
ՄԵՐ ԴԱՏՆ ԱՐԴԱՐ ԷՐ, և ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
- Այսօր Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ,
Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի և Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի և ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից և դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը:
Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը և նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց և այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ և պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել և բանակի արժանի ընկալում ձևավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով և առանձնահատուկ ջերմությամբ։
Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը և 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի և ողջ հայության առջև։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսևորում է լավագույն կողմերով և բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի:
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ ԽՈՐՈՎԱԾԻ ԾՈՒԽԸ ՇՓՈԹԵՑՐԵԼ Է ՓՐԿԱՐԱՐՆԵՐ ԿԱՆՉՈՂՆԵՐԻՆ
Նախօրեին, ժամը 15.14-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցի թիվ 3 շենքի տանիքում: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական ...ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՓԱՐԱՆՋԱ ԿՐԵԼ
Նիդեռլանդների կառավարությունն արգելել է հասարակական վայրերում փարանջա կրել: Արգելքը նաև տարածվելու է ցանկացած այլ հագուստի վրա, որը ծածկում է դեմքը, օրինակ մոտոցիկլիստի սաղավարտը: Կառավարությունը չի կասկածում, ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՇԱՄՊԱՅՆԸ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆԵՆ
Ֆինլանդիայի Ալանդական կղզիներում այս ամառ պատրաստվում են վաճառքի հանել աշխարհի ամենահին շամպայնը, որը հանել են ծովի հատակից: Աճուրդում վաճառվելու է 11 շիշ շամպայն: Դրանք գտնվել են 2010-ին, 13-րդ դարում ...«ԵՐԿԻՐ». ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱ
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` լուրջ փոփոխություններ են սպասվում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում: «Ոմանք տարակուսած են, որ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի դեպքում, ինչը շատ հավանական ...ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՏՐԱՄԱԴԻՐ Է
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրության վրա բացասաբար է ազդել Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը, եւ հիմա նա մտադիր է բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի: ...ԺՈՂՈՎ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏԱՆԸ
ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը, «Հրապարակի» տեղեկություններով, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ քննարկվել է առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության ...ՄԱՆԿԱՊԻՂԾ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ
«Հայացքը» նկատել է, որ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ...ՀԱԿ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ` ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԵՐՈՒՄ
«ՉԻ»-ն գրում է, որ ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը պետք է աջակցի թեկնածու Սասուն Միքայելյանին եւ թույլ չտա որեւէ կեղծիք: Թերթի տեղեկություններով` որոշում է կայացվել, ըստ որի` ընտրատեղամասերում ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵԽԽՎ-ն ընդունել է «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը, որի շրջանակներում ընդունվել է թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների միայն մեկ առաջարկ, եւ բանաձեւում ներառվել է ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԿԱՍԿԱԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԲՀԿ-Ի ԿԱՐԳԱԽՈՍԸ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «168 ժամի» հետ զրույցում լուրջ կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Անդրադառնալով «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ...ՓԱԿ Է ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ և ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ
Ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Տրանսպորտի ...ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ
«168 ժամի» տեղեկություններով` Գավառի թիվ 22 ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` «Եվրոստան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՁՅՈՒՆ
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին և փետրվարի 1-ին ամենուրեք սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: Հունվարի 30-ի գիշերը ...ԵՐևԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ. «ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ»
«Ես հպարտանում եմ մեր բանակով: Մենք կարողացել ենք առանց որևէ հիմքի, բազայի, զրոյից ստեղծել բանակ, այն էլ պատերազմական պայմաններում ու հաջողության ենք հասել: Պարծենալու բան է: Ես չգիտեմ որևէ մեկ այլ ազգ, ...ՄԵՐ ԴԱՏՆ ԱՐԴԱՐ ԷՐ, և ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Այսօր Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
...ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ Է ԲԱՑՎԵԼ
Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում բացվել է ձմեռային դպրոց, որին մասնակցում են շուրջ 100 ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ Հայաստանից և Վրաստանից։ ...Ս.ՕՀԱՆՅԱՆԸ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆՑ ԵՐԱԶԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին, մաղթել նրանց առողջություն, տոկունություն:
«20 տարի ...ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ. ԱՅՍՕՐ ԷԼ ԱՆՈՒՄ ԵՔ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՆԱԿԸ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ...ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավարության հետ այս պահին գտնվում է Եռաբլուրում:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց պանթեոնի հուշահամալիրի մոտ, հարգանքի տուրք մատուցեց արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
...ՀԱԿ-Ի ԱՐՏԱՀԵՐԹԻ ԹԵՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԱՅԼևՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե փետրվար-մարտ ամիսներին Կոնգրեսը նոր ալիք է բարձրացնելու եւ պահանջելու է արտահերթ ընտրություններ, իսկ եթե իշխանությունները չհեռանան, ...ԽԱՉԱՏՈՒՐՈՎ. ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
«Մենք փոխվել ենք, հզոր բանակ ենք դարձել»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ շնորհավորելով բոլորին ԶՈՒ կազմավորման քսաներորդ տարեդարձի առթիվ:
...ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Հայկական բանակը մեր հպարտությունն է, ունենք կայացած, մարտունակ բանակ, որը կարծում եմ՝ ավելի ամրանալու տեղ ունի և բոլորիս կողմից բարոյահոգեբանական լուրջ աջակցության կարիք ունի»: Այս մասին Panorama.am-ի ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ. ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Մենք ունենք բանակ, որը, չեմ վախենում ասել, տարածաշրջանում լավագույնն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Եռաբլուր այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, դա համարելով ...«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ». ՎՍՏԱՀ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐևՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ
ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական խոսք է հղել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
«Շնորհավորում ենք հայրենիքի բոլոր պաշտպաններին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ:
Մեր անկախ ...ԿԱԹՈՂԻԿՈՍ. ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԻՐ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ, ԱՐԻ ՈԳՈՎ, ԱՄՈՒՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ
Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբոլյանի առիթով Մայր ...HTC-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈԽՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՔԻՉ ՔԱՆԱԿԻ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ
HTC սմարթֆոններ արտադրող ընկերությունը որոշել է 2012-ին փոխել գործունեության ռազմավարությունը` արտադրել քիչ սմարթֆոններ, բայց մեծ նշանակություն տալ դրանց որակին: Այդ մասին «Mobile Magazine» ամսագրին տեղեկացրել ...ԳՅՈՒՄՐԻԻ ՏՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴ ԵՆ ԳՏԵԼ
Այսօր, ժամը 00.15-ին ԱԻՆ Փրկարար ծառայությունում Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Մազմանյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ ...ԼԱՎՐՈՎԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԻԿԵՏՆԵՐՈՎ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ երկրի ԱԳՆ շենքի դիմաց հակառուսական ցույցեր են անցկացվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ...ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԴՐԵԼ ՆԱև ՍՊԱՐԱՊԵՏԻ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար ...ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 15-Ի
Ռիո դե Ժանեյրոյում հունվարի 25-ի երեկոյան երկու բազմահարկ շենքերի փլուզման հետևանքով, զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 12 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ...ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԼևՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան այլևս չի կարող խուսափել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատում ընդունվեց հայոց ցեղասպանության ժխտումը ...«THE TELEGRAPH». ՀԱՅ ՎԻՐՏՈՒՈԶԸ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ
«The Telegraph» պարբերականը անդրադարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, հայ դաշնակահար Տիգրան Համասյանի ստեղծագործական հաջողություններին, ինպես նաև ներկայացրել վերջինիս կենսագրականից որոշ մանրամասներ: ...«ՀԱՅՈՑ ԳԻՐՆ ՈՒ ԳԻՐՔԸ ...» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՊԹ-ՈՒՄ. ԱՊՐԻԼԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ապրիլի 22-ին կամ 23-ին, «օրը դեռ հստակ որոշված չէ», Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայոց գիրն ու գիրքը ...» ցուցահանդես, որով կտրվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը ...ԱՄՆ-ՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏևԵԼ «FACEBOOK»-Ի, «TWITTER»-Ի «ԿԱՍԿԱԾԵԼԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է մրցույթ այնպիսի մի համակարգի ստեղծման համար, որը կհետևի սոցիալական ցանցերում ու լրատվական կայքերում «կասկածելի» հաղորդագրությունները: Այդ մասին տեղեկացնում ...ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՆՏԵՍԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տասերորդ քաղաքացին 2012 թվականի ամառային Օլիմպիադայի ժամանակ լքելու է երկիրը, միլիոնավոր բրիտանացիներ մտադիր են անտեսել խաղերը: Նման ենթադրության են եկել ուսումնասիրության ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅԱՆԳԻՐ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ուկրաինիայի և Ադրբեջանի միջև՝ հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագրի ստորագրումը Շվեյցարիայի առողջարանային Դավոս քաղաքում այդպես էլ չի կայացել:
Այս մասին տեղեկացնում ...«ԳԱԶԵԼ»-Ի ՎԱՐՈՐԴԸ 5-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼ
Հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, թիվ 22 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Նորք-Մարաշի 13-րդ և 15-րդ փողոցների հատման մասում վրաերթի է ենթարկել 5-ամյա Մ. Հովսեփյանին, որը հիվանդանոց ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Ջիբրալթարում ընթացող շախմատային մրցաշարի 4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Արթուր Յուսուպովին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նինո Խուրցիձեի հետ, իսկ Վարուժան Հակոբյանը հաղթեց Ռոբերտո Մոլինային:
...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ ԻՐԱՆԱԿԱՆ «ՍԱՀԱՐ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը լուրջ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Սալահեդդին Աքբարը:
...ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐԻ» ԿԱԶՄՈՒՄ ՄԵԿՆԵՑ ԻՍՊԱՆԻԱ
Այսօր Դոնեցկի «Շախտյորը» մեկնեց Իսպանիա` անցկացնելու ուսումնամարզական երկրորդ հավաքը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հավաքի հրավիրված 28 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔՈՒՄ ՓԼՈՒԶՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՄԵԿ ՄԱՐԴ ՏՈՒԺԵԼ Է
Մոսկվայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող վանքում կատարվող շինարարության ժամանակ միջնորմների փլուզման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իրավապահ ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ 22 ՏԱՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐԵԼ Է ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Գերմանացի ոստիկանը 22 տարի ծառայողական ու անձնական մեքենան վարել է առանց վարորդական համապատասխան վկայական ունենալու: Այս մասին հաղորդել են գերմանական լրատվամիջոցները, նշելով, որ դա բացահայտվել է ոստիկանների ...ԱՐՄԱՎԻՐՈՒՄ 2011-ԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 3, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 11 ՄԱՐԴ
Արմավիրի մարզում մեկ տարվա ընթացքում արտակարգ պատահարների զոհ է դարձել երեք մարդ, ևս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: 2010 թ-ի համեմատ զոհերի թիվը նվազել է երկուսով, վիրավորների թիվն ավելացել ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՐԵՍԻՎ և ՀՐԱՀՐԻՉ Է
«Իսրայելական և արաբական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան նյութական օգնություն է ցույց տալու «ՀԱՄԱՍ»-ին և ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածի վերականգնմանը, տեղավորվում է Թուրքիայի ...Ո՞Վ ԿԽՓԻ «ՇԱԽՏՅՈՐԻ» ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ, ԲԱՑԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ
Մինչև ձմեռային ընդմիջում Դոնեցկի «Շախտյորն» Ուկրաինայի առաջնությունում խփել է 54 գոլ, որը լավագույն ցուցանիշն է ուժեղագույնների բոլոր թիմերի շարքում: Դոնեցկյան թիմի կազմում 8-ական անգամ աչքի են ընկել ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ՏՂԱՄԱՐԴԻԿ ՈՒՇ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ, ԵԹԵ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Այն տղամարդկանց կյանքը, ովքեր ամուսնացած են լինում իրենցից բավականին երիտասարդ կնոջ հետ, երկարում է:
15 տարի շարունակ գիտնականները ուսումնասիրել են Դանիայում բնակվող տղամադկանց մահվան պատճառը: Պարզվել ...ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է 42 ՎԱՐԿ
2012թ հունվարի 25-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 42 վարկ` 314,4 մլն ՀՀ դրամ ծավալով: Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԴԱՍԱԼՔԵԼ Է ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Կարևորն այն է, որ սահման հատելուց մերոնք նկատել են և մերոնք են ուղեկցել, որ նա գա ու անցնի»,- Եռաբլուր Պանթեոնում ճեպազրույցի ժամանանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ...ՓԱՍՏԱԲԱՆ. ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
Մանկապղծության մեջ մեղադրվող և դեռ նախորդ տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանը այժմ գտնվում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժանմունքում: ԱՆ Քրեակատարողական ...ՍՈՒՐՃ` ԽՈԶԻ ՍԱՌԵՑՎԱԾ
Բազմիցս ենք համոզվել և համոզվում ենք, որ քաղաքացին որպես սպառող՝ պաշտպանված չէ: Ընտրելու հնարավորությունները գնալով աճում են, չընտրողն էլ ստիպված է համակերպվել մոնոպոլիստների քմահաճույքներին: Այսօր խոսքը ...ԱԶԱՐԵՆԿՈՆ ՀԱՂԹԵՑ ՇԱՐԱՊՈՎԱՅԻՆ «AUSTRALIAN OPEN»-Ի ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն նվաճեց «Australian Open»-ի հաղթողի կոչումը` եզրափակչում 6:3, 6:0 հաշիվներով պարտության մատնելով Մարիա Շարապովային: Այդ հաղթանակի շնորհիվ Ազարենկոն երկուշաբթի օրվանից ...ՊԲ ԱՌԱՋԱՊԱՀ ՈՒԺԵՐԸ ԶԵՐԾ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀՐԱՀՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒՑ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 150 խախտում, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԻՐԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐևԱՆՈՒՄ
Երևանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը:
«Հայաստան-Իրան. ...Ս.ՕՀԱՆՅԱՆ. ԲԱՆԱԿԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՈՐՊԵՍ ԱՆԸՆԴՀԱՏ ԲԱՐԵՓՈԽՎՈՂ
«Այսօր համաժողովրդական տոն է: Հայ ժողովրդի ողջ ներուժի շնորհիվ է, որ կարողացել ենք 20 տարիների ընթացքում այսքան արագ ունենալ կայացած բանակ, որն իր ամենակարևոր խնդիրը՝ՀՀ և ԼՂՀ ժողովրդի, սահմանների անվտանգության ...ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` ՇԱԽՄԱՏ 960-Ի ՉԵՄՊԻՈՆ
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի Շախմատ 960-ի (Ֆիշերի շախմատ) 2012 թ. չեմպիոնի տիտղոսը: Երևանում անցկացված Հայաստանի Շախմատ960-ի 2-րդ առաջնությունում Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 ...Վ. ՎԱՐԴԱՆՈՎ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
«Հատուկ նշանակության խումբը 1989 թվականի դեկտեմբերին կազմավորվել է Վանո Սիրադեղյանի և Սամվել Շահինյանի հրամանով` ռուսական Հատուկ հետախուզության վարչության բրիգադներում ծառայած տղաներից»,- այսօր անդրադառնալով ...«ՇԻՐԱԿԸ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ
Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում երկրորդ ուսումնամարզական հավաքն անցկացնող Գյումրիի «Շիրակն» այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց` մրցելով «Փյունիկի» հետ: Ինչպես տեղեկացնում է «Շիրակի» պաշտոնական կայքը, ...ԴԵՄԻ ՄՈՒՐԸ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԾԽԵՑ ՈՒ ՎԱՏԱՑԱՎ. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆՐԱ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Լոս Անջելեսի փրկարար ծառայությունը հրապարակել է հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի ընկերուհու և 911 ծառայության դիսպետչերի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Մուրի ընկերուհին զանգել է 911, ...
ՊԻԿԵ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԻՐԵՆ «ԲԱՐՍԵԼՈՆԻՑ» ԹՈՒՅԼ ԷՐ ՀԱՄԱՐՈՒՄ»
Հ. ՌՈՀԱՆԻ. ԻՐԱՆԸ ԿՎԱՐԻ ՉԱՓԱՎՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԴԵԼ ԲՈՍԿԵ. «ՈՂՋ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԷԻՆՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԵՆ ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ 5-ՐԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2002Թ. ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՈՒ ՌՈՒԲԵՆ ԳևՈՐԳՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ՀՀԿ-ԻՑ
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՂԲՈՐ
ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՏՐԱՄԱԴԻՐ Է
21-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ԸՆԿԵԼ Է «ՀԱՄԵՐ»-ԻՑ ՈՒ ՄԱՀԱՑԵԼ
2 ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ 100 ՄԼՆ ԴՐԱՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԽՐԱՆՔԸ» ՑՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԼՈԳՈՍՖԵՐԱՆ
ԲԵԶՐՈՒԿՈՎԸ ՊԱՅԹԵԼ Է ԱՐԿԻ ՎՐԱ
ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` «ԳԻՐՔԸ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ»
«ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է». ՄՐՑՈՒՅԹ` 9-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է, ՄՈՒՍԻՆՅԱՆԸ` ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ. ՄՈՏ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
ՀԱԿ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ` ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԵՐՈՒՄ
- 1824 Մահացավ «Ազդարար»-ի խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանը: (Ծնվ. 1750 թ.):
- 1897 Ռուսաստանում առաջին անգամ կատարվեց ընդհանուր մարդահամար, որի արդյունքները հրապարակվեցին 1905թ.-ին:
- 1919 Մահացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: (Ծնվ. 1829 թ.):
- 1992 ՀՀ ԳԽ-ի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

