
ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍՈՎ ԿԱՎԱՐՏՎԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
Վաղը ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության կազմակերպած ամենամյա բանակումների վերջին օրն է: Իսկ այսօր Դիլիջանում անցկացվող բանակումների վերջին` 8-րդ խմբի անդամներն անցկացնում էին բանակումներում իրենց նախավերջին օրը: Բանակումների 8-րդ խումբը բաժանված է 12 խմբերի և այդ խմբերի երիտասարդները բացի հայրենասիրական, գաղափարական, դաստիարակչական, կարգապահական ծրագրերից բանակումների ընթացքում նաև խիստ հետևում են կարգ ու կանոնին. այսպես` ճամբար, որտեղ անցկացվում են բանակումները, հնարավոր է մուտք գործել միայն անցնելով պահակակետը, որտեղ հերթապահում են բանակումներին մասնակցող երկուական երիտասարդներ: Ամառային բանակումների վերջին խմբի մասնակից երիտասարդները Դիլիջանում են գտնվում օգոստոսի 26-ից: Բանակումների 5 օրերին էլ երիտասարդների համար տարբեր ծրագրեր են կազմակերպվում: Ինչպես Դիլիջանում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանակումների պատասխանատուներից, ՀՅԴ ԵՄ անդամ Սասուն Սարգսյանը, երիտասարդների համար կազմակերպվում են արշավներ, հայտնի քաղաքական կամ հասարակական գործիչները դասախոսություններ են կարդում տարբեր թեմաներով, պատասխանում երիտասարդների հարցերին: Բացի այդ, նրա խոսքերով, կազմակերպվում են տարբեր խաղեր` սպորտային ու ինտելեկտուալ բնույթի, խմբերին տրվում են տարբեր հանձնարարականներ և այլն: Այսօր երիտասարդները հյուրընկալել էին ՀՅԴ Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին, ով դասախոսությունից հետո պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնց շրջանակները բավականին ընդգրկուն էին` սկսած երիտասարդական հիմնահարցերից, մինչև Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններ ու ֆուտբոլային դիվանագիտություն: Խարույկահանդեսի ժամանակ կրկին հնչում են ազգային ու հայրենասիրական բնույթի երգեր ու կազմակերպվում են տարաբնույթ խաղեր: Իսկ բանակումների հնգօրյա միջոցառումներից ամենակարևորը` վերջին օրվա խարույկահանդեսն է, որով էլ բանակումը պաշտոնապես փակված է համարվում: Նշենք, որ այս տարի ամառային բանակումներին մասնակցել է ավելի քան հազար երիտասարդ: Իսկ բանակումների ընթացքում մեծ միջոցառումների անցկացման, կամ հենց բանակումների անցկացման համար գումարը ՀՅԴ ԵՄ անդամները ստանում են ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամների ամսեկան վճարած անդամագումարներից: Հիշեցնենք, որ ամենամյա բանակումները կազմակերպվում են ՀՅԴ Երիտասարդական միության կազմավորումից` 1993 թվականից սկսած: Բանակումներին մասնակցում են երիտասարդներ ինչպես հանրապետության մարզերից, այնպես էլ` Սփյուռքից:
ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍՈՎ ԿԱՎԱՐՏՎԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
13Վաղը ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության կազմակերպած ամենամյա բանակումների վերջին օրն է: Իսկ այսօր Դիլիջանում անցկացվող բանակումների վերջին` 8-րդ խմբի անդամներն անցկացնում էին բանակումներում իրենց նախավերջին ...
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ 60 ԴՊՐՈՑՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍՈՎ ԿԱՎԱՐՏՎԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

ՊՈՒՏԻՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱԼԵՆՍԻԻ ԱՆՎԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱԽՎԵԼ Է ՍՅԱՆԸ

ՌՈԲԵՐՏ ՎԵՔՍԼԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ. ԷՏԱԼՈՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: «ԳՈՐԾՈՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»

- 1880 Թուրքական կառավարության հրամանով արգելվեց «Հայաստան» անվան օգտագործումը պաշտոնական գրողթյուններում:
- 1906 Ցարական կառավարության հրամանով փակվեց Էջմիածնում 13 օր առաջ բացված «Հայոց կենտրոնական ազգային ժողովը»:
- 1908 Թիֆլիսում վախճանվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Ծնվ. 1854թ.-ին):
- 1924 Կազմակերպվում է Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիան՝ Հայգյուղկոոպը:
- 1927 Մահացավ ազգային հերոս Զորավար Անդրանիկը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1991 Խորհրդային Ադրբեջանն ընդունեց իր «Ադրբեջանի հանրապետության ազգային անկախության վերահաստատման հռչակագիրը», որը հռչակեց Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

