
ԲՅՈՒԲՅՈՒԼՕՂԼԻՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵ՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՈՏԱԼ ՇԱՆՏԱԺԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԴԵԳՐՈՒՄ
Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի ադրբեջանական սոխակը հիմա, փաստորեն, ուզում է Բաքվի ագռավ դառնալ. Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ադրբեջանական Զերկալո թերթին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ ու ձևակերպումներ է իրեն թույլ տվել, որոնցից եզրակացությունները երկուսն են. Ա/ Բյուլբյուլօղլին, չլինելով պրոֆեսիոնալ դիվանագետ, իր մտավորական բնույթով էմոցիոնալ պոռթկումների զոհ է դարձել, կամ էլ` Բ/ եթե Բյուլբյուլօղլին արտահայտել է իր` Ադրբեջանի դեսպանի պաշտոնական կարծիքը, կնշանակի՝ այս փուլում Բաքուն փորձում է սաբոտաժի ենթարկել Արցախյան խնդրի կարգավորման գործընթացն ու որդեգրում է մյուս մասնակիցներին շանտաժի ենթարկելու մարտավարություն: Դիտարկենք Բյուլբյուլօղլու մտքերն` առանձին-առանձին: Փոլադ Բյուլբյուլօղլին, ով ընդամենը մեկ ամիս առաջ մշակութային այլ գործիչների ուղեկցությամբ այցելել էր Ստեփանակերտ ու Երևան, ու ամենատարբեր լրատվամիջոցներով բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե եկել է, իբր, մտավորականների մակարդակով երկու ժողովուրդների երկխոսությանը նպաստելու, տակավին երեկ հերքել է իր այդ հայտարարությունները: Նա խոստովանել է, որ Ստեփանակերտ այցելել է` այնտեղ հոգեբանական ու քաղաքական վիճակը սկանավորելու համար: Միամիտ կլինեինք, եթե այս բանն այցելության առաջին իսկ օրն արձանագրած չլինեինք: Եվ ահա դեսպան Բյուլբյուլօղլին գաղտնազերծում է իր արցախյան հետախուզական առաքելության արդյունքներից մեկը: Ղարաբաղցի անջատողականների լիդեր Բակո Սահակյանի այն հայտարարությունը, որ երեք նախագահների ստորագրությունը (նկատի ունի` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսասատնի նախագահներին) ոչ մի արժեք չունեն, եթե իր ստորագրությունը չկա, վկայում է մի բանի մասին` հայկական կողմն իրեն հաշիվ չի տալիս, որ Ռուսաստանը մայրցամաքային միջուկային տերություն է, որի հետ ամբողջ աշխարհն է հաշվի նստում,- ասում է Փոլադ Բյուլբյուլօղլին: Դեսպանի շանտաժն այսքանով չի ավարտվում: Նա մանրամասնում է, և բացատրում, որ այդպիսի մոտեցմամբ հայկական կողմը կասկածի տակ է դնում ոչ այնքան հայկական պետության, որքան Ռուսաստանի ու նախագահ Մեդվեդևի հեղինակությունը: Եթե այս ձևակերպման հեղինակի անունն արձանագրված չլիներ, ապա կարելի էր վստահաբար պնդել, որ Զերկալո թերթի էջերում արտացոլվածը Բաքվի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած երկխոսություն է, որի ընթացքում վիճաբանող երեխաներից մեկը սպառնում է մի երրորդին պապա բերելով, ընդ որում` այդ մասին պապային տեղյակ չպահելով: Բայց քանի որ մենք գործ ունենք ոչ թե մանկապարտեզի սանի, այլ` Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ուստի ստիպված ենք ասվածն այդ բարձրությունից ընկալել ու մեկնաբանել: Ինչ է ասում Բյուլբյուլօղլին` ըստ էության: Հայկական կողմին ոչինչ չի ասում: Ասվածը հասցեագրված է Կրեմլին: Իսկ խնդիրը չափազանց պարզ է դրված` Արցախյան հակամարտության բովանդակությունը խեղաթյուրել ու հասցնել այն մակարադակի, որ հնարավոր լինի անձի մակարդակում ինտրիգներ բանեցնելով ադրբեջանահաճո ճնշումներ կորզել: Այսինքն, Բյուլբյուլօղլու հաշվարկն այն է, թե՝ պարոն Մեդվեդև, տեսնու՞մ եք, դուք Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հռչակագիր եք ստորագրում, մինչդեռ Բակո Սահակյանը հայտարարում է, որ դրա հետ կապ չունի, քանի դեռ ինքը չի ստորագրել: Կարծում ենք` այս շանտաժի արդյունավետությունը կանխատեսելը դժվար չէ: Բանն այն է, որ Բակո Սահակյանի ասածն իմանալու ու առավել ևս` գիտակցելու համար, Ստեփանակերտ այցելելը պարտադիր չէր: Այդ բանն ասվել է թե' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե' Հայաստանի Հանրապետության բոլոր ներկա ու նախկին նախագահների կողմից: Ավելին` նույն բանը վերջին շրջանում բազմիցս կրկնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք, այդ թվում՝ Ռուսաստանը ներկայացնող համանախագահները: Ինչու՞մն է բանը: Ստեփանակարետը, ինչպես նաև Երևանը, 1994 թվականի զինադադարի կնքումից հետո` մինչ օրս, բոլոր առիթներով հիշեցրել են, որ Արցախյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումն առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության, անհնար է: Այս տարվա հուլիսի 10-ին հրապարակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը կառուցվել է հենց այս տրամաբանության շուրջ: Փաստորեն, առկա իրողություններն ընկալվել են միջազգային հանրության կողմից, ընկալվել են Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի (նրանք են Ադրբեջանի անունից անմիջականորեն մասնակցում բանակցություններին) կողմից, բայց ահա ադրբեջանցի մյուս պաշտոնյաների համար այդ բանը խիստ դժվարամատչելի է: Նրանք` ներառյալ Փոլադ Բյուլբյուլօղլին, ոչ միայն չեն տեղեկացվում իրենց անմիջական ղեկավարների որոշումների մասին, այլև եղածները վերլուծելու ունակություն չունեն: Հավանաբար, անհրաժեշտ է Բաքվի կենտրոնական փողոցներից որևէ մեկում գովազդային պաստառ փակցնել, որտեղ պարզապես գրված կլինի` իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության անմիջական կողմ է, իսկ հակադարձ երեսին` ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է: Փոլադ Բյուլբյուլօղլուն տեղեկացնենք, որ այն օրերին, երբ նա այցելել էր Ստեփանակերտ, Դմիտրի Մեդվեդևի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, շատ հանգամանալից, ադրբեջանցիների մեծամասնության համար հասկանալի ռուսերենով պարզաբանեց, որ Ռուսաստանը կարող է հանդես գալ միայն կողմերի ձեռք բերած փոխզիջումային լուծման երաշխավորը, և որ ոչ մի դեպքում Մոսկվան կողմերին ո'չ լուծում է պարտադրելու, ո'չ էլ թույլ է տալու, որ մեկ ուրիշը պարտադրի: Կարելի էր չէ՞ սկանավորում իրականացնելու ընթացքում հետևել` ինչ են ասում մայրցամաքային միջուկային տերությունում ինչ են մտածում հակամարտության մասին` մանավանդ, եթե քո երկրի դեսպանն ես այդ տերությունում: Կարծում ենք` եթե հետևեր, մեկ ամիս անց նման մանկամիտ, հայտնի ելքով բանավեճ չէր ծավալի: Փոլադ Բյուլբյուլօղլու հաջորդող ընթերցանությունը հուշում է, որ Բյուլբյուլօղլին ինքը ևս հույս չունի, թե Մոսկվային ուղղված իր շանտաժն արդյունք կտա. Եթե Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, ջանքերն արդյունք չտան, և բանակցությունները կրկին փակուղի մտնեն, ապա մնում է մի տարբերակ: Եվ այդ տարբերակին անուն հնարել պետք չէ: Այն արդեն մտել է միջազգային քաղաքական լեքսիկոն` Խաղաղության հարկադրանք: Սա խաղաղության աղավնու թևերով մեկ ամիս առաջ Ստեփանակերտ հասած Փոլադ Բյուբյուլօղլու հայտարարության բառացի մեջբերումն է: Փաստորեն, նա էլ հերթագրվեց ռազմատենչ հայտարարություններ անող քաղաքական գործիչների շարքում, որոնք վաղը` առաջին իրական կրակոցի հետ, ավտոմատները կթողնեն գյուղացի Հասանին կամ Սաֆարին, իսկ իրենք կփախչեն հնարավորինս հեռու։ Պետք է նշենք, որ մինչ օրս Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին զուսպ, մի տեսակ անտարբեր էինք վերաբերում, քանի որ դրանց հեղինակներն առանց բացառության քաղաքական գործիչներ էին, և մենք, հասկանալով, որ մարդիկ ներքին կյանքում քաղաքական դիվիդենտների կարիք ունեն, ըմբռնումով էինք մոտենում դրանց հեղինակներին: Ըստ այդմ` այս հայտարարությամբ Բյուլբյուլօղլին քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում: Հասկանալի է, որ դա մեզ այնքան էլ չի հուզում: Մեզ հուզում է այն, թե Բյուլբյուլօղլին ինչո՞վ, ումո՞վ և հատկապես ու՞մ է խաղաղություն պարտադրելու: Պարտադրանքի օբյեկտի հարցում, թվում է` երկու կարծիք լինել չի կարող` դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Ճիշտ է` Բյուլբյուլօղլին հենց ԼՂՀ-ն էլ նկատի է ունեցել: Սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ վատացել է ադրբեջանական թալիշների ոչ ֆորմալ լիդերներից մեկի` բանտում պահվող Նովրուզալի Մամեդովի առողջական վիճակը, լեզգիաբնակ շրջաններում անընդհատ ապօրինի սահմանհատումներ են գրանցվում, Թուրքմենստանի ու Իրանի հետ սրվել են Կսապից ծովը բաժանելու հարցերը, կարելի է ասել, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում պետք է խաղաղություն պարտադրի ոչ միայն արևմտյան, այլև` մյուս երեք ուղղություններով ևս: Այստեղ մի փոքր կանգ առնենք ու պարզաբանենք խաղաղության հարկադրում եզրույթը: Սա գործածության մեջ դրվեց Ռուսաստանի կողմից` օսական ճակատում ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ավելի շատ քարոզչական բնույթ ուներ, քանզի միտված էր շատ հակիրճ առավելության հասնել տեղեկատվական պատերազմում` տպավորություն ստեղծել ու աշխարհին ապացուցել, որ ռուսական զորամիավորումները (որոնք մինչ հրադադարի խախտումը խաղաղապահ առաքելություն էին իրականացնում վրաց-օսական ու վրաց-աբխազական կրակագծում) պատերազմի մեջ ներքաշվել են բացառապես խաղաղությունը հաստատելու ու ստատուս-քվոն վերականգնելու նպատակով: Հասկանալի է չէ, որ Արցախյան հակամարտության առումով, ու հատկապես Բաքվի կողմից խաղաղության հարկադրում տերմինի կիրառությունը միանգամայն անտեղի է: Բացատրենք երկու բառով: Եթե Ադրբեջանը նպատակ ունի որևէ մեկին խաղաղություն պարտադրել, դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ որևէ մեկը խախտի խաղաղությունը (տվյալ դեպքում` ՀՀ-ն կամ ԼՂՀ-ն): Բայց, ինչպես գիտենք, նման անհրաժեշտություն չկա, քանզի այն, ինչ անհրաժեշտ էր ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար, արդեն իսկ առկա է և ավելին անհրաժեշտ չէ, հետևաբար` Ադրբեջանի վրա հարձակվելու կարիք էլ չկա: Տեսականորեն, Բյուբյուլօղլին, իհարկե, կարող է ճիշտ դուրս գալ: Հայտնի է չէ, թե երկրորդ համաշխարհայինը ինչպես սկսվեց` գերմանացի դեսանտայինները լեհական բանակի համազգեստով անցան Լեհաստանի կողմը, կրակ բացեցին գերմանական դիրքերի վրա, ու որպես հետևանք` Լեհաստանը ենթարկվեց հիտլերյան Գերմանիայի ագրեսիային: Իլհամ Ալիևի գլխավորած Ադրբեջանի դեպքում հավանական է Հիտլերի մշակած սցենարը: Եթե Բյուլբյուլօղլին պնդում է, նշանակում է` հավանական է: Այդ դեպքում դիտարկենք, ինչո՞վ և ումո՞վ են արբեջանցիներն իրագործելու իրենց ծրագիրը: Բնականաբար` բանակի: Իսկ ունա՞կ է այդ բանակը հաղթելու: Իհարկե` ոչ: Բառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի զորամասերից մեկում մայորի ու լեյտենանտի կոչումով երկու սպա փորձել էին բռնաբարել նորակոչիկներից երկուսին: Սեռական ակտը չէր կայացել մեկ պատճառով` նորաթուխ զինվորներից մեկին հաջողվել էր ձեռքի տակ եղած ինքնաձիգի ողջ պահունակը դատարկել սպաների վրա: Նման դեպքերը, ըստ էության, օրինաչափություն են դարձել ադրբեջանական զինված ուժերում. տարվա սկզբից ադրբեջանական բանակը պաշտոնական տվյալներով հինգ տասնյակ մարդ է կորցրել ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Այս նկարագիրն ունեցող բանակը նախորդ տարի փորձ արեց խաղաղություն պարտադրելու առիթ ստեղծել ու մի քանի տանսյակ զորակազմով փորձեց ճեղքել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը` Լևոնարխի ուղղությամբ: Արդյունքն օրինաչափ էր. նահանջից առաջ երկու տասնյակ զոհ` հայկական կողմի երկու վիրավորի դիմաց: Այնպես որ Բյուլբյուլօղլուն խորհուրդ կտանք եղած ռեսուրսները ծառայեցնել մյուս` հյուսիս-հարավ-արևելք ուղղություններով խաղաղություն պարտադրելու գործին: Ի դեպ, հետաքրքիր է` իմանալ, եթե, Աստված մի արասցե, ղարաբաղյան ճակատում անհրաժեշտ լինի բյուբյուլօղլիներին ու նրա նմաններին խաղաղություն հարկադրել, նա այդ ժամանակ որտե՞ղ է լինելու` ռազմաճակատում, թե՞ ռուսական Գալուբոյ ագանյոկի եթերում` ինչպես 90-ականների սկզբին էր:
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահե Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
Մոսկվայում հարձակման են ենթարկվել Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչի հետևանքով մեկը մահացել է, երկուսը` վիրավորվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Անհայտ անձինք վիճաբանության ընթացքում դանակով ...ՍՊԱՆԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ` ՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բրազիլական Կրիմինալ հեռուստահաղորդման հաղորդավարը սպանություն է գործել իր վարած հաղորդման վարկանիշը բարձրացնելու համար: Նա գործել է մի քանի սպանություններ ու այլ հանցագործություններ` հանուն հաղորդման ...ՄԱՀԱՑԵԼ Է «ԳԱՆԳՐԱՀԵՐ ՍՅՈՒ» ԵՎ «ՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ» ՖԻԼՄԵՐԻ ՌԵԺԻՍՈՐԸ
Վաթսունամյա հասակում Նյու Յորքում սրտի կաթվածից մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Ջոն Հյուզը: Այդ մասին հայտնել է ռեժիսորի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Միշել Բեգան, տեղեկացնում ...ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է
1
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ ստորագրվել են երկու տասնյակ համաձայնագրեր ու արձանագրություններ, այդ թվում և գազային ոլորտի վերաբերյալ` մասնավորապես ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
14
Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ շատ լուրջ և ակտիվ աշխատանք է տարվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցելության ժամանակ, տեղեկացնում է թուրքական ...ԱՇՈՑՔՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ՇՐՋՎԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Նախօրեին` ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում` ճանապարհին ավտոմեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: ԱԻՆ փրկարար ծառայության ...ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հունաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է մրցույթ` 2009-2010 ուսումնական տարվա համար Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով հայ ուսանողներին կրթաթոշակներ ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում ռուսաստանյան Կռիլյա Սովետովն անհաջողության մատնվեց: Իռլանդական համեստ Սենտ Պատրիկսի հետ պատասխան խաղում սամարցիները հաղթեցին 3:2 հաշվով, բայց բաց թողած երկու գոլը ...ԿՈՂՄԵՐԸ ՀԱՇՎԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Նախորդ տարվա օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ զոհվել է 67 ռուս զինծառայող, և ոչ թե 64, ինչպես հայտարարվում էր նախկինում: Նման թարմացված տվյալներ է հրապարակել ՌԴ դատախազության ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Ադրբեջան եւ ադրբեջանցի հասկացողություն չկա Ես չեմ ուզում անգամ մեկնաբանել պատերազմի մասին ադրբեջանական ղեկավարության եւ զինվորականների ամպագոռգոռ հայտարարությունները, որովհետեւ դրանք շատ նեղ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱՐԽԼԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ. ՀԱՅ ԹՈՒՐՔԱԳԵՏ
Թուրքական Դիարբեքիր քաղաքում մի շարժում է սկսվել, որը հավակնում է խափանել թուրքական պետության հիմքերը: Բանն այն է, որ տեղի մի իրավաբանական կազմակերպություն դիմել է երկրի Սահմանադրական դատարան և պահանջում ...ԳՆԱ՞Լ ԹՈՒՐՔԻԱ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԳԵՏԸ
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ ռուս-թուրքական մերձեցումը ոչ մի կերպ չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի և դրա ելքի վրա: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, որ Թուրքիան որևէ ...Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի վրա արձակած գնադակը ոչ թե սպանության, այլ վախեցնելու փորձ էր: Մենք քեզ զգուշացրինք, որովհետև շատ միամիտ կլիներ այն վարկածը, որ Իվանկովի դեմ ուղարկեն պատահական քիլերի: Դա ...Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ
Վիվասել-ՄՏՍ ընկերության աշխատակիցների 99 տոկոսը մեր հայրենակիցներն են: 4 տարվա ընթացքում ընկերությունը բավականին աշխատանքային փորձ է կուտակել, որն արդեն ժամանակն է դուրս հանել,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ԴՐՎԱՏԵԼ Է ՇԻՆԱՐԱՆԵՐԻՆ
Մասնագիտական տոնը լավ առիթ է ոլորտի մասնագետներին դրվատելու, նաև թերություններն ու բացերը հրապարակային ու անկեղծ արտահայտելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը, այդ թվում նաև պետական ...Ս. ԳԱԼՈՅԱՆ. ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է
Գրող Սերգեյ Գալոյանի կարծիքով, այսօր Հայաստանում կան տաղանդավոր գրողներ, կան ընտիր, շատ լավ գործեր: Նրանց թվում այսօրվա ասուլիսում Գալոյանը առանձնացրեց Արմեն Շեկոյանին, Արծրուն Պեպանյանին, Պարույր Հակոբյանին, ...ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, համապարփակ մարտավարական ծրագիր ունի իր անմիջական հարևանների (Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա), հեռու և մոտ գերտերությունների (Չինաստան, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
1Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Այս մասին հայտնեցին կոնգրեսի մամուլի ծառայությունից: Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան ...«ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ». AMNESTY INTERNATIONAL-Ի ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ
Նախորդ տարի ռուս-վրացական օգոստոսյան հայտնի դեպքերի մեկամյա տարելիցին ընդառաջ իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն այսօր հրապարակել է զեկույց նախորդ տարվա ռազմական իրադարձություններից ...ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Բյուսի-Սեն-Ժորժ քաղաքի քաղաքապետ Հյուգ Ռոնդոյին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԵՐԻՆ ԼՍՈՂԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ»
Թուրքիային առաջին անգամ ֆուտբոլային պաս է արել ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ 1993թ. Լևոն Տեր-Պետրոսյանը: Ասուլիսում նման հայտարարություն արեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Սա Սերժ Սարգսյանի գյուտը չէ: 1993 ...«ՄԻ ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ». ՍՐԱՆՈՎ ԿԵԶՐԱՓԱԿՎԻ ԿԻՆՈՅԻ 13-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մոսկվայում` օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային կինոյի 13-րդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից հրավիրված է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, ում Մի նայիր ...«ԲՐԱՅԶԱՅԻ ԱՐԱԾ ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ԴԱՐՁԵԼ»
2006 թվականից սկսած ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տարբեր հայտարարություններ է արել, սակայն այս երեք տարվա ընթացքում դրանցից և ոչ մեկը փաստաթուղթ չի դարձել,- ասուլիսում այս մասին ասաց քաղաքագետ ...ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է ապահովագրական և ապակյա տարաների արտադրության շուկաներում տեղի ունեցող հնարավոր համակենտրոնացման մասին հարցը: Ըստ ...ԲՐԱՅԶԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԳՆԵԼ ԵՆ ՄՈՏ 64 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,957,965 ԱՄՆ դոլար` 369.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 52,829,696 ԱՄՆ դոլար` ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի իրացման շուկայում հունիսին վարույթ էր հարուցել, որի համար հիմք էր հանդիսացել CPS ապրանքանշանով բենզալցակայաններում բենզինի մանրածախ ...ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 27-Ի
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում` շիաների մզկիթում իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ: Այս մասին հայտնում է Ռոյթերզ գործակալությունը: Ոստիկանության տվյալներով, ևս 72 մարդ վիրավորվել ...ԱՅՍՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ… ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՆՏՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայաստանում ոչ ոք մեղավոր չէ, որ հայ և թուրք հասարակությունները չեն կարողանում լեզու գտնել: Մեղավորներին պետք է փնտրել Թուրքիայում: Մեզ մոտ ոչ մի ֆաշիստական, ազգայնական կուսակցություն իրականում գոյություն ...ՇԻՐԱԿՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ. ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին, ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել վեց զինծառայողների: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության հաղորդմամբ, ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՍՆԻԱ ԽԱՂԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԸ
Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈԼԴՈՎԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՎՐԱՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ
Օգոստոսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի ազգային հավաքականների մակարդակով կայանալիք Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական բրիգադը` ...87-ԱՄՅԱ ՎԵՏԵՐԱՆԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Ամերիկյան Մեն նահանգի Բենգոր քաղաքի 87-ամյա բնակիչը ստացել է դպրոցական վկայական: Չարլզ Կոլբերնը չի կարողացել այդ փաստաթուղթը ստանալ երիտասարդ տարիներին, քանի որ 1942 թվականին չի հանձնել մի քանի կարևոր ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄՆԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԿԱՆՑՆԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
ՄՏՍ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ...«ՆԱԲՈՒԿՈ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ ՄՂՎԵՑ
Sabah-ի Ողջ աշխարհը խոսում է ռուս-թուրքական պայմանագրից վերտառությամբ հաղորդագրությունում ներկայացված են աշխարհի առաջատար լրատվամիջոցների` օգոստոսի 6-ին Անկարայում ստորագրված նավթագազային համագործակցության ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Շվեյցարական Նիոնում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլի վիճակահանությունը: Լոնդոնի Արսենալի մրցակիցն է Սելթիկը, իսկ գերմանական Շտուտգարտին բաժին է հասել ռումինական Տիմիշոարան, որի կազմում հանդես ...ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոջելիո Պֆիրտերի հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլի վիճակահանության արդյունքում ուկրաինական Շախտյորը կհանդիպի թուրքական Սիվաշսպորի հետ: Այս երկու թիմերն էլ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլից ու տեղափոխվել ...ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԷՐԳԵՆԵԿՈՆԻ» ԳՈՐԾԻՑ
Թուրք ազգայնականները, որոնց մեղադրում են երկրում զինված հեղաշրջում իրականացնելու համար, ծրագրել էին սպանել 12 բարձրաստիճան չինովնիկի, այդ թվում նաև վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանին և գրոհել ՆԱՏՕ-ի գրասենյակները, ...ՊԱԿԻՍՏԱՆՅԱՆ «ԹԱԼԻԲԱՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր ողջ օրվա ընթացում պակիստանյան Թալիբանի առաջնորդ Բեյթուլլա Մեհսուդի մահվան մասին իրարամերժ լուրերը վերջապես հաստատվել են: Այդ մասին Washington Post-ի լրագրողների հետ հեռախոսազրույցում տեղեկացրել են ...«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԻՆՔՆ Է ՎԱՐԱԿՎԵԼ ԱՅԴ ՎԻՐՈՒՍՈՎ
1Բրիտանացի դերասան Դեյվիդ ՄակԿասկերը, ով A/H1N1 (բոլորին հայտնի խոզի գրիպ) վիրուսի դեմ պայքարի գովազդային հզոր արշավի առաջնային դեմքերից է, վարակվել է այդ վիրուսով: Այդ մասին գրել է The London Evening ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում ուկրաինական Մետալուրգը Սլովենիայում 3:0 հաշվով պարտության մատնեց տեղի Ինտերբլոկին և դուրս եկավ հաջորդ փուլ: Դոնեցկյան թիմի կազմում կրկին իրեն գերազանց ...ԲՅՈՒԲՅՈՒԼՕՂԼԻՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵ՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՈՏԱԼ ՇԱՆՏԱԺԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԴԵԳՐՈՒՄ
1Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի ադրբեջանական սոխակը հիմա, փաստորեն, ուզում է Բաքվի ագռավ դառնալ. Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ադրբեջանական Զերկալո թերթին տված հարցազրույցում ...
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՀԵՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ԱՍՈՒԼԻՍԻՑ ԱՌԱՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԶԼԱՑԵԼ Է

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԽԱՂԱՂ

Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆ
ՆՊԱՍՏԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
«ՅԱՊՈՆՉԻԿ»-Ի ՄՈՏ ՈՐՈՎԱՅՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ: ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ՎԻՐԱՀԱՏԵԼ ՆՐԱՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
- 0 Ավելյացը (օգոստոսի 6-ից մինչև օգոստոսի 10-ը) հայոց հին տոմարի տասներեքերրորդ (լրացուցիչ) ամիսն է, ունեցել է 5 օր (6 օր՝ նահանջ տարիներին): Ավելյաց նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամիսներից ավելացած օրերը:
- 1837 Թուրքական բանակը Ալաջա-դաղի բարձունքներում ճակատամարտ տվեց և հպատակեցրեց քրդական ցեղերին:
- 1935 Կիսլովոդսկում վախճանվեց նշանավոր գրող Ալ. Շիրվանզադեն: (Ծնվ. 1858թ.-ին, Շամախում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

