
Հրատարակված է Փետրվար 27, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը իշխանության եւ ընդդիմության թեւերին երկխոսության, «իրար լսելու», «հանդուրժելու» կոչ արեց: «Պետք է մարդիկ, որոնք նույնիսկ իրար հետ համաձայն չեն, իրար լսելու ունակություն ունենան, որպեսզի միասին հանդուրժողականության պայմաններում կարողանան երկիրը առաջ տանել, եւ` արժանապատիվ ձեւով առաջ տանել», - ասաց լրագրողներին ասուլիսի հրավիրած Հարությունյանը: - «Անհանդուժողականությունը, ծայրահեղականությունը ժողովրդավարության հետ որեւէ կապ չունի... Ես չեմ պատկերացնում, [թե] ինչպես մենք անհանդուրժողականության հիման վրա պետք է երկիր կառուցենք»: Հայաստանի օմբուդսմենը ասաց, որ ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին օրերին ձերբակալված կողմնակիցների հարցը: «Մեզ ինֆորմացիա եկավ, որ Սմբատ Այվազյանին խոշտանգումների են ենթարկել: Անմիջապես մեր արագ արձագանքման խումբը գնաց, անմիջապես նրան հանդիպել ու նրա հետ խոսել են եւ տեսել, որ այդպիսի բան չկա», - ասաց նա` հավելելով, որ այսօր բողոք են ստացել Գուրգեն Եղիազարյանից, որ իրեն մոտ 10 ժամ անօրինական կերպով պահել են: - «Պետք է պարզաբանում պահանջենք համապատասխան մարմիններից»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրեն չի մտահոգում այն, որ Ազատության հրապարակում հնչում են քաղաքական գնահատականներ, իսկ ձերբակալված ընդդիմադիրները այսօր հայտնվել են իրավական հարթությունում, Հարությունյանը պատասխանեց. - «Իրավական մեխանիզմները հիանալի ցույց կտան, թե որքանով այդ ամենը հիմնավորված էր, որքանով` ոչ... Ճիշտ է, ձեր ասած մարդիկ հիմնականում ընդդիմադիր դաշտից են, բայց դա չի նշանակում, որ այդ մեղադրանքները իրավական տեսակետից անհիմն են»: Արմեն Հարությունյանի կարծիքով, անցած ընտրությունների ժամանակ բողոքները առավելապես «ֆոն ստեղծելու» նպատակ ունեին. - «Կոնկրետություն պարունակող բողոքների քանակը նույնն էր, ինչ պառլամենտականի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ ֆոն ստեղծելու [նպատակով]` բողոքելու, բայց ոչինչ չասելու, ավելի շատ էր»: Ընտրակաշառքներ բաժանելու որեւէ գրավոր դիմում-բողոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հարությունյանի հավաստմամբ, չի ստացել: «Բանավոր ահավոր շատ ենք ստացել, գրավոր ոչ մի հատ չենք ստացել, բայց միանշանակ կարող եմ փաստել, որ դա փաստ է մեր հասարակության համար, եւ մենք այդ ընտրակաշառքների հետ կապված լուրջ անելիքներ ունենք», - ասաց Հայաստանի օմբուդսմենը: Աստղիկ Բեդեւյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Փետրվար 27, 2008
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է 1992-96 թվականներին Հայաստանի ներքին գործերի նախարար, 1996-ից մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը Երեւանի քաղաքապետ, ներկայումս հետախուզման մեջ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՑ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱդրբեջանը ցանկանում է դուրս բերել իր զորախումբը Կոսովոյից: Համապատասխան որոշման նախագիծը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի խորհրդարանին է հղել երեկ: «Նախագահ Իլհամ Ալիեւը մեզ ուղարկել է մի փաստաթուղթ, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻ ՀԱՐՑ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ, ԱՅԼ ՀԱՐՑ ՉԿԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 9
«Մենք մի հարց ենք լուծում, այլ հարց չկա. այս երկրից կա’մ Սերժ Սարգսյանն է հեռանում, կա’մ ժողովուրդը», - այսօր Ազատության հրապարակում վերսկսված հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ...ՀՐԱՉԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԵՒ ԶԻՅԱԴԽԱՆ ԷՅՎԱԶՈՎԻՆ ՍՊԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ 17 ԵՒ 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի երկու բնակիչներ դատապարտվել են 17 եւ 15 տարվա ազատազրկման՝ ծնունդով հայաստանցի 50֊-ամյա Հրաչիկ Բաղրամյանին եւ 89-֊ամյա ադրբեջանցի Զիյադխան Էյվազովին ազգային ատելության հողի ...ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԼՑՈՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Ոստիկանության Արտաշատի բաժնում մերժվել է Արարատի մարզի Շահումյան գյուղում ընտրախախտումների կապակցությամբ քրեական գործի հարուցումը` հանցադեպի բացակայության պատճառով: «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԸՀ-Ի ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ
Շաքե ԱվոյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշները` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», որոնք ստիպում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը իշխանության եւ ընդդիմության թեւերին երկխոսության, «իրար լսելու», «հանդուրժելու» կոչ արեց: «Պետք է մարդիկ, որոնք նույնիսկ իրար ...ԱՄՆ-֊Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԶՈՐՔԵՐԸ ԻՐԱՔԻՑ
ԱՄՆ-֊ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն այսօր Նյու Դելիում հորդորել է Թուրքիայի իշխանություններին հնարավորինս արագ դուրս բերել զորքերը Իրաքից: «Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Գեյթսը, որը վաղը ժամանելու ...ԵՎՐՈՆ ՀԱՏԵՑ 1,5 ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ
Շրջանառության մեջ մտնելուց հետո առաջին անգամ եվրոն հատեց 1,5 դոլարի սահմանը: «Ֆրանսպրես»-֊ի համաձայն՝ այսօր Եվրոպայի ֆոնդային բորսաներում մեկ եվրոյի դիմաց առաջարկվել է 1,5088 դոլար: «Եվրոն վաճառվում ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ 3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԾԽԵԼԸ ԹՈՂՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԱՆԱՅՔ ՋԱՀԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԵՒ ՆԻՀԱՐՈՒՄ
Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ ծխելը թողնելուց հետո կնոջ մաշկը 9 ամսվա ընթացքում երիտասարդանում է 13 տարով: Բացի այդ, հակառակ տարածված կարծիքի, կանանց 75 տոկոսը ծխելը թողնելուց հետո ոչ թե գիրանում, ...ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՅԵՐԸ ԹՈՂ ՀԱՅԵԼՈՒՆ ՆԱՅԵՆ»
6
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել հասարակական ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԲԱՎԱՐԱՐԵՑԻՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»
Ռուբեն Մելոյան
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար», - «Ազատություն» ...ԳԱԳԻԿ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
(Լուսանկարում` Գագիկ Ջհանգիրյան)
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, փետրվարի 23-ին ձերբակալված Գագիկ Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` «ապօրինի զենք եւ զինամթերք պահելը, փոխադրելը, ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Ռուբեն Մելոյան
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշակի մտահոգություն հայտնեց` կապված Հայաստանում հետընտրական իրավիճակի հետ: «Տպավորությունս այն է, որ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում երեկ հնչեցրած իր կոչին` ստեղծել կոալիցիոն համաձայնության կառավարություն, արդեն կան «արձագանքներ ընդդիմության կողմից»: «Արդեն արձագանքներ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԴԻՄԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է արել իշխանություններին եւ ընդդիմությանը ձեռնպահ մնալ բռնության կիրառումից: Այսօր տարածած իր հայտարարությունում ասոցիացիան հորդորել է իշխանություններին ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՓԻՈՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ»
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտնել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի թմրամիջոցի ծավալները: Գլխավոր դատախազը այս տեղեկությունը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նախագահության թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ...ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
Կարինե Քալանթարյան«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի փաստաբանի փոխանցմամբ, դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը: Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական ...ՈՒՂԵՒՈՐԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ՄԽՐՃՎԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
«Օպել» մակնիշի ուղեւորատար մեքենան այսօր մխրճվել է Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկուն ուղեկցող շարասյան մեջ, տուժածներ չկան: Լեհ Կաչինսկին շարունակել է իր ճանապարհը դեպի օդակայան, որտեղից պետք է թռչեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ TRACECA-Ի 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ
Կարինե ՔալանթարյանՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՀԵԼՍԻՆԿԻ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
(Լուսանկարում` Վանո Սիրադեղյան)ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՔՎԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է»
Ռուբեն Մելոյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Աստղիկ Բեդեւյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ, ԵԹԵ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԽՏԵՆ ՕՐԵՆՔԸ»

HUMAN RIGHTS WATCH-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուբեն Մելոյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ֊-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ռուզաննա Ստեփանյան
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻ ՀԱՐՑ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ, ԱՅԼ ՀԱՐՑ ՉԿԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

