
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 23-30-ը Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին: Մեր թիմի հետ միասին նույն խմբում են հայտնվել նաև Ռուսաստանի, Իսպանիայի և Սերբիայի հավաքականները: Ադրբեջանական լրատվամիջոցները, հենվելով իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության վրա, շեշտում են, որ ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Իսպանիա-Հայաստան հանդիպումն սպասարկելու է Ադրբեջանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավար Վեներա Մուրադովան: Մեկնաբանելով այս տեղեկատվությունը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց, որ մեր ֆուտբոլային գերատեսչությունը նման նշանակման վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել ՈՒԵՖԱ-ից Կիևում Ուկրաինայի փոխվարչապետ Իվան Վասյունիկի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են այն քաղաքների ու մարզերի ղեկավարները, որոնք պետք է ընդունեն Եվրոպայի 2012 թ. առաջնության խաղերը: Խորհրդակցությունը նվիրված է եղել Ուկրաինայում Եվրո-2012-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերլուծությանը: Այս մասին տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը: Իր ներածական խոսքում Վասյունիկը հիշեցրել է, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի` մայիսի 13-ի նիստից հետո արդեն անցել է Ուկրաինային տրամադրված ժամանակի կեսը: Նա նշել է, որ այս ժամանակատվածում երկրում շատ աշխատանքներ են իրականացվել, և վերջին երեք ամիսների ընթացքում ենթակառուցվածքների նախապատրաստության գործում էական առաջընթաց է արձանագրվել: Փոխվարչապետը շեշտել է, որ ուկրաինական քաղաքների վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացնելու դեկտեմբերի 10-ին Բարսելոնում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը 5-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Հեկտոր Բելլիդո Մեստրեին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսանդր Ֆիերը, ով 5 հնարավորից նույնքան միավոր է վաստակել: Սերգեյ Գրիգորյանցը Քրիստիան Կրուզի, Ալեքսանդր Իպատովի, Ստենլի Մարտինեսի, Վյաչեսլավ Իկոննիկովի, Օմար Քուինտինա Ալմեյդայի, Ֆրենսիս Ֆարգերեի, Ալեքսանդր Կուարտասի, Իսրայել Կասպիի, Լուչ Բերգեսի և Խոսե Գարսիա Գոնսալեսի հետ միասին բաժանում է 2-12-րդ հորիզոնականները Միջինքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 31-ամյա Ջերմեյն Թեյլորը, ով հոկտեմբերի 10-ին Showtime հեռուստաընկերության կողմից կազմակերպվող գերմրցաշարում կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտում պարտություն չունեցող հայ 29-ամյա մարզիկ Արթուր Աբրահամի հետ մենամարտով, կմարզվի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջորջ Ֆորմանի հետ: Ինչպես տեղեկացնում է boxingscene.com-ը, իր մարզիչների` Օզել Նելսոնի և Դեննի Սմիթի ղեկավարությամբ մարզումներից բացի, Թեյլորը պարապմունքներ կանցկացնի նաև Ջորջ Ֆորմանի դահլիճում, որը գտնվում է ամերիկյան Հյուսթոն քաղաքի մոտակայքում: Ռուս ֆուտբոլային մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը, ով հայտնի է ավստրիական Տիրոլում և մոսկովյան Սպարտակում աշխատանքով, Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել գերմանացի Բերտի Ֆոգտսին: Այս մասին տեղեկացնում է Սովետսկի սպորտը: Հիշեցնենք, որ Ֆոգտսի պայմանագրի ժամկետը կլրանա 2009 թ. դեկտեմբերին: Ավելացնենք, որ Բորտի Ֆոգտսն այժմ Սանկտ Պետերբուրգի Զենիթի մարզչի թեկնածուների թվում է: Մերձմոսկովյան Խիմկիի պաշտպան Բարսեղ Կիրակոսյանը վարձավճարի հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Կրասնոյարսկի Մետալուրգի կազմում, որը հանդես է գալիս ռուսաստանյան երկրորդ դիվիզիոնի Արևելք գոտու առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը Խիմկիի հիմնական կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 7 հանդիպման: Այս մասին տեղեկացնում է մերձմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Լիվերպուլի ոչ հաջող մեկնարկն անգլիական Պրեմիեր լիգայում այդ թիմին չի հանում ֆավորիտների շարքից: Հիշեցնենք, որ 3-րդ տուրում Լիվերպուլը 1:3 հաշվով զիջեց Աստոն Վիլլային` առաջնությունում կրելով երկրորդ պարտությունը: Բայց Արսենալի գլխավոր մարզիչը համոզված է, որ Լիվերպուլը նախկինի պես առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: Կարծում եմ` սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել: Պարզապես պետք է հաշվի առնել, որ Լիվերպուլը խաղացել է շատ լուրջ մրցակիցների հետ: Բացի այդ, զգացվում է, որ Տոտենհեմը հիմա վերելքի ճանապարհին է, իսկ Աստոն Վիլլան միշտ էլ լավ է հանդես գալիս արտագնա հանդիպումներում: Այնպես որ, նման բան կարող է տեղի ունենալ և մեզ հետ, և Մանչեսթեր Յունայթեդի կամ Չելսիի: Միևնույն է, վստահ եմ, որ Լիվերպուլը մրցաշրջանի ֆավորիտների թվում է,- ասել է Վենգերը: Ֆրանսիացի մասնագետը մեկնաբանել է նաև շվեյցարացի պաշտպան Ֆիլիպ Սենդերոսի հետ կապված իրավիճակը Կատալոնյան Sport թերթը վստահեցնում է, որ Դոնեցկի Շախտյորի նախագահ Ռինատ Ախմետովը համաձայնել է 25 մլն եվրոյով Բարսելոնին վաճառել պաշտպան Դմիտրի Չիգրինսկու տրանսֆերը: Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, Չիգրինսկին հնգամյա պայմանագիր կստրագրի կատալոնյան ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,2 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել 2 միլիոնի: Ի դեպ, Չիգրինսկին Շախտյորում առաջատար խաղացող էր և շատ ավելի բարձր աշխատավարձ էր ստանում: Սակայն Բարսելոնը կարիերայի առումով գերազանց տարբերակ է, և Չիգրինսկին նույնիսկ նման աշխատավարձի պայմաններում չի կարող չընդունել այդ առաջարկը: Դոնեցկի Մետալուրգի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հրապարակել է թիմի կազմը, որն այսօր կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա` մասնակցելու Աուստրիայի հետ Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ Դոնեցկում Մետալուրգը ոչ-ոքի է արձանագրել 2:2 հաշվով և այժմ պետք է ձգտի հաղթանակի` խմբային փուլի ուղեգիր վաստակելու համար: Մետալուրգի կազմում ընդգրկվել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանը և Հենրիխ Մխիթարյանը: Առաջինը, ամենայն հավանականությամբ, կմնա պահեստայինների նստարանին, քանի որ Մետալուրգը ձգտելու է խաղալ հարձակողական ոճով Ֆուտզալի համաշխարհային վարկանշային սանդղակում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը: Պետք է շեշտել, որ սա բավական ցածր ցուցանիշ է, եթե նկատի ունենանք նաև, որ ցուցակում ընդգրկված է ընդամենը 141 երկիր: Առաջին տեղում Բրազիլիան է: Նրան հաջորդում է Իսպանիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան: Ռուսաստանը հաստատվել է 5-րդ հորիզոնականում: Ընդ որում` Ռուսաստանի ցուցանիշը հետխորհրդային երկրների շարքում լավագույնն է Այսօր հոլանդական Ռոտերդամ քաղաքում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը մարզաձևի համաշխարհային ստուգատեսում ներկայացնում են 3 ձյուդոյիստներ` Հովհաննես Դավթյանը (մինչև 60 կգ քաշային կարգ), Արմեն Նազարյանը (մինչև 66 կգ) և Ռոբերտ Վարդանյանը (մինչև 73 կգ): Հայ մարզիկներից երկուսն արդեն ասպարեզ են մտել: Հովհաննես Դավթյանը նախ առավելության է հասել Արգենտինան ներկայացնող Դիեգո Ռոդրիգեսի նկատմամբ, իսկ այնուհետև վստահ հաղթել է տաջիկ Ջամշեդ Խալիլովին: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կուբացի էր` Յասմանի Պիկերը: Հովհաննեսին հաջողվեց պարտության մատնել այդ մրցակցին, սակայն 1/4 եզրափակչում հայ մարզիկը զիջեց Հիրոակի Հիրաոկային: Բայց նա, իհարկե, չի կորցրել մեդալ նվաճելու հնարավորությունը և կպայքարի մրցանակային 3-րդ տեղի համար: Ավելացնենք, որ այս քաշային կարգում Ռուսաստանի դրոշի տակ հանդես էր գալիս երիտասարդ Արսեն Գալստյանը: Առաջին գոտեմարտում նա հաղթեց շվեդ Օլլե Սունդստրոմին, սակայն մյուս մենամարտում չկարողացավ հաղթահարել իրանցի Վահիդ Սարլակի արգելքը և դուրս մնաց պայքարից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոլանդական Ռոտերդամ քաղաքում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հովհաննես Դավթյանը քառորդ եզրափակչում պարտություն էր կրել, սակայն չէր կորցրել պայքարը շարունակելու հնարավորությունը: 3-րդ տեղի համար մրցավեճում Հովհաննես Դավթյանը հաղթեց Իրանի ներկայացուցիչ Վահիդ Սարլակին և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Նույնպիսի պարգևի արժանացավ նաև իտալացի Էլիո Վերդեն` վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով վրացի Նեստոր Խերգիանիին: Հաղթելով իրանցի մարզիկին` Հովհաննես Դավթյանը տիրացավ ոչ միայն բրոնզե պարգևին, այլև ռևանշ վերցրեց Արսեն Գալստյանի համար Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը հույս ունի մինչև տրանսֆերային պատուհանի փակումը ձեռք բերել Ռեալի ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենի տրանսֆերը: Ըստ The Sun-ի` մադրիդցիները պատրաստ են 26-ամյա խաղացողից բաժանվել 26 մլն ֆունտ ստեռլինգով: Արքայական ակումբը բարձր գին է սահմանել ֆուտբոլիստի համար, ինչը բացատրվում է այս ամռանը կատարած հսկայական ծախսերը գոնե մասամբ փոխհատուցելու ցանկությամբ Գերմանական Բավարիայի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ համաձայն է խաղալ ցանկացած դիրքում, որտեղ իրեն կտեսնի թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Հոլանդացի մասնագետը ցանկանում է ֆրանսիացուն դիրքավորել փլեյմեյքերի գոտում: Ավելի վաղ Ֆրանկ Ռիբերին հույս էր հայտնել, որ իրեն կօգտագործեն կիսապաշտպանության ձախ թևում Թուրինի Յուվենթուսի չեխ նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդն այսօր պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե հանրահայտ մարզիկը կարող է խաղալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինքը` Նեդվեդը, նույնիսկ հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Չեխիայի ազգային հավաքական և այդ մասին խոսել է թիմի գլխավոր մարզչի հետ, որ ընդամենը մնում է լավ մարզավիճակ ձեռք բերել Ինչպես արդեն նշել ենք, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Ջերմուկում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարում Բորիս Գելֆանդի հետ բաժանելով 2-3-րդ հորիզոնականները, ժամկետից շուտ նվաճեց Գրան Պրի շարքի հաղթողի կոչումը և իրավունք նվաճեց` մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Հենց այս փուլի արդյունքում կորոշվի, թե ով է լինելու չեմպիոնական կոչման հավակնորդը: 26-ամյա հայ շախմատիստը, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներ է նվաճել և վստահորեն ընթանում է դեպի չեմպիոնական թագը, Ջերմուկում կայացած մրցաշարում վաստակեց 140 միավոր: Ընդ որում` Լևոն Արոնյանը մասնակցում էր Գրան Պրիի երրորդ մրցաշարին: Նախորդ երկուսում, որոնք տեղի են ունեցել Սոչիում և Նալչիկում, հայ գրոսմայստերը հաղթել է` յուրաքանչյուրի համար ստանալով 180 միավոր: Հենց այդքան է նախատեսված մրցաշարում առաջին տեղ գրավելու համար: Արդյունքում այժմ Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 500 միավոր: Առջևում դեռ մեկ մրցաշար կա, սակայն, անկախ դրա արդյունքներից, մեր տաղանդաշատ գրոսմայստերն անհասանելի է դարձել իր մրցակիցների համար: Սակայն կարող է թվալ, թե միավորների քանակով Արոնյանին հետապնդողները, մասնավորապես` ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ովքեր իրենց ակտիվում 363,5 միավոր ունեն, դեռ հնարավորություններ պահպանում են` շրջանցելու Արոնյանին: Իհարկե, հարց կարող է ծագել, որ եթե հաղթանակը մրցաշարում մասնակցին 180 միավոր է բերում, ինչպե՞ս կարող է հայ շախմատիստի ընդհանուր 500 միավորը նրան անհասանելի դարձնել մյուսների համար: Բայց, ըստ Գրան Պրիի կանոնակարգի, մասնակից շախմատիստներից յուրաքանչյուրը կարող է հանդես գալիս 6 մրցաշարերից միայն 4-ում: Սակայն միավորների հաշվարկը կատարվում է երեք մրցաշարերի լավագույն արդյունքների հիման վրա: Գրիշչուկն արդեն ավարտել է ելույթները, իսկ Ռաջաբովը, եթե նույնիսկ հաղթի վերջին մրցաշարում, միևնույն է, ձեռք կբերի ընդամենը 483,5 հաշվարկային միավոր: Այսպիսով` Լևոն Արոնյանը պաշտոնապես հաստատել է իր տեղը հավակնորդների մրցաշարում, որի հաղթողն իրավունք կստանա խաղալ աշխարհի չեմպիոնի թագի համար: Այս պահին այդ կոչումը պատկանում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին, բայց նա դեռ այն պետք է պաշտպանի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ մրցամարտում
41 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է, 70-ԻՑ ԱՎԵԼԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Աֆղանստանում նախօրեին տեղի ունեցած հերթական ահաբեկչության արդյունքում, ըստ վերջին տվյալների, մահացել է 41 մարդ, վիրավորվել 70-ից ավելի տեղի բնակիչ: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ...ՀՐԴԵՀՆԵՐ. ԽՈՏ Է ԱՅՐՎԵԼ
Օգոստոսի 25-ին, ժամը 05.16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 11.25-ին: Այրվել են Ֆ. Մանուկյանին ...ՉԱՎԵՍԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԶԵԼ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԵՏ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր երկրի արտգործնախարարին հանձնարարել է պատրաստվել խզելու դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, դրա պատճառը ԱՄՆ-ի և Կոլումբիայի ...ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍԵՆԱՏՈՐ ԵՂԲԱՅՐԸ
77-ամյա սենատոր Էդվարդ Քենեդու մահվան մասին լուրը հրապարակել է նրա ընտանիքը: Նա այն սենատորն էր, ով ուշագնաց եղավ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ, նա նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի միակ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 211-Ի
Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն այսօր հայտնել է, որ A/H1N1 վիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի: Այսօրվա դրությամբ H1N1 վիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի,-ասել է նա: Պաշտոնական ...ԱՄԷ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին նախօրեին ընդունել է ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը: Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
Թուրք աշխարհահռչակ վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը օգոստոսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին հարցազրույց է տվել Timeout մոսկովյան հանդեսին: Հարցազրույցի բովանդակությունը հրապարակել է նաև ...ՀԷԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԿԼԻՆԻ 2500 ԷՆԵՐԳԵՏԻԿ
Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ի վերականգնման գործում ներգրավված կլինի 2500 էներգետիկ: ՌԴ Էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Սինգոնայի խոսքով, այս պահին այդ գործում ներգրավված են 1150 էներգետիկներ, իսկ շաբաթվա վերջին ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Սահմանի հստակեցում` վրացական ձեւով Թերթի տեղեկություններով` Հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ ...ՀԴԿ. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արդեն ավարտել է ԼՂ խնդրի կարգավորման Երևանյան սկզբունքների մշակումը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին կուսակցության լրատվական բաժնից: Սկզբունքները ներառող նամակը ...ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Դեռևս մեկ շաբաթ առաջ Շվեդիայի և Իսրայելի միևջ ծագած դիվանագիտական սկանդալը շարունակում է զարգանալ, ընդգրկելով երկու երկրների քաղաքական ու հասարակական նորանոր շրջանականեր: Պատճառը շվեդական հայտնի Aftonbladet ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾԱՑԵԼ Է»
1Թե Հայաստանի, թե Ադրբեջանի հասարակությունները դեռևս պատրաստ չեն փոխզիջման որևէ տարբերակ ընդունելուն: Ասուլիսում վստահություն հայտնեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը: ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԹՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
1
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, հասկանալի իրողություններով պայմանավորված, սպեցիֆիկ դիվանագիտական ծառայող է, ով իր կամքով կամ ստիպված, պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով ու մեկնաբանություններով, ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆԺԴԵՀԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Նախիջևան հայրենակցական միությունը ձեռնամուխ է եղել Գ. Նժդեհի անվան տուն-թանգարանի ստեղծմանը: Այսօրվա ասուլիսում ասաց Նախիջևան հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը: Միության նախագահի խոսքով, բացի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼ
Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում կայացել է պատասխան 4 հանդիպում: Իսպանական Ատլետիկոն 2:0 հաշվով պարտության մատնեց հունական Պանատինաիկոսին և դուրս եկավ հաջորդ փուլ: Ֆրանսիական Լիոնը ...ՀԱՐՑՈՒՄ` ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնն անցկացրել է Արդյոք Մադրիդյան սկզբունքները ընդունելի են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ինտերնետային հարցում: Հարցմանը մասնակցած 2021 մասնակցից (վերլուծաբան, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԵՎԵԼ ԲԱՔՎԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ
Վրաստանի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են Արդբեջանի քաղաքացիների` Աբխազիայի տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով: Թուրան գործակալության հաղորդմամբ, Բաթումիի նավահանգստում` ...ՊԱՏՄԱԲԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՐԵՆ» ԱՎԵՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»
Նախիջևան հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանն այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ Նախիջևանի խնդիրն այսօր էլ է արդիական ու շատ կարևոր: Նրա խոսքով, երբ այսօր Ադրբեջանը հարց է բարձրացնում, որ ...ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՐԵԼՈՒ Է ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Սեպտեմբերի 8-ին Երևանում մեկնարկելու է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կրելու է հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց փառատոնի PR ...ՄԵԴՎԵԴԵՎ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կովկասում անվտանգության միջոցառումները բավարար չեն: Նախագահը նաև ասել է, որ այդ կապակցությամբ քննչական մարմիներին հնարավոր է տրվեն լրացուցիչ հնարավորություններ: ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ միաձայն տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռներ թռիչք են իրականացրել ԼՂՀ Պաշտպանության բանակի վերահսկողության ...ԲԼԱԺևԻՉԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԲՈՍՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ ...ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ` ԴՈՆՈՐՆԵՐ
Չինաստանում դոնորային օրգանները մեծամասնությամբ ստանում են մահապատժի ենթարկվող բանտարկյալներից: Այս մասին գրում է The Independent-ը: Ունեցած տեղեկությունների համաձայն, չնայած պաշտոնապես արգելված է, բայց ...ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ» ԹԵՄԱՅՈՎ
Լիբանանի Հայկազյան համալսարանի և Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 3-4-ը համալսարանում կազմակերպվում է Հայոց ցեղասպանությունը և միջազգային օրենքը թեմայով միջազգային ակադեմիական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՇՎԵՅՑԱՐԻԱ ԽԱՂԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԿԻՊՐՈՍԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Շվեյցարիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կսպասարկի Կիպրոսի մրցավարական բրիգադը` Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ: Նրան կօգնեն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցակցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու ...ԱԶԴԵ՞Լ Է ՃԳՆԱԺԱՄԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ... ՃՇԳՐՏՎՈՒՄ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նախապես մշակված ծրագրերում հնարավոր է որոշակի փոփոխություններ: Դեռևս ճշգրտվում են: Ճշգրտումից հետո կասենք, թե այս տարվա ընթացում Հայաստանում էլ որ երկրների ...ԹՈՒՐՔԻԱՆ և ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԼԱՐՎԱԾ ԵՆ
Թուրքական Քումհուրիեթ (Cumhuriyet) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թուրքիա կատարելիք այցի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ: Թուրքիայի և Հունաստանի ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով արտասահմանում բնակվող հայ մարզիկներին` հանդես գալու Հայաստանի դրոշի տակ: Հայտարարության մեջ, որը ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԽՈՒՃԱՊ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ
Միջազգային հեղինակավոր Թրանսպարենսի ինթերնեյշնլ (Transparensy international) կազմակերպության սպասվելիք զեկույցը արդեն իսկ մեծ աժիոտաժ է առաջացրել Ադրբեջանում: Ներքին բռնկումներից և ճնշումներից խուսափելու ...ՇԱՏԱԽՈՍ ՄՈՆԱ ԼԻԶԱՆ
Պեկինում բացված անիմացիոն աշխատանքների ցուցահանդեսում եվրոպական արվեստի չին երկրպագուները հնարավարություն են ունեցել կենդանի շփվել Մոնա Լիզայի հետ: Առեղծվածային կինը, որի ժպիտը դարեր շարունակ հանգիստ ...ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆՊԱՍՏԵԼ ԵՆ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
Օգոստոսի 25-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1962 թ. ծնված Նիգյար Մ.-ին, որը 2008 թ. սեպտեմբերից մինչև ...ԲԵՌՆԱՏԱՐ АН-12 ԻՆՔՆԱԹԻՌԸ ԿՈՆԳՈՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Պուանտ-Նուար քաղաքից Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազզավիլի թռչող Ան-12 բեռնատար ինքանթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական 20 մինյութ կայքէջը: Նախնական տվյալների ...ՀԱՋԻԲԵՅԼԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը` Մադրիդյան սկզբունքների և դրանց նորացված տարբերակի հիման վրա, Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիի կարծիքով անիրատեսական է: Այս մասին հայտնում ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃԸ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ
1Հայաստանում փորձագիտական, լրագրողական ու գիտական շրջանակներն այնքան են տարվել իրենց ամենօրյա գործունեությամբ, որ աչքաթող են արել հարևան Ադրբեջանում ծավալված` իր նշանակությամբ պատմական գործընթացը: Այո, ...H1N1-Ի 14-ՐԴ ԴԵՊՔԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ա ԳՐԻՊ ՉԿԱ
Ինչպես հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, խոզի գրիպով վարակվել է Թուրքիայում հանգստանալուց վերադարձած մի երիտասարդ աղջիկ: Հիվանդի առողջական վիճակը բավարար է, բայց նա գտնվում է բժիշկների ...«ԻՆՏԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ Է «ՌՈՄԱՅԻՆ» 8-9 ՄԼՆ ԵՎՐՈ ՎՃԱՐԵԼ
Իտալական Ինտերն արդեն սկսել է այլընտրանքային տարբերակներ փնտրել, եթե Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը կրկին մերժի միլանյան ակումբի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը: Հոլանդացին ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 23-30-ը Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին: Մեր թիմի հետ միասին նույն խմբում են ...
ԹՈՒՐՔԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԵԱՆԵՐԻՆ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻՆ

«ՎՐԵՄՅԱՆ»` ԱՌԱՆՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐՀԱՆՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱԶՄԱԶԳ ՍՈՉԻԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԸ, ԿԱԶԱԿԸ ԵՎ ԱԴԻԳԵԱՑԻՆ
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
- 1854 Արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի կազմումն ավարտվում է, ներկայացվում պատրիարքին, որը և, որոշ ժամանակ պահելով, մերժում է:
- 1915 Թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելով սպանվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Ծնվ. 1884թ.-ին):
- 1919 Սարիղամիշում հայկական բանակը պարտության մատնեց Մուստաֆա Քեմալի զորքին:
- 1926 Անգարայի բանտում կախաղան բարձրացվեցին «Իթթիհատ» թուրքական քաղաքական կուսակցության պարագլուխներին և հայ ժողովրդի ջարդարարներին:
- 1926 Բացվում է Արզնի առողջարանը:
- 1945 Վախճանվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Ծնվ.1890թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

