
«ՄԵՔԵՆԱՅԻ ՇԻԹԸ ԹԵԹև Ա ԽՓԵԼ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, թե ունի հիմնավոր փաստեր` նույն թերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման պատճառների մասին ոստիկանության` նախօրեին տարածած տեսանյութում առաջ քաշվող փաստերը կեղծ և շինծու որակելու համար:

Նշենք, որ նույն տեսանյութում Հայկ Գևորգյանի գործողություններից իրեն տուժող համարող Աշոտ Ֆրանգուլյանը կիսապառկած վիճակում պատմում է, որ վրաերթից հետո ինքը «մի կերպ՝ քրքաշ քայլել է, փորձել նստել», սակայն, ըստ իր պատմածի, աչքերի դեմը սևացել են, սկսել է հետ տալ, իսկ այդ ընթացքում, Հայկ Գևորգյանը մեքենայով հեռացել է: Օգնության են հասել մի քանի երիտասարդներ, որոնք նստացրել են տաքսի, որով էլ ինքը հասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այսօրվա ասուլիսում Փաշինյանը, որպես ապացույց, միացրեց Ֆրանգուլյանի հետ լրագրողի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ Ֆրանգուլյանը պատմում է, որ ինքը նստել է մոտակա բորդյուրին, անզգուշորեն գլուխը տվել պատին: ՀԺ-ում գտնվող նույն ձայնագրության մեջ Ֆրանգուլյանը պատմում է «նախապես բեմադրված վրաերթի իր վարկածը» և ասում, որ իրեն խփել է ավտոմեքենայի «շիթը» և հարվածը եղել է «ոչ ուժեղ»:
Ոստիկանության տեսանյութում նույն բժշկական կենտրոնի բժիշկներից Ռ. Վարոսյանն ասում է, որ Ա. Ֆրանգուլյանը հունվարի 13-ին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք:
Ըստ բժշկի, հիվանդի մոտ հայտնաբերվել է գլխուղեղային ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ստորին վերջույթի կճղային հատվածի ոչ լրիվ կոտրվածք: Հիվանդը դուրս է գրվել հունվարի 21-ին, այժմ նյարդաբանի ու վնասվածքաբանի հսկողության ներքո է գտնվում:
«Հայկի վարած ավտոմեքենան չէր կարող տուժողին պատճառել ձախ վերջույթի պճեղի կոտրվածք», -հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, տեսանյութում հնչած «ոչ լրիվ կոտրվածքի» մասին իրենց փորձագետները տարակույս են արտահայտել: «Ոչ լրիվ կոտրվածք չի լինում, ինչպես ոչ լրիվ հղի չեն լինում», -փորձագետների տարակույսը փոխանցեց նա:
Ասուլիսում Փաշինյանի միացրած ձայնագրության մեջ Ֆրանգուլյանը ասում է. «Թեթև ա խփել, ես նստեցի բորդյուրին, գլուխս խփեցի պատին ու սիրտս խառնեց, սկսեցի հետ տալ: Կապտած չի եղել, բայց ցավը կա, ես չեմ ասում, որ ջարդված ա եղել»:
Ըստ Փաշինյանի, հատկանշական է այն, որ Ֆրանգուլյանն իմացել է` մեքենան լրագրող է վարում.
«Մենք ունենք ձայնագրություն, որտեղ տուժողն ասում է, որ լսել է, որ այդ մարդը լրագրող է: իսկ ոստիկանության բրիֆինգում ասել են, որ Հայկի վրաերթը ճանաչվել է լուսանկարով: Վովան (նկատի ունի Վլադիմիր Գասպարյանին) ինչպե՞ս է լուսանկարով ճանաչել Հայկին», -հավելեց ՀԺ-ի խմբագիրը: Նրա խոսքով, բացի այս ձայնագրությունը, իրենք ունեն ավելի շատ փաստեր, որոնք «մարտավարական» նպատակահարմարությունից ելնելով առայժմ չեն հրապարակվի:
«Եթե նրանք ընկել են մեկի հետևից, որը փոքրիկ կեղծիքներ է բացահայտել, պատկերացրեք` ինչ կլինի այն լրագրողների կամ նույն լրագրողների հետ, եթե նա բացահայտի մեծ կեղծիքները ընտրությունների ժամանակ», -հայտարարեց Փաշինյանը` նկատելով, որ Հայկին ազատ արձակելու հարցը պետք է լինի բոլոր լրագրողների խնդիրը: Թեմայի մասին` Հ. Գևորգյանի գործով հանրապետական կանայք իրենց տեսակետն են փոխանցել նախագահին
Ֆրանգուլյան. «Ասում է, բ... չէիր կարա էն կողմով անցնեիր, որ եկա, խփեցի քեզ»
«Հայկական ժամանակի» խմբագրակազմը պահանջում է ազատ արձակել Հայկ Գևորգյանին Փաշինյան. Հայկ Գևորգյանի նկատմամբ պատվիրված հետապնդում է իրականացվում
Վրաերթ. Ոստիկանությունը մեղադրում է Հայկ Գևորգյանին «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀԱԿ. ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՇԻՆԾՈՒ Է
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին կալանավորելու փաստի կապակցությամբ փետրվարի 4-ին Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՔԼԻՆԹՈՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՂԵԼ Է ՆԱև ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԸ
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 4-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հայաստանի ...«ՄԵՔԵՆԱՅԻ ՇԻԹԸ ԹԵԹև Ա ԽՓԵԼ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, թե ունի հիմնավոր փաստեր` նույն թերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման պատճառների մասին ոստիկանության` նախօրեին ...
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԹԵԹև ԿՆԱՅԻ ՊԱՇՏՈՆ ՉԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՆ
ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԾԵԾԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՎԻԼՅԱՆ ՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԵԼ ԳՆԴԱԿՈՎ
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԱԾ ԵՐԵԽԱՆ ՀՔԾ ՊԵՏԻ ԵՂԲՈՐ ԹՈՌՆՈՒՀԻՆ Է
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂԸ ԲՈՅԿՈՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՆ: ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
«ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԵՄՔՈՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՔԱՂԱՔԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻՆ»
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԵԼ Է
«ՄԵՔԵՆԱՅԻ ՇԻԹԸ ԹԵԹև Ա ԽՓԵԼ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ն.ՍԱՐԿՈԶԻ. ԵԹԵ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿԱՍԵՑՎԻ, ԱՊԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԿՈՒՂԱՐԿՎԻ ՆԱև ՀՈԼՈՔՈՍՏԻ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԵՆՔԸ
ԱՆՏՈՄՍ ՈՒՂևՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԳԼԽԻՑ
ԱՅՍՕՐ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՐԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ԿՈՂՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՌՈՄԱՆ ՇԻՐՈԿՈՎ. «ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՄԱՐԴ Է և ՇԱՏ ՈՒԺԵՂ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ»
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

