
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հանրաճանաչ պրոմոուտեր Գերի Շոուն, ով աշխատում է ինչպես պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այնպես էլ խառը մենամարտեր մարզաձևում, ենթադրում է, որ MMA-ն առայժմ չի կարող համեմատվել բռնցքամարտի հետ, եթե խոսքը գերաստղերի մենամարտերի մասին է, այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են Մեննի Պակյաոն և Ռիկկի Հատտոնը: Բռնցքամարտի երեկոների ընթացքում դահլիճ են ժամանում բազմաթիվ միլիոնատերեր և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, և նույնիսկ Դենզել Վաշինգտոնին չի հաջողվում ավելի լավ տեղ զբաղեցնել, քան 15-րդ շարքն է: Սակայն ուրիշ օրերին իրավիճակը միանգամայն այլ է, և խառը մենամարտերի միջին երեկոները ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում երկրպագուների շրջանում, քան նույն կարգի բռնցքամարտի երեկոները: Las Vegas Review Journal-ին տված հարցազրույցում Գերի Շոուն արտահայտել է իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ: Սկսենք նրանից, որ խառը մենամարտերում պարտությունը ոչինչ չի նշանակում, իսկ բռնցքամարտում դա ողբերգություն է,- նշել է Շոուն:- Երբ խոսքը բռնցքամարտիկի մասին է, մարդիկ միշտ հարցնում են, թե արդյոք սպասվող մենամարտը նրա կարիերայի համար ճակատագրական չի՞ դառնա: MMA-ում նման հարց երբեք չի առաջանում: Այն ոչ մեկին չի հուզում, և մարդիկ պարզապես ցանկանում են լավ մենամարտեր դիտել: Ես ինչպես բռնցքամարտիկին կարող եմ հանրաճանաչ դարձնել, եթե երկրպագուները նրան հաջորդ անգամ հեռուստատեսությամբ կտեսնեն միայն մեկ տարի հետո, նույնիսկ հնարավոր է, որ այլևս երբեք չտեսնեն, քանի որ պարտվել է: Պրոմոուտերը հայտարարել է նաև, որ բռնցքամարտի շոուների կազմակերպիչները UFC-ից պետք թէ սովորեն, թե ինչպես է պետք մրցաշար կազմակերպել, որպեսզի այն առավել դիտարժան դառնա Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը բանակցություններ է վարում WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոյասի հետ: Այս մասին մենեջեր Էլիաս Նասերը հայտնել է Sydney Morning Herald-ի թղթակցին: Նախատեսվում է մենամարտն անցկացնել դեկտեմբերին, սակայն ճշգրիտ ժամկետի հարցում դեռ որոշակիություն չի մտցվել Ավելի ուշ, ըստ Fightnews.com-ի, կողմերը համաձայնության են հանգել: Որոշվել է մենամարտը կազմակերպել 2009 թ. դեկտեմբերին: Հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ: Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում Լոնդոնի Չելսին 11 մետրանոցների հարվածաշարում պարտության մատնեց իր ամենասկզբունքային մրցակիցներից մեկին` Մանչեսթեր Յունայթեդին և տիրացավ պատվավոր ավարին: Հանդիպման հիմնական և փոխհատուցված ժամանակում կողմերը բավարարվեցին 2:2 արդյունքով: 11 մետրանոցների հարվածաշարում կապույտներն ավելի ուժեղ էին: Ավելացնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը ծնկի թեթև վնասվածքի պատճառով ստիպված էր չմասնակցել խաղին Լևոն Արոնյանը համաձայնել է խաղալ Բիլբաոյի շախմատի մրցաշարում, որն անցկացվելու է սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակիցների թվում են Սերգեյ Կարյակինը, ով հաղթել է Վեյկ Ան Զեեում, Լինարեսյան մրցաշարի հաղթող Ալեքսանդր Գրիշչուկը, ինչպես նաև Ալեքսեյ Շիրովը, ով աչքի է ընկել Սոֆիայում: Նյանցզինում կայացած մրցաշարում հաղթած Վեսելին Տոպալովի փոխարեն կխաղա հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Ավելացնենք, որ պարտիաները տեղի են ունենալու ապակե պատի հետևում, և շախմատասերները հնարավորություն կունենան դրսից տեսնել շախմատային հսկաների խաղը: Հաղթանակի համար կտրվի 3 միավոր: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու է Տոպալովը հրաժարվել մասնակցել մրցաշարին, դեռ որևէ տեղեկատվություն չկա: Ջերմուկ-2009-ի մասնակից բուլղարացի Իվան Չեպարինովը նույնպես ոչինչ չգիտի, բայց ենթադրում է, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում զգալիորեն կրճատված մրցանակային հիմնադրամն է Տոպալովի հրաժարականի պատճառ դարձել Բուդապեշտում ավարտված ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր մարզիկները չկարողացան որևէ մեդալ նվաճել: Մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Ղազարյանը, հաղթելով ադրբեջանցի Մաիր Ջաֆարլիին, ապա նաև` Բուլղարիայի և Հնդկաստանի ներկայացուցիչներին, կարողացավ մտնել 1/2 եզրափակիչ, սակայն այս փուլում տանուլ տվեց բրազիլացի Մաշադուին: 3-րդ տեղի համար պայքարում Դավիթ Ղազարյանը պարտվեց վրացի մարզիկ Թուգուշին և արդյունքում հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: 73 կգ քաշային առաջնությունում Մհեր Թավաքալյանը մեկնարկային երկու փուլում հաղթանակներ տոնեց, բայց զիջեց հունգարացի մարզիկին: Քանի որ վերջինս մտավ եզրափակիչ, Մհերը իրավունք ստացավ պայքարել մրցանակային երրորդ տեղի համար: Առաջին գոտեմարտում նա պարտության մատնեց իտալացի դե Լուկային, բայց հետո պարտվեց Հունաստանի ներկայացուցչին Հունական Կավալա քաղաքում ավարտվել է շախմատային միջազգային բաց մրցաշարը, որում Հայաստանը ներկայացված էր չորս շախմատիստ-շախմատիստուհիներով: Հրանտ Մելքումյանը անցկացրած 9 պարտիայում վաստակեց 7 միավոր և բաժանեց 1-7-րդ հորիզոնականները: Զավեն Անդրիասյանը վաստակեց 6 միավոր և տեղ գրավեց 13-24-րդ տեղերում ընթացող շախմատիստների շարքում: Էլինա Դանիելյանի ու Նելլի Աղինյանի ցուցանիշներն ավելի համեստ են` համապատասխանաբար 5,5 և 4,5 միավոր: Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում ստուգողական խաղ է անցկացնելու Մոլդովայի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Դրանց արժեքը, ի տարբերություն պաշտոնական հանդիպումների տոմսերի գների, զգալիորեն ցածր է: Այսպես` արևմտյան տրիբունայում տեղ զբաղեցնելու համար ֆուտբոլասերը մեկ տոմսի համար պետք է վճարի 2000 դրամ: Արևելյան տրիբունայի մեկ տոմսն արժե 1000, իսկ հյուսիսային և հարավային տրիբունաներինը` 500 դրամ: Թուրքական Անկարայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չափազանց անհաջող հանդես եկան: Անկեղծ ասած` սպասելի էր, որ նրանք ավելի ցածր ցուցանիշներ կունենան, քան հունահռոմեական ոճի ըմբիշները, սակայն այսպիսի պատկեր ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում Մինչև 50 կգ քաշային կարգում Մաթևոս Սարոյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց թուրք Ահմետ Փեքերին: Օգտվելով այն հանգամանքից, որ թուրք մարզիկը եզրափակչում հանդես գալու իրավունք է նվաճել, Սարոյանը 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Ցավոք, այս փուլում նա պարտվեց մոլդովացի Բուրույանին և վերջնարդյունքում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մինչև 55 կգ քաշային կարգում Օհան Գիկինյանն առաջին իսկ փորձը տապալեց` զիջելով ամերիկացի Անտոնի Ռամոսին: 23 մասնակիցների թվում Օհանը հայտնվեց 15-րդ տեղում, ինչը բավական ցածր ցուցանիշ է Championat.ru կայքի անցկացրած հարցման արդյունքներով` պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում տեղի ունենալիք գերմրցաշարում, որին մասնակցելու են 6 մարզիկներ, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին կերկրպագի մարզասերների գերակշիռ մեծամասնությունը: Քվեարկության մասնակիցների 66 տոկոսը կամ 884 մարդ ցավում է Արթուր Աբրահամի համար: Նրա ու մյուս մասնակիցների միջև առկա հսկայական տարբերությունը նկատելու համար բավական է նշել միայն, որ երկրորդ տեղում ընթացող Միկել Կեսլերի օգտին քվեարկել է սոսկ 13 տոկոսը կամ 175 մարդ Զելենոգրադի Անգստրեմ մարզադաշտում միջազգային ընկերական հանդիպում է տեղի ունեցել այդ քաղաքի վետերանների և Արարատ-73 թիմերի միջև: Հյուրերի թիմը գլխավորում էր մոսկովյան սպարտակցիների փառաբանված երկյակը` 1956 թ. Մելբուռնի Օլիմպիադայի չեմպիոններ Նիկիտա Սիմոնյանն ու Անատոլի Իսաևը: Նրանց ղեկավարությամբ խաղադաշտ մտան այնպիսի հռչակավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են աշխարհի 1966 թ. առաջնության բրոնզե մրցանակակիր Էդուարդ Մարգարովը, ԽՍՀՄ 1975 թ. գավաթակիր Խորեն Հովհաննիսյանը, նույն մրցաշարի հաղթող, ինչպես նաև Սպարտակի կազմում ԽՍՀՄ չեմպիոն Ալեքսանդր Միրզոյանը, 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, երկրի կրկնակի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը և ուրիշներ Մոլդովայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին Հայաստանի ընտրանու հետ Երևանում օգոստոսի 12-ին կայանալիք ստուգողական հանդիպումից առաջ հայտարարել է, որ միայն Երևանում կկարողանա որոշել, թե որ ֆուտբոլիսներն են պատրաստ` մտնելու խաղադաշտ: Այս մասին տեղեկացնում է Կոմսոմոլսկայա պրավդան Մոլդովայում թերթը: - Ես հավաքական եմ հրավիրել 19 խաղացողների: Թե ով ինչ վիճակում կլինի, դեռ պարզ չէ,- նշել է Դոբրովոլսկին:- Թիմը Քիշնևից 10 հոգով կմեկնի Մոսկվա, որտեղ մեզ կմիանան ևս մի քանի ֆուտբոլիստներ:Իսկ մյուսները միանգամից կժամանեն Երևան: Այնպես որ, ստիպված եմ հենց Հայաստանի մայրաքաղաքում որոշել, թե ով է ասպարեզ մտնելու Այս լուրերն առավել մանրամասն` www.aysor.am կայքում:
ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ
1
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադի հետ: Այս մասին Fox և NBC հեռուստաընկերությւոններին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԳՐՈՀԵԼ ԵՆ
Իսրայելական օդանավերը երկուշաբթի գրոհել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանում գտնվող թունելների վրա: Իսրայելական զինվորականների խոսքով, հրթիռակոծությունն արվել է ի պատասխան պաղեստինյան կրակոցների, տեղեկացնում ...ՀԱՇՏԱՐԱՐԸ ՀՈՒԼԻՍԻՆ ՍՏԱՑԵԼ Է 23 ԲՈՂՈՔ
Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հուլիս ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ քսաներեք բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ, ԲՈԼՈՐԻՍ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ ԵՆ»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ` Ջերմուկ-2009 մրցաշարի բացման արարողության ժամանակ Հարգելի պարոն Իլյումժինով, Հարգելի շախմատիստներ, Հարգելի ...ՋԵՔՍՈՆԻ ԳԼԽՈՒՂԵԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Մայքլ Ջեքսոնի գլխուղեղը, որը հանվել էր բժշկական հետազոտություններ իրականացնելու համար` պարզելու մահվան պատճառը, վերադարձվել է իր ընտանիքին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Օգնե՞լ են ...«ԵՐԿԻՐ». ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԴՐԱՆՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը,-այս մասին հայտնում է Երկիր ...ՋՐԱԶՐԿՎԵԼ ԵՆ ՇԵՆԳԱՎԻԹՆ ՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՆ
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատյան պոմպակայանի վթարի պատճառով ս.թ օգոստոսի 10-ին ժամը 7 :00-ից ջրազրկվել են Շենգավիթ համայնքի Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, ...ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ
ԱՄՆ բժշկական հաստատություններում և հիվանդանոցներում այսօր սկսվում է A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումը: Կլինիկական փորձարկման համար, ինչպես փոխանցում է ՌԻԱ-նովոստի-ն, անհրաժեշտ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ, ՇՈՐԺԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ
Մշակույթի նախարարության աջակցությամբ Շորժայում կազմակերպվող երիտասարդ նկարիչների ամենամյա գիտաժողովը` ՀՀ նկարիչների միության նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին` յոթ օր տևողությամբ կանցկացվի Արցախում: Այս ...«ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ». ՆԱԽԱԳԾԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ «ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ»-Ը
Մշակույթի նախարարության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերին Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան Մշակութային մարզ ծրագրի շրջանակներում կիրականացնի բարեգործական ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՋՐԱՀԵՂՁ ԵՆ ԵՂԵԼ
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի Բերքաբեր ջրամբարում ջրահեղձ է եղել մի երիտասարդ: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական կենտրոնից, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, իսկ ՓԾ-ում ահազանգն ...ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՕՐԸ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐ Է ԸՆԿԵԼ ՓՈՍԸ
Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքին հարակից շինհրապարակում աշխատանքներ իրականացնելիս օգոստոսի 7-ին բարձրությունից փոսն է ընկել մի շինարար, որին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես ...ԿԻՐՍԱՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԱԶԻՍ Է ԵՎ ԿԵՆՏՐՈՆ»
Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում օգոստոսի 8-ին տեղի ունեցավ շախմատային Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այն կազմակերպվել էր քաղաքային լճին հարող տարածքում: Շախմատային ...ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՐԴԻԿ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ. ՆՐԱՆՑ ՏԵՂԱՎՈՐԵԼ ԵՆ ՎՐԱՆՆԵՐՈՒՄ
Օգոստոսի 8-ին` շաբաթ օրը Արագածոտնի մարզից ԱԻՆ փրկարար ծառայությանը հայտնել են, որ Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻՆ
Շաբաթ օրը մամուլն անդրադարձել էր դեպքի, երբ ընդդիմության ներկայացուցիչը վիրավորել է լրագրողի: Պարզեցինք, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ, երբ Հայ ազգային կոնգրեսը իր հերթական այցելությունն է կատարել Շիրակի ...ԱՆՁՐԵՎՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ
Վերջին օրերի ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում տեղացած հորդ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ են պատճառել: Ստեղծվել են մի քանի հանձնաժողովներ` վնասի չափը պարզելու համար: ԱԻՆ փրկարար ծառայության ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ
Շախմատի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարում, որը մեկնարկել է Ջերմուկում, տեղի են ունեցել առաջին տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն ուկրաինացի Իվանչուկն էր, ով վերջին շրջանում անհաջող ...ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Պետերբուրգյան Open Cinema բաց երկնքի տակ ընթացող կինոփառատոնն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն տեսնելու մեծանուն կինոգործչի ստեղծած բոլոր ...ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր ընկերության` Ամիրյան, Սարյան և Տիգրան Մեծ փողոցներում, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման կենտրոններում, մեկնարկեց հաշմանդամների պատրաստած աշխատանքների ...ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՈՒՄ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 1-12-ը տեղի ունեցած Համաշխարհային ուսանողական 25-րդ մարզական խաղերում (Ունիվերսիադա), Հայաստանի մարզական պատվիրակության կազմում ընդգրկված էին 14 մարզիկներ, 4 մարզիչներ ...ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ SPA ԿԵՆՏՐՈՆՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է ԵՎ ԿԱՎԱՐՏՎԻ 2011Թ
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: Նախագահը մարզի և քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես ...ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ-Ը ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆՑՆՈՒՄ
Հունիսի 30-ից Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի աշխատանքները վերսկսվել են: Ներկայումս կոմբինատում աշխատում է 900 մարդ: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է ամենամսյա աշխատավարձերի վճարումը: Այժմ ...«ՋԵՐՄՈՒԿ-2009»-Ի ԽԱՂԱՑԱՆԿԸ
Ջերմուկում օգոստոսի 8-24-ն ընթացող շախմատային Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Մասնակցում են 14 գրոսմայստերներ` Լևոն Արոնյանը (Հայաստան, 2768), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, ...WSJ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏՔԱՅԼԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Hurriyet-ը անդրադարձ է կատարել քրդական խնդրին: Էլեկտրոնային օրաթերթն ուշադրություն է հրավիրում ամերիկյան The Wall Street Journal պարբերականի հրապարակման վրա, որտեղ նշվում է, որ Թուրքիայի վարչապետը աննախադեպ ...ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎՐԱ
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ...ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԵՆՑ ՂԵԿԻ ՎՐԱ
Վոլգոգրադում երթուղային տաքսու ղեկի վրա մահացել է 46-ամյա վարորդը: Ռուսական կայքէջերի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական շուկայից ոչ հեռու: Նա հանկարծակի իրեն վատ է զգացել, սակայն հասցրել ...ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն տեղեկացրել է այն մասին, որ օգոստոսի 12-ին կայանալիք Հայաստան-Մոլդովա ազգային հավաքականների ընկերական խաղին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՆ ԱՄՆ-ՈՒՄ ՈՐԴԵԳՐԵԼ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Թուրքական Zaman էլեկտրոնային օրաթերթը հայտնում է, որ ASIMED-ի (ցեղասպանության պնդումների դեմ պայքարի միության) նախագահ դոկտոր Սավաշ Էղիլմեզի տեղեկացմամբ` Կալիֆոռնիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել ...ԲՐԱՅԶԱՆ ԱՐԴԵՆ ԴԵՍՊԱ՞Ն Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Հրաժեշտի այցով Թբիլիսիում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Գրուզիա-Օնլայն գործակալությունը, վկայակոչելով Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը, հաղորդում է, որ Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀԻՏԼԵՐԻ «MEIN KAMPF»-Ը
Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը աննախադեպ քայլ է կատարել. հանդես է եկել ի պաշտպանություն Ադոլֆ Հիտլերի Mein Kampf կենսագրականի վերահրատարակման: Այդ կենսագրականը երկրում արգելվել էր Երկրորդ համաշխարհային ...ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր տեղի է ունեցել 2009 թ. սեպտեմբերի 11-ից մինչև 13-ը Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կառավարության կազմկոմիտեի նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան ...ՄԵԴՎԵԴԵՎ. ՍԱ ՓԱԿՈՒՂԻ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսաստանյան տնտեսությունն ապագա չի ունենա, եթե դրա կառուցվածքում փոփոխություններ չիրականացվեն: Ռուսաստանը պետք է առաջ շարժվի: Այդ շարժումն առայժմ չկա: ...ԿԳՆ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ...ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ
Մի քանի օր առաջ ԱՄՆից Հայաստան են վերադարձել ԴՈԹՔՈՄ-ի 3-շաբաթյա ամառային փոխանակման ծրագրին մասնակցող 10 հայ աշակերտները: ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգում երիտասարդները հանդիպել են ԱՄՆի և Ադրբեջանի իրենց գործընկերներին, ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «ՄՈՐԱԿՈՏ»-ԻՑ 7.8 ՄԼՆ ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ
Չինաստանի մի քանի նահանգներում վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 7.8 մլն մարդ է տուժել, երեք մարդ զոհվել Մորակոտ թայֆունի հետևանքով: Մեկ մարդ համարվում է անհետ կորած, 1.4 մլն բնակիչ տարհանվել է: Այս ...ԱՇԽԱՐՀԻ 24 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեցին Լույս հիմնադրամի և Լույս-ի գործընկեր ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուսանողներին է հանձնել ...ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՏՐԵԼ ԻՎԱՆ ՉԵՊԱՐԻՆՈՎԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջերմուկում ընթացող Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ, ով առաջին տուրում կարողացել էր առավելության հասնել Դմիտրի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑ ԱԼԵՔՍԵևԻՆ
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Եվգենի Ալեքսեևին: Բավական ծանր պայքարում ընթացած այս պարտիայի միջնամասից արդեն Ալեքսեևը ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Հանրաճանաչ պրոմոուտեր Գերի Շոուն, ով աշխատում է ինչպես պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այնպես էլ խառը մենամարտեր մարզաձևում, ենթադրում է, որ MMA-ն առայժմ չի կարող համեմատվել բռնցքամարտի հետ, եթե խոսքը գերաստղերի ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՁ ՍՊԱՆԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԽԱՂԱՂ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
«ՅԱՊՈՆՉԻԿ»-Ի ՄՈՏ ՈՐՈՎԱՅՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ: ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ՎԻՐԱՀԱՏԵԼ ՆՐԱՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

- 1472 Տեղի է ունենում Կոնիայի ճակատամարտը, որտեղ Աղ-կոյունլուները պարտություն են կրում:
- 1724 Թուրքերը գրավում են Նախիջևանն ու Օրդուբադը:
- 1840 Ղուկաս Պալթազարյանը սկսեց հրատարակել Իզմիրի «Արշալույս» (կամ «Արշալույս Արարատյան») պարբերականը մինչև 1886 թ.-ը:
- 1840 Զմյուռնիայում սկսում է լույս տեսնել «Արշալույս Արարատյան» պարբերականը՝ Պալթազարյանի խմբագրողթյամբ:
- 1861 Մոսկվայում Մսեր և Զարմայր Մսերյանները սկսում են հրատարակել «Համբավաբեր Ռուսիո» կիսամսյա պարբերականը:
- 1897 Դաշնակցականները կազմակերպեցին «Խանասորի արշավանքը»:
- 1920 ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ կնքում է համաձայնագիր:
- 1920 Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց դաշնագիր, (որի 6-րդ հատվածի 88-91 հոդվածները վերաբերում են Հայաստանին) որը ճանաչեց Հայկական պետությունը և վավերացրեց պրեզիդենտ Վիլսոնի գծած Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանները, այնուամենայնիվ չլուծեց վիճելի հարցը:
- 1998 Մասաչուսետս նահանգի (ԱՄՆ) կառավարիչի պաշտոնակատար՝ Փոլ Սելուչին ստորագրեց մի օրենք, որը նախատեսում է Իռլանդիայի մեծ սովի, հայերի ցեղասպանության և հրեական ողջակիզման վերաբերյալ դասավանդություններ մտցնել նահանգի ուսումնական ծրագրի մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

