
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հունական Խալկիդա քաղաքում 100 շախմատիստների մասնակցությամբ մեկնարկել է միջազգային շախմատային Acropolis Open մրցաշարը, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բացկացած է 9 տուրից: Այս մրցաշարի մասնակիցների թվում է նաև հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, ով 4-րդ տուրից հետո 2 միավորով բաժանում է 38-59-րդ տեղերը: Միանգամից 3 շախմատիստներ 3,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Խոսքը բոսնիացի Բորկի Պրեդոևիչի և ռուսաստանցիներ Ալեքսեյ Ռեշետնիկովի ու Յուրի Յակովիչի մասին է: 19 մասնակիցներ իրենց ակտիվում 3-ական միավոր ունեն, իսկ 15-ը` 2,5-ական: Ավելացնենք, որ 3-րդ տուրում Էլինան ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Մամեդովի հետ: Իսկ 4-րդ տուրում հայ շախմատիստուհին, ցավոք, սևերով պարտվեց վրացի Թամազ Գելաշվիլուն Անգլիական Արսենալի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ երբ 16 տարեկան էր, չէր հավատում լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` իր ծառայություններով լրջորեն հետաքրքրված լինելուն: Երբ Արսենալը պայմանագիր ստորագրեց ինձ հետ, լոնդոնյան ակումբի իսպանացի սելեկցիոներն ասաց, որ իմ խաղը դիտել են 44 անգամ: Բայց մինչև տեղափոխությունը վստահ չէի, որ Վենգերն ինձ հետ հույսեր է կապում: Երբ մարզիչը դադարեցրեց արձակուրդը և եկավ Բարսելոն` բանակցություններ վարելու ինձ հետ, ես ցնցված էի: Դա ինձ համար մեծ պատիվ էր,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է Արսենալի պաշտոնական կայքը: Բեռլինում տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստը: Ինչպես տեղեկացնում է ctvolympics.ca-ն, որոշում է կայացվել կանանց բռնցքամարտն ընդգրկել 2012 թ. Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) երեք քաշային կարգ է հաստատել Օլիմպիադա-2012-ի համար: Ենթադրվում է, որ Լոնդոնում կանայք հանդես կգան մինչև 51, 60 և 75 կգ քաշային կարգերում: Սանկտ Պետերբուրգի Զենիթի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին այն աջակցության համար, որին արժանացել է Սանկտ Պետերբուրգում աշխատանքի ողջ ժամանակահատվածում Լիվերպուլի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը կարծում է, որ անգլիական Պրեմիեր լիգայում մերսիսայդցիների հավակնությունների մասին հնարավոր կլինի խոսել արդեն առաջին տուրից հետո: Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն: Իրենց առաջին հանդիպումը կարմիրները կանցկացնեն դրսում` մրցակցելով Լոնդոնի Արսենալի հետ: Մեկ տարի առաջ Ուայթ Հարտ Լեյնում Ռաֆայել Բենիտեսի սաները պարտություն կրեցին 1:2 հաշվով, ընդ որում` լիվերպուլցիները ողջ առաջնության ընթացքում ընդամենը 2 անգամ են պարտվել: Մենք խնդիրներ չենք ունենում Մանչեսթեր Յունայթեդի և Չելսիի հետ հանդիպումներում, իսկ Տոտենհեմի պես մրցակիցների հետ խաղերում պետք է հստակեցնենք մեր խնդիրները,- հայտարարել է Ֆեռնանդո Տորրեսը The Sun-ի թղթակցին տված հարցազրույցում:- Ուայթ Հարտ Լեյնում մեզ համար միշտ էլ դժվար է խաղալ, սակայն եթե մենք նոր առաջնությունում ուզում ենք նվաճել չեմպիոնի կոչումը, պարտադիր պետք է հաղթենք: Անցած մրցաշրջանում մերսիսայդցիները հուսահատ պայքար էին մղում Մանչեսթեր Յունայթեդի հետ` Պրեմիեր լիգայի հաղթողի կոչմանն արժանանալու համար, սակայն այդպես էլ չկարողացան հասնել իրենց նպատակին Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հենց հաջորդ մրցաշրջանը որոշիչ կլինի, թե իր երիտասարդական քաղաքականությունը որքանով է հաջողվել: Այս մասին հաղորդում է football.ua-ն: Անցած մրցաշրջանում Արսեն Վենգերի թիմն զբաղեցրեց 4-րդ տեղը` Մանչեսթեր Յունայթեդից հետ մնալով 18 միավորով: Մասնագետների կարծիքով` Արսենալը Կոլո Տուրեի և Էմանուել Ադեբայորի հեռանալուց հետո թուլացել է: Բայց Արսեն Վենգերը, միևնույն է, հավատում է Ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովը մեկնաբանել է իր սանի` Սերգեյ Կարյակինի ելույթները Ջերմուկում ընթացող շախմատային Գրան Պրիում: Սերյոժան շատ երիտասարդ գրոսմայստեր է, և մենք նրան նախապատրաստում ենք ապագայի համար: Հայաստանում նա փորձարկում է իր համար նոր սկզբնախաղ` նոր հնդկական պաշտպանությունը: Դեռ շատ մեծ փորձ չունի, սակայն Ռուստամ Կասիմժանովի հետ պարտիայում, երբ առաջին անգամ նոր հնդկական պաշտպանություն կիրառեց, նրա մրցակիցն ընտրեց հիմնական տարբերակ և ոչնչի չկարողացավ հասնել: 3-րդ տուրում Էլյանովի հետ մրցավեճը շատ ավելի բարդ էր, սակայն Կարյակինը կարողացավ դիմանալ: Իսկ վերջին տուրում փորձառու Լեկոն կարողացավ որսալ նրան: Սերյոժան իրավիճակը ճիշտ չգնահատեց և արդեն սկզբնախաղում հայտնվեց ծայրահեղ իրավիճակում: Բայց ոչինչ, դասը կյուրացվի, դա է կարևորը,- Մոտիլյովի խոսքերը մեջբերել է Սպորտ Էքսպրեսը: Իտալական Միլանի գլխավոր մարզիչ Լեոնարդոն չի թաքցրել, որ հիացած է Մոնակոյի նախկին դարպասապահ Ֆլավիո Ռոմայի և Ռեալի նախկին հարձակվող Կլաաս Յան Հունտելարի ցուցադրած խաղամակարդակով: Մենք նրանց օգնությամբ կհայտնվենք լավ դիրքերում: Երկուսին էլ մշտապես ծափահարություններով ենք ողջունում: Նոր ձեռքբերումները միշտ էլ նոր մոտիվացիա են հաղորդում: Մեր նորեկներն անհատականություն են: Երկուսն էլ լավ մարզավիճակով են ժամանել Միլան: Իհարկե, Հունտելարը երկար ժամանակ չի մարզվել և դեռ պետք է նախապատրաստվի: Այն բանից հետո, երբ մեզ հետ կլինի, կորոշենք, թե ինչպես օգտագործենք նրան,- բրազիլացի մարզչի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Մադրիդի Ռեալի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նախկինի պես հույս ունի, որ կարիերան կշարունակի Արքայական ակումբում: Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ մարզական մամուլը հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխությունն Ինտեր ներկայացնում էր որպես կատարված փաստ: Սակայն մի քանի ժամ անց Սնեյդերի գործակալը հերքեց այդ տեղեկատվությունը` հայտարարելով, որ Ուեսլին իրեն միայն Ռեալում է տեսնում: Երեկ իսպանական Marca-ն հաղորդեց նրա` Բավարիա հնարավոր տեղափոխության մասին` նշելով, որ այդ ֆուտբոլիստը կարող է Մյունխեն մեկնել Ռիբերիի տրանսֆերի շրջանակներում Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը, Կրասնոդարի Կուբանը, որի գլխավոր մարզչի պաշտոնում մի քանի օր առաջ նշանակվեց Երևանի Արարատի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը, ներկայացրել է թիմի նոր հայտացուցակը: Համաձայն դրա` Սերգեյ Օվչիննիկովի, ինչպես նաև վարձավճարով Մոլդովայի Շերիֆ տեղափոխված 22-ամյա հարձակվող Ալեքսեյ Կուչուկի անունները հանվել են ցուցակից: Փոխարենը թիմում նոր ֆուտբոլիստներ են հայտնվել: Խոսքը պաշտպան Սերգեյ Գորելովի, կիսապաշտպաններ Ալեքսանդր Ավանեսյանի, Վլադիսլավ Դուբրովի, Դմիտրի Միրոշնիչենկոյի և Բունյամուդին Մուստաֆաևի մասին է Մանչեսթեր Յունայթեդի պաշտպան Պատրիս Էվրան անհամբերությամբ է սպասում անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկին: Առաջին տուրում նրա թիմը Մանչեսթերում կմրցակցի Բիրմինգհեմի հետ: Ինչպես տեղեկանում ենք մանկունիանցիների պաշտոնական կայքից, ֆրանսիացի ֆուտբոլիստը կարծում է, որ իր թիմին ծանր հանդիպում է սպասվում Բարսելոնի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին դժվար թե կարողանա մասնակցել կիրակի կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի խաղին: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի պարապմունքներից մեկի ժամանակ վնասել է մկանը: Բիլբաոյի Ատլետիկի հետ հանդիպմանը կարող են չմասնակցել նաև Տյերի Անրին ու Զլատան Իբրահիմովիչը, ովքեր դեռ ապաքինվում են վնասվածքներից Արգենտինայի կառավարությունը փրկել է ազգային ֆուտբոլը ճգնաժամից` համաձայնելով տարեկան 130 մլն դոլար հատկացնել: Հենց այդքան գումար կվճարվի Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային պետական հեռուստալիքով խաղերի հեռարձակման իրավունքի համար: Այդ մասին որոշում է կայացվել երկրի նախագահ Քրիստին Ֆեռնանդեսի և ԱՖԱ-ի ղեկավար Խուլիո Գրոնդոնայի հանդիպման ժամանակ Լիպեցկի Սպարտակի ձյուդոյիստ Եկատերինա Տիխոնովան Բեռլինում կայացած միջազգային մրցաշարում չի հայտնվել մրցանակակիրների շարքում: Հիշեցնենք, որ դա Եվրոպայի երիտասարդական առաջնության համար ընտրական վերջին փուլն էր: Այժմ Կատյայի մասնակցությունը մայրցամաքային առաջնությանը, որը տեղի է ունենալու Երևանում, հարցականի տակ է: Մինչդեռ նախորդ երեք ընտրական մրցաշարերում Եկատերինա Տիխոնովան մշտապես տեղ էր զբաղեցնում լավագույն եռյակում` վստահորեն շրջանցելով ռուսաստանցի մյուս հավակնորդուհիներին: Հիշեցնենք, որ երևանյան առաջնությունում երկիրը յուրաքանչյուր քաշային կարգում կարող է միայն մեկ մարզիկ ներկայացնել: Մարզուհու մարզիչ Վյաչեսլավ Լուպոնոսովի կարծիքով` Բեռլինում գերմանացիներն ամեն ինչ արել են, որպեսզի ապահովեն իրենց ներկայացուցիչների հաղթանակը` ձգտելով նաև Երևանում կայանալիք մրցաշարում հավանական լուրջ մրցակցուհիներին մղել հետին պլան: Արդեն առաջին գոտեմարտում կազմակերպիչներն իրար դեմ են հանել երկու ռուս ձյուդոյիստներին` Տիխոնովային ու Վալենտինա Տետերինային: Կատյան այդ մրցամարտում կիրառել է մի հնարք, որը նրան մաքուր հաղթանակ է ապահովել: Դա, ըստ մարզչի, վախեցրել է գերմանացիներին: Եվ երկրորդ մրցամարտում, որում Տիխոնովայի մրցակցուհին գերմանացի էր, մրցավարները սկսել են միակողմանի որոշումներ կայացնել Տղամարդկանց աշխարհի առաջնությունից հինգ տարի անց Գերմանիան կհյուրընկալի կանանց աշխարհի առաջնությունը: Որակավորման փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը. կմրցակցեն Իսլանդիայի ու Սերբիայի ազգային թիմերը: Որակավորման փուլի խմբերի հաղթողները փլեյ-օֆֆում կմրցակցեն միմյանց հետ: 4 հաղթողները կմիանան տանտերերին` գերմանացի ֆուտբոլիստուհիներին: Ֆավորիտների թվում է 1995 թ. չեմպիոն Նորվեգիայի հավաքականը: Վատ չեն գնահատվում նաև Դանիայի, Անգլիայի ու Շվեդիայի հավաքականների հնարավորությունները: Ավելացնենք, որ Հայաստանի կանանց հավաքականն ընդգրկված է ընտրական 7-րդ խմբում: Նրա մրցակիցներն են Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի ընտրանիները Լեհական Վարշավայում ընթացող Վացլավ Ցիոլկովսկու միջազգային հուշամրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշ Էդգար Ենոքյանը հռչակվել է բրոնզե մեդալակիր: Մինչև 96 կգ քաշային կարգում նա պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Բելառուսի ներկայացուցիչ Շեյխովի հետ միասին: Ավելացնենք, որ մինչև 55 կգ քաշային կարգում Ուկրաինայի հայազգի ներկայացուցիչ Նիկոլայ Այվազյանը նույնպես հայտնվել է մրցանակակիրների շարքում` նվաճելով բրոնզե մեդալ: Աբու Դաբիում մեկնարկել է շախմատային միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև հայաստանցի ճանաչված շատ շախմատիստներ: Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին շրջանում հաճախակի են նման միջոցառումներ կազմակերպվում, ինչը խոսում է այդ երկրում շախմատի զարգացման լուրջ մտադրությունների մասին: Նշենք, որ մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային տուրերի պարտիաները: 2 հնարավորից վաստակելով 1,5 միավոր` Զավեն Անդրիասյանը, Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը և Հրայր Սիմոնյանը մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում են 1-30-րդ հորիզոնականները: Ավելացնենք, որ 141 մասնակից ունեցող այս մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այսօր մերձմոսկովյան Խիմկի ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային է ներկայացրել թիմի նոր հայտացուցակը` հայտավորելով 3 նոր ֆուտբոլիստների: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմում ընդգրկվել են պաշտպան Դմիտրի Սեմոչկոն և դարպասապահ Բոյան Միշիչը: Վերջինս Խիմկիի հետ պայմանագիր է ստորագրել մեկ տարի ժամկետով: Բացի վերը նշված խաղացողներից, թիմի երիտասարդական կազմից հիմնական թիմ է տեղափոխվել հայ ֆուտբոլիստ Գոռ Հովհաննիսյանը: Նա, ի դեպ, Խիմկի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի սան է
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պատասխան նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Յուշչենկոն բաց նամակով ասել է, որ Կիևը չէ խաթարված հարաբերությունների պատասխանատուն: ...ԱՅՍՕՐ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` օգոստոսի 14-ին ժամը 11.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ համայնքի Նորագավիթ, Վերին և ...ՈՒԿՐԱՆԻԱՅՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԵՑ
...ԵՄ-Ն ՊՈՒՏԻՆԻ` ԱԲԽԱԶԻԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ «ԱՅԴ ԱՅՑԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻՆ»
ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը Ռուսաստանին խնդրել են հարգել միջազգային հանրության կողմից ճանաչված Վրաստանի սահմանները: Նկատենք, որ օրեր առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այցելել էր Աբխազիա և խոստացել ֆինանսական ...ՀԱԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՈՒՐԲԱԹՕՐՅԱ ԵՐԹԵՐԸ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ երիտասարդները հայտարարում են, որ այսօրվանից վերսկսում են ուրբաթօրյա երթերի շարքը: Քանի դեռ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչ ...ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կիպրոսի և Հունաստանի հույները որոշել են Եվրոպայում բարձրացնել ռազմագերիների կոտորածի հարցը: Կիպրոսի հունական կառավարությունը որոշում է ընդունել 1974թ. Կիպրոսի խաղաղության շարժման ժամանակ գերի ընկած և ...ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՋՐԱՄԱԲԱՐՈՒՄ ՄԱՐԴ Է ԽԵՂԴՎԵԼ
Նախօրեին` ժամը 18.15-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներից ստացված ահազանգի համաձայն` գյուղի ջրամբարի ափին հայտնաբերվել է տղամարդու հագուստ և կա ենթադրություն, որ ջրամբարում մարդ է խեղդվել: Դեպքի ...ԽՈՇՈՐ ՍՈՂԱՆՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. ԲՆԱԿԻՉՆԵՐ ԵՆ ՏԱՐՀԱՆՎԵԼ
Տավուշի մարզից նախօրեին հայտնել են, որ ժամը 18.00-ին Վաղանիսի գյուղից ստացված տեղեկության համաձայն` Ոսկեպատ-Վաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել (9 մետր լայնությամբ, 30 մետր ...ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Օգոստոսի 13-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանում` հեռուստաաշտարակին հարակից խոտածածկ տարածքում: Ըստ ԱԻն փրկարար ծառայության հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական ...ԱՐԱԳՈՐԵՆ ՄՈԼԵԳՆՈՂ ՀՐԴԵՀՆԵՐԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Շուրջ 2 և կես հազար մարդու էվակուացնելու հրաման է տրված ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կռուզ շրջանում, պատճառն արագորեն տարածվող անտառային հրդեհներն են: Կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 1000 հա անտառային ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ
1Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս Բիթլիս նահանգ կատարած այցի ժամանակ Գյուրոյմաք գավառի ներկայիս անվան փոխարեն իր խոսքում գործածել էր նախկին անվանումը` Նորիշինը: Ըստ Zaman օրաթերթի` դա առիթ հանդիսացավ, ...ԼՈՒՐԵՐ` ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սեպտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հայաստանում կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այսօր առավոտյան նման տեղեկատվություն է տարածվել համացանցում: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից ոչ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը: Այս մասին տեղեկացնում ...ԿԻՐԱԿԻ ԿՆՇՎԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
Կիրակի օրը` օգոստոսի 16-ին, Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանում կմատուցվի Ս. Պատարագ: Հավարտ Պատարագի նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ...ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին` կիրակի օրը, ժամը 9-ից մինչև 18-ը, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի երթևեկությունը Այգեստան և Սարի Թաղ փողոցների Արմենակյան ...«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԱՅՆ ՏՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՆՉՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռովշեն Նասիրլին այն 43 ադրբեջանցիներից մեկն է, ով Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում քվեարկել է Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների օգտին: Օրերս նրան կանչել են Ազգային անվտանգության նախարարություն, ...«ՀԱՐՑՐԵԼ Է` ԴՈ՞Ւ ԵՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՈՒ ԹՔԵԼ Է ԵՐԵՍԻՆ»
3
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Միքայել Դանիելյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց այնպիսի քրեական գործեր, որոնք, ըստ Դանիելյանի, հատուկ սարքված են կազմակերպության դեմ: Նախ նա ներկայացրեց կազմակերպության ...ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2010-Ի ԱՇՆԱՆԸ
Ներկայում Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, ընթանում են քանդման և 2600 մ2 տարածքի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2010-ի ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ
1
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտնել է, որ օրինապահ կառույցներում ծառայող անձնակազմի թիվն ընդհանուր առմամբ կազմում է 201.640: Նշանակում է` Թուրքիայի յուրաքանչյուր 309 բնակչի բաժին է ...ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԲԱԿՈՒՄ. ՄԻՆՉ ԱՅԴ ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է երգահան և երաժիշտ, Արմինյան Նեյվի Բենդ երաժշտական խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջայնին: Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահը շնորհակալություն ...Վ. ԽԱՉԻԿՅԱՆ. ԹՈՇԱԿՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿ ՉԻ ՎԵՐՑՆԻ
Թե ինչքանով կավելանան հաջորդ տարի թոշակները, առայժմ պարզ չէ: Լրագրողների հետ հանդիպմանը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ հաշվարկներ են կատարվում, հարցի պատասխանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՈՒԺԵՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
1
Հայաստանում առաջիկա 6 ամսվա ընթացքում ուժեղ երկրաշարժ չի գրանցվի: Կանխատեսումներ են արել ու նման եզրահանգման եկել Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալությունում: Ռուսաստանի Երկրաշարժերի կանխատեսման ...ԱՅՍՕՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Այսօր Երևանի սիրահարների այգում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության Արի Տուն 2009 թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների` աշխարհի յոթ երկրներից ժամանած 65 սփյուռքահայ երիտասարդների, հրաժեշտի երեկոն: Երեկոն ...ԲՈՐՍԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 600 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում իրականացվել է 600000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 373 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 373 դրամ: Այս մասին հայտնեցին ԿԲ հասարակայնության ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր տասը կայարաններում բացվել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հատուկ սպասարկման կենտրոն-կրպակներ: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ .«ԴՈՒՔ ԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑ»
Այսօր Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարեց, որ Շոթա Վարդանյանի ղեկավարած Դատաբժշկական փորձագիտական կենտրոնը լրագրողներից վախեցել է` փորձագիտական ...THE ECONOMIST. ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՆԻ ԱԶԴԵՑԻԿ ԽԱՂԱՔԱՐՏ
Թուրքական Cumhurriyet օրաթերթն անդրադարձել է բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականի` ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանն առնչվող հրապարակմանը, որտեղ Թուրքիան գնահատվել է` որպես Ռուսաստանի ...ԹԱՅՎԱՆՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՓՈԹՈՐԻԿԸ
Թայվանում մոլեգնող Մորակոտ փոթորիկի հետևանքով տուժել է մոտ 500 մարդ, հազարավոր քաղաքացիներ մնացել են լեռներում և դժվարահասանելի շրջաններում: Չնայած հսկայական վնասներին` երկրի նախագահը չի շտապում արտակարգ ...ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԲԱՎԱՐԱՐԵՑ «ԱՐԱՐԱՏԻ» ԲՈՂՈՔԸ
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը, որը քննարկում էր Արարատ ֆուտբոլային ակումբի բողոքարկումը` արտոնագրման կոմիտեի (1-ին ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 11.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԵՎ 22 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 51,671,608 ԱՄՆ դոլար` 369.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59,006,299 ԱՄՆ դոլար` ...ԷԿՈԼՈՒՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶՐՊԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվում է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ...ՍԱ ԷԼ ՔԵԶ ՀԱՐևԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈ ԽՆԴԻՐ
Թուրք վերլուծաբան Հուսեին Բաղջըն Stratejikboyut կայքէջում ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ սեփական դիտարկումները: Սկզբում նա ուշադրություն է հրավիրում այն ...ԱԶԳԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ 15 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Մոսկվայում ձերբակալվել է 21 տարեկան մի երիտասարդ, ում կասկածում են ազգային հողի վրա 15 սպանություն գործելու մեջ: ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը ձերբակալվածի անունը չի հրապարակում, միայն հաղորդվում է, որ ...ՈՒԵՖԱ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԿԻև
ՈՒԵՖԱ-ի փորձագետների խումբը օգոստոսի 17-48-ին կայցելի Ուկրաինա` Եվրո-2012-ի նախապատրաստական աշխատանքների մոնիտորինգ անցկացնելու համար: Ըստ Ինտերֆաքսի` այս մասին տեղեկացրել է առաջնության ուկրաինական կազմկոմիտեի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հունական Խալկիդա քաղաքում 100 շախմատիստների մասնակցությամբ մեկնարկել է միջազգային շախմատային Acropolis Open մրցաշարը, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բացկացած է 9 տուրից: Այս մրցաշարի մասնակիցների ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՁ ՍՊԱՆԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԹԻՆԱՆ: ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԵՎ ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ՄԱՀԱՑԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԶՈՔԱՆՉԸ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
«ՀԱՐՑՐԵԼ Է` ԴՈ՞Ւ ԵՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՈՒ ԹՔԵԼ Է ԵՐԵՍԻՆ»

GOOGLE-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
Ռ. ԲԱԲԱՅԱՆ. ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՂՔԱՏԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

- 1887 Վախճանվեց հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Օտյանը: (Ծնվ. 1834թ.-ին):
- 1896 Կ. Պոլսի Օսմանյան բանկի՝ «Բանկ Օտոմանի», գրավումը, որը տևեց 12 օր (մինչև օգոստոսի 26-ը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

