
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
ՄՕԿ-ի հովանու ներքո ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Սպորտը և շրջակա միջավայրը ծրագրի շրջանակներում Գառնիում անցկացվել է մարզական-բնապահպանական միջոցառում`Հայաստանի գետերը և հովիտները թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Գառնիի մենապայքարային մարզադպրոցի սաները: Նրանք մոտ մեկ կիլոմետր տրամագծով տարածք են մաքրել, որը նաև նպաստել է մարզիկների ընդհանուր ֆիզպատրաստականության մակարդակի բարելավմանը Ուկրաինական Մետալուրգը, որի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը, երկրի առաջնության 3-րդ տուրում 4:1 հաշվով պարզապես ջախջախեց Ուժգորոդի Զակարպատիեին: Հենրիխ Մխիթարյանը, ինչպես միշտ, ասպարեզ մտավ հիմնական կազմում, իսկ Արարատ Առաքելյանը հայտավորված չէր հանդիպմանը: Մեկ օր առաջ նա մասնակցել էր փոխարինող կազմերի խաղին, սակայն ընդմիջումից հետո մարտավարական նկատառումներով փոխարինվել էր: Թիմը պարտվում էր 0:2 հաշվով, և մարզիչը, հասկանալի է, հետին գծի խաղացողների հաշվին պետք է ձգտեր ուժեղացնել հարձակումը, ինչը և արեց: Երկրորդ կեսում երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան երկու գոլ խփել ու փրկել խաղը: Վերադառնալով հիմնական կազմերի հանդիպմանը` հարկ է նշել, որ մեկնարկից առաջ տեղացած ուժեղ անձրևը չդադարեց մինչև խաղի 20-րդ րոպեն: Մխիթարյանը, Գոդինն ու Տանասան, ով խաղադաշտ էր մտել Մուսավենկոսի Մգունու փոխարեն, փորձում էին դիպուկ հարվածներով եզրափակել բազմաքայլ կոմբինացիաները, սակայն չէր ստացվում: Երբ անձրևը դադարեց, Զակարպատիեի դարպասի մոտ պարզապես փոթորիկ սկսվեց: Եվ 31-րդ րոպեին Հենրիխն աչքի ընկավ: Գոդինի հրաշալի փոխանցումից հետո նա մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի դեմ և նրան իրավիճակը փրկելու ոչ մի հնարավորություն չտվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հաջորդաբար խորհրդակցության է հրավիրել ձյուդոյի, թաեքվոնդոյի, ծանրամարտի, բռնցքամարտի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների, ֆեդերացիաների ներկայացուցիչներին և ազգային հավաքականների մարզչական խորհուրդների անդամներին: Քննարկումներին մասնակցել են նաև ՀԱՕԿ-ի և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները: Եվրոպայի առաջնություններին մասնակցած հավաքականների գլխավոր մարզիչները հաշվետվություն են ներկայացրել իրենց գլխավորած թիմերի ելույթների մասին: Նրանք անդրադարձել են նաև նախապատրաստական շրջանում կատարված աշխատանքին, վերլուծել առանձին մարզիկների մրցելույթները: Ի վերջո, առաջ են քաշվել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն են զգում: Բնականաբար, առաջին հերթին շեշտը պետք է դրվեր սեպտեմբերին Երևանում կայանալիք Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնության վրա: Որոշվել է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել հավաքականի մարզիկների ընդհանուր պատրաստականության և բուժվերահսկողության աշխատանքների բարելավման ուղղությամբ: Կազմակերպչական որոշ հարցեր կան ծանրամարտում: Այդ նպատակով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը և ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը համապատասխան ուսումնասիրություններ կկատարեն և դրանց արդյունքների հիման վրա որոշումներ կկայացնեն: Առայժմ չի հրապարակվում, թե ինչ խնդիրների մասին է խոսքը Չեխական Պարդուբիցե քաղաքում ավարտվել է շախմատային միջազգային մրցաշարը: Չեխիայի դրոշի տակ հանդես եկող հայ գրոսմայստեր Վիգեն Միրումյանը վերջին տուրում պարտության մատնեց չեխ Իրժի Նանային, սակայն վաստակած 6 միավորը նրան հնարավորություն տվեց զբաղեցնել միայն մրցաշարային աղյուսակի 39-րդ հորիզոնականը, այն էլ` լրացուցիչ ցուցանիշներով: Ցավոք, մրցաշարի միջնամասում Վիգենը մի քանի պարտիաներում սայթաքեց և այդպես էլ չկարողացավ վերականգնել առաջատարի իր դիրքերը, որոնք զբաղեցնում էր մեկնարկային տուրերից հետո: Շվեդական Լանդսկրունա քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Կանանց մինչև 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Գալստյանը երկամարտում արձանագրած 180 կգ արդյունքով գրավել է 7-րդ տեղը: Հայ մարզուհու ելույթից հետո հայաստանյան մարզասեր հասարակայնության ուշադրությունը բևեռվեց գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանի և Հայկ Հակոբյանի ելույթների վրա: Ռուբենը, ով ծանրամարտի աշխարհին լուրջ հույսեր է ներշնչում, որ շատ շուտով կհավասարվի հայկական լավագույն դյուցազուներին, այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 175 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում արձանագրեց 225 կգ: Երկամարտի 400 կգ արդյունքով Ռուբեն Ալեքսանյանն զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մոտակա մրցակցին` չեխ Իրժի Օրսագին գերազանցելով 14 կիլոգրամով: Բրոնզե մեդալին արժանացավ ռուսաստանցի Յուրի Տեգկաևը` 376 կգ ցուցանիշով: Ռուբեն Ալեքսանյանը, այսպիսով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն Գերմանական Մայնց քաղաքում կայացած շախմատային փառատոնի շրջանակներում ավարտվեց ևս մեկ` արագ շախմատի Ordix open մրցաշարը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9,5 միավորով 2-4-րդ տեղերը բաժանեց Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի ու ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ: 11 հնարավորից վաստակելով 10 միավոր` առաջին հորիզոնականում հաստատվեց Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ` Շախրիյար Մամեդյարովը Կիևի Դինամոն շարունակվում է հետաքրքրվել ռումինական Տիմիշոարայի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է dynamomania.com-ը, կիևցիները նրա տրանսֆերի համար առաջարկում են 1,5 մլն դոլար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ այդ թեմային անդրադարձել էր նաև ուկրաինացի ֆուտբոլային գործակալ Արկադի Զապորոժանուն` հաղորդելով, որ ժամանակին բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ Տիմիշոարան նրա համար 3 մլն դոլար է պահանջել: Տեսնենք, թե իրադարձություններն այս անգամ ինչպիսի ընթացք կստանան: Մի բան հաստատ է. ուկրաինական Դինամոն ցանկանում է անպայման ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը և պատրաստ է նորից բանակցել: Ամեն ինչ կախված կլինի ռումինական ակումբի դիրքորոշումից Արդեն այսօր իսպանական Ռեալն ու անգլիական Լիվերպուլը կարող են ավարտել բանակցությունները` կապված վերջինիս կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տեղափոխության հետ: Այս մասին տեղեկացնում է The Times-ը: Երկար ժամանակ կողմերը քննարկում էին գործարքի մանրամասները, սակայն մինչ օրս չէին կարողանում համաձայնության հանգել: Լիվերպուլը ֆուտբոլիստի համար պահանջում էր 30 մլն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ մադրիդյան ակումբն սկզբում առաջարկել էր 24 մլն Մադրիդի Ռեալի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաաս Յան Հունտելարը, ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, ամենայն հավանականությամբ, շուտով կտեղափոխվի իտալական Միլան: Կարմրասևերն այդ ֆուտբոլիստի համար կվճարեն 9 մլն ֆունտ ստեռլինգ, այլ կերպ ասած` երկու անգամ ավելի քիչ, քան Սևիլիան պահանջում էր Լուիս Ֆաբիանոյի համար, որին նույնպես Միլանի ղեկավարները ցանկանում էին տեսնել իրենց թիմի կազմում: Ավելացնենք, որ նման գործարքի կնքման դեպքում Ռեալն զգալի կորուստներ կկրի Լիվերպուլի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը կարծում է, որ անգլիական Պրեմիեր լիգան շարունակում է ֆուտբոլային չափանիշներ թելադրել ողջ աշխարհին: Որոշ մասնագետներ ու երկրպագուներ այն կարծիքին են, որ այս ամառվա ընթացքում կատարած մի քանի հնչեղ ձեռքբերումներից հետո իսպանական Պրիմերան կկարողանա աշխարհում լավագույն ազգային առաջնության կոչումը խլել Անգլիայից: Սակայն Տորրեսը, ով Իսպանիայի քաղաքացի է, համոզված է, որ իր հայրենիքը ֆուտբոլային առումով դեռ զիջում է Պրեմիեր լիգային: Մադրիդի Ատլետիկոյի նախկին հարձակվողը մտադիր է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Լիվերպուլը նոր մրցաշրջանում հաղթի Պրեմիեր լիգայում Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (ԱԻԲԱ) որակազրկել է Հարավային Կորեայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Յու Չե Չունին 1,5 տարով և տուգանել 2 հազար շվեյցարական ֆրանկով: ԱԻԲԱ-ն Յու Չե Չունի նկատմամբ նման պատիժ է կիրառել այն պատճառով, որ նա մայիսին տեղի ունեցած աշխարհի պատենական առաջնության շրջանակներում Երևան է գործուղել Հարավային Կորեայի հավաքականի որակազրկված բժշկին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստորագրել է նոր հրամանագիր` երկրի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին, որով նախատեսվում էր Ուկրաինայի Ազգային բանկի կողմից Եվրո-2012-ի նախապատրաստության նպատակով տրամադրվող միջոցներն ավելացնել 9,8 միլիարդ գրիվենով: Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի քարտուղարության սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր ծառայության ղեկավար Ռոման Ժուկովսկին: Նրա խոսքերով` Յուշչենկոն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Ազգային բանկը, ինչպես նաև առևտրային բանկերը, պետք է ռեզերվներ ձևավորեն` վարկային օպերացիաներ իրականացնելու համար Ֆրանչեսկո Տոտտին ստիպված է եղել կիսատ թողնել իտալական Ռոմայի հերթական պարապմունքը, քանի որ ծնկի մասում ուժեղ ցավեր է զգացել: Ինչպես տեղեկացնում է wordpress.com-ը, գայլերի ավագը դեռ մարզման սկզբում կաղում էր, իսկ շատ չանցած ազատվեց ծանրաբեռնված աշխատանքից ու միացավ պահեստայինների նստարանին հանգստացող Միրկո Վուչինիչին, ով նույնպես ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Հարձակման գծի երկու առաջատարների կորուստը բելգիական Գենկի հետ պատասխան հանդիպումից առաջ մտահոգում է թիմի մարզչական շտաբին, քանի որ բացակայող ֆուտբոլիստների թիվն առանց այդ էլ մեծ է Ստուգողական հանդիպումներում անընդմեջ չորրորդ հաղթանակից հետո, որոնցում Չելսին խաղում էր 4-4-2 մարտավարությամբ, գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադրվել է այդ դասավորությունն օգտագործել նաև Պրեմիեր լիգայում: Կարծում եմ, որ 2009-2010 թթ. մրցաշրջանում թիմի միջին գիծը շեղանկյան տեսք կունենա: Այն կկազմեն Լեմպարդը, Դեկուն, հնարավոր է` Կալուն ու Ջո Քոուլը, ով կարող է խաղալ նաև հարձակվողների թիկունքում: Ուզում եմ Լեմպարդին փորձարկել կիսապաշտպանության ձախ թևում: Մյուս ֆուտբոլիստներն այդ շեղանկյան շրջանակներում կարող են խաղալ ցանկացած դիրքում: Սիրում եմ մարտավարական փորձարկումներ կատարել: Ուզում եմ խաղի իմ փիլիսոփայությունը փոխանցել սաներիս, իսկ նրանք ձգտում են իրագործել այն խաղադաշտում: Սա շատ բարդ գործընթաց է, որը մարզչի ու խաղացողների գերազանց համագործակցություն է պահանջում: Բայց եթե դա մեզ հաջողվի, ապա, կարծում եմ, լավ հնարավորություններ կունենանք` հաղթելու Պրեմիեր լիգայում,- Կառլո Անչելոտտիի խոսքերը մեջբերել է Սպորտ Էքսպրեսը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաղորդել է, որ հրամանագիր է ստորագրել 2008 թ. ամռանը Պեկինում կայացած Օլիմպիադայում հաղթած ռուս մարզիկներին պարգևատրելու մասին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում ինձ կհաջողվի պարգևատրել մեր օլիմպիականներին, ովքեր շատ լավ արդյունքների են հասել,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևn սպորտի ու տուրիզմի նախարար Վիտալի Մուտկոյի հետ հանդիպման ժամանակ:- Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, սպորտը զարգանում է, և, չնայած ֆինանսատնտեսական դժվարություններին, իրավիճակն այնքան էլ վատը չէ: Մոսկվայի Սպարտակի փոխարինող կազմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն գնահատել է Արթուր Մալոյանի` հիմնական կազմում խաղալու հնարավորությունները, անկախ նրանից, որ հայազգի ֆուտբոլիստն արդեն մարզվում է ակումբի գլխավոր թիմում: Այո, Արթուրը մարզվում է առաջին թիմի կազմում, բայց ասպարեզ չի մտնում: Հնարավոր է` նա կկարողանա բացահայտել իր ներուժը մեկ այլ թիմում: Չէ՞ որ Սպարտակում այժմ մրցակցությունը շատ մեծ է, ինչը երիտասարդ ֆուտբոլիստին կարող է խանգարել և զրկել խաղային պրակտիկայից: Դեռ լավ է, որ Արթուրը խաղում է փոխարինողների թիմում,- Գունկոյի խոսքերը մեջբերել է Սպորտ դեն զա դնյոմը: Լուգանսկի Զարյայի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրում Դնեպրի հետ սեփական խաղադաշտում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Cxid.info-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է հանդիպման ընթացքը: - Եղիշե, քո կարծիքը խաղի մասին: - Անընդմեջ երկրորդ խաղում անհետաքրքիր ֆուտբոլ ենք ցուցադրում: Ինչ-որ առումով մարզական բախտն էլ է երես թեքել մեզանից: Կամ չենք իրացնում 11 մետրանոց հարվածը, կամ հարվածներից հետո, երբ թվում է, թե գնդակը կհայտնվի ցանցում, այն հետ է մղվում դարպասաձողից: Բայց սա դեռ առաջնության երրորդ հանդիպումն է, և անհրաժեշտ է հանգստություն պահպանել: Քննադատությունը պետք է օբյեկտիվորեն ընդունենք, եզրակացություններ կատարենք և էներգիան ավելորդ զգացումների վրա չծախսենք: Հարկավոր է շարունակել համառ աշխատանքը: Սև շրջանն անպայման կավարտվի, և նրան կհաջորդի սպիտակը: Մենք արժանապատիվ խաղ ցուցադրեցինք, չնայած որ առաջին կեսում մեր գործողություններում շատ բան չէր ստացվում: Դնեպրը շատ լուրջ մրցակից է: Կարծում եմ, որ ցանկացած թիմի համար էլ նրա դեմ խաղալը ծանր կլինի: Իսկ արդյո՞ւնքը: Պետք է համբերել: Լավ խաղին կհետևի արդյունքը
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ
2
Վրաստանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռոյթերզ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Թբիլիսին ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՄԱԼԱԽՈՎԻ ՄԱՅՐԸ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հարձակման է ենթարկվել ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի մայրը: Այս մասին գրում է Մոսկովսկի կոմսոմոլեց-ը: Մոսկվայում զբոսնելիս Մալախովի մայրը հարձակման է ...ԱՅՍՕՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում` Խոմեյնի անվան մզկիթում այսօր կկայանա Մահմուդ Ահմադինեժադի` Իրանի նախագահի պաշտոնում հաստատվելու արարողությունը: Արարողությանը, ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ… ԳՈՒՄԱՐԸ` ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Լոս Անջելեսում տեղի է ունեցել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը պետք է տրամադրվի արյան քաղցկեղով հիվանդների բուժմանը: Համերգի կազմակերպիչն է եղել Ոսկրածուծի ...«ԱՐԱՐԱՏԸ» ՎԱՍՏԱԿԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԸ
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում հերթական անակնկալն արձանագրեց Կապանի Գանձասարը` հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասնելով Երևանի Բանանցի նկատմամբ: Այս խաղում վճռորոշ դարձավ ...«ՋՈԼԻՆԱ»-Ն 8 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ
Ֆիլիպիններում բռնկված արևադարձային ուժեղ քամու հետևանքով առաջացած ջրհեղեղը ավելի քան 8 մարդու կյանք է խլել, իսկ 4 մարդ էլ անհետ կորել է: Այդ մասին վկայակոչելով տեղական իշխանություններին, տեղեկացնում է ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄՏԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Գերմանական Մայնց քաղաքում ընթացող արագ շախմատի առաջնությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջին երեք տուրերում նախ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, այնուհետև պարտության մատնեց Արկադի ...ԱՐՄԵՆԱԼԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՌԱՎԵԼ ԹԱՆԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐ
Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանն արտադրական շահագործման է հանձնել անընդմեջ ձուլման ԱԲՊ-1600 ագրեգատը: Այժմ ձեռնարկությունում գործում է 3 ագրեգատ, դրանք թողարկում են 6-8 միլիմետր հաստությամբ ալյումինի ...ՎԹԱՐ. ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր ժամը 10.00-ից դադարեցվել է Կենտրոն համայնքի Չարենցի փ. 25-ից բարձր, Նար-Դոսի ...ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում սկսում է իր առաջին աշխատանքային օրը: Вести հեռուստաընկերության հաղորդման համաձայն, նոր գլխավոր քարտուղարի ժամանման առիթով առավոտյան ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
2
Գերմանական Մայնց քաղաքում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Ինչպես և Շախմատ-960 մրցաշարում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մտավ եզրափակիչ, սակայն չկրկնեց նախորդ մրցաշարի դառը փորձը: Նա այս ...«ՉԵԼՍԻՆ» ԱՎԵԼԱՑՐԵՑ ՊԻՐԼՈՅԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Իտալական Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իրենց չի բավարարում Չելսիի առաջարկը, որով անգլիական ակումբը Անդրեա Պիրլոյի դիմաց ցանկանում է վճարել 8 մլն եվրոյով և հարձակվող Կլաուդիո Պիսարրոյի ...ՀՐԴԵՀՆԵՐ. ԱՅՐՎԵԼ ԵՆ ՏՆԱԿ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԽՈՏ
Նախօրեին` ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի Սպանդարյան փողոցի շուկային հարակից տարածքում կայանված շարժական վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՈՒԺԵՂ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Օգոստոսի 1-ին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունից տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վայր է ընկել հաստատության չգործող կաթսայատան խողովակը: Դեպքի վայրում պարզվել է, որ հաստատության չգործող ...ԿՈԼՈ ՏՈՒՐԵ. «ԱՌԱՆՑ ՓՈՂԻ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂԱԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԼԻՆԵԼ»
Պաշտպան Կոլո Տուրեն բացատրել է, թե ինչու է անգլիական Արսենալից տեղափոխվել Մանչեսթեր Սիթի: Եթե դիտորդի աչքերով նայենք Արսենալին, կտեսնենք, թե վերջին տարիներին քանի մեծագույն ֆուտբոլիստներ են հեռացել լոնդոնյան ...ԵՐԵՎԱՆԻ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԻ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական ընտրակարգը որոշ փոփոխություններով հնարավոր է կիրառվի նաև Վանաձորում և Գյումրիում: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ Օրինաց երկիր խմբակցության ...ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՀԻՆ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ» ԳԻՐՔԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները կարևոր աշխատությունը: ...ՕԵԿ-Ը ՎՍՏԱՀՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Օրինաց երկիր կուսակցությունը լիովին վստահում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ու ընդունում այն տեսակետները, սկզբունքները, ...Ռ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԲՈԼՈՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ ՏԱՆՋՎԱԾ ՈՒ ՄԵՐԺՎԱԾ ՍԵՐ»
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերին հանդես է գալու մենահամերգով` ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Համերգի ընթացքում հնչելու են նոր երգեր: Իսկ ...ՇՔԱՆՇԱՆ` ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Երկաթուղայինի միջազգային մասնագիտական տոնի շրջանակներում Հայաստանի նախագահի խորհրդատու Անդրանիկ Մանուկյանը կպարգևատրվի Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ զարգացման գործում ունեցած արժանիքների համար շքանշանին: ...«ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է». ԻՏԱԼԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿՈԻԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Հակահայկական հիսթերիա. այսպես որակեց Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության ապահովման վարչության պետ Սերոբ Կարապետյանը միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե հուլիսի ...ՉԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 319 ՀՈԳՈՒ` ԿԱՊՎԱԾ «ՈՒՅԳՈՒՐՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ» ՀԵՏ
Չին ոստիկանները ձերբակալել են 319 մարդու, որոնք մեղադրվում են հուլիսից Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ույգուրական ինքնավար Ուրումչի քաղաքում էթնիկական հողի վրա կազմակերպված մասսայական անկարգություններին ...Ռ.ՀԱԽՎԵՐԴՅԱՆ.ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԽՈՐԸ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
1Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն ասուլիսում խոսելով այսօրվա մտավորականների մասին, նրանց բաժանեց երկու խմբի` իսկական մտավորականների և պահից օգտվողների: Նրանք ինչ որ օբյեկտի համար կամ պաշտոնի համար կարող ...ԳԱՏՏԻՆ ՄԱՀԻՑ ԱՌԱՋ ՈՂՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿՏԱԿԵԼ Է ԿՆՈՋԸ
Հանրաճանաչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուրո Գատտիի ընտանիքի բարեկամներից մեկը` Ջերեմի Ֆիլոզին, հայտարարել է, որ իր մահից 3 շաբաթ առաջ Գատտին փոխել է կտակը` ժառանգության իրավունքը փոխանցելով կնոջը` Ամանդա ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 55-Ի
1
Խոզի գրիպով վարակված ռուսների թիվը հասել է 55-ի: Այս մասին հայտնել է ՌԴ պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն: Պաշտոնապես մենք հաշվել ենք 55 դեպք, որոնք հաստատվել են, կան ևս մի քանի կասկածյալներ,-ասել ...ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐ. «ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԿԼԻՆԻ»
Լոնդոնյան Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ առաջիկա մրցաշրջանը բեկումնային կլինի, և թիմը որևէ մրցանակ անպայման կշահի: Չնայած այն հանգամանքին, որ Վենգերը չի բացառում թիմի նախկին ավագ Պատրիկ ...EAFJD. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐՋՈՐԵՆ ԳԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
Եվրոպայի հայկական ֆեդերացիան` EAFJD-ն իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ-ին` Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ: Ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ռազմական ծախսերի աճը անվտանգության ...ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱԼ, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵՐՆ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՀԱՆՋՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Նախարարի հայրը մահացել է, և նա այժմ նախարարությունում չէ: Իսկ ընդհանուր առմամբ, նա չի կարող գնալ արձակուրդի, քանի որ նրա պաշտոնավարման վեց ամիսը չի լրացել, ինչը պահանջվում է օրենքով, -Panorama.am-ի հարցին, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐԸ. ՄԻՋԱԴԵՊ` ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ
Նիժնի Նովգորոդի Կանավինսկի շրջանում տեղի է ունեցել բախում` իրենց օրը նշող ռազմաօդային զորքերի դեսանտնների և Հյուսիսային Կովկասի երիտասարդների միջև: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Դեպքը տեղի է ունեցել ...ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ, ԱՊԱ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Օգոստոսի 1-ին` ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում Հրազդան տոնավաճառի մերձակայքից իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հարությունյանը: ...ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ում մոտ հայտնաբերվել են ոսկյա և ադամանդե զարդեր, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով ներկրել ...ԿԶԱՐԳԱՑՆԵՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԸ
Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որ վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգի թեմաներն ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆՆ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆ» ԲԱՑՄԱՆԸ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Օրենբուրգի մարզում: Մարզպետ Ալեքսեյ Չենիշևի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Օրենբուրգի միջև տնտեսական, մշակութային կապերի զարգացման, ...ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, եթե իր հասցեին ուղղված մեղադրանքները հաստատվեն: Կիրակի, մամուլի հաղորդման հիման վրա, իսրայելական ոստիկանությունը ...ՆՈՐ ` «ԿԵՍԳԻՇԵՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-ԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հայտարարում է, որ այսուհետ իր կանխավճարային բաժանորդները կարող են գիշերային ժամերին խոսել զգալիորեն ցածր սակագներով: Պետք է պարզապես ակտիվացնել նոր Կեսգիշեր ծառայությունը, որից հետո 0:007:00 ...ՈՒԵՖԱ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՊԱՐԳևԱՏՐԻ
ՈՒԵՖԱ-ն պարգևավճարներ կհատկացնի Դոնեցկի մարզին, որտեղ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումների միջին հաճախելիության ցուցանիշը ռեկորդ է արձանագրել: Հիշեցնենք, որ այդ մրցաշարի ...ՈՒԵՍԼԻ ՍՆԵՅԴԵՐԸ «ՌԵԱԼԻՑ» ՉԻ ՀԵՌԱՆԱ
Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալ Սորեն Լերբին հերքել է այն տեղեկատվությունը, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ Ռեալից և պայմանագիր ստորագրել իտալական Ինտերի հետ: Ավելի վաղ լրատվամիջոցները ...ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԿԱՌՈՒՑՎԻ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Օրենբուրգի մարզ, այսօր` օրվա երկրորդ կեսին, վերադարձել է Երևան: Բայց մինչ այդ, ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը ...ՊՈԳՐԵԲՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ «ՇՏՈՒՏԳԱՐՏՈՒՄ» ԿԱՎԵԼԱՆԱ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակի աշխատավարձը գերմանական Շտուտգարտում, ի տարբերություն այն գումարի, որը նա վաստակում էր Սանկտ Պետերբուրգի Զենիթում, կավելանա երեք անգամ: ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
ՄՕԿ-ի հովանու ներքո ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Սպորտը և շրջակա միջավայրը ծրագրի շրջանակներում Գառնիում անցկացվել է մարզական-բնապահպանական միջոցառում`Հայաստանի գետերը և հովիտները թեմայով: Միջոցառմանը մասնակցել ...
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՀԵՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՊԱՍՏԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ. ԴԵՊՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է. ԴՐԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ՄՈՍԿՎԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ԲԺԻ՞ՇԿՆ Է ՍՊԱՆԵԼ ՋԵՔՍՈՆԻՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ

- 1896 Լոնդոնում կայացավ հնչակյան կուսակցության առաջին ընդհանուր ժողովը, որտեղ արևմտահայ պատգամավորների մեծ մասը հեռացավ կուսակցության շարքերից և ստեղծեց «Վերակազմյալ հնչակյաններ» կուսակցությունը:
- 1903 Երևանի բնակչության ցույցը 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի դեմ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

