
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ուկրաինայի Մետալուրգ ֆուտբոլային թիմը, որի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը, Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում Դոնեցկում առաջին հանդիպումն անցկացրեց սլովենական Ինտերբլոկի հետ: Դաշտի տերերը հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին` առավելության հասնելով 2:0 հաշվով: Առաջին կեսում Ալեքսեյ Գոդինը գերազանց իրացրեց տուգանային հարվածը, իսկ երկրորդ կեսում 11 մետրանոց հարվածով վերջնական հաշիվը հաստատեց Մարիո Սերժիոն: Կիսապաշտպանական գծի ակտիվության շնորհիվ դոնեցկցիները ողջ հանդիպման ընթացքում լարվածության մեջ պահեցին մրցակցի պաշտպաններին: Ափսոս, այդ երեկո Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ավելացնել իր գոլերի քանակը Շվեդական Լանդսկրունա քաղաքում այս օրերին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթանում է Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկներն ու մարզուհիները: Մենք արդեն անդրադարձել ենք մեր մարզիկների մեկնարկային հաջող ելույթներին: Ինչ վերաբերում է մարզուհիներին, պետք է ասել, որ նրանք առայժմ հարմարվում են նման մեծ մրցաշարերի մթնոլորտին: Մինչև 58 կգ քաշային կարգում Ալլա Սամվելյանը պոկում վարժությունում արձանագրեց 73 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 104 կգ ծանրաձողը: Երկամարտում հայ ծանրորդուհին 177 կգ ցուցանիշով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Իրինա Սիբեթովան երկամարտում 8 միավորով գերազանցեց Հայաստանի ներկայացուցչին: Ավելացնենք, որ պոկում վարժությունում անհաջող ելույթից հետո Ալլա Սամվելյանը պարզապես գերազանց հանդես եկավ հրում վարժությունում: Նրա բարձրացրած 104 կգ արդյունքը լավագույնն էր, ինչի շնորհիվ նա տիրացավ փոքր ոսկե մեդալին Իտալական Ինտերի պաշտպան Խավիեր Ձանետտին չի կասկածում, որ իր թիմը նոր մրցաշրջանում ավելի ուժեղ կլինի, քան անցած առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է inter.it-ը: Հարավամերիկացի ֆուտբոլիստի խոսքերով` հաջող ելույթներին կնպաստեն երկու նորեկները` Դիեգո Միլիտոն և Սամուել ԷտոՕ-ն: Դիեգո Միլիտոն ցուցադրում է այն նույն խաղամակարդակը, որը դրսևորել է Ջենոայում: Եվ ես հավատում եմ, որ այս տարի մենք իսկապես ուժեղ կլինենք, հավատում եմ, որ հիասքանչ վարպետ Սամուել ԷտոՕ-ն հզորություն կհաղորդի մեր գրոհներին: Ինտերն առայժմ նախապատրաստական փուլում է, և մենք կշարունակենք կատարելագործել խաղը: Կարծում եմ, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով, իսկ վերջին ստուգողական հանդիպումներն էլ ապացուցեցին, որ Ինտերի խաղը ժամանակին զուգընթաց կբարելավվի,- հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստը: Ադրիանո Գալիանին պատրաստ է Միլանը գնել Սիլվիո Բեռլուսկոնիից, որպեսզի լուծի ակումբի ֆինանսական խնդիրները: Կարմրասևերն ամռանը բաժանվեցին փլեյմեյքեր Կակայից (բրազիլացին Մադրիդի Ռեալին վաճառվեց 56 մլն ֆունտ ստեռլինգով-խմբ.), իսկ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման գործում անհաջողությունները շարունակում են հաջորդել միմյանց: Երկրպագուները կարծում են, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ի վիճակի չէ պահել ակումբը: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Սպորտ Էքսպրեսը` հենվելով Tuttosport-ի տեղեկությունների վրա, միլանցիների սեփականատիրոջն օգնության կարող է հասնել նրա աջ ձեռքը: Ադրիանո Գալիանին, ով Միլանում, որպես Բեռլուսկոնիի օգնական, աշխատում է 1986 թվականից, կարող է հրավիրել իսրայելցի գործարարների, ովքեր ունակ են ակումբում լուրջ գումարներ ներդնել Իտալական Ռոմա թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին գոհ է Գենտի նկատմամբ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում 3:1 հաշվով իր թիմի տոնած հաղթանակից: Այս մասին նա հայտարարել է goal.com-ի թղթակցին տված հարցազրույցում Մադրիդյան Ռեալի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը փորձում է իր անունը միացնել այն փառքին, որն այժմ թևածում է Արքայական ակումբի շուրջը: Այս մասին տեղեկացնում է football.ua-ն` հենվելով Sky Sports-ի տարածած տեղեկատվության վրա: Ինչ-որ մեկը կարծում է, որ 80 միլիոնը Ռոնալդուի համար շատ մեծ գումար է, իսկ մեկ ուրիշն էլ այդպես չի մտածում: Ոմանց համար 12 հազար եվրոն տարեկան աշխատավարձ է, իսկ ես կարող եմ նման գումար ծախսել մեկ շիշ գինու համար: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ես ակնկալում կատարած ներդրումից: Ռեալն իրեն կարող է իրավունք վերապահել` ծախսելու նման գումարներ, որովհետև ֆինանսական գործերը գրագետ է ղեկավարում,- ասել է Կալդերոնը: Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մերժել է Ռումինիայի ազգային հավաքականի հարձակվող Ադրիան Մուտուի բողոքը: Ֆուտբոլիստը փորձում էր վիճարկել ՖԻՖԱ-ի որոշումը` Չելսիի օգտին իրենից 17,17 մլն եվրո գանձելու վերաբերյալ: Այդքան է գնահատվել լոնդոնյան ակումբին նրա հասցրած վնասը: 2004 թ. Մուտուի դոպինգ-տեստի արդյունքում պարզվեց, որ նա թմրանյութեր է օգտագործում: Այդ ժամանակ Չելսին ֆուտբոլիստի հետ խզեց պայմանագիրը Մադրիդի Ռեալը, օգտվելով այն հանգամանքից, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն պաշտոնական խնդրանքով դիմել է Լիվերպուլի ղեկավարությանը` Արքայական ակումբ իր տեղափոխությունը թույլատրելու համար, վերջին առաջարկն է ներկայացրել անգլիական ակումբին` պատրաստակամություն հայտնելով Ալոնսոյի տրանսֆերի համար վճարել 28 մլն ֆունտ ստեռլինգ: Ամենայն հավանականությամբ, մադրիդյան ակումբի առաջարկն այս անգամ կընդունվի, չնայած կարմիրները սկզբում պլանավորում էին իսպանացի կիսապաշտպանի համար ստանալ 30 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչպես տեղեկացնում է The Times-ը, տրանսֆերային գործարքը կիրականացվի օգոստոսի 3-ին Իսպանական Ատլետիկոյի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է առաջիկա մրցաշրջանից իր սպասելիքների մասին: - Արդեն երեք շաբաթ է, ինչ մարզվում ես: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: - Լավ: Ինձ թվում է` գործնականում արդեն պատրաստ ենք Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: - Աբելը քեզ վստահում է - Այո, հաճելի է գիտակցել, որ արժանացել ես մարզչի վստահությանը: Նոր մրցաշրջանում ես պարտավոր եմ ապացուցել նրան, որ արժանի եմ` ընդգրկվելու թիմի հիմնական կազմում Գերմանական Բավարիայի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով, ըստ լուրերի, ցանկանում է հեռանալ այդ ակումբից, հայտարարել է, որ տրանսֆերային խոսակցություններն իր վրա չեն կարող հոգեբանորեն ազդել: Մարդիկ շատ են խոսում իմ ապագայի մասին, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային: Ոմանք հայտնվել են ուժեղ ճնշման տակ, և իմ ապագան նրանց համար մեծ խնդիր է դարձել: Բայց ես որևէ պրոբլեմ չեմ տեսնում, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Գոհ եմ, որ ակումբի ղեկավարները ցանկանում են պահել ինձ և նույնիսկ Ֆրանց Բեկենբաուերի քննադատական արտահայտություններից հետո կանգնեցին իմ կողքին: Միշտ ինձ դրսևորել եմ որպես պրոֆեսիոնալ, և գործի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել: Եթե երբևէ հեռանամ Բավարիայից, ցանկությունս մեկը կլինի` լավ հարաբերություններ պահպանել մյունխենյան ակումբի հետ,- Ռիբերիի խոսքերը մեջբերել է ֆրանսիական Էկիպը: Մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ իսպանական Բարսելոնը հետաքրքրված է Դոնեցկի Շախտյորի ֆուտբոլիստ Դմիտրի Չիգրինսկու ծառայություններով: Նախկինում լուրեր էին տարածվել, որ դոնեցկյան ակումբը մերժել է Բարսելոնին Ռումինական Տիմիշոարայի հետ խաղում Միրչա Լուչեսկուն պաշտպանին ասպարեզ մտցրեց երկրորդ կեսում, ինչը նշանակում է, որ եվրոպական ակումբային մրցաշարում նա այլևս չի կարող խաղալ ուրիշ որևէ թիմի կազմում Անգլիական Չելսիի ֆրանսիացի հարձակվող Անելկան կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդեգրած 4-4-2 մարտավարությունն իդեալական տարբերակ է: Նոր համակարգն ինձ դուր է գալիս: Պարզապես անհրաժեշտ է հարմարվել դրան: Անցած տարի ես հանդես էի գալիս միակ հարձակվողի դիրքում, խաղում էի և աջ, և ձախ թևում: Այժմ Դրոգբայի հետ միասին կդիրքավորվենք կենտրոնում: Իմ կարծիքով` մեր խաղը վատ չի ստացվում: Դեռ պետք է հղկենք և կատարելության հասցնենք համատեղ գործողությունները, բայց հիմա էլ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կստացվի,- Անելկայի խոսքերը մեջբերել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Իտալական Միլանի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հաջորդ շաբաթվա ընթացքում պայմանագիր կստորագրի Լոնդոնի Չելսիի հետ: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 21 մլն ֆունտ ստեռլինգ: Արդեն հայտնի է նաև, որ Չելսին Պիրլոյի հետ պայմանագիր կստորագրի 3 տարի ժամկետով: Իտալիայի հավաքականի խաղացողի տարեկան աշխատավարձը կկազմի 2,1 մլն ֆունտ ստեռլինգ Իսպանական Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային կրկին մեղադրել են, որ 2001 թ., երբ նա դեռ խաղում էր իտալական Բրեշիայում, դոպինգ է օգտագործել: 2009 թ. մայիսին Գվարդիոլան արդարացվեց, սակայն իտալական հակադոպինգային ծառայությունը վիճարկել է այդ որոշումը` ներկայացնելով բողոք, որը կքննարկվի սեպտեմբերի 15-ին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Իտալիայի հակադոպինգային ծառայության ներկայացրած բողոքի մասին հայտնել է այդ երկրի օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարությունը: 2001 թ. Գվարդիոլան արգելված խթանիչների օգտագործման համար որակազրկվեց 4 ամսով: Մարզիչը որոշեց բողոքել և արդյունքում հասավ այն բանին, որ 2009 թ. մայիսին արդարացվեց Թել Ավիվի Հապոել ֆուտբոլային ակումբի երկու ֆուտբոլիստներ մեղադրվում են այն բանում, որ բռնաբարել են շվեդական Գյոթեբորգ քաղաքի մի բնակչուհու: Հուլիսի 30-ին Հապոելը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում մրցակցեց այդ քաղաքի համանուն թիմի հետ, իսկ հուլիսի 31-ին օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալեց իսրայելցի Իտայ Շեխտերին և բրազիլացի Դուգլաս դա Սիլվային: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post թերթը: Հուլիսի 30-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:3 հաշվով: Ոգևորված այդ հաջողությունից` Հապոելի ղեկավարությունը ֆուտբոլիստներին ազատ թողեց մինչև գիշերվա ժամը 02:00-ը, երբ թիմը պետք է մեկներ օդանավակայան: Կնոջ խոսքերով` ֆուտբոլիստներն իրեն հրավիրել են հյուրանոցային համար և բռնաբարել Ռուսաստանյան Ռոստովի կիսապաշտպան Ալեքսանդր Գացկանը Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում չի ժամանի Երևան: Այս մասին Սպորտ Էքսպրեսի թղթակցին հայտնել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վիկտոր Դագին: Ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկուն խնդրել է իրեն չհրավիրել Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային թիմի հետ օգոստոսի 12-ին կայանալիք հանդիպմանը, քանզի անձնական խնդիրներ ունի, որոնք հրատապ լուծման կարիք են զգում: Նրա խնդրանքը բավարարվել է Չեխական Պարդուբիցե քաղաքում տեղի ունեցող շախմատային միջազգային մրցաշարում Չեխիայի դրոշի տակ հանդես եկող հայ շախմատիստ Վիգեն Միրումյանը 7-րդ տուրում պարտության մատնեց այդ երկրի մեկ այլ ներկայացուցչի` Վոյցեխ Կովարին և զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը: Այժմ նա 4,5 միավորով մի խումբ այլ շախմատիստների հետ բաժանում է 38-75-րդ տեղերը: Ավելացնենք, որ երկու տուր հետո չեխական մրցաշարը կհատի վերջնագիծը: 8-րդ տուրում Վիգեն Միրումյանը կմրցակցի ուկրաինացի Դմիտրի Մարկինի հետ:
ՊԱՅԹՅՈԻՆ ՎՐԱՑՕՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ. ՄԵԿ ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ, ԵՐԵՔԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Մեկ մարդ մահացել և երեքը ծանր վիրավորվել են վրաց-հարավօսական սահմանին: Հինգշաբթի գիշերը երկու երկրների սահմանին տեղի է ունեցել պայթյուն կամ կրակահերթ, որի արդյունքում եղել է մեկ զոհ և կան վիրավորներ: ...ՏԱՐՀԱՆՈՒՄ ՏԵԽԱՍ ՆԱՀԱՆԳՈՒՄ
Տեխաս նահանգի 72 հազար բնակչություն ունեցող Բրայան քաղաքի իշխանությունները նախօրեին հայտարարել են համընդհանուր տարհանում` կապված քիմիական գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետ: Այս մասին հաղորդում է AFP-ն, ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՄԻՏՎԱԾ ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել և անցկացնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի հանդեպ հանրության սիրո ու վստահության մեծացմանը նպաստող ...ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ
2
Հայազգի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հարվածների ուղղությունն այս անգամ դեպի տնազրկությունն էր: Միանալով Հայաստանում Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին նա օգնում էր կառուցել տուն անապահով ընտանիքի համար: ...ՊԱՏԱՀԱՐ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է ՎԵՑ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
Իսպանիայում վթարի է ենթարկվել ավտոբուս, որի հետևանքով վեց մարդ մահացել է, 39-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին, ...ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԲԻՇՔԵԿՈՒՄ
Ղրղզստանում այսօր բացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը: Կրեմլում մտադրություն ունեին ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը, ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամը կանցկացնի Համագործակցություն թեմայով Համահայկական երիտասարդական 7-րդ համաժողովը: Այս մասին տեղեկացանք հիմնադրամի մամուլի ...ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՎԵԴՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Սանգիտա Փաթելը և Վեդու փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանը ...ՀՐԴԵՀ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՈՒՄ
Հուլիսի 30-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.50-ին հրդեհ է բռնկվել Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել Կապանից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ...ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՊՏՏԱՀՈՂՄԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 28-ին, ժամը 14.40-ի սահմաններում գրանցված պտտահողմի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի ցանքատարածքները և բազմաթիվ բնակիչների ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊ ՉԿԱ»
Հայաստանում A/H1N1-ով (խոզի գրիպ) վարակվածության ոչ մի դեպք չկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ GSP+ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Վաղ առավոտյան Երևանում մեկնարկեց աշխատաժողով` նվիրված ԵՄ Տեխնիկական Աջակցության և Տեղեկատվության Փոխանակման Գործիք (TAIEX) ծրագրի շրջանակներում կազմակերպվող Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգին` ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Իրավունք Տարածքների հանձնումը կբերի պատերազմի վերսկսման Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը մեկնաբանում է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Հայաստանը բանակցություններում ...ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՌԱՆՑ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՅՍ ԵՂԱԾ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔԸ ՇԱՏ ՍԻՐԵԼ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեի երեկոյան այցելեց Սևան` հանդիպելու Սփյուռքի նախարարության` Արի տուն ծրագրի շրջանակում հայրենիք եկած սփյուռքահայ երիտասարդներին: Երկրի ղեկավարը նախ ողջունեց ...Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ՈՐ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌԸ ԴՆՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ
Անընդունելի է, որ մադրիդյան սկզբունքները փոխզիջումների հիմնական բեռը դնում են ղարաբաղյան կողմի վրա,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻՆ, ԻՍԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԲՈԼՈԳԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գերմանական Մայնցում ընթացող Շախմատ-960 մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան մեկնարկային փուլում 4-ական միավոր վաստակեցին և իրավունք ...ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԱՐԳԵԼ ՀԱՏԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Այս տարվա օգոստոսի 1-ից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը: Ինչպես հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
21-րդ դարում խոսել նախապայմանների լեզվով չի կարելի,-Սևանում Արի տուն ծրագրի շրջանակում Հայաստան եկած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանն ասել է հանրապետության նախագահը` մեկնաբանելով հայ-թուրքական ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացած 35 հանդիպումներից միայն 4-ում է ոչ-ոքի արդյունք արձանագրվել, ընդ որում` 3-ն ավարտվել են 1:1 հաշվով: Դաշտի տերերը հաղթել են 14 խաղում, իսկ 17 հանդիպում ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ Է ԱՆՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի ութ տասնյակ անդամներ հուլիսի 30-ին նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամային` ընդգծելով, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ...ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ԽԱՂԱՏՆԵՐՈՎ: ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՐԱՆ ՄՏԱՀՈԳԵԼ ԽԱՂԱՏՆԵՐԸ
Էդ կազինոյի լույսերը ամեն իրիկուն ընկնում են մեր տան մեջ: Շատ է տհաճ ու անհարմար. գիշերով խանգարում են հանգիստ քնենք, - ասում է 45-ամյա Մարինեն: Աբովյանի ճանապարհին գտնվող խաղատներից մեկի գույնզգույն ...ԲԱՑՎԵՑ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԲԱԶՄԱԴԵՂԱԿԱՅՈՒՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
Այսօր Աբովյանի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ-ում բացվեց հիմնանորոգված բազմադեղակայուն բաժանմունքը, որը նախատեսված է 90 հիվանդի համար: Բացման արարողությանը ներկա էին առողջապահության ...«ՄԵԶԱՆՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Մեզանում պակասում է բանավեճի մշակույթը, եթե ավելի խիստ` բացակայում է: Որևէ խնդրի հետ կապված երկխոսությունը ոչ թե լուծում է այդ խնդիրը, այլ ավելի է սրում, խորացնում,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հանրային ...ՊԱՐԶ ԴԱՐՁԱՆ ՈՐՈՇ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց մի քանի ֆակուլտետների անցողիկ միավորները: Նա նշեց, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում վճարովի համակարգում տարեկետման ...ՋԵՔՍՈՆԸ ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՒՆ ԴԵՂԵՐԻՑ ԿԱԽՅԱԼ Է ԵՂԵԼ: ԲԺԻՇԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԴԵՂ ԴՈՒՐՍ ԳՐԵԼ
Մայքլ Ջեքսոնը դեղերից կախվածություն է ունեցել, և նրա բժիշկը, խախտելով օրենքը, նրան ծանրաբեռնել է բժշկական այլ դեղամիջոցներով, ենթադրում են հետաքննիչները: Բժիշկ Կոնռադ Մյուրեի տան և կլինիկայի խուզարկության ...ՏՆՏԵՍԱԳԵՏ. ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, ԱՅԼ ԱՊՀ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի ոչ միայն հաղթահարելու ճգնաժամի հետևանքները, հստակ ուրվագծելու ...ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, օգոստոսի 4-ին ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում ...ՀԱՅԵՑԱԿԱՐԳ` ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻՋԵՎ
Հայ-ղարաբաղյան հարաբերություններում կան որոշակի բացթողումներ: Բացթողումների լրացման հիմնական ելքը հայեցակարգի մշակումն է, որն իր մեջ պետք է ներառի տարբեր ոլորտներ` տնտեսական, սոցիալական, ռազմական, մշակութային ...Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈՐԶԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ
Առևտրային բանկերը որոշակի պահից այս կողմ արդեն դադարում են գործել որպես զուտ առևտրային բանկեր, այսինքն այն պահից, երբ նրանք օգտագործում են ՀՀ կառավարությանը տրամադրած վարկային միջոցները, դրանք դառնում ...Մ. ՄԱՇՏՈՑԻ ՇԻՐՄԻՆ ԴՐՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԲՈՒՅՐ ԷԻՆ
Արի տուն ծրագրի առաջին մասնակիցների համար հագեցած է և հիշարժան դառնալու բոլոր նախապայմաններն է ունեցել այցի նախավերջին օրը` հուլիսի 29-ը: Ըստ սփյուռքի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության, ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԵՎ 16.4 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60.033.675 ԱՄՆ դոլար` 367.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 52.598.626 ԱՄՆ դոլար` ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»
Հոկտեմբերի 27-ի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը նամակով բացատրել է, թե ինչու է Ազատամտություն օրաթերթի էջերում անդրադարձել պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի` Ստրասբուրգում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՕՐԵՆԲՈՒՐԳ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-3-ը կայցելի Օրենբուրգի մարզ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանում հայերի միության Երկրամաս թերթը: Թերթի հաղորդմամբ, ըստ օրակարգի, օգոստոսի 2-ին նախագահը ծաղիկներ ...ՄԱՀԱՑԵԼ Է ԲՈԲԻ ՌՈԲՍՈՆԸ
Կյանքի 77-րդ տարում մահացել է անգլիացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Բոբբի Ռոբսոնը: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Խաղացողի կարգավիճակում Ռոբսոնը մասնակցել է 1958 և 1962 թթ. աշխարհի առաջնություններին: ...ԴԻԿ ԱԴՎՈԿԱՏ. «ԱՅԼևՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԿՈՌՆԵևԻ ՀԵՏ»
Սանկտ Պետերբուրգի Զենիթի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հուզվել է ակումբի մարզական տնօրեն Իգոր Կոռնեևի որոշ գործերի պատճառով: Շատ նեղված եմ ու հուզված: Չեմ հասկանում, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում: ...ՀԿԽԸ-Ն ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱՐԻ ՉԱՐԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է փոխգործակցություն հաստատել երկու կազմակերպությունների միջև` արձագանքելու և դիմակայելու ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՊԱՆՈՒՄ
Ադրբեջանական բանակը, որն այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի համոզմամբ, անհրաժեշտության դեպքում ունակ է հայերին պատմական հայրենիքից դուրս մղել ցանկացած պահի, պարզվում է, ընթանում է ինքնաոչնչացման ճանապարհով, ...ՍԱՐԿՈԶԻՆ ՇՈՒՏՈՎ ՊԱՊԻԿ Է ԴԱՌՆԱԼՈՒ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մի քանի ամիս անց պապիկ է դառնալու: Այդ մասին տեղեկություն հրապարակել է ֆրանսիական Ֆիգարո թերթը: Ըստ թերթի տեղեկության, երեխան կծնվի 5 ամիս հետո նախագահի որդու` 22-ամյա ...ԱՅՍՕՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է. ԵՐԿՈՒ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Այսօր հուլիսի 31-ն է, այսինքն այն վերջնաժամկետը, երբ հետախուզման մեջ գտնվողները կարող էին ներկայանալ և նրանց նկատմամբ համաներում կկիրառվեր: Հիշեցնենք, որ հունիսի 19ին ԱԺ ընդունած Համաներման մասին որոշման ...ՄԱՀԱԶԴ
ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հուլիսի 31-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը: Ջիվան Թաբիբյանը ծնվել է 1937թվականին, Լիբանանի ...ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց: ԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Այսօր Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արման Բաբաջանյանի մասով դրական որոշում է կայացվել: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց քրեակատարողական վարչության հասարակայնության ...ՀԵՐԹԱԿԱՆ ՑԵՂԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԹՆԻԿ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թալիշական մշակութային հիմնադրամի ղեկավար Նովրուզալի Մամեդովի իրավունքների պաշտպանության կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որ վերջինիս առողջական վիճակը խիստ ծանր է: Երեք օր առաջ 68-ամյա ծագումով ...ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 21-ից -25-ը ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ Տավուշի մարզի ՀՀ ՊՆ զինվորական մասերն ու նրանց ստորաբաժանումները, ինչպես նաև ռազմական ոստիկանության ...ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Օգոստոսի 1-ից 2-ը տեղի կունենա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի հերթական` 11-րդ նիստը, որը կանցկացվի ՀՀ Կառավարության տան նիստերի դահլիճում: Նիստը կբացվի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ ...ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԵՐԿԻՐ՝ ՍՓՅՈՒՌՔՈՎ
Երեկ երեկոյան Արի տուն ծրագրի առաջին փուլի վերջին օրը Սևանա լճի ափին ՀՀ նախագահը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ: Երկրի ղեկավարը ծրագրին մասնակիցների հետ զրույցում պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: ...ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐԺԱՆԻ ՉԷ»
Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարություններին արձագանքել է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արման Հովհաննիսյանը: Պատասխանելով այն ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԽԹԱՆՈՂ ԾՐԱԳԻՐ
ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստի օրակարգում քննարկվել են Հայրենադարձության գործընթացին խթանող ծրագրի նախագիծը, ինչպես նաև 2009 թ. առաջին կիսամյակում քաղաքացիների կողմից ՀՀ սփյուռքի նախարարությունում ...«ՇՏՈՒՏԳԱՐՏԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ ԳԼԵԲԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ
Ալեքսանդր Գլեբը դեռ նոր է ժամանել Շտուտգարտի մարզաբազա, սակայն գերմանական ակումբի ղեկավարությունն արդեն հույսեր է տածում, որ ապագայում, երբ կավարտվի վարձավճարի ժամկետը, կկարողանա գնել բելոռուս ֆուտբոլիստի ...ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը լրագրողներին հայտնեց, որ, ըստ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տվյալների` եկամուտների հավաքագրման մակարդակը տարեցտարի ...ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀ. «ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ, ՄԵՆՔ ՀԻՄԱ ԱՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՆԱև ԶԻՋԵԼՈՒ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
Արցախի հարցը միայն մեր ազգային հայկական հարցը չէ, դա համամարդկային հարց է,- այսօր նման տեսակետ հայտնեց Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով, այսօր ԼՂՀ ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Ուկրաինայի Մետալուրգ ֆուտբոլային թիմը, որի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը, Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում ...
Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ. ԴԵՊՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է. ԴՐԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԲՐԱՅԶԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՄՈՍԿՎԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
ԲԺԻ՞ՇԿՆ Է ՍՊԱՆԵԼ ՋԵՔՍՈՆԻՆ
ԲԱՔՈՒՆ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ
«Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՍՊԱՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ». ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ՇԱՄԲԱՅԻ ԲԱՑԱՌԻԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ PANORAMA.AM-ԻՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՑՈՂ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
- 1864 Արմաշի միաբանությունը սկսեց հրատարակել «Հույս» հանդեսը:
- 1918 Բաքվում ժամանակավորապես ընկնում է խորհրդային իշխանությունը: Ստեղծվում է «Կենտրոկասպիի բռնատիրություն»:
- 1940 Մահացավ հայդուկապետ Սեպուհը:
- 1947 Մահացավ Համո Օհանջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

