսախաբության հետեւանքով գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար»: Արյունոտ սցենարի սկիզբը Մարտի 1-ի առավոտյան 6.20-ի սահմաններում էր, Ազատության հրապարակում, իսկ 11.30-ին արդեն այդ իշխանական վանդալիզմից մազապուրծ ժողովուրդը «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով քայլում էր Մաշտոցի պողոտայով: Բայց նախ` սկզբից: Արարատ անունով (հասկանալի պատճառներով ազգանունը չենք նշում) միջին տարիքի տղամարդու պատմածներով 5.30-ի մոտակայքում եղավ հերթական ահազանգը, թե «զորքը պիտի հարձակվի, ուզում են ժողովրդին ծեծել-քշել, իսկ ընդդիմությանը ձերբակալել»: Բայց քանի որ նման ահազանգեր էլի էին եղել, այս մեկին էլ խաղաղ նստացույցավորները նշանակություն չէին տվել: Մեծ մասը քնած էր եւ... «Կարապի լճի կողմից տղամարդիկ մտան հրապարակ ու շարվեցին, դրանց հետեւից եկան վահաններով ու մահակներով զինված ոստիկանության ջոկատները: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսափողից դիմեց ժողովրդին, թե` ոստիկանների հետ կոնտակտի մեջ մի մտեք, նրանք մեր ոստիկաններն են: Մենք մի ժողովուրդ ենք: Տեսնենք հիմա, թե ինչ ունեն մեզ ասելու իրենք: ...Առաջինը հարձակվեցին Մաշտոցի պողոտայի կողմից, իսկ ժողովրդի միջից հանկարծ ինչ-որ մարդիկ հագան դիմակներն ու թիկունքից հարձակվեցին ժողովրդի վրա: Իրենց հայհոյանքներից հասկացվեց, որ կրիմինալի ներկայացուցիչներ են: Մարդիկ կային, որ դրանց մեջ ճանաչեցին Թոխմախի Մհերի տղերքին: Հարձակվեցին մյուս կողմից էլ ու ժողովուրդը մնաց կենտրոնում` անզեն, մի մասն էլ քնած էր: Մոտ 4000 մարդ կար, որից մոտ 500-ը իրենց մարդիկ էին, որովհետեւ մեր միջից հայտնվեցին դիմակավորները: Մեր ունեցածը մի քանի փայտի կտորներ էին, որոնք բերել էինք գիշերը` կրակ վառելու համար: Մարդիկ ինքնապաշտպանական միջոցներ էին փնտրում: Ես, օրինակ, ջարդեցի լուսանկարների ցուցատախտակը, որի վրա փակցված էին 88-ի Շարժման եւ այսօրվա Շարժման լուսանկարներից: Ինձ էլ խփեցին, ընկա գետնին, վրաս գազ փչեցին, գազը լցվեց աչքս ու բերանս: Լկտի, փողոցային հայհոյանքներով ասում էին` դուրս արի: Ուզում էի դուրս գալ` փետը ձեռքիցդ գցի: Ինձ ծեծելով դուրս հանեցին: Ու այդ ժամանակ «Կարապի լիճ» սրճարանի մոտից երկրորդ զինված ջոկատը եկավ: Ես, բարեբախտաբար, հասցրեցի դրանց կողքով փախչել: Այդտեղից Հյուսիսային պողոտայով մինչեւ ֆրանսիական դեսպանատուն բոլորիս ծեծելով քշել են: Հետո եղբորս տուն հասա, լվացվեցի, նորից դուրս եկա: 7.30-8.00-ի մոտերքում էր: Մաշտոց-Թումանյան անկյունում խումբ-խումբ մարդիկ էին կանգնած ու «Լեւոն» էին վանկարկում: Ոստիկանության «Նիվա» մեքենաները մոտեցան, դրանց միջից դուրս եկան ու սկսեցին դուբինկեքով ծեծել ժողովրդին: Մի երիտասարդ աղջիկ, տնից տեսել էր ու գրտնակով դուրս եկել: Մի ոստիկանի -խփեց ու էս աղջկան գցեցին գետնին ու դուբինկեքով ծեծեցին: Ես էլ փորձեցի պաշտպանել, ինձ էլ ծեծեցին»: Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ՀՀ խաղաղ նստացույցավոր ժողովրդի նկատմամբ գործող իշխանության իրականացրած սպանդի մասին պատմեց նաեւ Արմեն անունով երիտասարդը. «Մաշտոցի պողոտայի կողմից մի «Ջիպ» մոտեցավ: Միջից դուրս եկան տղամարդիկ ու սկսեցին խոսել-շփվել: Մեկին թե` դու մեր էլեկտրիկը չե՞ս, մյուսին` մենք էլ ենք ձեզ հետ: Իբր` ընկերական զրուցում են ու մեկ էլ դրանց հետեւից մարդիկ մտան ու սկսեցին ժողովրդին ծեծել: Այլանդակ հայհոյանքներ էին անում, դուբինկեքով ծեծում, էլեկտրաշոկ անում քնած մարդկանց: Թուրքից բեթար: Ինչո՞վ էին տարբերվում էն ադրբեջանցի Սաֆարովից, որ Հունգարիայում կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին»: Իսկ ահա թե ինչ պատմեց մեկ ուրիշը. «Երբ ժողովրդին դիմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես այդ ժամանակ լսեցի էլեկտրաշոկի ձայնը ու հասկացա մեզ ինչ է սպասվում: Երբ հարձակվեցին ժողովրդի վրա, ես փորձում էի փախչել ու չգիտեի ինչ անեի: Այդ վազվզելու ժամանակ «Ատլանտիկ» սրճարանի մոտ տեսել եմ մարդ, որի շուրջը գազի մշուշ էր, այսինքն գազ էլ էին օգտագործում: Իսկ իմ տեսած ոստիկանության փոխգնդապետի ներկայության փաստը ապացուցում է, որ կրիմինալի ներկայացուցիչներ եւ ոստիկանության ջոկատներ էին այնտեղ»: Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասաց.«Տեսել ենք 12-ամյա մի երեխայի, ում նկատմամբ դաժան բռնարարքներ են կիրառել: Որեւէ օրենք չի գործում երկրում, պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված անձանց: Ծանր վիրավորներ կան` մենք անձամբ ենք տեսել: Բազմաթիվ հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ են գտնվում: Նույնիսկ ահազանգ ստացանք, որ «Լեչկոմիսիայի հիվանդանոցը շրջապատված է ոստիկաններով»: Միանշանակ է: Սպանդ: Ուրիշ բառով չես կոչի: Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն է, ապրիլի 12-13-ի վանդալիզմի շարունակությունն է, բոլոր քաղաքական սպանությունների, հետապնդումների, ձերբակալությունների, վերջին 10 տարիներին ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացրած բարոյական-հոգեբանական-ֆիզիկական ճնշումների շարունակությունն է: 1.03.08թ.

Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Debt Consolidation | Mortgage Calculator | Loans | Personal Loans | Payday Loans