
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
- Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Իր խոսքում նա անդրադարձավ ոչ միայն մրցաշարից ստացած տպավորություններին, այլև խոսեց ՖԻԴԵ-ի ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության ևս մեկ կարևոր արդյունքի մասին: Ավարտվեց Գրան Պրի մրցաշարը: Շատ մեծ միջոցառում էր, որին հայտնի շատ շախմատիստներ էին մասնակցում: Պայքարը հետաքրքիր ընթացք ստացավ հատկապես մրցաշարի վերջնամասում: Գովելին այն է, որ Լևոն Արոնյանը Գրան Պրիի երեք մրցաշարերի արդյունքում զբաղեցնում է առաջին տեղը, ինչը հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորություն է տալիս: Ի դեպ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՖԻԴԵ-ի ղեկավարության հետ, որ մյուս տարի Հայաստանում կանցկացվի նաև կանանց շախմատային Գրան Պրին,- նշեց Արմեն Գրիգորյանը Ինչպես արդեն տեղկացրել ենք, Ջերմուկում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկն առաջ անցավ մրցակիցներից և վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նա հուզված էր ոչ միայն հաղթանակից, այլև մրցաշարի կազմակերպիչների ջերմ վերաբերմունքից, ինչի մասին ակնածանքով էր խոսում մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ջերմուկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից Լևոն Արոնյանին, որպես Գրան Պրիի շարքի հաղթողի, բնակարան նվիրեց Երևանի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում: Համոզված եմ, որ Լևոն Արոնյանի հաղթանակները դեռևս առջևում են: Նա արդեն այս տարիքում նվաճել է աշխարհի գավաթը, օլիմպիական կրկնակի չեմպիոն է, իսկ այսօր դարձավ ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի հաղթող: Մի փուլ դեռևս առջևում է. բայց նույնիսկ տեսականորեն որևէ մեկը չի էլ կարող հասնել նրան: Սակայն մենք սպասում ենք ամենակարևորին, և ես խոստանում եմ, որ եթե Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոն, անպայման գալու է Ջերմուկ և մնալու է այստեղ մեկ կամ երկու օր,- շեշտեց ՀՀ նախագահը: ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009-2010 թթ. մրցաշրջանի նախնական փուլի F խմբի վերջին խաղում Երևանի Էրեբունին պարզապես ջախջախեց իսլանդական Խվետին: Արմեն Գյուլամբարյանի 5 , Քյոսայանի 1 գոլերը և Հաֆստեինսոնի ինքնագոլը վստահ հաղթանակ պարգևեցին Հայաստանի չեմպիոնին 7:0 հաշվով: Երկրորդ խաղում իսրայելական ԱՍԱ թիմը 6:3 հաշվով հաղթեց Օլսթարզ թիմին: Այսպիսով` Էրեբունին և ԱՍԱ-ն վաստակեցին 7-ական միավոր: Շնորհիվ խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերության` հաջորդ` գլխավոր փուլ մտավ Էրեբունին: Գլխավոր փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Էրեբունին հանդես կգա 6-րդ խմբում, որտեղ մեր չեմպիոնի մրցակիցները կլինեն տանտերերը` ռումինական Դևա թիմը, ինչպես նաև վրացական Իբերիա-2003-ը և հոլանդական Մարլենը Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և միջինքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը: Հիշեցնենք, որ այս երկու բռնցքամարտիկների միջև մենամարտը տեղի է ունենալու Showtime հեռուստաընկերության կողմից կազմակերպված գերմրցաշարի առաջին փուլի շրջանակներում Անգլիական Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` Ֆուլհեմի հետ հանդիպման ժամանակ արդյունավետ խաղի համար գովել է հարձակվողներ Դիդյե Դրոգբային ու Նիկոլյա Անելկային: Հիշեցնենք, որ կապույտները հաղթել են 2:0 հաշվով Վստահ եմ, որ նրանք կարող են խաղալ միասին, քանի որ խաղային տարբեր բնութագրեր ունեն: Առաջին գոլը Դիդյեն խփեց Նիկոլյայի փոխանցմամբ, իսկ գոլային երկրորդ դրվագում այդ ֆուտբոլիստները դերերը փոխեցին: Անելկան ու Դրոգբան հիանալի կատարեցին իրենց աշխատանքը: Ընդհանրապես` Նիկոլյան իդեալական հարձակվող է: Նա կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ թևերում: Առաջին կեսում նա գործում էր աջ եզրում, և մենք այնքան էլ լավ չէինք խաղում: Իսկ երկրորդ խաղակեսում տեղափոխվեց կենտրոն, և թիմի խաղն զգալիորեն ուժեղացավ,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է Sportinglife-ը: Իտալական մամուլը վստահ է, որ մոտ ժամանակներս Ռոնալդինյոն նոր պայմանագիր կստորագրի Միլանի հետ: Ակումբի ղեկավարությունը լուրջ հույսեր է կապում բրազիլացի ֆուտբոլիստի հետ և ուզում է, որ նա հնարավորինս երկար մնա թիմում: Հենց այդ պատճառով ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հրավիրել են բանակցությունների, որի ընթացքում կքննարկվեն Ռոնալդինյոյի նոր պայմանագրի մանրամասները: Միլանի գլխավոր մարզիչ Լեոնարդոն, ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ցանկանում է թիմի խաղը կառուցել Ռոնալդինյոյի շուրջ: Այս ամռանը միլանյան ակումբը բաժանվել է Կակայից, ուստի մարզիչն ստիպված է փնտրել հարձակման գծի նոր առաջատարի: Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ բրազիլացու աշխատավարձը նկատելիորեն կավելանա: Միլանի ղեկավարությունն այդ քայլով ցանկանում է ցույց տալ, որ Ռոնալդինյոն թիմի հենարաններից մեկն է: Այժմ նա տարեկան մոտ 6,5 մլն եվրո է ստանում: Սակայն Ադրիանո Գալիանին` ակումբի փոխնախագահը, ցանկանում է բրազիլացուն առաջարկել տարեկան 8 մլն եվրո Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ըստ Ռաֆայել Բենիտեսի, ուշադիր հետևում է Լիվերպուլի 20-ամյա պաշտպան Էմիլիանո Ինսուայի խաղին: Մարադոնան հետևում է Ինսուային, քանզի վստահ է, որ նա լավն է,- Լիվերպուլի պաշտոնական կայքի թղթակցին ասել է գլխավոր մարզիչը:- Կարծում եմ` վաղ թե ուշ Էմիլիանոն կդառնա Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ: Երբ գնում էինք նրա տրանսֆերը, գիտեինք, որ Ինսուան մեծ ներուժ ունի: Այժմ նա կատարելագործվում է և արդեն որոշակի փորձ ունի, ինչպես նաև սովորելու ցանկություն: Էմիլիանոն ստիպված է մրցակցել փորձառուների` Աուրելիոյի և Դոսսենայի հետ, բայց նաև վստահ է, որ անպայման հնարավորություն կստանա: Իսպանական Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ատլետիկոյի նկատմամբ տոնած հաղթանակից հետո իր սաներին շնորհավորել է Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելու առթիվ և շեշտել, որ առաջիկա մրցաշրջանում թիմից չի պահանջելու պաշտպանել բոլոր կոչումները: Կատալոնցիները, հիշեցնենք, նվաճել են Չեմպիոնների լիգայի, երկրի գավաթները, ինչպես նա Իսպանիայի չեմպիոնի կոչումը Ուկրաինայի առաջնությունում Դոնեցկի Մետալուրգը 3:0 հաշվով վստահ հաղթեց Զապորոժիեի Մետալուրգին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես միշտ, ակտիվ էր խաղադաշտում և աչքի ընկավ գոլային փոխանցմամբ: 61-րդ րոպեին Հենրիխը, շարունակելով իր թիմի գրոհը, տեղաշարժվեց կենտրոն և հիանալի փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ հանեց Տանասային: Վերջինս սառնասրտորեն շրջանցեց մրցակցի դարպասապահին և գնդակն ուղարկեց արդեն անպաշտպան մնացած դարպասը: Իսկ հանդիպման վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո զապորոժցիներին օգնության հասավ դարպասաձողը: Հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է դառնալ թիմի երկրպագուների սիրելին: Զապորոժցիների հետ հանդիպումից հետո դոնեցկյան ակումբի թղթակցի հետ զրույցում նա մեկնաբանել է խաղի ընթացքը: - Չէի ասի, թե այսօր մեզ համար հեշտ էր,- շեշտել է Հենրիխը:- Ի վերջո, մրցակիցը բավական լավ կազմ ունի, որը համալրել են երիտասարդ և տաղանդավոր մի շարք ֆուտբոլիստներ: Իհարկե, խփած առաջին գոլը թեթևացրեց լարվածությունը, բայց միայն երկրորդ գոլից հետո պարզ դարձավ, որ խաղի ելքը վճռված է: Միայն դրանից հետո խաղալն ավելի հեշտացավ: - Աուստրիայի հետ հանդիպումից հետո հասցրե՞լ էիք վերականգնվել: - Հոգնածություն չէինք զգում: Ի վերջո, երկու անգամ խաղացել ենք տանը: Այդ ռիթմով վերջերս էլ ենք խաղացել, այնպես որ, խնդիրներ չկային: - Այսօր խաղում էիր հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Ավելի լա՞վ ես գործում այդ դիրքում: - Այո: Սակայն, ելնելով թիմի շահերից, պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որն ինձ կհանձնարարվի: Ավստրիացիների հետ խաղում դիրքավորվել էի հարձակման կենտրոնում և, համաձայն եմ, այնքան էլ լավ չխաղացի: Այժմ մեր օրակարգում Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումն է: Իմ բոլոր թիմակիցներն ուզում են ակումբի պատմության մեջ մտնել` նվաճելով խմբային փուլի ուղեգիր

© Պանորամա
Վերջին լուրերը, Օգոստոս 24, 2009ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ` «ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ»
Սեպտեմբերի 2-7-ը Մոսկվայում անցկացվելու է ամենամյա` թվով 22-րդ Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանը ավանդաբար, 1998 թ.-ից, 11 տարի անընդմեջ մասնակցում է պետական մակարդակով: Այս տարի ...«ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ-2009» ՏԻՏՂՈՍԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
Ռուս գեղեցկուհի Միսս Ռուսաստան-2009 Սոֆիա Ռուդեևան դուրս է մնացել նախօրիեն Բահամյան կղզիներում անցկացված Միսս Տիեզերք- 2009 գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլից: Եզրափակիչ է դուրս եկել 15 գեղեցուկուհի, ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 19-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
3
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում մասնավորապես ասված է. Սիրելի հայրենակիցներ, 19 տարի առաջ` այս օրը ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ռուբեն Սինոյանը նշանակվել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետի մեկ այլ ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ ԻՆՔՆԱԹԻՌՆ ՈՒ ՈՒՂՂԱԹԻՌԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Գերմանիայում օդում ուղղաթիռի և թեթև շարժիչով ինքնաթիռի բախման հետևանքով զոհվել է չորս մարդ: Ասոշիեյթիդ պրեսս-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել նախօրեին Էլվանգեն քաղաքում: Բախումից հետո ուղղաթիռը այրվել ...ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնն այս գիշեր շուտափույթ տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կոբզոնն այժմ գտնվում է Մոսկվայի ուռուցքաբանության կենտրոններից մեկում, ...ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
6Թուրքական Cumhuriiyet օրաթերթը, վկայակոչելով ProPublica լրագրողական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները, հայտնում է, որ Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ անող երկրների շարքում: Տեղեկացվում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ. ՆԱ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՄԵՋ
Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ում կասկածում են ևս չորս հանցակիցների հետ իրենց հայրենակցին առևանգելու և նրա ազատման համար մոտ 800 հազար դոլար պահանջելու մեջ: Այս մասին հայտնում են ռուսական ...ԱԹԵՆՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բռնկված անտառային հրդեհների պատճառով տարհանվում են մարդիկ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Աղբյուրի համաձայն, Մարաֆոնիայից արդեն տարհանվել են 150 տան բնակիչներ: ...ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 19-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում Երևանի Բանանցը սեփական հարկի տակ խաղում չկարողացավ կոտրել հետնապահի` Արարատի դիմադրությունը, իսկ Գյումրիի Շիրակը Կիլիկիայի հետ խաղում, թեպետ ...ՀՐԴԵՀՆԵՐ. ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԱՅՐՎԵԼ
Նախօրեին, ժամը 16.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել` 19.45-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Ախցխեցյանին ...16 ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆ, 43 ԴՊՐՈՑ` ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի միջոցներով կառուցվել է 16 կաթսայատուն (մանկապարտեզ, դպրոց, երաժշտական դպրոց), իսկ քաղաքաշինության նախարարության պատվերով մայրաքաղաքում վերանորոգվում է 43 դպրոց: Այս մասին Panorama.am-ին ...ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԸ ՀԱՂԹԵՑ «ԳՐԱՆ ՊՐԻԻ» 5-ՐԴ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարը: Վերջին` 13-րդ տուրում պարտության մատնելով Վլադիմիր Հակոբյանին` ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը նվաճեց մրցաշարի հաղթողի կոչումը: Ընդհանրապես` ...ՍՈՒՏ Է. ԿՈԲԶՈՆԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Հայտնի երգիչ Կոբզոնի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություն է տարածել երգչի ընդունարանը, ի պատասխան ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԿ ԲԱՆ` ՍԵՐԸ ԴԵՊԻ ՇԱԽՄԱՏԸ»
2
Երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարը: Փակման արարողությանը, որն ուղեկցվեց համերգային ու բեմական միջոցառումներով, ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության ...«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ»
ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամները նույնպես մասնակցելու են ՀՅԴ Գերագույն մարմնի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կազմակերպվելիք հանրահավաքներին: Այս մասին այսօր ասուլիսում ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵ՞Լ
Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներին ձայն տված 43 դավաճան ադրբեջանցիների հարցով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը զուգահեռ սկսել են զբաղվել նաև հասարակական կառույցները: Իրենց ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ԷՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճնշում էր թուրքական կողմի վրա`անել այնպես, որ Թուրքիան կատարի հաջորդ քայլը,-ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻՆ
ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս ներկայացրեց, թե ինչ խախտումներ են արձանագրվել պետական գերատեսչություններում: Առավել շատ խախտումներ թույլ տվածներից մեկը մշակույթի նախարարությունն էր: Ընդհանուր առմամբ, այդ ...ՍԵՎԱՆՈՒՄ ՄՈՏՈՐԱՆԱՎԱԿՆԵՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ. ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1955 թ. ծնված Գ. Հակոբյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված օրը, ժամը ...ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: «ԳՈՐԾՈՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»
8
Կանաչների շարժման երիտասարադ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Մ. Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը: Նրա շահերի պաշտպանն ու ընկերները ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻ ՊՆՁԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸ
3Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Հրաչյա Հ.-ից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Զեյթուն գերեզմանատանը հուղարկավորված եղբոր պղնձաձույլ արձանը: Ոստիկանությունից ...ԴԵՌԵՎՍ ՈՉ ՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ. ԱԶԴԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցի նպատակը Թուրքիա մի շարք նախագծերի քննարկումն էր, տարբեր հարցերում համաձայնությունների գալը: Իսկ թե ինչպե՞ս կազդի դա Հայաստանի վրա, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար տեղի ունեցող ամեն-ինչ շատ կարևոր է, լուրջ է. Հայաստանում քննարկման առարկա է դարձել թուրքական հարցը, Թուրքիայում` հայկական հարցը,- ասուլիսում ...ՆԱՏՕ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը օրերս հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՄՏՍ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, Ամառային ներշնչանք նախագծի հերթական դարձած միջոցառման շրջանակներում այցելել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տաղանդաշատ երեխաներին: Տաղանդների ...ԹՈՒՐՔԱԳԵՏ. ՍԱ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԻՏԱՐԿԵԼ ՆԱԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից օրերս չեղյալ է հայտարարվել Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության շրջանակներում ...ԴԻԱԿ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆՈՒՄ. ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին` կեսգիշերին մոտ, ժամը 23.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի սենյակներից մեկում մոտ 30-35 ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁևԻ
ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբիստական աշխատանքների վրա ծախսած ընդհանուր գումարի ծավալներով օտարերկրյա պետությունների ցանկում Թուրքիան չորրորդն է: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Քումհուրիեթ (Cumhuriiyet) ...Ռ. ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՍՊԵՍ ՉԵՆ ԹՈՂՆԻ»
Ես կարծում եմ, որ ամերիկյան հայկական կազմակերպությունները աչալուրջ են և նրանք կփորձեն ոչ միայն գործունեություն ծավալել Կալիֆոռնիայում, այլ նաև մայրաքաղաք Վաշինգտոնում,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ ...ԻՐԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԽԻՍՏ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 2 մլրդ 450 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արձանագրվել է 51 տոկոսանոց ...ԱՅՍՕՐՎԱՆԻՑ` 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄ
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն, այսօրվանից շրջանառության մեջ է դրվում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Ինչպես ...ԴՐԱՄԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԻՑԵ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ՉԿԱ
Այսօրվա դրությամբ դրամանենգության հետ կապված որևիցե լուրջ վտագ չկա, քանի որ պաշտպանական միջոցները գրեթե անհնար են դարձնում կեղծիքներն: Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. ԵՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
2
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԵՄ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական ...ՀՅԴ ԵՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ 1000-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
ՀՅԴ Երիտասարդական միության կազմավորումից` 1993 թվականից սկսած, ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչությունն ամեն տարի կազմակերպում է բանակումներ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամ Արթուր ...ԱԺ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՊԱՐԶԱՊԵՍ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՄՈ՞Տ
ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխություններն այնքան էլ էական չեն և նախորդի համեմատությամբ որևէ լուրջ տարբերություն չկա,-այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ, որի շարժառիթն աշնանային նստաշրջանի ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ ՉԿՐԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՀԵՄ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ապագայում հնարավոր կլինի հանգուցալուծել, եթե Ադրբեջանը հրաժարվի ներկայումս որդեգրած ապակառուցողական մոտեցումներից: Այսօր Էխո Մոսկվի ռադիոկայանին տված հարցազրույցում ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. «ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐԱԳԱՑՆԻ ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄԸ»
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի կրկնության դեպքում Ադրբեջանը կարագացնի ԼՂՀ միջազգային ճանաչումը: Էխո Մոսկվի ռադիոկայանանին այսօր տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Իր խոսքում նա անդրադարձավ ոչ միայն ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԹՈՒՐՔԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
30 ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ. ՆՐԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ

ՀՐԵԱՆԵՐԻՆ ՄԻ ԽԱՌՆԵՔ ՁԵՐ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻՆ

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻ՞Ն ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

«ՎՐԵՄՅԱՆ»` ԱՌԱՆՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐՀԱՆՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱԶՄԱԶԳ ՍՈՉԻԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԸ, ԿԱԶԱԿԸ ԵՎ ԱԴԻԳԵԱՑԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

