
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Առայժմ պարզ չէ, թե նախկին պրոմոուտերի սպառնալիքներն ինչպես կազդեն Կեսլերի վրա: Երկրորդ` այնպիսի խոշոր ընկերությունը, ինչպիսին Sauerland Event-ն է, դժվար թե պայմանագիր ստորագրեր մարզիկի հետ` առանց իրավական հնարավոր հետևանքների նախնական գնահատման: Միանգամայն հավանական է, որ Մոգենս Պալլեն ուզում է որոշակի մասնաբաժին ստանալ Կեսլերի ապագա հոնորարներից, առավել ևս, որ շատ մասնագետներ Կեսլերի անունը նշում են հնարավոր հաղթողների թվում: Օրինակ` Boxingscene.com-ի անցկացրած հարցման արդյունքներով` Միկել Կեսլերը 35 տոկոսով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ տեղում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն է, ով հիմա Կեսլերի հետ մարզվում է նույն ակումբում: Հետաքրքիր է նշել, որ հայտնի մարզիչ Ֆրեդի Ռոուչը նույնպես կարծում է, որ նշված երկու բռնցքամարտիկները կհանդիպեն գերմրցաշարի եզրափակչում: Հոկտեմբերի 17-ին Արթուր Աբրահամը պետք է մենամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորի հետ: Ռոուչը համոզված է, որ հայ բռնցքամարտիկը մարտի միջնամասում կհաղթի նոկաուտով Իսպանական Sport-ի տեղեկություններով` մադրիդյան Ռեալն ու անգլիական Լիվերպուլը վերջնականապես պայմանավորվել են Խաբի Ալոնսոյի տեղափոխության հարցում: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 32 մլն եվրո: Աղբյուրը տեղեկացնում է, որ Արքայական ակումբը Լիվերպուլին ևս 3 մլն եվրո կվճարի, եթե ֆուտբոլիստը հաջող հանդես գա: Իր առաջին հանդիպումը Ռեալի կազմում Ալոնսոն կարող է անցկացնել արդեն մոտակա օրերին, ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ կապույտները նոր մրցաշրջանին նախապատրաստության հաջորդ փուլը մտադիր են կազմակերպել Միացյալ Նահանգներում: Ընդամենը 30 րոպե ամենօրյա սպորտային պարապմունքները և ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 50 տոկոսով կրճատում է մարդու մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Վեստին` վկայակոչելով լոնդոնյան Դեյլի թելեգրաֆ պարբերականին: Այս փաստը հաստատել են Օուլի և Կուոպիո քաղաքի համալսարանների ֆին գիտնականները: Վազքը, թիավարությունը, լողը, հեծանիվը, ֆուտբոլը, բասկետբոլը, հոկեյը և սպորտի մյուս տեսակները բերում են օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիայի ակտիվացման և բարձրացնում նրա վտանգավոր հիվանդություններին հակազդելու ընդունակությունը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է աշխարհի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մարզաձևի համաշխարհային երիտասարդական գլխավոր ստուգատեսին հայաստանյան պատվիրակությունը ներկայացել է պատկառելի կազմով: Հունահռոմեական ոճի մրցումներում հանդես կգան հայաստանցի 6, ազատ ոճի առաջնությունում` 5 մարզիկներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մինչև 50 կգ քաշային կարգում Սարգիս Խաչատրյանը 1/8 եզրափակչում պարտության է մատնել հնդիկ Մանջիթին: Քառորդ եզրափակչում նա կգոտեմարտի կուբացի Գոնսալես Դումերիգո Խավիերի հետ Անկարայում ընթացող աշխարհի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյանը քառորդ եզրափակչում զիջեց կուբացի Դոմինգես Դումերիգո Խավիերին: Ռուսաստանցի Էդուարդ Սիմոնյանը 1/4 եզրափակչում պայքարից դուրս էր թողել թուրք Ֆերհաթ Տեկինին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Դոմինգես Խավիերին: Վերջինս մտավ եզրափակիչ և ոսկե մեդալը կվիճարկի Հասան Սուլայմանով (Ղրղզստան)-Արթուր Ումբետկալիև (Ղազախստան) զույգի հաղթողի հետ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Գևորգ Գևորգյանը 1/16 եզրափակչի գոտեմարտում պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Յալոմային, ով հաջորդ իսկ փոլում ստիպված էր ճանապարհը զիջել ֆինն Յուսսի Պեկա Նիեմիստոյին: Այս քաշային կարգի շրջանակներում փոքր-ինչ հաջող էր Լեհաստանի դրոշի տակ հանդես եկող Էդգար Պողոսյանի ելույթը: Հայ մարզիկը հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Այս փուլում, սակայն, ավելի ուժեղ էր նրա իրանցի մրցակիցը` Աբոզա Նորզադեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում անհաջող հանդես եկավ նաև մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էդուարդ Սարգսյանը: Նա 1:4 հաշվով պարտվեց գերմանացի Թիմո Բադուսչին և դուրս մնաց հետագա պայքարից: Նույն քաշային կարգում Ռուսաստանի մարզական պատվի պաշտպանության խնդիրը վստահված է հայազգի մարզիկ Ալբերտ Սեգիզյանին: Առաջին գոտեմարտում նա տպավորիչ հաղթանակ տոնեց` ոչ մի հնարավորություն չտալով իր խորվաթ մրցակցին` Դանիել Կրիզմանովիչին: Գրանցված 6:0 հաշիվն արտոցոլում է այն մեծ առավելությունը, որն ուներ Ալբերտը: 1/8 եզրափակչում հայ ըմբշամարտիկի մրցակիցն Իվայլո Սայկովն էր: Ալբերտ Սեգիզյանն այս փուլում նույնպես հաղթանակ տոնեց` բուլղարացի մարզիկին պարտության մատնելով 4:1 հաշվով Թուրքական Անկարայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Առաջին փուլում նա 6:1 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Մուհամմատիսո Իսակովին, իսկ վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցն է Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Էդուարդ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Սարգիսը պայքարից դուրս էր մնացել1/4 եզրափակչում, իսկ Էդուարդ Սիմոնյանը` կիսաեզրափակչում Իտալական Ինտերի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նախկինի պես չի աշխատում: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Սպորտ Էքսպրեսը` հենվելով Corriere dello Sport-ի տարածած տեղեկատվության վրա: 44-ամյա մասնագետը միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է անցած ամռանը, չնայած այն հանգամանքին, որ նրա գլխավորությամբ Ինտերը երեք տարի անընդմեջ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը: Նախկինում լուրեր էին տարածվել, որ այս մասնագետը կարող է գլխավորել եվրոպական գրանդներից մեկը, սակայն արդեն մեկ տարի է անցել, բայց Մանչինին ոչ մի առաջարկ չի ստացել Իտալական Միլանի պաշտպան, Վրաստանի ազգային հավաքականի ավագ Կախա Կալաձեն, ով ծնկի լուրջ վնասվածքից հետո վերսկսել է մարզումները, խոստովանել է, որ հույս ունի մասնակցել Իտալիայի ընտրանու հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը: - Երկար ժամանակ վնասվածքն անհանգստացնում էր ինձ: Այս տարվա մարտին վիրահատվեցի, որից հետո գործնականում կես տարի զրկվեցի խաղադաշտ մտնելու հնարավորությունից: Հիմա աստիճանաբար վերականգնում եմ մարզավիճակս: Իհարկե, դա հեշտ գործ չէ, ժամանակ է պետք,- ասել է Կալաձեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում: - Անցած մրցաշրջանում Միլանն այնքան էլ հաջող հանդես չեկավ: Ի՞նչ եք մտածում թիմի հնարավորությունների մասին Ա սերիայում և Չեմպիոնների լիգայում: - Այժմ դժվար է խորհել այդ հարցի մասին: Նոր մարզիչ ունենք, նոր մարտավարություն: Նոր ենք սկսել մարզումները: Կական տեղափոխվել է Ռեալ, Պաոլո Մալդինին ավարտել է կարիերան: Նոր ձեռքբերումներ էլ չունենք: Ամեն ինչ, կարծում եմ, պարզ կդառնա առաջնության մեկնարկային հանդիպումներից հետո: - Մալթայի ընտրանու հետ առաջիկա ստուգողական խաղը բա՞ց եք թողնելու: - Այո, ինձ չեն հրավիրել, որովհետև դեռ անհատական ծրագրով եմ պարապում: Հենց այնպես ազգային հավաքականի ճամբար գնալն իմաստ չունի: Բացի այդ, դա ընդամենը ստուգողական խաղ է: Ամենակարևոր հանդիպումը Թբիլիսիում կայանալու է սեպտեմբերի 5-ին: Մեր մրցակիցն աշխարհի չեմպիոնն է` Իտալիայի ընտրանին: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ խաղին կարողանամ մասնակցել Այսօր Իտալիայի վարչապետ, Միլան ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդոյի և փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ` քննարկելու թիմի տրանսֆերային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Channel4-ը: Հիշեցնենք, որ միլանցիներն առայժմ մեկ ձեռքբերում են կատարել, ինչն անհասկանալի է երկրպագուների, նույնիսկ ֆուտբոլիստների ու թիմի մարզչական շտաբի ներկայացուցիչների համար: Ենթադրվում էր, որ Կակայի տրանսֆերի համար Մադրիդի Ռեալից ստացված 56 մլն ֆունտ ստեռլինգի շնորհիվ միլանցիները մի քանի բարձրակարգ խաղացողների կհրավիրեն: Լեոնարդոյի կարծիքով` բոլոր օղակներն էլ համալրման կարիք ունեն: Մինչ օրս, սակայն, բոլորի համար հանելուկ է մնում, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բեռլուսկոնին Ռուսաստանի սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարարությունը հայտ է պատրաստում` աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակչի կազմակերպման իրավունքը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Վիտալի Մուտկոն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: Անհրաժեշտ է մինչև 2010 թ. մայիսը ներկայացնել հայտը: Մինչև դեկտեմբեր ստուգումներ կկատարվեն, իսկ 2010 թ. դեկտեմբերին ՖԻՖԱ-ն որոշում կկայացնի: Մինչ այդ պահը պետք է մտածենք նոր մարզադաշտերի շինարարության մեխանիզմների մշակման մասին,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է Ինտերֆաքսը: Եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դևիդ Թեյլորը հրապարակայնորեն իր անհանգստությունն է հայտնել` կապված Եվրոպայի հարուստ ակումբների տրանսֆերային քաղաքականության հետ: Նրա խոսքերով` դա հատկապես վերաբերում է անգլիական Պրեմիեր լիգային Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշչենկոն երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին մեղադրել է Ուկրաինայում Եվրո-2012-ի անցկացմանն ընդդիմանալու մեջ: Եվրո-2012-ի կազմակերպման դեմ նրա քայլերն Ուկրաինայի հանդեպ կոշտ բնույթ ունեն, և կասկած է ծագում, որ Եվրոպայի առաջնության խափանումը Յուշչենկոյի համար վերածվել է իմ դեմ պայքարի հիմնական և ոչ ազնիվ միջոցի: Նա շատ լավ գիտի, որ հաջորդ նախագահական ընտրություններում ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը,- հայտարարել է Տիմոշչենկոն:- Վստահ եմ, չնայած Յուշչենկոյի դիմադրությանը, մենք կհաղթահարենք Եվրոպայի առաջնության անցկացման վրա դրված վետոն: Գումարներ կտրամադրվեն, իսկ առաջնությունը հաջողությամբ կանցկացվի Ուկրաինայում Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ևս 1,65 մլն ֆունտ ստեռլինգ (1,94 մլն եվրո) վաստակեց` Անգլիայի իր բնակարանը վաճառելով Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ Էմանուել Ադեբայորին: 2008 թ. փետրվարին Ռոնալդուն Էլդերլի Էջում, որը Մանչեսթերից 12 կմ հեռավորության վրա է գտնվում, բնակարան գնեց 3,85 մլն ֆունտ ստեռլինգով, իսկ Ադեբայորը նրա համար վճարեց 5,5 մլն: Այս մասին հաղորդում է Triballfootball.com-ը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվել է Մադրիդի Ռեալ, իսկ Ադեբայորը հեռացել է Արսենալից և պայմանագիր ստորագրել Մանչեսթեր Սիթիի հետ: Ադեբայորից բացի, Ռոնալդուի բնակարանին հավակնում էին Մանչեսթեր Սիթիի ևս երեք նորեկներ` Կոլո Տուրեն, Գարետ Բարրին և Կառլոս Տևեսը, ինչպես նաև Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիան Իսպանական Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչն առանց խնդիրների կմերվի թիմի խաղին և կդառնա նրա կարևոր օղակներից մեկը: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: Միայն Զլատանը չէ, որ պարտավոր է ծանոթանալ մեր ակումբի խաղաոճին և որդեգրել այն: Նաև մենք պետք է հասկանանք, թե ինչպես է նա գերադասում խաղալ` ուզո՞ւմ է երկար պահել գնդակը, թե՞ օգտագործել տարածությունը: Մենք արդեն համոզվել ենք, որ նա հանգիստ տղա է և շատ արագ կմերվի թիմի խաղին,- հայտարարել է կատալոնյան թիմի գլխավոր մարզիչը: Բելգիական Ստանդարդի կիսապաշտպան Սթիվեն Դեֆուրի գործակալը հաստատել է, որ անգլիական Լիվերպուլը հետաքրքրված է բելգիացի փլեյմեյքերի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Բելգիայի ազգային թիմի ֆուտբոլիստի տրանսֆերին, ի դեպ, նաև մադրիդյան Ռեալն է ցանկանում տիրանալ: Սթիվենի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ոչ միայն Արքայական ակումբն ու Լիվերպուլը,- ասել է Դեֆուրի գործակալ Պոլ Ստեֆանին:- Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի միայն մեկ տարի անց, սակայն մեծագույն այդ ակումբին ոչ ոք չի ցանկանում մերժել: Ստանդարդը, վստահ եմ, չի կանգնի ֆուտբոլիստի ճանապարհին: Այսօր ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ակումբային թիմերի համաշխարհային նոր վարկանշային սանդղակը, որը նախկինի պես գլխավորում են երկու թիմեր` իսպանական Բարսելոնը և անգլիական Մանչեսթեր Յունայթեդը: Երրորդ հորիզոնական է տեղափոխվել արգենտինական Էստուդիանտեսը` շրջանցելով Լոնդոնի Չելսիին: Հայաստանյան թիմերից լավագույն ցուցանիշն ունի Փյունիկը: Նա զբաղեցրել է 258-րդ հորիզոնականը` նախորդ սանդղակի համեմատությամբ նահանջելով 14 տեղով Այժմ Գրան Պրի մրցաշարում Արոնյանը 100 տոկոսանոց արդյունք ունի: Անցած տարվա ամռանը նա հաղթեց նաև Սոչիում կայացած մրցաշարում: Նալչիկում 26-ամյա Արոնյանը հաղթական գեղեցիկ վերջակետ դրեց` 13-րդ տուրում առավելության հասնելով հաղթողի մյուս հիմնական հավակնորդի` հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ, ում հետ մինչ այդ հավասար միավորներով բաժանում էր 1-2-րդ հորիզոնականները: Զոհաբերելով որակ` Արոնյանը գերազանց իրացրեց իր երկու անցողիկ զինվորների առավելությունը և, որպես գլխավոր հաղթող, ստացավ 30 հազար եվրո հոնորար, ինչպես նաև ոչ քիչ թվով միավորներ Գրան Պրիի ընդհանուր հաշվարկում: Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մրցաշարը վեց փուլից բաղկացած շարքում չորրորդն էր: Հենց այս շարքի արդյունքներով պետք է որոշվեր, թե որ շախմատիստն է հավակնելու աշխարհի չեմպիոնի կոչմանը և 2010 թ. պայքարի մեջ մտնելու շախմատային թագի համար: Սակայն արդեն այն ժամանակահատվածում, երբ մրցաշարը մեկնարկել էր, ՖԻԴԵ-ի պաշտոնյաները ձևափոխեցին կանոնակարգը, և այժմ Գրան Պրիի երկու լավագույն ներկայացուցիչները կհայտնվեն այն 8 հավակնորդների շարքում, ովքեր հատուկ մրցաշարում կպարզեն, թե ով է մրցակցելու աշխարհի գործող չեմպիոնի հետ` այդ կոչման համար: Եվ հենց այդ որոշումն էր պատճառը, որ Գրան Պրիում մասնակցությունը նորվեգացի Մագնուս Կառլսենն այլևս նպատակահարմար չհամարեց: Արոնյանը չհեռացավ և այժմ Գրան Պրիում հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում: Բարձր են գնահատվում նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի և Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հնարավորությունները: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկա մրցաշարը կայանալու է Հայաստանում, կարելի է ասել, որ վերջնարդյունքում հայ շախմատիստի հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում: Գրան Պրիի միավորների ընդհանուր հաշվարկի համակարգը բավական բարդ է, ընդ որում` ստուգարքային են համարվում երեք լավագույն արդյունքները: Տեսականորեն Արոնյանը տնային մրցաշարում, ինչում համոզված են նաև արտասահմանցի մեր գործընկերները, կարող է բավարար թվով միավորներ հավաքել
ՔԼԻՆԹՈՆԸ ՓԽԵՆՅԱՆՈՒՄ Է. ՆԱ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՓՐԿԵԼ
1
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ուղևորվել է Հյուսիսային Կորեա ամերիկացի երկու ազատազրկված լրագրողներին ազատ արձակելու վերաբերյալ տեղի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է ...700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ
1
Այսօր գիշերը արջը սպանել է մի կնոջ: Կամչատկայում հատուկ խումբ է ստեղծվել կենդանուն չեզոքացնելու համար: Խմբի հիմնական խնդիրը հետևել և գիշատչին բռնելն է, որպեսզի նմանատիպ հետագա դժբախտություններից խուսափենք, ...ПО ПОДСЧЕТАМ МВФ, НАЛОГОПЛАТЕЛЬЩИКИ ЗАПЛАТИЛИ ЗА КРИЗИС 11 ТРИЛЛИОНОВ ДОЛЛАРОВ
В своем новом докладе МВФ пересматривает оценки масштабов глобального спада для бюджетов разных государств. В 2009 году на страны большой двадцатки в среднем придется бюджетный дефицит в размере 10,2% ...ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐՆ ՈՒ ԲԵՔՀԵՄԸ` ԳՈՎԱԶԴՈՒՄ
Ֆոտբոլիստ Դեվիդ Բեքհեմը և Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գովազդային մի արշավի մասնակիցներ են դառնալու, որը կօգնի ավելացնել տուրիստների հոսքը նահանգ: Ինչպես գրել է Դը Թելեգրաֆ-ը, ենթադրվում ...МАТЬ ДЖЕКСОНА ПОЛУЧИЛА ПРАВО ОПЕКИ НАД ЕГО ДЕТЬМИ
Суд Лос-Анджелеса 3 августа назначил мать Майкла Джексона Кэтрин опекуншей трех его детей - 12-летнего Принса Майкла-младшего, 11-летней Пэрис Майкл Кэтрин и семилетнего Принса Майкла II, сообщает AFP. ...ПЯТИНОГАЯ КОРОВА ИЗ АРМЕНИИ ВЫСТУПИТ С КИЕВСКИМ ЦИРКОМ НА КАМЧАТКЕ
Пятиногая корова из Армении выступит с киевским цирком-шапито Кобзов в Петропавловске-Камчатском. Как сообщают местные СМИ, цирк приедет на гастроли осенью. Классический цирк планирует начать выступления ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ, ԻՍԿ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՆՏԵՍՈ՞ՒՄ Է
Եվրոպական Միությունը կոչ է արել Վրաստանին և Հարավային Օսիային տարածաշրջանում լարվածություն չստեղծել և ԵՄ դիտորդներին ապահովել, որպեսզի վերջիններս երկու կողմերից էլ կարողանան դիտարկել: Սակայն այդ հայտարարությունից ...ЕС ПРИЗВАЛ ГРУЗИЮ И ЮЖНУЮ ОСЕТИЮ НЕ НАГНЕТАТЬ СИТУАЦИЮ В РЕГИОНЕ, А ГОСДЕП США РЕШИЛ НЕ ВМЕШИВАТЬСЯ
Европейский Союз призвал Грузию и Южную Осетию не нагнетать напряженность в регионе и обеспечить неограниченный доступ наблюдателям ЕС по обе стороны границы. Евросоюз выражает озабоченность недавними ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 100-150 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՎԵԼՑՈՒԿ Է ԼԻՆԵԼՈՒ
Հանրապետությունում այս տարի ևս կարտոֆիլի ավելցուկ է լինելու: Մենք այսօր 30-33 հազար հա կարտոֆիլի ցանքս ունենք, որից ակնակալում ենք ստանալ 600-ից 620 հազար տոննա բերք,-Panorama.am-ին, Արմենպրեսս-ին և Շանթ ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Մեկ հայ զինվորը պատրաստ է 10 ադրբեջանցի զինվորի դեմ կռվելու Մենք ունենք բանակ, որն անցել է պատերազմ եւ այդ բանակը, հատկապես ղարաբաղյան դիրքերում՝ մարտունակ է: Ես բազմիցս ինքս եմ առիթ ունեցել դրանում ...ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն օգոստոսի 12-ին կայանալիք Մոլդովայի ազգային ընտրանու հետ ընկերական ...Գ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԾԻՐԱՆԻ ԿՈՐՈՒՍՏ ՉՈՒՆԵՑԱՆՔ
Այս տարի չնայած եղանակային վատ պայմաններին, բազմաթիվ կարկտահարություններին ու ցրտահարություններին, մենք ունեցանք լավ բերք, և ակնկալում ենք, որ խաղողի հետ կապված ևս լավ բերք կունենանք,-այսօր Panorama.am-ին ...ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է և Ժամանակ թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ...«ԱՌԱՆՑ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ» Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՏՊԱՎՈՐԵԼ ԵՆ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժառանգություն կուսակցությունում դեռ սպասում են ընդդիմության մեկ միասնական պլատֆորմ ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրեսի և Դաշնակցության արձագանքներին: Բանակցություններ սկսելու և սեղանի շուրջ նստել-քննարկելու ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ օգոստոսի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Մոլդովայի ընտրանու հետ, օգոստոսի 8-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ծնունդների թիվը աճել է 6.9 տոկոսով: Ծնվել է 19 հազար 672 երեխա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում`18 հազար 409 երեխա: Այս մասին տեղեկացանք Ազգային վիճակագրական ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՑԱԾՐ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԿԱՄ Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՆԵՐԿՐԵԼ ԲՐԻՆՁ ՀԱՎԱՔՈՂ ԿՈՄԲԱՅՆԸ
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հարցազրույցը Panorama.am-ին ու ևս երկու լրատվամիջոցի -Պարոն նախարար, ի՞նչ փուլում է հացահատիկի հունձը: -Հանրապետությունում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, ...«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
Քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի, նույն Յապոնչիկի, թիկնապահները հրաժարվել են Իվանկովի վրա կատարված հարձակման վերաբերյալ ցուցմունք տալ: Թիկնապահները հայտարարել են, որ Յապոնչիկի հասցեին արված ոչ ...ԴԻԱԿՆԵՐ ԳԵՏՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Օգոստոսի 3-ին, Ժամը 12.04-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Մանկական երկաթուղուն հարակից Հրազդան գետում հայտնաբերվել է դիակ: Դին գետից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ. ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև` տնտեսական ճգնաժամ, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց, Ադրբեջանի կողմից ավելի ու ավելի բարձր ներկայացվող պատերազմի վտանգ: Այս մասին ասուլիսում ասաց ...ՎՆԱՍՆԵՐ ԱՆՁՐԵՎԻՑ ՈՒ ԿԱՐԿՏԻՑ. ՏՈՒՆ Է ՓԼՎԵԼ
Նախօրեին Արագածոտնի մարզից հայտնել են, որ ժամը 15.00-ի սահմաններում մարզի Սարալանջ և Լուսագյուղի համայնքներում տեղացած հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր և ցանքատարածքներ: ...ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ. ՄԵԿ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Այսօր` ժամը 00.26-ին ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վարորդին ավտոմեքենայից ...ԱՎԻԱՎԹԱՐ. ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԵՆ
Թաիլանդական Սամուի կղզու օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ` օդաչուն, մահացել և 41-ն էլ վիրավորվել են: Այդ մասին տեղեկացրել է Bangkok Post-ը: Օդանավը պատկանում է Bangkok Airways-ին, ...ԿՈԿՈՅՏԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԵՐԿՈՒ ՕՐԻՑ
Հարավային Օսիայի կառավարության նոր կազմը կհայտարարվի երկու օրից: Ինչպես հայտարարել է երկրի ղեկավար Էդուարդ Կոկոյտան, կառավարության կազմում բավական փոփոխություններ են լինելու: Նման տեղեկատվություն են տարածել ...ԿՑՈՐԴԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու ...ՀԱԿ-Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՉԵ՞Ն
Վերջին շրջանում ՀԱԿ-ն անընդհատ հայտարարում է, թե Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է փաստաթուղթ, սակայն դրա մասին դեռ ...ՏՅԵՐԻ ԱՆՐԻ. «ԵՍ ԿԿԱՐՈՏԵՄ ԷՏՈ'Օ-ԻՆ»
Իսպանական Բարսելոնի հարձակվող Տյերի Անրին պատմել է, թե ինչպիսի զգացումներ է ապրում իր թիմակից ԷտոՕ-ի հեռանալուց հետո: Անկասկած, կկարոտեմ ԷտոՕ-ին: Ամոթ է, որ մենք կորցրեցինք նրան: Չէ՞ որ նա Բարսելոնի ...ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 12.000 ԴԻՄՈՐԴ
Կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13.500 դիմորդից ուսանող են դարձել ավելի քան 12.000-ը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: ...ՎՐԱՍՏԱՆ ՏԱՆՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՐԴԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է ՆԱԵՎ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա /Տավուշի մարզ/ գտնվող մասամբ փլուզված կամուրջի վերականգնման և նորոգմանան հողային աշխատանքները ավարտված են, ճանապարհը արդեն գործում է նաև ...ԱՐՄԱՆ ՏՐԱՈՐԵ. «ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»
Պաշտպան Արման Տրաորեն հայտարարել է, որ գերադասում է մնալ Արսենալում, քան թե վարձավճարով խաղալ Բիրմինգհեմում: Այս մասին տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսը` հենվելով Sky Sports-ի տարածած տեղեկատվության վրա: Մոնակոյի ...ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԵԼԵՆԱ ՕԲՐԱԶՑՈՎԱՆ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հրամանագիր է ստորագրել ականավոր երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ելենա Օբրազցովային համաշխարհային օպերային արվեստի ասպարեզում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև հայ-ռուսական ...ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԼ. «ՏԻՄՈՇՉՈՒԿԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգի Զենիթից տեղափոխված Անատոլի Տիմոշչուկը հիմնական կազմում հայտնվելու ոչ մի հնարավորություն չունի: Ստացվում է, որ գերմանական ...ՌՈՒՍ- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանդիպման ընթացքում ստորագրվեց կորպորատիվ ղեկավարման դպրոցի ստեղծման մասին հուշագիր, ...«ՄԻԼԱՆԸ» 35 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՖԱԲՐԵԳԱՍԻ ՀԱՄԱՐ
Իտալական Tuttosport-ը տեղեկացնում է, որ Միլան ակումբը որոշել է Լոնդոնի Արսենալի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի համար առաջարկել 35 մլն եվրո: Հաղորդվում է նաև, որ Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ...ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՈՒՍԱՊԱՐԿԸ
Օգոստոսի 3-ին` ժամը 19.45-ին, 1986 թ. ծնված Սվետլանա Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 2-ին` ժամը 22.00-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հափշտակել են իր ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
1Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ...ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հրապարակվել են դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի հաղթողների անունները: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Այսօր հունական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիի միջև: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՊԵՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Գիչյանը 2009թ. օգոստոսի 15-ից ազատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության պետի պաշտոնից: Այս մասին հայտնեցին կառավարության ...ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ՄԱՆՈՒՉԵՀՐ ՄՈԹԹԱՔԻԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերի պատճենները օգոստոսի 1-ին հանձնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին ...ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Մոսկվայում կայացած Եվրատեսիլ մրցույթի մասնակիցների համար այս տարի քվեարկել է ավելի քան 10 մլն մարդ,- այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Եվրոպական հեռարձակող ընկերությունը վերջապես ամփոփել ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Առայժմ պարզ չէ, թե նախկին պրոմոուտերի սպառնալիքներն ինչպես կազդեն Կեսլերի վրա: Երկրորդ` այնպիսի խոշոր ընկերությունը, ինչպիսին Sauerland Event-ն է, դժվար թե պայմանագիր ստորագրեր մարզիկի հետ` առանց իրավական ...
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՀԵՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՊԱՍՏԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

ՄՈՍԿՎԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ԲԺԻ՞ՇԿՆ Է ՍՊԱՆԵԼ ՋԵՔՍՈՆԻՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ

- 1672 Ծնվեց ռուսական ցար, զորավար, դիվանագետ Պետրոս I Մեծը, որը գահ բարձրացավ 1682թ.-ին: (Վախճ. 1725թ.-ին):
- 1903 Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսը հրամայեց Սինոդին չհրապարակել հունիսի 12-ի օրենքը:
- 1918 Սեբաստացի Մուրադը հերոսաբար զոհվեց Բաքվի ճակատամարտում:
- 1922 Թուրքմենստանի առաջին Հիսարյան հատուկ հեծյալ բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումովի ձեռքով Չաղան Ղըչլաղում ահաբեկվեց Էնվերը:
- 1950 Մահացավ արձակագիր Անայիսին (Եվփիմե Ավետիսյան): (Ծնվ. 1872 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

