
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ
- «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողներն արդեն հայտնի են: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», իսկ «Արծաթե ծիրան»` Անկա Սասնալի «Հեռվից սիրուն է երևում» ֆիլմերը: Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Խոսե Լուիս Տորրես Լեյվան` «Ամառ» ֆիլմի համար: «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ Էմադ Բուրնաթի և Գի Դավիդիի «Հինգ կոտրված տեսախցիկ», «Արծաթե ծիրան»` Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին» ֆիլմերը: «Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվեց, այսինքն «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը: «Արծաթե ծիրան» բաժին ընկավ «Նանա», ֆիլմին` ռեժիսոր Վալերի Մասադյան: «Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանկին արժանացավ Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի «Հայկական ռապսոդիա» ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Էդուարդու Մուրուտոյի «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմը, ժյուրիի հատուկ կարծիքին արժանացավ «Պատահական միջադեպի աննշան մանրամասները» ֆիլմը, ռեժիսոր Միխայիլ Մեստեցկի: FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Գարնան առաջին անձրևները» ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակին`

«Եթե Բոլորը» ֆիլմը: Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ ստացավ «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը, ռեժիսոր` Օզջան Ալփեր: Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակին արժանացավ «Տատիկին դաջվածքները» ֆիլմը, Բրիտանական խորհրդի մրցանակին`«Հայկական ռապսոդիա» կինոնկարը, Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին`«Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի»: «Հրանտ Մաթևոսյան» մրցանակը ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանը`«Վատ հայրը» ֆիլմի համար: Նախօրեին փառատոնի փակման արարողության ընթացքում «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդն արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակի: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցու սահմանած մրցանակին` «Եղիցի լույս» -ը, արժանացել էր ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 8-ին: Փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ ցուցադրվել է 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որից 65-ը` մրցութային ծրագրում` խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում:
ԱՊԱՐԱՆՈՒՄ ՇԵՆՔԻ ԲԱԿԸ ՈՂՈՂՎԵԼ Է ԱՆՁՐևԱՋՐԵՐԻ ՄԵՋ
Նախօրեին, ժամը 20.29-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՋՐԵԼ. ԵՐևԱՆՈՒՄ ԽԻՆԴ ՈՒ ԾԻԾԱՂՈՎ ՆՇՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԱՎԱՌԸ
Երևանի փողոցներում այսօր առավոտից դույլերը ձեռքներին մեծ ու փոքր Վարդավառ են խաղում: Անցորդներից ոմանք վատ են զգում ջվելու հեռանկարից և «մուննաթով» դժգոհում ջրողին, իսկ մյուսներն էլ ծիծաղում են ու անճարությունից ...«ՀԱՆՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ» ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԵՐԹ Է ԿԱՅԱՑԵԼ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում «Հանուն Հիսուսի» կոչվող երթին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ, հաշվարկել է տեղական ոստիկանությունը: Երթը անցել է խաղաղ, առանց միջադեպերի, փոխանցում է AP-ն: Այս երթի կազմակերպիչները ...ՓՈԼ ՄԸՔՔԱՐԹՆԻԻ և ԲՐՅՈՒՍ ՍՓՐԻՆԳՍԹՈՆԻ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐՆ ԱՆՋԱՏԵԼ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոնդոնյան Հայդ Փարքում տեղի ունեցած Hard Rock Calling երաժշտական փառատոնի ընթացքում ռոք աստղեր Փոլ Մըքքարթնիի և Բրյուս Սփրինգսթոնի բարձրախոսներն անջատել են, քանի որ փառատոնի կազմակերպիչները համարել են, ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ ԱՅՍՕՐ ԿՆՎԱԶԻ
Այսօր, հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողներն արդեն հայտնի են: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», իսկ «Արծաթե ծիրան»` ...ՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱՆ ԶՈՀԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԷՎԱԿՈՒԱՑԻԱ
Ճապոնիայի հարավում հորդառատ անձրևից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով 24 մարդ է մահացել, առաջացել են փլուզումներ, ինչը ստիպել է փրկարար ծառայությանը իրականացնել աննախադեպ մասշտաբի էվակուացիա: Ութ մարդ ...ՀԵՆՐԻ ՄՈՒՐԻ ԱՐՁԱՆԸ՝ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈ՞Ն
Բրիտանական Հարդֆորդշիր կոմսությունում գողացել են քանդակագործ Հենրի Մուրի հեղինակած բրոնզե արձանը: Այն տեղադրված է եղել իր տան մոտակայքում, տեղեկացնում է «Reuters»-ը: Հափշտակված արձանը գնահատվում է 500 ...ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
«Լինե′նք հոգատար Հայաստան - Վարդավառ 2012» նախագծի շրջանակներում այսօր ժամը 19.00-ին Կարապի լճի շրջակայքում տեղի է ունենալու Վարդավառի տոնախմբություն, որի ընթացքում բացվելու է հայ արվեստագետների, ...ՀԱԶԻՎ Է ՓՐԿՎԵԼ ՍևԱՆԱ ԼՃՈՒՄ ԽԵՂԴՎԵԼՈՒՑ
Այսօր, ժամը 17.55-ի սահմաններում Սևանա լճում շրջանցային հերթապահություն իրականացնող խումբը «Բոհեմյան ռեզորտ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ ափից մոտ 400 մ հեռավորության վրա, նկատել է շրջված «Յամահա» ...ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՐևԱՆԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում նշվել է յուրօրինակ համերգով։ Հուլիսի 14-ի երեկոյան Սիրահարների այգում համերգային ծրագրով հանդես է եկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեռը, նույն ինքը ...ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱև ԵՐևԱՆԻ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Վարդավառին այսօր մասնակից են եղել նաև քաղաքապետարանի աշխատակիցները: Մասնավորապես, մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում ջրցան մեքենաները, դույլերով «զինված» նախ ջրել-մաքրել են փողոցները, այնուհետև դույլերը ...ՄԵՔԵՆԱՅԻ ԲԱԽՈՒՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍՅՈՒՆԸ ՇՐՋՎԵԼ Է ՈՒ ՓԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հուլիսի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին եկեղեցական համալիրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է. ԿԱՐՄԻՐ ԽԱՉՆ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Այդ մասին կիրակի հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Հիշամ Հասանը՝ նշելով, որ դրա հետ կապված երկրում պետք է պահպանել հումանիտար օգնության ...ԵՐևԱՆՅԱՆ ԼՃՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Այսօր, ժամը 19.56-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում հայտնաբերվել է դիակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության ...
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՄԶԿԻԹԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
«ՍԱՆՏԱ ՖԵԻ» ՎՍՏԱՀ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
««ԱՐՏ-ՖԵՍՏ». «ՄԵՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՓԱՌԱՏՈՆԻՆ»
«ՑՈՒՑԱԿԸ» ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-Ի ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՊԱՐԿԻ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ ԿԵՆԴԱՆԱԾԻՆ Է ԵՂԵԼ. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՊԱԼԱՉՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԾԱՆՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
«ԵՂՆԻԿՆԵՐ». ՆՐԱՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
ՎՐԱՍՏԱՆԻ «ՇԵՌԱՏՈՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ԲԱՐԻ ՉԻ ԼԻՆԻ ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀԱՄԱՐ
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՍԽԱԼՄԱՄԲ 32 ՏԱՐԻ ՆՍՏԵԼ Է ԲԱՆՏՈՒՄ
ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ» ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԹԲԻԼԻՍՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է. ՆՐԱ ԵՐԳԸ ԳՈՂԱՑԵԼ Է ՌՈՒՄԻՆԱՑԻՆ
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

