
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
- Առավոտ Մեկ հայ զինվորը պատրաստ է 10 ադրբեջանցի զինվորի դեմ կռվելու Մենք ունենք բանակ, որն անցել է պատերազմ եւ այդ բանակը, հատկապես ղարաբաղյան դիրքերում՝ մարտունակ է: Ես բազմիցս ինքս եմ առիթ ունեցել դրանում համոզվելու։ Բացի այդ` ադրբեջանցիներն իրենք էլ գիտեն, որ մեկ հայ զինվորը 10 ադրբեջանցի զինվորի դեմ միշտ էլ պատրաստ է կռվելու, դա նաեւ պատմությունն է ապացուցել։ Նաեւ` իր թե զինվորական, թե տեխնիկական, թե ինտելեկտուալ առումներով Ղարաբաղն այսօր լրջագույնս պաշտպանված է։ Եվ այս պարագայում դիմել ինչ-որ լոկալ բախումների՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնա, որովհետեւ իրենց համար պարտություն կլինի, ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան` ասում է նախկին բարձրաստիճան սպա, Հայրենիք ու պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Առավոտ ԼՂՀ հարցում փակուղի է Սերժ Սարգսյանը մյուսներից ավելի պակաս չի կապված Ղարաբաղի հետ, որպեսզի ինչ-որ մի բան տա։ Ավելին, եթե նա նույնիսկ տար էլ ինչ-որ բաներ՝ ղարաբաղցիները դեմ կլինեին։ Էստեղ փակուղի Է, ինչի՞ մասին Է խոսքը, երեկ Աոավոտր հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` շեշտելով, որ Ադրբեջանը չի համարձակվի պատերազմ սկսել: Ես կարծում եմ, որ որոշ խուճապային տրամադրություններ դիտավորյալ են տարածվում՝ դրսի ուժերի օգնությամբ կամ առանց դրանց։ Ներսի որոշ ուժեր անընդհատ անհավասարակշռված վիճակ են ստեղծում։ Բայց դրան սառնասիրտ է պետք վերաբերվել,- ասել է Մանուկյանը` խուսափելով անուններ տալուց: Ես ենթադրություններ չեմ անում, խոսում եմ այն մասին, որ մի քանի օր առաջ խոսակցություններ տարածվեցին, թե պատերազմ է սկսվել եւ այլն, ու խուճապ տարածվեց։ Սովորաբար նման բաները ապատեղեկատվության ծառայություններն են անում, այդ բանն աշխարհում հայտնի է: Թե ո՞ւմ միջոցով է արվում՝ չգիտեմ, բայց նման բաներ կան. ապատեղեկատվության միջոցով ներսում անկայուն վիճակ են առաջացնում։ Բայց իրականում շատ կայուն վիճակ է: Իրավունք Եթե Թուրքիան ճիշտ փոխանցում չկատարի, առաջինն ինքը կտուժի Թերթը դարձյալ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Արդյոք այս հարցում անկո՞ւմ է նկատվում, առաջընթա՞ց, թե՞ տեղապտույտ. հարցն ուղղվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովին. Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ ընդհանուր հայտարարի են եկել կամ չեն հայտարարել, որ բանակցություններն ավարտվել են, հնարավոր չէ դրանց մասին վերջնական կարծիք կազմել: Բացի այդ, միջպետական բանակցությունները նաեւ նրա համար են, որ շատ դեպքերում, իհարկե, եթե դա անհրաժեշտ է, դրանք նաեւ գաղտնի պահվեն։ Վերջերս բավականին ուշագրավ էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավուդօղլուի հայտարարությունը: Իսկ մենք` ՀՀԿն, ինչպես նաեւ ՀՀ նախագահը, մեր կարծիքը հստակ ասել ենք, որը եւս մեկ անգամ կրկնեմ՝ մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կարգավորման կողմնակիցներ ենք: Եվ ո՛չ ԼՂՀ հարցը, ո՛չ ցեղասպանության խնդիրը չեն կարող լինել նախապայման, այս խնդիրները մեզ համար սակարկման առարկա չեն: Մենք մեր քայլը, փոխանցումը կատարել ենք, այսօր գնդակը գտնվում է թուրքական կողմի մոտ, եւ իրենք պետք է ճիշտ փոխանցում կատարեն: Իսկ եթե ճիշտ փոխանցում չկատարեն, առաջինը իրենք կտուժեն: Ըստ Ձեզ՝ ի վերջո, այսպես ասենք՝ սահմանը կբացվի՞, եւ ՀՀ նախագահը կգնա՞ Թուրքիա,- այս հարցը թերթն ուղղել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Ընդհանրապես ես դրան չեմ հավատացել, որովհետեւ, որքան էլ թվում է, որ Թուրքիան միջազգային շահեր, Եվրոպական միության հետ սերտաճման նպատակներ ունի, բայց Թուրքիային բավականին որոշակի հասկացնել են տվել, որ նա ցանկալի միավոր չէ, ու միայն մենք չի, որ հասկանում ենք, որ Թուրքիան ունի իր նկրտումները: Թուրքիան արդեն վերջին տասնամյակներում բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է նույնիսկ աշխարհի հետ հակադրվել իր, այսպես կոչված, ազգային շահերի համար: Իսկ իրենց մոտ ազգային շահը ինչ-որ չափով առնչվում է պանթուրանական ծրագրերի հետ, նույն ծրագրերը` նաեւ Ադրբեջանի հետ... Մի խոսքով` ես չեմ հավատում, որ ճանապարհները կբացվեն, բայց Աստված տա, որ սխալվեմ,- պատասխանել է Պ. Հայրիկյանը: Իրավունք Վրացիներն ու ադրբեջանցիները ճնշում են Վրաստանի հայ համայնքին Թերթը հրապարակել է Վրաստանի հայկական գյուղերի բնակիչների բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետին, արտգործնախարարին եւ ԱԺ մի շարք խմբակցությունների: Բնակիչներն իրենց վիրավորանքն ու դժգոհությունն են հայտնում Վրաստանի հակահայկական դրսեւորումներից ու տեղի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքից, որն ուղղված է հայ ազգային փոքրամասնությանը վերջնականապես զտելուն: Հակահայկականության դրսեւորումները առավել իրենց զգացնել են տալիս Մառնեուլի հարավային շրջանում գտնվող հինգ՝ Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր հայկական գյուղերում, որոնք մինչ 1930 ական թվականները փաստացի գտնվել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Բաց նամակում նշյալ գյուղերի բնակիչները որոշակի պահանջներ են ներկայացնում ՀՀ իշխանություններին` Լուծումներ տալ տեղի հայ բնակչության տնտեսական, սոցիալական հիմնահարցերին եւ տարածաշրջանում հզորացնել հայկական գործոնը: Պատասխանատվության ենթարկել ՀՀ-ի այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք ներկայանում են որպես վիրահայոց հարցերով մտահոգ անձինք, ովքեր իրենց գերպասիվությամբ, բայց նորանոր գումարներ ստանալով մեր հարցերը լուծելու համար, մեր գյուղերն անտերության են մատնել: Սամցխե-Ջավախք Ծալկա տարածաշրջանի հետ համատեղ ճանաչել Հյուսիսային Լոռու քաղաքական հիմնախնդիրն ու չդիտարկել այն զուտ սոցիալ-տնտեսական կամ սփյուռքի հիմնահարց: Կազմակերպել ՀՀ հասարակական-քաղաքական, պատգամավորական ու կառավարական պատվիրակությունների այցելություններ տեղի հայկական գյուղեր՝ հայ բնակիչների հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալու, վրացական ու ադրբեջանական քմահաճույքների առջեւ մեզ միայնակ չթողնելու համար: ՀՀ կառավարությունից ՀՀ-Վրաստան սահմանագծի վերաճշտման ընթացքում պահանջում ենք հաշվի առնել մեր գյուղերի հայաբնակ լինելն ու աշխարհագրորեն Լոռի աշխարհի անքակտելի մաս հանդիսանալը: Իրավունք Մոտ ապագայում պատերազմ չի լինի,- վստահ է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանը: Ե՛ւ իշխանությունը, ե՛ւ այսօրվա քաղաքական ուժերը (իշխանամետ եւ ընդդիմադիր), ե՛ւ մեր հասարակությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունից խոսելիս շեշտում են ազատագրված տարածքները՝ որպես ռազմական անվտանգության բաղադրիչ: Բայց այստեղ կա նաեւ մի շատ անվիճելի իրողություն, որի մասին, ցավոք, ոչ ոք չի բարձրաձայնում: Դա ԼՂՀ-ի բնակչության տնտեսական անվտանգության հարցն է: Եթե այսօր որեւէ մեկը վերցնի եւ հաշվարկի, թե քանի տրակտոր, հացահատիկ հավաքող կոմբայն է ունեցել ԼՂԻՄ ը 1988թ.ին եւ քանիսն ունի այսօր, եւ ազատագրված հողերը զիջելուց հետո այդ տրակտորների քանի տոկոսն են պարապուրդի մատնվելու, եւ այն խաղողի այգիները, որոնք այսօր մշակում է արցախցին, եւ այն ցորենը, որից ե՛ւ հացահատիկ, ե՛ւ միս է ստանում ու վաճառում հայկական շուկայում, ապա վստահ եմ, որ դա այլեւս չի լինելու: ԼՂՀ-ի տնտեսական ամբողջ կառույցի մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են ազատագրված տարածքները: Գիտակցո՞ւմ Է այսօր հայ հանրությունը այս ամենը, եւ եթե ԼՂՀ-ի հարցը պիտի լուծենք՝ ենթադրելով, որ ապագայում դրախտ Է լինելու ԼՂՀ-ում, ապա չէ՞ որ պետք է գիտակցենք, որ այդ դրախտը օդից չի ընկնում։ Այնպես որ, ազատագրված տարածքները զիջելու դեպքում ԼՂՀ-ում աշխատանք ունեցող մեծամասնությունը մնալու է առանց աշխատանքի,- ասում է Ա. Աղաբեկյանը` խոսելով ազատագրված տարածքների մասին: Իրավունք de facto Հայ-թուրքական սահմանի բացումը նույնքան մոտ է, որքան Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը Հայաստանը և հայկական գործոնը, առհասարակ, շատ կարևոր են ԱՍՆ-ի և Եվրամիության համար Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու և տարածաշրջանում նրա գործողությունները սահմանափակելու համատեքստում։ Այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլորովին էլ օրակարգային խնդիր չէ Արևմուտքի համար առհասարակ։ Հայաստանի հետ հարաբերությունները ճշգրտելու հետ կապված նվազել Է նաև Թուրքիայի հետաքրքրությունը, որովհետև դա Անկարայի համար կարևոր նշանակություն ուներ բացառապես ընդհանուր տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու տեսանկյունից։ Թուրքիայում շատ լավ գիտեն, որ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ չի կարող բավարարել ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և Կարսի հոկտեմբերի 13-ի պայմանագրի իրավականությունը ճանաչելու իրենց հիմնական պահանջը։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հայկական սփյուռքը կառավարելու ոչ լիազորություններ ունեն, ոչ էլ իրական հնարավորություններ։ Սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի բնակչությունն իր բացարձակ մեծամասնությամբ շարունակելու են մնալ պահանջատեր։ Հետևապես, հայ-թուրքական իրական երկխոսության հաստատումը որեւէ կերպ չի բխում Անկարայի շահերից: Տվյալ պարագայում անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագան Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, քանզի Ադրբեջանի շահերի բավարարումն Անկարայի համար միշտ էլ երկրորդական կամ նույնիսկ երրորդական նշանակություն է ունեցել։ Սա չի նշանակում, որ Թուրքիան կսառեցնի հայ-թուրքական ներկայիս բանակցության գործընթացը։ Բնավ ոչ, այն Անկարային պետք է միջազգային հանրությանը և հատկապես Արևմուտքին ի ցույց դնելու համար, բայց ոչ ավելին: Հայոց աշխարհ Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի անվտանգության գոտին քանդելն ու 60 մլրդ դոլարը մսխելն է Մեծ վերադարձ այսպես է անվանել իր ծրագիրը Ադրբեջանի փախստականների եւ բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեն, որ արդեն զեկուցել է, թե ամեն ինչ պատրաստ է Ադրբեջանի, այսպես կոչված, օկուպացված հողերի ապաշրջափակումից հետո մարդկանց իրենց տները վերադարձնելու եւ ավերված բնակավայրերը վերականգնելու համար: Այս մասին ԱզերԹաջ գործակալությանը օգոստոսի 1-ին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ, հիշյալ կոմիտեի նախագահ Ալի Հասանովը. Ծրագրի իրականացումը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակից եւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից: Ադրբեջանական կողմի այս փութաջանությունը, ինչ խոսք, գովեստի է արժանի, բայց այն, որ այդ երկրի փոխվարչապետը տեղյակ չէ, թե ում զինուժն է պահպանում խաղաղությունը ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագծում, դա արդեն վատ է: Հենց դրա համար էլ ասում ենք, որ մի ամբողջ պետական կոմիտե իր համար պարապ վախտի խաղալիք է գտել: Լավ էլ թանկ խաղալիք է, իմիջիայլոց: Նրանք այդ ծրագիրը գնահատել են մոտ 60 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ թիվը, սակայն, դեռ պետք է ճշգրտվի, երբ ծրագիրն արժանանա միջազգային ֆինանսական կազմակերպությունների ուշադրությանը: Հոդվածագրի կարծիքով, սակայն, իրականում Ադրբեջանի վերջնական նպատակը փախստականների եւ բռնի տեղահանվածների վիճակի բարելավումը չէ, այլ Ղարաբաղի անվտանգության գոտին քանդելն ու 60 մլրդ դոլարը մսխելն է:

© Պանորամա
Վերջին լուրերը, Օգոստոս 04, 2009ՔԼԻՆԹՈՆԸ ՓԽԵՆՅԱՆՈՒՄ Է. ՆԱ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՓՐԿԵԼ
1
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ուղևորվել է Հյուսիսային Կորեա ամերիկացի երկու ազատազրկված լրագրողներին ազատ արձակելու վերաբերյալ տեղի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է ...700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ
1
Այսօր գիշերը արջը սպանել է մի կնոջ: Կամչատկայում հատուկ խումբ է ստեղծվել կենդանուն չեզոքացնելու համար: Խմբի հիմնական խնդիրը հետևել և գիշատչին բռնելն է, որպեսզի նմանատիպ հետագա դժբախտություններից խուսափենք, ...ПО ПОДСЧЕТАМ МВФ, НАЛОГОПЛАТЕЛЬЩИКИ ЗАПЛАТИЛИ ЗА КРИЗИС 11 ТРИЛЛИОНОВ ДОЛЛАРОВ
В своем новом докладе МВФ пересматривает оценки масштабов глобального спада для бюджетов разных государств. В 2009 году на страны большой двадцатки в среднем придется бюджетный дефицит в размере 10,2% ...ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐՆ ՈՒ ԲԵՔՀԵՄԸ` ԳՈՎԱԶԴՈՒՄ
Ֆոտբոլիստ Դեվիդ Բեքհեմը և Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գովազդային մի արշավի մասնակիցներ են դառնալու, որը կօգնի ավելացնել տուրիստների հոսքը նահանգ: Ինչպես գրել է Դը Թելեգրաֆ-ը, ենթադրվում ...МАТЬ ДЖЕКСОНА ПОЛУЧИЛА ПРАВО ОПЕКИ НАД ЕГО ДЕТЬМИ
Суд Лос-Анджелеса 3 августа назначил мать Майкла Джексона Кэтрин опекуншей трех его детей - 12-летнего Принса Майкла-младшего, 11-летней Пэрис Майкл Кэтрин и семилетнего Принса Майкла II, сообщает AFP. ...ПЯТИНОГАЯ КОРОВА ИЗ АРМЕНИИ ВЫСТУПИТ С КИЕВСКИМ ЦИРКОМ НА КАМЧАТКЕ
Пятиногая корова из Армении выступит с киевским цирком-шапито Кобзов в Петропавловске-Камчатском. Как сообщают местные СМИ, цирк приедет на гастроли осенью. Классический цирк планирует начать выступления ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ, ԻՍԿ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՆՏԵՍՈ՞ՒՄ Է
Եվրոպական Միությունը կոչ է արել Վրաստանին և Հարավային Օսիային տարածաշրջանում լարվածություն չստեղծել և ԵՄ դիտորդներին ապահովել, որպեսզի վերջիններս երկու կողմերից էլ կարողանան դիտարկել: Սակայն այդ հայտարարությունից ...ЕС ПРИЗВАЛ ГРУЗИЮ И ЮЖНУЮ ОСЕТИЮ НЕ НАГНЕТАТЬ СИТУАЦИЮ В РЕГИОНЕ, А ГОСДЕП США РЕШИЛ НЕ ВМЕШИВАТЬСЯ
Европейский Союз призвал Грузию и Южную Осетию не нагнетать напряженность в регионе и обеспечить неограниченный доступ наблюдателям ЕС по обе стороны границы. Евросоюз выражает озабоченность недавними ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 100-150 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՎԵԼՑՈՒԿ Է ԼԻՆԵԼՈՒ
Հանրապետությունում այս տարի ևս կարտոֆիլի ավելցուկ է լինելու: Մենք այսօր 30-33 հազար հա կարտոֆիլի ցանքս ունենք, որից ակնակալում ենք ստանալ 600-ից 620 հազար տոննա բերք,-Panorama.am-ին, Արմենպրեսս-ին և Շանթ ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Մեկ հայ զինվորը պատրաստ է 10 ադրբեջանցի զինվորի դեմ կռվելու Մենք ունենք բանակ, որն անցել է պատերազմ եւ այդ բանակը, հատկապես ղարաբաղյան դիրքերում՝ մարտունակ է: Ես բազմիցս ինքս եմ առիթ ունեցել դրանում ...ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն օգոստոսի 12-ին կայանալիք Մոլդովայի ազգային ընտրանու հետ ընկերական ...Գ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԾԻՐԱՆԻ ԿՈՐՈՒՍՏ ՉՈՒՆԵՑԱՆՔ
Այս տարի չնայած եղանակային վատ պայմաններին, բազմաթիվ կարկտահարություններին ու ցրտահարություններին, մենք ունեցանք լավ բերք, և ակնկալում ենք, որ խաղողի հետ կապված ևս լավ բերք կունենանք,-այսօր Panorama.am-ին ...ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է և Ժամանակ թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ...«ԱՌԱՆՑ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ» Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՏՊԱՎՈՐԵԼ ԵՆ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժառանգություն կուսակցությունում դեռ սպասում են ընդդիմության մեկ միասնական պլատֆորմ ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրեսի և Դաշնակցության արձագանքներին: Բանակցություններ սկսելու և սեղանի շուրջ նստել-քննարկելու ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ օգոստոսի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Մոլդովայի ընտրանու հետ, օգոստոսի 8-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ծնունդների թիվը աճել է 6.9 տոկոսով: Ծնվել է 19 հազար 672 երեխա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում`18 հազար 409 երեխա: Այս մասին տեղեկացանք Ազգային վիճակագրական ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՑԱԾՐ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԿԱՄ Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՆԵՐԿՐԵԼ ԲՐԻՆՁ ՀԱՎԱՔՈՂ ԿՈՄԲԱՅՆԸ
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հարցազրույցը Panorama.am-ին ու ևս երկու լրատվամիջոցի -Պարոն նախարար, ի՞նչ փուլում է հացահատիկի հունձը: -Հանրապետությունում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, ...«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
Քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի, նույն Յապոնչիկի, թիկնապահները հրաժարվել են Իվանկովի վրա կատարված հարձակման վերաբերյալ ցուցմունք տալ: Թիկնապահները հայտարարել են, որ Յապոնչիկի հասցեին արված ոչ ...ԴԻԱԿՆԵՐ ԳԵՏՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Օգոստոսի 3-ին, Ժամը 12.04-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Մանկական երկաթուղուն հարակից Հրազդան գետում հայտնաբերվել է դիակ: Դին գետից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ. ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև` տնտեսական ճգնաժամ, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց, Ադրբեջանի կողմից ավելի ու ավելի բարձր ներկայացվող պատերազմի վտանգ: Այս մասին ասուլիսում ասաց ...ՎՆԱՍՆԵՐ ԱՆՁՐԵՎԻՑ ՈՒ ԿԱՐԿՏԻՑ. ՏՈՒՆ Է ՓԼՎԵԼ
Նախօրեին Արագածոտնի մարզից հայտնել են, որ ժամը 15.00-ի սահմաններում մարզի Սարալանջ և Լուսագյուղի համայնքներում տեղացած հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր և ցանքատարածքներ: ...ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ. ՄԵԿ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Այսօր` ժամը 00.26-ին ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վարորդին ավտոմեքենայից ...ԱՎԻԱՎԹԱՐ. ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԵՆ
Թաիլանդական Սամուի կղզու օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ` օդաչուն, մահացել և 41-ն էլ վիրավորվել են: Այդ մասին տեղեկացրել է Bangkok Post-ը: Օդանավը պատկանում է Bangkok Airways-ին, ...ԿՈԿՈՅՏԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԵՐԿՈՒ ՕՐԻՑ
Հարավային Օսիայի կառավարության նոր կազմը կհայտարարվի երկու օրից: Ինչպես հայտարարել է երկրի ղեկավար Էդուարդ Կոկոյտան, կառավարության կազմում բավական փոփոխություններ են լինելու: Նման տեղեկատվություն են տարածել ...ԿՑՈՐԴԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու ...ՀԱԿ-Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՉԵ՞Ն
Վերջին շրջանում ՀԱԿ-ն անընդհատ հայտարարում է, թե Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է փաստաթուղթ, սակայն դրա մասին դեռ ...ՏՅԵՐԻ ԱՆՐԻ. «ԵՍ ԿԿԱՐՈՏԵՄ ԷՏՈ'Օ-ԻՆ»
Իսպանական Բարսելոնի հարձակվող Տյերի Անրին պատմել է, թե ինչպիսի զգացումներ է ապրում իր թիմակից ԷտոՕ-ի հեռանալուց հետո: Անկասկած, կկարոտեմ ԷտոՕ-ին: Ամոթ է, որ մենք կորցրեցինք նրան: Չէ՞ որ նա Բարսելոնի ...ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 12.000 ԴԻՄՈՐԴ
Կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13.500 դիմորդից ուսանող են դարձել ավելի քան 12.000-ը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: ...ՎՐԱՍՏԱՆ ՏԱՆՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՐԴԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է ՆԱԵՎ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա /Տավուշի մարզ/ գտնվող մասամբ փլուզված կամուրջի վերականգնման և նորոգմանան հողային աշխատանքները ավարտված են, ճանապարհը արդեն գործում է նաև ...ԱՐՄԱՆ ՏՐԱՈՐԵ. «ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»
Պաշտպան Արման Տրաորեն հայտարարել է, որ գերադասում է մնալ Արսենալում, քան թե վարձավճարով խաղալ Բիրմինգհեմում: Այս մասին տեղեկացնում է Սպորտ Էքսպրեսը` հենվելով Sky Sports-ի տարածած տեղեկատվության վրա: Մոնակոյի ...ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԵԼԵՆԱ ՕԲՐԱԶՑՈՎԱՆ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հրամանագիր է ստորագրել ականավոր երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ելենա Օբրազցովային համաշխարհային օպերային արվեստի ասպարեզում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև հայ-ռուսական ...ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԼ. «ՏԻՄՈՇՉՈՒԿԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգի Զենիթից տեղափոխված Անատոլի Տիմոշչուկը հիմնական կազմում հայտնվելու ոչ մի հնարավորություն չունի: Ստացվում է, որ գերմանական ...ՌՈՒՍ- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանդիպման ընթացքում ստորագրվեց կորպորատիվ ղեկավարման դպրոցի ստեղծման մասին հուշագիր, ...«ՄԻԼԱՆԸ» 35 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՖԱԲՐԵԳԱՍԻ ՀԱՄԱՐ
Իտալական Tuttosport-ը տեղեկացնում է, որ Միլան ակումբը որոշել է Լոնդոնի Արսենալի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի համար առաջարկել 35 մլն եվրո: Հաղորդվում է նաև, որ Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ...ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՈՒՍԱՊԱՐԿԸ
Օգոստոսի 3-ին` ժամը 19.45-ին, 1986 թ. ծնված Սվետլանա Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 2-ին` ժամը 22.00-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հափշտակել են իր ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
1Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ...ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԵՏՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հրապարակվել են դպրոցական տետրերի շապիկների ձևավորման մրցույթի հաղթողների անունները: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Այսօր հունական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիի միջև: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՊԵՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Գիչյանը 2009թ. օգոստոսի 15-ից ազատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության պետի պաշտոնից: Այս մասին հայտնեցին կառավարության ...ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ՄԱՆՈՒՉԵՀՐ ՄՈԹԹԱՔԻԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերի պատճենները օգոստոսի 1-ին հանձնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին ...ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Մոսկվայում կայացած Եվրատեսիլ մրցույթի մասնակիցների համար այս տարի քվեարկել է ավելի քան 10 մլն մարդ,- այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Եվրոպական հեռարձակող ընկերությունը վերջապես ամփոփել ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Առայժմ պարզ չէ, թե նախկին պրոմոուտերի սպառնալիքներն ինչպես կազդեն Կեսլերի վրա: Երկրորդ` այնպիսի խոշոր ընկերությունը, ինչպիսին Sauerland Event-ն է, դժվար թե պայմանագիր ստորագրեր մարզիկի հետ` առանց իրավական ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՀԵՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՊԱՍՏԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
700 ԿԳ-ԱՆՈՑ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

ՄՈՍԿՎԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
«ՅԱՊՈՆՉԻԿԻ» ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ԲԺԻ՞ՇԿՆ Է ՍՊԱՆԵԼ ՋԵՔՍՈՆԻՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1672 Ծնվեց ռուսական ցար, զորավար, դիվանագետ Պետրոս I Մեծը, որը գահ բարձրացավ 1682թ.-ին: (Վախճ. 1725թ.-ին):
- 1903 Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսը հրամայեց Սինոդին չհրապարակել հունիսի 12-ի օրենքը:
- 1918 Սեբաստացի Մուրադը հերոսաբար զոհվեց Բաքվի ճակատամարտում:
- 1922 Թուրքմենստանի առաջին Հիսարյան հատուկ հեծյալ բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումովի ձեռքով Չաղան Ղըչլաղում ահաբեկվեց Էնվերը:
- 1950 Մահացավ արձակագիր Անայիսին (Եվփիմե Ավետիսյան): (Ծնվ. 1872 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

