
ՕՍԿԱՆՅԱՆ. ԲՀԿ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է 4 ՏԱՐԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՎԱԾ և ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
- «Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր»: Այս մասին ապրիլի 14-ին Մոսկվայի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է բոլորովին վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա իր ելույթում մատնանշել է այդ խնդիրները:

Ըստ նրա` առաջին լուծելիք խնդիրը խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելն է, մեկ կուսակցության մենաշնորհը վերացնելն ու քաղաքական հակակշիռների հասնելը:
Երկրորդ խնդիրը, ըստ Օսկանյանի, նոր կառավարություն կազմելն է, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Իրոք, սա սոսկ օրենսդիր մարմնի ընտրություն չէ, սա նաև կառավարության ընտրություն է: Առավել ևս, որ այսօր մեզ ոչ միայն օրենքներ են պետք, այլև այնպիսի քաղաքական միջավայր և հակակշիռների մեխանիզմ, որ այդ օրենքները հավասարապես կիրառվեն Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր հասարակության հիմնական բողոքը ոչ թե այն է, որ մեր օրենքները լավը չեն, այլ այն, որ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր քաղաքացիների նկատմամբ:
Սահմանադրությամբ մենք մեզ հռչակել ենք ժողովրդավարական և ազատ տնտեսական համակարգ ունեցող երկիր, սակայն մենք չենք հարգում այդ հիմնարար սկզբունքները: Ժողովրդավարության դեպքում՝ հանդուրժողականությունը, արդարությունը և խոսքի լիակատար ազատությունը, իսկ տնտեսության դեպքում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:
Այս քսան տարիների ընթացքում զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական մի այնպիսի խավ, որը արդեն դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական հաջորդ և անհրաժեշտ բարեփոխումների հիմնական արգելակը:
Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց ձեզ` մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար: Օրինակ, եթե դուք զբաղվում եք գործարարությամբ՝ ամեն օր հենց ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները հավասար չեն, ազատ մրցակցություն չկա և որ չեք կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ձեր սեփականությունը պաշտպանված է: Իսկ եթե ձեր առօրյա կյանքում շփվում եք իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկա հանդուրժողականություն, արդարություն և խոսքի լիակատար ազատություն:
Արդարությունն այն չէ, երբ դատարանը արդարացիորեն կլուծի երկու խեղճ ու կարիքավոր հարևանների միջև ծագած վեճը: Արդարությունն այն է, երբ խեղճի և հզորի, փող և քաղաքական լծակներ ունեցողի միջև ծագած վեճում չլինի իշխանական միջամտություն, երբ առանց կաշառք վերցնելու դատարանը արդար վճիռ կայացնի: Խոսքի ազատությունն այն չէ, երբ թերթերը, որոնց ընդհանուր տպաքանակը Հայաստանում տասը հազարից չի անցնում, կարող են գրել՝ ինչ ուզում են, այլ այն, երբ էլեկտրոնային մամուլը ամբողջովին ազատ է, և նրանց տերերին սև ցուցակներ չեն պարտադրվում՝ ասելով, թե ում չեն կարող հրավիրել հարցազրույցների: Խոսքի ազատությունն այն է, երբ դպրոցի տնօրենը կարող է իր քաղաքական չեզոքությունը դրսևորել և մյուս օրն աշխատանքից չհեռացվել: Մարդու ազատությունն այն է, երբ գործարարը կարող է հստակ քաղաքական դիրքորոշում և պատկանելություն ունենալ և մյուս օրը նրա դռան առաջ չհայտնվի հարկայինը:
Այլ կերպ ասած, մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, բայց իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց ի սպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:
Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում: Մենք այսօր շատ ավելի մոտ ենք կանքնած վերջին տարբերակին:
Ահավասիկ, այս բոլորը ուղղելու և իսկական հավասարության և ազատականության հասնելու հավատամքով և նվիրումով է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ է ներկայացնում հասարակությանը՝ հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնելու հաջորդ հինգ տարիներին երկրի ապագան կերտելու հարցում:
Ձեզ բոլորիդ քաջ ծանոթ է կուսակցության առաջնորդը: Նա ոչ մի բանի կարիք չունի: Մտնելով այս պայքարի մեջ՝ նա մեծ պատասխանատվություն է վերցնում, որովհետև համոզված է, որ երկրում պետք է փոխել քաղաքական և տնտեսական իրավիճակը:
Ինքս 17 տարի եղել եմ իշխանության մեջ, որից տասը տարին ամենաբարձր պաշտոններից մեկում և երբեք չեմ չարաշահել այդ պաշտոնն իմ անձնական խնդիրների լուծման համար: Այսօր՝ 57 տարեկան հասակում, չեմ պատրաստվում այդ սկզբունքից հրաժարվել:
«Բարգավաճ Հայաստան»-ը, ի տարբերություն անցած չորս տարիներին իշխանությունների վարած քաղաքականության, իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը: Անցած չորս տարիներին կառավարությունը նշակետ էր վերցրել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը:
Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի կրճատման, որքան փոքր ու միջին բիզնեսի բեռի ավելացման հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:
Ժամանակն ինձ իհարկե թույլ չի տա անդրադառնալ տնտեսության բոլոր ճյուղերին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի բոլոր մանրամասներին, բայց կցանկանայի որոշ դիտարկումնր անել մի քանիսի մասով:
Այսօր Հայաստանում հարկեր - ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս և ամենացածրը տարածաշրջանում: Մեր հարևան Վրաստանում այդ հարաբերակցությունը արդեն 25 տոկոս է, Թուրքիայում՝ 23,5 տոկոս, Ռուսաստանում՝ 28,2 տոկոս (իսկ առանց նավթային հարկերի՝ 22,1 տոկոս), Մոլդովայում՝ 31 տոկոս, Իռլանդիայում՝ 44 տոկոս: Ակնհայտ է, որ Հայաստանում ստվերի կրճատման և հարկահավաքման աճի մեծ տեղ կա: Ամեն մի տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, սակայն հիմնավորված պայքար մղելով:
Բարգավաճ Հայաստան կուսակցության կառավարության օրոք փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում զարթոնք են ապրելու:
Մենք փոքր և միջին ձեռնարկատերերին առաջին հերթին դիտարկելու ենք ոչ թե որպես հարկատուներ, այլ հասարակության սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության ապահովման գործում պետության վստահելի գործընկերներ: Բարգավաճ Հայաստանը գերակա խնդիր է համարում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-ից մինչև 2 տոկոսի հատկացումը, ինչպես նաև՝ վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատումը:
Նման մոտեցում կլինի նաև գյուղացու, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ: Ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում Բարգավաճ Հայաստանը միշտ կանգնած է լինելու գյուղացու կողքին: Սրանք միայն խոսքեր ու խոստումներ չեն. հանրապետության բոլոր տասը մարզերում մեքենատրակտորային առնվազն մեկական կայանների ստեղծումը այլևս իրականություն է: Բարգավաճ Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-1 տոկոսի չափով պետության կողմից գյուղացիական տնտեսություններին էժան, առանձին դեպքերում՝ անտոկոս վարկերի տրամադրումը և դրանց տոկոսադրույքների սուբսիդավորումը, որին ձգտելու է առաջիկա հինգ տարիներին:
Սիրելի հայրենակիցնե՛ր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր իսկական այլընտրանք է գործող իշխանությանը: Իր ծրագրերով և գաղափարներով այն իսկական այլընտրանք է այս չորս տարիների ձախողված և անարդյունավետ քաղաքականությանը:
Ես կոչ եմ անում ձեզ հնարավորինս մեծ պատասխանատվություն դնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսերին՝ համոզված լինելով, որ պաշտպանված է լինելու ձեր յուրաքանչյուրի քվեն և որ այս կուսակցությունը երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան դնելու է կայուն զարգացման ճիշտ ուղու վրա»:
Նշենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով կուսակցականացվելուց հետո «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, հերթական անգամ հանդես է գալիս քննադատելով կոալիցիոն այն կառավարության քաղաքականությունը, որի իրականացնողներից մեկն էլ հենց իր ներկայացրած կուսակցությունն է: Հիշեցնենք` կոալիցիոն քվոտայով առողջապահության, սոցիալական ապահովության և քաղաքաշինության նախարարությունները պատկանում են ԲՀԿ-ին:
ՄԵՂՔ ԵՆՔ, ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ԱԶԳ, ՈՐՊԵՍ ԸՆՏԱՆԻՔ, ԲԱՎԱԿԱՆ Է. ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԲԵՐԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ապրիլի 14-ին Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշխնքի քարոզչական կանգառը եղել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Բերդում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Իջևան քաղաքն ու հարակից շրջաններն ...ԱՅՍՕՐ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ Է
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր, Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ անց, նշում է Կրկնազատիկը: Արարատյան թեմի բացատրությամբ` Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է:
«Աստված ...ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 2-3 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Ապրիլի 15-ին Հայաստանի առանձին շրջաններում, 16-ին երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան ...ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ապրիլի 14-ին, ժամը 23.05-ին Շիրակի մարզային փրկարար վարչության դիսպետչերը ԱԻՄ փրկարար ծառայությանը զեկուցել է, որ ժամը 22.55-ին Գյումրի քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թունավորումով ...ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻՆ՝ ՄԱՐՄՆԻ ՔԱՇԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՊԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Մարմնի քաշը հավասարակշռված պահելու համար պետք է ուշադրություն դարձնել կամիր գինու վրա. բանն այն է, որ ամերիկացի գիտնականները կարմիր գինու մեջ հայտնաբերել են այնպիսի միացություն, որը կարգավորում է քաշի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽՈՎՇԻԿՈՎԸ ՄԱՀԱՑԱՎ՝ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԿՆՈՋ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Դերասան Ալեքսանդր Պրոխովշիկովը, ում կինը բոլորովին վերջերս ինքնասպան էր եղել, մահացել է այսօր: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: Ընտանիքի փաստաբան Սերգեյ ...BEE GEES-Ի ԱՆԴԱՄԸ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
Bee Gees փոք-խմբի անդամ Ռոբին Գիբբը կոմայի մեջ է: Նրա անձնական կայքում նշվում է, որ Գիբբը հիվանդ է թոքախտով, և այդ պատճառով նրա կայքը կդադարի գործել: Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում նրա կողքին են գտնվում ...ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ
Երևանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի մրցակից լրագրող Գայանե Առուստամյանն այսօր հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանը «վախեցել է» բանավիճել իր հետ. «Վախեցել է գալ ինձ հետ բանավիճելու, քանի որ ...ԵՍ ԷԼ ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԿԴԻՄԱՎՈՐԵԻ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՈՒ ԱՇՈՏՅԱՆԻՆ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՅԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը արտառոց չի համարում այն, որ նույն կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը դիմավորել ...«…ԹԵ ՉԷ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՎԱՏ ԿԼԻՆԻ». ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բանգլադեշ թաղամասում այսօր խոչընդոտել են այդ տարածքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Այդ մասին տեղեկացնում են Փաշինյանի նախընտրական ...ՔԱԲՈՒԼԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է
Այսօր, ապրիլի 15-ին մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլի կենտրոնական թաղամասում, որի մերձակայքում տեղեկայված են ՆԱՏՕ-ի ուժերը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի` պայթյունները տեղի են ունեցել ԱՄՆ, ՌԴ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ...ՓԻԹՆ ՈՒ ՋՈԼԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՆՇԱՆՎԵԼ
Հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին մի քանի տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո որոշել են վերջապես հայտարարել իրենց նշանադրության մասին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը` ...ՕՍԿԱՆՅԱՆ. ԲՀԿ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է 4 ՏԱՐԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՎԱԾ և ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր»: Այս մասին ապրիլի 14-ին Մոսկվայի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է բոլորովին վերջերս «Բարգավաճ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 70 ՀՈԳԱՆՈՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ռումինիայում անցկացված «Սևծովյան հերթափոխվող ուժեր-2012» զորավարժությանը մասնակցած Հայաստանի Զինված ուժերի 70 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը օրերս Հայաստան է վերադարձել: Այս մասին տեղեկացնում են ՊՆ ...ԿՈՆԳՐԵՍԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՎԱՂՎԱ ԿԱՆԳԱՌԸ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Ապրիլի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Արարատի մարզում:
ՀԱԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Հայ Ազգային կոնգրեսը չի մասնակցում ընտրություններին օլիմպիական սկզբունքով: Այդ մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում ընդգրկված Ստեփան Դեմիրճյանը «Կիրակնօրյա ժամը» ծրագրին ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՓԵՍԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանը, ով Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, կալանավորվել է` երկու ամսով: «Առավոտ»-ի ...ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀՐՈՍԱԿԱԽՈՒՄԲԸ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԾԵԾԵԼ
Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական քարոզչություն իրականացնելիս` պատգամավորության երեք թեկնածու է ծեծի ենթարկվել` Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը, Հայ ազգային ...ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ և ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Երևանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված լրագրող Գոհար Վեզիրյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում պատգամավորության ...
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԱԼԱՀՇՅՈՒՔՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵԻ ԱՅՑՆ ԻՐԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ
ԲՀԿ ԿԱՐԿԱՌՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ ԵՆՔ, ԿՈՄԵԴԻԱ ՉԿԱ, ԱՐԴԵՆ ՏՐԱԳԵԴԻԱ Է
Ե. ԱԲԳԱՐՅԱՆ. «ԻՆՉՈ՞Վ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱԿԱՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ»
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` 5-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ 90 ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՍԻՍԻԱՆԻ ՀՈՍՊԻՏԱԼ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
Սև ԹԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՓՈՂ ԿՈՐԶԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՑ
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ` ՆԱև ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ, ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆԱև ԻՆՔԸ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. FACEBOOK-Ը` ՈՐՊԵՍ ԼՈՒՐՋ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԿԳԵՐԱԶԱՆՑԻ TV-ՆԵՐԻՆ
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՏԵՆՈՐ ԱՆԴՐԵԱ ԲՈՉԵԼԼԻՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ
«ՈՎ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՏԵՂԸ ԶԻՋԵԼՈՒ Է ԱՇԽԱՏՈՂԻՆ». ԲՀԿ-Ի ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՎ
ԿԱՐԱՊԵՏԻՉ. «ԵՍ ԴՈՒԽԱԹԱՓ ՉԵՄ ԼԻՆՈՒՄ»
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

