
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Տարեսկզբից մինչ օրս մոտ 60 մարդ է դիմել Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնականում դիմել են Իրաքի և Թուրքիայի քաղաքացիները, որտեղ նրանց հետապնդում են քաղաքական, կրոնական կամ էթնիկ նկատառումներով, դիմել են նաև Աֆղանստանի քաղաքացիները: Վերջին տվյալներով Հայաստանում ապաստան փնտրող Իրաքի քաղաքացիների թիվը գնալով նվազում է, ինչը պայմանավորված է նրանց երկրում տիրող հարաբերական հանդարտությամբ,- հավելեց նա: Գագիկ Եգանյանը նշեց, որ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, Իրաքի հայկական համայնքը 20 հազար մարդ էր ընդգրկում, իսկ վերջին 4-5 տարվա ընթացքում նրանց գրեթե կեսն արդեն լքել է այդ երկիրը: Նա նաև հիշեցրեց, որ ապաստան տրամադրելու դիմումները քննվում են երեք ամսվա ընթացքում, ընդ որում Հայաստանում ապաստան ստանալուց հետո նրանց տրամադրվում է բնակության իրավունք, ինչպես նաև` երաշխիք, որ չեն վերադարձվելու նախկին բնակության երկիր:

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

