
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մերձմոսկովյան Խիմկիի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին championat.ru կայքի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ ազդրի վնասվածքն իրեն չի խանգարի` ազգային թիմի կազմում մասնակցելու սեպտեմբերի 5-ին և 9-ին Բոսնիայի և Հերցեգովինայի ու Բելգիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներին: Վերականգնումը նորմալ է ընթանում: Այժմ ես մարզվում եմ դահլիճում: Բավական տհաճ վնասվածք էր Ցավոք, բաց եմ թողնելու նաև Խիմկիի հաջորդ խաղը, սակայն հույս ունեմ, որ մեկ շաբաթից կսկսեմ աշխատել ընդհանուր խմբում և լիովին պատրաստ կլինեմ հավաքականի հանդիպումներին,- հայտարարել է Ռոման Բերեզովսկին: Աբու Դաբիում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում հայ շախմատիստները շարունակում են վստահ ելույթներ ունենալ և տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերնամասում: Հերթական` 8-րդ տուրում Աշոտ Անաստասյանը միավորը կիսեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Օվեչկինի հետ: Նույնպիսի արդյունք արձանագրեցին նաև Զավեն Անդրիասյանն ու Լիլիթ Գալոյանը` համապատասխանաբար ուկրաինացի Յուրի Դրոզդովսկու և լատվիացի Էդվինս Քենգիսի հետ պարտիաներում: Իսկ Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանը կարողացան պարտության մատնել իրենց մրցակիցներին: Առաջինը առավելության հասավ ԴԿունհա Վիանի Անտոնիոյի (Հնդկաստան) նկատմամբ, իսկ Հրայրը, իր հերթին, պարտության մատնեց նիգերիացի Օլադարո Ադուին: Այսպիսով, վերջին տուրից առաջ Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները: Առաջատարը` ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, իր ակտիվում 7 միավոր ունի: 6 միավոր վաստակած 10 շախմատիստների թվում են նաև Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Հրայր Սիմոնյանը: Լիլիթ Գալոյանը 5,5 միավորով մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում է 14-23-րդ հորիզոնականները Լեհական Շչեցին քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մինչև 51 կգ քաշային կարգում Կարեն Այլազյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց մոլդովացի Իգոր Օսիպովին: 1/2 եզրափակչում նա կմենամարտի բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ադրբեջանցի Էլնուր Զեյնալովը և ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկը: 69 կգ քաշային կարգում Հարություն Աբրահամյանը 1:3 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիգորչուկին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը լրջորեն է նախապատրաստվում Երևանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մեր մինչև 20 տարեկանների թիմը նոր է վերադարձել Պրահայում և Բեռլինում կայացած մրցաշարերից և այսօր էլ շարունակում է նախապատրաստությունը եվրոպական ստուգատեսին: Ինչպես գիտեք, Պրահայում միջազգային խոշոր մրցաշար էր կազմակերպվել, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:- 55 կգ քաշային կարգում Դավիթ Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն: Նույն քաշային կարգում Գրիգոր Իվանյանը գրավեց երրորդ տեղը: Այդ մրցաշարում 2-րդ տեղեր ապահովեցին 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը և 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանը: Այնուհետև չորսօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեցինք այն թիմերի հետ, որոնք չէին շտապել մեկնել Չեխիայից: Պրահայից մեր թիմը մեկնեց Բեռլին: Գերմանիայում տեղի ունեցած այդ մրցաշարում Գրիգոր Իվանյանը 55 կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը, նույնպիսի արդյունք արձանագրեց նաև Արտյոմ Բաղդասարյանը` Գյումրիից: Իսկ ահա Տիգրան Վարոսյանը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը: Սամվել Խաչատրյանը նախ խոսեց այն մասին, թե որքանով է նման մրցաշարի կազմակերպումը կարևոր Հայաստանի համար` նշելով գործին պետության մասնակցության չափը: Անշուշտ, ուրախալի է, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների ձյուդոյի առաջնությունը կայանալու է Երևանում,- նշեց Ս. Խաչատրյանը:- Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ իրականացնում է կազմակերպչական աշխատանքները: Ստեղծվել է կառավարական կազմկոմիտե, որի ղեկավարն է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բոլոր նախարարություններն ընդգրկված են Եվրոպայի առաջնության կազմակերպչական գործընթացում: Այլ կերպ ասած` աշխատանք է կատարվում բոլոր ուղղություններով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ պայմանավորվել ենք մրցումների անցկացման վերաբերյալ: Ուզում եմ շեշտել նաև, որ ձեռք ենք բերել նոր մարզագույք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարն անդրադարձավ նաև կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներին` ընդգծելով, որ սկզբում ձյուդոյի ֆեդերացիային հատկացվել է 30 մլն դրամ, իսկ հետո ևս 20 մլն դրամ է տրամադրվել: Իհարկե, 50 միլիոնն այն գումարը չէ, որով հնարավոր կլինի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպել: Համեմատության համար նշենք, որ Երևանում մայիսին տեղի ունեցած աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության անցկացման նպատակով մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան ծախսել է ավելի քան 200 մլն դրամ: Ձյուդոյի ֆեդերացիայում հասկանում են, որ ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր Երևանում սեպտեմբերի 11-13-ին կայանալիք Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար հայտ են ներկայացրել 40 երկրներ, այդ թվում` Հայաստանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հայտարարեց, որ դա ռեկորդակին թիվ է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունների պատմության մեջ: 40-րդ երկիրն Ադրբեջանն է, որը հայտը ներկայացրել է հավատարմագրման վերջին օրը` օգոստոսի 11-ին: Բոլոր երկրները, Ադրբեջանից բացի, արդեն հյուրանոցներ են պատվիրել, տեղեկացրել, թե որ չվերթերով են ժամանելու Երևան: Պատվավոր հյուրերի թվում կլինի նաև միջազգային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը: Մի շարք երկրներ մարզիկներ են ներկայացնելու քաշային բոլոր կարգերում: Օրինակ` Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան: Այս երկրներում ձյուդոն զարգացած մարզաձև է, չնայած պետք է նշել, որ Եվրոպայում այսօր չկա մի երկիր, որտեղ ձյուդոն զարգացում չապրի: Ալբանիան, որը նախկինում չէր մասնակցել նման միջոցառումների, այս անգամ որոշել է 2 մարզիկ ներկայացնել Եվրոպայի առաջնությունում: Մոնակոյի պատվիրակությունը բաղկացած կլինի երկու հոգուց` 1 մարզիկ և 1 մարզիչ: ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը խոսեց նաև Հայաստանի հավաքականի կազմի և մեր մարզիկ-մարզուհիներից իր ակնկալիքների մասին: Տղաների թիմը մասնակցելու է բոլոր 8 քաշային կարգերում, աղջիկները` 5: Ասեմ, որ մեծ մրցակցություն է ծավալվել 55 կգ քաշային կարգում: Մինչև հիմա որոշված չէ, թե 3 հավակնորդներից ով իրավունք կստանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Միակ ուղեգրի համար մրցակցում են Երևանի Հայաստան մարզական միության սաներ Դավիթ Մկրտչյանը և Գրիգոր Իվանյանը, ինչպես նաև Գոռ Հարությունյանը` Վանաձորից: 60 կգ քաշային կարգում մասնակցելու է վանաձորցի Տիգրան Վարոսյանը, 66 կգ քաշային կարգում` Հայաստան մարզական միության սան Արթուր Երանոսյանը, 73 կգ քաշային կարգում` Վանաձորի օլիմպիական քոլեջի սան Արտյոմ Բաղդասարյանը, ումից մեծ սպասելիքներ ունենք: Ի դեպ, անցած տարվա Եվրոպայի առաջնությունում նա արժանացել է արծաթե մրցանակի` եզրափակչում զիջելով Լեհաստանի ներկայացուցչին: 81 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Հայկ Համբարձումյանը, 90 կգ քաշային կարգում` գյումրեցի Կարեն Ջանոյանը, 100 կգ քաշային կարգում` Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցանակակիր Գոռ Խորոդյանը, 100+ կգ քաշային կարգում` Արտյուշա Մկրտչյանը: Աղջիկներից 48 կգ քաշային կարգում հանդես կգա Արցախի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Հայաստանի մարզական պատիվը նրա հետ միասին կպաշտպանեն Անի Իլյիչյանը, Անի Ավագյանը և Արփի Հակոբյանը,- հայտարարեց Ալեքսան Ավետիսյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների գավաթի 2009-2010 թթ. խաղարկության որակավորման փուլում Երևանի Էրեբունին ավստրիական Վիներ Նոյշտադտ քաղաքի Ֆրեդ Զինովացի անվան մարզադպրոցում անցկացրեց իր առաջին հանդիպումը և դժվարին պայքարում հաղթանակ տոնեց տանտերերի` Օլսթարզ թիմի նկատմամբ` 3:2 հաշվով: Էրեբունիի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Գյուլամբարյանը (2) և Ավետիք Տոնելյանը: Այսօր Էրեբունին կմրցակցի իսրայելական ԱՍԱ-ի հետ, որն առաջին տուրում 5:2 հաշվով պարտության է մատնել իսլանդական Խվետին: Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը ժամկետից շուտ մրցաշարի հաղթող կհռչակվի և հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի Վիեննայում ընթացող շախմատային 16-րդ օփենում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Վրաստանը ներկայացնող հայ շախմատիստ Դավիթ Հարությունյանը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակում բաժանում է 3-9-րդ տեղերը: Դավիթը կես միավորով է հետ մնում առաջատարներից` բելոռուս Անդրեյ Կովալյովից և եգիպտացի Սեմի Շոկերից: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում Դոնեցկի Մետալուրգը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Հենրիխ Մխիթարյանը, այսօր սեփական դաշտում առաջին հանդիպումը կանցկացնի ավստրիական Աուստրիայի հետ: Ուկրաինայի առաջնությունում Մետալուրգի գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում, իսկ ահա Եվրոպայի լիգայում թիմն անցկացրած բոլոր չորս խաղերն էլ գրանցել է իր օգտին: Չնայած մեր նախորդ մրցակիցներին Աուստրիայի հետ չես համեմատի, այդուհանդերձ, տնային խաղում կկարողանանք հաղթանակ տոնել,- եվրոպական ակումբային մրցաշարում արդեն 3 գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Իհարկե, պետք է ձգտենք անառիկ պահել սեփական դարպասը: Ռուսաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մտադիր է լավագույն արդյունքն արձանագրել լեհական Շչեցին քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտարարել է ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Սուրկովը: Մտադիր ենք հաղթող ճանաչվել թիմային հաշվարկով: Եթե խոսենք մեդալների մասին, կասեմ, որ մեծ է ցանկությունը` նվաճելու 4 ոսկե մեդալ: Դրա հնարավորությունները մենք ունենք, քանի որ եվրոպական այլ երկրների ներկայացուցիչների ֆոնի վրա մեր բռնցքամարտիկները շատ ավելի ուժեղ են: Կարծում եմ, որ տարբեր քաշային կարգերում Ռուսաստանի նվազագույնը 6 մարզիկներ եզրափակչում հանդես գալու իրավունք կստանան: Իսպանական Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոն մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում հունական Պանատինաիկոսի հետ կայացած հանդիպմանը` վերջ դնելով իր տեղափոխության մասին շրջանառվող լուրերին: Արգենտինացին արդեն հանդես է եկել եվրոպական ակումբային մրցաշարում և իրավունք չունի ընթացիկ մրցաշրջանում մեկ այլ թիմի կազմում ասպարեզ մտնել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներում Իտալական որոշ լրատվամիջոցներից հետո Ինտերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին սկսել են քննադատել նաև այդ երկրի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը մամուլի միջոցով վեճ է սկսել Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպիի հետ: Մոուրինյոյին դուր չի եկել, որ չեմպիոնության համար պայքարում Լիպպին նախապատվությունը տվել է Թուրինի Յուվենթուսին: Կապտասևերի մարզիչը դա որակել է որպես գործող չեմպիոնի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Մոուրինյոյին չի հանգստացրել նույնիսկ այն, որ Լիպպին անմիջապես հանդես է եկել բացատրությամբ, որ ինքը միայն իր անձնական կարծիքն է հայտնել: Նա շեշտել է. Անգլիայի ու Իսպանիայի ազգային հավաքականների հարգարժան մարզիչներ Ֆաբիո Կապելլոն ու Վիսենտե դել Բոսկեն իրենց երբեք թույլ չէին տա` հրապարակայնորեն գնահատելու ակումբների հնարավորությունները: Լիպպիի պաշտպանության դիրքերում է հայտնվել Իտալիայի հավաքականի և Միլանի կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն Մախաչկալայի Անժի ֆուտբոլային ակումբն այսօր հայտավորել է երկու ֆուտբոլիստների, այդ թվում` Մոսկվայի Սպարտակից վարձավճարով տեղափոխված Արթուր Մալոյանին: Հայազգի հարձակվողը, ով 2009 թ. Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում, ընտրել է 33 համարի մարզաշապիկը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան Սպորտ Էքսպրես թերթը: Գերմանական Բավարիայի գլխավոր մենեջեր Ուլի Հյոնեսը հստակեցրել է ակումբի դիրքորոշումը թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հարցում: Այս մասին տեղեկացնում է Sport-Bild-ը: Հյոնեսի խոսքերով` մյունխենցիները չեն վախենում պայմանագրի ժամկետի ավարտից հետո կորցնել իրենց աստղին և մոտ ժամանակներս նրան չեն առաջարկի երկարաձգել պայմանագիրը
FORBES: ՄԵՐԿԵԼԸ ԴԵՌԵՎՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆՆ Է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առավել ազդեցիկ կանանց ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նման ցուցանիշ է հրապարակել ամերիկյան Ֆորբս ամսագիրը: Այս տարի աղյուսակում ռուս կանայք չեն ներառվել: ...ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Նախօրեին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.35-ին դեղորայքային թունավորումով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված ...ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր Աֆղանստանում մեկնարկել են նախագահական և համայնքային ընտրությունները: Ընտրությունները կավարտվեն երևանյան ժամանակով 14:30-ին: Փորձագետների գնահատականով, երկրի ղեկավարի պաշտոնում կվերընտրվի գործող ...ՀՐԴԵՀՆԵՐ. ԱՅՐՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Այսօր գիշեր`ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 15ա շենքին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.14-ին, ...ԽՈԶԱԳՐԻՊԸ ՀԱՍԵԼ Է ԿԱ՞ՐՍ
Կարսի նահանգում A H1N1 հարուցիչով վարակված լինելու կասկածանքով 4 տարեկան մի երեխա է շտապ հոսպիտալացվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթի էլեկտրոնային կայքը: Նահանգի առողջապահության ծառայութան ...ԱՄՆ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ
1ԱՄՆ Կոլորադո նահանգում փորձնական վարժանքի ժամանակ ռազմական օդանավ է վթարի ենթարկվել: Black Hawk տիպի օդանավի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Ասոշիեյթիդ պրեսս գործակալությունը: ...ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ Է ԱՇԽԱՏԵԼ
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նկատողություն է հայտարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին` անբարեխիղճ աշխատանքի համար: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում կայացել են մնացած բոլոր հանդիպումները: Ֆրանսիական Լիոնը պարզապես ջախջախեց բելգիական Անդերլեխտին 5:1 հաշվով և գործնականում արդեն խմբային փուլի ուղեգիր ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է մարզերում գործող Մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար Ամառային ներշնչանք նախաձեռնության մեկնարկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ գործարկվող նախագծի շրջանակներում ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ. 2-ՐԴ ՏՈՒՐ
33 տարվա բացակայությունից հետո անգլիական Պրեմիեր լիգա վերադարձած Բարնլին, որը խնդիր ունի ամրապնդվել ուժեղագույնների առաջնությունում, սեփական հարկի տակ խաղում 1:0 հաշվով առավելության հասավ չեմպիոնի` Մանչեսթեր ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԲՐԱԶԻԼԻԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՆՈՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԵՆ
Բրազիլիայի դեսպանությունը ծրագրում է Հայաստանում սեպտեմբեր ամսին ներկայացնել Ստեփան Ներսիսյանի 2008 թ. նկարահանած Ball rum ֆիլմը, որը կնվիրվի 2 պետությունների` Բրազիլիայի /սեպտեմբերի 7/ և Հայաստանի /սեպտեմբերի ...ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍ ԿԱՏԱՐԵԼ
Բնապահպանության նախարարի հրամանով ՀՀ տարածքի /բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների/ որսահանդակներում թույլատրվում է - լորի-30000 հատ, 2009 թ. օգոստոսի 22-ից հոկտեմբերի 31-ը (15 հատից ոչ ...ԱՆԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 18.5 ՏՈԿՈՍ
Այսօր Վիճակագրական ազգային ծառայությունը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: ...«ՆԱԻՐԻՆ» ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ՆԱՎԱՐԿԻ ՍԵՎԱՆՈՒՄ
Մեկ տարի առաջ, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի հովանավորությամբ վերականգնվել է սևանանավակների տեսակներից մեկը, որը ջրարկվել է 2008թ. օգոստոսի 23-ին: Այս տարի նշվում է Նաիրի սևանանավակի առաջին տարեդարձը: Սևան այցելող ...«ՍԹԱՐ»-Ը ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԿՏԻՎ ՓՈՒԼՈՒՄ Է
Հունիսի վերջից ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը հայտարարել է իր գործունեության մասշտաբային վերակազմակերպման մասին` միջազգային ստանդարտների հիման վրա. սրա հիմնական նպատակն է զարգացման որակապես նոր մակարդակի ...ՆԱԶՐԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 262-Ի
Նազրանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է1.5 անգամ` 160-ից հասնելով 262-ի: Տարբեր տվյալներով, ըստ ռուսական լրատվամիջոցների, զոհերի թիվը 21-24 է: Երկրի կառավարությունից ...ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԻՔՆԵՐ ՍՏԱՑԵԼ Է
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում ակտիվորեն քննարկում են ձյուդոյի երիտասարդական հավաքականի` Երևան ժամանման և Եվրոպայի առաջնությանը մասնակցության հարցը: Որոշ կազմակերպություններ հանդես են գալիս ...Ա. ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Մարտի մեկի իրադարձությունների հետևանքով զոհված 10 քաղաքացիների մահվան բացահայտմամբ զբաղվող նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար է: Այսօրվա ասուլիսում նման գնահատական հնչեցրեց ԱԺ մարտիմեկյան դեպքերն ...ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
Այսօրվա նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ, մասնավորապես, որոշման հավելվածի ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու ...Ա. ՄԻՆԱՍՅԱՆ. ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՐՎԵՑԻՆ
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո մայրաքաղաքում վերահաստատվել է մոնոպոլ ինքնակառավարման մի համակարգ, որը հաշվի չի առնում ոչ ժողովրդի ցանկությունները, ոչ հասարակության կարծիքը, առավել ևս՝ չի ...ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՄԱՔՍԱՏՈՒՆ
Կառավարության որոշմամբ, ստեղծվել է ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը: Որոշումը ...ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՏՐՎԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Գործադիրն այսօրվա նիստում որոշմամբ թույլատրել է Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքի և Արցախի 4-րդ նրբ. հանրակացարանային մասնաշենքի տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել այդ ...ԳՈՐԾԱԴԻՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ
Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ...ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
Նախօրեի կեսգիշերին մոտ` ժամը 23.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված զինծառայող Իգոր Ն.-ն` հայտնելով, որ օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բուլվարային թաղամասում ...«ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ»-Ը` ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Արագածոտնի Աշտարակ քաղաքում Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար Ամառային ներշնչանք նախագծի անցկացման մասին: Նախագծի շրջանակներում ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օրերս մասնակցել է Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին: Լեհահայ համայնքը դեռևս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ...ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՖԻԴԵ-ԻՆ ՉԻ ԴԻՄԵԼ»
Երեկ Հայլուր ծրագիրը, հենվելով թուրքական աղբյուրների վրա, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի շախմատային ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՖԻԴԵ-ին` պահանջելով իր պաշտոնական կայքէջում ...ԵՎԳԵՆԻ ԱԼԵՔՍԵԵՎԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 10-րդ տուրում Եվգենի Ալեքսեևին հաջողվեց պարտության մատնել Պավել Էլյանովին և 6 միավոր արդյունքով հավասարվել առաջատարներին` Ռուստամ Կասիմժանովին, Պետեր ...ԼևՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին և կրկին հաստատեց, որ շարունակում է հավակնել հաղթողի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մերձմոսկովյան Խիմկիի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին championat.ru կայքի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ ազդրի վնասվածքն իրեն չի խանգարի` ազգային թիմի ...
ԹՈՒՐՔԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
30 ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ. ՆՐԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՎԱՅՐԻ ՓԻՂԸ ՍՊԱՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻ՞Ն ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

«ՀԱՐՑՐԵԼ Է` ԴՈ՞Ւ ԵՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՈՒ ԹՔԵԼ Է ԵՐԵՍԻՆ»

GOOGLE-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
ԿՈՎԿԱՍԸ ԵՌՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԲԲԱՀԱՅՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ
- 1882 Թիֆլիսում բացվեց Կովկասի հայոց ուսուցիչների առաջին ընդհանուր ժողովը:
- 1899 Ստ. Շահումյանի ղեկավարությամբ Ստեփանավան ստեղծվեց Հայաստանի առաջին մարքսիստական խմբակը:
- 1916 Ծնվեց հայ երգչուհի, մանկավարժ Տաթևիկ Սազանդարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

