
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 2-րդ տուրի վերջին երկու պարտիաները, հուրախություն հայ շախմատասերների, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Առաջին տուրում հաղթանակ տոնած Պետեր Լեկոն, չնայած լավ դիրք էր ստացել, չկարողացավ իրացնել իր առավելությունը և հաղթել Պավել Էլյանովին: Նույնը տեղի ունեցավ Ինարկիև-Իվանչուկ պարտիայում, որտեղ նույնպես սպիտակների հնարավորությունները բարձր էին գնահատվում: Օգտվելով այդ առիթից` Լևոն Արոնյանը 2-րդ տուրում տոնած հաղթանակից հետո միավորներով հավասարվեց առաջատարներին: Այժմ Իվան Չեպարինովը, Լևոն Արոնյանն ու Պետեր Լեկոն 1,5 միավորով բաժանում են 1-3-րդ հորիզոնականները: Վասիլի Իվանչուկը, Ռուստան Կասիմժանովը, Բորիս Գելֆանդը, Պավել Էլյանովը, Սերգեյ Կարյակինը, Էթյեն Բակրոն, Դմիտրի Յակովենկոն և Վլադիմիր Հակոբյանը վաստակել են մեկական միավոր: Մրցաշարային աղյուսակը կեսական միավորով եզրափակում են Էռնեստո Ինարկիևը, Եվգենի Ալեքսեևը և Գատա Կամսկին Ռուսաստանյան Պրեմիեր լիգայում հանդես եկող Կրասնոդարի Կուբանի գլխավոր մարզչի պաշտոնում Սերգեյ Օվչիննիկովին փոխարինել է Պողոս Գալստյանը, ով ժամանակին, ի դեպ, ընդգրկված էր այդ թիմի մարզչական շտաբում: 48-ամյա հայ մարզիչը, ով տեղափոխվել էր հայտնի ֆուտբոլիստ և ֆուտբոլային գործիչ Նազար Պետրոսյանին պատկանող Նիկա ակումբ, Կուբանի հետ պաշտոնապես իր հարաբերությունները կձևակերպի այսօր: Առայժմ տեղեկություններ չկան, թե կրասնոդարյան ակումբի ղեկավարությունը ժամկետային ինչպիսի պայմաններ է առաջարկում Պողոս Գալստյանին: Ինչպես հաղորդում է yuga.ru-ն, նախկին մարզիչ Օվչիննիկովն աշխատանքից հեռացվել է անբավարար արդյունքների և թիմի խաղում առաջընթացի բացակայության համար` մերձմոսկովյան Սատուրնից 0:2 հաշվով կրած պարտությունից անմիջապես հետո Չիլիի առաջնության 5-րդ տուրում Էվերտոնը կրկին հաղթանակ տոնեց և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Էվերտոնն այս անգամ առավելության հասավ Ատլետիկո Նուբլենսեի նկատմամբ` 1:0 հաշվով, և այդ միակ գոլը խփել է հայազգի հարձակվող Մաուրո Գուևգոզյան Կրեսպոն: Այս մասին տեղեկացնում է football.ua-ն: Ի դեպ, Մարիոն ժամանակին հանդես է եկել Փյունիկում և հայաստանյան թիմի կազմում նույնիսկ հասցրել է մասնակցել է 2007-2008 թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում Դոնեցկի Շախտյորի հետ Երևանում կայացած հանդիպմանը հանդիպմանը: Պատասխան խաղում նա ասպարեզ չի մտել վնասվածքի պատճառով: Երևանի Արարատ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանն այսօր դարձավ 62 տարեկան: Հայ հռչակավոր ֆուտբոլիստը ծնվել է 1947 թ. օգոստոսի 11-ին: 1973 թ. Երևանի Արարատի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: 1976 թ. ԽՍՀՄ գարնանային առաջնության լավագույն ռմբարկուն է, մյունխենյան Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր: Ընդգրկված է 20-րդ դարի Հայաստանի խորհրդանշական հավաքականում Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորխե Արսեն երկրորդ թեթևքաշային կարգում IBF-ի չեմպիոնի թափուր տեղի համար կարող է մրցակցել հարավաֆրիկացի Սիմֆիվե Նոնգգայիի հետ: Հիշեցնենք, որ այդ վարկածով նախորդ չեմպիոնը հայ մարզիկ Վիկ Դարչինյանն էր, սակայն վերջինս որոշեց հրաժարվել Նոնգգայիի հետ պաշտպանության պարտադիր մենամարտից և տրամադրվել այլ քաշային կարգում ելույթների վրա` միաժամանակ պահպանելով երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի և WBC-ի վարկածներով չեմպիոնի կոչումները: IBF-ի վարկածով չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ դառնալու համար Սիմֆիվեն մենամարտեց ու հաղթեց Խորխեի եղբորը` Ֆրանցիսկո Արսեին Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին բացատրել է, թե ինչու Շվեյցարիայի ընտրանու հետ օգոստոսի 12-ին տեղի ունենալիք ընկերական խաղին նախապատրաստվելու համար չի հրավիրել Ֆրանչեսկո Տոտտիին: Այս մասին տեղեկացնում է Channel4-ը: Մասնավորապես` նա որոշել է չօգտվել նաև Անտոնիո Կասանոյի, Մարիո Բալոտելլիի, Ալեսանդրո դել Պիերոյի ծառայություններից: Այն, որ չեմ հրավիրել Կասանոյին, Բալոտելլիին ու դել Պիերոյին, ամենևին չի նշանակում, որ հավաքականի դռները նրանց դեմ ընդմիշտ են փակվել: Պարզապես վերջին ժամանակներս այդ ֆուտբոլիստների խաղը տպավորիչ չէ: Նույնը չեմ կարող ասել Ֆրանչեսկո Տոտտիի մասին: Նա պարզորոշ հասկացրել է, որ չի ուզում վերադառնալ ազգային հավաքական: Հարգանքով եմ վերաբերվում այդ ֆուտբոլիստին, բայց նա իր ընտրությունն արդեն կատարել է,- հայտարարել է մարզիչը: Նախկինում Տոտտին քանիցս նշել է, որ կարող է վերանայել իր որոշումը, եթե Լիպպին խնդրի վերադառնալ ՖԻԴԵ-ի պատվիրակության կազմում Ջերմուկ է ժամանել նաև առևտրային գծով այդ կազմակերպության փոխնախագահ, Մալթայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջեֆրի Բորգը` հետևելու այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող Գրան Պրի մրցաշարին, ուսումնասիրելու նաև, թե մեր երկրում ինչպիսի արձագանք է այն գտնում, և խաղը Հայաստանում լուրջ բիզնեսի վերածելու ինչպիսի՞ հնարավորություններ կան: Սա բնական մոտեցում է, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը շախմատային գերտերություն է, և մեր ազգային հավաքականն երկու անգամ անընդմեջ չեմպիոն է հռչակվել Թուրինում և Դրեզդենում կայացած Օլիմպիական խաղերում: Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նա պատասխանում է այս և հարակից մի շարք այլ հարցերի: Aysor.- Նախ ողջունում ենք Ձեզ Հայաստանում: Ինչպիսի՞ն տեսաք մեր երկիրը, ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկում: Բորգ.- Ասեմ, որ սա իմ չորրորդ այցելությունն է Հայաստան: Այստեղ ինձ հրաշալի եմ զգում: Հայաստանը շախմատային հրաշալի մի երկիր է, ժողովուրդն էլ` դրախտային: Ինչո՞ւ ընտրեցինք Ջերմուկը: Որովհետև դա այն վայրն է, որտեղ հայկական տուրիզմը կարող է զարգանալ: Ինչ վերաբերում է Ջերմուկի բնության գեղեցկությանը, ապա այստեղ խոսք չի կարող լինել, որովհետև այն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Սնունդը հրաշալի է, մարդիկ հյուրասեր են: Այնպես որ, բոլոր բաղկացուցիչ մասերն առկա են, որպեսզի մրցաշարը հրաշալի անցնի: Ենթակառուցվածքների վիճակը, իհարկե, կատարյալ չէ, բայց, այդուհանդերձ, մրցաշարի կազմակերպումն այստեղ մեզ համար նույնպես շատ կարևոր է: Հայկական շախմատը պետական աջակցություն է վայելում, ինչը կարևոր է երկրում մարզաձևի զարգացման համար: Արդյունքն ակնհայտ է: Երկու անգամ անընդմեջ Օլիմպիական չեմպիոն դառնալը, հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ: Aysor.- Հայաստանի ճանապարհին ինչի՞ մասին էիք ավելի շատ մտածում: Բորգ.- Համակարգչային ցանցի, ինտերնետի մասին. չէ՞ որ անհրաժեշտ է Ջերմուկից կապ ապահովել ողջ աշխարհի հետ: Մեր կողմից ամեն ինչ արվել է, տեխնիկական պայմաններն ապահովված են: Մնում է, որ տեղեկատվության տարածմամբ զբաղվողները բարձր մակարդակով կատարեն իրենց աշխատանքը: Ինչ մնում է մնացած հաճույքներին, ապա այստեղ ամեն ինչ կա` լողավազան, մերսման վայրեր և այլն: Շախմատիստների համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են: Կազմակերպիչներն էլ հյուրասեր են ու պատրաստակամ` օգնելու գրոսմայստերներին ցանկացած հարցում: Aysor.- Վերադառնանք շախմատին: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այս մրցաշարից: Բորգ.- Կարծում եմ` այն առաջին հերթին խթան կդառնա, որպեսզի նման կարգի խոշոր այլ շախմատային միջոցառումներ կազմակերպվեն Հայաստանում: Սա նաև լավ պլատֆորմ է Լևոն Արոնյանի համար: Եթե այստեղ լավ հանդես գա, կդառնա Գրան Պրիի հաղթող և իրավունք կստանա մասնակցել հավակնորդների մրցաշարին: Ի դեպ, հայ շախմատիստները` Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ինչ-որ առումով շահեկան վիճակում են, քանի որ նրանք հանդես են գալիս իրենց համար հարազատ միջավայրում Aysor.- Պետք է նկատի ունենանք նաև, որ հայ երկրպագուն շատ տաքարյուն է երկրպագում իր կուռքերին Բորգ- Դրանում ինքս էլ եմ համոզվել: Շատերն էին մոտենում ու հարցնում` արդյոք ես շախմատի՞ստ եմ: Մարդիկ սիրում են այս խաղը և նաև սիրում են խաղալ: Համոզված եմ, որ լավ հանդիսատես կունենանք ողջ մրցաշարի ընթացքում, մեծաթիվ երկրպագուներ կհավաքվեն այստեղ: Aysor.- Շատ շախմատիստներ ժամանակին հանդես եկան հայտարարությամբ, որ Գրան Պրիի ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվող մրցաշարերի կանոններում փոփոխություններ մտցելը նպատակահարմար չէ, ոմանք, այդ թվում` Մագնուս Կառլսենը, նույնիսկ ըմբոստացան և չմասնակցեցին մրցաշարին: ՖԻԴԵ-ն ի՞նչ հնարավորություններ է տեսնում` պառակտումը կանխելու և համաշխարհային շախմատային ընթանիքի միասնականությունն ապահովելու համար: Բորգ.- Պետք է ասեմ, որ տղամարդկանց շախմատը շատ է տարբերվում կանանց շախմատից: Կանայք բոլոր մրցաշարերին էլ մասնակցում են և հեշտ են ենթարկվում փոփոխություններին, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրը կանանց շախմատի պրոպագանդումն է: Իսկ տղամարդկանց շախմատում իրավիճակն այլ է. այստեղ մենք ունենք օրացույց, որը շատ սեղմ է: Մրցաշարերը երկարատև են, մրցումներն իրար են հաջորդում: Սա շատ լավ հանգամանք է հատկապես պրոֆեսիոնալ շախմատիստների համար, քանի որ նրանք մեծ գումարներ են վաստակում: Պրոֆեսիոնալ աշխարհում, ի դեպ, այնքան էլ հեշտ չէ փող աշխատել շախմատի միջոցով, որովհետև գումարի մեծությունը կախված է արդյունքներից: Եվ դրա համար էլ նրանք փնտրում են այնպիսի մրցաշարեր, որտեղ առավել լուրջ ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորություններ կան: Օրինակ` Վեսելին Տոպալովն արդեն հրաժարվում է Բիլբաոյի մրցաշարից, որովհետև տնտեսական ճգնաժամի պատճառով որոշակի ֆինանսական խնդիրներ են առաջացել, ինչի արդյունքում մրցանակային հիմնադրամը կնվազեցվի: Նա կարծում է, որ ֆինանսական առումով այդ մրցաշարն այժմ այնքան էլ հետաքրքիր չէ Սանկտ Պետերբուրգի Զենիթի գլխավոր մարզչի թափուր մնացած պաշտոնի հիմնական հավակնորդ Ռոբերտո Մանչինին այժմ հանգստանում է Մալդիվներում, ինչը, սակայն, նրան ամենևին էլ չի խանգարում` բանակցություններ վարելու ռուսաստանյան ակումբի ղեկավարության հետ: Ներկա պահին մասնագետն զբաղված է Ինտերի հետ պայմանագրի խնդրով, սակայն Զենիթի հետաքրքրությունը կարող է արագացնել իտալական ակումբի հետ պայմանագրի խզման գործընթացը: Ինտերի հետ Մանչինիի պայմանագրի ժամկետը լրանում է 3 տարի հետո, և մարզիչը շարունակում է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ ստանալ Անգլիական Չելսիի հարձակվող Դիդյե Դրոգբան պատմել է այն զգացումների մասին, որոնք ապրում է, երբ Չելսիի մարզաշապիկով խաղադաշտ է մտնում: Ինձ համար ամենակարևորը խաղադաշտում գտնվելուց հաճույք ստանալն է: Ֆրանսիայում շատ ընկերներ ունեմ, ովքեր թիմ, պայմանագիր չունեն: Ուստի շատ լավ եմ հասկանում, թե որքան է բախտս բերել, որ այստեղ եմ: Ուզում եմ հաճույք ստանալ այդ փաստից: Ինձ շատ լավ եմ զգում և ցանկանում եմ խաղալ: Եվ իսկապես երջանիկ եմ, երբ թիմակիցներիս հետ միասին հայտնվում եմ խոտածածկի վրա: Մարդկանց ուզում եմ նաև հիանալի մրցաշրջան պարգևել,- Դրոգբայի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 1-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում ստուգողական խաղում կմրցակցի Մոլդովայի ընտրանու հետ: Aysor.am-ն արդեն հայտնել է, որ հյուրերի հիմնական կազմի երկու ֆուտբոլիստներ տարբեր պատՃառներով չեն ժամանի Երևան: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը բաց կթողնի նաև ուկրաինական Օբոլոնի կիսապաշտպան Վիկտոր Կոմլենոկը, ով վնասվածք է ստացել Ուկրաինայի առաջնության վերջին խաղում և չի կարող մասնակցել երևանյան ընկերական խաղին: Ինչպես տեղեկացնում է Տերրիկոնը, Մոլդովայի ազգային թիմը Մոսկվայից Երևան է ժամանել 16 ֆուտբոլիստներով: Այսօր երեկոյան Հայաստանում կլինեն նաև չեխական Բոհեմիանսի կիսապաշտպան Վիտալի Անդրոնիկը և շվեդական Համմարբյուի պաշտպան Իգոր Արմաշը
ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
Լեհ կաթոլիկները որոշել են պայքարել, որպեսզի հայտնի երգչուհի Մադոննայի համերգը չկայանա կամ ձախողվի: Բանն այն է, որ համերգի օրը համընկել է կաթոլիկական տոնակատարության հետ: Կաթոլիկները փորձելու են պետական ...ՄԻՆՉԵՎ 2011 Թ. ՇՈՒՐՋ ՀԻՍՈՒՆ ԴՊՐՈՑ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, ...ԱՐՔԱՅԱԶՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդի թոռը` արքայազն Ուիլյամը իր ընտրյալ Քեյթ Միդլտոնի հետ չի կարող ամուսնանալ մեծ զբաղվածության պատճառով: Ուիլյամի օրակարգում, ինչպես տեղեկացրել է բրիտանական մամուլը, ...ԿՐԱԿՈՑՆԵՐ «ՋԻԱՆԻ»-ՈՒՄ. ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Անցած ուրբաթ` ժամը 02.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է հնչել, որ Ջիանի ռեստորանային համալիրում վիճաբանության և կրակոցների ձայներ են լսվում: Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ ...ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ՉԿԱՆ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 580.000 ԴՐԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 ...ԿՈՒԲԱՑԻՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՄՆԱՆ ԱՌԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹԻ
2
Կուբայի բնակիչները, որոնք հիսուն տարի տնտեսական ճգնաժամ են ապրել և սովոր են պայքարել դժվարությունների դեմ, առաջիկայում հնարավոր է մնան առանց զուգարանի թղթի: Այդ մասին հայտարարել է Cimex պետական ընկերության ...ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Այսօր առավոտյան Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, տուժել է 64-70 մարդ: Նրանցից շատերը վնասվածքներ են ստացել ընկնող առարկաներից: ...ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՇԵՆՔՈՒՄ
Նախօրեին` ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում` Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում: ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ դեպքի ...ԵՂԱՆԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՆԱՍՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼ
Լոռու մարզից հայտնել են, որ օգոստոսի 7-ի երեկոյան Կուրթան գյուղում տեղացած անձրևի, կարկտի և քամու հետևանքով վնասվել են համայնքին պատկանող 300 հա աշնանացան ցորենի, 110 հա կարտոֆիլի, 80 հա խոտհարքի ու 120 ...ԿՐԿԻՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ
Մարդատար ինքնաթիռը` 13 ուղևորով անհետացել է Պապուա-Նոր Գվինիա կղզի պետությունում: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ավստրալիայի արտգործնախարարությանը: Այժմ որոնողական աշխատանքներ ...ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՉԻ ԼԻՆԻ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բաց ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյին, որտեղ Կիևի քաղաքական կուրսը անվանել է հակառուսական և անհայտ ժամանակով հետաձգել Ուկրաինայում վերջերս նշանակված դեսպան ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
...ԿՈՉ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ
1
Կոչ եմ անում հանրային խորհրդին իրենց սկզբունքայնությունը պահպանել և շարունակել այդ ազգանվեր գործը, -այսօրվա ասուլիսում հայտարարեց Քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ «ՀԱՎԱՆԱԲԱՐ ԻՆՉ-ՈՐ ՀԶՈՐ ՄԵԿԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՂՂԱԿԻ ՆՐԱՆԻՑ ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ»
Տխուր է, բայց փաստ` Հայաստանում դեռ քաղբանտարկյալներ կան, - համաներումից հետո հրավիրված առաջին ասուլիսում հայտարարեց Քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան ...ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ Է ԼԻՆԵԼՈՒ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, ՏՈՄՍԵՐԸ` ՍՊԱՌՎԱԾ
Վաղը Երևանում` իսկ ավելի հստակ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 20:00-ին ընդամենը մեկ համերգով հանդես կգան աշխարհահռչակ վիրտուոզ կիթառահար Սթենլի Ջորդանը ...ԱՆԿԱՐԱՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ
Թուրք փորձագետներն աստիճանաբար սկսում են վերլուծել և իրենց դիտարկումները ներկայացնել Պուտինի և Էրդողանի` օրերս ստորագրած միջպետական համաձայնագրերի առնչությամբ: Milliyet օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը ...ԲՐԱՅԶԱՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Թուրքական Cumhuriyet օրաթերթի կայքէջը, հղում անելով ANKA լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի օգնական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, ...ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ
Այս տարի մինչև ուսումնական տարվա սկսվելը դպրոցներում երեխաները արտահերթ բուժզննման են ենթարկվելու` А/H1N1 վիրուսի տարածման հետ կապված: Եվ եթե նախկինում դպրոցականներին կազմակերպված ձևով ուղղորդում էին ...ՈՒՐԲԱԹ ՕՐԸ ԱԺ-ՈՒՄ ՀԱՄԵՐԳ Է ԼԻՆԵԼՈՒ
Օգոստոսի 14-ին Ազգային ժողովի զբոսայգում կրկին կբացվեն դարպասները: Ազգային ժողովի բաց դռներ ծրագրի շրջանակում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և Armenian Navy Band-ի համերգը: ԱԺ հասարակայնության հետ կապերի ...ՌՈՒՍ ԶԻՆՈՐՆԵՐԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԱԾԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Օգոստոսի 6-ին, ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի էր ենթարկել զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ` 1987 թ. ծնված Դենիս Կ.-ին, 1986 թ. ծնված Ռոման Մ.-ին, 1988 թ. ծնված ...ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է. ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին: Վերջինս վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը և ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՉԷՐ ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԻ
Ջերմուկում ընթացող Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի երրորդ տուրում կենտրոնականը Չեպարինով-Արոնյան մրցամարտն էր: Երկու շախմատիստներն էլ 1,5-ական միավոր ունեին իրենց ակտիվում և գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: ...ՀՈՒԼԻՍԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՎ ԻՐԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ 90.4% - ՈՎ
Համաձայն ՀԿԵ ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների, 2009 թ. հուլիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 277 600 տոննայից փոխադրվել ...ADC-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. «ՆՎԱՃԵԼՈՎ ԵՐԱԶԱՆՔԻ ԼԵՌԸ»
Արմենիան Դեյթաքոմ Քամփնին, (ADC)՝ բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատարը Հայաստանում, հովանավորեց Մեդիամաքս լրատվական գործակալությանը՝ վաղուց ծրագրավորած նախաձեռնությունն իրականություն դարձնելու ...«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՃՆՇԵՆ, ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ԿԳՆԱ ԹՈՒՐՔԻԱ»` ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Ես կարծում եմ, որ աշնանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվի, -այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` նկատելով, թե ...ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԵԼԱՑՎԵԼ Է
Մյանմարում այսօր դատարանն ավելացրել է երկրի ընդդիմության առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սան Սու Չժիի տնային կալանքի ժամկետը` 18 ամսով: Սան Սու Չժին մեղավոր է ճանաչվել տնային կալանքի պայմանները խախտելու ...ԼՐԱԳՐՈՂ Է ՍՊԱՆՎԵԼ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում սպանվել է Իստինա թերթի լրագրող Մալիք Ահմեդիլովը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, տեղի իրավապահները հայտարարել են, որ լրագրողի մարմինը` որովյանի շրջանում ստացած հրազենային ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ» ԾՐԱԳԻՐԸ
Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության Պատմական և մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ ...ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 301 ՄԱՐԴ
Քրեակատարողական հիմնարկներից օգոստոսի 11-ի դրությամբ ԱԺ Համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա ազատ է արձակվել 301 մարդ: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժին տրամադրել ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՎԱՐՑԵՆԵԳՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
1Կալիֆոռնիայի սենատի ժամանակավոր ղեկավար Դարել Սթեյնբերգը դատական հայց է ներկայացրել նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերի դեմ` մեղադրելով նրան իր լիազորությունների չարաշահման մեջ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ...ԿԲ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԻՋԵՑՎԵԼ Է
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.25%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, հուլիսին` հունիսի նկատմամբ, ...ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԳԼՈՒԽ Է ԳՈՎԵԼ: ՆՐԱ ԵՐԲԵՄՆԻ ՍԻՐՈՒՀԻՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ ԵՎ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ անցկացրած գիշերվա նոր մանրամասներ է բացահայտել մարմնավաճառուհի Պատրիցիա ԴԱդարիոն: Պատրիցիայի խոսքերով, Բեռլուսկոնին գիշերվա ընթացքում գլուխ է գովել, թե իր շնորհիվ ...ՍԵՄԻՆԱՐ` «ԲԱՑ ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2009 թ. հունիսի 22-ից 25-ը Վրաստանի Չակվի քաղաքում կազմակերպված հրահանգիչների սեմինարներով մեկնարկել է Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ ծրագիրը: Ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ աչքի են ընկել ՀՖՖ մասսայական ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ և ԱՌԱՋԻՆ ԽՄԲԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԵՐՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ելնելով եղանակային ...ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵՑ ՊԱՐՏԻԱՆ
ՖԻԴԵ-ի հովանու ներքո Ջերմուկում կազմակերպված շախմատային Գրան Պրի մրցաշարի 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սևերով ոչ-ոքի արձանագրեց Գատա Կամսկու հետ մրցավեճում: Այս պարտիայում նույնպես երկար ժամանակ չպահանջվեց, ...ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՇՔԵՐԹ. ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ԱԼԵՔՍԵևՆ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի երրորդ տուրում այս պահի դրությամբ ոչ մի արդյունավետ ելք չի գրանցվել: Վեց հանդիպում արդեն ավարտվել է, շարունակվում է միայն Ալեքսեև-Ինարկիև պարտիան: Իր ակտիվում ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի 2-րդ տուրի վերջին երկու պարտիաները, հուրախություն հայ շախմատասերների, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Առաջին տուրում հաղթանակ տոնած Պետեր Լեկոն, չնայած ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՁ ՍՊԱՆԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԽԱՂԱՂ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
«ՅԱՊՈՆՉԻԿ»-Ի ՄՈՏ ՈՐՈՎԱՅՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ: ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ՎԻՐԱՀԱՏԵԼ ՆՐԱՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
- 0 Նավասարդը հայոց հին տոմարի առաջին ամիսն է, կազմված է նավ (նոր) և սարդ (տարի) բառերից: Նավասարդ (օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 9-իը): Հին հայերի համար այս ամսվա 1-ը (օգոստոս 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին: (Վախճ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

