
ԲԱՆԱԿՑՎՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը. Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ, Նկատի ունենալով վստահության և երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա, Աջակցելով երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում և ՍԾՏՀ-ում, Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ` հանուն տարածաշրջանի ժողովրդավարական և տևական զարգացման ապահովման, Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի առք ու վաճառքը, 1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, 2. Համաձայնեցին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ, իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար, առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով, համագործակցել գիտության և կրթության ոլորտներում` համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունների խրախուսման և մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով, համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով, ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով, երկխոսություն ծավալել և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում, 3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո: Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց և կգործեն շարունակաբար մինչև իրենց մանդատի ավարտը: Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին: Սույն Արձանագրության իրագործման համար երկուստեք համաձայնեցված ժամանակացույցը և տարրերը ներկայացված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժան մաս: Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Դիվանագիտական Հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը. Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության, Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները, Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները, Հաշվի առնելով երկու երկրների միջև` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի և վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարևորությունը, Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, Կարևորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը, Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց, Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում, Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության և ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը, Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ: Սույն արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր 1. ընդհանուր սահմանի բացում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում 2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց 3. միջկառավարական հանձնաժողովի և իր ենթահանձնաժողովների աշխատաձևերի հաստատում նախարարների մակարդակով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում 4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով 5. ստորև նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում. - քաղաքական հարցերով ենթահանձնաժողով, -ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ և ենթակառուցվածքների հարցերով ենթահանձնաժողով, -իրավական հարցերով ենթահանձնաժողով, -գիտության և կրթության հարցերով ենթահանձնաժողով, -առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով, -բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով: -պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ, միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց
ՂՐԻՄՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ
1
Թեդոսիայում (Ղրիմ, Ուկրաինա) գտնվող ազգային նշանակության երկու հուշարձան` Միքայել և Գաբրիել հրեշտակապերի ու Սուրբ Գևորգի հայկական առաքելական եկեղեցիները գտնվում են շատ վատ վիճակում: Ըստ Երկրամասի, Հանրապետական ...ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆՆ ՈՒ ԳԵՈՐԳԻ ԳԱՐԱՆՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՅՆ ԲԵՄՈՒՄ
Սեպտեմբերի վերջին իր նվագախմբով Կրասնոդար է ժամանելու հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ Միշել Լեգրանը, ով նույն բեմի վրա նվագելու է Կրասնոդարի բիգբենդի հետ, որի ...ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՈՒԹ ՄԱՐԴ
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում երիտասարդների վրա բացած կրակահերթի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս չորսը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ պրեսս գործակալությունը: Աղբյուրը նշում է, ...ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է H1N1 ԳՐԻՊՈՎ
Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն վարակվել է H1N1 գրիպով: Բժիշկները Կոլումբիայի նախագահի առողջական վիճակը բավարար են գնահատում: Նա բուժումը ստանում է իր առանձնատանը և նախագահական իրավասությունները որևէ ...ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 11-ից 23-ը Երևանում կանցկացվի Երևանյան միջազգային երաժշտական փառատոն: Արդեն 3-րդ անգամ անցկացվող փառատոնի ընթացքում Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի 12 համերգ: Այս մասին տեղեկացանք ...ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՅԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՏԵԼ ՀՈՐԸ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նոր Մեքսիկայի 10-ամյա բնակչին սպառնում է հոր սպանության մեղադրանք: Այս մասին հայտնում է Ասոշիեյթեդ պրեսս գործակալությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ քննության արդյունքների համաձայն, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 20-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացել են հերթական` 20-րդ տուրի պարտիաները: Չեմպիոնը` Փյունիկը, սեփական հարկի տակ խոշոր` 4:0 հաշվով պարտության մատնեց Գյումրիի Շիրակին: Արդեն երկրորդ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ»
13
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես կոչված` ֆուտբոլային դիվանագիտության թեմայով հարցազրույց է տվել Բի-Բի-Սի-ին: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի հիման վրա համաշխարհային ...ՄԻՊ-Ը ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նամակում մասնավորապես ասված ...ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱԽՆ Է ՍՏԻՊԵԼ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԲԼՈԳԵՐՆԵՐԻՆ
Օգոստոսի 29-ին Վաշինգտոնում` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, տանյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով Ադրբեջանի կառավարությունից ազատ արձակել հուլիսի ձերբակալված բլոգերներ Ադնան Հաջիզադեին ...ՀԲ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԸ
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն օրերս հաստատել է 36.6 միլիոն դոլարին համարժեք գումարով լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի (ՀԿՃԲԾ-ԼՖ) համար: Նշված ...ԿԱՐԿՈՒՏ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ. ՔԱՆԴՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Նախօրեին Վայոց ձորից հայտնել են, որ ժամը 17.30-ի սահմաններում մարզի Հորբատեղ համայնքում տեղացած կարկուտը վնասել է գյուղի հացահատիկի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ անձրևի ու կարկտի ...ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Օգոստոսի 30-ին, ժամը 04.17-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում` Երևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում Մերսեդես ...«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐ». ՏԱՍՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Սեպտեմբերի 1-10 Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն անցկացնում է Ուշադրություն, երեխաներ նշանաբանով միջոցառում, որի հիմնական նպատակն է կանխել ճանապարհատրանսպորտային պատահաները: Այս մասին ասուլիսում ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՐԵՔ ՏԱՐՈՎ ԶՐԿՎԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
1
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) սեպտեմբերի 11-ին Օսլոյում կայանալիք հանդիպմանը քննարկելու է Եվրատեսիլ - 2009 մրցույթի ժամանակ հայաստանցի կատարողների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին երկրի ...ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ներկայացրել արդադադատության նախարար Գևորգ Դանիելյանին և խնդրել ուսումնասիրել քաղաքացի Լարիսա Փարեմուզյանի կողմից ներկայացված տեղեկությունները, ...ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԱՓԵՐՈՒՄ
Հյուսիսային ծովում` Նիդերլանդերի ափամերձ հատվածում, բախվել են երկու նավ, որոնցից մեկի անձնակազմը բաղկացած է եղել ռուսներից, իսկ մյուսինը` ուկրաինացիներից: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն` հղում անելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է 1208 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 207 մարդ, վնասվածք ստացել 1709-ը: Այս թվերն ասուլիսում ներկայացրեց ճանապարհային ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-3-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔԸ
Սեպտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը: Հավաքը կբացվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Այս մասին ...ԿԱՊԵԼ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՎԵԼ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ
Հասարակական ուղևորատար տրանսպորտային միջոցներից օգտվողներն էլ պետք է ամրագոտիներ կապեն: Ասուլիսում այս մասին տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը: ...ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ
Քոբուլեթիից վերադարձող երթուղայինի վթարի հետևանքով Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխված երեք երեխաներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Panorama.am-ի հետ զրուցում ասաց ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԵՐԿՈՒ ՀՐՇԵՋ Է ԶՈՀՎԵԼ
Կալիֆոռնիայում մահացել է երկու հրշեջ, որոնք մասնակցում էին Լոս Անջելեսի անատառային հրդեհների մարմանը: Շրջանի հրջեջ ծառայության ներկայացուցչի խոսքերով, մեքենան, որում հրշեջներն էին գտնվում, ժայռից ընկել ...ԱՐԱԳԱՉԱՓ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ԼՈՒՍԱՖՈՐ, ՏԵՍԱԽՑԻԿ… ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մինչև տարեվերջ Երևանում տեղադրվելու է 20-30 արագաչափ, որը նկարում է և համապատասխան ծառայությունների միջոց հնարավոր է լինում վերարտադրել խախտում կատարած ավտոմեքենան: Որոշման համաձայն, խախտում կատարած ավտոմեքենայի ...ԿԱՍՊԻԱԿԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
Թուրքմենստանը մտադիր է ամենակարճ ժամկետներում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործող ռազմածովային բազա ստեղծել Կասպից ծովի ափին: Այս մասին, խոսելով երկրի անվտանգության խորհրդի ընդլայնված ...ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՍԿՍԵԼ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սկսել օտարերկրյա այցելությունների մի շարք (Իրաք, Սիրիա, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, Եգիպտոս և Շվեյցարիա), որը Անադոլու լրատվական գործակալության ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԱՅԴ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հնդկաստանում դիվանագիտական առաքելությունը ավարտող Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` Լոք Սաբհայի նախագահ տիկին Մեյրա Կումարի, Հնդկաստանի ...«ՍԹԱՐ»-ԻՑ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. «ՍԹԱՐԸ» ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈԽԶԻՋՄԱՄԲ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի անձնակազմը բաց նամակ է հղել տրանսպորտային միջոցների սեփականատերերին, կառավարության մարմինների ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, գործարար ...«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ: ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՐԵ՞Ն ԿԳՈՐԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Այս մասին հայտնեց ...ՀԱՆԳԻՍՏ... ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ
Այն լուրերը, թե իբր Ինգա և Անուշ Արշակյանները գնալու են Թուրքիա ու հոկտեմբերի 14-ին տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին երգելու ու պարելու են թուրք Խադիսեի հետ, չեն համապատասխանում իրականությանը: ...ՄԻՊ. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների իրավունքների խախտման վերաբերյալ: Նա նաև դիմել է իրավասու ...«ԿԵՆԳՈՒՐՈՒ 2009» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ 3 ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Կենգուրու 2009 միջազգային մաթեմատիկական մրցույթի 3 հաղթողներին` Էռնա Պետրոսյանին, Արմինե Հովհաննիսյանին և Հայկ Տեփանյանին այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը այսօր հրավիրված ...ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է Նովոստի-Գրուզիա գործակալությունը` հղում անելով երկրի արտաքին կապերի գերատեսչությանը: ...ՀԿԵ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԶԵՂՉԵՐ
Նոր ուսումնական տարվա առթիվ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ հայտարարում է 50% զեղջ Երևան-Արմավիր-Երևան ուղղությամբ երթևեկող՝ Հայաստանի բուհերի և քոլեջների ուսանողների համար: Այս մասին հայտնում են ընկերությունից: ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐԱԾԻՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստան համահայկական հիմնադրամը Օրորոց ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին Տավուշի մարզում նորածին (մինչև 1 տարեկան) երեխաներ ունեցող և նպաստառու ճանաչված 30 ընտանիքների է հանձնել փոքրիկների խնամքի համար ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԻՏՎԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՆ
Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Էվալդաս Իգնատավիչյուսը ի պատասխան այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի հարցման, արձագանքել է այս տարվա օգոստոսի 10-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հյուսիսային Օսիայի Բիսլան և Աջափնյա շրջանների դպրոցներում ուսումնական տարվա սկիզբը տեղափոխվել է սեպտեմբերի 5: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով երկրի կրթության և գիտության նախարարին: Ըստ ...ԿՈՆԳՐԵՍԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԿԱՏԵՐԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Օգոստոսի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼԻՍ` ՄԻ´ ԽՈՍԻՐ…
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը օգոստոսի 27-ին մեկնարկել է Մեքենա վարելիս` մի խոսիր քարոզարշավը, որի նպատակը Հայաստանում բջջային կապի բաժանորդների` ճանապարհային անվտանգության հարցում իրազեկության բարձրացումն ...ՍԳՈ ՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Այսօր ԱՄՆ Սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում բացվել է սգո մատյան: Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանություն է այցելել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԱՅՐԵԼ Է ՍԻՐՈՒՀՈՒՆ
1Նախորդ շաբաթվա վերջին Ադրբեջանի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում քննվել է մի գործ. նախորդ տարի` 2008 թվականի սեպտեմբերի 9-ին, Շիրվանի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շահին Ֆաթուլլաևը ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում հայ-թուրքական հարբերությունների բարելավման գործընթացում: Այսօր նման հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Հայ-թուրքական հարաբերությունների ...«ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ»… ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԸ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար Ամառային ներշնչանք նախագծի շրջանակներում այսօր հյուրընկալվել է Կոտայքի մարզում: Ըստ մամուլի հաղորդագրության, ...ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 5-ին և 9-ին ...ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆԸ
Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Արմենիա ՀԲԿ է տեղափոխվել 1974 թ. ծնված Աշոտ Գ-ն: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, մեկնած օպերատիվ ...ՎՐԱԵՐԹ ՈՒ ՄԱՀ. ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ
Նախօրին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին 1959 թ. ծնված Վլադիմիր Խ.-ն Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Ռաֆիկ ...ԲԺՇԿԻՆ 70-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր լրանում է առողջապահության ոլորտում Հայաստանի առաջատար մասնագետներից մեկի` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, Առողջապահության ազգային ...Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ 55 ՏԱՐԵԿԱՆ Է. ՆՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան ...ՄԵՐԿԵԼԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՍԿՍՄԱՆ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Գերմանիայի կառավարության ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հեռուստաելույթով` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-րդ տարելիցին: Դոյչե վելե-ի փոխանցմամբ, իր ելույթում տիկին ...ԱԼԵՔՍԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ
59 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է լեգենդար ձյուդոյիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական առաջին չեմպիոն Շոթա Սամսոնի Չոչիշվիլին: 2003 թ. Չոչիշվիլին սրտի վիրահատության ենթարկվեց, ...ՀՖՖ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՏՈՄՍԵՐ ՎԱՃԱՌԵԼ
Սեպտեմբերի 4-ին Երևանի Միկա մարզադաշտում տեղի կունենա 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Շվեյցարիա հանդիպումը: ՀՖՖ-ն, համաձայն ՈՒԵՖԱ-ի պահանջների, պարտավոր էր տոմսեր վաճառել: ...ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻՆ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին: ԱԺ ...ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձում գիտելիքի օրվա առթիվ մասնավորապես նշված է. Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ սեպտեմբերի ...ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով միջազգային ճամբարի մասնակցած պատանիներն ու ուսուցիչներն այսօր հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Միջազգային ամառային ճամբարը, որն իրականացվել ...ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեlլ է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլվիրա Դանայի հետ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և ...ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՋԱՌՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ ԱՆՎԱՆԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գիտական կենտրոն` շնորհավորելու կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի ու դպրության օրվա առթիվ դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին ու ծնողներին իր շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի ...ԲԱԽՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Կեսօրին Մերձմոսկովյան Սերեբրյանոպրուդսկի շրջանում բախվել են երկու երթուղայիններ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` հղում անելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կենտրոնի ...950 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ` ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանում որոշ կենդանիների և բուսատեսակների հետագա գոյության վտանգը կանխելու նպատակով այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ- ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես տեղեկացանք նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին` ծննդյան ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Այսօր կեսօրին Բաքվի կենտրոնում` մետրոպոլիտենի Գյանջլիկ կայարանի մոտ գտնվող Ramstore սուպերմարկետի դիմաց ինքնասպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Նավիգատոր.ազ կայքը: Ադրբեջանական աղբյուրներին, ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը սեպտեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը: Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի, Լեհաստանի, Հնդկաստանի, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ ...ԲԱՆԱԿՑՎՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը. Ղեկավարվելով նույն օրը ստորագրված ...
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ 60 ԴՊՐՈՑՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍՈՎ ԿԱՎԱՐՏՎԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

ՊՈՒՏԻՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱԼԵՆՍԻԻ ԱՆՎԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱԽՎԵԼ Է ՍՅԱՆԸ

ՌՈԲԵՐՏ ՎԵՔՍԼԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ»

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ՄԻՊ-Ը ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
- 1908 Ծնվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: Նրա սկզբնական ստեղծագործությունները հարազատ հայկական ընտանիքի և այն ժամանակվա անբարենպաստ պայմանների մասին են: Այդպիսի փոքր պատմվածքների հավաքածուներից նշանակալի են «Իմ անունը Արամ է» (1940) և «Մարդկային կատակերգություն» (1943): Սարոյանի շատ պիեսներ, քնարական կամ արձակ, ներառյալ «Իմ սիրտը լեռներում է», որը բուռն ծափահարվեց 1939թ.-ին և «Քո կյանքի ժամանակը», որի համար նա 1940թ.-ին ստացավ «Պուլտիզեր» մրցանակ: Սարոյանը մերժում էր պարգևները այն աշխատանքների համար, որոնք իր կարծիքով ավելի գովաբանական չէին քան մյուսները: (Վախճ. 1981թ.-ին):
- 1988 Արցախյան միտինգներով հագեցած մի օր վախճանվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Ծնվ. 1929թ. մարտի 7 -ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

