
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՇՈՒՐՋ
- Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմության ճամբարից, ժամանակ առ ժամանակ հանրային աջակցություն չստանալով իրենց այս կամ այն նախաձեռնությանը, սովորաբար տրտնջում են` սեփական ձախողումն ուղղակի կամ անուղղակիորեն պատճառաբանելով հասարակության անառողջ մոտեցմամբ: Անշուշտ, վիճելի հարց է, թե հասարակական գործընթացների մասին խոսելիս որքանո՞վ է տեղին հիվանդ հասարակություն տերմինի գործածությունը: Սակայն մյուս կողմից` արդարացի չէ հասարակությունից պահանջել առողջ մոտեցում, այն դեպքում երբ դրա պարբերական բացակայությամբ աչքի են ընկնում իրենք` լիդերները: Նրանք, ովքեր պարզապես պարտավոր են առաջադեմ լինել ու իրենց առողջ վարքով հասարակությանն օրինակ ծառայել: Մինչդեռ երեկ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր իրականությունը շատ ավելի մռայլ է, քան` անգամ մեր պատկերացումներում: Քննարկումներ ԵԽ ԽՎ-ում Ինչպես գիտենք այս շաբաթ Ստրասբուրգում ընթանում է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, և դրա շրջանակներում նախատեսված էր Հայաստանի հարցի քննարկումը: Ինչպես գիտենք, այս առնչությամբ ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ ընդունել է բանաձև, որով արձանագրել է Հայաստանում կատարված զգալի առաջընթացն ու ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել կատարված քայլերին: Սակայն նախագծի ընդունման ընթացքում Ստրասբուրգում, ապա նաև` Երևանում, տեղի են ունենում զարգացումներ, որոնք միաժամանակ և տարօրինակ էին, և անսպասելի, և մտահոգիչ: ԵԽ ԽՎ-ում, ինչպես և խորհրդարանական գործունեության ցանկացած ձևի դեպքում, որոշումները կայացվում են ընդարձակ քննարկումների արդյունքում և, որպես կանոն, յուրքանաչյուր վիճելի դրույթի դեպքում հաշվի են առնվում մասնակիցների կարծիքներն ու մոտեցումները: Եվ ահա Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագծի առնչությամբ ևս ԵԽ ԽՎ պատվիրակները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել: Առաջարկների հեղինակները հիմնականում եղել են Հայաստանի պատվիրակության անդամները: Մի քանի փոփոխություններ առաջարկել են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ընդդիմության ներկայացուցիչներից Արմեն Ռուստամյանը ներկայացրել է մեկ, Զարուհի Փոստանջյանը երեք առաջարկ: ՀՅԴ ներկայացուցչի առաջարկը վերաբերել է ընտրական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ կիրառելուն: Իսկ ահա Ժառանգություն խմբակցության անդամի երեք նախաձեռնություններն էլ առնչվել են հետմարտիմեկյան զարգացումներին: Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, առաջարկել է բանաձևում ամրագրել պահանջ, ըստ որի Հայաստանի իշխանությունները քայլեր կձեռնարկեն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկման մեջ գտնվող ազատ արձակելու ուղղությամբ, կվերստեղծեն փաստահավաք խումբը` ներգրավելով նաև միջազգային փորձագետների, ինչպես նաև` Հայաստանի հարցով համազեկուցողները մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նոր զեկույց կպատրաստեն Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման մասին: Իհարկե, Զարուհի Փոստանջյանի առաջարկների մեջ որևէ անակնկալ չկա: Դրանք ընդդիմության քաղաքական օրակարգից բխող առաջարկներ են, որոնք ցանկացած կանխատեսումներով, հնչելու էին ԵԽ ԽՎ ամբիոնից և փորձ էր լինելու ամեն կերպ դրանք ամրագրել ԵԽ ԽՎ կողմից ընդունվելիք յուրաքանչյուր փաստաթղթում: Այսինքն` առաջարկների տրամաբանությունը միանգամայն սպասելի, առողջ և Հայաստանի ներքաղաքական դասավորումներից բխող մոտեցում է: Այլ հարց է, թե Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերում դրանք` ԵԽ ԽՎ ամբիոնից հնչեցնելու իրողությանը: Բայց մի հարցում Զարուհի Փոստանջյանն, այնուամենայնիվ, անակնկալ մատուցեց և դա էլ, ըստ էության, դարձավ այն ինդիկատորը, եթե կուզեք` ջերմաչափը, որը ցույց տվեց, թե որքանով են ադեկվատ հայրենի քաղաքական դաշտի առանձին գործիչներ: Panorama.am-ը Փոստանջյանի հերոսության մասին Դեռևս հունիսի 22-ին հայտնի էր դարձել, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկներին միացել են նաև 4 այլ պատվիրակներ: Կոնկրետ անուններ չէին շրջանառվում, սակայն Հայաստանի ընդդիմության դաշնակիցների ով լինելու հանգամանքը չափազանց հետաքրքիր էր մեզ համար, կարծում ենք` նաև հասարակության համար, քանի որ ԵԽ ԽՎ-ում դրական գնահատականների ֆոնին խիստ կասկածների տեղիք էր տալիս Հայաստանի նկատմամբ կոշտ պահանջներ սահմանող պահանջների հեղինակների ով լինելը: Եվ ստացվեց այնպես, որ մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան: Panorama.am-ը, իր աղբյուրների միջոցով պարզեց, որ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության տակ ստորագրել են նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթեքին Հաջիբեյլին, Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Ասլան Չեբեչին, Շվեդիայից` Գորան Լինդբլադան ու Շվեցարիայից` Անդրեաս Գրոսը: Հայ պատգամավորի նախաձեռնության տակ, ընդ որում` վերջին հաշվով Հայաստանի ուղղված պահանջագրի տակ, ադրբեջանցու ու թուրքի ստորագրությունը, համաձայնեք, որ խիստ անսպասելի իրողություն է: Եվ ահա, այդ անսպասելիության զգացումը հաղթահարելուց հետո, Panorama.am-ում որոշվում է սեփական առաքելությանը հավատարիմ հրապարակել փաստը` հանրությանն իրազեկելով տեղի ունեցածի մասին: Ընդ որում` մեր կայքի համապատասխան հրապարակման մեջ ներկայացրել ենք միայն փաստը` առանց մեկնաբանությունների: Թեև չենք կարծում, որ ընդիմադիր պատգամավորի այս քայլը կարող էր տարակերպ մեկնաբանությունների արժանանալ: Սա այն դեպքն է երբ արձագանքները լինելու էին երկու տիպի` միանշանակ դատապարտող կամ` միանշանակ արդարացնող (հասկանալի է` ո՞ւմ դեպքում): Մինչ հետագա մեր դիտարկումները ներկայացնելը, նկատենք, որ Զարուհի Փստանջյանը հայկական ԶԼՄ-ներից մեկի հարցադրմանը, թե մտավախություն չունի՞, որ իր այդ քայլը կարող է շահարկումների տեղիք տալ, միանշանակ պատասխանել է. Չեմ կարծում, քանի որ իմ առաջարկներն այնպիսին են, որ կարող էին մեր ժողովրդին միայն ու միայն առաջընթացների բերել: Բացի այդ` ինչքան շատ մարդ է միանում առաջարկին, այնքան լավ` անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչ են: Մի կողմ թողնենք ժողովրդին առաջընթացի տանելու մասին պնդումները և կենտրոնանանք ազգությունը կարևոր չէ-ի վրա: Հարկ ենք համարում նկատել, որ որևէ խնդիր չունենք միջազգային ամենատարբեր հարթակներում (լինի դա քաղաքական կառույց թե հասարակական նախաձեռնություն) հայ, ադրբեջանցի, թուրք մյուս ազգի ներկայացուցիչների միջև այս կամ այն հարցի շուրջ համագործակցության դրսևորումների հետ: Ընդհակառակը` ողջունում ենք դա: Սակայն միայն այն դեպքում, եթե համագործակցությունն իսկապես կառուցողական է և նպատակաուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգությանը, և ընդհանրապես` խաղաղության ու հանդուրժողականության հաստատմանը: Հռետորական հարց Զարուհի Փոստանջյանին` արդյո՞ք Ձեր նախաձեռնությանը միանալու տիկին Գյուլթեքինի անկեղծ ցանկությունը Հայաստանի առաջընթաց ունենալու մտահոգությո՞ւնն է եղել, թե՞ այնուամենայնիվ նպատակ է ունեցել, որ Հայաստանին ներկայացվող պահանջները չտարբերվեն Ադրբեջանից, որը ինչպես հայտնի է պարտավորությունների չկատարման առումով խիստ հետևողականություն է ցուցաբերում: Կարծում ենք, պատասխանն ակնհայտ է: Ստեփան Սաֆարյանը` էմոցիոնալ և ռացիոնալ Տեղեկությունը տարածելուց առաջ մենք, բնականաբար ենթադրելով հանրային այն ռեզոնանսը, որը հետևելու է Ժառանգություն-Ադրբեջան ժամանակավոր դաշինքի մասին փաստի հրապարակմանը, պատրաստակամություն հայտնեցինք այն ներկայացնել` զուգորդված Զարուհի Փոստանջյանի գործընկերների` Ժառանգություն խմբակցության անդամների գնահատականներով: Մեր հարցումներին ի պատասխան և՛ Արմեն Մարտիրոսյանը, և՛ Ստեփան Սաֆարյանը, և՛ Լարիսա Ալավերդյանը (մյուսների հետ կապնվել չհաջողվեց) հրաժարվեցին մեկնաբանել այն` խոստանալով դրան անդրադառնալ Զարուհի Փոստանջյանի վերադարձից կամ նրա հետ տեղեկությունը ճշտելուց հետո: Ինչևէ: Կարծում ենք, լրատվության ոլորտին քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք լավ գիտակցում է այն իրողությունը, որ լուրը չթողարկելու որևէ պատճառ չկար, ուստի որոշեցինք, տեղեկացնել հանրությանը` զուգահեռաբար ներկայացնելով նաև Ժառանգությունից տրված պատասխանները` հուսալով, որ ամբողջական պարզաբանում կհնչի Զարուհի Փոստանջյանի վերադարձից հետո: Հայտնենք, որ տակավին սպասում ենք Ժառանգության անդամների արձագանքին: Սակայն, լուրի թողարկումից րոպեներ անց խմբագրություն է զանգահարում Ստեփան Սաֆարյանն ու բավականին բորբոքված սկսում է պրոֆեսիոնալիզմի դասեր տալ, խոսել լրագրային գործի, Panorama.am-ի աղբյուրների ով լինելու մասին: Այս արձագանքին մենք, բնականաբար, հանգիստ վերաբերվեցինք, այն վերագրելով Ստեփան Սաֆարյանի բռնկուն բնավորությանն ու այն իրողությանը, որ նա առաջինն է գլխի ընկել, թե ինչ արկածախնդիր նախաձեռնությամբ է հանդես եկել իր կուսակիցը հեռավոր Ստրասբուրգում: Հիշեցնենք, որ այդ պահին եղած մեր հրապարակման մեջ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը որևէ գնահատական չէինք տվել, հետևաբար` Ստեփան Սաֆարյանի վրդովմունք պարունակող այս զանգը կարելի է համարել որպես եղելության առաջին իրատեսական գնահատականը: Հավելենք, որ այդ ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կասկածելի արագությամբ հերքում հրապարակեց, թե նման բան չկա, և ադրբեջանցի պատվիրակներից ոչ մեկը չի ստորագրել հայաստանցի պատգամավորի նախաձեռնության տակ (թեև որևէ մեկը չի կասկածում, որ մեր կողմից իրականությունը չլուսաբանելու դեպքում ադրբեջանցիներն առաջինն էին տալու լուրը` իրենց ձեռնտու շեշտադրումներով ու մեկնաբանություններով): Ստեփան Սաֆարյանի հեռախոսային ռեֆլեքսիային օրվա երկրորդ կեսին հաջորդեցին տարբեր լրատվամիջոցներին տրված պարզաբանումները, որոնց ի դեպ նախորդում է մեր կողմից ներկայացված փաստն արձանագրող լուսապատճեների հրապարակումը: Ի տարբերություն էմոցիոնալ դրևորումների, այս դեպքում ԱԺ պատգամավորը փորձ է անում ռացիոնալ ինչ-որ բացատրություններ դնել շրջանառության մեջ: Ինչպե՞ս: Նա պնդում է, թե իբր Զարուհի Փոստանջյանն այդպիսով ընդամենն ադրբեջանցի պատվիրակից ստորագրություն է կորզել Արցախյան հերոսամարտի մասնակցի համար ազատություն պահանջող նախաձեռնության տակ և դա, իբր, հայկական դիվանագիտության փայլուն հաղթանակն է: Ի՞նչ ասել այս առնչությամբ որ գեղեցիկ հնչի. այո, կարողանում է Ստյոպա Սաֆարյանը ծիծաղեցնել նույնիսկ եփած հավերին։ Բայց փորձենք որոշ լրացուցիչ պարզաբանումներ կորզել պարոն Սաֆարյանից, ով ենթադրվում է այս անգամ էլ մեզ պատասխանելու համար կընտրի այլ լրատվամիջոցներին դիմելու ճանապարհը: Պարոն Սաֆարյան, այն ժամանակ, երբ Ձեզ Panorama.am-ը ձեզ հարց էր ուղղում, չգիտեի՞ք այդ մասին: Լավ, ենթադրենք չգիտեիք, բայց կարող էիք չէ՞, տեղեկանալուց հետո մեզ ևս հայտնել: Ինչո՞ւ։ Իսկ մի՞թե պարզ չէ՝ որովհետև ինքներդ էլ չեք հավատում Ձեր ասածին: Իսկ եթե ավելի լուրջ, կարելի՞ է իմանալ՝ որտե՞ղ եք Զարուհի Փոստանջյանի հեղինակած փաստաթղթում հանդիպել Արցախի փառապանծ հերոսամարտիկ արտահայտությանը: Կամ` Արցախի հերոսամարտի մասնակիցներից հարցրե՞լ եք արդյոք` նրանք կո՞ղմ են, որ իրենց համար մղվող պայքարի դրոշակակիրների դերում թուրքերն ու ադրբեջանցիները դառնան: Իհարկե չեք հարցրել: Դրա կարիքը չի եղել: Որովհետև հավանաբար հույս եք ունեցել, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու եղելության մասնրամասներին: Գուցե հույս եք ունեցել, որ բոլորը կսահմանափակվեն Զարուհի Փոտանջյանի հայտարարություններո՞վ այն մասին, թե ինքը նախաձեռնությամբ է հանդես եկել, որին միացել են ևս 4 հոգի ու դրանով պատմությունը կվերջանա: Բայց պրոցեսը քոնթրոլից դուրս է եկել, իրականությունը հայտնվել է ջրի երեսին ու անհրաժեշտ է եղել որևէ բացատրություն մտածել, Դուք էլ որոշել եք շահարկել Արցախյան հերոսամարտի թեման: Կարծում ենք, այս դեպքում էլ Ձեր հաշվարկը սխալ է դուրս եկել: Ոչ ոք հակված չէ հավատալու Ձեր ներկայացրած անհեթեթ բացատրությանը: Կարծում ենք, շատ ավելի ողջունելի կլիներ, եթե մեկ այլ հիմնավորում գտնեիք, կամ` վերջին հաշվով ինքներդ արձանագրեիք տեղի ունեցածի դատապարտելի բնույթն ու դրանով սահմանափակվեիք, և ոչ թե այլոց միջոցով մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու տրամաբանությամբ մեղադրանքներ հնչեցնեիք Panorama.am-ի հասցեին: Ի դեպ այս վերջին հորդորը վերաբերում է նաև որոշ գործիչների ու լրագրողների, ովքեր ընդդիմության հետ համերաշխության սկզբունքներից ելնելով խախտել են լրագրողական էթիկայի կանոնները: Ամփոփելով Զարուհի Փոստանջյանի հերոսական նախաձեռնության և գործընկերուհուն նույնքան հերոսաբար պաշտպանելու Ստեփան Սաֆարյանի ջանքերի մասին մեր դիտարկումները, անդրադառնանք մեր հարցադրմանը` առողջ հասարակություն, հասարակական առողջ հարաբերություններ կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ տվյալ հասարակության լիդերներն իրենց վարքով ու օրինակով նման ավանդույթներ ձևավորեն: Դատելով մեր իրականությունից, և հատկապես վերը նշված պատմությունից` մենք չափազանց հեռու ենք դրանից: Իրավական ու քաղաքակիրթ հասարակության մասին տարբեր առիթներով բարձրագոչ հայտարարություններ անողներին մեկ փորձությունն էլ փաստորեն բավական է` ապացուցելու համար, որ իրենք անգամ չեն հավատում իրենց ասածներին, որովհետև չեն ապրում իրենց նկարագրած սկզբունքներին ու կանոներին հավատարիմ: Փաստենք: Մեր խորին համոզմամբ, Ստեփան Սաֆարյանն (ինչպես և Ժառանգություն կուսակցությունը) Panorama.am-ի հրապարակմանը կարող էին արձագանքել հայտարարության, մամլո հաղորդագրության ձևով, ի վերջո նա կարող էր դիմել խմբագրությունը քաղաքկիրթ ձևով հերքում կամ լրացուցիչ պարզաբանում պահանջել: Սակայն դրա փոխարեն նա նախընտրեց զանգահարել ու հոխորտալ, իսկ այնուհետև տարբեր ԶԼՄ-ներով պատասխաններ հորդալ, այդ թվում նաև սպառնալով, թե եթե գործը սրան է հասել, ապա շատ շուտով մենք կներկայացնենք փաստեր ԵԽ ԽՎ նախորդ նստաշրջաններում Հայաստանի պատվիրակության այլ ներկայացուցիչների համապատասխան հակահայկական վարքի մասին: Տեղեկացնենք Ստեփան Սաֆարյանին, որև հանցանքի մասին իմանալն ու ժամանակին չհայտնելը նույնպես հանցագործություն է: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի արարքին, ապա երեկ և այսօր նրա նախաձեռնությունը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են հնչել ամենատարբեր քաղաքական ուժերի ու գործիչների կողմից, իսկ թերթերից մեկն անգամ հայտնել է, որ սեփական կուսակցի վարքից գժգոհել է նաև Ժառանգության փաստացի լիդերը` Րաֆֆի Հովհաննիսյանը, այն որակելով որպես դավաճանություն:

© Պանորամա
Վերջին լուրերը, Հունիս 25, 2009ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄՆԱԼ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԱԿ
Նախօրեին ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է ընդունել: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքէջից, Հայաստանը ընդունված բանաձևի համաձայն, շարունակելու է մնալ մոնիտորինգի ներքո: Այսինքն, ըստ բանաձևի ...ՀԵՂԵՂՎԵԼ Է ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Տափերական գյուղի տարածքով անցնող Նարեկ հեղեղատարը հեղեղել է գյուղի գերեզմանատունը և գյուղատնտեսական ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Վեհաժողովի հարգելի նախագահ, Վեհաժողովի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը: ...ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
5
Այսօր Սրբոց նահատակոց եկեղեցում, որը գտնվում է Դավիթաշեն համայնքում` կամրջի հարևանությամբ, տեղի կունենա Որոգայթ հեռուստասերիալի դերասանների հոգեհանգստյան արարողությունը: Այս մասին տեղեկացանք Շանթ հեռուստաընկերությունից, ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 200 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ է արձակվել 200 դատապարտյալ: Որոշման 7-րդ ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «GOOGLE»-Ն ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է
The Telegraph -ը հայտնում է, որ չինական կառավարությունն արգելափակել է չինացիների մուտքը գուգլ (google) փնտրման համակարգ: Պատճառն այն է, որ Չինաստանի իշխանությունները չեն ցանկանում` իրենց երկրում աշխատի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԵԿԵԼ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ անակնկալի է եկել ԵԽԽՎ-ում իր գործընկեր Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի արաքից: Մի ...Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽԻՍՏ ԷԻ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Ոչ հայերը, ոչ էլ Վրաստանում որևէ մեկը շահագրգռված չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունեությունը, որոնց քայլերը միտված են վատթարացնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև: ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
168 ժամ Ղարաբաղի ժողովուրդը զրկված է անվտանգ ապրելու իրավունքից ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ լիագումար նիստում արձագանքելով պատվիրակ հոլովատիի` մարդու իրավունքների վերաբերյալ ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «Լ'ՈՐԵ ՛ԱԼ» (L'ORÉAL) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՌԱՍԻԶՄԻ ՄԵՋ
The Times-ը ` (Դը Թայմզ) գրում է, թե Լորեալ (L'Oral) ընկերությունն, ունենալով Չէ՞ որ դու արժանի ես դրան նշանաբանը, ասիական և արաբական ծագմամբ թխամաշկ աղջիկներին անարժան է համարում գովազդել իր ապրանքանիշը: ...ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 72 ՄԱՐԴ
Պայթյունի հետևանքով Իրաքում առնվազն 72 մարդ է զոհվել, և ըստ դեռևս չճշտված տվյալների, կան 130 վիրավորներ: Բանջարեղենի սայլակում պահված պայթուցիկը գործել է նախօրեի երեկոյան մայրաքաղաք Մադինատ-Սադրի շիիթական ...ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Այսօր առավոտյան Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել, ապա այն շարունակել կառավարության շենքի դիմաց: Նրանց նշված երկու վայրից էլ ուժ կիրառելով հեռացրել են կարմիր ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՄԱՏՆԱՆՇՈՒՄ
Այսօրվա ասուլիսում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետագա գործունեությանը, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը մատնանշեց երկու ճանապարհ, որոնք կարող է ընտրել ՀԱԿ-ը: Ես կարծում եմ, որ նրանք ...ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այսօր պետք է հյուրընկալվեր մամուլի ակումբներից մեկում: Ասուլիսը չկայացավ, ասացին, որ Արամ Սարգսյանը զանգել է ու ասել, որ հիվանդ է: Հանրապետություն ...Ռ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ԲՈՂՈՔՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ, ՈՉ ԹԵ...»
Իրանում տեղի ունեցող ցույցերը, հիմնականում, ուղղված են իշխող վերնախավի, այլ ոչ կառավարող համակարգի կամ պետության դեմ: Իրանի քաղաքացիները ցանկանում են իրենց քվեարկության, այսինքն` ձայնի տերը լինել: Այս ...«ԲԵՌԼԻՆ ԿՈՄԵԴԻԱՆ ՀԱՐՄՈՆԻՍՏՍ»-Ն ԱՅՍՕՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս (Berlin Comedian Harmonists) խմբի համերգը: Այս համերգն հանդիսանում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան` ...1, 6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ: ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ
Տնտեսական աճի անկման 15, 7 տոկոսը Հայաստանի համար աննախադեպ է եղել, սակայն ԱԺ բյուջետային, ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դա բնական է համարում, քանի որ համաշխարհային ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանում բնակվող ջավախքցիներ, երիտասարդական, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դիմում են հղել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: ...ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանի համար պետք է դաս հանդիսանան: ՌԱՀՀԿ կենտրոնում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ 8 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊԱՏՐԱՍՏԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ
Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նոր խողովակաշարի կառուցումը: Համաձայն այդ ծրագրի, հումքի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն օրական կարող է ստանալ մինչև 8 հազար տոննա պատրաստի նավթամթերք, ...ՀԱԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵԻՆ ՄՈՏԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Երբ մենք այնտեղ էինք գտնվում, խուսափում էինք ընդհանրապես որևէ կոնտակտ ունենալ թուրք և ադրբեջանցի պատգամավորների հետ, որովհետև նրանց մոտիվները մեզ համար չափազանց շատ հասկանալի են, -այսօրվա ասուլիսում հայտարարեց ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՅՑԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼ
Ինձ համար հաճելի է Հայաստանում գտնվելը: Դժվարանում եմ այս այցը պաշտոնական համարել, քանի որ, կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները դուրս են գալիս պաշտոնական շրջանակներից: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԵՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում, Վրաստանի նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»
Համաժողովրդական շարժման և հարատև պայքարի շնորհիվ, ինչպես նաև համագործակցելով ԵԽԽՎ-ի հետ հաջողվեց հասնել քաղբանտարկյալների մեծամասնության արձակմանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ...ԹԵՂՈՒՏ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Թեղուտի պաշտպանության խումբը պատրաստվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, կառավարությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Թեղուտի անտառի ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԵՎԵԼ Խ.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 2-ին նախատեսվում է կազմակերպել հանրահավաք, որի ժամանակ զեկուցումներով հանդես կգան նաև համաներման ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԶՈՐԱՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելել են հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ...ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
37Հունիսի 24-ին, ժամը 17.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բոշնաղյան փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց անհայտ անձինք ծեծի են ենթարկել 1965 թ. ծնված Ա. Մարտիրոսյանին ...ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության շրջանակները չպետք է սահմանափակվեն միայն հաղորդակցության ուղիներով: Համագործակցությունը պետք է լինի երկու երկրների տնտեսությունների ինտեգրման մակարդակով,- ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ, ՑԱՎՈՔ, ԱՅՆ ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ Հարգելի Նախագահ և տիկին Սաակաշվիլի, Տիկնայք և պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ ...ՍԱՖԱՐՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է. «ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿԵՑՎԱԾՔԻ ՄԵՋ ԲԱՆԱԿԱՆ ԲԱՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Ես սպասում եմ, որ նրա կուսակցությունը բացատրի` ադրբեջանցի և թուրք պատգամավորներին հրավիրելով էական մասնակցություն ունենալ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, դա Ժառանգություն կուսակցության դիրքորոշո՞ւմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԶԵՆՔԵՐԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԵՆ
1Երբ նավթով հարուստ Ադրբեջանը հայտարարեց ռազմական ծախսերի հսկայական աճի մասին, լուրեր տարածվեցին, որ պատրաստվում է պատերազմի Հայաստանի` իր կովկասյան հարևանի հետ: 15 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի տարածքների ...ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ. «ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ՊԱՐՏՎԵԻՆՔ»
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը փիլիսոփայորեն է վերաբերվել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ի ընտրանուց իր թիմի կրած պարտությանը, որը վերջ դրեց իսպանացիների անպարտելի հանդիպումների ...ՆՈՐ ԴՊՐՈՑ` ԱՐՑԱԽԻ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
Հայաստան հիմնադրամը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում դպրոցաշինական ծրագիր է ծավալել: Այն իրականացվում է ԼՂՀ կառավարության և անհատ բարերարների համատեղ հովանավորությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստան ...«ՄԻՇՏ ԵՐԱԶԵԼ ԵՄ ԽԱՂԱԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»
Այսօր Կիևի Դինամոյի նորեկ բրազիլացի պաշտպան Լեանդրո Ալմեյդան բժշկական հետազոտության կենթարկվի Ուկրաինայի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ալմեյդան Դինամոյի հետ պայմանագիր ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՇՈՒՐՋ
14
Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմության ճամբարից, ժամանակ առ ժամանակ հանրային աջակցություն չստանալով իրենց այս կամ այն նախաձեռնությանը, սովորաբար տրտնջում են` սեփական ձախողումն ուղղակի կամ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողել է միգրացիոն իրավիճակի վրա` սեզոնային աշխատանքի համար արտերկիր մեկնողների թիվը կրճատվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ...«ՄԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
Ջավախքը, վերջին տարիների ընթացքում, ավելի շատ ներդրումներ է ստանում, քան երկրի մյուս բոլոր շրջանները: Այս մասին Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ...«ՍԹԱՐ»-Ի 7 ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՉԻ ԳՈՐԾԻ
Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ներկայացուցիչ Սթար ընկերությունը ձեռնամուխ է լինում միջազգային ստանդարտների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը` զարգացման որակապես նոր մակարդակ ...ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՕԴԱՉՈՒԻ և ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՂԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ֆրանսիական Ֆիգարո թերթի հաղորդմամբ` Ատլանտյան օվկիանոսի վրա ընկած Air France (Աիր ֆրանս) ինքնաթիռի վթարը հետաքննող մասնագետներն արդեն ճանաչել են օդանավի անձնակազմից երկու հոգու՝ օդաչուի և բորտուղեկցողի ...ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տարեսկզբից մինչ օրս մոտ 60 մարդ է դիմել Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և Ապագան քոնն է բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ն. Սարգսյանն այսօր ստորագրեցին ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին (Mrs. Marcela Maria Nicodemos) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել ...ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Հետաքննող լրագրողներ ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ ...ՀՀ-ՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս տարի կրճատվել է նաև ուղևորաշրջանառությունը ծավալները,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ նախորդ տարիներին արձանագրվում ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաստատել է, որ թուրք բռնցքամարտիկ Մախիր Օրալի հետ մենամարտից հետո, որը տեղի կունենա հունիսի 27-ին, կտեղափոխվի այլ քաշային կարգ: ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ «ՈՐՈԳԱՅԹ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԳԱՐԻԿՆ ՈՒ ԳՈՔՈՐԸ

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ

ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՔՎՈՒՄ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԿՈՐՈՎԻ` «ODNOKLASSNIKI.RU» -ԿԱՅՔԻ ԷՋԸ «ՋԱՐԴԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄԱԴՐԱՄԻՑ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

