
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Դոնեցկի Մետալուրգը Վիեննայում մրցակցեց տեղի Աուստրիայի հետ: Հիշեցնենք, որ ուկրաինական թիմի կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը: Առաջինը խաղադաշտ մտավ հիմնական կազմում, իսկ վերջինս 72-րդ րոպեին փոխարինեց Կորոտեցկուն: Երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, և դոնեցկցիները տնային խաղում բաց թողած երկու գնդակի պատճառով հայտնվել էին ծանր իրավիճակում: Պատասխան արտագնա խաղում նրանք պետք է ձգտեին միայն հաղթանակի` եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլ մտնելու համար: Ի պատիվ Մետալուրգի` պետք է ասել, որ թիմը հենց առաջին րոպեներից նետվեց գրոհների և 20-րդ րոպեին հասավ հաջողության: Լազիչը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակի մատույցներում հերթապահող Մակրիդիսին: Կոնստանտինոսը, իր հերթին, բարձրից այն ուղարկեց դարպասապահի հրապարակ, և Տանասան, ում դաշտի տերերի պաշտպաններն ազատ էին թողել, գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Առաջին կեսում Աուստրիայի ֆուտբոլիստներին, սակայն, Օկոտայի դիպուկ հարվածի շնորհիվ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսում կրկին Մետալուրգը հաշվի մեջ առաջ անցավ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Դոնեցկցիների կազմում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Դիմիտրովն աջ թևից գնդակն ուղարկեց Մակրիդիսին, իսկ վերջինս, խաբս տալով պաշտպաններից մեկին, հարվածի դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, և հայ ֆուտբոլիստը 8 մետրից գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով առանցքային դեր է կատարել Չեմպիոնների լիգայի մրցաշարում Բարսելոնի հաղթարշավում, ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Եվրոպայի ակումբային լավագույն ֆուտբոլիստ: Մոնակոյում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում նա արժանացել է նաև լավագույն հարձակվողի կոչմանը: Լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Բարսելոնի մեկ այլ ֆուտբոլիստ` Խավին: Դարպասապահների թվում առաջինը Մանչեսթեր Յունայթեդի ներկայացուցիչն է` Էդվին վան դեր Սաարը, իսկ Չելսիի ավագ Ջոն Տերրին արժանացել է լավագույն պաշտպանի համար սահմանված մրցանակին, որը նրան հանձնել է լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին: Կանադական Մոնրեալում մեկնարկած շախմատի միջազգային 10-րդ մրցաշարում, որն անցկացվում է 12 շախմատիստների մասնակցությամբ, տեղի են ունեցել առաջին տուրի պարտիաները: ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը սևերով ոչ-ոքի խաղաց Թոմաս Ռուսել-Ռեզմոնի հետ, ով ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում իրենից ավելի ցածր դիրք է գրավում: Էթյեն Բակրոն ու Սեբաստիեն Մազեն նույնպես բավարարվեցին կեսական միավորով: Մնացած 4 պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Անտոն Կովալևը առավելության հասավ Սերգեյ Տիվյակովի, Ալեքսանդր Օնիշչուկը` Վինայ Բհաթի, Արկադի Նայդիչը` Յուրի Շուլմանի, Մարկ Բլյուվշտեյնը` Ալեքսանդր Մոիսեենկոյի նկատմամբ Սալոնիկի շախմատային մրցաշարում Դավիթ Զաքարյանը, ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր, իսկ Աղասի Ինանցը հաջորդում է նրան 4 միավորով: Դավիթն առաջատարին` Հնդկաստանի ներկայացուցիչ Արուն Պրասադին զիջում է 1,5 միավորով: Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացքի մեջ է Ռուդոնկոյի հուշամրցաշարը, որին մասնակցում է նաև Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Նա 2 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է առաջատարների խմբում: Ավելացնենք, որ այդ մրցաշարին մասնակցում են 42 շախմատիստուհիներ Իսպանական Բարսելոնում ընթացող շախմատային մրցաշարում, որին մասնակցում են 276 շախմատիստներ, Ռուսաստանը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Խավիեր Գասկես Վիլայի հետ և գործնականում կորցրեց հաղթելու հնարավորությունները: Առաջատարը` բրազիլացի Ֆիերը, շարունակում է հաղթարշավը և 7 հնարավորից նույնքան միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 6,5 միավորով ընթանում է կուբացի Սթենլի Մարտինեսը: 5 շախմատիստներ իրենց ակտիվում 6-ական միավոր ունեն: 11 մասնակիցներ, այդ թվում` Սերգեյ Գրիգորյանցը, 5,5-ական միավորով բաժանում են 8-17-րդ հորիզոնականները Անգլիական Չելսին նոր առաջարկ է ներկայացրել գերմանական Բավարիայի ղեկավարությանը` կապված կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերի հետ: Լոնդոնցիները ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 65 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է France Football-ը: Թերթի կարծիքով` մոտակա օրերին Ռիբերիի տրանսֆերը ձեռք բերելու նոր փորձ կկատարի նաև Մադրիդի Ռեալը, որը բոլորովին վերջերս գերմանական ակումբին 25 մլն եվրոյով վաճառեց հոլանդացի Արիեն Ռոբբենին: Արքայական ակումբը պատրաստ է այդ գործարքին միացնել նաև մեկ այլ հոլանդացի խաղացողի` Ռաֆայել վան դեր Վաարտին: Իսպանական Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ուկրաինական Շախտյորի հետ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումից իր ակնկալիքների մասին: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մենք պատրաստ ենք ծանրագույն փորձությանը: Անցած մրցաշրջանում Շախտյորը հաղթեց մեզ, իսկ այնուհետև հիանալի հաղթարշավ կատարեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Քիչ թիմեր կարող են այնպես գործել խաղադաշտում, ինչպես Շախտյորն է կարողանում: Մի շարք ֆուտբոլիստների հետ Լուչեսկուն արդեն 4-5 տարի է աշխատում, և միասին նրանք մեծ գործ են անում: Վերջին 11 տարիների ընթացքում ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարի հաղթողներն առավելության են հասել 7 անգամ, մինչդեռ Չեմպիոնների լիգայի գավաթակիրներին Սուպերգավաթի խաղում հաջողությունը միայն 4 անգամ է ժպտացել: Այդ մասին արժե մտածել: ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը շատ ծանր է լինելու: Շատ ավելի ծանր, քան ոմանք կարծում են: Այնպես որ, պետք է լավ պատրաստ լինենք: Իհարկե, ամեն ինչ կանենք հաղթանակի համար,- հայտարարել է Գվարդիոլան: Գերմանական Բավարիայի գլխավոր մենեջեր Ուլի Հյոնեսը շատ ուրախ է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշարում իր թիմը հանդիպելու է Թուրինի Յուվենթուսի հետ: Ինչպես հայտնի է, Հասան Սալիհամիջիչն իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է մյունխենյան ակումբում, որտեղից էլ տեղափոխվել է Յուվենթուս Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի մրցաշարում իր նախկին թիմի` Միլանի հետ հանդիպմանը: Այդ թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին, Նոու Կամպ մարզադաշտում, իսկ երկրորդը կկայանա Սան Սիրոյում, նոյեմբերի 3-ին: Միլանում խաղն ինձ համար յուրահատուկ կլինի: Իմ դեմ գործելու են նախկին թիմակիցներս, որոնց հետ ես լավ հարաբերություններ եմ պահպանում: Հարգանք եմ զգում այդ ակումբի և նրա երկրպագուների նկատմամբ: Կարծում եմ նաև, որ չպետք է վերևից նայենք Ցյուրիխին ու Մարսելին: Մենք լրջորեն ենք նախապատրաստվում Չեմպիոնների լիգային: Ռեալը մտադիր է հաղթել այդ մրցաշարում, առավել ևս, որ եզրափակիչը հենց Մադրիդում է անցկացվելու,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Football Italia-ն: Անգլիական Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն թիմից կարող է հեռանալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Այս մասին տեղեկացնում է chelsea-fc.ru-ն: Անդրեյի հետ զրույցից հետո է իտալացի մարզիչը նման կարծիք հայտնել: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՍՈՉԻՈՒՄ
Կոմիտասի կողմից հավաքված և վերամշակված հայկական ազգային երգերը, Ա. Տիգրանյանի, Ա. Սպենդիարյանի, Է. Միրզոյանի, Ա. Բաբաջանյանի և այլ հայտնի երգահանների ստեղագործությունները սեպտեմբերի 4-ին հնչելու են Սոչիում: ...ՊԱԿԻՍՏԱՆԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 22 ՄԱՐԴ
Պակիստանի և Աֆղանստանի սահմանի վրա տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հաղորդում է Բի Բի Սի-ն: Ականատեսների խոսքով, մահապարտ ահաբեկիչը մոտեցել է անցակետին ...ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՑ ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ
Չեչնիայում ահաբեկչության հետևանքով տուժել է վեց մարդ: Ինտերֆաքսի հաղորդմամբ, Կադիրով փողոցում գտնվող տներից մեկը շրջափակել են երկու մարդ և պահանջել են հանձնվել, որից հետո գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ ...ՌՈԲԵՐՏ ՎԵՔՍԼԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
9
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայի հետ շփումների ժամանակ կոչ է արել արագություն հաղորդել Հայաստանի հետ սկսած երկխոսության ...ՍԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ
Այսօր Սևանա լճի ափին, Մայամի հանգստյան գոտում, կմեկնարկի Երաժիշտները հանուն խաղաղությանե միջազգային երաժշտական առաջին ռոք փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպել է Ֆորշ Ընդ Ֆրենդս ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի ...«ԴԵ ՍՊԱՍԻՐ», «ՎԻՆԻ ԹՈՒԽ»... ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ` ՆԱԵՎ ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Սոյուզմուլտֆիլմն առաջին անգամ պայմանագիր է կնքել մի կազմակերպության հետ, որը զբաղվում է փափուկ խաղալիքների արտադրությամբ: Համաձայն պայմանագրի ընկերությունն արտադրելու է փափուկ խաղալիքներ` Սովետական մուլտֆիլմերի ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներակայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին հերքել է նախօրեին լեհական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, իբր նախագահ Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանգնել Լեհաստանում ...ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Նախօրեին, ժամը 14.30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Հրայր և Արամ ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում տեղի է ունեցել ...ԴԻԱԿ` ՔՈԼԵՋԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Այսօր գիշեր` ժամը 02.30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի ճարտարագիտական պետական քոլեջին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Ադրբեջանը պետական հովանավորությամբ կեղծում է պատմական փաստերը Առավոտ օրաթերթն այսօր անդրադարձել է տեղեկատվական պատերազմների թեմային: Ըստ ԵՊՀ տեղեկատվական պատերազմներ առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանի, ...ՍՆԿԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Նախօրեին Լոռու մարզից տեղեկություն ստացվել, որ ժամը 12.05-ին սնկային թունավորումով Վանաձորի Նարեկ մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Է. Հակոբյանը: Ըստ բժիշկների` Է. Հակոբյանի ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆԸ ՄԱՍԱՄԲ ԿՋՐԱԶՐԿՎԻ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` վաղը ժամը 09.00 մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԼՈՒՐՋ Է
Թուրքական կողմը, կարծես թե, լուրջ չի վերաբերում հայ-թուրքական բանակցություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և ԼՂՀ գրասենյակների տնօրեն ...Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից ընդունված ոչ հայանպաստ որոշումը ոչ թե հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի ժողովրդի պարտությունն է: Ասուլիսում ասաց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը` «ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎ
Սեպտեմբերի 3-ից 5-ը Երևանում կանցկացվի Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը խորագրով Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության 18-րդ ամենամյա համաժողովը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ...ՆԱԽԱՐԱՐ. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆ ԱԴԵԿՎԱՏ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»
Այսօր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ներկայացնելով հանրապետությունում առկա ֆինանսական իրավիճակը, նշեց, որ ազգային վիճակագրական ծառայության կողմից արդեն իսկ գրանցված տվյալները ոչ մեկի ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼ
Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումներից հետո որոշվեցին այն ակումբները, որոնք նվաճել են խմբային փուլի ուղեգիր: Հետաքրքիր է, որ ռուսաստանյան երեք թիմերը` Դինամոն, Զենիթն ու Ամկարը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 4 ՈՍՏԻԿԱՆԻ. ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՄՅՈՒՍ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ
Շարունակվում է ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնական լիազորություններն անցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ...ՄՈԼԴՈՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԽՈՍՆԱԿ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Այսօր Մոլդովայի նորընտիր խորհրդարանը գումարել է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում պետք է օրենսդիր մարմնում խոսնակ ընտրեն: Չնայած Հանուն եվրոպական ինտեգրացիայի դաշինքը հայտարարել էր, որ մինչև սեպտեմբերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով պարզվեց, որ գործող չեմպիոն Բարսելոնը կոչման պաշտպանությունը կսկսի F խմբում, որում հայտնվել են նաև Ինտերը, Կիևի Դինամոն ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՓԱԿԵԼ Է ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
Ուզբեկստանը նախօրեին ժամը 12-ից մինչև սեպտեմբերի 10-ը փակել է Ղրղզստանի սահմանին գտնվող անցակետերը: Այս մասին հաղորդել է АКИpress-ը, վկայակոչելով Ղրղզստանի սահմանապահ ծառայության ԶԼՄ և հասարակայնության ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՕՐՎԱ ՀԱՑԻ ԿԱՐՈՏ ԵՆ
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեթ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, որ երկրի իշխանությունների ծանծաղամիտ գործունեության հետևանքով ժողովուրդը հայտնվել է տնտեսական ծանր իրավիճակում: ...ՎԵՐԿՈՏԵՐԵՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Բելգիայի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերին կայանալիք 2010 թ. աշխարհի առաջնության ...ՀՖՖ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Որոշվեց օգոստոսի 21-ին կայացած Փյունիկ-3-Բանանց-2 խաղում Փյունիկ-3 թիմի ֆուտբոլիստ Վիգեն Ավետիսյանին հեռացման ...ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ 60 ԴՊՐՈՑՈՒՄ
7
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը Արիության դասեր ...ԲԱՉՈ ԱԽԱԼԱՅԱ. ՀԱՆՑԱԳՈՐԾ, Թ՞Ե ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԴՐ
Երեկ և այսօր վրացական մամուլը ինտենսիվ քննարկում է երկրի նախագահ Սահակաշվիլիի վերջին որոշումը` այդ երկրի պաշտպանության նախարար նշանակել ՊՆ նախկին փոխնախարար 29-ը ամյա Բաչո Ախալայային: Իր որոշումը Սահակաշվիլին ...ՈՉ ԹԵԺ ԱՇՈՒՆ, ՈՉ ԷԼ ՄԻԱՎՈՐՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը քաղաքական դաշտում թեժ աշնան սպասելիքներ չունի: Ինչպես ասաց լրագրողներին, բազմիցս հնչել են թեժ ձմեռ, թեժ գարուն, թեժ ամառ արտահայտությունները, բայց ոչ մեկը չի ...ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՍԱՐԿՈԶԻԻՆ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ
Այսօր Երիտասարդ Պահպանողականների Միությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն հանձնեց նամակ ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին՝ կապված Հայաստանում անազատության մեջ գտնվող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս ...Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՎՐԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ ԿՎԱՐՎԻ ԵՎ ԿՇԱՀԻ, ԵԹԵ ՓՈԽԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վրացիները, վրաց իշխանությունները խորապես սխալվում են հայ ժողովրդի հետ հարաբերությունները սրելու հարցում: Հայաստանը նրանց համար երբեք վտանգ չի ներկայացնում: Ընդհակառակը, ինչքան լավ լինեն Հայաստանի հետ, ...«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՐԾԵԼ
Կրթության ոլորտի այսօրվա փոփոխություններից ու կրթության մակարդակից է կախված այն կարևոր հարցը, թ՞ե ովքեր կլինեն հանրապետության վաղվա քաղաքական գործիչները, նախագահը, վարչապետն ու նախարարները: Խոսելով Հանրակրթության ...ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՈՎ, ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԻ ԳՆԱ
Ֆուտբոլային դիվանագիտությունը ճիշտ բնութագրում, բնորոշում չէ. այդպիսի բան չկա: Գոյություն ունի ֆուտբոլային հանդիպում, որն էլ օգտագործում են դիվանագիտական նպատակներով: Ասուլիսում խոսելով հայ-թուրքական ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ» ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ
Մինաս Ավետիսյանի` 1973 թվականին ստեղծված Թորոս Ռոսլինի ծնունդը որմնանկարն արդեն վերականգնված է: Աշխատանքները տևել են մեկ տարի, գործում սրտացավորեն ներգրավված են եղել իտալացի մասնագետներ Լորենցո Կասամետին ...ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Խոզի գրիպից մահացածների թվում ավելացել է նաև Ռուսաստանի քաղաքացի: Այսօր Իսրայելում մահացել է այդ երկիր բուժում ստանալու մեկնած Ա գրիպով վարակված Ռուսաստանի 60-ամյա քաղաքացի: Հայֆայում Ռուսաստանի գլխավոր ...ԿԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ ՈՒ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Օգոստոսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից Մ. Սարյանի արձանի շրջակա զբոսայգուց բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Ալիտա Ս.-ն, որը հայհոյանքներ ...ՄՈԼԴՈՎԱՆ ԸՆՏՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
Մոլդովայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Լիբերալ կուսակցության նախագահ Միխայիլ Գիմպուն: Նրան կողմ են քվերակել Հանուն եվրոպական ինտեգրացիա դաշինքի 53 անդամ: Խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 52 ձայն` ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԻ ԹՈՒՐՔ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Գերմանիայում մի թուրք է ձերբակալվել ահաբեկչական հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված չորս անձանց օգնություն ցուցաբերելու մեղադրանքով: Նրանցից երկուսը ևս թուրք են` Ադեմ Յըլմազը և Աթիլլա Սալեքը: ...ՆՈՐ ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ` «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔԿՀ-ՈՒՄ
Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլի շրջանակներում, այսօր արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում նոր նարկոլոգիական բաժանմունք ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԴՊՐՈՑ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՄՏՍ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողների համար հատուկ դասընթացների անցկացման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցի նպատակը ...ԲՀԿ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
2009թ-ի օգոստոսի 28-ին մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որոնք ներկայացրել են նախկին փաստահավաք խմբի անդամներ Ա. Ք.-ն ու Ս. Ս.-ն, առ այն, որ 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի քանի բարձրաստիճան ...Տ. ԴԱՎԹՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՍԵԿՎԵՍՏՈՐԻ ԻՐԱԿԱՆՑՈՒՄՆ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է»
Տնտեսությունում, ինչպես այսօրվա ասուլիսում նկատեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նկատվում են կայունացման միտումներ, որոնք ամրապնդելու խնդիր կա: Նախարարը նշեց, որ խոշոր երկրների տնտեսությունները հետզհետե ...ԹՈՒՐՔ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվելիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով Թուրքիայի ֆեդերացիան ...ՆԻԿՈՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ, ԿԱՄ ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԸ
Ազգային Ժողովի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ հրավիրեց, լրատվամիջոցներն այդ մասին իմացան նիստից ընդամենը 30 րոպե առաջ: Նիտում հիմնականում հանձնաժողովի ...ՆԻԿՈՅԱՆ. ՈՐՊԵՍԶԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօրվա նիստին հայտնեց, որ հանձնաժողովը դիմել է Ազգային Անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը և նախքննության ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 56 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 49,134,975 ԱՄՆ դոլար` 374.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 56,302,217 ԱՄՆ դոլար` ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն սկսող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր ...ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԲՆԱԿ ԲԱՔՎԵՑԻՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
1Իսրայել պլյուս հեռուստաալիքի Օտկրիտայա ստուդիա հաղորդաշարը օգոստոսի 2-ին նվիրված է եղել հուլիսի 15-ին իրանական ՏՈւ-154 ինքնաթիռի կործանման պատճառներին: Հաղորդման հյուրերը եղել են բաքվեցի գիտնականներ Դավիթ ...ԵՐևԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՆԱև ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
Այսօր Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան պաշտոնական փաստաթղթով վերահաստատել է, որ մասնակցելու է Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Վերջնական հայտի համաձայն` ադրբեջանական մարզական ...ՌԱՍՄՈՒՍՍԵՆ. ՆԱՏՕ-Ն ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Թուրքիայի արտգործնախարարության շենքում կայացած Ռասմուսսեն-Դավութօղլու դռնփակ առանձնազրույցից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին տեղեկացնում է Anadolu (Անադոլու) լրատվական ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Մոնակոյի Գրիմալդ ֆորում համալիրում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը: 48 թիմերը (որակավորման 4-րդ փուլի 38 զույգերի հաղթողներին միացել են Չեմպիոնների լիգայի նույն ...ԲՀԿ-ԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա արատահերթ նիստում վերջնական զեկույցի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ...ՌԴ-Ի ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ…
Օրերս Ադրբեջանի լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Միլլի Մեջլիսի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի խորհրադարանական պատվիրակության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին ծայրահեղ անպատասխանատու ...ՉԳՐՎԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԶՈ՞Հ
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօրվա արտահերթ նիստում անդրադարձավ այն բացասական գնահատականներին, որոնք տրվում են հանձնաժողովի աշխատանքին ...ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ`«ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կազմած` Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները վերնագրված փաստաթուղթը ուսումնասիրելու եւ ...ԶՈՀԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑՆ ԵՆ
Ադրբեջանի Նախիջանի ինքնավար հանրապետության տարածքում անցկացվող զորավարժությունների ընթացքում Т-72 տիպի տանկի շրջվելու հետևանքով երկու զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական Վեստի.ազ և ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Տ. ԱԲԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՀՔԾ-ն օգոստոսի 28-ին առարկություններ է ներկայացրել` կապված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի հրապարակած զեկույցի հետ: Ստորև ներկայացնում ենք այս կապակցությամբ ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Դոնեցկի Մետալուրգը Վիեննայում մրցակցեց տեղի Աուստրիայի հետ: Հիշեցնենք, որ ուկրաինական թիմի կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ ...
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ 60 ԴՊՐՈՑՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՎԵՔՍԼԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՀՐԵԱՆԵՐԻՆ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻՆ

«ՎՐԵՄՅԱՆ»` ԱՌԱՆՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐՀԱՆՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱԶՄԱԶԳ ՍՈՉԻԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԸ, ԿԱԶԱԿԸ ԵՎ ԱԴԻԳԵԱՑԻՆ
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

