
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Այսօր Կանադական Մոնրեալում կմեկնարկի շախմատային 10-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 12 շախմատիստներ: Ջերմուկից վերադառնալուց հետո Մոնրեալ է ժամանել նաև ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բակրոն: Բավական ուժեղ կազմ ունեցող այս մրցաշարի մասնակիցների թվում է նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը: Իսպանական Բարսելոնում ընթացող շախմատային մրցաշարում, որին մասնակցում են 276 շախմատիստներ, տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Ալեքսանդր Ֆիերը շարունակում է իր հաղթարշավը և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Իպատովի հետ և 5 միավորով մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում է 2-18-րդ հորիզոնականները: Ավելացնենք, որ այսօր կայանալիք 7-րդ տուրում Սերգեյ Գրիգորյանցը կմրցակցի Խավիեր Գասկես Վիլայի հետ: Zauerland Event և Anschutz Entertainment ընկերություններն արդեն վերջնականապես համաձայնեցրել են Showtime հեռուստաընկերության կողմից պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում կազմակերպվող գերմրցաշարի խմբային փուլի Արթուր Աբրահամ-Ջերմեյն Թեյլոր մենամարտի օրն ու անցկացման վայրը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս իրավասու պաշտոնյաները հայտարարել էին, որ այն հոկտեմբերի 17-ին տեղի կունենա մեկ շաբաթ շուտ: Կազմակերպիչները կրկին նպատակահարմար են համարել վերադառնալ հին ժամկետին և մենամարտն անցկացնել հոկտեմբերի 17-ին, Բեռլինում Մերձմոսկովյան Խիմկիի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մայակ ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցում պատմել է վնասվածքից վերականգնման ընթացքի, ինչպես նաև Պրեմիեր լիգայում Սանկտ Պետերբուրգի Զենիթի հետ խաղից իր սպասելիքների մասին: Ներկա իրավիճակում Խիմկիի համար միևնույն է, թե ում հետ է խաղում, միայն թե երեք միավոր վաստակի: Ինքնազգացողությունս արդեն լավ է, մարզվում եմ ընդհանուր խմբում, ձգտում հասնել լավ մարզավիճակի: Զենիթի խաղին, իհարկե, հետևում եմ, սակայն ավելի շատ ինձ մեր թիմի խաղն է հետաքրքրում: Առաջին հերթին ինձ հուզում են Խիմկիի գործերը: Առաջիկա հանդիպումն ուզում ենք մեր օգտին գրանցել թիմային լավ խաղի շնորհիվ: Հնարավոր է, որ Զենիթը թերագնահատի մեզ: Բացի այդ, մեր մրցակիցն այժմ լարված գրաֆիկով է խաղում, և առկա է նաև հոգնածության գործոնը: Մի խոսքով` հույսեր կան,- հայտարարել է Ռոման Բերեզովսկին: Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Խրոմովը պատմել է այն պատճառների մասին, որոնք ստիպել են իրեն թիմում չընդգրկել պեկինյան Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Գեորգի Բալակշինին: Նա քաշի հետ կապված խնդիրներ ունի և որոշել է այսուհետ հանդես գալ մինչև 54 կգ քաշային կարգում: Իսկ այդ կարգում հավաքականում ընդգրկված է Էդուարդ Աբզալիմովը: Ընտրական, ինչպես նաև Ռուսաստանի ուժեղագույնների մրցաշարերից հետո որոշել ենք չփոխել կազմը: Միշա Ալոյանը հաղթել է Բալակշինին և հենց նա էլ կմենամարտի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունում: Իհարկե, ցավ եմ զգում Սակայն քաշի խնդիրների պատճառով Բալակշինը պետք է ավելի վաղ` ընտրական մրցաշարերից առաջ բարձրանար քաշային կարգում: Ինչպես երևում է, նա գերագնահատել է իր հնարավորությունները,- Խրոմովի խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն: Ավելացնենք, որ այսօր էլ շատ լրատվամիջոցներ Միշա Ալոյանին հայ են համարում: Սակայն բռնցքամարտիկն արդեն հայտարարել է, որ թեպետ հայկական ազգանուն ունի, հայ չէ, այլ եզդի Հոլանդական Ռոտերդամում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Վարդանյանը, ցավոք, մինչև 73 կգ քաշային կարգում առաջին իսկ գոտեմարտում զիջեց ղազախ Ռինատ Իբրահիմովին և դուրս մնաց պայքարից: Ավելացնենք, որ մեր երկիրն այդ կարևոր ստուգատեսում ներկայացնում էին 3 մարզիկներ: 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանը նույնպես դուրս է մնացել պայքարից առաջին իսկ գոտեմարտից, իսկ Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել: Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հնգամյա պայմանագիր է ստորագրել իտալական Ինտերի հետ: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը: Հաղորդվում է, որ առավոտյան պարապմունքից հետո հոլանդացի կիսապաշտպանն իտալական թիմի ղեկավարության հետ քննարկել է անձնական պայմանագրի մանրամասները և շուտով կմիանա թիմին` նախապատրաստվելու միլանյան դերբիին Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ինչպես տեղեկացնում է goal.com-ը, խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մասին աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում այդ թիմի հետ կայանալիք խաղից առաջ Մադրիդի Ռեալին չհաջողվեց գնել մյունխենյան Բավարիայի կիսապաշտպան Ռիբերիի տրանսֆերը, սակայն իսպանական ակումբն արդեն պլաններ է կազմում` 2010 թ. ամռանը այդ ֆուտբոլիստին թիմի կազմում ընդգրկելու համար: Ինչպես հաղորդում է AS-ը, Ռեալն արդեն պայմանավորվածություն ունի ֆուտբոլիստի գործակալ Ալեն Միլյաչոյի հետ` կապված Ռիբերիի հնգամյա պայմանագրի հետ: Հաջորդ ամռանը Բավարիայի հետ ֆրանսիացու պայմանագրի ժամկետին կմնա ընդամենը մեկ տարի, ինչն զգալիորեն կնվազեցնի նրա տրանսֆերային արժեքը: Արքայական ակումբը հույս ունի գնել նրան 25 մլն եվրոյով: Իր հերթին` ֆրանսիացի կիսապաշտպանը խոստովանել է, որ ամռանը մամուլում տեղ գտած հրապարակումների պատճառով շատ է տանջվել Դոնեցկի Մետալուրգ ֆուտբոլային թիմը ժամանել է Վիեննա և մարզում անցկացրել տեղի Աուստրիայի մարզադաշտում: Հիշեցնենք, որ այդ թիմի հետ այսօր Մետալուրգը, որի կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը, կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղը: Դոնեցկում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մգունիի վնասվածքից հետո թիմում հավասարակշռությունը խախտվել է,- նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Մետալուրգի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը:- Ստուգողական և պաշտոնական հանդիպումներում մեր կիրառած սխեմաներում հաշվարկված էր Մուսավենկոսիի գործոնը: Հավանաբար, սխալվեցի, որ Աուստրիայի հետ առաջին խաղում հարձակման գծում դիրքավորեցի Հենրիխ Մխիթարյանին: Որպես արդյունք, կորցրեցինք նաև այդ խաղացողին: Այս ամենն ազդեցություն թողեց հաշվի վրա: Այժմ` պատասխան հանդիպումից առաջ, կասկածի տակ է Գոդինի մասնակցությունը: Սակայն մենք պետք է ցուցադրենք մեր ֆուտբոլը: Ունենք նաև այլ խաղացողներ, ովքեր ունակ են փոխարինել հիմնական կազմի խաղընկերներին: Մադրիդյան Ռեալը շարունակում է ազատվել հոլանդացի այն ֆուտբոլիստներից, ովքեր չեն մտնում ակումբի ղեկավարության և թիմի մարզչական շտաբի ծրագրերի մեջ: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կիսապաշտպան Արիեն Ռոբբենը վաճառվել է Բավարիային 25 մլն եվրոյով: Թերթը միաժամանակ ընդգծում է, որ Ռոբբենի վաճառքը Ֆրանկ Ռիբերիի հնարավոր տրանսֆերի հետ որևէ կապ չունի: Հիշեցնենք, որ Արքայական ակումբը վաղուց ցանկանում էր գնել ֆրանսիացի այդ ֆուտբոլիստին, սակայն գերմանական ակումբի ղեկավարությունը շատ կոշտ դիրքորոշում որդեգրեց` խաղացողին թիմում պահելու համար: Խիստ արտահայտություններ հնչեցին նաև մադրիդյան ակումբի ղեկավարության հասցեին Թուրինի Յուվենթուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, որ ժամանակին գայթակղիչ առաջարկ է ստացել Մանչեսթեր Սիթիից, սակայն վստահություն է հայտնել, որ ֆուտբոլում ոչ բոլոր հարցերը կարելի է լուծել մեծ գումարներով Ռոմայի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին խոստովանել է, որ իր թիմի կազմը, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի օրերի ընթացքում փոփոխությունների չի ենթարկվի: Մինչև վերահայտավորման ժամկետի ավարտը դժվար կլինի ինչ-որ բան իրագործել ինչպես տրանսֆերների վաճառքի, այնպես էլ գնման հարցերում: Բոլորին է հայտնի, որ ներկա պահին մենք գործարքների համար գումարներ չունենք: Բայց եթե նույնիսկ Ռոման մնա ներկայիս կազմով, միևնույն է, նախկինի պես հետաքրքիր թիմ կլինի` ունակ մրցակցելու ցանկացած մեծ ակումբի հետ,- Սպալետտիի խոսքերը մեջբերել է Football Italia-ն Բարսելոնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի մանրամասները շահագրգիռ բոլոր կողմերը հասցրել են համաձայնեցնել: Ըստ նոր համաձայնագրի` նրա բազային աշխատավարձը տարեկան կկազմի 10 մլն եվրո: Արգենտինացին կատալոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է և այդ ցուցանիշով շրջանցում է շվեդ խաղացող Զլատան Իբրահիմովիչին, ում տարեկան աշխատավարձը կազմում է 9,5 մլն եվրո: Բայց պետք է շեշտել, որ, նկատի ունենալով տարբեր հարկերը, Մեսսիի համար Բարսելոնը նշված ժամանակահատվածում ծախսում է 15 մլն եվրո, իսկ Իբրահիմովիչի համար` 12 մլն Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական խոստովանել է, որ դեռ մտածում է Միլանի մասին, որից հեռացել է այս ամռանը: Սկզբում ինձ համար հեշտ չէր, սակայն հետո սկսեցի հասկանալ իմ տեղափոխության պատճառները: Այդ որոշումը լավագույն ելքն էր բոլորի համար: Չեմ չարանում Միլանի դեմ, քանի որ այդ ակումբում ինձ գերազանց եմ զգացել: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել: Ի վերջո, ականատես եղանք ֆինանսական և տնտեսական ճգնաժամի, Միլանը մնաց առանց Չեմպիոնների լիգայի Ամեն ինչ փոխվեց, սակայն ես միշտ էլ ազնիվ եմ եղել: Հույս ունեմ, որ երկրպագուները կհասկանան ինձ: Դիտել եմ Միլանի առաջին խաղը: Այն, թե ինչպես են գործում իմ նախկին խաղընկերները, ինձ դուր եկավ: Կարծում եմ` Միլանն ընթացիկ մրցաշրջանում կարող է պայքարել Սկուդետտոյի համար,- Կակայի խոսքերը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը: Իտալական Յուվենթուսի պաշտպան Ջորջո Կյելլինին նշել է, որ Ռոմայի հետ կիրակնօրյա հանդիպումն իր թիմի համար մրցաշրջանի առաջին փորձությունը կլինի չեմպիոնական կոչման ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է Channel4-ը: Ֆուտբոլիստը խոստովանել է նաև, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չէր ցանկանա խաղալ ռուսական թիմերի հետ Լեգենդների ֆուտբոլային խաղից առաջ, որը սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Մոսկվայի Լոկոմոտիվի չերկիզովյան մարզադաշտում և որում պետք է մրցակցեն Լոկոյի ու 90-ականների Ռուսաստանի հավաքականի աստղերը, երկաթուղայինների նախկին ֆուտբոլիստ, այժմ` ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Սարգիս Հովհաննիսյանն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ հարցազրույցում խոսել է առաջիկա հանդիպման մասին` վերապրելով նաև իր ֆուտբոլային կարիերայի հիշարժան պահերը: - Ինձ համար Մոսկվայի Լոկոմոտիվի կազմում ամենահիշարժանը 1995-1996 թթ. Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն է,- ասել է Սարգիս Հովհաննիսյանը: Մենք հաղթեցինք Սպարտակին 3:2 հաշվով: Հիանալի հիշում եմ այդ օրը. տոնի զգացումն ինձ չէր լքում, քանի որ առաջին անգամ էինք խաղալու գավաթային եզրափակչում: Առավել ևս, որ այն տեղի ունեցավ Հաղթանակի օրվա նախօրեին և Յուրի Պալիչի ծննդյան օրը: Պարզապես չէինք կարող պարտվել (ծիծաղում է): Իհարկե, ինձ համար շատ հաճելի կլինի խաղադաշտ մտնել նախկին թիմակիցներիս հետ: Այնքան հիշողություններ կան Կվերածնվեն այն ժամանակները, երբ միասին էինք պայքարում: Ուզում եմ հավատալ, որ խաղային կապերը դեռ լիովին չեն մոռացվել
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆ-12-Ի ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Հայտնի են նախօրեին Կոնգոյում վթարի ենթարկված Aero Fret Business ավիաընկերությանը պատկանող բեռնատար Ան-12 ինքնաթիռի զոհերի անունները: Վթարի արդյունքում մահացել է 6 մարդ` Կոնգոյի երկու քաղաքացի և չորսը ...Ա. ԱՇՈՏՅԱՆ. ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ
Հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում նախօրեին Վանաձորում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ...ՀՐԴԵՀԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Օրերս ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղնաջյուր գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Ռուդիկ Ա.-ի տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.40-ին: Ի դեպ, հրդեհի մասին ահազանգը ...ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՏԱՄՊՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու Միասին երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման ծրագրի կրթական ...ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանի անտառածածկ տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել: Թուրքական Cihan լրատվական գործակալության տեղեկացմամբ` կեսգիշերին բռնկված անտառային հրդեհները շարունակում են ...ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 12 ՀՆԴԿԱՑԻ
Զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ զինված հարձակում են կատարել Կոլումբիայում հնդկացի ցեղախմբերից մեկի բնակատեղի վրա: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, դրա հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում ...ԷԴՎԱՐԴ ՔԵՆԵԴՈՒՆ ԹԱՂԵԼՈՒ ԵՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՋՈՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏԻ ԿՈՂՔԻՆ
77-ամյա սենատոր Էդվարդ Քենեդուն, ով մահացել է օգոստոսի 25-ին, թաղելու են Վիրջինիա նահանգի Առինգտյան ազգային գերեզմանատանը: Այս մասին հայտնի է դարձել AP-ին: Առլինգտոնի ռազմական գերեզմանատանը արդեն թաղված է ...ՀՐԴԵՀՆԵՐ. ԱՅՐՎԵԼ Է ՎԱԳՈՆ-ՏՆԱԿ, ԽՈՏ, ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Օգստոսի 26-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, ...ՄԻԼԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ СУ-31 ԻՆՔՆԱԹԻՌԸ
Իտալիայում` Միլանի շրջակայքում վթարի է ենթարկվել Су-31 սպորտային ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է Իտառ Տասս լրատվական գործակալությունը: 40-ամյա օդաչուին հաջողվել է ինքնանետիչի (катапульт) օգնությամբ ...ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ
Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ` կբարեկարգվի Երիտասարդության զբոսայգին: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետարանում կայացած ...ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՔՐԴԵՐԵՆ ԳՈՎԱԶԴՆԵՐ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ
Թուրքիայի պետական հեռուստատեսությունը (TRT) նոր գործելաոճի է անցել գովազդից ստացվող եկամուտները ավելացնելու համար: TRT-ի գովազդային գործերը երեք տարի կազմակերպող Veritas Medya-ն այն կարծիքին է, որ ժամանակն ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼ
Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում կայացել են պատասխան բոլոր հանդիպումները: Անգլիական Արսենալը, ինչպես և սպասվում էր, սեփական հարկի տակ խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց շոտլանդական Սելթիկին: ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԳՐՔԵՐ ԵՆ ՆՎԻՐԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Երևանի բնակչուհի Շուշանիկ Պետրոսյանը օրերս հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ: Նա, լրատվամիջոցներից մեկով լսելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մոտ առկա է գրականության նկատմամբ ...ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԸՆԿՆՈՒՄ Է
Չնայած ամերիկացիների մեծ մասին դուր է գալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ծավալած գործունեությունը, սակայն նրա վարկանիշն անընդհատ ընկնում է: Դա են վկայում Gallup հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Ադրբեջանցիները երազում են գալ Հայաստան Հայկական ժամանակն այսօր անդրադարձել է Երեւանում անցկացվելիք` ձյուդոյի Երոպայի երիտասարդական առաջնությանը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանը: ԽՍՀՄ ...ՄԱՐՔՍԻՍՏԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ և ենթադրություններ ներկայացրեց քաղաքական դաշտի աշնանային զարգացումների վերաբերյալ: Հանրապետության գլխավոր մարքսիստը ...ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ռուսական Գազետա.ռու կայքը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը հրաժարվել են տրամադրել իրենց օդային տարածքները ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություն իրականացնող գերմանական զորախմբին` բարեհաջող Աֆղանստան ...ՄՈԼԴՈՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել: Դրա պատճառն այն է, որ նախարարների կաբինետի գործունեության ժամկետը լրացել է հուլիսի 29-ին անցկացրած խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչպես հայտնում է ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՃՆՇՈՒՄԸ ԲԱՔՎԻ ՎՐԱ ՄԵԾԱՆՈՒՄ Է
Սեպտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` Լոնդոնում կազմակերպվելու է բացօթյա համերգ` ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլիի: Այս մասին հայտնում ...ՀԴԿ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՓՈՐՁ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը նախօրեին հանրապետության նախագահին ներկայացրել է բաց նամակ, որով առաջարկվում է ԼՂ խնդրի կարգավորման համար Մադրիդյան սկզբունքների փոխարեն մշակել և ներկայացնել հայեցակարգային ...4-ՐԴԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ… ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ 5-ՐԴԸ
Փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը (ընդդիմության ներկայացուցիչներ) օգոստոսի 24-ին Ազգային ժողովի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել ...ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանական Թուրան գործակալությունը, հղում անելով, Ենի Մուսավաթ թերթին, տեղեկացնում է, որ երկրի Ղարադաղի շրջանի դպրոցներից մեկի փոխտնօրենը ձերբակալվել է դպրոցի 14-ամյա սաներից մեկի հետ սեռական բնույթի ...ՄԱՐՔՍԻՍՏ. ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՄԻԱԿ, ԳԼԽԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ
ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն պետք է կոալիցիա կազմեն ու միավորվեն հատկապես մեկ կարևոր հարցի` Արցախյան հիմնահարցի դիվանագիտական նոր սկզբունքների շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց Մարքսիստական կուսակցության ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է «ՍՈՒՐԲ ԽԱՉ» ՎԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Այս տարի նշվում է Ղրիմում գտնվող հայկական Սուրբ Խաչ վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՏ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ
Ռուսաստանցի հանգստացողները գլխավորում են ամենավատ զբոսաշրջիկների ցուցակը, որը կազմել է բրիտանականՌեալ Հոլիդեյ Ռեփորթս (Real Holiday Reports) կայքը: Այս մասին գրում է Սան(The Sun)-ը: Ավելի վաղ, այդ հարցման ...ԱՌԻԹ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԽՈՍՏՄԱՆ ՉԿԱՏԱՐՈ՞ՒՄԸ
Ամերիկյան Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նշված է` հակառակ նրան, որ խոստացել էիք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ձեր կողմից Ցեղասպանություն չճանաչելը առիթ է տվել, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ՍԵՎԱՆՈՒՄ ԷՐ. ՆԱ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ
Սևանի ափին ճամբարած Միասին երիտասարդական շարժման 500 ներկայացուցիչների այսօր հյուրընկալեց հանրապետության նախագահը: Երկրի ղեկավարը ծանոթացավ ճամբարի առօրյային, պայմաններին, զրուցեց հավաքի մասնակիցների ...ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումներից հետո արդեն հայտնի են դարձել այն 32 թիմերը, որոնք կմասնակցեն մրցաշարի խմբային փուլին: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր երեկոյան, Մոնակոյում: ...ՀՅԴ-ԱԿԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիան, փաստորեն, կասեցրել է հայ-թուրքական բանակցությունները: Հայաստանը, պարզապես, պետք է արձանագրի այս փաստը ու հայտարարի, որ Թուրքիայի պատճառով բանակցությունները սառեցվել են,- ասուլիսում նման տեսակետ ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒ ԼԵՀ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանական Դոյչե վելե (Deutsche Welle) և լեհական ԹիՎիՓի Պոլոնիա (TVP Polonia) հեռուստաընկերությունները համատեղ ֆիլմ են նկարահանել` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին: Այս մասին հայտնում ...ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՂՊԱՏԻՆ
Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Լոռու մարզի Հաղպատ համայնքի տարածքում գտնվող Ախթալա ենթակայանի շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ՀՀ օրենսդրությամբ ...ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՄԻԽԱԼԿՈՎԸ
97 տարեկանում մահացել է սովետական ռուս բանաստեղծ ու գրող Սերգեյ Միխալկովը: Այս մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են Միխալկովի ընտանիքից: Տեղեկատվության համաձայն Սերգեյ Վլադիմիրովիչը մահացել է մոսկովյան ...2.000.000 ԴՈԼԱՐ` ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, այսօրվա նիստում որոշել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար ...ԴԱՀԿ-Ն ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Այսօր ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խումբը Վանաձոր քաղաքի Վարդանանց և Սպանդարյան փողոցներում իրականացրել է կատարողական գործողություններ, որոնց արդյունքում տարածքից հանվել և տեղափոխվել է 10 ոչ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ
Կառավարությունն այսօրվա նիստում իր որոշմամբ հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՃԳՆԱԺԱՄԻ, ԱՅԼ ՇՈԿԻ ՄԵՋ Է
Ադրբեջանի համապատասխան ծառայությունները հրապարակել են 2009 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին տվյալները: Ըստ այդմ, Զերկալո թերթի հաղորդմամբ, երկրի արտաքին ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Այս տարի մայրաքաղաքի դպրոցները մոտ 45-48 հազար առաջին դասարանցիների կհյուրընկալեն: Այս մասին Panorama.am-ին ասաց կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ...Ա. ՍԱԴՈՅԱՆ. ԳՈՆԵ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԻՋԵՑՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԻՆԸ
Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի ձեռնարակատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, ...ԳԵՏՈՒՄ ԴԻԱԿ Է ԳՏՆՎԵԼ. ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԻ, ՏՂԱՄԱՐԴԸ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Ոստիկանության Մեղրիի բաժնում նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ճանապարհի խաչմերուկից մոտ 200 մ հեռավորության վրա` Մեղրի գետում, տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ...«ՆԻՍԱՆ»-Ը ՇՐՋՎԵԼ Է. 29-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.35-ին 1980 թ. ծնված Է. Պապյանի վարած Նիսան մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին շրջվել է: Ոստիկանության հաղորդմամբ, վթարի հետևանքով ...ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԽՈՒՄ Է ԵՂԵԼ
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի շուկաներից մեկում այսօր զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և չինացի ներգաղթյալների միջև, որի ժամանակ կիրառված հրազենի արդյունքում մարդ է մահացել, կան բազմաթիվ ...«ԹՈՒՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
Ադրբեջանի իշխանությունները նյարդայնացած են Եվրատեսիլ-ի քվեարկության շուրջ ծավալված սկանդալի առթիվ: Այսպիսի տեսակետ է հայտնել է ադրբեջանական Թուրան գործակալությունն այսօր ունեցած հրապարակումներում մեկում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԻՏԱԿԱՎԱՐՎՈ՞ՒՄ ԵՆ
Քաղաքական դաշտում սերնդափոխության աջակցության կազմակերպման հասարակական կազմակերպություն ակումբն իր առջև խնդիր է դրել անկախ հայացքների տարբերություններից ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը քաղաքական ...ՖԼԵՄԻՆԳ ՍԵՐԻՑԼԵՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, այսօր հրապարակեց մինչև 21 տարեկան այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 ...ԷԴՈՒԱՐԴՈ ԴԱ ՍԻԼՎԱՆ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱԶՐԿՎԻ
Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գորդոն Սմիթը հայտարարել է, որ հետևողականորեն աշխատելու է Արսենալի հարձակվող Էդուարդո դա Սիլվայի որակազրկման ուղղությամբ: Չեմպիոնների լիգայի որակավորման ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Այսօր ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց և Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում թույլ են տվել ...ՊԱՊԱՅԱՆ ԿՓՐԿԻ՞ ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ
Հանրահայտ ֆրանսիացի վարակաբան, 2008 թվականի բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյուկ Մոնտանը գտնում է, որ Խոզի գրիպից խուսափելու համար հարկավոր է պապայա միրգ ուտել: Նշենք, որ 2002թ-ին ...ԻՐԱՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲԱՆՏՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Իրանի խորհրդարանի իր անձը բացահայտել չցանկացող անդամը հայտնել է, որ խորհրդարանական կոմիտեն այնպիսի տեղետատվություն ունի, որը ապացուցում է, թե նախագահական ընտրությունների պատճառով ձերբակալված ընդդիմության ...ՆԱԽԱԳԱՀ.«ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՀՈՒՆՉ ԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ և ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ»
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ...ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական միևնույն խմբում ընդգրկված Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է թիմի այն կազմը, որը կնախապատրաստվի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Այսօր Կանադական Մոնրեալում կմեկնարկի շախմատային 10-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 12 շախմատիստներ: Ջերմուկից վերադառնալուց հետո Մոնրեալ է ժամանել նաև ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բակրոն: Բավական ...
ՀՐԵԱՆԵՐԻՆ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻՆ

«ՎՐԵՄՅԱՆ»` ԱՌԱՆՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐՀԱՆՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱԶՄԱԶԳ ՍՈՉԻԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԸ, ԿԱԶԱԿԸ ԵՎ ԱԴԻԳԵԱՑԻՆ
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ. ԷՏԱԼՈՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: «ԳՈՐԾՈՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»

- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

