
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Աբու Դաբիում 141 շախմատիստների մասնակցությամբ ընթացող միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Աշոտ Անաստասյանը սևերով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Անտոն Ֆիլիպովին: Վաստակելով 6 միավոր` նա 1-3-րդ տեղերն է բաժանում Ալեքսանդր Ռախմանովի (Ռուսաստան) և Ամին Բասեմի (Եգիպտոս) հետ: Հաշվետու տուրում Զավեն Անդրիասյանը սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ Լաքսմանի հետ: Այժմ նա իր ակտիվում 5,5 միավոր ունի և հայտնվել է 4-8-րդ տեղերում հանգրվանած շախմատիստների թվում: Ցավոք, նախորդ տուրում տոնած փայլուն հաղթանակից հետո Հրանտ Մելքումյանը չկարողացավ զարգացնել հաջողությունը և սպիտակներով պարտվեց Ալեքսանդր Ռախմանովին (Ռուսաստան): Հրանտը վաստակել է 5 միավոր և մի շարք այլ շախմատիստների հետ կիսում է 9-24-րդ տեղերը: Նրանց թվում են նաև Հրայր Սիմոնյանն ու Լիլիթ Գալոյանը: Առաջինը կես միավոր վաստակեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ Սալեհ Ար Սալեմի հետ պարտիայում, իսկ Լիլիթը գեղեցիկ հաղթանակ տոնեց հնդիկ Ջոննիի նկատմամբ Լեհական Շչեցին քաղաքում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Մինչև 57 կգ քաշային կարգում Կարեն Այլազյանը 1/8 եզրափակչում բավական լարված պայքարում 1:2 հաշվով զիջեց ռումին Մարին Դրագոսին: 64 կգ քաշային կարգում ականատես եղանք իսկական հայկական մենամարտի: Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանը 1/4 եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասավ Վլադիմիր Մարգարյանի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 69 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հարություն Աբրահամյանը 4:2 հաշվով պարտության մատնեց էստոնացի Դմիտրի Կորմիլինին և դուրս եկավ հաջորդ փուլ: 1/4 եզրափակչում նրա մրցակիցն է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիգորչուկը: 91+ կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հովհաննես Օհանյանը առավելության հասավ ուկրաինացի Վոլոդոմիր Տրոցկու նկատմամբ Հունական Խալկիդայում ավարտվեց 9 տուրից բաղկացած միջազգային Acropolis Open մրցաշարը, որին մասնակցում էր նաև Էլինա Դանիելյանը: Վերջին տուրում հայ շախմատիստուհին Ստելիոս Խալկիասի հետ պարտիայում ոչ-ոքի արձանագրեց և 5,5 միավորով բաժանեց 16-26-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորեցին Բորկի Պրեդոևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Խրիստոս Բանիկասը (Հունաստան), Յոաննիս Պապաիոաննուն (Հունաստան) և Աթանաս Կոլևը (Բուլղարիա) Չեխական Օլոմոուց քաղաքում Olonouc Chess Summer մրցաշարի Բ խմբում տոնած հաղթանակից հետո Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը տեղափոխվել է Վիեննա և մեկնարկել այդ քաղաքում կազմակերպված 16-րդ օփենում: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստերը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 21 այլ մասնակիցների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ավելացնենք, որ այդ մրցաշարին մասնակցում են 375 շախմատիստներ: Ռուսաստանյան լրատվամիջոցներն օրեր առաջ տեղեկություններ տարածեցին, որ Մոսկվայի Սպարտակի հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը կտեղափոխվի մերձմոսկովյան Խիմկի, և երկու ակումբներն արդեն սկսել են բանակցությունները` տրանսֆերային խնդրին լուծում տալու համար: Սակայն Սպարտակը, ինչպես երևում է, չի ցանկացել վաճառել նրա տրանսֆերը: Այսօր ակումբի պաշտոնական կայքում նշվել է, որ Արթուր Մալոյանը վարձավճարով (մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով) տեղափոխվել է Մախաչկալայի Անժի, որը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում և ընթացիկ մրցաշրջանում ցանկանում է վերադառնալ ուժեղագույնների առաջնություն Իտալական Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հիացմունքով է արտահայտվել իր թիմի պաշտպանների մասին: Այդ կերպ նա պատասխանել է Լուչանո Մոջիի այն պնդումներին, որ միլանյան ակումբը հսկայական խնդիրներ ունի հետին գծում: Տիագո Սիլվան չափազանց ուժեղ խաղացող է,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Երբ Նեստան էլ շարք վերադառնա, վստահ եմ, Միլանը Եվրոպայում իր պաշտպանությամբ ամենաուժեղ թիմը կլինի: Ո՞վ է ասում, որ նրանք չեն կարող խաղալ այնպես, ինչպես Մալդինին ու Բարեզին: Իսկ ANSA գործակալությունը տեղեկացնում է, որ Սիլվիո Բեռլուսկոնին կոչ է արել նաև քննարկումներ սկսել` խաղացողների աշխատավարձերի առավելագույն սահմանը որոշելու համար Սանդերլենդի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հասկացրել է, որ հույսեր է կապում կիսապաշտպան Դեկուի հետ, ով այս ամռանը կարող էր, ի դեպ, տեղափոխվել իտալական Ինտեր: Պորտուգալացին կապույտներին օգնեց հաղթել Սանդերլենդին` մրցակցի դարպասն ուղարկելով երրորդ գնդակը: Անչելոտտին մեկնարկային կազմում ընդգրկել էր նաև Բրանիսլավ Իվանովիչին, Սալոմոն Կալուին և Միքայել Բալլակին, ովքեր չէին մասնակցել Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին Անգլիական Չելսիի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, 11 մետրանոց հարվածով գրավելով Սանդերլենդի դարպասն անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայացած խաղում, խփած գոլերի թվով ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հայտնվել է 5-րդ տեղում: Նրա ակտիվում 132 գնդակ կա: Նույնքան գոլ է խփել նաև Չելսիի 50-ականների լեգենդ Ջիմմի Գրիվզը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Անգլիական Պրեմիեր լիգան որոշում է կայացրել հետաձգել ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը: Ակումբները կարող են ֆուտբոլիստներ հայտավորել մինչև սեպտեմբերի 1-ը, Երևանի ժամանակով ժամը 21:00-ն: Այս մասին տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Նման որոշման պատճառը Late Summer Bank Holiday տոնն է, որն անցկացվելու է օգոստոսի 31-ին: Այսպիսով, անգլիական ակումբները լրացուցիչ ժամանակ են ստանում` կարգավորելու իրենց գործերը և ավարտելու տրանսֆերային քաղաքականությունը: Բնականաբար, նրանք աշխատելու են նաև օգոստոսի 31-ին, և տոնը սոսկ առիթ էր` ակումբներին նոր հնարավորություն տալու համար Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այսօր Բարնլիի հետ կայանալիք խաղից իր ակնկալիքներին Իտալական Ռոմայի ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Կոշիցեի հետ առաջին հանդիպմանը: Այս մասին ֆուտբոլիստը, ով վերջերս ստացել է հավաքականի գլխավոր մարզչի մերժումը` կապված նրան ազգային թիմ հրավիրելու հետ, հայտարարել է Football Italia-ին տված հարցազրույցում: Անհրաժեշտ է տրամադրվել Եվրոպայի լիգայի խաղին: Այս փուլում թույլ մրցակիցներ չեն լինում, և ցանկացած ակումբ կարող է անակնկալ մատուցել հզորների հետ մրցակցությունում: Թղթի վրա ամեն ինչ հեշտ է թվում, սակայն մենք պարտավոր ենք չթերագնահատել ոչ մեկի: Իհարկե, կձգտենք երկու հանդիպումներից բաղկացած մրցակցության ելքը վճռել առաջին խաղում, բայց դրան, կրկնում եմ, կարող ենք հասնել միայն կատարյալ կենտրոնացածության պայմաններում,- հայտարարել է իտալացի հռչակավոր ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Տոտտին օգոստոսի սկզբին կրկին վնասել էր ծունկը: Ապաքինումը տևեց մոտ երեք շաբաթ, սակայն իտալացի մասնագետներն սկսել են ուշադրությամբ հետևել Տոտտիի առողջությանը Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն նշել է, որ ակումբները չպետք է աղմուկ բարձրացնեն` կապված մրցավարական սխալների հետ, նաև Մոսկվայի ու Սպարտակի գլխավոր մարզիչներ Միոդրագ Բոժովիչին ու Վալերի Կարպինին խորհուրդ է տվել զբաղվել իրենց գործով Վոլգոգրադ ֆուտբոլային թիմի դարպասապահ Ալեքսանդր Մալիշևը հատուկ մրցանակ է ստացել ակումբին նվիրված երկրպագուներից մեկից` Մխիթար Ադամյանից: Վերջինիս կարծիքով` Մալիշևն առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Մխիթարը վոլգոգրադյան թիմի դարպասապահին նույնիսկ համեմատել է Ռուսաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆեևի հետ: Ռուսաստանյան թիմի հայ երկրպագուն Մալիշևին նվիրել է 5 աստղանի կոնյակ` սառը զենքի` Դավթի սրի տեսքով: Ոգելից խմիչքը հատուկ այդ նպատակով տարվել է Հայաստանից Կալիֆոռնիա նահանգի մարզական հանձնաժողովը վերջապես տեղեկատվություն է հրապարակել` կապված վերջերս կայացած Strikeforce-ի խառը մենամարտերի շուի մասնակիցների ստացած հոնորարների հետ: Ջինա Կարանոն, ով առաջին իսկ ռաունդում նոկաուտով պարտվել է Քրիստին Սանթոսին, կնոջ համար ռեկորդային հոնորար է ստացել: Խոսքը 125 հազար դոլարի մասին է: Մինչդեռ նրան հաղթած Սանթոսն ստացել է 25 հազար դոլար: Ընդ որում` վերջինիս հոնորարի մեջ ներառված է նաև հաղթանակի համար սահմանված 5 հազար դոլար պարգևավճարը: Հայաստանը ներկայացնող Գեղարդ Մուսասիին, ով Strikeforce-ի կիսածանր քաշային կարգում առաջին իսկ ռաունդում նոկաուտով հաղթեց Ռենատո Սոբրալին, մրցաշարի նվազագույն հոնորարն է բաժին հասել` 2 հազար դոլար Այսօր Ավստրիայում Հայաստանի ֆուտզալի չեմպիոն Էրեբունին կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում: Մեր թիմի մրցակիցն է ավստրիական Օլսթարզը: Վաղը Էրեբունին կհանդիպի իսրայելական ԱՍԱ ակումբի հետ, իսկ վերջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 22-ին: 3-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու իսլանդական Խվետը: Ավելացնենք, որ հայաստանյան թիմի մասնակցությամբ բոլոր հանդիպումները, ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, տեղի են ունենալու ավստրիական Վիներ Նոյշտադտ քաղաքի Ֆրեդ Զինովացի անվան մարզադպրոցում: Ըստ մրցաշարի կանոնակարգի` հաջորդ փուլի ուղեգիր ձեռք կբերի միայն խմբում առաջին տեղ գրաված թիմը Մերձմոսկովյան Խիմկիի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել ռուսաստանյան Պրեմիեր լիգայի շրջանակներում Սամարայի Կռիլյա Սովետովի հետ վերջին հանդիպումը, կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին տեղեկացնում է Խիմկիի պաշտոնական կայքը: Հայաստանի մարզչական շտաբի որոշումն այլընտրանք չունի: Գևորգ Կասպարովը դեռևս չի կարող լիարժեք փոխարինել մեր փորձառու դարպասապահին և պետք է ձգտի կատարելագործել վարպետությունը: Եվ պատահական չէ, որ Մոլդովայի ընտրանու հետ ստուգողական խաղից հետո, որում մեր թիմը պարտություն կրեց խայտառակ` 1:4 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանեց, որ Ռոման Բերեզովսկու կարիքը միշտ է զգում Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոխը հայտարարել է, որ մտադիր է հաղթել Showtime հեռուստաընկերության կողմից կազմակերպվող գերմրցաշարում: Հիշեցնենք, որ Ֆրոխն առաջին մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 17-ին` Նոթինգեմում մրցակցելով ամերիկացի Անդրե Դիրելլի հետ
ՎԻՃԵԼՈՎ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋ ՀԵՏ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ՍՊԱՆԵԼ Է 4 ՄԱՐԴՈՒ
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով հրազենով սպանել է 4 տղամարդու և վիրավորել մեկ կնոջ: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հղում անելով տեղի իրավապահներին: Ոստիկանությունը ...ՍԵԼԻՆ ԴԻՈՆԸ ԵՐԵԽԱՅԻ Է ՍՊԱՍՈՒՄ
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը երեխայի է սպասում: Ինչպես հայտնել է կանադական СTV հեռուստաընկերությունը, նրանց ընտանիքի անդամների թիվը կավելանա մայիսին: Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը նրա ռեժիսորն ...ՀՐԴԵՀՆԵՐ. ՎՆԱՍՆԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ՉԵՆ
Օգոստոսի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գետառի փողոցի թիվ 4 տանը հարակից ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.34-ին, մարվել` ...ԹՈՒՐՔԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները սկսել են լայնորեն անդրադառնալ Ադրբեջանի անվտանգության ուժերի` եվրատեսիլին առնչվող վերջին խայտառակությանը: Վկայակոչելով BBC-ին` թուրքական աղբյուրները տեղեկացնում ...ՀՐԴԵՀՆԵՐԻ ԲՌՆԿՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԹՄՐԱՎԱՃԱՌՆԵՐՆ ԵՆ
1
Կալիֆոռնիայի իրավապահները ենթադրություն են առաջ քաշում, որ նահանգի անտառային խոշոր հրդեհների բռնկման մեղավորները թմրավաճառներն են: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, հրդեհի օջախից ոչ հեռու հայտնաբերվել ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, մոսկովյան ժամանակով ժամը 18:30, տուժածները տարբեր ազգությամբ երեք պատանիներ են: Մոսկվայում` Պոլյարնի կինոթատրոնի մոտ, Ռուսաստանի քաղաքացի, Մոսկվայում մշտապես բնակվող ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐՈՎ ԶԻՋՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ
Ջերմուկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 9-րդ տուրի վերջին երկու պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Վասիլի Իվանչուկին սևերով հաջողվեց պահպանել հավասարակշռությունը Պավել ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Թուրքիայում հազարավոր երեխաներ ենթարկվում են սեռական ոտնձգությունների: Այս մասին տվյալներ է հրապարակել թուրքական Milliyet օրաթերթի կայքը: Սոցիալական ծառայությունների երեխաների պաշտպանության միության (SHCEK) ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՇԱՏ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՆԵՐ ԿԱՆ
Ադրբեջանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալներ կան, քաղբանտարկյալների թվում հիվանդներն ութն են: Թուրանին նման տվյալներ է փոխանցել իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլին, ...ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԵՐԿՐԻ ԻՄԻՋԻ ՀԱՄԱՐ
Նովրուզալի Մամեդովի մահը հերթական պատճառը կդառնա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից խորը անվստահություն տածելու համար: Մամեդովի մահն անսպասելի չէր, և իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
Տերյան փողոցում վերջերս ոստիկանության աշխատակիցները մտել են հերթով բոլոր բնակարանները, ներկայացել են, ու որ` անվտանգության հարցերից ելնելով, եկել են գույքագրում իրականացնեն: Վկայագիր ներկայացրել են: Հետո ...ՋՐԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՐԵԿՎԱՆԻՑ
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր-Երևան ջրատարի վթարի պատճառով օգոստոսի 18-ին ժամը 22.00-ից ջրազրկվել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի Լեփսիուսի, Մինաս Ավետիսյանի ...ՎԵՃԸ ՀԱՐԹՎԵՑ. ԱՅՍՕՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորների` Ղ-Տելեկոմ, Արմենտել, Օրանժ Արմենիա ընկերությունների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ստորագրվել է քառակողմ փոխըմբռնման հուշագիր` ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլը մեկնարկեց օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած հինգ հանդիպումներով: Անգլիական Արսենալը արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ շոտլանդական Սելթիկի ...Ո՞ՒՄԻՑ ԵՆ ԳՆՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիոն դոլար է ծախսել պաշտոնյաներին մեքենաներով ապահովելու համար: Նման տվյալներ են տրամադրել ֆինանսների նախարարությունից` ի պատասխան ...Կ. ՄԱՆՈՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏՔԱՅԼ Է ԱՐԵԼ
Առաջիկա ամիսներին մեզ սպասվում է բավական քաղաքական տաք եղանակ, որովհետև ի վերջո պաշտոնական Երևանը պետք է վերջնական տեսակետ ձևավորի հիմնարար սկզբունքների վերաբերյալ,-այսօրվա ասուլիսում նման կանխատեսմամբ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ. 2-ՐԴ ՏՈՒՐ
Ըստ անգլիական Պրեմիեր լիգայի խաղացանկի` գրանդ ակումբների քառյակն ստիպված էր հերթական տուրի հանդիպումներն անցկացնել շաբաթվա միջնամասում: Բայց քանի որ Լոնդոնի Արսենալը մասնակցում է Չեմպիոնների լիգայի որակավորման ...ՆԱԽԱՐԱՐԸ ՆԿԱՏԵԼ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ
ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի մարզերի համաչափ զարգացման և արդիականացման ծրագրի համաձայն, Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի Ապարան և Արմավիր քաղաքների հիվանդանոցները վերակառուցվում ...«ՕՐԱՆԺ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԺԱՄԿԵՏ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒՑ ԿՐԿԻՆ ԶԵՐԾ ՄՆԱՑ
Ֆրանս-տելեկոմ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Օրանժ Հայաստան-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բջջային հեռախոսակապի ոլորտում ընկերությունը կսկսի մատուցել իր ...ՌԱՖԱՅԵԼ ԲԵՆԻՏԵՍ. «ՏՈՐՐԵՍԸ ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱ ՄԻԱՅՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՎՐԱ»
Լիվերպուլի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հարձակվող Ֆեռնանդո Տորրեսին խորհուրդ է տվել խաղադաշտում չկորցնել ինքնատիրապետումը և չզբաղվել այլ խնդիրներով: Այս մասին տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսը: Իսպանացի ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. ԱՆԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ 12-15 ՏՈԿՈՍ
Այս անկումները շատ ավելի խորն են, քան մենք էինք ակնկալում եռամսյակներ առաջ: Համաշխարհային տնտեսության մեջ ևս անկումները սպասվածից շատ են,-այսօրվա ասուլիսում ասաց ֆինանսների փոխնախարար Վարդեն Արամյանը, ...ՌՈԲԲԵՆԸ ԼԱՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՊԵԼԼԵԳՐԻՆԻԻ ՎՐԱ
Մադրիդի Ռեալի հարձակվող Արյեն Ռոբբենը վերջնականապես որոշել է մնալ Արքայական ակումբում: Այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Պելլեգրինին հասկացրեց, որ հույսեր է կապում նրա հետ, հոլանդացի ֆուտբոլիստը, ...«ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՊԱՐԶԱՊԵՍ ԼՍԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Այսօր կայացավ Տղամարդիկ և կանայք. իրական պատմություններ գիրք-նախագծի շնորհանդեսը: Գիրքը, Կինը և քաղաքացիական հասարակությունը, Կանանց երկխոսություն ձեռնարկների շարունակությունն: Այն կովկասյան տարածաշրջանի, ...«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՐԳՐԻՎԶԻՆ
Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը, ով առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում շարք կվերադառնա, մոտ է կարմիր սատանաների հետ նոր պայմանագրի ստորագրմանը: 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ...ԹԱԼԻՇՆԵՐ. ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Թալիշները խորը ցավակցություն են հայտնել Բաքվի բանտերից մեկում Նովրուզալի Մամեդովի մահվան կապակցությամբ և տարածել են հայտարարություն, որտեղ նշված է, թե նա դարձել է ադրբեջանական իշխանությունների հանցագործությունների ...ԿԳՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ԳԵՐԽՆԴԻՐ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժիբրայիլ Ժեարային: Ողջունելով Լիբանանի ողջ ժողովրդի անունից և շնորհավորելով նախարարին պաշտոնում ...ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հնդկաստանի Հանրապետությունում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու և վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին: ...ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅ ԿԻՆԸ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՔՐԻԿԻՆ, ԵՎ ՆԱ ԿԵՆԴԱՆԻ Է ՄՆԱՑԵԼ
Հայաստանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ադրբեջանի լրագրողներն արդեն հինգ տարի է միասին աշխատում են աուդիոօրագրերի նախագծի վրա: Նրանք հանդիպել են հասարակ մարդկանց, լսել նրանց ...ՀԿ-ՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի: Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի ...ԱՂՋԻԿԸ ԿԱՑՆՈՎ ՍՊԱՆԵԼ Է ՄՈՐԸ
Նախօրեին` ժամը 17.30-ին, Մեծ Պարնիի գյուղապետից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1980 թ. ծնված Լուսինե Մ.-ն կացնով սպանել է մորը` 1951 թ. ծնված Գ. Քոսյանին: Ոստիկանությունից հայտնեցին, ...ԾԵԾԵԼ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ
Այսօր գիշեր` ժամը 01.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Աշոտ Խ.-ն հեռախոսով հայտնել է, որ ծեծի է ենթարկել համագյուղացուն` 1959 թ. ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՏՉԵԼԻ ԼԻՆԻ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Բրիջ հանրային աշխատանքների ծրագրի ղեկավար Հասմիկ Սարգսյանի, ծրագրի տնօրեն Նուբար Գուդսուզյանի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ոստիկանության ՀԿԼ վարչությունը ներկայացրել է Մարիամ Սուխուդյանի գործի վերաբերյալ մանրամասներ: 2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական ...ԹՈՒՐՔԱԳԵՏ. ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԳՆԱԼ ԹՈՒՐՔԻԱ
Անկախ թուրքերի դիրքորոշումից կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա: Թուրքիա պատասխան այց չկատարելու դեպքում Հայաստանը կդիտվի որպես անհաշտ երկիր: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ ...ՌՈՆԱԼԴՈՆ ՇԱՐՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վնասվածքի պատճառով խաղադաշտ չի մտնում բրազիլական Կորինտիանսի հարձակվող Ռոնալդոն: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ձեռք կոտրվել էր Պալմեյրասի հետ խաղում: Նրան արդեն վիրահատել են` ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 15-ՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԽԱՂ
Այսօր տեղի ունեցավ Հայաստաի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետաձգված Փյունիկ-Բանանց հանդիպումը: Հանրապետության չեմպիոնը կարևոր հաղթանակ տոնեց 1:0 հաշվով և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի ...ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Իրանի իշխանություններն արգելել են տեղական ավիաընկերություններին գնել կամ վարձակալել ռուսական արտադրության օգտագործված ինքնաթիռներ: Այս մասին հայտնում էՌոյթերզ գործակալությունը` հղում անելով Իրանի քաղ.ավիացիայի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Աբու Դաբիում 141 շախմատիստների մասնակցությամբ ընթացող միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Աշոտ Անաստասյանը սևերով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Անտոն Ֆիլիպովին: Վաստակելով 6 միավոր` նա 1-3-րդ ...
ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԹԻՆԱՆ: ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԵՎ ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ

ՄԱՀԱՑԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԶՈՔԱՆՉԸ

ԹՈՒՐՔԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
30 ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ. ՆՐԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՎԱՅՐԻ ՓԻՂԸ ՍՊԱՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻ՞Ն ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

«ՀԱՐՑՐԵԼ Է` ԴՈ՞Ւ ԵՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՈՒ ԹՔԵԼ Է ԵՐԵՍԻՆ»

GOOGLE-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
ԿՈՎԿԱՍԸ ԵՌՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ
- 1856 Ծնվեց կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1944 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանֆերդյանց) ավիացիայի մարշալի կոչում շնորհելու մասին:
- 1991 Գորբաչովի դեմ պետական հեղաշրջում ձեռնարկվեց:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

