
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական Անկարայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ Սարգիս Խաչատրյանն ու Էդուարդ Սիմոնյանը վճռորոշ գոտեմարտում պետք է որոշեին բրոնզե մեդալակրին: Հայ մարզիկների մրցակցությունում ճակատագրական դարձավ առաջին փուլը, որում Սարգիսը զիջեց 0:3 հաշվով: Մյուս փուլում նա փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն կրկին պարտվեց, այս անգամ` 1:2 հաշվով: Առկա հաշիվը, բնականաբար, ձեռնտու էր ռուսաստանցի մեր հայրենակցին, ով երրորդ փուլում այլևս ակտիվություն չէր դրսևորում Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որն այս օրերին ընթանում է Թուրքիայում, մինչև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Յավրույանը 3-րդ տեղի համար պայքարում 5:3 հաշվով առավելության հասավ ամերիկացի Ջիմի Չեյսի նկատմամբ և հռչակվեց բրոնզե մեդալակիր: Բրոնզե մյուս պարգևին արժանացավ վրացի Արչիլ Տուրմանիձեն: Իրանցի Աբոզա Նորզադեին նա պարտության մատնեց 4:1 հաշվով: Ավելացնենք, որ այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Ադրբեջանի ներկայացուցիչ Հասան Ալիևը: Արծաթե մեդալը բաժին է հասել թուրք Ռահման Բիլիսիին: Թուրքական Անկարայում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այս պահին մրցասպարեզում են մինչև 55 կգ քաշային մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսան Միքայելյանը 1/16 եզրափակչում պարզապես ջախջախեց իսրայելցի Արտյոմ Ռոյթմենին` առավելության հասնելով 12:0 հաշվով: Ընդ որում` այդ հաշիվն արձանագրվել էր արդեն երկու փուլից հետո: Վերջին փուլում Ալեքսան Միքայելյանը նկատելիորեն թուլացրեց ճնշումը, և գրանցվեց 0:0 արդյունք Չնայած մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Ալեքսան Միքայելյանին, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում, հաջողվեց հաղթահարել մոլդովացի Դոնիոր Իսլամովի արգելքը և մտնել աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ Թուրքիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մինչև 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը մտել է քառորդ եզրափակիչ: Այս փուլում նա պետք է մրցակցի Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ: 1/32 եզրափակչում Հովհաննես Վարդերեսյանը 11:0 հաշվով պարտության է մատնել եգիպտացի Հասան Հենդի Սաիդին, իսկ այնուհետև պայքարից դուրս է թողել ճապոնացի Տակույա Տոմիզուկային (3:0) և մոլդովացի Իոն Լուչիտային (4:1) Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Անկարայում, մինչև 84 կգ քաշային կարգում գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը: 1/16 եզրափակչում հայ մարզիկը 5:0 հաշվով առավելության հասավ գերմանացի Ռամսին Ազիզսիրի նկատմամբ: Մյուս փուլում նույնպես նա չոր հաշվով (4:0) հաղթանակ տոնեց, այս անգամ` Ղազախստանի ներկայացուցիչ Ժանարբեկ Կաբդոլովի հետ գոտեմարտում: Քառորդ եզրափակչում սկզբունքային մենամարտում Արթուր Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց տանտերերի` Թուրքիայի հավաքականի անդամ Ասլան Աթեմին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մի քանի քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկային փուլերից հետո ոսկե մեդալների համար պայքարելու լավ հնարավորություններ էին պահպանում, սակայն, ցավոք, վճռական գոտեմարտերում պարտվեցին և պետք է փորձեն կառչել վերջին հույսից` 3-րդ տեղից: Մինչև 55 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը քառորդ եզրափակչում զիջեց իրանցի Մոհամմադ Հաթամիին: 3-րդ տեղի համար նա պետք է մենամարտի ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովի հետ: Մինչև 66 կգ քաշային կարգում հույսեր ներշնչած Հովհաննես Վարդերեսյանը 1/4 եզրափակչում զենքերը վայր դրեց մեկ այլ հայ մարզիկի` Ռուսաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանի առջև: Այժմ Հովհաննեսը կփորձի բրոնզե մեդալ նվաճել հունգարացի Մարտին Շաբոյի հետ գոտեմարտում, իսկ Միհրանն արդեն եզրափակչի ուղեգիր է վաստակել Բարսելոնի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է այն տեղեկատվությունը, որ ակումբը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ բանակցություններ է վարում` նրա պայմանագրի պայմանները բարելավելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, Լապորտան պատրաստ է ամեն ինչի, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստը մնա թիմում: Սպասվում է, որ կապտանռնագույնները 22-ամյա Մեսսիին տարեկան 9,5 մլն եվրո աշխատավարձ կառաջարկեն Արգենտինան կարող է մնալ առանց ֆուտբոլի առաջնության: Նոր մրցաշրջանը պետք է սկսվի օգոստոսի 14-ին, սակայն, կապված այն հանգամանքի հետ, որ ակումբները մեծ պարտքեր ունեն ֆուտբոլիստներին ու վարկատու կազմակերպություններին, մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի: Ինչպես հայտնել է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան, իրավիճակից ելքը խաղերի հեռարձակման իրավունքի արժեքի բարձրացումն է: Նա նաև խնդրանքով դիմել է կառավարությանը, որպեսզի թույլատրվի խաղադրույքների կազմակերպումն ինտերնետում, ինչը կարող է ակումբների համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման աղբյուր դառնալ Գերմանական Բավարիան չի հաստատել այն լուրերը, որոնց համաձայն` հարձակվող Լուկա Տոնիի տրանսֆերը վաճառվելու է անգլիական Վեստ Հեմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Ի դեպ, ֆուտբոլիստը մյունխենյան ակումբին է միացել 2007 թ. և դարձել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Այս ամռանը Բավարիան, սակայն, համալրվել է երկու նոր հարձակվողներով. թիմը համալրել են Մարիո Գոմեսն ու Իվիցա Օլիչը: Ստացվում է, որ Տոնին կարող է ավելորդ լինել վան Գալի թիմում, սակայն ակումբի մարզական տնօրեն Քրիստիան Ներլինգերը հայտարարել է, թե Բավարիան Վեստ Հեմի հետ բանակցությունների չի վարում Իսպանական Ատլետիկոյի ղեկավարությունը հայտարարել է, որ նույնիսկ 60 մլն եվրոյի առաջարկն ակումբին չի ստիպի` բաժանվելու հարձակվող Սերխիո Ագուերոյից: Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ագուերոն կարող է փոխարինել Ռեալ տեղափոխված Քրիշտիանու Ռոնալդուին: Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով, ի դեպ, հետաքրքրվում էին նաև իտալական Ինտերն ու անգլիական Չելսին: Սակայն Ատլետիկոյի նախագահ Էնրիկե Սերեսոն շեշտել է, որ ակումբը նույնիսկ մեծ գումարների դիմաց չի բաժանվի 21-ամյա հարձակվողից Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Սերգեյ Կարյակինը պաշտոնապես Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Նա նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Ուկրաինայում մարզիչների ու աջակցության բացակայության պայմաններում երբեք չի կարողանա իրականություն դարձնել իր երազանքն ու աշխարհի չեմպիոն դառնալ: Turnir.com.ua-ին տված հարցազրույցում Կարյակինը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, Ջերմուկում կայանալիք Գրան Պրի շարքի 5-րդ մրցաշարում հանդես է գալու Ուկրաինայի դրոշի ներքո Այսօր ուկրաինական Մետալուրգի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնել է Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում տեղի Ինտերբլոկի հետ կայանալիք պատասխան հանդիպմանը: Դոնեցկյան թիմի կազմում մրցավայր են ժամանել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Ավելացնենք, որ եվրոպական ակումբային մրցաշարի պատասխան խաղին նախապատրաստվելու նպատակով թիմի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հրավիրել է 20 խաղացողների: Անկասկած, Հենրիխ Մխիթարյանը, ով հասցրել է իրեն գերազանց դրսևորել Եվրոպայի լիգայում և Ուկրաինայի առաջնությունում, կընդգրկվի Մետալուրգի կազմում: Իսկ Արարատ Առաքելյանը նոր մրցաշրջանում ավելի հաճախ հայտնվում է պահեստայինների նստարանին: Թե այս անգամ ինչ որոշում կկայացնի Նիկոլայ Կոստովը, դժվար է ասել Ռումինական Տիմիշոարայի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արման Քարամյանը Դոնեցկի Շախտյորի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի` այսօր կայանալիք պատասխան հանդիպումից առաջ բարձր է գնահատել հաջորդ փուլ դուրս գալու իր թիմի հնարավորությունները: Հիշեցնենք, որ ահեղ մրցակցի հետ դոնեցկյան խաղում Տիմիշոարային հաջողվել է 2:2 հաշվով ոչ-ոքի արձանագրել, ինչը ոգևորությամբ խաղալու լրացուցիչ խթան կլինի Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Պսկովի միջազգային ավանդական մրցաշարին: Թիմը կանցկացնի երեք հանդիպում: Մարզչական շտաբը, որը գլխավորում է Վադիմ Նիկոնովը, հավաքի է հրավիրել 18 ֆուտբոլիստների: Նրանց թվում է նաև Տոլյատիի մանկապատանեկան մարզադպրոցի սան, կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը: Ավելացնենք, որ ՌԴ պատանեկան ընտրանու ֆուտբոլիստներն ու մարզիչներն օգոստոսի 7-ին կհավաքվեն Լուժնիկի հյուրանոցում: Նույն օրվա երեկոյան թիմը կանցկացնի առաջին մարզումը, իսկ հաջորդ օրը կմեկնի մրցավայր: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: Երկրորդ միջինքաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը հոկտեմբերի 3-ին կամ 4-ին ԱՄՆ-ում կարող է ռինգ դուրս գալ` ընդդեմ ամերիկացի հանրաճանաչ մարզիկ Ալան Գրինի: Այդ մենամարտը կդառնա բռնցքամարտի շոուի գլխավոր իրադարձությունը, որը կցուցադրվի Showtime հեռուստաընկերության ուղիղ եթերում: Boxingscene.com-ի հաղորդման մեջ նշվում է նաև, որ այս զույգի հաղթողն այլընտրանքային տարբերակ կարող է լինել միջինքաշային կարգում գերմրցաշարի համար, եթե հիմնական մասնակիցներից որևէ մեկն այնպիսի վնասվածք ստանա, որ հետագայում չկարողանա շարունակել ելույթները: Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի Ուլիսի դարպասապահ Գևորգ Կասպարովը, ինչպես հայտնի է, երկար տարիներ հանդես է եկել Իրանում և այժմ մտադիր է վերադառնալ այդ երկիր: Համաձայն վերջին տեղեկությունների` նա արդեն մեկնել է հարևան երկիր ու մեկամյա պայմանագիր ստորագրել 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող Թեհրանի Կավե ակումբի հետ: Այդ թիմում կխաղա նաև Հայաստանի ազգային ընտրանու նախկին ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանը, ով նույնպես մեկ տարի ժամկետով է պայմանագիր կնքել: Ի դեպ, նրանք Կավեում կմիանան Համլետ Մխիթարյանին, ով ներկայումս պաշտպանում է Երևանի Բանանցի մարզական պատիվը: Վերջինս դեռևս օգոստոսի 1-ին պետք է վերադառնար Իրան, սակայն ակումբը նրան Երևանում ավելի երկար մնալու հնարավորություն է տվել
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ՇԱՔԱՐ ԱՐՏԱԴՐԵԼ ՈՒ ԴՐԱ 50 ՏՈԿՈՍՆ ԷԼ ԱՐՏԱՀԱՆԵԼ
1
Այս տարեվերջին Շիրակի մարզում կգործարկվի շաքարի գործարանը: Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում հայտնեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարի ներկայացմամբ, այն ամբողջ հզորությամբ ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ
Կառավարությունն այս տարի էլ սուբսիդիա չի տրամադրի պարարտանյութերի ձեռք բերման համար: Մինչև 2007 թվականը կառավարության կողմից սուբսիդավորվել են պարարտանյութերը, դրա համար որոշակի խմբաքանակներ գյուղացիներին ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է Է ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Նախօրեին Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բանտից ազատված Ժամանակ թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին: Նա հետաքրքրվել է Արման Բաբաջանյանի առողջությամբ և նրա առաջիկա ծրագրերով, մաղթել արագ ապաքինում և հաջողություն ...ԱՄՆ-Ի ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԻՆԳ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Պիտսբուրգի ծայրամասում գտնվող ֆիտնես ակումբներից մեկում մի տղամարդու կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում և կրակողը: Արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, ...ԵՐԱՆՈՍՈՒՄ ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ՆԿՈՒՂՆԵՐԸ
Օգոստոսի 4-ին, ժամը 18.24-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով վարարել է մարզի Երանոս գյուղով անցնող գետակը, որը դուրս գալով հունից վնասել է մոտ 6600 քմ ...ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է. ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ
Նախօրեին` ժամը 23.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում` Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում: Դեռևս չպարզված հանգամանքներում ԿՌԱԶ մակնիշի 13ՕՕ137 ...ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Այսօր 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայից դեպի հարավ ընկած տարածքում: AFP-ի հաղորդմամբ, զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է 9-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԲՈՒԺՈՒՄԸ
Ապրիր հպարտ բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հարավկովկասյան ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԵՐԴՎԵԼ Է
Իրանի խորհրդարանում այսօր տեղի է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի երդման արարողությունը: Այս պահից սկսած պաշտոնապես մեկնարկում է երկրի ղեկավարի պաշտոնում նրա երկրորդ` չորսամյա ժամկետը: Արտասահմանյան լրատվամիջոցների ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ
Մի շարք թիմեր արդեն անցկացրել են Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումները: Հունական Պանատինաիկոսն առաջին խաղում 1:3 հաշվով կրած պարտությունից հետո կարողացավ լուծել իր խնդիրը` սեփական ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՓԱԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Այսօր ուղիղ կեսգիշերին Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ պետական սահմանը: Դա արվել է ըստ Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտայի կարգադրության, որը ստորագրվել է նախօրեին: Նախագահի խոսքով, վերջին ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ ԿԽԱՂԱ «ՀԱՐԼԵՄՈՒՄ»
Հոլանդական Այաքսի մարզչական շտաբը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այլևս հույսեր չէր կապում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ, ինչը պատճառ դարձավ, որպեսզի հայ ֆուտբոլիստը սկսի ...ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
2009 թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՈԱԿ-ի (ԵՄԿԿ) միջև ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. «ՌՈՈՒՄԻՆԳ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՄՏՍ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է Ռոումինգ առանց սահմանների ակցիայի մեկնարկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայությունը հնարավորություն է տալիս հասանելի լինել աշխարհի ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Ադրբեջանում եւ Վրաստանում մամուլի ազատության մակարդակն անմխիթար է Թերթի թղթակիցը մամուլի ազատության թեմայով զրուցել է ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ: Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԳՆԱԼ ՉԻՆԱՍՏԱՆ
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Անիշենկոն ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս առայժմ չգնալ Չինաստան, որտեղ գրանցվել է թոքային ժանտախտի բռնկում: Նշենք, որ թոքային ժանտախտի բռնկումը, որը մահացու ...«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԳՆԱ ԹՈՒՐՔԻԱ». ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ճիշտ կլինի` նախագահ Սարգսյանը ընդունի Աբդուլահ Գյուլի հրավերը և գնա Թուրքիա` հոկտեմբերին կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային ...ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ` ՏԵՍԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր մեկնարկեց Տղամարդու առողջություն-տեսականից դեպի գործնական բժշկություն թեմայով երկօրյա սեմինարը: Միջոցառմանը մասնակցում են այն բժիշկները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում զբաղված են տղամարդուն ...ԻՆՉԻ՞Ց Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ
ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը համակարծիք են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հայ արտադրողների համար լայն ...«ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՐՁ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը կազմակերպել է Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ խորագրով համաժողով, որի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանում շահերի պաշտպանության ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ Է». ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
Մի որոշ ժամանակահատված Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը լռել է, հետևել է կառավարության գործունեությանը, ձեռնպահ է մնացել քննադատելուց: Սակայն այսօրվա ասուլիսում լրացավ այդ ...ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մատենադարանում արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ բացվել է Կիլիկիայի հայկական մանրանկարչական դպրոցի բացառիկ նմուշների հատուկ ցուցադրություն: Թեև ցուցահանդեսը գործում է, բայց այն դեռ ունենալու է պաշտոնական բացում: ...1200-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿՎՃԱՐԵՆ 1500 ԴՐԱՄ
Շիրակի մարզկենտրոնից Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորվող միկրոավտոբուսի տոմսը, օգոստոսի 1-ից թանկացել է 300 դրամով: Այս մասին Panorama.am-ին ասաց Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 123-ՐԴՆ Է
2009 թ. օգոստոսի 5-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է 122-րդ հորիզոնականը: ...THE TIMES. «ՀԶԲՈԼԼԱՀ»-Ը ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Լիբանանյան զինված Հզբոլլահ խմբավորումը նոր հակամարտության է պատրաստվում: Նկատենք, որ նույն խմբավորումը 2006-ին պայքարի մեջ էր իսրայելական բանակի դեմ: Նրանք Իսրայելի հետ սահմանին կենտրոնացրել են շուրջ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԻ
Հարավային Օսիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարչապետի պաշտոնում Վադիմ Բրովցևին նշանակելու մասին որոշմանը: Նրա թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է երկրի նախագահ Էդուարդ ...«ԲԱՄՕՆ» ԿԿԱՌՈՒՑԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵՐ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ
2ԲԱՄՕ ընկերությունը իմերեթական միութենական հանրապետությունների հրապարակի ցածրադիր վայրում կկառուցի չորս աստղանի հյուրանոցային համալիր`Հայաստանի քարեր անվամբ: Շինարարական աշխատանքները կարժենան 126 մլն եվրո ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԵՇՏԱԿԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Նիստի օրակարգում 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում ...ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից զենքի և ռազմամթերքի առգրավման կամ կամավոր հանձնման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունավետությամբ գերազանցել են 2008 ...ՎԵՑ ԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 535 ԴԵՊՔ
Հիմնական հանցատեսակներից բացահայտման ցուցանիշների նվազում է արձանագրվել սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործություններով (95,8%-ից 86,4%), այդ թվում բռնաբարություն և բռնաբարության փորձերով ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված թրաֆիքինգի վտանգ ներկայացնող երկրների համաշխարհային դասակարգման մեջ Հայաստանը 2-րդ վերահսկվող ցուցակից փոխադրվել է առավել շահեկան 2-րդ խումբ: Սա ոստիկանության կոլեգիայի ...ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՕՐ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
Օգոստոսի 7-ին և 8-ին Կենտրոն համայնքի մի շարք հատվածներ ջուր չեն ունենա: Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնիի ջրաղբյուրի պոմպակայանի շինարարության հետ կապված ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՍԵԼ, ՈՐ ԿԱՂՈԹԻ ՆՐԱ ՀԱՄԱՐ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այցելել է Ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին և ասել. Մենք կաղոթենք քեզ համար: Այս մասին տեղեկացնում են ԺԿ մամուլի ծառայությունից: Տիգրան ...ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆ ՍԻԹԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՂԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ռուս առաջատար տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Սիթարյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մոսկվայում: Հայտնի գիտականը 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ օգոստոսի ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՈՒՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսին: Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հաղորդմամբ, նախարարը դեսպանին ...ՕԳՈՍՏՈՍԻ 1-7-Ը` ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԲԱԹ
Օգոստոսի 1-7-ը կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր կոչ է արել կրկնապատկել ջանքերը` խթանելու կյանքի առաջին վեց ամսում նորածինների բացառապես կրծքով ...ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆԱԼՈՒ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը, որը Հայաստանում է օգոստոսի 1-8-ը` այստեղ առաջին անգամ անցկացվող ՀՄԸՄ խաղերին մասնակցելու նպատակով: Այս մասին ...ԳՆԱՑՔԸ ՎԱՆԱՁՈՐ-ՓԱՄԲԱԿ ԳԾԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐՎԱԾԵԼ Է 8-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ
Օգոստոսի 4-ին, ժամը 19.50-ին, երկաթգծի Վանաձոր կայարանի գծային բաժանմունքի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ բեռնատար գնացքը Վանաձոր-Փամբակ գծահատվածում մի տղայի է հարվածել: Ոստիկանությունից հայտնեցին, ...ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՇԱԿԵՐՏԻ
Հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման և էլեկտրոնային գրադարանների ձևավորման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2009 թվականի փետրվար-մայիս ամիսներին ...ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ. «ՈՉ ՄԻ ԹԻՄ ՉԻ ՀԱՄԵՄԱՏՎԻ «ԲԱՐՍԵԼՈՆԻ» ՀԵՏ»
Իսպանական Բարսելոնի նորեկ Զլատան Իբրահիմովիչը գովեստով է արտահայտվել թիմի ներքին կյանքի ու հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: Բարսելոնում աշխատանքային մթնոլորտը ...ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ. ԱՄՆ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսն այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ապաքինվում է և հերթական դեպրեսիայից հետո արդեն վերականգնվում է: Եվ դա չնայած այն բանին, որ երկրում գործազուրկների թիվը շարունակում ...ԱՅՍՕՐ ԴՐՈԳԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ «ՉԵԼՍԻԻ» ՀԵՏ
Լոնդոնի Չելսիի հարձակվող Դիդյե Դրոգբան այսօր պետք է իր ստորագրությունը դնի անգլիական այդ ակումբի հետ երկամյա նոր պայմանագրի տակ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Այն բանից հետո, երբ թիմից հեռացավ ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ` ԾՈՆԹԱՆԱԼՈՒ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ` Թամարա ֆրուտ ՓԲԸ կողմից օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցում էին կառավարության ...ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԱՍՆՕՐՅԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Համայն Ռուսիո պատրիարքն ավարտել է Ուկրաինա կատարած տասնօրյա այցը և այսօր երեկոյան կվերադառնա Մոսկվա: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այցի ընթացքում պատրիարք Կիրիլը եղել է Ուկրաինայի 11 քաղաքներում ...ԽՈՐԽԵ ՎԱԼԴԱՆՈ. «ՌԵԱԼՆ» ԱՅԼևՍ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՉԻ ԿԱՏԱՐԻ»
Մադրիդի Ռեալի մարզական գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ Լիվերպուլից Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերի գնումն այս միջմրցաշրջանային հատվածում վերջինը կլինի: ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական Անկարայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ Սարգիս Խաչատրյանն ...
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՀԵՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՊԱՍՏԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

ՄՈՍԿՎԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ԲԺԻ՞ՇԿՆ Է ՍՊԱՆԵԼ ՋԵՔՍՈՆԻՆ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
- 1905 Ծնվեց հայ ավիոկոնստրուկտոր Արտեմ Միկոյանը: (Վախճ. 1970թ.-ին):
- 1930 ՀԽՍՀ Կենտգործկոմը և Ժողկոմխորհուրդը որոշում են ընդունում ՀԽՍՀ գավառները վերացնելու մասին և Հայաստանի հանրապետությունը բաժանվեց 25 շրջանի:
- 1935 Գործարկվում է Լենինականի մսի կոմբինատը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

