
ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
2009 թվականի հունիսի վերջին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կրկին ամրության ստուգարք հանձնեցին: Մի կողմից այդ ստուգարքը պայմանավորված էր արտաքին գործոններով: Խոսքը արձագանքների մասին է. Մոսկվայում` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցելությանը, և Երևանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցելությանը հետևած: Մյուս կողմից` այդ գործոններն ի հայտ բերեցին երկրների միջև առկա երկկողմ խնդիրներ, որոնք հաճախ թաքցվում են քաղաքական նրբանկատության ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին վստահեցումների ներքո: Հայաստանում գտնվելու ժամանակ Սահակաշվիլին պարգևատրվեց Հայաստանի բարձրագույն` Պատվո շքանշանով: Նման պարգևատրման դրդապատճառն ավանդական է բարձրաստիճան պաշտոնյաների դիվանագիտական այցելությունների պարագայում: Վրաստանի նախագահը նման պատվի է արժանացել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ծավալած գործունեության համար: Այս իրադարձությունը ռուս քաղաքական գործիչների կողմից կոշտ քննադատության ենթարկվեց: Պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովայի խոսքով, Հայաստանը` Սահակաշվիլիին Պատվո շքանշան տալով, անտեսեց օգոստոսյան զինված հակամարտության վերաբերյալ Վրաստանի քաղաքականության հանդեպ սեփական նախաձեռնություններն ու դատապարտումները: Ավելին` պատգամավորը, ով ի պաշտոնե կոչված է դիվանագիտական հակասությունները հարթելուն, հեռուն է գնացել` հայտարարելով, որ Սահակաշվիլիի պարգևատրումն ինչ-որ տեղ մարտահրավեր է Ռուսաստանին: Այդպիսով` մարտահրավերի հավասարեցվեց դիվանագիտության մեջ ավանդական նշանակություն ունեցող բարձրաստիճան հյուրերին պարգևատրելու արարողությունը: Ընդգծենք` հյուրերին, որոնց հարցում տանտերերը (տվյալ դեպքում` Երևանը) խիստ շահագրգռված է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախորդ տարվա սեպտեմբերին Թբիլիսի կատարած այցելության ընթացքում Հայաստանի նախագահը նույնպես արժանացել էր վրացական պետական պարգևի (կրկին` Պատվո շքանշան): Այդպիսով` Երևանը պարզապես իրացրել է դիվանագիտական պարիտետի սկզբունքը (ինչի մասին միջազգայնագետները պետք է որ իմանան), ինչն երկկողմ միջպետական հարաբերություններում ընդունված նորմ է: Սակայն պաշտոնական Երևանի հասցեին առավել կոշտ քննադատությունը հնչեց այլ պատգամավոր-միջազգայնագետի` Միասնական Ռուսաստան կառավարող կուսակցության ներկայացուցիչ Վալերի Բոգոմոլովի շուրթերից: Խոսքի հնարավորություն տանք նրան. Աշխարհի յուրաքանչյուր երկիր ազատ է պարգևատրել` ում ցանկանա և ինչով ցանկանա, ինչպես նաև ազատ է` գովաբանել ու դատապարտել: Սակայն կարևոր է հիշել, որ չի կարելի թքել այն ջրհորը, որից դեռ ոչ մեկ անգամ ջուր ես խմելու: Հենց այս ելակետից պետք է գնահատական տալ ամենևին էլ ոչ միանշանակ այն իրադարձությանը, որ տեղի ունեցավ Վրաստանի նախագահին պարգևատրելիս: Ինչևէ, կարելի է միայն ուրախանալ մեր դումայականների` իրենց թեզերը հիմնավորելու համար լեզվական դարձվածքների կիրառման ունակություններով: Միայն թե ստիպված ենք տխրել ու արձանագրել. Ռուսաստանի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները կրկին ձևակերպվում են անձնական էմոցիոնալ գնահատականներով: Կրկին Սահակաշվիլու անձը մթագնում է ընկալումն այն հնարավորությունների միջանցքի, որ առկա են Հարավային Կովկասում` հանրապետություններից յուրաքանչյուրի դեպքում: Իր հոգեբանական էության մեջ մանկամիտ ցանկությունը` որ մեր գործընկերն ընկերություն անի միայն մեր և ոչ մի դեպքում ուրիշի հետ, կրկին ներկայացվում է որպես դիվանագիտական միտք: Եվ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասկանալ մեկ կարևոր սկբունքային բան: Այն, ինչ մեզ Մոսկվայում թվում է ոչ այնքան կարևոր (եղածն ինչ է որ` ելույթ է ունեցել ինչ-որ մի պատգամավոր, դրանցից 450 հոգի կան, և բոլորն էլ ամեն օր ելույթ են ունենում), Երևանում ցավագին է ընկալվում, քանի որ գոյություն ունի մեծ և փոքր երկրներում ասվածն ընկալելու ասիմետրիա: Սա հասկանալու համար անհրաժեշտ է գոնե մեկ երկու անգամ` կուսակցական ֆորումներին մասնակցելու փոխարեն, այցելել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը: Եվ ոչ թե պաշտոնական այցելությամբ, այլ` մասնավոր: Այստեղից էլ` օրինաչափ հարց: Ի՞նչ է գտել Հայաստանը Սահակաշվիլու մեջ: Նախագահ, ով ոչ մեկ անգամ աներես կերպով գնահատականներ է տվել այդ երկրի արտաքին քաղաքականության ու տնտեսական զարգացման վերաբերյալ, քննադատել է նրան Մոսկվայի հետ ունեցած կապերի համար: Երևանի և Թբիլիսիի մերձեցումը թելադրված է Հայաստանի պրագմատիկ ազգային շահերով և` ոչ ավելին: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման պայմաններում Վրաստանն Իրանի հետ միասին Հայաստանի միակ ելքն է արտաքին աշխարհ: Վրաստանի տարածքով է անցնում հայկական արտահանումների 2/3-րդը, այն դեպքում ՌԴ ու Հայաստանի միջև ցամաքային սահմաններ չկան: Իհարկե, Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերը մեծ է: Գյումրիի ռազմկան բազան և ռուս սահմանապահները մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ սառեցրել են Անկարայի տաք գլուխներին: Հայ-ռուսական գործընկերության հաջորդ կողմը բիզնեսն է: Հայաստանում գործում է 1000-ից ավելի ռուսական ձեռնարկություն: Այդ երկրի հետ համագործակցում են ռուսական 70-ից ավելի մարզեր ու հանրապետություններ, իսկ առևտրաշրջանառությունը միայն վերջին ամիսներին աճել է շուրջ 20%-ով: Միևնույն ժամանակ, սակայն, առանց Վրաստանի Հայաստանը զարգանալ չի կարող: Հարևան երկրի հետ նորմալ հարաբերություններ ունենալու հետաքրքրությունը թելադրված է նաև այն հանգամանքով, որ Վրաստանում ապրում է մեծ հայկական համայնք, որի համար նույնպես Երևանը պատասխանատվություն է զգում և Ադրբեջանի հետ արդեն գոյություն ունեցող հակամարտության պայմաններում չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ և Ջավախքի համար պատերազմ սկսել: Ընդ որում` նկատենք, որ և Հայաստանի ԶԼՄ-ները, և այդ երկրի խորհրդարանում, բազմիցս քննադատել ու դատապարտել են վրացական էթնոնացիոնալիզմը: Բոլոր դեպքերում` հարևանին Մոսկվայի աչքերով նայել Երևանը չի կարող: Նա իր սեփական դիտակետն ունի: Գուցե դա շատերին հասկանալի չէ: Հատկապես` էմոցիոնալ տեսանկյունից: Բայց չէ՞որ խոշոր տերության քաղաքականությունը հենց դրանով է տարբերվում փոքրիկ, ամբիցիոզ եվրասիական երկրից` հիմնվում է հիմնարար վերլուծության ու լուրջ եզրահանգումների, այլ ոչ` կենցաղային ընկալումների: ԱՄՆ-ն, օրինակ, փայլուն տեղեկացված է Երևանի ու Թեհրանի միջև համագործակցության մասին: Նկատենք, որ վերջին շրջանում այդ համագործակցությունը թափ է հավաքում (և գազի մատակարարումն է, և նավթամուղն է, և երկաթգիծը): Այդ ամենը, սակայն, ամերիկյան իսթեբլիշմենտին չի կատաղեցնում: Հայաստանին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը կարող է կրճատվել, կարող է ավելանալ, սակայն այն ամենևին էլ չի ձևավորվում իրանական գործոնի ազդեցության տակ: Եվ ընդհակառակը` թեհրանը փայլուն կերպով տեղեկացված է Մեծ սատանա երկրում հայերի լոբբիստական կառույցների գործունեության մասին, նաև` Երևանի ու ՆԱՏՕ-ի գործընկերության մասին, ինչը սակայն չի խանգարում Իսլամական հանրապետության և իրեն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը համարող երկրի համագործակցությանը: Եվ այդ ամենն այն պատճառով, որ թե Վաշինգտոնը, թե Թեհրանը հասկանում են, որ աշխարհագրությունից փախչել հնարավոր չէ, իսկ ցանկացած դիվանագիտական գործողություն սահմանափակված է հնարավորությունների միջանցքով: Նույն Ռուսաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի հետ ճակատային դիմակայության մեջ մտնելու համար, հետևաբար դատապարտված է համագործակցել Կրեմլում շատերի կողմից չընդունվող կառույցի հետ: Նույնը` նաև ԱՄՆ-ի հետ: Ռազմավարական իրողությունները Մոսկվային ստիպում են ժամսլաքն ուղղել Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով: Եվ դա հենց նույնպիսի պրագմատիկ անհրաժեշտություն է, ինչպիսին Հայաստանի գործողություններն են վրացական ուղղությամբ: Սակայն, այդ ամենը հասկանալով գլոբալ մակարդակում, Մոսկվան հաճախ հրաժարվում է ուշադրության արժանացնել եվրասիական իրողությունները: Այստեղից էլ մեր ճնշումն Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա` Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու հարցում: Կարծես թե, նրա դրական որոշումն ու դրա ենթադրվող հետևանք ԱՄՆ-ի ու ԵՄ Մինսկին ուղղված կոշտ հայտարարությունները կարող են ինչ-որ բան տալ Մոսկվային, կամ թեկուզ աբխազներին ու օսերին: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա հայկական իսթեբլիշմենտի մեջ առկա է առանձին դժգոհություն (կամ` թյուրընկալում)` Ռուսաստանի որոշ գործողությունների վերաբերյալ: Խոսքը ՌԴ և Ադրբեջանի դինամիկ զարգացող գործընկերության մասին է: Այդ առումով Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու (2009 թվականի հունիսի 29-ին) գրեթե ընկալվում է Հայաստանի հանդեպ թշնամական քայլ: Բարձր օղակի ռուս քաղաքական գործչի ցանկացած այցելություն, սովորաբար, մեկնաբանվում է ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի` դեպի Ադրբեջան կողմնորոշվելու համատեքստում: Երևանում շատերը (հնարավոր է` դա էլ է իռացիոնալ ու չափազանցված) հնգօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի լռությունը դիտարկում են որպես խաղաղ կարգավորման ընթացքում Բաքվի օգտին ինչ-որ զիջումներին Մոսկվայի համաձայնության նշան: Մինչդեռ, Ղարաբաղի հարցում Մոսկվայի ձեռքի գերագնահատումը հազիվ թե գործնական իմաստ ունենա: Այսօր 1988 թվականը չէ, Կրեմլի հետաքրքրություններն այդ տարածաշրջանում նույնպես պրագմատիկ հիմքեր ունեն: Եվ այդ հիմքերը դժվար թե դուրս գան այն ստատուս-քվոյի սահմաններից, որը խտացված արտացոլվեց 2008 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված Մոսկվայի հռչակագրում և այն բանակցություններում, որոնք ընթանում են Ղարաբաղի կարգավորման շուրջ` ՌԴ մասնակցությամբ: Բացի Ղարաբաղից Ռուսաստանն Ադրբեջանում այլ կարևոր շահեր ունի (էներգետիկայից սկսած մինչև ցամաքային սահմանների ընդհանուր անվտանգություն): Ադրբեջանի դեպքում ևս Ռուսաստանն աշխարհագրությունից փախչել չի կարող: Մերձկասպյան հանրապետությունը մեր հարևանն է, որն ընդհանուր սահման ունի բարդ` դաղստանյան հատվածում: Այս առումով իսլամական արմատականությունը հաջողությամբ ճնշած աշխարհիկ վարչակարգի հետ համագործակցությունը Ռուսաստանի համար չափազանց շահավետ է: Այս կապակցությամբ Մեծ Կովկասում նոր ստաստու-քվոյի ձևավորման պայմանների վերաբերյալ թե Մոսկվայում, թե Երևանում պետք է միմյանց դրդապատճառները գնահատելու հարցում առավել իրատես լինեն և հրաժարվեն ուռճացված սպասումներից (որպեսզի խուսափեն խորը հիասթափությունից): Այսօր պետք է ընդունել, որ Ոչ Մոսկվան է ճանաչում ԼՂՀ անկախությունը, ոչ Երևանն է ճանաչում վրացական նախկին ինքնավարությունների անկախությունը: Կրեմլը չի հրաժարվելու Բաքվի հետ համագործակցությունից, և վերջնականապես չի կողմնորոշվելու Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից: Բայց և Երևանը չի հրաժարվելու Վրաստանի և նրա նախագահի (Սահակաշվիլու անձն այս պարագայում առաջնային նշանակություն չունի, Երևանն աշխատում է Վրաստանի գործող նախագահի հետ) հետ փոխգործակցությունից: Այսպիսով` երկու երկրների դիվանագետների, խորհրդարանականների ու փորձագետների համար պետք է գերխնդիր դառնա փոխադարձ կասկածամտության, անվստահության, վախի դրևորումների պարզաբանումը: Այդ գործողությունների ողջ բույլը կարելի է սահամնել որպես հոգեբանական լարվածության թոթափում: Այն հաճախ կարևոր է այնքան, որքան քաղաքականը:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԽԱՂԱՏՆԵՐ ԵՆ ՓԱԿՎՈՒՄ
Կեսգիշերին, երբ արդեն հուլիսի մեկն է, Ռուսաստանում ուժի մեջ է մտել խաղային գործունեության դադարեցման մասին օրենքը, բացառությամբ դրա համար հատուկ նախատեսված վայրերի: Իսկ դա նշանակում է, որ հատուկ աշխատանքային ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին և ՀՀ զինվորական կենտրոնական ...ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Ա-Ինֆո գործակալությունը տեղեկացնում է, որ ի ուրախություն տեղաբնակների, հատկապես վերջին տարիներին ակնհայտորեն մեծ ուշադրություն է դարձվում Ախալքալաքի արտաքին տեսքի բարեկարգմանը: Պետության, նաև շրջանային ...ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ III ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հուլիսի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարբեր Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու Համաշխարհային և Ավանդական կրոնների առաջնորդների III ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 235-Ի
Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 30-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 235 դատապարտյալ: Այս ...ՋԵՔՍՈՆՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԲԱԺԱՆԵԼ Է ՄՈՐ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Դեռ յոթ տարի առաջ կազմած իր կտակով Մայքլ Ջեքսոնը իր շարժական ու անշարժ գույքը բաժանել է մոր, երեք երեխաների և մի քանի բարեգործական կազմակերպությունների միջև: Հորը, որի հետ երգչի հարաբերությունները այնքան ...ԳՏԵԼ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ 14-ՐԴ ԶՈՀԻՆ
Իտալական Վիարեջո քաղաքում հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած գազի ցիստերնի պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի: Մինչդեռ երեքշաբթի առավոտյան նշվում էր տասը մահացածների մասին: Մեկ օրվա ընթացքում ստացված մարմնական ...ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ
Ավտոմատացվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը և հաշվառումը, ինչը նպաստել է ժամանակի և միջոցների խնայմանը: ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի տեղեկացմամբ, մասնավորապես` ...ՀՈՍԱՆՔԱԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՋՈՒՐԸ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԻ ԳՐԱՖԻԿԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից Ապարան-Երևան ջրատարի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված` հուլիսի 2-ին Դավիթաշեն համայնքում ...ՀԾԿՀ-Ը ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՐԺՈՒՄ Է ՎՊ-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում զանգվածային լրատվամիջոցներով տարածված` սույն թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ ...ՉԵԽԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանտիշեկ Ստրական հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ընդամենը մեկ խաղ անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ...ԿԱԿԱՆ ԿԽԱՂԱ 9 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ
Բրազիլացի Կական Մադրիդի Ռեալում իրեն ներկայացված բոլոր համարներից ընտրել է 9 համարի մարզաշապիկը: Radio Marca-ի հաղորդման համաձայն` Ռեալի ղեկավարությունը Կակային առաջարկել է 8, 9, 18 համարը և լեգենդար ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ՓԱՍՏԵՐԸ
4
Հունիսի 29-ին կայացավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքային այցը Բաքու: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այցի նպատակներից էր երկու երկրների գազային ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրումը, ...ՄՑԽԵԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդի որոշմամբ, Վրաստանի նախկին մայրաքաղաք Մցխեթի պատմական հուշարձաններն ընդգրկել են համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում: Այս մասին հայտնում է Ռիան.ռու-ն` հղում անելով ...ԻՐԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ. ԻՐԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՌԱՊԱՆԾ ԷԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ
Մեր երկրում վերջերս տեղի ունեցան փառապանծ նախագահական ընտրություններ, - այսօրվա ասուլիսում, անդրադառնալով հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած ընտրություններին, հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ Ադրբեջանը շարունակում է խորամանկել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում` խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ ...ՎԹԱՐՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ՍԵՎ ԱՐԿՂՆԵՐԻ ՏԵՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Yemenia Airways ավիաընկերությանը պատկանող վթարված А310 ինքնաթիռի որոնողական օպերացիայի մասնակիցները գտել են սև արկղերը: Ֆրանսիական պաշտոնյաններից մեկի այսօրվա հայտարարությունը վկայակոչելով, նման տեղեկատվություն ...ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ ԵՎ ՔԱՄԻ ՇԻՐԱԿՈՒՄ. ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄ ՈՒ ՎՆԱՍՆԵՐ
Շիրակի մարզից նախօրեին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ից մինչև 03.00-ը տեղացած կարկտի և մոլեգնած ուժեղ քամու հետևանքով Արևիկ համայնքում կոտրվել են ծառեր, որոնք ընկել են բնակելի տների տանիքներին: ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՄՆ-ԻՐԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ՄԱՍԻՆ
Մենք ողջունում ենք ցանկացած հակասության և հակամարտության վերացում տարածաշրջանի երկրների միջև, քանի որ դրանց վերացումը իր հետ կբերի խաղաղություն և կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային առաջընթացին: ...ՉԱԽԱԼՅԱՆԻ «ՊԱՏՃԱՌՈՎ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔ ԵՆ ՓՈԽԵԼ
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարության առթիվ Վերաքննիչ դատարանում բողոքարկման լսումների առաջին նիստը կկայանա Թբիլիսիի Վերաքննիչ դատարանում հուլիսի 22-ին: Այս մասին ասուլիսում ասաց ...ԿՐԱԿՈՑՆԵՐ. ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Այսօր գիշեր` ժամը 02.20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կ.Սոխակյանի դիակը: Այս մասին հայտնեցին ոստիկանության ...ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԵՆ
Սիլվա Հարությունյանը ինչքան որ ձեր հայրենակիցն է, այնքան էլ իմ հայրենակիցն է համարվում: Ճիշտն ասած, ես ինքս ծանոթ չեմ դատական գործընթացին, բայց հուսով եմ, որ նա, իր հարազարտների դիմումի հիման վրա, շուտով ...ՔԱՐԸ ՓՈՍԻՑ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ
ԵԽԽՎ ընդունած Հայաստանին վերաբերող վերջին բանաձևը (1677) ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օբյեկտիվ է համարում, քանի որ գնահատվել է նախորդ բանաձևերի կատարման աշխատանքը, գնահատվել է քաղաքական ...ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Շարունակվում է պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող զոհված և հաշմանդամ ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը: Դրա շրջանակում ...Գ. ՍԱՀԱԿՅԱՆ. «ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՅՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԵԼ»
Հայաստանի և Ռուսաստանի փոխահարաբերությունները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցի հետևանքով որևէ փոփոխություն չեն կրել և, կարծում եմ, կարող նման բան չէր էլ լինել,- ասուլիսում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Այսօր մեկնարկվեց Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել է Կրթության և գիտության նախարարության և Հույսի ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸ
Մեկնարկել է Հավասար հնարավորություններ խորագրով լավագույն հրապարակման` 7-րդ ամենամյա Արևածաղիկ մրցույթը, որի կազմակերպիչներն են Հույսի կամուրջ և Առաքելություն Արևելք կազմակերպությունները: Այս մասին լրագրողներին ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է անցկացրել Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի ...ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԷԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը աշնանը քաղաքական դաշտում փոփոխություններ չի սպասում, քանի որ դրա համար քաղաքական նախապայմաններ չի տեսնում: Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
4
Մարտի 2-ից հետախուզման մեջ գտնվող Հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացել է գլխավոր դատախազություն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ...ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Իտալիայում 2010 թվականի գարնանը կբացվի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը: Նա նշեց, որ առաջին ցուցադրությունը ...ՄԵՐ ԱՐՅՈՒՆՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԱՐԿՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄՂՈՒՄՈՎ
Դեռևս երեք-չորս տարի առաջ եմ ասել, որ ղարաբաղյան հակամարատության կարգավորման հարցում ակտիվություն նկատելի կլինի 2012 թվականից հետո: Դա իմ սեփական կարծիքն է,- ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ...«ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳՆ» ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԲԱՆԱՆՑ» ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
Բոսնիա-Հերցեգովինայի Շիրոկի Բրիեգ ֆուտբոլային թիմն արդեն ժամանել է Երևան: Այսօր առավոտյան Բանանց ակումբի մարզաբազայում անցկացրել է առաջին մարզումը: Ինչպես տեղեկացնում է Բանանց ակումբի քարտուղար և ԶԼՄ-ների ...ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը` World Vision միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵՑ 9 ՏԵՂՈՎ
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը, որում հաշվի են առնվել նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության արդյունքները: Այս մրցաշարի հաղթողը` Բրազիլիայի ընտրանին, դասակարգման ...ՆՈՐ ՆԱՄԱԿԱՆԻՇ. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն այս տարի մասնակցում է Եվրոպական երկրների փոստային օպերատորների ասոցիացիայի նախաձեռնությամբ անդամ-երկրների կողմից իրականացվող Եվրոպա 2009. Աստղագիտություն թեմայով նամականիշների թողարկմանը: Ինչպես ...ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԼՅՈՒԴՄԻԼԱ ԶԻԿԻՆԱՆ
Մոսկվայում 81 տարին չբոլորած մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Զիկինան, նրա սիրտը հանկարծ կանգ է առել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Առաջին ալիքը: Բոլորովին վերջերս, ամռան սկզբին լրացել է երգչուհու ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ԶՈՀԵՐ
Այսօր տեղական ժամանակով 14:30-ին Միջերկրական ծովում, հունական Կրետե կղզու Իրակլիոն քաղաքից 164 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է ...ՆԱԽԱԳԱՀԸ ՕՐԵՆՔ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՄՈՒՍԱՎԻՆ «ԽԱՂԱՑԵԼ Է» ԱՄԵՆԱՆՈՒՐԲ ԼԱՐԵՐԻ ՎՐԱ
Իրանում տեղի ունեցած բախման կրկնվելու հավանականությունը քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մեծ է համարում, նա ասուլիսում նաև նշեց, որ երկրում իրավիճակն այժմ թեև հանդարտվել է, բայց կլինեն նոր ձերբակալություններ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: ԱԱԽ աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու ...«ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳ». ԱՆՑՅԱԼ և ՆԵՐԿԱ
Հիմնադրվել է` 1948 Նախագահ` Միյո Զլատան Յելիչ Գլխավոր մարզիչ` Իվիցա Բարբարիչ Մարզադաշտ` Պեկարա (8000 հանդիսական) Մարզաշապկի գույնը` կապույտ (հիմնական), դեղին և սև (պահեստային) Տիտղոսները` Բոսնիա և Հերցեգովինայի ...ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ Է
Հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կամավոր ներկայացել է իրավապահ մարմիններին: Նա հետախուզման մեջ է գտնվում 2008-ի մարտի 2-ից: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր ...ՍԱՖԱՐՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ. ԱԺ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՆՐԱ ՆԱՄԱԿԻՆ
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ընդգրկված չէ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած ...ՓՈՐՁԱԳԵՏ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթի կարծիքով, Սահակաշվիլու այցը Երևան հաջող էր: Ես համաձայն չեմ Սահակաշվիլու` Երևան կատարած այցի վերաբերյալ ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցների գնահատականների ...ՍԵՄՆԵԲԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ` հանդիպման ...ՎԱՐԿ` «ԷԼԻՏ ԳՐՈՒՊԻՆ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Էլիտ գրուպ ընկերության միջև միջնաժամկետ փոխառության պայմանագրի ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել ...ԿԵՆՏՐՈՆԸ ԿՋՐԱԶՐԿՎԻ
1
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնիի ջրաղբյուրի պոմպակայանի շինարարության հետ կապված` հուլիսի 3-ին Կենտրոն համայնքի ջրամատակարարումը կիրականացվի ժ.06.00-11.00 ...ՄԵԽԱԿՆԵՐՍ ՈՒ՞Մ ՆՎԻՐԵՄ
Թուրքիայի Կայսերի քաղաքի Կադիր Հաս մարզադաշտը, որտեղ անցկացվելու է Հայաստան-Թուրքիա 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումը, ըստ Թըդեյզ զաման պարբերականի տեղեկությունների, խաղից առաջ ծածկված ...ԻՏԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին (Mr. Bruno Scapini) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` նախարար ...ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ
Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանը պետք է բացվի: Այս կարծիքին է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը: Ռուսաստանը պետք է վարվի այնպես, ինչպես Վրաստանը: Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ...ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Եթե իրանում սկսվեն լուրջ քաղաքացիական բախումներ, ապա պետք է հասկանալ, որ դրա հետևանքով մեծ արտագաղթ կսկսվի: Առաջին հերթին կգնան Ադրբեջան ու Հայաստան, բայց ոչ՛ մեկը, ո՛չ էլ մյուս երկիրն ի վիճակի չի այսօր ...ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՐՄԱՎԻՐ-ԵՐԵՎԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԸ
Հուլիսի 10-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Երևան տակտային ուղևորատար էլեկտրագնացքը: Այն շահագործման կհանձնեն Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենն Շեվքետ Շայդուլին ու Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանը: ...Ո՞Վ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ». ՍՊԱՍԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Երեկ տեղի է ունեցել Մանկական Եվրատեսիլ-2009-ի հայաստանյան ընտրության առաջին փուլը, որի ընթացքում 7 հագուց բաղկացած ժյուրին ընտրել է 7 հոգու: Հուլիսի 11-ին կայանալիք ազգային քվեարկության արդյունքում ձայների ...ՄԱՍՆԱԳԵՏ. ՄԻԱՅՆ ԹԵՍՏԸ ԲԱՐԴԱՑՆԵԼՈՎ՝ ԴՊՐՈՑԻ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է հանրապետական մամուլում Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության թեստի վերաբերյալ բաց նամակով հանդես եկած մասնագետներին՝ ԵՊՀ դասախոսների և ավելի ...ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ 3000 ԵՐԵԽԱ ԿՀԱՆԳՍՏԱՆԱ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
1Դպրոցականների 2009 թ. ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի օրերս կայացած նիստում հայտնի է դարձել, որ հանրապետության սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 3000 երեխայի ...ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի և Արարատի մարզպետների աշխատանքը` հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ` ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Նորավանք գիտակրթական հիմնադրամը (ԳԿՀ) սեպտեմբերին կազմակերպելու է անվճար առաջին ամառային դպրոցը` նվիրված տարածաշրջանային զարգացումներին, տեղեկատվական և հոգևոր անվտանգության հիմնախնդիրներին: Այս մասին ...ԲՈՍՆԻԱ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է A/H1N1 ԳՐԻՊԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Բոսնիա Հերցեգովինայում գրանցվել է A/H1N1 գրիպով հիվանդացության առաջին դեպքը: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Վարակվածը 26 տարեկան մի կին է, ով հունիսի 26-ին այստեղ է եկել Հարավային ...ՓՈՐՁԱԳԵՏ. ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾԵԼ, ՈՉ ԹԵ ՉԱՐՉՐԿԵԼ ԹԵՄԱՆ
Վերին Լարսի անցակետի բացումը վրացական իշխանություններից քաղաքական կամք է պահանջում: Այդպիսի կարծիք այսօր Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց Կովկասյան ինտիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBA-ի և WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն արտահայտվել է իր առաջիկա մրցակցի` Կարոլինա Մարսել Գուտյերես Գայտեի մասին, ում հետ ...ՈՒՎԵ ՀԱԼԲԱԽ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը վստահեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությանը պետք ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն այն դեպքում, եթե փոխհամաձայնության որոնմանը մասնակցեն հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը: Վստահ է Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի գերմանացի ...ՈՐՍԱԳՈՂԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ ԵՆ 6 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Հունիսի 30-ին, ժամը 01.30-ին, բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի մարզի տարածքային բաժնի և ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները համատեղ իրացնելիս, ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
2009 թվականի հունիսի վերջին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կրկին ամրության ստուգարք հանձնեցին: Մի կողմից այդ ստուգարքը պայմանավորված էր արտաքին գործոններով: Խոսքը արձագանքների մասին է. Մոսկվայում` ...
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍՆ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՐԱՐՔԻ ՊԱՏՃԱՌԸ

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԼՈԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ «ԱՐՔԱ -ԳԹԱՍԻՐՏԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՋԵՔՍՈՆԻ ԲԺՇԿԻՆ
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՇՈՒՐՋ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՋԵՔՍՈՆՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԲԱԺԱՆԵԼ Է ՄՈՐ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

