
«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ». ՈՒՂԻՂ ԲԵՌԼԻՆԻՑ
- Գրող, թարգմանիչ Սամվել Հովասափյանը, ով ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, բաց նամակ է հղել հրապարակախոս, գրող Զորի Բալայանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ու առանց միջամտության: «Բաց նամակ Զորի Բալայանին

Հարգելի Զորի Բալայան, կարդալով Ձեր գրառումները, որոնք կատարել եք այն ժամանակ, երբ Վահե Ավետյանը դեռ կենդանի էր, երկար ժամանակ մտորում էի, ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը Ձեր այդ ոչինչ չասող, հարցը արմատից չքննող, Հայաստանում գոյություն ունեցող ներկայիս վատառողջ, բռնության, կամայականությունների, անօրինականությունների մթնոլորտը չքննարկող, չմեղադրող գրառումները հրապարակելու միտումը, օգուտը և հասցեատերը: Այնտեղ ասես մտածված շրջանցվում է այն պայմանների մասին խոսելուց, որտեղ զոռբաների և ոչ թե օրենքի իշխանությունն է տիրում, որտեղ էլ միայն հնարավոր են դառնում նման այլանդակություններ: Իսկ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու: Այդ գրառումները «կոնկրետ ճշմարտությունը» չմատնանշելու, խուսանավելու, մանևրելու փորձ է միայն: Բայց մի տեղ չեք մեղանչում ճշմարտության դեմ, երբ գրում եք՝ «որ ընդհանուր առմամբ բոլորիս գրածն էլ այն չէ, բոլորիս ասածն էլ այն չէ, ինչ պետք է»... Այո, դա իրոք որ այդպես է:
Ինչ խոսք, շատ հեշտ է դրսից, հեռվից դատողություններ անել, գրողին հանդիմանել իր չասած խոսքերի համար, և ես ձեռնպահ կմնայի, եթե ծանոթ չլինեի ձեր անցյալին, կարդացած չլինեի ժամանակին Ձեր համարձակ հոդվածները, գրառումները և չիմանայի, թե որքան մեծ է եղել Ձեր ավանդը Արցախի ազատագրական պատերազմի տարիներին: Եվ ես ձեռնպահ կմնայի, եթե բոլորի նման ես էլ դեմ առ դեմ կանգնած չլինեի այն սոսկալի իրական փաստի դեմ, որ ժամանակին անհամար զոհողությունների գնով պայքարող և Արցախը ազատագրող անձիք այսօր խաղաղ պայմաններում յուրայինի են սպանում և դրանից ահավորը՝ կտրում են ժողովրդի շունչը, նրանց տնավեր անում: Իրենց և իրենց ընտանիքների համար կառուցել են պալատներ, դղյակներ և փառավոր կյանք են ստեղծել: Իսկ բացարձակ ճշմարտություն է և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք այդ ամենը ստեղծել են ապօրինի ճանապարհով, Հայաստանի ազգաբնակչության տառապանքների և ժողովրդի աղքատացման, արտագաղթի, հայ ժողովրդի և Հայաստանի վտանգված ապագայի հաշվին: Հարյուրհազարավոր հայության թափառական կյանքի, տասնյակ հազարավոր ընտանիքների քայքաման հաշվին: Իսկապես, շատ ավելի հեշտ է համախմբվել երկրի և ժողովրդի արտաքին թշնամիների դեմ, քան ներսի, իսկ հայ ժողովրդի աղետալի պատմությունը ցույց է տվել, որ հենց նրանք էլ ի վերջո պատճառ են դարձել երկրի տապալմանը և ժողովրդի աղետի ենթարկմանը: Շատ քաղաքակիրթ երկրների և ազգությունների մոտ նման դեպքերում միշտ էլ ժողովրդին պաշտպան են կանգնել երկրի մտավորականության լավագույն ներկայացուցիչները: Շատ հաճախ բազմաթիվ զրկանքների գնով նրանք ասել և պաշտպանել են ճշմարտությունը, քանզի ըստ Ձեզ «ճշմարտությունը կոնկրետ է» և իմ կարծիքով միակ երաշխիքը՝ երկրի առաջընթացի և ժողովրդի բարօրության: Որտե՞ղ է կանգնած այսօր հայ մտավորականը, ո՞ւմ կողքին, որ խուսափում է ճշմարտությունը ասելուց, բացահայտելուց:
Մտորումների տեղիք է տալիս նաև, թե դուք ինչո՞ւ եք ցանկացել հատկապես շեշտել, որ հանցագործների երեխաները որբ են մնալու: Այստեղ դուք բոլորովին էլ ճիշտ չեք ընտրել այդ բառախաղը, ներողություն, բայց ես դա այլ կերպ անվանել չեմ կարող: Ի՞նչ է նշանակում որբություն, որբ լինե՞լ: Ապա ինչպե՞ս անվանել այն տասնյակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երեխաներին, որոնց հայրերը ստիպված աքսորի են մեկնել: Իսկ այս դեպքում այդ երեխաների հայրերը ժամանակավոր են բացակայելու: Իհարկե դա էլ է հարցականի տակ: Արդյո՞ք նրանք երբևէ արդար պատիժ կստանան և կբանտարկվեն: Ես էլ շատերի, չասենք ամբողջ հայության նման, (որովհետև ամբողջը ներառում է նաև այն «օլիգարխներին», որոնց համար օրենքը իրենց անպատժելիությունն է նշանակում, անձեռնմխելիությունը), համոզված չեմ, որ հանցագործները իրենց արժանի պատիժը կստանան: Եթե Հայաստանը լիներ աշխարհի դեմոկրատ և քաղաքակիրթ երկրների նման և արդարը ի՛ր տեղում լիներ, չարը՝ իր տեղում, ապա երկրի իշխանությունների շատ մեծ ու փոքր ներկայացուցիչներ, այսօր այնտեղ չէին լինի, որտեղ գտնվում են: Քանզի բոլորն էլ այս կամ այն չափով և իրենց մեթոդներով խախտել են երկրի հենց իրենց կողմից գրված, հաստատված սահմանադրությունն ու օրենքները, մեղանչել են իրենց կոչման ու երդման դեմ՝ որն է՝ ազնվորեն և ամբողջ կարողություններով ծառայել հայրենիքի զարգացման, ապահովության և ժողովրդի սոցիալական բարօրության համար... Եվ քանի որ իրական կացությունը Հայաստանում այսօր այդպես չէ և երկիրը դասվում է Լատին Ամերիկայի նախկին «բանանի հանրապետություն» պիտակ կրող երկրների շարքում, իսկ կոռուպցիայի առկայության պատճառով, նման երկրների գրեթե վերջին շարքերում, ապա այլ բան սպասելը, միամտություն կլիներ և զավեշտ:
Իհարկե, ես լավ գիտեմ, որ դուք և շատերը ինձ կմեղադրեն, որ ես չափազանցում եմ, բայց իմ, և ոչ միայն իմ, հավաստի ապացույցը դա զոռբաների քանակն է երկրում ու նրանց սեփական զինյալ թիկնապահների առկայությունը: Հապա այլ ինչպե՞ս գնահատել և անվանել այն երկիրը, որտեղ էլ հնարավոր է տարբեր քաղաքների՝ քաղաքապետների, մարզպանների, երբեմն բռնակալության սահմաններին հասնող ինքնիշխանությունը: Հապա այլ ի՞նչ անուն կարելի է տալ մի երկրի, որի բնությունը անխնա և անպատիժ թալանում և ավերում են որոշ հանքատերեր:
Որպես ապացույց կարելի է նշել նաև այն իրողությունը, որ երկրում գոյություն չունի անկախ դատարան, անկախ խորհրդարան և անկախ գործադիր մարմին, որոնք էլ կպաշտպանեին բնակչության շահերը փոքր ու մեծ իշխանավորների կամայականություններից և դատաստանի առաջ կկանգնեցնեին յուրաքանչյուր օրինազանցի, չարաշահողի, ինչ պաշտոնում էլ որ նա գտնվելիս լիներ: Եվ ես բոլորովին էլ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ահա հենց այդ օրգանների խիստ սերտաճումն է իշխանությունների հետ, որը չարիքների չարիքն է, իրապես՝ մեծագույն չարիքը և աղետը, որը երկրին այդպես արագորեն դեպի զառիթափ է տանում:
Այս շարքը կարելի է այսպես երկար շարունակել, բայց չէ որ դուք ինձանից ու մեր բոլորից ավելի մանրակրկիտ տեղյակ եք այդ մասին: Բայց Ձեր գրառումներում դուք համառությամբ լռում և խուսափում եք այդ բոլոր բացասական երևույթները մատնանշել: «Չեղավ եղբայր, իսկապես չեղավ»:
Այստեղ տեղին է հիշել Հովհաննես Թումանյանի՝ իր ժամանակների մի դիպուկ բնորոշում «Հառաչանք» պոեմից. «Պրիստավի մոտ գանգատի եմ գնում, գողի իզն իր տունն է տանում»:
Ուրեմն էլ ինչպե՞ս վարվի այսօր հայ աշխատավորը, հայ գյուղացին, հայ մայրը, հայ հայրը, հայ դեռատի աղջիկը, հայ երիտասարդ ուսանողը, երբ իր ժամանակները, նրան հիշեցնում են Թումանյանի ժամանակները, երբ ինքը երկրում տիրող պայմանների նույնպիսի գերին է և որոշ անհատների ու իշխանավորների կամայականությունների նույնպիսի անզոր զոհը: Երբ նրանք իրենց երկրում, յուրայինի իշխանության օրոք չեն կարողանում մարդավայել աշխատել, արարել, ապրել ու ուսանել: Ուրեմն նրանք էլ ո՞ւմ մոտ գանգատի գնան: Ուրե՞մն նրանք ինչպես դիմանան և դիմադրեն քաղաքակիրթ երկրների հմայքի, փայլի կանչին:
Հապա մտավորականությո՞ւնը, արվեստ արարո՞ղը, արվեստագե՞տը: Երևի բոլորովին էլ չափազանցություն չի լինի ենթադրել, որ այսօր արդեն երկրից հեռացել են ավելի շատ մտավորականներ և ուսանողներ, քան մնացել երկրում: Հապա ինչպե՞ս չհիշել այն բոլոր հայ կանանց, որոնք Թուրքիա, արաբական խալիֆաթներ և արևմուտքի այլ երկրներ աշխատանքի են գնացել, և երբեմն չդիմանալով սոսկալի պայմաններին, ընտրել են միակ ելքը, սկսել են վաճառել իրենց մարմինը: Հայաստանի իշխանությունները՝ Լևոն տեր Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան, մինչև Սերժ Սարգսյան և նրանց դրածոները պետք է առնվազն կարմրեին, ամաչեին նման փաստի առաջ կանգնելով և եթե դյուզն չափով այն Հայրենասիրությունից և անձնազոհությունից իրենց մեջ ունեն, որը նրանք դրսևորեցին Արցախի պատերազմի տարիներին, ապա պետք է որ ժամանակին հրաժարվեին իրենց պաշտոնից և ներողություն խնդրեին հայ ժողովրդից: Ձեզանից և հայ մտավորականությունից սպասվում է համարձակություն, խոհեմություն, ապագայի իրական վտանգի խորը տեսողություն, որպեսզի դուք կանգնեք, սկսվող, սաղմնավորվող, բայց դեռ երկչոտ շարժման կողքին, Ձեր հետ տարեք այնքան զգուշավոր Պարոն Լևոն Անանյանին, այնքան «համարձակ» Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին և այն հարյուրավոր մտավորականներին, ովքեր ժամանակին չտեսնված «համարձակություն» ցուցաբերեցին և նամակ հղեցին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին: Ի սեր Հայության, ի սեր այն հայատանցի ուսանողուհու, ով վախի մեջ է, որ չլինի, թե մի օր ինքը անհայրենիք մնա, ի սեր այն հարյուր հազարավոր մերօրյա գենոցիդի զոհերի, միացեք ցուցարարներին, սատարեք նրա պայքարը, Ձեր համարձակ և ուժեղ գրչով բորբոքեք, թեժացրեք այն կրակը, որը որ բռնկվել պետք է, որը որ այնքան անհրայեշտ է և հայության լինելիության երաշխիքն է լինելու: Դուք էլ զինվորականների նման մի ոգևորվեք փայլուն տանկերով, հեռահար հրթիռներով և այլ նորատեսակ զենքերով: Առանց ժողովրդի, դրանք չեն կարող երկրի ապահովությունը և ապագան երաշխավորել: Իննսունական թվականներին հայ ժողովուրդը չուներ դրանց գոնե մի քանի տոկոսը և հաղթեց: Բոլորից ավելի լավ դուք գիտեք, թե ինչո՞ւ, թե ինչպե՞ս կատարվեց այդ... Եվ թող գեներալ Մանվելը չհոխորտա, որ իրենք դեռ անելիք ունեն Բաքվում: Այդ իրենքը ովքե՞ր են, նա պետք է լավ իմանա, որ առանց ոգևորված և ամեն մի զոհողության պատրաստ ժողովրդի, որին նա այսօր այդպես չարակամ արհամարում ու հարստահարում է, իրենք ոչինչ են: Իսկ նրա հոխորտոցը ինձ հիշեցնում է Էլչիբեին, ով երազում էր հաջորդ օրը ոտքերը լվանալ Սևանում: Կներեք, երբեք չէի ցանկանա Ձեր, ինչպես նաև ոչ մեկ հավատացյալի կրոնական զգացումները վիրավորել և հարցականի տակ դնել, բայց, ցավոք, չեմ կարող չարտահայտվել մեկ այլ հարցի մասին, որը մտածելու տեղիք է տալիս. Արդյոք ի՞նչն է Ձեր՝ բժշկի, բնապաշտի վերջին տարիների ձգտման պատճառը, միտումը, Ձեր գրվածքներում հարցերը անպայման կապել մարդու, Աստծո, կրոնի և եկեղեցու հարաբերությունների հետ: Դա ինձ, մեղմ ասած,զվարճալի է թվում, ինչպես որ զվարճալի են թվում այն տեսարանները, երբ Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը եկեղեցիներում մոմեր են վառում և ջերմեռանդ խաչակնքում: Հարգանքներով՝ Սամվել Հովասափյան Բեռլին, հունիս 2012»: Զորի Բալայանի գրառումները կարող եք կարդալ այստեղ:
ՀԱԿ-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԺ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱ՞ՆԸ
Տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, իսկ նրա տեղակալ` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «Голос Армении»-ն նկատում է, որ էթիկայի հանձնաժողովում ...ԱՄԵՆԱՇՈԳ ՀՈՒԼԻՍԻ 12-Ը` 1983-ԻՆ ԷՐ
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին և 14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 13-ին և 15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց ...ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԱՅՍ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐ ԿԱՆ
Ոստիկանությունը հրապարակել է այն փողոցները, որտեղ այս պահի դրությամբ տեղադրված են արագաչափ սարքեր: Դրանց թիվը գերազանցում է 3 տասնյակը:
1. Իսակովի պողոտա՝ 2 արագաչափ,
2. Արշակունյաց պողոտա՝ 2 արագաչափ,
...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՎՃԱՐՈՒՄ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ
Գերմանիան նախկին ԽՍՀՄ երկրներից ևս 80 հազար հրեաի փոխհատուցում կվճարի: Խոսքը այն հրեաների մասին է, որոնք վերապրել են Հոլոքոստը:
Ուտռո.ռու-ի հաղորդմամբ, Գերմանիայի կառավարությունը և Հրեաների Գերմանիայի ...ԿԱՊԻԿՆԵՐԸ ՓԱԽԵԼ ԵՆ ԳԱԶԱՆԱՆՈՑԻՑ
Գերմանական ոստիկանությունը տարհանել է Հաննովերի գազանանոցի այցելուներին` փախած 7 շիմպանզեների պատճառով, գրում է տեղի մամուլը: Կենդանիներից մեկը փախուստի ժամանակ գետնին է գցել 5-ամյա մի աղջկա, որը գլխի ...ԲՐԱԶԻԼԱՑԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ
Բրազիլական իշխանություններն անսպասելի նախաձեռնությամբ են հանդես եկել, որը թույլ կտա կալանավորներին հուսալ, որ իրենց ժամկետները կկրճատվեն: Կալանավորներին առաջարկվել է հոսանք արտադրել հատուկ հեծանվասարքերի ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ 100 ԴՈԼԱՐ Է ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ՄԵՐԿԱՑՎԵԼ
Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես ...Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԸ` ՓԱՍՏԱԲԱՆ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ. «6 ԿԵՏԻՑ ՀԻՄՆԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ»
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հայաստանի կառավարությունը Վահե Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։ Նշենք, որ Վահե ...ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԿԻՍԵԼ ԵՆ ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Հրապարակը», անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին և ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, գրել է. «Ամենահարմար ու ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, ...ՎՐԱՍՏԱՆԻ «ՇԵՌԱՏՈՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն, ապարանցի Լյովա Խաչատրյանը, որը մշտապես ջանում է իր քաղաքական «կնքահոր»` Աղվան Հովսեփյանի հետքերով գնալ, այդպես էլ ձեռ չի քաշում իր նոր մշակութային ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» և «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԱ՞Ծ ԵՆ
Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների վկայության՝ այնքան էլ հարթ չեն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հարաբերությունները։ «Ավելին, այս երկու կուսակցություններում միմյանց հանդեպ լուրջ անվստահություն ...ԹԱՄԱՄՅԱՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՆԵՐՎԻ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն ...«ԱՌԱՎՈՏ». ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ԼԻՑՔԱՎՈՐԱԾ և ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՏԵՂԱՓՈԽԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց կրակի ներգործությունը. Այս մասին ...ԲԵՆ-ԼԱԴԵՆԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
«Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի խոհարար Իբրահիմ ալ-Քոսին (Ibrahim al-Qosi) ազատ է արձակվել ամերիկյան հայտնի Գուանտանամոյի բանտից, որը գտնվում է Կուբայում: Նա վերադարձել է Սուդան, տեղեկացնում ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ՓԱԿՈՒՂՈՒՄ
«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ «Իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է ստեղծվել՝ կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված ...ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է
«Ժողովուրդը» նկատում է, որ մեկ գիշերվա ընթացքում նվազել է դոլարի փոխարժեքը. եթե մինչ այս ԱՍՆ 1 դոլարը կարելի էր գնել 420, վաճառել 417 դրամով, ապա երեկ պատկերը բոլորովին այլ էր. դոլարը գնվում էր 414, վաճառվում՝ ...ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ԲԱՐԻ ՉԻ ԼԻՆԻ ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀԱՄԱՐ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը: «Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ...ԵՐևԱՆԻ 20 ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ
Մայրաքաղաքի 20 խաչմերուկներում տեսանկարահանող սարքավորումներ են տեղադրված: Դրանց մեծ մասը Կենտրոն վարչական շրջանում են: Ոստիկանությունը հրապարակել է դրանց վայրերը.
1 Ամիրյան-Մաշտոց
2 Թումանյան-Մաշտոց
...ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ Է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ...ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ»` ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, ըդգծելով, որ դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությանը հաջողվել է անել ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՆԱՐԱՆԸ
«Голос Армении»-ն հիշեցնում է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արդարացի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Ադրբեջանի Շամխորի շրջանի զորամասերից մեկում պատահար է գրանցվել: Զինծառայող Չինգիզ Բադալովը, նախնական տեղեկություններով, անզգուշորեն կրակ է բացել համածառայակցի ուղղությամբ, ինչի արդյունքում Թալեհ Գարաբեկովը ...ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԽՆԴՐՈՎ
Այսօր կեսգիշերին մոտ` ժամը 01.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»-Ը. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՌՈՒՍԼԱՆ ԷԼՅԱԶՅԱՆԸ
Այսօր բացվելու է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնը, որին մասնակցում է 28 երկիր՝ այդ թվում Հայաստանն ու Բելառուսը, Բուլղարիան ու Մեծ Բրիտանիան, Վրաստանն ու Իսրայելը, Իտալիան ու ...ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը, որը հուլիսի 11-ին այցով գտնվում էր Մոսկվայում` ռուսական իշխանությունների հետ խորհրդակցությունների նպատակով, հայտարարել է բանակցությունների ձախողման մասին: Այս մասին ...ԵՐԵՔ ՄԱՐԶՈՒՄ ևՍ 26 ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ
Հայաստանի երեք մարզերում տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան: Դրանցից 13-ը տեղադրվել է Արագածոտնի, 10-ը` Արմավիրի և 3-ը` Լոռու մարզում: Կայանները կառուցել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը` պետբյուջեից ...ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
«Ես հայտարարում եմ, որ այս պահից սկսած միանում եմ սիրիացի ժողովրդի հեղափոխությանը: Ես դիմում եմ զինվորականներին` միացեք հեղափոխությանը և պաշտպանեք երկիրն ու նրա բնակիչներին: Ուղղեք ձեր զենքերը հանցավոր ...Գ. ՄԵԼԻՔՅԱՆ. ԱԼԻևՆ ԱՅԴ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ԱՐԵԼ Է՝ ԵԼՆԵԼՈՎ ՃԱԳԱՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ալիևը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե ճագարաբուծական ֆերմայի վարիչ է, այլ երկրի նախագահ: Կարծում եմ, որ Ալիևն այդ հաշվարկներն արել է՝ ելնելով ճագարների զարգացման տրամաբանությունից»,- Panorama.am-ի հարցին, ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՈՐՈՇԱԿԻ ՓՈՒԼՈՒՄ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿՄԻԱՆԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՊՈՊՈՎ
Տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Երևանում կլինեն ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնենք, որ նրանք նախօրեին հատել են շփման գիծը, Արցախի մայրաքաղաքում հանդիպում ունեցել ...ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ
Եգիպտոսի նախագահ Մոհամադ Մուրսին համաձայնվել է ենթարկվել երկրի Սահմանադրական դատարանի՝ խորհրդարանը լուծարելու վերաբերյալ որոշմանը: «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, մեկնաբանելով իր որոշումը, Մուրսին ...ԲԱՐՁՐԱՀԱՐԿԻ ՏԱՆԻՔԻՆ ԹԱՓԱՌՈՂ ՇԱՆԸ ԿՍՏԵՐԻԼԻԶԱՑՆԵՆ
Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը Նուբարաշեն, 6-րդ փողոց, 1/4 հասցեի բնակիչներից ահազանգ է ստացել այն մասին, որ բարձրահարկ շենքի տանիք է բարձրացել մեկ թափառող շուն։ ...ԱՄՆ և ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորել են հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը: Ամերիկյան դեսպանատան ...ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 49%-Ը ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ՍՊԸ («Սբերբանկ Ռոսսիի» ԲԲԸ դուստր ընկերություն) ձեռք է բերել «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49%-ը: Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է գործարար, նախկին ...ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 1.1 ՏՈԿՈՍԸ ԹՈՒՐՔԵՐ ԵՆ
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` իր 74 մլն բնակչության թվով Թուրքիան 187 պետությունների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը: Երկիր մոլորակում ապրողների թիվը 2011-ի առաջին ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՆ ԱՅՍՕՐ ՎԱՐԵՑ ԱՐՄԵՆ ԳևՈՐԳՅԱՆԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում է: Նիստում ՀՀ կառավարությունը ...ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԱՅՐԻ ՎԱՐԱԶԸ ՄՏԵԼ Է ԲԱՆԿ
Ավստրիայում վայրի վարազը ներխուժել է Բրուկ-ան-դեր Լայտ շրջանի բանկերից մեկի մասնաճյուղ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Բանկի ներկայացուցչի խոսքերով, ֆինանսական ...Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԳՈՐԾՈՎ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկաններին ապօրինի հրաման տված հրամանատարները և նրանց կամակատարները պետք է քաջ գիտակցեն, որ լցվում է քաղաքացիների համբերության բաժակը, և մոտենում է այն օրը, երբ իրենք պետք է պատասխան տան իրենց այս ...ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ
, որոնք գործելու են առաջնային գծում, արձանագրելով դրվագներ ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք օգտագործվելու են տեղեկատվության տարածման, հետախուզության, ինչպես նաև հակաքարոզչության նպատակով: Այս ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԽՈՍՔՆ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում խոսքն արդեն գնում է ոչ թե Մադրիդյան սկզբունքների հրատապության, այլ շփման գոտուց դիպուկահարների դուրս բերման մասին», - այսօր ...Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԴՐԱՆՔ
Երբ եռանախագահները հայտարարում են, որ պետք է զերծ մնալ մաքսիմալիստ դիրքորոշումներից` ի պատասխան դրան մենք լսում ենք ադրբեջանական ղեկավարության կողմից, որ ոչ մի զիջում չեն անելու: Այս մասին, անդրադառնալով ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՌԱՎԵԼ ևՍ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՏԱ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Արցախում կայանալու են նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 3 թեկնածուներ (մեկ թեկնածու ավել վաղ ինքնաբացարկ էր հայտնել): Նախընտրական պրոցեսների ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԶԵՐԾ ԿՄՆԱ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏՈՒՄ
«2003-2004թթ. ընտրություններից հետո Վրաստանը գտնվում է իր ամենակարևոր և լուրջ քաղաքական գործընթացների նախաշեմին, քանի որ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սպասվող նախագահական ընտրություններում չի վերընտրվի», ...ԻԳԴԻՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Հուլիսի 13-ին տեղի է ունենալու Թուրքիայի Իգդիր քաղաքի նորակառույց օդանավակայանի բացումը, որի հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ թուրքական «Իհլաս» (İhlas) լրատվական ...ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԻՆ
ՀՀ արտգործնախարարությունում քիչ առաջ ավարտվեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսը, որից առաջ պաշտոնյաները հանդիպում էին ունեցել: Հենց ...ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՆ՝ ԿԱՍԵՆՔ»
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ` Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄՐՋԻ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԸ
Ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները երեկ գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մարգար Հ.-ին:
Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ԻՇԽԱՆԱՎՈՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՕՐՅԱՆ
«Անցյալ գիշեր եմ եկել Հայաստան: Միշտ, երբ նոր քաղաք եմ հայտնաբերում, երեխա եմ դառնում: Ամեն մի դետալ ինձ համար զարմանալի և ապշեցուցիչ է թվում: Այս հյուրանոցի հետևում կա մի հին շենքի ֆասադ, հետևի մասում ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՕՐՄՈՒԶԻ ՓԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ
«Թեհրանը չի գնա իր շուրջ միջազգային իրավիճակի սրմանը և նրա առաջնորդների հայտարարությունները զուտ խոսքեր են», - անդրադառնալով Իրանի կողմից Օրմուզի նեղուցով բեռնափոխադրման մաքսային գնի բարձրացման կամ փոխադրումների ...«ՀԱՅՎԱՆ» ԱՍՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆԻ
Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը դեռ չսկսած հնարավոր է ԱԺ կանոնակարգ օրենքում խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին փոփոխություններ կատարվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ...«ԵԹԵ ՀԱՋՈՐԴ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՒՅՆ ՈՃՈՎ Է ԳՈՐԾԵԼՈՒ, ԱՊԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՀԱՅՏՆԻ Է»
«Ի տարբերություն Թուրքիայի կողմից առաջ քաշվող տարատեսակ կոմբինացիաների, միջազգային հանրությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կոնտեքստում առաջարկում է շատ պարզ մի կոմբինացիա` առանց նախապայմանների ...ԱԲՈՎՅԱՆ-ԵՐևԱՆ և ՉԱՐԵՆՑԱՎԱՆ-ԵՐևԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԹԻՎ 259 և 275 ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵՐԹՈՒՂԻ
: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե վարորդները դժգոհում են, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական երթուղիները շահագործում ...Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՉԱՆՉՈՒՆԻՆ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների ...ԳՈՒՏԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԻՑ
Իսպանացի կիսապաշտպան Գուտին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է AP-ն: Այդ որոշմանը նա հանգել է այն բանից հետո, երբ «Վեստ Հեմի» հետ բանակցություններն արդյունք ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎ. ԱՐՑԱԽՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱՐևՈՐ Է ՈՐՊԵՍ ԵՐևՈՒՅԹ
Արցախում իրականացվող ցանակացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունները առաջին հերթին կարևորվում են ոչ թե բուն ընտրական գործընթացի ներքաղաքական զարգացումների ...ՕՋԱՆ ԱԼՓԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱԶՈՒՄ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՏՈՒՆ Է, ՈՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
Թուրքիան բազում սենյակներ ունեցող մի տուն է, քանի որ այնտեղ բնակվում են շատ ժողովուրդներ, ովքեր ունենան տարբեր մշակութային հենքեր, սակայն Օսմանյան ժամանակաշրջանում ու հատկապես Հանրապետական Թուրքիայում ...ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՇՆԱՄԱՆՔՈՎ ԵՆ ԼՑՎԵԼ
Կասպից ծովի շահութաբեր տարածքների պատճառով Ադրբեջանն ու Թուրքմենստանը միմյանց նկատմամբ, կրկին սկսել են թշնամանքով լցվել, իսկ հակամարտության շարունակության դեպքում, հավանաբար կօգտվի Ռուսաստանը: Այս մասին ...ԱՆԴՐԵ ՎԻԼԼԱՇ-ԲՈԱՇԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՆ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը շեշտել է, որ ինքը համաձայն չի եղել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի` իրեն պաշտոնանկ անելու որոշման հետ: 34-ամյա մասնագետի կարծիքով` գլխավոր մարզիչ նշանակելուց ...ՍՆԵՅԴԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ԱՆԺԻ»
Միլանի «Ինտերի» և Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մոտ ժամանակներս կդառնա Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստը: Ինչպես հայտնի է դարձել sportbox.ru-ի թղթակցին, ռուսաստանյան ...«ՊՈՐՏՈՒՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ՄՈՈՒՏԻՆՅՈՅԻՆ
«Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան ասել է, որ ակումբը չի խոչընդոտի կիսապաշտպան Մոուտինյոյի տեղափոխությանը միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը չցանկանա մնալ թիմում: «Ես դեռ չեմ խոսել «Չելսիի» գլխավոր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՍԱՀՄԱՆՎԵԼ 18. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք է սահմանվելու միևնույն` 18 տարեկանը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ կառավարության հավանությանը ...ԱՐՍԵՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԳՈՐԾՈՎ ՊԱՇՏՊԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԵԴ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ, Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը մնաց անփոփոխ: Արծրունին կշարունակի մնալ կալանքի ...«ՄԻԼԱՆԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՊՍԺ-ԻՆ ՎԱՃԱՌԵԼ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԻ ՈՒ ՍԻԼՎԱՅԻ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ
«Միլանի» երկու ֆուտբոլիստներ` հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու պաշտպան Տյագո Սիլվան նոր մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կդիմավորեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Ինչպես հաղորդում է ...ԹՈՄԱՍ ՄՅՈՒԼԼԵՐԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԼԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
Մյունխենյան «Բավարիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը մտադիր չէ մոտ ժամանակներս փոխել ակումբային գրանցումը: Նշենք, որ, ըստ գերմանական մամուլի տեղեկությունների, ...ԱՌՆԱՈՒՏՈՎԻՉ. «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԲԱԼՈՏԵԼԼԻՆ ՀՐԵՇՏԱԿ Է»
«Վերդերի» ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը հայտարարել է, որ միլանյան «Ինտերում» իր նախկին խաղընկեր Մարիո Բալոտելլին այնպիսին չէ, ինչպես նրան ներկայացնում է մամուլը: «Երբ խաղում էի «Ինտերում», ընկերություն ...ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն` ներկայացնելով իր կասկածն, այս անգամ արդեն Ռուսաստանում, ...Ի. ԱԼԻևԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ
Ադրբեջանում նախօրեին կայացած կառավարության նիստին, որը վարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, կրկին որպես քննադատության թիրախ ընտրվել է ընդդիմությունը: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: ...ՖԱԲԻՈ ԿԱՊԵԼԼՈՆ ՍԿՍԵԼ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՌՖՄ-Ի ՀԵՏ
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար` կապված այդ երկրի ազգային հավաքականը ...ՄԱՐԱԴՈՆԱ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ «ԱԼ-ՎԱՍԼՈՒՄ»
Դիեգո Մարադոնան, ով պաշտոնանկ է արվել էմիրաթյան «Ալ-Վասլ» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, աշխատանքը շարունակելու ցանկություն է հայտնել: «Ուզում եմ շարունակել աշխատանքը «Ալ-Վասլում» և մնալ այս երկրում,- ...ԱԲՐԱՀԱՄԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն և «Super Six» մրցաշարի նախկին մասնակից Արթուր Աբրահամը, ով ներկա պահին երկրորդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի ...«ՅՈՒՂՈՏ-ՊՂՊԵՂՈՏ» ԹԵՄԱ` ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
«Գյումրիի քաղաքապետը առաջադրվելու է առաջիկա ընտրություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ և ես ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է փորձում կեղծ խուճապային տրամադրություն ստեղծել այս ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիևի ելույթը http://ru.apa.az/news.php?id=226989, կարծես թե, Հայաստանում ոմանց նյարդայնացրել է: Ասել, թե դրա կարիքն ընդհանարապես չկա, սխալ կլինի: Սթափ` Հեյդարիչի ...«ՔՈ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐԸ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա դասընթացը։ Այն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը։ ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀՆՉԵՑՎԵԼ ԵՆ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններն որևէ ազդեցություն ունենալ չեն կարող. Բաքվի նկատմամբ պետք է զսպելու և հարկադրանքի լուրջ միջոցներ կիրառվեն», - այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ...«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ». ՈՒՂԻՂ ԲԵՌԼԻՆԻՑ
Գրող, թարգմանիչ Սամվել Հովասափյանը, ով ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, բաց նամակ է հղել հրապարակախոս, գրող Զորի Բալայանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ու առանց միջամտության: «Բաց նամակ Զորի ...ՓԱԿ ՇՈՒԿԱ. «ԻՆՉՊԵ՞Ս, Ե՞ՐԲ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ»
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Փակ շուկայի դանդաղ սպանությունը բոլորիս աչքի առաջ դիտարկում է որպես տասնամյակներ առաջ մեծ բանաստեղծի կանխատեսած ոգու սովի հատկանիշ:
Հրապարակումը վերցված է «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ...«ԱՐԱՅ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՄԱՅՐԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ. ԵՐԵԽԱՅԻՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՐԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԷՐ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Նա հետախուզման մեջ էր գտնվում մարտի 2-ից: Այս մասին Panorama.am-ին ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԿՄՆԱ ՄԻԱՅՆ «ՀԱՄՈԶԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Բանակցային գործընթացում կան հանգույցային խնդիրներ, որոնք առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության չեն կարող իրենց լուծումը ստանալ, և այս հարցը բազմիցս է բարձրացվել»,- այսօր ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ` 2012 - 2014ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կիրականացնի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր ...ESPN-Ն ԸՆՏՐԵԼ Է ՇԱՐԱՊՈՎԱՅԻՆ, ՄԵՍՍԻԻՆ, ԲԵՔՀԵՄԻՆ, ՋՈԿՈՎԻՉԻՆ և ՋԵՅՄՍԻՆ
Լոս Անջելեսում կայացել է ամերիկյան ESPN հեռուստաընկերության հոբելյանական` 20-րդ մրցանակաբաշխությունը, որում ընտրվել են 2011 թ. լավագույն մարզիկները: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան արժանացել է լավագույն ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ` ՀՐԱՎԻՐԵԼ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները ՀԱԿ խմբակցությունը որոշել է այլ խմբակցություններ պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՐևԱՆՈՒՄ Է
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ...ԱՂԱՂԱԿՈՂ ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ. ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ` «ՍԻՎԻԼԻԹԱՍ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը այսօր դիմել է դատարան` բողոքարկելու հիմնադրամի գործունեության կապակցությամբ փողերի լվացման դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ ...ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԵՐՑՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը «Չելսիի» պաշտպան Ջոն Տերրիի վերաբերյալ կցվել է դատական գործին և ընթերցվել դատական նիստերի դահլիճում: Պորտուգալացի մասնագետը 2004-2009 թթ. ...2004Թ-ԻՆ ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԵԼ. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն այս տարի անդրադառնալու է ՀՀ-ում երեխաների իրավունքների հիմնախնդիրներին և այս կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը ...ԿԱՊԵԼԼՈՅԻ և ՌՖՄ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելլոյի և Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած բանակցությունները հաջող ընթացք են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ ազգային ...ԴՈԼԱՐԸ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է
Հուլիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ: Այս մասին հայտնում ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԿԱՄԱ ԹԵ ԱԿԱՄԱ ՀԱԿ-Ի ՄԵՋ Է
«Ցանկացած մարդ կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի անդամ` լինելով այն կուսակցության անդամ, որը ՀԱԿ-ի կազմում է կամ չլինելով որևէ կուսակացության անդամ, անմիջապես անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Դավիթ Շահնազարյանը, ...«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ԷԿՈՏՈՄԱՏՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրամադրել է ֆինանսավորում «Էկոտոմատո» ՓԲ ընկերությանը, որը զբաղվում է վարդերի արտադրությամբ և Հայաստանից նրանց արտահանմամբ: Ստացված ֆինանսավորումը կուղղվի նոր ծաղկային ջերմոցների ...ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԵՐ ՁԳՏՈՒՄԻՑ. ՅԻՐԻԿՅԱՆԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը դրսևորվում է ոչ միայն նյութական տեսքով, այլև երիտասարդության գիտակցությունը բարձրացնելու և այդ ներուժը ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐԵԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՔԱՇՈՒՄԸ ՇՓՄԱՆ ԳԾԻՑ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում ...ՊՊԾ ՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ...ՀԱԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲԻ ԻՐ ՇՈՒՐՋԸ
«Միասնական թեկնածուն պետք է լինի այն մարդը, ով կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, պետք է լինի իսկապես հզոր քաղաքական ֆիգուր, որի անկաշառությունը, վճռականությունը, կասկածի տակ չառնվի հասարակության ...ԲՀԿ-Ն ԿՄԻԱՆԱ՞ ՀԱԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդես էր եկել նախաձեռնությամբ` հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ...«ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԿՈՒՐՈՎԸ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ...ՌԻԿԵԼՄԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է
Ինչպես տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները, «Բոկա Խունիորս» ակումբի ղեկավարության` Խուան Ռոման Ռիկելմեին թիմում պահելու ջանքերն ապարդյուն են անցել: «Բոկան» հայտարարել է, որ ֆուտբոլիստի գործակալ Դանիել ...ՏևԵՍԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԻՆ
Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Իբրահիմովիչն ու Սիլվան տեղափոխվելու են ՊՍԺ, լուր տարածվեց, որ իտալական «Միլանը» փնտրում է հարձակվողի և պաշտպանի: Այժմ միլանցիներին հարկավոր են արժանի փոխարինողներ, ...«ԱՆԺԻՆ» ՀԵՐՔՈՒՄ Է
Մախաչկալայի «Անժիի» ղեկավարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ` կապված Հոլանդիայի ազգային հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տեղափոխության հետ: ԶԼՄ-ները շարունակում են հավաստիացնել, ...ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ՈՐՈՇԵԼ Է ՍՆԱՆԿԱՑՆԵԼ ՊՍԺ-ԻՆ
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նա ՊՍԺ կտեղափոխվի միայն այն պայմանով, եթե ֆրանսիական ակումբը համաձայնվի իրեն վճարել 2 մլն եվրո ավելի աշխատավարձ, քան հիմա նա վաստակում է «Միլանում»: ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՇԱՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի խախտվում են ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների իրավունքները: Նման եզրակացության համար ...«ԱՐԱՅ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՄՈՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Ոստիկանություն բերման ենթարկված Կարինե Սուքիասյանը ստորագրությամբ ազատ է արձեկվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Կարիեն Սուքիասյանը ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՇՈՒՐՋ 70 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ
ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Դեպի Հայք» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստան ժամանած երիտասարդների ...«ՇԻՐԱԿ»-«ՌՈՒԴԱՐ». ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ` 1:1
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալել է Չոռնոգորիայի «Ռուդարին»: Հիշեցնենք, որ առաջին խաղում Վարդան Բիչախչյանի սաներն արտագնա խաղում ...ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ ԼևՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվել է Արման Ավետիսյանն ընդդեմ Լևոն Բարսեղյանի` վիրավորանքի և զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի ...ՊԱՏՈ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐՆ Է»
«Միլանի» հարձակվող Ալեշանդրե Պատոն հուսով է, որ նոր մրցաշրջանում թիմը կկարողանա ավելացնել մրցանակների քանակը: «Միլանը» նախկինի պես շարունակելու է պայքարել Սկուդետտոյի համար: Մենք կարող ենք արժանի մրցակցություն ...«ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԽՎԱԾ Է ՍՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ»
Առանձին երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության մակարդակը առաջին հերթին կախված է սույն երկրների՝ դաշինքի հետ համագործակցելու պատրաստակամությունից և ցանկությունից: Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների ...ԿԱՊԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐ Է. ՄԱՐԴԻԿ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
«Խուստուփ ԹԻՎԻ»-ի տնօրեն և գլխավոր խմբագիր, «Վահանավանք» ՊՄ ՀԿ նախագահ Սասուն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է հայտնում, որ 2 օր է, ինչ Կապան քաղաքին մատակարարվող խմելու ...ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԵԾ Է. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) ՀՀ քաղաքացու 213672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում ...«ՇԻՐԱԿԸ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ
1:1 հաշվով ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Ռուդար» պատասխան հանդիպումը: Սա նշանակում է, որ գյումրեցիներն առաջին խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ դուրս եկան հաջորդ փուլ: ...ԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՏԿԵՐԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ Է ՀԱՐՄԱՐ
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նույն սոցիալական ցանցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի` օրերս արած մեկնաբանություններին գազի գնի թանկացման ու Հայաստանի ...ԲԵԼԳԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ԵՐևԱՆՈՒՄ Է
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ...ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈ. ՉԵՄ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ, ՉԵՄ ՄԻԱՆԱԼՈՒ «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր` 17.55-ից սկսած` 24 ժամվա ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները կարող են միանալ «Հարսնաքարի» միջադեպի հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը: Ենթարդվում է, որ ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը կմիանան ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մնալ ոչ միայն Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում, որն այժմ նրա համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո, այլև ՊՍԺ-ի, որը ևս ցանկանում է ֆուտբոլիստին ...ԱՆՆԱ ՇԵԼԵՍՏ. ՆԱՏՕ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ԽԱՌՆՎԵԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություններ չեն: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ազգային ...ՓՈՐՁԱԳԵՏ. ՄԻԱՑՅԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՀՆԱՐ Է
Ներկա պայմաններում Հարավային Կովկասում միացյալ անվտանգության համակարգի ձևավորումը բացարձակապես անհնար : Առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ...ԱՆՆԱ ՇԵԼԵՍՏ. ԵՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԹՈՂՆԻ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Եվրամիությունում առկա տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն չի թողնի հյուսիսատլատյան դաշինքի գործունության վրա: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահին առընթեր ...ՍևԱՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ . ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է լրատվմիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի Սևանը շրջապատող գյուղական նշանակության հողատարածքները լճից ոչ մի կաթիլ չեն ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ, ՀԵՏՈ ՀԵՏ ԿՎԵՐՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը համոզված չէ, որ «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրելու համար ձևավորվող հանձնաժողովի համար պատգամավորների ստորագրահավաքի նախաձեռնությունը չի տապալվի՝ ոչ այն պատճառով, ...
RT. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ՝ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
«ՆԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ....» . ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ՄԽԻԿԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱԼ
Ի՞ՆՉ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՁԵՐ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ` ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
ՔՇՎԱԾՆԵՐԸ. ԴԱՏԱՎՈՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՄՈԶՈՒՄՆ ՈՒ ՄԱՆԿԱՏԱՆ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ
«ԵՂՆԻԿՆԵՐ». ՆՐԱՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
ՎՐԱՍՏԱՆԻ «ՇԵՌԱՏՈՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ԲԱՐԻ ՉԻ ԼԻՆԻ ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀԱՄԱՐ
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՍԽԱԼՄԱՄԲ 32 ՏԱՐԻ ՆՍՏԵԼ Է ԲԱՆՏՈՒՄ
ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ» ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԹԲԻԼԻՍՈՒՄ
2 ՈՒ ԿԵՍ ԱՄԻՍ ԵՐԵԽԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԳԱԼԻՍ ԿՈՒՅՐԱՂԻՔԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է. ՆՐԱ ԵՐԳԸ ԳՈՂԱՑԵԼ Է ՌՈՒՄԻՆԱՑԻՆ
ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՒՆԻԿԱԼ ՄԻՋՈՑ
ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԱՅՍ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐ ԿԱՆ
«ORANGE» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՔԱՐԱԿԵՐՏԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

