
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Իտալական Միլանը հրաժարվել է ծնկի վնասվածքից վերականգնվող պաշտպան Կալաձեին վաճառել գերմանական Բավարիային: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: Գերմանացիները 4 մլն ֆունտ ստեռլինգ էին առաջարկում վրացի ֆուտբոլիստի համար, բայց այդ առաջարկը կարմրասևերին չբավարարեց: Հիշեցնենք, որ ժամանակին Չելսին Կալաձեի տրանսֆերի համար պատրաստ էր վճարել 10 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն նույնիսկ նման պայմանները չբավարարեցին միլանյան ակումբի ղեկավարությանը Կատալոնյան Բարսելոնի կիսապաշտպան Խավին կարծում է, որ անգլիական Արսենալի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող էր խաղալ Իսպանիայի չեմպիոնի կազմում: Այս մասին հաղորդում է Triballfootball.com-ը: Սեսկը մեզ լրացուցիչ լիցք կարող էր հաղորդել: Ֆաբրեգասն հավասարապես օգտակար է գործում ցանկացած դիրքում: Նա, որպես ֆուտբոլիստ, աճել է Բարսելոնում և իրենից հենց այդ թիմի խաղացող է ներկայացնում,- ասել է իսպանացին: Մադրիդյան Ռեալի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ-ում անցկացրած մրցաշրջագայության ընթացքում մրսել է և Պորտուգալիայի հավաքականի կազմում չի կարող մասնակցել այսօր Լիխտենշտեյնի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը: Մրսածության ախտանշաններն ի հայտ են եկել դեռևս կիրակի օրը, երբ մադրիդցիներն ստուգողական խաղում մրցակցում էին Դի Սի Յունայթեդ թիմի հետ: Իսպանիայի մայրաքաղաք վերադառնալուց հետո ֆուտբոլիստը, ով վարակվել է սովորական գրիպով, հանգստանալու հնարավորություն է ստացել և կբուժվի տանը Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը խզել է պայմանագիրը Universum Box-Promotion պրոմոուտերական ընկերության հետ: Նրա պայմանագրի ժամկետը, ի դեպ, ավարտվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ին: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Շտուրմը պայմանագիրը ևս երեք տարով երկարաձգելու հնարավորություն ունի, սակայն փաստաբանական երեք տարբեր գրասենյակներ իրարից անկախ ուսումնասիրել են Շտուրմի պայմանագիրը և հերքել են երկարաձգման հնարավորությունը: Ես այլևս երբեք չեմ մենամարտի Universum-ի համար: Ավելի լավ է, որ հեռանամ բռնցքամարտից: Մեր համագործակցությունից երկու կողմերն էլ օգուտ են ստացել: Բայց այժմ ուզում եմ ինքնուրույն կանգնել ոտքի վրա,- Շտուրմի խոսքերը մեջբերել է Bild-ը Մեր նախորդ լրահոսում, անդրադառնալով ռուսաստանյան Կուբան ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին, նշել էինք, որ աշխատանքից հեռացված Սերգեյ Օվչիննիկովին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Երևանի Արարատի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը: Կոմսոմոլսկայա պրավդան Կրասնոդարում թերթի թղթակիցը որոշել է պարզել, թե ինչպիսին է իրավիճակը թիմում: Սերգեյ Օվչիննիկովի հեռացումից հետո լրատվամիջոցները հնարավոր թեկնածուների թվում նշում էին հայրենական ու արտասահմանյան մի շարք մասնագետների անուններ, բայց ոչ մեկը նույնիսկ չէր էլ կռահում, որ նախապատվությունը տրվելու է հայ մասնագետին: Պողոս Գալստյանի գլխավորությամբ Կուբանն արդեն մեկ պարապմունք է անցկացրել: Ականատեսների վկայությամբ` ֆուտբոլիստները գերազանց տրամադրությամբ են մարզվել, նույնիսկ կատակել են: Այնպես որ, թիմում մթնոլորտի համար կարելի է չանհանգստանալ: - Պողոս Արտուշովիչը հիանալի գիտի բոլոր ֆուտբոլիստներին, բացառությամբ նորեկների,- հայտարարել են Կուբանի աշխատակիցները:- Բոլորի հետ նրա հարաբերությունները ջերմ են: Գալստյանը կարողանում է վստահության հիմքի վրա շփվել խաղացողների հետ, տրամադրել նրանց լուրջ աշխատանքի: Նա կոնֆլիկտային մարդ չէ, կարելի է նույնիսկ ասել` հարաբերությունների կարգավորման գործում դիվանագետ է: Լավ է տիրապետում իր մասնագիտության նրբություններին և շատ է սիրում այն Իտալական Ինտերի նախկին հարձակվող Ադրիանոն, ով այժմ հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում, հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Եվրոպա: Ես ստիպված էի անցնել չափազանց ուժեղ դեպրեսիայի միջով, և շատ դժվար էր անձնական կյանքս թաքցնել մամուլից,- ասել է Ադրիանոն:- Ինձ հաճախ և անարդարացիորեն փորձում էին խեղդել ստի ծովում: Այժմ հնարավորինս քիչ եմ խոսում իմ անձնական կյանքի մասին: Հիմա ընկերուհի չունեմ և լիովին վերականգնել եմ հոգեկան հավասարակշռությունս: Կարող է անհավանական թվալ, սակայն դադարեցրել եմ գիշերային զբոսանքներս: Կիրակիներն ու տոները ձգտում եմ անցկացնել ընտանիքիս հետ: Այժմ ինձ համար կարևորը Ֆլամենգոն է, և միայն Աստծուն է հայտնի, թե ապագայում ինձ ինչ է սպասվում: Գիտեմ, որ մի շարք ակումբներ, այդ թվում` իտալական, ցանկանում են ինձ վերադարձնել Եվրոպա: Դե ինչ, երբ ժամանակը գա, ես Եվրոպա կմեկնեմ` արդեն ուրիշ մարդ դարձած,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է football.ua-ն: Իտալական Յուվենթուսի պաշտպան Ֆաբիո Կաննավարոն անցկացրած հանդիպումների քանակով կարող է դառնալ Իտալիայի հավաքականի ռեկորդակիրը: Գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին նրան հրավիրել է ազգային թիմ` նախապատրաստվելու Շվեյցարիայի ընտրանու հետ այսօր կայանալիք ստուգողական հանդիպմանը: Եթե Կաննավարոն Բազելում խաղադաշտ մտնի, դա կլինի նրա 127-րդ խաղը հավաքականի կազմում: Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում Կաննավարոն անցկացրեց իր 126-րդ հանդիպումը` այդ ցուցանիշով հավասարվելով Պաոլո Մալդինիին, ով անցած մրցաշրջանից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն պատմել է, թե ինչի է ցանկանում հասնել իր խաղացողների հետ միասին: Երբեմն մենք շատ լավ ենք խաղում ընդամենը 20 րոպե, իսկ հետո թիմը կարծես քնում է: Այլ ժամանակներում նման ագրեսիվությամբ խաղալը մեզ համար անթույլատրելի կլինի: Պետք է 90 րոպե խաղանք այնպես, ինչպես այդ 20 րոպեների ընթացքում: Եվ դա, իրոք, շատ կարևոր է: Այստեղ խոսքը կայունության մասին է, քանի որ Անգլիայի հավաքականն այն թիմն է, որը միշտ պետք է ցուցադրի սեփական խաղաոճը,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Յուվենթուսի նախկին չեխ պաշտպան Պավել Նեդվեդը հայտարարել է, որ դեմ չէ` կարիերան շարունակելու ԱՄՆ-ում: Ինձ ու իմ ընտանիքին հրապուրում է Ամերիկա մեկնելու հնարավորությունը: Խոսել եմ Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկի հետ և խոստացել նրան, որ կվերադառնամ հավաքական: Սակայն նախ պետք է վերսկսեմ ելույթներս: Միայն այդ ժամանակ կարող եմ մտածել ազգային թիմ վերադառնալու մասին,- Պավել Նեդվեդի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Իսպանական Բարսելոնի ֆրանսիացի հարձակվող Տյերի Անրին, ով վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Ֆրանսիայի ազգային հավաքականի` Ֆարերների ընտրանու հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղը, այժմ ապաքինման գործընթացում է: Այս մասին հաղորդում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել նաև Ատլետիկոյի հետ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպմանը Մոսկվայի Սպարտակում բարձր մրցակցության պատճառով կասկածի տակ են դրվել հայազգի հարձակվող Արթուր Մալոյանի խաղալու հնարավորությունները: Նա հաջողությամբ հանդես է գալիս թիմի փոխարինողների կազմում, բայց դա վարպետությունը կատարելագործելու առումով չի կարող բավարարել 20-ամյա ֆուտբոլիստի պահանջները: Այսօր Սպորտ Էքսպրես թերթի թղթակից Վյաչեսլավ Կորոտկինը տեղեկացրել է, որ Արթուր Մալոյանն ամառային տրանսֆերային շրջանում կարող է տեղափոխվել մերձմոսկովյան Խիմկի: Առայժմ հստակ չէ` տեղափոխությունը կատարվելու է վարձավճարի հիմունքներո՞վ, թե՞ Խիմկին պատրաստ է գնել նրա տրանսֆերը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մրցաշարերից մեկը նույնպես կկայանա Ջերմուկում, 2010 թ.: Շախմատի միջազգային կազմակերպության և Հայաստանի ֆեդերացիայի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ, Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, երկրորդ ներկայացուցիչը կունենա այդ հեղինակավոր մրցաշարում: Խոսքը գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի մասին է: Հիշեցնենք, որ Գրան Պրիին մասնակցում է նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը` որպես ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կողմից առաջադրված շախմատիստուհի: Ի դեպ, Լիլիթ Մկրտչյանն այս օրերին աշխատում է Ջերմուկում ընթացող տղամարդկանց Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարում` որպես մամուլի քարտուղար: Օգոստոսի 9-ը Լիլիթ Մկրտչյանի ծննդյան օրն է, բայց այս անգամ նա չէր կարող ընտանեկան մթնոլորտում նշել այդ տոնը: Բացը լրացվեց Ջերմուկում, և շնորհավորանքները պակաս ջերմ ու անկեղծ չէին Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական միևնույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին այսօր ստուգողական խաղում կմրցակցի Ուկրաինայի ազգային թիմի հետ: Հանդիպման նախօրեին թուրք մարզիչ Ֆաթիհ Թերիմը, ինչպես տեղեկացնում է dynamomania.com-ը, պատասխանել է լրագրողների հարցերին: - Ուկրաինայի հավաքականի հետ խաղը կարելի՞ է ընտրական փուլի հանդիպումներից առաջ գլխավոր քննություն համարել: - Իհարկե: Չէ՞ որ հաջորդ խաղերն արդեն անց ենք կացնելու ընտրական փուլի շրջանակներում, և դրանք մեզ համար վճռորոշ են լինելու: Այժմ խնդիրներ կան թիմում, քանի որ առաջատար մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Այդուհանդերձ, պատրաստվում ենք այսօրվա դրությամբ լավագույն կազմն ասպարեզ հանել, քանի որ մեր առջև առավելագույն խնդիր ենք դնում Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ մակեդոնացիների հետ խաղում իր թիմի համար շատ ծանր է լինելու: Ըստ մարզչի` իսպանացի բոլոր ֆուտբոլիստների համար էլ դժվար կլինի կենտրոնանալ մոտակա ժամանակներում, քանի որ վերջերս մահացել է նրանց գործընկերը` Էսպանյոլի 26-ամյա ավագ Դանիել Խարկեն: Ի դեպ, իսպանացիների անպարտելիության լեգենդը մոռացվեց այս ամառ տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Այժմ բոլորի հայացքներն ուղղված են Մակեդոնիայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական խաղը` հասկանալու համար, թե Իսպանիայի հավաքականն ինչպիսին է այժմ: Դել Բոսկեն ասում է, որ, ճիշտ է, բոլորի համար էլ դժվար է, բայց պետք է առաջ շարժվել Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ինչպես հայտնի է, վերջերս հրաժարվեց IBF-ի չեմպիոնի կոչումից` հրաժարվելով մենամարտել պարտադիր հավակնորդ Նոնգգայիի հետ: Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հայտարարել է, որ հայ մարզիկը Թոմաս Ռոխասի հետ իր հաջորդ մենամարտն անցկացնելու է դեկտեմբերին, ուստի կհասցնի վերականգնվել այն վնասվածքներից, որոնք ստացել է Ջոզեֆ Ագբեկոյի հետ վերջին մարտում: Ըստ Նասերի` հենց այդ վնասվածքներն են Դարչինյանին ստիպել հրաժարվել IBF-ի չեմպիոնի կոչումից, քանի որ 33-ամյա հայ բռնցքամարտիկը պարզապես ի վիճակի չէր լինի անցկացնել կոչման պաշտպանության համար նշանակված պարտադիր մենամարտը Նոնգգայիի հետ Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ՊՈՒՏԻՆՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ԱԲԽԱԶԻԱ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր այցելելու է Աբխազիա, տեղեկացնում է Кавказский узел կայքէջը` վկայակոչելով ՌԴ կառավարության իր հավաստի աղբյուրին: Ըստ աղբյուրի, վարչապետի այցի օրակարգում ...ՄԱՀԱՑԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԶՈՔԱՆՉԸ
17
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հայաննիս քաղաքում երեքշաբթի 88 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի քույրը` Յունիս Քենեդի Շրայվերը: Վերջինս հոսպիտալացվել էր ուրբաթ ծայրահեղ ծանր վիճակում, ...ԱՅՍՕՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Երևանում այսօր նշելու են Երիտասարդության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր: Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի ...ԿՈՍՏԱ-ՌԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է «ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ»
Կոստա-Ռիկայի նախագահ Օսկար Արիասը վարակվել է A/H1N1` բոլորին հայտնի խոզի գրիպով, հաղորդել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Չնայած հիվանդությանը, 68-ամյա նախագահը կվերսկսի ...ԿԱՐԿՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔՆԵՐԸ»
ԱԻՆ Փրկարար ծառայությանը Լոռու մարզից տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին Ագարակ, Աթան, Դսեղ, Յաղդան և Արևածագ համայնքներում տեղացած հորդառատ անձրևի, կարկտի և գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են մի ...ՄԱԿ-Ը ԵՎ ՕԲԱՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՄՅԱՆՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Մյանմարի դատարանի որոշումը, որի համաձայն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին շարունակելու է մնալ տնային կալանքի տակ ևս 18 ...ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԹԻՆԱՆ: ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԵՎ ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ
22
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնում Մեթյու Բրայզային փոխարինելու է Թինա Քեյդենաուն (Tina S. Kaidanow): Այդ մասին տեղեկատվություն տարածել են վրացական լրատվամիջոցները: ...3-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ԱԼԵՔՍԵԵՎԸ
Ինչպես և կանխատեսել էինք, Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 3-րդ տուրի Ալեքսեև-Ինարկիև պարտիայում հաջողությունն ուղեկցեց սպիտակներին: Ռուսաստանցի շախմատիստը վերջնամասում կարողացավ իրացնել ձիու ...ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երիտասարդության միջազգային օրվա առթիվ շնորհավորել է հայ երիտասարդներին: Պետության զարգացման և հասարակական առաջընթացի գրեթե բոլոր բնագավառներում ...ՌԴ ԱԳՆ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՎՐԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՉԻ ՏՎԵԼ
ՌԴ արտգործնախարարությունը մերժել է մուտքի արտոնագիր տալ Վրաստանի անկախ լրագրողների ասոցիացիայի նախագահ Զվիադ Պոչուխային, ով պատրաստվել է սեպտեմբերին մասնակցել Դոգոմիսում կայանալիք միջոցառմանը: Այն կազմակերպում ...ՄԻ ԶՈՒՅԳ ԱՉՔ, ՄԵԿ ՏԵՍԱԽՑԻԿ ԵՎ ԽՂՃՄՏԱՆՔ
Թուրքական Sabah օրաթերթի տեղեկացմամբ` Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը, ի հիշատակ Հրանտ Դինքի, կազմակերպում է խղճի ֆիլմեր հուշամրցաշար, որի խորագիրը Դինքի հետևյալ խոսքերն են. Ողջամտության և խղճմտանքի ...«ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ». ՓԱՌԱՏՈՆ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ
Օգոստոսի 28-ին Սևանում կմեկնարկի Երաժիշտները հանուն խաղաղության միջազգային երաժշտական առաջին փառատոնը: Կազմակերպիչը Ֆորշ ընդ ֆրենդս ընկերությունն է, հովանավորներն ու աջակիցները էկոնոմիկայի, տրանսպորտի ...ՄԱԿ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին: ...ՍԽԱԼՄԱՄԲ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի Արաքլը գավառում կատարած շրջագայության ժամանակ մի պատահարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet օրաթերթը: Մինչ Էրդողանը կպատրաստվեր ...ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 01. ՏՈԿՈՍ ԱՃ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.1 տոկոսով: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 207 729 ...ԲԵԼՈՌՈՒՍԻՑ ԲԵՐՎԱԾ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐՈՎ ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Քիչ առաջ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց պայմանագիր բելոռուսական պատվիրակության հետ, ըստ որի բելոռուսական մեքենաշինական ընկերություններից մեկը սարքավորումներ կտրամադրի Վանաձորում գործող Չինվան ...ՎԵՐՋԻՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ 90 ՈՒԺԳԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Աշխարհի ամենասեյսմավտանգ գոտիներից մեկը Թուրքիայում է: Cumhuriyet պարբերականը, վկայակոչելով Երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալները, տեղեկացնում է, որ 1900 թվականից մինչև օրս Թուրքիայում տեղի ...ՊԱՐԶԵՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարության որոշմամբ, գյուղացիական մթերքների արտահանման ընթացակարգերը պարզեցվել են: Որոշումն ընդունվել է գործադիրի նախավերջին նիստում: Այսօր մի քանի լրատվամիջոցների իրավական փաստաթղթի մասին պարզաբանումներ ...ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՔԵՅԴԵՆԱՈՒՆ ՇԱՏ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՓՈՐՁ Է ԲԵՐԵԼՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ. ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզայի փոխարեն Թինա Քեյդենաուին (Tina S. Kaidanow) նշանակելը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան ...ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ նախորդ տարվա օգոստոսյան դեպքերը կկրկնվեն, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Վրաստանի ներկայիս ղեկավարության մասով ոչինչ բացառել ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԿԶԲԱՂՎԻ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ
Ինչպես հայտնի է, ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային փոխարինելու է Թինա Քեյդենաուն: Բրայզան, որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս առաջադրվելու ...ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեին` Երևանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ հասարակայնության ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒԺԵՂ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ ՄՈԼԵԳՆՈՒՄ
Այս պահին Թուրքիայում դարձյալ ուժեղ անտառային հրդեհներ են բռնկվել: Sabah-ի հաղորդմամբ, այս անգամ կրակի երախում հայտնվել են Էջեբաթ և Գելիբոլու շրջանների միջև ընկած ծառախիտ տարածքները: Հրդեհաշիջման նպատակով ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱԴՐԻՉ ԵՆ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Հայաստանում Մեթյու Բրայզայի արած հայտարարությունները համարեց սադրիչ, որոնց նպատակն էր իմանալ հայ հասարակության արձագանքը` յոթ շրջանների հանձման ...ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆ-ԷՋՄԻԱԾԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երևան-Էջմիածին ճանապարհին` Զվարթնոց գյուղի հատվածում, անհայտ անձը, դեռևս չպարզված մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած անհայտ հրազենից կրակել է 1985-ին ծնված Արթուր Մ.-ին պատկանող ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ՓԱԽԵԼ Է ԵՐԿՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Ադրբեջանի պահուստային զինված ուժերի փոխգնդապետ Արիֆ Ռահիմովը դիմել է միջազգային կառույցներ` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքները: Փոխգնդապետը դիմել է ՄԱԿ-ի ներկայացուցչությանը` խնդրելով իրեն քաղաքական ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԶԳՈՒՇԱՑԵ'Ք ՍՆԿԵՐԻՑ
Օգոստոսի 11-ին և 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ սնկային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Հագվի գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գայանե Կ.-ն, 1976 թ. ծնված Հովհաննես ...ՄԱՐԶԱՅԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է մարզային և քաղաքային թերթերի խմբագիրների հետ: Վարչապետը ողջունել է հանդիպումը կազմակերպելու Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությունը: Կառավարության ...REANIMANIA-Ն 150 ՖԻԼՄ Է ՍՏԱՑԵԼ
ReAnimania առաջին երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է ավելի քան 150 ֆիլմ` 24 երկրներից` Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Պորտուգալիա, Հունգարիա, Իսպանիա, Նորվեգիա, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԹԻՆԱ ՔԵՅԴԵՆԱՈՒԻ` ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատում այն տեղեկությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային այդ նույն պաշտոնում փոխարինելու է Թինա Քեյդենաուն: Այդ մասին Panorama.am-ին ասաց ԱՄՆ դեսպանատան ...ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը խնդիր է դրել ավելացնել սպորտով զբաղվողների թիվը: Այդ նպատակի իրագործման համար ժամանակ է սահմանվել մինչև 2020 թ.: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ ժամանակահատվածում ...175 ՏԵՂ` ԼՂՀ-Ի ՆՈՐԱՍՏԵՂԾ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ. ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ն Է
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջնորդությունը և նպատակ ունենալով նպաստել Արցախի գյուղատնտեսության ու կրթական համակարգի զարգացմանը` ՀՀ կրթության և գիտության ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: ՊՆ մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանի տեղեկացմամբ, նախարարը կենտրոն է մեկնել խաղաղապահ ...ԹԱԼԻՆԻ ՈՒ ԱՐՄԱՎԻՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերը Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի հրատապ վերակառուցման վարկային ծրագրի շրջանակներում գալիք 2 տարվա ընթացքում վերակառուցվելու են: Շինարարությունն իրականացնելու ...«ՋԵՐՄՈՒԿ-2009». ԼԵԿՈՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԿԱՐՅԱԿԻՆԻՆ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 4-րդ տուրում առաջատարներից մեկը` Պետեր Լեկոն, հաղթեց վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած, բայց ընթացիկ մրցաշարին Ուկրաինայի դրոշի տակ մասնակցող Սերգեյ ...ԼևՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց` սպիտակներով առավելության հասնելով ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ: Հայ գրոսմայստերը 4 հնարավորից վաստակել է 3 ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում ստուգողական խաղում մրցակցեց Մոլդովայի գլխավոր թիմի հետ և պարտություն կրեց 1:4 հաշվով: Հանդիպման մանրամասներին, ինչպես նաև հետխաղային ...ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ի վերջո, ոչ-քի արձանագրեց Ռուստամ Կասիմժանովի հետ պարտիայում, չնայած, թվում էր, հաղթելու հնարավորություններ ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Իտալական Միլանը հրաժարվել է ծնկի վնասվածքից վերականգնվող պաշտպան Կալաձեին վաճառել գերմանական Բավարիային: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: Գերմանացիները 4 մլն ֆունտ ստեռլինգ էին առաջարկում վրացի ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՁ ՍՊԱՆԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԹԻՆԱՆ: ՆԱ ԱՇԽԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԵՎ ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ՄԱՀԱՑԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԶՈՔԱՆՉԸ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԽԱՂԱՂ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
«ՅԱՊՈՆՉԻԿ»-Ի ՄՈՏ ՈՐՈՎԱՅՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ: ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ՎԻՐԱՀԱՏԵԼ ՆՐԱՆ
Ռ. ԲԱԲԱՅԱՆ. ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՂՔԱՏԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

- 1473 Տեղի է ունենում Դերջանի ճակատամարտը:
- 1897 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության անձնվեր գործիչներից Հակոբ Ղարագյոզյանը (Զավեն):
- 1914 Նիկոլայ II-ի հրամանով պատերազմական դրություն հայտարարվեց Կովկասի բոլոր շրջաններում:
- 1951 Երևանում մահացավ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Շահազիզը: (Ծնվ. 1856թ.-ին):
- 1961 Ընդունվեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը՝ «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շուռ տալու միջոցառումների մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

