
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշել է Ջերմուկ գործուղել երկրի առաջնությունների պատանի չեմպիոններին, որպեսզի նրանք իմաստուն խաղի լավագույն ներկայացուցիչների ելույթներին հետևելու հնարավորությունն օգտագործեն փորձի ձեռքբերման համար: Հայ պատանի շախմատիստները Ջերմուկում կմնան ողջ մրցաշարի ընթացքում: Ի դեպ, նրանք մասնակցում են յուրաքանչյուր պարտիայից հետո կազմակերպվող մամուլի ասուլիսներին և հաճախ իրենց տարբերակներն են առաջարկում փառաբանված գրոսմայստերներին, ովքեր անթաքույց հետաքրքրությամբ են լսում նրանց դիտարկումները Ղազախստանի Շախտինսկ քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվել է Ասիայի բռնցքամարտի եռակի չեմպիոն, երկրի ազգային հավաքականի անդամ Երմեկ Սերիկովը` հրազենային վերքերով: Մարզիկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արագ վիրահատության են ենթարկել նրան: Սակայն բռնցքամարտիկը, չնայած բժշկական կազմի գործադրած ջանքերին, մահացել է: Մահվան հիմնական պատճառ է համարվում արյունահոսությունը: Կարագանդայի մարզի ներքին գործերի վարչության հաղորդմամբ` այժմ այդ գործով հետաքննություն է իրականացվում: Իրավապահ մարմինների աշխատակիցները գտել են այն մեքենան, որը վարում էր Սերիկովը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական միևնույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին Կիևում կայացած ստուգողական խաղում 3:0 հաշվով պարտության է մատնել Ուկրաինայի ազգային թիմին: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թուրքական թիմի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը նշել է, որ արձանագրված արդյունքն արդարացի է: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթեց Մակեդոնիայի ընտրանուն: Մրցակցի դարպասը խփած հաղթական գոլի հեղինակ Ալբերտո Ռիերան իր հաջողությունը նվիրել է ընկերոջը` 26-ամյա Խարկեին, ով մահացել է անցած շաբաթ: Այս մասին հաղորդում է goal.com-ը: Այդ գոլը Խարկեի, նրա ընտանիքի ու թիմի` Էսպանյոլի համար է,- հայտարարել է Ռիերան հանդիպումից հետո: Բարսելոնի կիսապաշտպան Հերարդ Պիկեն թիմի հաղթանակն է նվիրել Խարկեին: Մենք բոլորս այս հաղթանակը նվիրում ենք նրան, քանի որ արժանի է դրան,- ասել է Պիկեն Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորխե Արսեն խոստացել է վրեժ լուծել իր եղբոր` Ֆրանցիսկո Արսեի համար, ով հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Սիմֆիվե Նոնգգայիի հետ մենամարտում պարտություն է կրել: Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ է երկրորդ թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ դարձել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վիկ Դարչինյանը Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով ստիպված է եղել հրաժարվել չեմպիոնի կոչումից: Այդ գոտու համար սեպտեմբերի 15-ին Մեքսիկայում կմենամարտեն Խորխե Արսեն և Սիմֆիվե Նոնգգային Սոչիում այժմ մեծ թվով մարզաբազաներ են կառուցվում` օլիմպիական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության, սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն ժամանել է այդ քաղաք` ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: Նա հանդիպել է նաև անցյալում փառաբանված ծանրորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի ութակի չեմպիոն Վասիլի Ալեքսեևի հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք կորցրեցինք Հայաստանի բարձրլեռնային բազան: Անհրաժեշտ է նման բազա կառուցել Ռուսաստանում: Շատ կիլոգրամներ բարձրացնելու ու մեդալներ նվաճելու համար բարձլեռնային բազա է պետք,- նախարարի հետ զրույցում նշել է Ալեքսեևը Շվեյցարական Ցյուրիխում ընթացող Ալոիզ Նագլերի շախմատային հուշամրցաշարում Ֆրանսիայի հայազգի ներկայացուցիչ Տիգրան Գարամյանը 6-րդ տուրից հետո 5 միավորով ընթանում է առաջատարների խմբում: 296 մասնակիցների թվում նույնքան միավոր են վաստակել նաև ռուս շախմատիստներ Մորոզևիչն ու Դրեևը, ինչպես նաև Սուտովսկին, Միխալևսկին, Ավրուխը, Գոլոդը (Իսրայել), Արեշչենկոն, Կուզուբովը (Ուկրաինա), Պելլետյեն (Շվցեյցարիա), Յովանիչը (Խորվաթիա) և Գիտան (Հնդկաստան) Մի կողմ թողնենք հետխաղային մամուլի ասուլիսում թիմերի գլխավոր մարզիչների կատարած մեկնաբանությունները: Հայաստանի հավաքականն այսօր չի կարող մրցակցել եվրոպական որևէ այլ հավաքականի հետ: Սա, որքան էլ ծանր հնչի, իրողություն է: Առանց այդ իրողության աչքերին ուղիղ նայելու ոչինչ հնարավոր չի լինի անել: Պարտությունը կարելի է տանել, կարելի է հաշտվել դրա հետ, քանի որ ֆուտբոլում բացասական արդյունքից ոչ ոք ապահովագրված չէ: Բայց այսպիսի խաղո՞վ: Հարձակման գծում ագրեսիվության պակաս կա, հաղթանակի հավատի բացակայություն, կենտրոնացածության, վարպետության պակաս, անպատասխանատվության: Ո՞վ պետք է մտածի այս ամենի մասին Լուսահոգի Իան Պորտերֆիլդի մահից հետո իմ հոդվածներում հաճախ եմ նշել, որ առկա մակարդակը պետք է պահպանել ցանկացած գնով, որ մարզչի պաշտոնում շոտլանդացի մասնագետին համարժեք փոխարինող է պետք, որ մեր ֆուտբոլային զարգացման տեսանկյունից հետընթացն անթույլատրելի է... Դանիացի մարզիչ Յան Պոուլսենը, չնայած հայտարարում էր, որ հարգում է Հայաստանի ընտրանու ձեռքբերումները և անպայման քար կավելացնի Պորտերֆիլդի կառուցած շենքի վրա, իրականում քանդեց այն: Այսօր ցանկացած քամի տիրոջ իրավունքով թրև է գալիս ավերակված այդ շենքում, քանի որ ֆուտբոլիստները կորցրել են տառապանքով ձեռք բերած հաղթողի հոգեբանությունը, իսկ հաստանյան ֆուտբոլային համակարգն էլ, իր հերթին, կարծես պատրաստ չէ օպերատիվորեն արձագանքել ստեղծված իրավիճակին: Այժմ, որքան էլ ցավալի է, այդ գործընթացը շարունակվում է Իմ կարծիքով` Հայաստան-Մոլդովա խաղում ճակատագրական դարձավ Վարդան Մինասյանի ընտրած մարտավարությունը Ազգային հավաքականներն ընկերական հանդիպումներ անցկացրեցին` նախապատրաստվելով աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Կարևոր խաղերի թվում պետք է առանձնացնել Անգլիայի ու Հոլանդիայի ազգային թիմերի մրցավեճը, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ուկրաինայի ընտրանին սեփական հարկի տակ խաղում ջախջախիչ պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից, իսկ իսպանացիներն ու բրազիլացիներն առավելության հասան ոչ այնքան ուժեղ մրցակիցների` համապատասխանաբար մակեդոնացիների ու էստոնացիների նկատմամբ: Արժե նշել նաև Կոլումբիա-Վենեսուելա հանդիպումը, քանի որ հարավամերիկյան այս երկու երկրներն այժմ քաղաքական լարված հարաբերությունների մեջ են: Վենեսուելայի ազգային թիմը հաղթեց 2:1 հաշվով Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի Բելառուս-Ուկրաինա հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Մինսկի Դինամո մարզադաշտում, կսպասարկի հունգարական մրցավարական անձնակազմը: ՖԻՖԱ-ի տեսչի պարտականությունները կկատարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի ղեկավար Առնո Սարգսյանը Չեխական Օլոմոուց քաղաքում շարունակվում է շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, այդ թվում` Չեխիան ներկայացնող գրոսմայստեր Վիգեն Միրումյանը: Հայ շախմատիստն անցկացրած 8 հանդիպումներում վաստակել է 5,5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը Մադրիդյան Ռեալը մտադիր է նոր առաջարկ ներկայացնել Մյունխենի Բավարիային` կապված ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերի գնման հետ: Իսպանական գերակումբը մտադիր է այդ ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն եվրո, ինչպես նաև գերմանական ակումբին տրամադրել հոլանդացի երկու լեգեոներների տրանսֆերներ: Բավարիան կարող է ընտրություն կատարել Ռաֆայել վան դեր Վաարտի, Ռոյստոն Դրենտեի, Ուեսլի Սնեյդերի և Արյեն Ռոբբենի միջև Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԱԲԽԱԶԻԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ: ՆԱ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ռուսաստանի վարչապետ Վալադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Աբխազիայում: ՌԴ վարչապետն արդեն հանդիպել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի և նրա հետ միասին հարգել է 1992-93 թվականներին վրաց-աբխազական պատերազմում ...ՄԻՆՉԵՎ 2050 ԹՎԱԿԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿԱՆՑՆԻ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ. ԶԵԿՈՒՅՑ
Մինչև 2011 թվականը մոլորակի բնակչության թիվը կավելանա և կհասնի յոթ միլիարդի, այն դեպքում, երբ 12 տարի առաջ մոլորակի բնակչության թիվը եղել է վեց միլիարդ: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում հրապարկված Population ...ԿԱՅԾԱԿԸ ԵՐԵԽԱՅԻ Է ԽՓԵԼ
Խաբարովսկում մարզադաշտում խաղալու ժամանակ դեռահասներին կայծակ է խփել. մեկ մարդ մահացել է, իսկ տուժել է տասը, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկ Խաբարովսկում ցերեկով ամպրոպի ժամանակ: ...GOOGLE-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ` Ամերիկայի թուրքական կոալիցիան (TCA) կամքի ազատությունը սահմանափակելու մեղադրանք է ներկայացրել համացանցային գերհսկա Google-ին: Նշենք, որ թուրքական ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԲՐԱՅԶԱՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ադրբեջանում վերջերս ձերբակալված բլոգերների հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բարձրացրել է երեկ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Մենք այդ հարցը դրել ենք Ադրբեջանի նախագահի ...ՊՈՒՏԻՆԸ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ Է. ՄԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱԲԽԱԶԻԱՆ. LA STAMPA
Վրաստանի հետ պատերազմից մեկ տարի հետո Պուտինը մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը հակամարտության հարցում, -գրել է իտալական La Stampa-ն անդրադառնալով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` երեկ Աբխազիա ...ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ
Հայկական կայքերն ավելի խոցելի են, քան ադրբեջանական: Այսօրվա ասուլիսում նման համոզմունք հայտնեց Smart Systems ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը: Նա խորհուրդ տվեց կայքերի պատրաստմամբ զբաղվող ընկերություններին ...ԱՋԱՓՆՅԱԿԸ` ՄԵԿ ՕՐ ՋՐԱԶՐԿՎԱԾ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` այսօր ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 11:00-ն կջրազրկվեն Աջափնյակ համայնքի ...ՏՈԼՈՐՍԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ 15-ԱՄՅԱ ՏՂԱ Է ԽԵՂԴՎԵԼ
Նախօրեին` ժամը 18.58-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Տոլորսի ջրամբարում երեխա է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 21.00-ին ջրամբարից ...ՀՐԴԵՀՆԵՐ
Օգոստոսի 12-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 1 շենքի դիմաց: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, քիչ անց` ևս երկուսը: Հրդեհը մեկուսացվել ...ԾՐԱԳԻՐ ԿԱ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼ
3Թուրքական Hurriyet օրաթերթի վերլուծաբան Ունսել Սելիմն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին: Նրա հեղինակած Դեմոկրատիան Թուրքիայում հոդվածում ակնհայտ հեգնանքով նշվում է. ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՌԵՑԵՍԻԱՅԻՑ
Գերմանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 0.3 տոկոսով` նախորդ եռամսյակի համեմատ: Նման տվյալներ է հայտնում Bloomberg-ը և եզրակացնում, որ այս երկու երկրներին հաջողվել է դուրս գալ ...ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղային մամուլի ասուլիսում նախ ներողություն խնդրեց երկրպագուներից արձանագրված հաշվի համար: Իմ և ամբողջ թիմի անունից ուզում եմ ներողություն ...ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆԱԿՆԿԱԼ «ԳՐՈՀԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության հերթական ժողովի ժամանակ նորից անակնկալ գրոհի է ենթարկվել: Թուրքական Cumhuriyet օրաթերթի տեղեկացմամբ` վարչապետի ...ԻԳՈՐ ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻ. «ՀԱՇԻՎԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԽԱՂԻՆ»
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հայտնեց, որ գոհ է արդյունքից, իսկ իր թիմի խաղից` ոչ: Ինձ դուր եկավ Հայաստանի հավաքականի խաղը: Թիմը գործում էր ...ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈԼԴՈՎԱ` 1:4
Օգոստոսի 12-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց Մոլդովայի ընտրանու հետ: Առաջին կեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ: 35-րդ րոպեին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՏՈՒԺԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ
Այսօր առավոտյան Մոսկվայի արևմուտքում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքավորում: Ըստ իրավապահների, որոնց վկայակոչում են ռուսական լրատվամիջոցները, սարքն ամրացված է եղել ծառին: Աղբյուրը նշում է, որ պայթյունի ...ԶՈՎ ԱՄԱՌԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մինչև օգոստոսի 19-ը ներառյալ հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչու առավելապես, որովհետև հյուսիսային շրջաններում դարձյալ պահպանվում է տեղումների հավանականությունը երեկոյան ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
1Թուրքիայի պաշտոնական տվյալներով` 2009թ. առաջին կիսամյակում այդ երկրում գործող, կապիտալ ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերությունների թիվը կազմել է 22.505: Այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նավթամթերքի արտահանման ծավալները տարեցտարի նվազում են: Դա են վկայում հրապարակված թվերը: Այսպես, այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ադրբեջանի Պետնավթ ընկերությունը (SOCAR) արտասահման ...ՄԱՐՔՍԻՍՏ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտը պետք է վերաձևավորվի` Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծման նպատակով: Ըստ հանրապետության ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՍՆՈՒՑՈՂ ՄԱԼՈՒԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՆԱՍՎԵԼ Է
Հայաստանի բջջային օպերատոր ԱրմենՏել (ապրանքանիշը Beeline) ընկերության ինտերնետ կապ սնուցող մալուխներից մեկը Վրաստանի տարածքում վնասվել է և այժմ վրացական կողմը աշխատանքներ է տանում այն վերանորոգելու համար: ...ՄԱՐՔՍԻՍՏԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՀԱԿ-Ի ՀԵՏ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 22-րդ հորիզոնականը, այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ ընդդիմության ...ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱԼՈՒԽԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է
ԱրմենՏել ընկերությունից քիչ առաջ Panorama.am-ին տեղեկացրին, որ վնասված մալուխը վերանորոգվել է, և դրանով արդեն ինտերնետ կապ է մտնում Հայաստան: Հիշեցնենք, որ ԱրմենՏել-ին (ապրանքանիշը Beeline) ինտերնետ ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՅՈԹ ԱՆԳԱՄ. HUMAN RIGHTS WATCH
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը սեփական ուսումնասիրությունն է անցկացրել և եկել եզրահանգման, որ հունվարին ռազմական հակամարտության ընթացքում Գազայի հատվածում իսրայելցի զինվորները ...ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ 17-ՐԴ ԽՄԲԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 17րդ խմբի երդման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ -ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարիա ...ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄՈԹԸ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելնելով ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման անհրաժեշտությունից ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա ...ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
Կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր` հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, վարակների դեմ կիրառվող ...ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ավելացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և Հայաստանի հանրային ռադիոընկերություն ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները և ազատել 2008թ. գործունեության արդյունքում ...ԱՊԱԿԻՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ, ՏԱՆԻՔՆԵՐԸ ԿՆՈՐՈԳՎԵՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է փոխհատուցել մի շարք բնակավայրերում բնական աղետներից տուժած հիմնարկներին և պետական բյուջեից գումար է հատկացրել ուժեղ քամու, հեղեղների հետևանքով տուժած Շիրակի մարզի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԲԵՐՎԵՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ
2Գործադիրն այսօրվա նիստում Արմենիան քափըր փրոգրամ ՓԲԸ-ին թույլատրել է մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել մի շարք մակնիշների պայթուցիկ նյութեր, որոնց արտադրությունը ՀՀ-ում բացակայում է: Այս ...ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐ ՀԱՎՔՈՅԻՑ ԵՎ ՑԵՑԻՑ ԱՏՐՃԱՆԱԿ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ԵՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ
Օգոստոսի 12-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ապօրինի զենք և զինամթերք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ևՍ 20 ՄԼՆ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2009 թ. սեպտեմբերի 10-14-ը Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային նվիրատվության ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Թուրքիայի տեղանքի ուսումնասիրություն միության նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Ահմեթ Էզջանը հայտարարել է, որ 2033 թ.-ից սկսած Ստամբուլում կարելի է պատրաստվել երկրաշարժի: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu ...ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կենդանական աշխարհի պետական կադաստրի զարգացման և ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015թթ. համալիր ծրագրերին և այդ ծրագրերի իրականացման ...ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐՎԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Աճառյան 20 հասցեում և Երևանի Թբիլիսյան խճ. 5 հասցեում ...«ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ ՕՐԱԳՐԵՐԸ» ԿԷԿՐԱՆԱՎՈՐԻ DISNEY-Ը
Disney ստուդիան գնելու է ֆաշիզմի դաժանություններից տուժած հոլանդացի աղջնակի մասին պատմող Աննա Ֆրանկի օագրերի էկրանավորման իրավունքը: Նոր ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը լինելու է դրամատուրգ Դէվիդ Մամետը, ...ԼևՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԿԱՍԻՄԺԱՆՈՎԻՆ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցակցում էր Ռուստամ Կասիմժանովի հետ: Անկեղծ ասած` Արոնյանի վերջին քայլերը պարզապես անհասկանալի էին, ինչից ուզբեկ ...ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդունեց Համահայկական խաղերի մասնակից ստամբուլահայ պատվիրակության անդամներին: Այս ...ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ ՊԱՐՏՎԵՑ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 5-րդ տուրը լի է անակնկալներով: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վլադիմիր Հակոբյանը, նույնպես պարտություն կրեց: Բորիս Գելֆանդը, չնայած ցայտնոտի եզրին էր, կարողացավ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՆԱՀԱՆՋԵՑ
Ավարտվեց նաև 5-րդ տուրի վերջին` Գատա Կամսկի-Էռնեստո Ինարկիև պարտիան: Եվ կրկին ականատես եղանք արդյունավետ ելքի: Ամերիկացի գրոսմայստերն սպիտակներով պարտության մատնեց Ինարկիևին: Արդյունքում 5-րդ տուրից հետո ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշել է Ջերմուկ գործուղել երկրի առաջնությունների պատանի չեմպիոններին, որպեսզի նրանք իմաստուն խաղի լավագույն ներկայացուցիչների ելույթներին հետևելու հնարավորությունն օգտագործեն ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՁ ՍՊԱՆԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԹԻՆԱՆ: ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԵՎ ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ՄԱՀԱՑԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԶՈՔԱՆՉԸ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԽԱՂԱՂ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
«ՅԱՊՈՆՉԻԿ»-Ի ՄՈՏ ՈՐՈՎԱՅՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ: ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ՎԻՐԱՀԱՏԵԼ ՆՐԱՆ
GOOGLE-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
- 1819 Թիֆլիսում ծնվեց գրական-հասարական գործիչ Պետրոս Շանշյանը: (Վախճ. 1899թ.-ին):
- 1878 Սկսվեց Զեյթունի ապստամբությունը:
- 1913 Թիֆլիսում մահացավ ուսուցիչ և հրապարակագիր Գևորգ Բարխուդարյանցը: Աշխատել է «Մեղու Հայաստանի», «Հյուսիսափայլ» և «Փորձ» խմբագրողթյուններում, ունի նաև
- 1992 Նախագահ Քլինթընը հայտարարեց. «1915թ .-ի Ձեղասպանությունը, համայնավար բռնատիրության տարիները և 1988թ. ավերիչ երկրաշարժը Հայաստանում մեծ տառապանքների պատճառ հանդիսացան այս դարաշրջանում»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

