
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
- Առավոտ. Մոսկվան պատասխանատվություն է կրում Ղարաբաղյան հակամարտության առաջացման մեջ մեղավոր է Սովետական Միությունը, մեղավոր է ստալինյան ազգային քաղաքականությունը, մեղավոր է Միխայիլ Գորբաչովը, ով 80-ականների վերջում իրավիճակն իր վերահսկողությունից բաց է թողել: Արմինֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի 1-ին ալիքի Ինքներդ դատեք հեռուստահաղորդման վարող Մաքսիմ Շեւչենկոն: ԽՍՀՄ քաղաքացիների միջեւ գործը պատերազմի հասցնելու համար պետք էր հատուկ ջանք գործադրել, դա պետք էր կարողանալ անել: Մոսկվայում այդ ժամանակաշրջանում այն աստիճան գործից գլուխ չէին հանում, որ սկսեցին հակասական հայտարարություններ անել, որոնք արմատապես հակասում էին աոողջ մտածողությանը: Որոշները պաշտպանում էին Ադրբեջանին, որոշները՝ Հայաստանին, արդյունքում դա բերեց այն բանին, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձավ Սովետական Միությունը փլուզող հակամարտություններից աոաջինը,- նշել է նա: Այդ կապակցությամբ Շեւչենկոն կարծում է, որ Մոսկվան ուղիղ պատասխանատվություն է կրում ղարաբաղյան հակամարտության համար, քանի որ այն կարելի էր լուծել աոանց արյունահեղության, աոանց բռնության, առանց անօրինական զինված կազմակերպություններ ստեղծելու եւ այլն: Իսկ ամենակարեւորը, կարելի էր խուսափել հարյուր հազարավոր մարդկանց վշտից, ովքեր վայրկենապես փախստական դարձան, սակայն դա չի արվել,- ամփոփել է ռուս լրագրողը: Հայկական ժամանակ. Ադրբեջանական գազի գինը Հաջորդ շաբաթվա ընթացքում պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից են լինելու Գազպրոմ ընկերության կողմից ադրբեջանական գազի գնման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Այցի ընթացքում Գազպրոմը եւ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը ծրագրում են վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, որի շուրջ գրեթե մեկ տարի է` բանակցություններ են ընթանում: Որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը համաձայնագրի նախագծով պարտավորվում է 2010 թվականի հունվարի 1-ից կասպյան Շահդենիզ հանքավայրից գազ վաճառել Ռուսաստանին: Քաղաքական առումով Ադրբեջանը կորցնելու շատ բան ունի: Բավական է նշել, որ գազը ռուսներին վաճառելով` Ադրբեջանը զրկվում է արտահանվող գազի ծավալների, գնի եւ նույնիսկ վառելիքը այս կամ այն երկրին /օրինակ, պատկերացնենք, որ ադրբեջանական գազը ռուսները վաճառեն Հայաստանին/ վաճառելու վերաբերյալ որոշում կայացնելու եւ հետեւաբար` գազը որպես ծանրակշիռ գործիք օգտագործելու հնարավորությունից: Ստացվում է, որ Ադրբեջանը կզրկվի տարածաշրջանում իր ունեցած քաղաքական ու տնտեսական ներկայիս կշռից, որը նրան տարածաշրջանային լիդերի է վերածել: Սակայն, այսքանով հանդերձ, մեծանալու է Ադրբեջանի կարեւորությունը Մոսկվայի համար, ինչը, անշուշտ, իր հերթին, իր ազդեցությունը կարող է թողնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա: Չէ որ պարզից էլ պարզ է. որ ադրբեջանցիները իրենց գազը հենց այդպես չէ, որ հանձնելու են Մոսկվայի վերահսկողությանը: Առավոտ. Առաջընթաց իրոք կա Ընդունում է ԵԽԽՎ-ում հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը -ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ամենաշատը հնչած արտահայտությունն էր, որ թեեւ քաղաքական կյանքի կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, բայց արդեն իսկ կա առաջընթաց: Արդյոք կվիճարկեք այս գնահատականը: - Չեմ էլ ցանկանում վիճարկել այդ գնահատականը, քանի որ դժվար կլինի պնդել, թե ընդհանրապես չկա որեւէ առաջընթաց: Մեզ կսկսեն լուրջ չվերաբերվել, եթե նման պնդում անենք, քանի որ 30 քաղբանտարկյալի ազատ արձակելն իսկապես առաջընթաց է: Այլ հարց է, որ դա բավարար առաջընթաց չէ կամ, որ սա լիովին չի լուծում քաղբանտարկյալների հարցը, ինչը մենք պնդում ենք, եւ ինչը նաեւ արտահայտված է ԵԽԽՎ 1677 բանաձեւում: Ավելին` նույնիսկ փախուստի մեջ գտնվողների հարցը, որը երկար ժամանակ չի քննարկվել, նույնպես արտացոլվեց այս բանաձեւում: - ՀԱԿ-ն ու Ժառանգությունը ԵԽԽՎ-ում, արդյոք, համագործակցաբար են աշխատում: - Որոշ դեպքերում համագործակցել ենք` եղել են փաստաթղթեր, որոնք համատեղ են ստորագրված եղել, որոնք ես եմ ներկայացրել համազեկուցողներին եւ Մարդու իրավունքների հանձնակատարին: Դրա օրինակն է փաստահավաք խմբի լուծարման վերաբերյալ ՀԱԿ-ի եւ Ժառանգության համատեղ հայտարարությունը: Այս անգամ էլ որոշ հարցերի շուրջ հաջողվեց համագործակցել Զարուհի Փոստանջյանի հետ. բանաձեւին հավելումների տեքստերը դրա արդյունքն էին: Այնպես որ` այդ համագործակցությունը կա, բայց ես այն համարում եմ ոչ բավարար: Հայք. Մինասը Իտալիայում Իտալիայում բացվելու է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի 100 լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Երեկ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը բացվելու է 2010 թ.: Առաջին ցուցադրությունը տեղի է ունենալու Հռոմում, հետո գործերը կցուցադրվեն Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում: Ֆլորենցիայում Մինաս Ավետիսյան հիմնադրամի ներկայացուցիչ Վիգեն Ավետիսը նշեց, որ Իտալիայում Մինասի գործերի ցուցադրությունը կազմակերպելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Երեւանում անցկացվում էին Արշիլ Գորկու օրեր. Այդ նպատակով դիմեցի Իտալիայի ամենահայտնի արվեստաբաններից մեկին` Ֆրանչեսկո Գալլոյին, եւ նա սիրով համաձայնեց իր ներդրումն ունենալ այս գործում: 168 ժամ. Գոնե հա՞յ է Լրատվական հաղորդումներում Զարուհի Փոստանջյանի քայլը ողբերգություն կամ ազգային դավաճանություն համարելը, այդ երկու ստորագրությունները արտաքին քաղաքականությանը հասցված անդառնալի հարված համարելը կատարվածի գրոտեսկային ընկալում է և հայրենասիրության անհարկի ցուցադրություն: Անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ Ժառանգությունը ներկայացնող պատգամավորի առաջարկությունները բխում են Հայաստանի շահերից, հետևաբար, անկախ թուրք և ադրբեջանցի պատվիրակների ստորագրելու մոտիվացիայից, նրանք ստորագրել են հօգուտ Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի: Այն տրամաբանությամբ, որով Հայաստանի քաղաքական ուժերը սկսել են քարկոծել Զարուհի Փոստանջյանի դավաճանական քայլը, պիտի որ Թուրքիայում և Ադրբեջանում ևս անարգանքի սյունին գամեին իրենց պատվիրակներին, ովքեր ստորագրել են հօգուտ հայ քաղբանտարկյալների ազատ արձակման, հօգուտ փաստահավաք խմբի վերաստեղծման և, առհասարակ, միջամտել են ոչ բարեկամական Հայաստանի ներքին գործերին: Սակայն նման տեղեկատվություն Ինտերնետում չկար: Հայոց աշխարհ. Տարածաշրջանը պահածոյի բանկա չէ եւ չի եփվում իր սոուսի մեջ Ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Տարբեր հակամարտությունների հարցում տարբեր երկրներ, իհարկե, տարբեր դիրքորոշումներ կարող են ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, չեն ուզում, որ Հարավային Կովկասը նորից հայտնվի պատերազմների, ռազմական հակամարտությունների մեջ: Մասնավորապես Ռուսաստանը արդեն ստացել է իր ուզածը, եւ հազիվ թե ցանկանա նոր խնդիրներ ունենալ Հարավային Կովկասում: Այս առումով` կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանի ապակայունացմամբ: Անհնար է տարածաշրջանը պատկերացնել որպես պահածոյի բանկա, որը մեկուսացած է արտաքին աշխարհից եւ եփվում է իր սոուսի մեջ: Դա հնարավոր չէ պարզ պատճառով. այդ ուժերը կան, ունեն իրենց շահերը, իրար հավասարակշռելով` յուրաքանչյուրը գրավում է իր տեղը տարածաշրջանում, եւ այդ ազդեցություններից ուղղակի հնարավոր չէ խուսափել: Որեւէ մեկը չի ստիպում մեզ ներգրավվել եվրոպական այս կամ այն կառույցում, մասնակցել այս կամ այն ծրագրին: Բայց մենք անօդ տարածության մեջ չենք ապրում, եւ պարտավոր ենք հաշվի նստել շրջապատի, իրողությունների հետ, եւ, հաշվի առնելով մեր շահերը, ընդհանուր տրցակի մեջ լուծել մեր խնդիրները: Ազգ. Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ անհրաժեշտ է աշխատել նաեւ պաշտոնական հանդիպումներից դուրս ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարելի է արագացնելՙ հակամարտության կողմերի հետ աշխատելով ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլեւ դրանցից դուրս: Գագաթաժողովներն ու հանդիպումները ընդամենը քննարկումներ են: Խնդրի հիմնական լուծումը այդ հանդիպումներից դուրս կողմերի հետ աշխատելու մեջ է,- ասել է Կրեմերը Թրենդ-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցել ու մասնակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, այդ թվումՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն, ըստ նրա, ամեն ինչ չէ, որ Ամերիկայից է կախված, հաղորդում է Արմենպրեսը: Ազգ. Օվկիանոսի հետ հարաբերությունները կայուն են ու հարգալից Զորի Բալայանը գրում է Ատլանտյան օվկիանոսից. Ժամանակն է առավել հանգամանորեն խոսելու Ատլանտյան օվկիանոսի մասին: Մոլորակի վրա երկրորդ տեղն է զբաղեցնում իր պարամետրերով: Արմենիայի անձնակազմի համար հատկապես թանկ է նաեւ այն պատճառով, որ մենք բոլորս վերջին հաշվով դուրս ենք եկել Կիլիկիայից, որն անցել է Ատլանտյան օվկիանոսի մասը կազմող յոթ ծովերով: Այդ օվկիանոսի մեջ են նաեւ Արմենիայի երթուղու վրա գտնվող Կարիբյան ծովը եւ Մեքսիկական ծոցը: Այնպես որ, Ատլանտյան օվկիանոսի հետ մենք ստեղծել ենք, ես կասեի, դրական, կայուն եւ հարգալից հարաբերություններ: Հիմա Արմենիայի կենտրոնական նավախցիկում գրում եմ այս տողերը եւ մերթ ընդ մերթ հարցեր տալիս Հայկ Բադալյանին: Ամբողջ անձնակազմը նրան է դիմում նավի արագության, գտնվելու վայրի, անցած ճանապարհի, առաջիկա կանգառի հետ կապված հարցերով: Տվյալ դեպքում խոսքը Բարբադոս կղզու մասին է: Այդ պահին մեր դիրքը Հայաստանից հարավ էր 15 աստիճանով: Հեռավորությունն ավելի լավ է չափել ժամերով: Այժմ 2009-ի հունիսի 21-ն է: Երեւանում 21-ն անց է 25 րոպե, իսկ մեր նավի վրա`ՙ 16-ն անց 35 րոպե: Նավի երկու կողմերում լողում են մեծ կրիաներ, իսկ Հայաստանում երեւի Հայլուր են դիտում:

© Պանորամա
Վերջին լուրերը, Հունիս 27, 2009ՊԵՐԵՍԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Լիվերպուլի ներկայացուցիչների հետ: Խոսքն անգլիական թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերի մասին է: Այս մասին տեղեկացնում ...ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Ատլանտյան օվկիանոսում անետացած Էյր Ֆրանս-ին պատկանող օդանավի զոհերի դիակների որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այդ մասին վկայակոչելով Բրազիլիայի ռազմաօդային ծառայությանը, տեղեկացնում է ՌԻԱ-նովոստի-ն: ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՎԵԼ Է ՎԵՑ ԺԱՄ. ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայից մեկնել է Հունաստան` մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Իսկ մինչ այդ` երեկ աշխատանքային այցով Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հունիսի 29-ին պատրաստվում է այցելել Ադրբեջան: Այդ մասին, Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՋԵՔՍՈՆԻ ԲԺՇԿԻՆ
Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ, սրտաբան Կոնրադ Մյուրեյին, ով ըստ ամենայնի երգչի տանն է եղել այն ժամանակ, երբ նա վատ է զգացել, ոստիկանները գտել են Լոս Անջելեսում: Բժիշկը պատրաստակամություն է հայտնել պատասխանել ...ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո տեղի կունենա Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սպորտային միջոցառմանը կմասնակցեն ...ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ ԳԱԶԵՐԸ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 219 ձայնով հաստատել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ օրինագիծը` դիմակայելով գլոբալ տաքացմանը: Արևմտյան լրատվամիջոցները այդ նախագիծը համարում ...ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարները գտնելու տոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ տոնը հռչակվել էր Երևանի Սուրբ Գրիգոր ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ. Մոսկվան պատասխանատվություն է կրում Ղարաբաղյան հակամարտության առաջացման մեջ մեղավոր է Սովետական Միությունը, մեղավոր է ստալինյան ազգային քաղաքականությունը, մեղավոր է Միխայիլ Գորբաչովը, ով 80-ականների ...ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԾԵԾՈՒՋԱՐԴ Է ԵՂԵԼ
Չինաստանի խաղալիքների գործարանում զանգվածային կռիվ է ծագել, ինչի արդյունքում երկու մարդ մահացել է, իսկ 118-ը վիրավորվել են: Այդ մասին, վկայակոչելով Ասոշիէյթիդ Փրեսին, տեղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն: Շաոգուան ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՇԻԿԱՀԵՐՆԵՐԸ
Harper՚s Bazaar նորաձևության պարբերականի ավստրալիական տաբերակը հրապարակել է աշխարհի ամենահայտնի շիկահերների վարկանշային ցուցակը: Առաջին պատվավոր տեղը տրվել է հանգուցյալ Մերլին Մոնրոյին: Նրան մինչև օրս ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԸ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
3Նախօրեին Նյու Յորքի 16 Բիվեր նախագծի շրջանակներում կազմակերպվել էր Մարդու իրավունքները Հայաստանում և սփյուռքը թեմայով քննարկում: Քննարկման կազմակերպիչների նպատակն էր Միացյալ Նահանգներում բնակվող հայկական ...ԴՐԵԶԴԵՆԸ ԴՈՒՐՍ Է ՀԱՆՎԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԻՑ
Դրզեդենը` Էլբա գետի հովտում գտնվող լանդշաֆտը, դուրս է հանվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից: Նշենք, որ դեռ երկու տարի առաջ Սաքսոնիայի բարձրագույն դատարանը թույլ է տվել Էլբայի վրա կամուրջ ...ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԼՈԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԱյՍիԹի ընկերությունն անցկացնում է անվճար դասընթացներ, որոնք նպատակ ունեն հայկական գիտական և մասնագիտական շրջանակներում տարածելու բլոգի գաղափարը: Այն կարող է դառնալ գործիք` հայական գիտական PR-ի համաշխարհային ...ԲԵՌՆԱՐ ՄԵՅԴՈՖՖԻՑ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՌԳՐԱՎԵԼ 170 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Նյու Յորքի շրջանային դատարանի որոշման համաձայն` Բեռնար Մեյդոֆֆի ֆինանսական բուրգից պետք է առգրավվի 170 միլիարդ դոլար: Ըստ Associated Press-ի, 170 միլիարդ դոլարը դա այն գումարն է, որը, դատախազների գնահատմամբ, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՀԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՆՑՎԻ ԴՕՏՍ+ ԾՐԱԳԻՐԸ
Այս տարվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում և Երևանում իրականացվում է ԴՕՏՍ+ ծրագիրը` դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժում: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել է ՏԱԾ գրասենյակի անդամ Նարինե ...ՀՈՒՆԻՍԻ 29-Ը ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Անհայտ կորածների միջազգային օրվա առթիվ հունիսի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան զինվորականների և Միասին երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ կայցելի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի ...ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ…
Այսօր, կիրակի և երկուշաբթի հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ կիրակի կնվազի ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ՀԻՆԳ ԲԱՆԿ Է ՓԱԿՎԵԼ
Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հինգ բանկ է փակվել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, այսպիսով 2009-ի ընթացքում ԱՄՆ-ում փակված բանկերի ու վարկային կազմակերպությունների թիվը հասավ 45-ի, ինչը գերազանցում ...ՏՈՒՐԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ԲԱՐՍԵԼՈՆԻ» ՀԵՏ
Կիսապաշտպան Յայա Տուրեն մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն իսպանական Բարսելոնի հետ: Այս մասին հաղորդում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Այսպիսով, նս իսպանական այդ թիմի կազմում հանդես կգա մինչև ...ԴԵԿՈՒ. «ՉԵԼՍԻՆ» ԽԱՂԱԼԻՔ Է ԱԲՐԱՄՈՎԻՉԻ ՁԵՌՔՈՒՄ»
Պորտուգալացի կիսապաշտպան Դեկուն, ով պատրաստվում է հեռանալ Չելսիից, ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին մեղադրել է Սկոլարիին մարզչի պաշտոնից հեռացնելու համար: Ես հասկանում եմ, որ Ստեմֆորդ Բրիջում փորձում ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան Ռեալի հետ պայմանագիր է ստորագրել 6 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2009 թ. հուլիսի ...ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ` ԱՐՑԱԽՈՒՄ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, ...ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ ԼՂՀ ...ՄԱՀԱՑԵԼ Է ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԸ
Այսօր առավոտյան, Նաիրի բժշկական կենտրոնում, կյանքի 72-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍՆ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՐԱՐՔԻ ՊԱՏՃԱՌԸ

ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ «ՈՐՈԳԱՅԹ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԳԱՐԻԿՆ ՈՒ ԳՈՔՈՐԸ

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ

ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԿՈՐՈՎԻ` «ODNOKLASSNIKI.RU» -ԿԱՅՔԻ ԷՋԸ «ՋԱՐԴԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄԱԴՐԱՄԻՑ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԼՈԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

