
ՎԱՆ ՊԵՐՍԻՆ ՄԻԱՅՆ ԿՆՈՋ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԻՐ ՆԵՐՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԿԵՆԴԱՆՈՒՆ
- Անգլիան միշտ հայտնի է եղել սկանդալային իրադարձություններով, որոնք փոքր-ինչ թեթևություն են մտցրել «Մառախլապատ Ալբիոնի» խստաբարո բնակիչների կյանքում: Անգլիական դեղին մամուլն «ամենադեղինն» է աշխարհում, և դա հայտնի է արդեն շատ վաղուց: Հանգիստ թակարդն են գցում մարդուն, ում ցանկանում են` սկսած թագուհու որդուց մինչև վերջին պաշտոնյան: Բաժին է հասնում բոլոր այն անձանց, ովքեր բավական հայտնի են, իսկ նրանց կյանքը մասսայական է և հանրության համար հետաքրքրություն է ներկայացնում: Բաժին է հասնում անգամ նրանց, ովքեր փորձում են առիթ չտալ լրագրողներին` բիծ փնտրելու մաքուր սպիտակեղենի մեջ: Իսկ եթե նման առիթ կա, հաստատ կորած ես:

ԶԼՄ-ների հարձակումներից ժամանակին տուժել են Դևիդ Բեքհեմը և Պոլ Գասկոյնը, Ռայան Գիգզին նրանք զրկել են «անմեղ մարդու» կոչումից, իսկ Գլեն Հոդլին` Անգլիայի հավաքականի մարզչական աշխատանքից: Շատ քչերին է հաջողվում արժանի պատասխան տալ «շնաձկների» խմբին: Նրանց թվում է Պոլ Սքոուլզը, ով քողարկել է իր կյանքը և ընդհանրապես խուսափում է շփումներից, կամ Գարրի Ռեդնապը, ով լրագրողներին կարող է պատասխանել «fuck off» և «գեղեցիկ» այլ արտահայտություններով: Կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր մամուլին շատ հանգիստ են վերաբերվում` գիտակցելով, որ լրագրողների դեմ պայքարելն անիմաստ է: Ընտանեկան լուրերը դառնում են հանրությանը մատչելի, իսկ նրանց շրջանակներում մշտապես գնահատականի են արժանանում սկանդալային ու ինտրիգային նորությունները:
Այդպիսի հերոսներից մեկն էլ «Արսենալի» ներկայիս աստղերից մեկն է` 28-ամյա հոլանդացի Ռոբին վան Պերսին: Նա իր կարիերան սկսել է ավելի քան 10 տարի առաջ: «Ֆեյենոորդի» արագաշարժ ֆուտբոլիստը նկատվել էր դեռ «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ, երբ դուրս գալով խաղադաշտ` զգալիորեն ուժեղացրեց թիմի խաղը: Արդեն այդ ընթացքում նա համարվում էր խոստումնալից ապագա ունեցող տաղանդավոր ֆուտբոլիստ: Ռոբինն ընդամենը 17 տարեկան էր, երբ սկսեց բախվել մարզիչների հետ, 18 տարեկանում կանոնավոր կերպով ենթարկվում էր տուգանքների, 20 տարեկանում փորձել է ալկոհոլն ու զգացել հակառակ սեռի ուշադրությունն իր նկատմամբ: Ահա այստեղ է, որ տղան վարակվել է «աստղային» հիվանդությամբ: Մարզումից ուշանալու համար նա հայտնվել էր «Ֆեյենոորդի» 2-րդ կազմում: Իսկ գիտե՞ք, թե ինչու էր ուշացել…. Ավտոմեքենայի մեջ զվարճանում էր 2 գեղեցկուհիների հետ: Նա այս միջադեպը բացատրել էր այսպես. իբր, իր մեքենան շարքից դուրս է եկել, և աղջիկները սիրով նրան հասցրել են մինչև մարզաբազա: Եվ նմանատիպ պատմությունները, չգիտես ինչու, կրկնվում էին շատ հաճախ:
Չհաշված այս ամենը, Ռոբինը շարունակում էր մնալ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ անգամ այսօրինակ սկանդալները չէին խանգարում նրա կարիերային: Երիտասարդ ֆուտբոլիստին շուտով ուշադրության արժանացրեց Արսեն Վենգերը, ով վան Պերսիի խաղին հետևում էր ավելի քան 1 տարի: Այդ ընթացքում հոլանդացին վիճաբանության մեջ էր «Ֆեյենոորդի» ու «Այաքսի» երկրպագուների հետ, թափառում էր գիշերային ակումբներում և ամեն ամիս փոխում էր գեղեցկուհիներին: Նրան արդեն անվանում էին «թիթեռնիկների մասնագետ»:
«Երբ հանդես էի գալիս «Ֆեյենոորդում», շատերը համարում էին, որ ես խնդրահարույց մարդ եմ: Ռոտերդամում, իրոք, շատ էի թափառում և կարողանում էի ապրել լիարժեք ու շվայտ կյանքով: Բայց արդեն փոխել եմ «վատ տղայի» իմ համբավը: Միայն «Արսենալում» եմ հասկացել, թե ինչպիսինն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իսկական կյանքը»,- պատմում է Ռոբին վան Պերսին:
Եվ, իսկապես, փորձառու Արսեն Վենգերն օգնեց տղային ոչ միայն ֆուտբոլային կարիերայի, այլև մի շարք այլ հարցերում, սակայն դա տեղի ունեցավ ոչ միանգամից: Հոլանդացին «Արսենալում» աստիճանաբար դարձավ հիմնական կազմի խաղացող, իսկ շուտով իր նորամուտը նշեց նաև ազգային հավաքականի կազմում:
Հետաքրքիրն այն է, որ վան Պերսին, սկսած 19 տարեկանից, հարաբերություններ էր պահպանում մի աղջկա հետ, ում անունը Բուխրա է:
«Մենք ապրում էինք հարևանությամբ: Նրա ծնողների տունը 2 փողոց այն կողմ էր: Ծանոթացել ենք գիշերային ակումբներից մեկում և աստիճանաբար մտերմացել: Նա մշտապես իմ կողքին է եղել, երբ իմ կյանքում տեղի էին ունենում ամենատարօրինակ իրադարձությունները: Հենց Բուխրան է առաջինը զանգահարել ինձ, երբ դարձանք ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: Երբ առաջին անգամ հրավեր ստացա Հոլանդիայի պատանեկան հավաքականից, մենք միասին ժամեր շարունակ զրուցում էինք հեռախոսով: Երևի թե հենց այսպես էլ սկսվում են լուրջ հարաբերությունները: Շուտով սկսեցինք ինքներս մեզ զույգ համարել»,- պատմում է ֆուտբոլիստը:
2004 թ. մարտի 31-ին զույգն ամուսնացավ, իսկ մի քանի ամիս անց նրանք տեղափոխվեցին Լոնդոն:
Հավաքականի հանդիպումներից մեկից հետո վան Պերսիին մեղադրեցին բռնաբարության մեջ: Բնակարանում որոնման աշխատանքներ կատարեցին, իսկ ֆուտբոլիստին տարան քննչական բաժանմունք: Ռոբինին մեղադրում էր հոլանդացի մոդել և նախկին «Միսս Նիգերիա» տիտղոսին արժանացած Սանդրա Կրինգսմանը: Ցուցմունքի համաձայն` նա եկել էր Ռոբինի հյուրանոցային համար, որտեղ ֆուտբոլիստը մենակ չէր եղել, այլ ընկերների հետ: Հենց այստեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը: Թեև Ռոբինն ամեն ինչ հերքում էր, նրան սպասվում էր 10-ամյա բանտարկություն: Սակայն ճաղերի հետևում վան Պերսին անցկացրեց միայն 2 շաբաթ, որից հետո ազատ արձակվեց գրավի դիմաց:
Արդյունքում գործը փակվեց փաստերի բացակայության պատճառով: Այս միջադեպից անմիջապես հետո ֆուտբոլիստը մեկնեց Անգլիա և հայրենիք չվերադարձավ գրեթե մեկ տարի: Հնարավոր է` Կրինգսմանը կամ ցանկանում էր ապրել Ռոբինի հաշվին, կամ էլ ուզում էր նրանից պոկել մի կլորիկ գումար: Այս դեպքից հետո էլ ֆուտբոլիստը միանգամից փոխվեց` դառնալով առավել հանգիստ ու զուսպ:
Բուխրան սկզբից ևեթ հավատում էր իր սիրելիին, անընդհատ տեսակցության էր գնում բանտ: Երբ միջադեպը մնաց անցյալում, Բուխրան այդ առիթով ասաց հետևյալը. «Ռոբինը շատ ոչ մտածված քայլեր է կատարել, սակայն նա չէր կարող բռնաբարել: Մեր հարաբերությունները շատ յուրահատուկ են: Չեմ կարծում, որ կկարողանամ գտնել նրա նման մեկին: Ասածս կարող է տարօրինակ թվալ, բայց այդ միջադեպից հետո մենք ավելի մոտ ու հարազատ դարձանք»:
Կյանքի այս դժվարին հատվածում Ռոբինը շատ դասեր քաղեց` միաժամանակ ձեռք բերելով կյանքի ուղեկից: 2005 թ.-ից սկսած` մեր հերոսը փոխվեց, հասունացավ: Եվ հենց այդ ժամանակահատվածից հետո նա սկսեց առաջատարի դերը ստանձնել թե «Արսենալում», թե ազգային հավաքականում:
Կարիերայի աճը յուրաքանչյուր անհատականության պարագայում ինքնատիպ դրսևորումներ ունի: Ոմանք աշխատանքի մեջ են ընկղմվում անձնական կյանքում ունեցած դժվարություններից հետո, ոմանց ժպտում է բախտը, ոմանց օգնում է ընտանեկան հանգստությունն ու ներդաշնակությունը: Ամենայն հավանականությամբ, վան Պերսին դասվում է վերջիններիս շարքին: Այժմ «Արսենալին» հնարավոր չէ պատկերացնել առանց վան Պերսիի: Ֆուտբոլիստը հասցնում է մեծացնել նաև որդուն` Շաքիլին և աղջկան` Դիանա Լեյլուին: Ռոբինի կողակցուհուն շատ հաճախ կարելի է տեսնել տրիբունայում ինչպես «Արսենալի», այնպես էլ Հոլանդիայի հավաքականի խաղերի ժամանակ: Այդ հանդիպումները ոչ միշտ են տեղի ունենում տանը: Ռոբինը շատ հաճախ է կիսվում կնոջ հետ իր խաղի վերաբերյալ` ստանալով կարևոր ու արժեքավոր խորհուրդներ: Վան Պերսիների ընտանիքում հաճախ է ընթրիքի հրավիրվում Արսեն Վենգերը, իսկ Տյերի Անրիի և նրա կնոջ հետ զույգը կապված է ջերմ բարեկամությամբ:
Խոսակցություններ էին պտտվում, որ կնոջ համար Ռոբինն անգամ փոխել է կրոնը և իսլամ ընդունել, սակայն ֆուտբոլիստն այդ լուրերը հերքում է:
«Կրոնն առանձնահատուկ թեմա է և շատ անձնական: Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել հրապարակայնորեն: Կարող եմ միայն ասել, որ հավատում եմ Աստծուն: Մնացածը կմնա իմ մեջ»,- ասել է վան Պերսին:
Այո, ցոփ ու շվայտ կյանքից հետո տաղանդավոր ֆուտբոլիստը վերածվեց իսկական տնակյացի: Հանգիստը նա անցկացնում է միայն ընտանիքի հետ, գիշերային ակումբների փոխարեն զբոսնում է երեխաների հետ, մարզչի ծննդյան տոնակատարությանը նվիրում է իր որդու նկարած նկարներից մեկը: Սա կարելի է անվանել հասունություն, և վստահորեն կարելի է ասել, որ Ռոբինը կարողացավ դաստիարակել իր ներսում բնակվող կենդանուն: Փաստը մնում է փաստ. իր 2-րդ կեսի շնորհիվ միայն ֆուտբոլային աշխարհը չկորցրեց տաղանդաշատ մարզիկին…
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԿ-ՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: «Քաղաքացիական ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՆԸ ՈՉ ՏՈՆԱԿԱՆ Է ԱՎԱՐՏՎԵԼ
Ավելի քան 160 մարդ, հիմնականում երեխաներ, հոսպիտալացվել են Մումբայում հինդուիստական Հոլի տոնից հետո: Այս մասին հաղորդում է ԲԻ-Բի-Սի-ն: Հոլիի տոնակատարության ժամանակ, ըստ ավանդույթի, մարդիկ օդ են նետում ...ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՅԼևՍ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՉԷ
Հարրի Փոթերի մասին գրքեր հեղինակելու շնորհիվ միլիարդատեր դարձած Ջոան Ռոուլինգը այլևս այդպիսին չի համարվում` նա կորցրել է իր անդամությունը միլիարդատերերի էլիտար ակումբում: Նշենք, որ Ռոուլինգը առաջին գրողն ...APPLE-Ը ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՄՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Apple ընկերությանն ու 5 հրատարակչությունների զգուշացրել է, որ ծրագրում է նրանց դեմ դատական հայց ներկայացնել՝ էլեկտրոնային գրքերի համար համաձայնեցված գին ներկայացնելու ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում ...ԻՆՉ Է ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՅԴ ՀԱՐՑՈՎ ԿԴԻՄԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ ԿԱՄ ՆԱՎՈՅԻՆ
1
«Առավոտն» իր խմբագրականում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» (հավանաբար՝ ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ` ՀՀԿ-ԲՀԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«Իրավունքը», անդրադառնալով մայիսի 10-ին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարին, ինչպես նաև երեկ կայացած նախահամագումարային նիստին, գրում է. «Երեկ տոնական օրով ՀՀԿ-ն գումարել էր նախահամագումարային գործադիր նիստ։ ...ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԿՄՏՆԻ ԲՀԿ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, 2007 թվականին էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանի դեմ այն ժամանակ որևէ մեկը ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍԵԼ
«Առավոտը» ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը գտնվում էր Գյումրիում` Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, հետաքրքրվել է, թե դիվանագետի դիտարկմամբ` ինչպիսին էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՆՈՐԴ Է ՄԱՆ ԳԱԼԻՍ
«Արմավիա» ավիաընկերության սնանկանալ-չսնանկանալու հարցի առնչությամբ ընկերության սեփականատեր Միխայել Բաղդասարովը նախօրեին՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանը ...ՔԵՆԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ 25000 ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ
Քենիայի իշխանությունները աշխատանքից ազատել են 25000 բուժքույրերի, ինչը կարող է աֆրիկյան այս պետության բուժհաստատություններում մասշտաբային կոլապսի հանգեցնել:
Agence France-Presse-ի հաղորդմամբ, Քենիայի ...ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ. ԵՐԿՈՒՍԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Պենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի համալսարանին կից գործող հոգեբուժարանում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ յոթը վիրավորվել: Ընդ որում նշվում է, որ կրակահերթի հեղինակը ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ` ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ
Ուկրաինայի իշխանությունը թույլ է տվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մարտի 8-ից անմիջապես հետո` երեք օր շփվել մոր ու դստեր հետ: Այսօրվանից մինչև ապրիլի 11-ը նա «կապրի» նրանց հետ: Ըստ ուկրաինական ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ ԵՆ «ՏԻՏԱՆԻԿԻ» ԲԵԿՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ
Գիտնականներն առաջին անգամ կազմել են «Տիտանիկի» բեկորների տեղակայման ամբողջական և մանրամասն քարտեզը և հույս ունեն, որ դրա արդյունքում մի շարք հարցեր կպարզվեն, թե, վերջիվերջո` ինչու է խորտակվել նավը:
...ԱՂՎԵՍԸ ՏՂԱՄԱՐԴ Է ԹԱԼԱՆԵԼ
Մեծ Բրիտանիայի Քենթ նահանգում աղվեսը թալանել է մի տղամարդու, ով գնումները ձեռքին վերադառնալիս է եղել խանութից:
Սեբ Բեյքերը պատմել է, որ աղվեսն անվերջ հետապնդել է նրան` խանութից վերադառնալիս: Տղամարդը ...ARMENIAN NAVY BAND-Ը ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
1
Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում մայիսի 19-ին համերգային ծրագրով հանդես է գալու Armenian Navy Band խումբը: Այս մասին հայտարարել է խմբի մենեջեր Արտակ Գևորգյանը: Համերգին մասնակցելու ...ՍԵՖԻԼՅԱՆ. 2009 Թ-ԻՑ ԵՍ և «ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԵՏ
«Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցին ...ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԸՀ ՍԱՀՄԱՆԱԾ ԿԱՐԳԻ
Անդրադառնալով ԿԸՀ կողմից սահմանված լրագրողներին հավատարմագրելու նոր կարգին` «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «ԿԸՀ-ի այս նորարարությունը զավեշտ են համարում թե լրագրողները, թե համապատասխան հասարակական ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ
Ժամը 09.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ, շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը ...ՔԱՐՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՓՆՏՐԵԼ ԱՅՆ ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ ՕԲԱՄԱՆ ԴԵՌևՍ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
1
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին խորհուրդ է տվել եզրահանգումներ չանել այն փաստից, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ...ԲՐԱԶԻԼԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖԻՖԱ-Ի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1
Բրազիլիան ընդունել է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՖԻՖԱ) ներողությունը գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի սկանդալային արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի սպորտի նախարարությունը:
...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱՂՆ Է: ՖԻԼՄԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱև ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԲԵՐԴՈՒՄ և ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մոսկվա կինոթատրոնում վաղը տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությունը: Բրիտանական խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, բացման խոսոքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ...Ն. ԴԱՎԹՅԱՆ. ՄԱՐԳԱՐԻՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԲԱԶՄԱՇԵՐՏ Է, ՈՒ ՆԱ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ
Մարտի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայտնի երգչուհի Մարգարիտա Շահինյանի հոբելյանական համերգը` նվիրված երգչուհու ստեղծագործական գործունեության 40-ամյակին: Այս մասին լրագրողներին ասաց ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՀԵՌԱՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է հեռանալ քաղաքականությունից, եթե պարտություն կրի Ֆրանսիայի նախագահական հերթական ընտրություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ...«ՖԱՐՍ»-Ի ԶՐՈՒՑԱԿԻՑՆ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ԵՐԿԻՐՆ ԻՐԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԹՇՆԱՄԻ ԵՐԿԻՐ
Ադրբեջանի Հանրապետությունն Իրանին պաշտոնապես համարում է թշնամի երկիր: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «ՖԱՐՍ»-ի ...«ՔԵԶ ՀԵՏ, ՃԱՊՈՆԻԱ». ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Մարտի 11-ին Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի կունենա «Քեզ հետ, Ճապոնիա» խորագրով հուշ-միջոցառում` նվիրված Ճապոնիայի 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի տարելիցին:
Հուշ-երեկոյին ներկա են լինելու ...ԳՐԻՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ «ԲԵՏԻՍԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հիվանդացել է գրիպով: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Marca» պարբերականը: Երեկ երեկոյան պորտուգալացի ֆուտբոլիստը բաց է թողել ընթրիքը և, ամենայն հավանականությամբ, ...«...ՍԱԿԱՅՆ ԱՍՏՎԱԾ ՏՎԵՑ ԼևՈՆ ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆ և ՀՀՇ-ԱԿԱՆ ԽՈՒՄԲ, ՈՐ ԹԱԼԱՆԵՑԻՆ ՈՒ ՏԱՐԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ»
ՀԿԿ-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, իսկ Կոմունիստական կուսակցության պլենումը կկայանա մոտակա շաբաթվա ընթացքում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության ...ՖԵՌՆԱՆԴՈ ԼՅՈՐԵՆՏԵ. «ՌՈՒՆԻԻ ԳՈԼՆ ԱՄՈԹԱԼԻ ԷՐ»
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն կարծում է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին` «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ արտագնա խաղում 3:2 հաշվով տոնած հաղթանակը կարող էր ավելի ...«THE NEW YORK TIMES»-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՓԱՍՏԻՆ
Մշակութային ամենամեծ վեճը, որը կարող է ծագել «Եվրատեսիլ» երգի մրցույթի շուրջ, թվում էր, թե կարող էր լինել միայն այն մարդկանց միջև, ովքեր դիտում են մրցույթը, և նրանց՝ ովքեր չեն դիտում: Իրականում, սակայն, ...ՔԼԻՆԹՈՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՆՉԵՑՐԱԾ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պարզաբանել է հունվարի 26-ին «Town Hall»-ի հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված իր հայտարարությունը: Ամերիկայի հայկական հանագումարին (ԱՀՀ) ուղղված պատասխան ...ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ Է ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
«Եթե ինձ առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, ապա կհամաձայնվեի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը ստեղծագործող մարդ է և կարծում է, որ ԱԺ-ում ...ԱՐԱԶ ՕԶԲԻԼԻՍԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր նշում է իր 22-ամյակը: Մեր ընթերցողների անունից շնորհավորում ենք տաղանդաշատ հայ ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ, ...ԻՐԱՆԻ ԱԳՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի շրջանակներում:
Այդ մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքի (mfa.gov.ir) հաղորդմամբ` Նախիջևանում կայացած Իրանի, Ադրբեջանի ...Ս. ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ, ԿԻՆՆ ԷԼ ԱԶԱՏՈՒՄ Է ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻՆ.ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բողոքի բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ հունվարյան տոներին իրենց աշխատած և թերհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցրին համբերության ...FORBES ԱՄՍԱԳԻՐՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՑԱՆԿԸ. ՔԸՐՔՈՐՅԱՆԸ 344-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է, ԷՌՆԵԿՅԱՆԸ՝ 719-ՈՒՄ
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 1226 միլիարդատեր, որոնց ընդհանուր հարստությունը կազմում է 4,6 տրիլիոն դոլար: Ցուցակում են աշխարհի ...Մ. ՇԱՀԻՆՅԱՆ. ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅԱՆ ԵՏևԻՑ, ՈՐԸ ԵԿԱՄՈՒՏ Է ՏԱԼԻՍ
«Ռաբիզ ասված երևույթն այսօր ավելի շատ տարածում ունի Հայաստանում, քան Սփյուռքում, ու միշտ չէ, որ Հայաստանից կատարողը Սփյուռքում ներկայացնում է ճիշտ արվեստ»: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց երգչուհի Մարգարիտա ...ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ «ՌԵԱԼ»
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի գալիք ամռանը համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը: Այս մասին գրում է «Corriere dello Sport»-ը: Ինչպես հավաստիացնում է պարբերականը, հենց ակումբը փոխելու նպատակով ...ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ
Աշխարհի 2014 թ. ընտրական մրցաշարի ասիական գոտու եզրափակիչ փուլի վիճակահանությամբ մայրցամաքի լավագույն` Ճապոնիայի և Ավստրալիայի հավաքականներն ընդգրկվել են նույն խմբում:
«ԱԱ-2014»-ին մասնակցելու իրավունք ...«ԲԵՏԻՍԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԱՄԱՐ
Առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենա Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Ռեալ»- «Բետիս» մրցավեճը, որը մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար 100-րդն է տարբեր մրցաշարերում «Արքայական ակումբի» ...ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՆՎԱԶԵԼՈՒ Է ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ, ՔՐԵԱԾԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՈՐ ՁևԱՎՈՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
«Հույս ունեմ, որ նոր ձևավորվող խորհրդարանը ավելի լավն է լինելու, քանի որ կա նաև դրսի պահանջը, հասարակության ներքին դժգոհությունը, և իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ դժգոհությունների փաթեթը»,- այս ...Ս. ՄԻՆԱՍՅԱՆ. ԵՄ-Ն ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
«Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի` Բրյուսելում ունեցած հանդիպումները չափազանց կարևոր նշանակություն ունեն Հայաստանի` Եվրաատլանտյան դաշինքին ինտեգրման համար»,-անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Բելգիայի ...ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ. ՎԱՏ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
«Վատ է հայ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը: Մշակույթի նախարարությունը կարողանում է անել այնքան, ինչքան իր հնարավորության սահմաններում է: Հարկավոր է մշակութային քաղաքականություն մշակել»,-Panorama.am-ի ...ՖԻՈԼԵՏՈՎՈ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ ՔԱՐԱԹԱՓՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Այսօր, ժամը 13.05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության դիսպետչերը ԱԻՆ փրկարար ծառայությանը զեկուցել է, որ ժամը 13.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Ֆիոլետովո ...«ՓԱՌՔ ՔԵԶ ԱՍՏՎԱԾ, ՈՐ «ԴՈՐԻԱՆՍԸ» ԱԴՐԲԵՋԱՆ ՉԻ ԳՆԱԼՈՒ». ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երգչուհի Շուշան Պետրոսյանը համոզված է, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ- 2012» երգի մրցույթին Հայաստանի չմասնակցելու հարցը նույնիսկ քննարկման անհրաժեշություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ...СOCA-COLA և PEPSIСO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐԸ
Сoca-Cola և PepsiСo ընկերությունները փոխում են իրենց պատրաստման բաղադրատոմսը` քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «BBC» լրատվականը: Աղբյուրի փոխանցմամբ, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԳՐՔԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ըստ «CnnTurk» լրատվականի` Թուրքիայի կրթության նախարարության հանձնաժողովը ուսումնասիրել է օրերս Ստամբուլի Քարթալի շրջան միջնակարգ դպրոցներին անվճար բաժանված Յունուս Զեյրեքի «Վերցնում եմ այս թղթապանակը» ...ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ` ՔԱՓԵԼ ԼԱ ԳՐԱՆԴՈՒՄ
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` հնդիկ ...METRO.CO.UK. 3-ԱՄՅԱ ՓՈՔՐԻԿՆ ԱՅՆՔԱՆ Է ԳԱԶԱՐ ԿԵՐԵԼ, ՈՐ ՄԱՇԿԸ ԳԱԶԱՐԱԳՈՒՅՆ Է ԴԱՐՁԵԼ
Բրիտանացի 3-ամյա Լեո Բարնեթն այնքան է գազար կերել, որ մաշկը գազարագույն է դարձել: Այս մասին տեղեկացնում է «Metro.co.uk» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, բժիշկները նրա մոտ խիստ հազվագյուտ հիպեր-բետա կարոթեմիա ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉԱՐԼԶ ԴԻՔԵՆՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆ
Չարլզ Դիքենսի «Ցուրտ տուն» ստեղծագործության հիման վրա նկարահանված հնագույն ֆիլմ է հայտնաբերվել Բրիտանական կինոյի ինստիտուտում: Կինոյի ինստիտուտի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Խեղճ Ջոյի մահը» ժապավենը ...ԵՐԳՉՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ և ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐ
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ հասարակության մեջ կանանց դերի մասին` նշեց, որ «Հայաստանը եղել և շարունակում է մնալ տղամարդկանց երկիր»: Սակայն, ըստ նրա, հիմա գիտակցում ...17 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
1995 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի մսի կոմբինատի պահածոների արտադրամասից ալյումինե թիթեղներ են գողացել:
Ոստիկանության հաղորդմամբ, մարտի 7-ի երեկոյան, ...ՀԱԿ-Ը ԴԵՌևՍ ՉԻ ՎՃԱՐԵԼ ՎԱՐԴՈՒՀԻ ԷԼԲԱԿՅԱՆԻՆ
Հայ Ազգային կոնգրեսը Տիգրան Առաքելյանի պաշտպանությունը ժամանակին ստանձնած փաստաբան Վարդուհի Էլբակյանին դեռևս չի վարձատրել նախապես պայմանավորված 637 հազար դրամը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ...ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՄԱՅՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴՍՏԵՐԸ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, ընտանեկան երջանկություն գտնելու ձախողված փորձերից հետո, այժմ որոշել է միայնակ մայր դառնալ: Ինչպես տեղեկացնում է «hollywoodlife.com» կայքը, այս մասին պատմել ...ԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԸՀ ՈՐՈՇՄԱՆ ՇՈՒՐՋ. ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՑԵԼ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած թիվ 18-Ն որոշումը` ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման մասին, հարուցել է առանձին լրագրողների ու մասնագիտական կառույցների դժգոհությունը: Եվ չնայած ԿԸՀ-ն պատրաստակամություն ...ՌԴ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻՑ
«Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է արդյունավետ դիվանագիտական աշխատանքի ամենավառ օրինակներից մեկը»,- այս մասին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` ադրբեջանական APA լրատվական ...ՅԱԼԱՆՉԻ ՍՈՒՐԻԿ. ՈՎ ԸՆՏՐՎԻ ԿՈՒՐԱԽԱՑՆԵՆՔ, ՈՎ ԷԼ ՉԸՆՏՐՎԻ, ԷԼԻ ԿՈՒՐԱԽԱՑՆԵՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յալանչի Սուրիկին այսօր մեր նկարահանող խումբը հանդիպել է Արգավանդ տանող ճանապարհին: Մինչ լարախաղացն իր գործն էր անում, յալանչին կանգնող մեքենաների վարորդներից գումար էր պահանջում:
Փորձեցինք մի քանի ...ԳԱՏՈՒԶՈՆ ՉԻ ԱՎԱՐՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ
«Միլանի» կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն, ով սեպտեմբերից չի խաղում աչքերի հիվանդության պատճառով, չի պատրաստվում մոտ ժամանակներս ավարտել կարիերան:
«Խաղադաշտ վերադառնալու ցանկությունը երազանք էր վերջին մի ...ԻՐԱՆՑԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ
Ադրբեջանի ժողովրդի փրկության միակ ճանապարհն իսլամական սկզբունքներին վերադառնալն է:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել ...ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է 91.2 %-ՈՎ
Այս տարվա երկու ամիսների ընթացքում Վայոց Ձորի մարզի 44 համայնքների տեղական բյուջեներով եկամուտներ են նախատեսվել 173858.5 հազ. դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 158618.7 հազ. ...ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԿՄՆԱ՞ «ԲԱՐՍԵԼՈՆՈՒՄ», ԹԵ՞ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի հետ դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը կավարտվի առաջիկա ամռանը: Մասնագետը չի շտապում երկարաձգել այն, որի պատճառով ...ԵՐևԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԵՐևԱԿԱՅԵԼԻ ԹՌԻՉՔ ԿԱՄ` ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՄԱՐՏՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ
ՀԱԿ-ի գարնան առաջին հանրահավաքից կարելի է եզրակացնել, թե ինչ «արդյունավետ» խորհրդարանական գործունեության է պատրաստվում` իր իննսունականների վարչակազմի ծրագրային հիմնադրույթներով: Պարզվում է` տնտեսական ...ԲԱՑԵԼ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը. ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Տաջիկստանի ժուռնալիստների միությունը և լրագրողների չորս այլ միավորումներ այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` իշխանություններից պահանջելով դադարեցնել «Ֆեյսբուք»-ի արգելափակումը: Այս մասին գրում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է աշխարհի պետությունների զինված ուժերի վերաբերյալ ամենամյա «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» զեկույցը: ...ԵՐևԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՍԵՔՍՈՒԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ և ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ մայիսի 12-13-ին Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ...ՀՐԴԵՀ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Մարտի 9-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի հին խճուղում` մանկական վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ...ԼԵՀԵՐՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԿԱՉԻՆՍԿՈՒ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ, ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ՝ ՊՈՒՏԻՆԻՆ
Ուրբաթ օրը Լեհաստանում հրապարակվել է ավիավթարում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարը հետաքննող Գերագույն վերահսկիչ պալատի զեկույցը: «Նյուզռու.քոմ» կայքի հաղորդմամբ, հանձնաժողովի հետաքննության ...ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
Որոշ ...ՄՑԽԵԹԱ-ՍՏԵՓԱՆԾՄԻՆԴԱ-ԼԱՐՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՎ
Մարտի 9-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդու Տեյշեյրան, ով պատասխանատու է աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար, կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներից հետո ...ԱՖԱ-Ն ՖԵՐԳՅՈՒՍՈՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԼՌԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից նամակ է ստացել` հետագայում երկրի գլխավոր մարզչի թեկնածուների մասին հրապարակային հայտարարություններ ...ՎԱՆ ՊԵՐՍԻՆ ՄԻԱՅՆ ԿՆՈՋ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԻՐ ՆԵՐՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԿԵՆԴԱՆՈՒՆ
Անգլիան միշտ հայտնի է եղել սկանդալային իրադարձություններով, որոնք փոքր-ինչ թեթևություն են մտցրել «Մառախլապատ Ալբիոնի» խստաբարո բնակիչների կյանքում: Անգլիական դեղին մամուլն «ամենադեղինն» է աշխարհում, և ...ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ 8 ՊԱՏԱՀԱՐ
Մարտի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է մարմնական վնասվածք: Այս մասաին տեղեկացնում են
ՀՀ ոստիկանության ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը քննարկում է առաջնությունը նախատեսվածից ավելի վաղ սկսելու տարբերակը, որպեսզի իտալական ակումբներին հնարավորություն ընձեռի եվրագավաթների խաղարկությունների ժամանակ ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՆԻ 65-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ԾԱԳՈՂ ԼՈՒՍՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴՐԱՄԱՅՈՎ
Այս տարի Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի գործողությունները ...FEMEN ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՍՏՈՒՀՈՒՆ ԱՐՏԱՔՍԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ուկրաինական FEMEN կազմակերպության ակտիվստներից մեկին՝ Իրինա Ֆոմինային, Ռուսաստանից արտաքսել են Ուկրաինա: Իրինան մասնակցել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում մեկում, որտեղ ...
ՎԱՆ ՊԵՐՍԻ. «ԴԵ ՅՈՆԳՆ ԻՆՁ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՆՉԵՍԹԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ «ՍԻԹԻԻՆ» ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ»
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԴԱՆԴԱՂ ԷԻՆՔ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾՈՒՄ»
ՀՀԿ-Ն ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. Կ. ԱՎԱԳՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՈՐ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՆՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ
ՄԵՍՍԻ. «ԲԱՐՍԵԼՈՆԻՑ ԲԱՑԻ ՈՉ ՄԻ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ «ԳԵՏՆՈՎ ԵՆ ՏՎԵԼ». ՆՐԱ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԱՆԳԱՄ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻ ՀԱՄԱՐ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅՈՒՀԻՆ ԲԱԶՄԻՑՍ ԷՐ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՊԱԼԱՉԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԲԱՅՑ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՄԵԿՆԵԼ ԷՐ ՀԱՇՏԵՑՄԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԱՆԻԿԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿՁԵՐԲԱԶԱՏՎԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ
«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ, ԲԱՂԴԱՍԱՐՈՎՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼ

ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԵՐևԱՆԻՑ
ԻՆՉ Է ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՅԴ ՀԱՐՑՈՎ ԿԴԻՄԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ ԿԱՄ ՆԱՎՈՅԻՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-115. ՉԱՐԵՆՑՅԱՆ ՇՈՒՆՉ` ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԲՌՆԱՊԵՏ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ». ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ
- 0 Արեգ, հայոց հին տոմարի 8-րդ ամիսն է, (մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը): Ամսանունն առաջացել է արեգակ բառից: Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը: Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը՝ Նոր տարին սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին, Արեգը եղել է հայոց տոմարի առաջին
- 1799 Վախճանվեց ֆրանսիացի հայագետ, գրաքննիչ Սիմոն-Պետրոս Լուրդեն: Ուսանել է ս. Ղազար կղզում, Աստվածաշունչը հայերենից փոխադրել լատիներենի, կազմել հայ-ֆրանսերեն բառարան: Նրա աշխատությունները պահվում են Մյունխենի արքունի մատենադարանում:
- 1801 Հ. Արղությանը վախճանվում է Թիֆլիսում:
- 1880 Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:
- 1899 Վախճանվեց գրական-հասարակական գործիչ Պետրոս Շանշյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1911 Ալեքսանդրապոլում ծնվեց վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Էդմոն Տիգրանյանը՝ անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին:
- 1914 Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:
- 1917 Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ):
- 1920 Թուրքիայի Սելեգ բնակավայրում ծնվեց անվանի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): Նրա գործերից շատերը գտնվում են Եվրոպայի և Միացյալ նահանգների պատկերասրահներում:
- 1921 Կնքվեց ֆրանս - թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
- 1924 Մահացավ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ Բրեչիա Ֆրատադոկկին: Հռոմում հիմնել է «Միջնադարյան հայկական ճարտարապետության հետազոտական կենտրոն», 1968 թվականին Հռոմում և Վենետիկում կազմակերպել է հայ միջնադարյան ճարտարապետության առաջին ցուցահանդեսը:
- 1983 Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը: Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

