
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԱՅՐԵՆԻ ԳՐՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
- «Աննախադեպ ու գեղեցիկ տոն է հինավուրց հայկական հողում: Բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած ու շուրջ 2800 -ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք»,- Հայաստանի նախագահի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների առիթով Հայաստան ժամանած պատվիրակ-հյուրերի ղեկավարների ընդունելության ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ ոսկեղենիկ մայրենի գրքի ու դպրության հանդեպ սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում, նույնիսկ այն ժամանակ, երբ թվացել է, թե այլևս անհնար է անգամ այդ մասին մտածելը:
«Ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլ արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել, գիտակցելով, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու ու իմաստավորելու ժամանակը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի խորհրդանիշը ստանում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրյակին:
«Սա էլ հավաստումն է այն բանի, որ անհնար է սպանել ոգին ու ժողովրդի հավաքական միտքը»,- ընդգծեց Հանրապետության ղեկավարը:
Նա նշեց, որ հիշարժան այս օրերին, նաև ողջ տարվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում, Երևանի համայնքներում ու տարբեր քաղաքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են լինելու, որոնք մեկ նպատակ ունեն` ևս մեկ անգամ կարևորել գրքի դերը մեր կյանքում, ևս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղն ու էությունը ցույց տալ:
«Փաստ է, որ մենք գիտենք գնահատել, պահպանել, հարստացնել ոչ միայն հայոց, այլ համաշխարհային ու համամարդկային հոգևոր մշակույթին ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, լինելության գլխավոր նախապայմանը: Բարի երթ գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանին»,- իր խոսքն ամփոփեց նախագահ Ս. Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին վստահության համար, նշեց, որ Երևանը հստակ գիտակցում է ստանձնածի կարևորությունը ոչ միայն մեր երկրի, այլ նաև ողջ տարածաշրջանի ու միջազգային նշակության համատեքստում:
«Վստահ եմ, որ 2794-ամյա Երևանը ունի այն ներուժը, որ կկարողանա համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց ու մասնագետներին: Սա բացառիկ առիթ է գրականության միջոցով խնթանելու գիտական, մշակութային, նաև քաղաքական, սսցիալ-տնեսական կյանքի զարգացումը: Հրաշալի առիթ է մշակութային երկխոսության, նաև միմյանց ճանաչելու, գնահատելու տեսակետից»,- ասաց Տ. Մարգարյանը:
Վենետիկի քաղաքապեռտ Ջիորջիո Օրսոնին ասաց, որ 500 տարի առաջ Վենետիկում լույս է տեսել առաջին հայալեզու գիրքը ու այս տարիների ընթացքում վենետիկցիների ու հայերի կապը գնալով սերտացել է:
«Այն պահից ի վեր, երբ Վենետիկի պետությունը նվիրաբերեց հայերին Սուրբ Ղազար կղզին, դարձավ կրթության ու մշակույթի օրրան: Վենետիկի ու վենետիկցիների համար հայերը հանդիսանում են հասարակության կարևոր մաս ու մեր երկու ժողովուրդներին միացնում է ոչ միայն մշակութային, նաև մարդկային սերտ կապը»,- նշեց նա:
Նշենք, որ քաղաքապետարանում կայացավ նաև «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Այն մարեցին Երևանի ու Վենետիկի քաղաքապետերը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկը զարդարված է մանրանկարով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով:
Գեղաթերթիկի կենտրոնում պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմանադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է` «Ուրբաթագիրքը», վերջի աջ անկյունքում պատկերված է «Երևանը` 2012 թ. գրքի համաշախրհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը: Նամականիշի դիզայներն է Անի Գևորգյանը, տպագրվել է Cartor (Ֆրանիսա) տպարանում, բազմագույն է, անվանագինը` 560դրամ, տպաքանակը` 30 հազար:
Քաղաքապետարանից հետո նախագահ Սերժ Սարգսյանն ու հյուրերը գնացին Հանրապետության հրապարակ, որտեղ դիտեցին աշակերտների ու ատեղծագործ նկարիչ պատանիների կավճանկար ու գեղանկար աշխատանքները:
Լուսանկարները՝ ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐևԱՆԻՆ. «ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՉԱՓԱԶԱՆՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԾՐԱԳԻՐ»
Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հաջողված փորձից հետո (որը նշվում է 1996 թվականից ապրիլի 23-ին), ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագիծը:
Առաջինը գրքի համաշխարհային ...ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 400-ԱՄՅԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ. ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Երևանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հեղինակավոր տիտղոսը կրելու իրավունքը նվաճել է հայատառ տպագրության 500-ամյա ժառանգությամբ: Այս տարի նշվում է նաև Հայկական տպագրության 500-ամյակը, որին նվիրված հոբելյանական ...ԱՅՍՕՐ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏՈՆ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
Այսօր յուրօրինակ տոն է հայ ժողովրդի համար. երեկոյան Երևանը պաշտոնապես ստանձնելու է 2012 թվականի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը: Այդ առիթով, ինչպես նաև Հայ գրատպության 500-ամյակ հոբելյանի, Երևանը ...ՆՈՐ-ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏՆԱԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԷՐ ՍՏԵՂԾՎԵԼ
Նախօրեին, երեկոյան ժամը 21.07-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի թաղապետարանին հարակից այգում հրավառություն ժամանակ արկը չի գործել և ստեղծվել է վտանգավոր իրավիճակ: ...«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԳԱՖԵՍՃՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«ArmBookExpo» ցուցահանդեսի օրերին Գաֆեսճյան թանգարանի «Արծիվ» սրահում ներկայացվում է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություններն ու հրատարակությունները: Միասնաբար ցուցադրվում են տարբեր ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և Հայաստանի ժամանակով ժամը 10:00-ին արդեն բացվել են ընտրատեղամասերը: Այս ընտրություններում հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ ...ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգները, որոնք պետք է կայանային ապրիլի 25-29-ին Նյու-Յորքում, հետաձգվել են: Այդ մասին հայտարարել են կազմակերպիչները՝ միևնույն ժամանակ չնշելով, թե ինչ պատճառով ...GOOGLE-Ը ՆՇՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՕՐԸ
Աշխարհում խոշորագույն ինտերնետային որոնողական Google համակարգն այսօր նշում է Երկրի օրը. ընկերությունն այսօր փոխել է իր ավանդական լոգոտիպը: Ընկերության անվանումը՝ Google-ը, ծաղիկների տեսքով է, որոնք անիմացիայի ...BEE GEES-Ի ՎՈԿԱԼԻՍՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԿՈՄԱՅԻՑ
Բրիտանական Bee Gees հայտնի ռոք-խմբի վոկալիստ Ռոբին Գիբբը դուրս է եկել կոմային վիճակից, որի մեջ գտնվել է մեկ շաբաթից ավել, փոխանցում է «BBC»-ն: Երաժշտի ներկայացուցիչ Դագա Ռայթի խոսքով, նա ուշքի է եկել ...ԱՅՍՕՐ ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԼԵՆԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Այսօր պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 142-րդ ամյակն է, և հայ կոմունիստների համար այն համընկել է նախընտրական քարոզարշավի հետ: Բայց դա չի խանգարում, որ հայ կոմունիստները նշեն իրենց առաջնորդի ...Գ. ՄԵԼԻՔՅԱՆ. ՀՀԿ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԻՐ ԱՐԱԾԻ ՈՒ ՉԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ
«Ի տարբերություն շատ ուժերի, ՀՀԿ-ն պատասխանատու է իր արածի ու չարածի համար: Մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել, ի տարբերություն շատ ուժերի, ջայլամի քաղաքականություն չենք վարել»,- մեկնաբանելով ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍՕՐ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ Է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորագիր անդամ Վարդան Օսկանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է ընտրողների հետ հանդիպումները և այսօր հերթական հանդիպումը կկայանա այսօր, ժամը 18:00-ին ...ԶԻՆՎՈՐՆԵՐԸ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամլիրի հարակից ամայի տարածքն առավոտյան խիստ մարդաշատ էր: Զինվորներն էին:
Մայրաքաղաքի հարակից զորամասերից ...ՏԵՍՆԵՍ ՉԵ՞Ն ԱՄԱՉՈՒՄ. ԲԱԽՇՅԱՆԻ ՀԱՐՑԸ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է, և մասնակից քաղաքական ուժերը միմյանց հռետորական հարցեր են ուղղում, հանդես գալիս նրանց դեմ քարոզչությամբ: Այսօր մասնավորապես, ...ԳԵՐԵԼ ԵՆ ՏԱՏԻԿՆԵ՞ՐԸ. 83-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ 5,5 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Տավուշի մարզի Կողբ գյուղում նախորդ տարվա հոկտեմբերին 83-ամյա Արփենիկ Ա-ին բռնաբարած 27-ամյա Ա. Սարուխանյանը Տավուշի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 5 տարի 5 ամիս ազատազրկման: ...Ռ. ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՆՄԱՆ ՄԱՐՏԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿ-ԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԲԵՐԻ
«Իսկապես ցավալի է, որ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին նախագահն իրեն նման կերպ է պահում ու այդօրինակ հայտարարություններ հնչեցնում: Եթե ժամանակին այս երկրի համար սրտացավ մարդիկ կտրուկ քայլերի չգնային, ...«ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉ-ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ».ԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ կապված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակության անդամներն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորությամբ:
...ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ֆրանսիացիները ակտիվորեն մասնակցում են նախագահական ընտրություններին. այս երկրում ընտրությունների անցկացման պատասխանատու Ներքին գործերի նախարարության տվյալներով, երևանյան ժամանակով ժամը 14:00-ին ընտրություններին ...«ՖՈՒՐՄՈՒԼԱ 1»-ԻՑ ԱՌԱՋ ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱ ԶՈՀ
Բահրեյնում «Ֆուրմուլա 1»-ից առաջ, որն այս պահին արդեն սկսվել է, փողոցները լի են եղել ցուցարարներով, որոնց իշխանությունները դաժան կերպով են պատասխանել, տեղեկացնում է «Al-Jazeera»-ն: Ըստ աղբյուրի, ոստիկանությունը ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Հանրապետական կուսակցության հետ «Ժառանգության» համագործակցության մասին լուրերը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է հերթական «հերյուրանքը, կեղծիքն ու սուտը»: «Դա մատնում ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԵՏ
Ապրիլի 24-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա աշխարհառչակ գրող բոլորիս հայտնի «Արտույտների Ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանի հանդիպումը հայ ընթերցողի հետ: Այդ մասին տեղեկացնում են «Զանգակ» հրատարակչության ...ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ 2-Ը ԿՄԵԿՆԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. ՄՅՈՒՍՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՎ
Ապրիլի 23-ին մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը ներկայացված չի լինի ողջ կազմով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԱՅՐԵՆԻ ԳՐՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Աննախադեպ ու գեղեցիկ տոն է հինավուրց հայկական հողում: Բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած ու շուրջ 2800 -ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: ...ԿԱՆԱՅՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԲՈՒԺՎԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԺՇԿԻ ՄՈՏ. ՀԱՐՑՈՒՄ
Ժամանակակից կանայք վատ զգալու կամ առողջական որևէ խնդրի դեպքում դիմում են ինտերնետի, այլ ոչ թե բժշկի օգնությանը: 1000 կնոջ շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց համարյա կեսը փորձում է իր խնդրի ...«ՄԵԿԸ ՊԵ՞ՏՔ Է ԲԱՑԱՏՐԻ ՄԵԶ, ԹԵ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ԻՐ ՏԵՂՈՒՄ և ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ԱՇԽԱՏԵԼ». ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, ...ԵՐևԱՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
Այսօր, ժամը 16.33-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ շենքերից մեկի բնակչից ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել թունավորման մասին: Շտապօգնության բրիգադի կողմից 1942 թ. ծնված ...ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԲԱՐԴԻՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՄ. SOS ԵՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ
«Այս պահին բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին: «Դրախտ» ռեստորանի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին», -քիչ առաջ Panorama.am-ին ահազանգեցին ...ԻՐԻՆԱ ԲՈԿՈՎԱ. ԳԻՐՔԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է և ՈՒԺ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԸՆՁԵՌՎԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ հղել է ուղերձ, որում ասված է. «Գրքի հանդեպ վերաբերմունքը մեծապես բնորոշում է նաև մեր վերաբերմունքը` հանդեպ ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 70,59 ՏՈԿՈՍ
Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրություններում ընտրողների մասկանցությունը տեղի ժամանակով ժամը 17:00-ի (երևանյան ժամանակով ժամը 19:00-ին) դրությամբ կազմել է 70,59 տոկոս: Այդ մասին գրել է ֆրանսիական ...ԱՅՍՕՐ ՋԵԿ ՆԻՔՈԼՍՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է 72 ՏԱՐԵԿԱՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեք Նիկոլսոնի ծննդյան օրն է. նա այսօր դառնում է 75 տարեկան: Տաղանդավոր արտիստը ծնվել է երգչուհի և պարուհի Ջուն Նիքոլսոնի ընտանիքում և երբեք չի տեսել իր հորը: 1974 թվականին Time-ի ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԱՐԱԳՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎԱԾ. ՏՌՈՒԶՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է (ԼՐԱՑՎԱԾ)
Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Անիի և Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի հետ Հայկաձոր գյուղում հանդիպում է ունեցել և «հրավիրվածներին» խստորեն հանձնարարել է սատարել Արթիկի քաղաքապետ Խաչատուր ...ԱՇԱԿԵՐՏ. ՄԵՆՔ 500 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ԳԻՐՔԸ. ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՐ ՀԱՐևԱՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ՉԿԱՅԻՆ ԷԼ
1
«Այս օրը ես շատ եմ կարևորում, քանի որ մեր քաղաքը ստանձնում է նման կարևոր տիտղոս, բացի այդ բոլորն իմանում են, որ մենք հինգ հարյուր տարի առաջ ստեղծել ենք մեր առաջին տպագիր գիրքը այն դեպքում, երբ մեր դեռ ...ՄԱՅԻՍԻ 6-ԻՑ, 7-ԻՑ ՀԵՏՈ, ՄԵՆՔ ՁԵՐ ԱՌՋև ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս ...ՕԼԼԱՆԴԸ և ՍԱՐԿՈԶԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ 2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ. ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼ
Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդը նախագահական ընտրություններում դուրս են գալիս երկրորդ փուլ: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության նախնական արդյունքները, ...Է. ԳԵՏԱՇև. ԳԻՐՔԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գիրքը գտնվում է հայ ժողովրդի ինքնության մեջ: Առաջին աշխատանքը, որ կատարել են հայերը, եղել է Աստվածաշնչի թարգմանությունը, առաջին բառերը, որ գրվել են հայերեն, Սողոմոնի գրքի մեկնաբանությունն է ` «Ճանաչել ...
ԻՐԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱԶԱՐԲԱՅՋԱՆՆ ԻՐԱՆԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆ Է» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ. «ԱԱ-2014»-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿՐԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»
«ՉԵԼՍԻՆ» 5-ՐԴ ԱԿՈՒՄԲՆ Է, ՈՐԸ ՏԻՐԱՑԵԼ Է ԲՈԼՈՐ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՆ
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՇՈՒՇՈՏ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. ԳԵՂԱՄՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԸ՝ ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ

«ՇՄԱՅՍԸ» ՄԱԿԱՆՈՒՆ ՉԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է
ՉԻՏԱՅԾԵ, ԶԱՎԻԴՈՒՅԾԵ. ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ԷԼ ԳՈԼԴ ՀԱՄԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

ԿԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ` ԱՇՈՏՅԱՆ-ԶՈԼՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՆՈՐ-ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏՆԱԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԷՐ ՍՏԵՂԾՎԵԼ
«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ` ԳԱՖԵՍՃՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՈՉ ՄԻ ԿԾՈՒ ԿԱՄ ԹԹՈՒ ԽՈՍՔ ՀՀԿ-Ի ՀԱՍՑԵԻՆ` «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
ԱՅՍՕՐ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ Է
ԲԱՅԴԵՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԲԱԽՎԵԼ Է ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՄԻՆ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

