
ԵՍ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԷԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԵՑ ԻՆՁ ԳՑԵՑ ԳԵՏՆԻՆ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
- «Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր նույն ռեստորանային համալիրում իր հետ կատարվածը ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը: Նշենք, որ ՊՆ ռազմաբժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան յոթօրնեքի կապակցությամբ այսօր ևս մոմավառություն է անցկացվել Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ:

Հարցին, թե Հայրապետյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն հնչե՞լ է Վեզիրյանի կողմից, որ պատգամավորը դիմել է այդ քայլին, իրավապաշտպանը պատասխանեց. «Ոչ, ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որևէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան: Ես ընդամենը իմ դիտորդական առաքելությունն եմ կատարել»:
Նա նաև տեղեկացրեց, որ վաղն առավել մանրամասն հայտարարություն կանեն այդ կապակցությամբ:
Այսօր ռեստորանային համալիրում կարգը պահպանող ոստիկանության ծառայողները շրջափակել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, քանի որ ցուցարարները փորձել են ներս մտնել ռեստորան: Ոստիկանության լրատվության ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողները արգելել են ակցիայի մասնակիցներին գնալ այդ քայլին՝ նրանց անվտանգությունից ելնելով: Դրա արդյունքում մի փոքր հրմշտոց է եղել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչը սակայն շատ արագ արագ կարգավորվել է: Բողոքի ակցիային այսօր մասնակցել են 3 տասնյակից ավել մարդիկ: Ըստ որոշ աղբյուրների` Հարսնաքարում մոմավառությունից հետո մասնակիցները շարժվել են դեպի Ավանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տուն:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական հենակետում (Տավուշի մարզ), հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, Կոնգրեսական Բարնի Ֆրենկը շաբաթ երեկոյան պաշտոնապես գրանցել է իր տղամարդ ընկերոջ հետ միասեռական ամուսնությունը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ...ՌԴ-ԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ԴԵՌ ՉԿԱ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ճշտել որոնողափրկարարական աշխատանքներում ՌԴ ԱԻՆ կարիքներն ու համապատասխան աջակցություն կազմակերպել, ինչպես ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԱՂԵՏԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԿԱ
Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Մանրամասները ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը: Կարմիր գորգի վրայով անցան փառատոնի հյուրերը, այդ թվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի ...ԵՍ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԷԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԵՑ ԻՆՁ ԳՑԵՑ ԳԵՏՆԻՆ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
«Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր նույն ռեստորանային ...ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏԱՆ ՄՈՏ ԵՆ
Հարսնաքար ռեստորանային համալիրի դիմաց մոմավառության մասնակիցները երթով շարժվեցին Ավան վարչական շրջանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տուն: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տան դիմաց ելույթ են ունեցել Լարիսա ...
ԼևՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՄԻԱՆԱՄ ԹԻՄԻՆ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԲԱՐԵՐԱՐ Է
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 42.7%-Ը ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ՔՆՆՉԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՉԵՆ և ՊԱՏՎԵՐՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ (ԱՂՅՈՒՍԱԿ)
ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐԸ «ՄԻԿԱՅԻՆ» ԿՀԱՆՁՆՎԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ 3 ԳՅՈՒՂ Է ՏՈՒԺԵԼ
«ՄԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՆԵՄԵՑԻՆ ՀԵՌԱՑՆԵՆՔ ԱՅՍ ՇԵՆՔԻՑ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ԵՐևԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ
ՏՈՐՐԵՍ. «ՈՒԶՈՒՄ ԷԻ ՏԵՍՆԵԼ ՄԱՏԱՅԻ ՀՐԱՇԱԼԻ ԺՊԻՏԸ»
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒՄ
ՖԵՌՆԱՆԴՈ ՏՈՐՐԵՍԸ` «ՈՍԿԵ ԽԱՂԱԿՈՇԻԿԻ» ՏԻՐԱԿԱԼ
Ա.ԱՇՈՏՅԱՆ. ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ՔՆՆԱԴԱՏՎԵԼՈՒ ԵՄ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՍՈՎՈՐ ԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼ
ՎԱՀԵԻ ՄԱՅՐԸ ՄԵՐԺԵԼ Է ՊՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ. ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ
ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԲԱԴԵՅԱՆԸ ՎԱՅՆԱՍՈՒՆ Է ՈՐԱԿՈՒՄ. ՎԱ~Յ, ԵԿԵՔ «ՀԱՐՍՆԱՔԱՐԸ» ՓԱԿԵՆՔ ԿԱՄ ՎԱ~Յ, ԵԿԵՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՆՔ
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

