
ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Այսօր առավոտյան Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել, ապա այն շարունակել կառավարության շենքի դիմաց: Նրանց նշված երկու վայրից էլ ուժ կիրառելով հեռացրել են կարմիր բերետավորներն ու ոստիկանության աշխատակիցները: Ականատեսների վկայությամբ, նրանց միջև քաշքշուկ է առաջացել: Նշենք, որ այս հյուրանոցում հանգրվանել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքացիներն էլ, որոնց միացել էր նաև ՀՅԴ հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ցանկանում էին դիմում-բողոք հանձնել հարևան երկրի ղեկավարին` ջավախահայերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Սակայն չստացվեց: ՀՅԴ գրասենյակում Panorama.am-ի թղթակցին ասացին, որ ակցիան իրենք չեն կազմակերպել` նախաձեռնողը ժողովուրդն է: Նշենք, որ ակցիան կազմակերպել էին մի քանի երիտասարդական կազմակերպություններ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

