
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
- 168 ժամ Ղարաբաղի ժողովուրդը զրկված է անվտանգ ապրելու իրավունքից ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ լիագումար նիստում արձագանքելով պատվիրակ հոլովատիի` մարդու իրավունքների վերաբերյալ ելույթին, ասել է. եկեք լինենք անկեղծ, արդյո՞ք ԵԽ սահմաններում ամենուր հարգվում են մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները: Ոչ: Որպես ասածիս ապացույց, ես խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքի մասին, որը հետևողականորեն ոտնահարվում է ԵԽ անդամ մեկ այլ պետության կողմից Ինքնորոշման իր իրավունքն իրացրած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է անվտանգ ապրելու և արարելու իրավունքից: Արդյո՞ք մարդու իրավունքի ոտնահարում չէ այն, որ ԼՂՀ ժողովուրդը մշտապես ապրում է Ադրբեջանի կողմից պարբերական սպառնալիքների և պատերազմի հետևողական քարոզչության պայմաններում: Արդյո՞ք, երբ մենք այսօր այստեղ խոսում ենք Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի մասին, մեզ չպետք է հուզի և մտահոգի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի վրա մշտապես դամոկլյան սրի նման կախված է Եվրոպայի խորհրդի մեկ այլ պետության կողմից ստի, կեղծիքի, ահաբեկչության, պատերազմի քարոզչությունը: Ի դեպ, հավելեմ նաև, որ, այսպես կոչված՝ չճանաչված պետություն ԼՂ-ում մարդու իրավունքների մակարդակը և առհասարակ քաղաքական ազատությունների և իրավունքների մակարդակը շատ ավելի բարձր է, քան ԵԽ անդամ, այսպես կոչված՝ ճանաչված պետություն Ադրբեջանում: Հայկական ժամանակ Ալիեւը կրկին սպառնում է օգտագործել իր ռազմական ներուժը Մենք փորձում ենք հիմնախնդիրը լուծել բանակցությունների միջոցով, սակայն 15 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել: Ուստի, նման պայմաններում, մենք պետք է ապավինենք մեր ռազմական ուժին: Հենց այդ նպատակով են վերջին տարիներին բանակի ներուժն ամրապնդելուն ուղղված աշխատանքներ տարվում: Տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք օգտագործել նաեւ մեր ռազմական ներուժը: Այնուհետեւ նա վստահություն է հայտնել, թե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թշնամուց ետ վերցնել մեր տարածքները,-եզրափակել է Ալիեւը: Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն, Ազատության ակտի 907-րդ ուղղումը կշարունակի գործել Ադրբեջանի հանդեպ: Ամերիկայի հայկական համագումարի ջանքերի շնորհիվ, թե կոնգրեսը, թե ենթահանձնաժողովը կարևորել են 907-րդ ակտի ուղղման պահպանումը` կոչ անելով Ադրբեջանին զերծ մնալ սպառնալիքներից, ուժի կիրառման նկրտումներից, ինչպես նաև ռազմատենչությունից: Առավոտ Ինչու չեմ հավատում Թերթի խմբագրականից. Ընդդիմությունը հանրությանն է ներկայացնում երկիրը բարգավաճման եւ արդարության տաճար սարքելու այնպիսի տպավորիչ ծրագրեր, որ դրանց հետ համեմատած` Կամպանելլայի Արեւի քաղաքը պարզապես բավականին խղճուկ տեսք ունի: Արդարության թագավորության այս /ինչպես նաեւ ցանկացած այլ/ խոստումներին ես չեմ հավատում, իսկ թե ինչու` պարզաբանեմ երկու օրինակով: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, իհարկե, նստած էր ոչ այն հանցագործությունների համար, որոնք իրականում կատարել էր: Նրա դեմ սարքած գործը ծայրից ծայր անհեթեթություն էր, իսկ նրա հաշմանդամ եղբոր դեմ գործ թխելը, բացի ամեն ինչից, չի տեղավորվում նաեւ մարդկային որեւէ չափանիշի մեջ: Բնականաբար, այս գործերով պարոն Ջհանգիրյանն արժանի է անվերապահ արդարացման: Բայց գաղտնիք չէ, որ նա, մասնավորապես, զինդատախազի պաշտոնում իսկապես կատարել է հանցագործություններ` նրա կառույցում խոշտանգվել են կալանավորներ, թխվել են գործեր: Արդյոք իշխանափոխությունից հետո նա դատվելու է այդ հանցագործությունների համար: Իհարկե` ոչ, որովհետեւ այն թիմը, որում նա այս պահին գտնվում է, պարտական է նրան` ծառայությունների եւ արիության համար: /Հանուն արդարության ասենք, որ գլխավոր դատախազի պաշտոնից ընդդիմություն անցնելու համար իսկապես խիզախություն է պետք/: Նույնքան շինծու է այն գործը, որով դատապարտվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, եւ այս հարցում նրան նույնպես պետք է անպարտ ճանաչել: Սակայն արդյոք իշխանություններից հետո հիշելու են, որ նա երկու անգամ ընտրություններ է կեղծել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի` նույն Մալաթիայում, նույն կրիմինալի միջոցով: Եվ քանի որ պարոնայք Ջհանգիրյանն ու Հակոբյանը չեն դատապարտվելու, վստահ եղեք, որ Հայաստանում շարունակելու են խոշտանգել կալանավորներին, գործեր թխել եւ ընտրություններ կեղծել: Շատ պարզ տրամաբանություն է: Առավոտ Կարեւոր չի, որ ազգից են Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել էին ինչպես Գյորան Լինդբլադն ու Անդրեաս Գրոսսը, այնպես էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակության մեկական ներկայացուցիչներ: Առավոտի հարցին, թե արդյոք չի կարծում, որ վերջին հանգամանքը կարող է շահարկումների տեղիք տալ` տիկին Փոստանջյանը պատասխանեց. Չեմ կարծում, քանի ոչ իմ առաջարկներն այնպիսին են, որ կարող էին մեր ժողովրդին միայն ու միայն առաջընթացի բերել: Բացի այդ` ինչքան շատ մարդ է միանում առաջարկին, այնքան լավ` անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչ են: Առավոտ Բաժակը կիսով չափ լիքն է Մոտ մեկ տարի է` ԵԽ ԽՎ-ն համաներում էր առաջարկում, սակայն Հայաստանի իշխանությունը շրջանցելով այդ հնարավորությունները` դիմում էր այլ միջոցների, ներման խնդրագրեր կորզելու, օրենսդրության փոփոխության եւ այլն: Հարցին, թե չեք ափսոսում կորցրած, բաց թողած ժամանակի համար` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես պատասխանեց. Համաներումը գործում է, երբ կա դատավճիռ. այն ճիշտ ժամանակին էր: Չմիջամտելով դատական մարմինների աշխատանքային գործունեությանը` հանրապետության նախագահը դրսեւորեց համարձակ քայլ, նաեւ` մարդասիրական եւ քաղաքական: Ես համամիտ չեմ, որ այն ուշացումով է եւ ասում եմ` լավ է ուշ, քան երբեք: ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, գնահատելով ընդունված բանաձեւը, ասաց. Ես համարում եմ այս փաստաթուղթը շատ ողջամիտ, շատ անաչառ: Եվ ինչը ամենակարեւորն է` ես չեմ ուզում, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե բոլոր հարցերը լուծված են Հայաստանում, եւ մենք ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության կառուցման առումով արել ենք ամեն ինչ: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. ունենք առաջնահերթ խնդիրներ, ինչի վրա հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ այս զեկույցը եւ այս բանաձեւը: Առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է լուծվեն մոտ ժամանակներս` ժամանակավոր հանձնաժողովի զեկույցն է ընտրական օրենսդրության փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումների եւ ոստիկանական բարեփոխումների շարունակությունը: Հայոց աշխարհ Կհանդիպենք դատարանում Հուշարձանների հետ կապված` Սահակաշվիլուն ոչ մի ասելիք չունենք: Որովհետեւ Գամսախուրդիայից սկսած, Շեւարդնաձեով շարունակած եւ Սահակաշվիլիով ավարտած` մենք այլեւս հուշարձան չունենք Վրաստանի տարածքում: Նրանք փայլուն կերպով ջնջեցին ամեն բան: Այնպես որ, Սահակաշվիլու հետ այդ առումով գործ չունենք: Եվրոպայի դատարաններում գործ ունենք: Տեսեք, Ջուղան այլեւս չկա` Ալիեւի հետ գործ չունենք: Հանցագործություն է տեղի ունենցել` խնդիրը դատարանինն է արդեն,- համոզված է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ղեկավար Սամվել Կարապետյանը: Ի դեպ շատ են ուռճացնում` ասելով թուրքական դիվանաագիտությունն ուժեղ է: Նրանք դիվանագիտություն չունեն: Նրանք պարզապես ազգային են: Իսկ եթե ազգային են, լավ դիվանագետ են նաեւ: Ամեն ճակատում: Յուրաքանչյուրը: Չորրորդ իշխանություն Բայբուրդյանի տեսակետը Ինչ վերաբերում է այն լուրերին, որ վերջին շրջանում Վրաստանում վերսկսել են հայերին ստիպել փոխել իրենց ազգանունները, Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդյանն ասել է. Նման բան չկա: Դա հիմարություն է: Եկեք, ինքներդ տեսեք, թե որ ջավախքցուն կարելի է ստիպել, որ նա փոխի իր անունը: Եթե մարդը չի ուզում փոխել իր ազգանունը, ապա դա երբեք չի անի, իսկ եթե որոշել է փոխել, նրան չես կանգնեցնի: Այսինքն, Դուք երբեք Բայբուրդաշվիլի չեք դառնա` հայ լրագրողներից մեկի հարցին` Վան Բայբուրդյանը, ամենայն պատասխանատվությամբ, պատասխանել է. Ես երբեք չեմ դառնա Բայբուրդաշվիլի, իհարկե, չեմ դառնա: Նա չի ընդունել նաեւ այն տեսակետը, թե Վրաստանի տարածքում շարունակվում է հայկական եկեղեցիների ոչնչացումը կամ դրանց վրացականի վերածումը: Հայոց աշխարհ Ուրիշները կերազեին ունենալ այսպիսի ծրագիր Անհրաժեշտ է պետական աջակցություն Հայաստանում ստեղծվել է մի ծրագիր, որով հնարավոր կլինի ինտերնետում եղած օտարալեզու հսկայական տեղեկատվությունը թարգմանել հայերեն ու դարձնել մատչելի: Շնորհիվ այս ծրագրի, եւ անհրաժեշտ տեղեկություններ կստացվեն, եւ լեզուն կմնա կենդանի կիրառության մեջ: Այս ասպարեզում այժմ մրցակցություն է մեր եւ Ադրբեջանի միջեւ: Նրանք մի անգամ հայտարարեցին, որ 3,5 մլն դոլար են ներդրել, որպեսզի ապահովեն անգլերենից ադրբեջաներեն թարգմանությունը: Հետո լռեցին: Երբ անցյալ տարի Բաթումում ՆԱՏՕ-ի կոնֆերանս էր, ռուսներից իմացանք, որ 15 մլն դոլար են ծախսել, որպեսզի ադրբեջաներենից անգլերեն թարգմանությունն էլ ապահովեն ու ծրագիրը կատարելագործեն: Այնտեղ նմանաբնույթ աշխատանքը կապի նախարարն է համակարգում: Նշեմ նաեւ, որ ադրբեջանցիներն ինչ-որ նոր ծրագիր չեն ստեղծել, նրանք պատճենահանել, գողացել են ռուսական հայտնի Պրոմտ համակարգի տեխնոլոգիան,- ասում է ՀՊՃՀ պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Ծրագրի իրագործմանը 2000 թվականից աջակցել են Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը: Ծրագրի ստեղծման համար ինձ այլեւս օժանդակություն պետք չէ, ընդամենը անհրաժեշտ է, որ պետությունն այդ ծառայությունը գնի եւ իր անունից մատուցի ժողովրդին: Ցավոք այդ հանձնարարականները մինչեւ օրս մնում են թղթի վրա, մինչդեռ եթե կատարվեն, ամեն ինչից զատ, ինտերնետում մեր երկրի իմիջը կբարձրանա: Ազգ. Ցուցահանդես ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքէջում Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի պաշտոնական կայքէջում ցուցահանդես է բացվել: Ցուցադրվող նյութը ամսագրերի կազմերն են: Եվրոպական մի քանի երկրների այն ամսագրերի կազմերը, որոնք տարբեր տարիների նվիրվել են Հայոց ցեղասպանությանը: Ցուցանմուշները 39 ենՙ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն: Ամենահին ցուցանմուշըՙ 1895 թվականին տպագրված իտալական Il Secolo Illustrato ամսագրի կազմն է: http://genocide-useum.am/eng/online-exhibition-5.php կայքում հնարավոր կլինի տեսնել նաեւ ֆրանսիական Le Musee De Sires 1896 թվականին տպագրված, 1909 թվականին տպագրված ամերիկյան Oakland Tribune, 1915-1916 թվականների National Geographic magazine, բրազիլական Leituras da Historia եւ այլ ամսագրերի կազմերը, որոնք անդրադառնում են Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը: Կապիտալ. Երազանքների տոկոսադրույք ԱՄՆ-ում հիպոթեկային վարկերն էժանացել են մինչև 5% Ամերիկացի ռիելթորները բնակարանների գնորդներին սկսել են գրավել հիպոթեկային ցածր տոկոսադրույքներով, որոնց մասին Հայաստանում կարելի է միայն երազել: ԱՄՆ-ում, օրինակ, այսօր 15 տարի մարման ժամկետով հիպոթեկային վարկ կարելի է ստանալ տարեկան նույնիսկ 5%-ից ցածր տոկոսադրույքով: Մարման ավելի երկար ժամկետների դեպքում տոկոսադրույքները մի քիչ ավելի բարձր են՝ 30 տարվա դեպքում՝ 5,5%: Շուկայի մասնագետները, սակայն, վստահեցնում են, որ վարկերի ցածր տոկոսադրույքներն ու բնակարանների ցածր գները երկար չեն պահպանվի: Նրանց, ովքեր մտադիր են բնակարան գնել, մասնագետները խորհուրդ են տալիս շտապել:

© Պանորամա
Վերջին լուրերը, Հունիս 25, 2009ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄՆԱԼ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԱԿ
Նախօրեին ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է ընդունել: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքէջից, Հայաստանը ընդունված բանաձևի համաձայն, շարունակելու է մնալ մոնիտորինգի ներքո: Այսինքն, ըստ բանաձևի ...ՀԵՂԵՂՎԵԼ Է ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Տափերական գյուղի տարածքով անցնող Նարեկ հեղեղատարը հեղեղել է գյուղի գերեզմանատունը և գյուղատնտեսական ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Վեհաժողովի հարգելի նախագահ, Վեհաժողովի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը: ...ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
5
Այսօր Սրբոց նահատակոց եկեղեցում, որը գտնվում է Դավիթաշեն համայնքում` կամրջի հարևանությամբ, տեղի կունենա Որոգայթ հեռուստասերիալի դերասանների հոգեհանգստյան արարողությունը: Այս մասին տեղեկացանք Շանթ հեռուստաընկերությունից, ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 200 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ է արձակվել 200 դատապարտյալ: Որոշման 7-րդ ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «GOOGLE»-Ն ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է
The Telegraph -ը հայտնում է, որ չինական կառավարությունն արգելափակել է չինացիների մուտքը գուգլ (google) փնտրման համակարգ: Պատճառն այն է, որ Չինաստանի իշխանությունները չեն ցանկանում` իրենց երկրում աշխատի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԵԿԵԼ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ անակնկալի է եկել ԵԽԽՎ-ում իր գործընկեր Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի արաքից: Մի ...Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽԻՍՏ ԷԻ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Ոչ հայերը, ոչ էլ Վրաստանում որևէ մեկը շահագրգռված չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունեությունը, որոնց քայլերը միտված են վատթարացնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև: ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
168 ժամ Ղարաբաղի ժողովուրդը զրկված է անվտանգ ապրելու իրավունքից ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ լիագումար նիստում արձագանքելով պատվիրակ հոլովատիի` մարդու իրավունքների վերաբերյալ ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «Լ'ՈՐԵ ՛ԱԼ» (L'ORÉAL) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՌԱՍԻԶՄԻ ՄԵՋ
The Times-ը ` (Դը Թայմզ) գրում է, թե Լորեալ (L'Oral) ընկերությունն, ունենալով Չէ՞ որ դու արժանի ես դրան նշանաբանը, ասիական և արաբական ծագմամբ թխամաշկ աղջիկներին անարժան է համարում գովազդել իր ապրանքանիշը: ...ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 72 ՄԱՐԴ
Պայթյունի հետևանքով Իրաքում առնվազն 72 մարդ է զոհվել, և ըստ դեռևս չճշտված տվյալների, կան 130 վիրավորներ: Բանջարեղենի սայլակում պահված պայթուցիկը գործել է նախօրեի երեկոյան մայրաքաղաք Մադինատ-Սադրի շիիթական ...ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Այսօր առավոտյան Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել, ապա այն շարունակել կառավարության շենքի դիմաց: Նրանց նշված երկու վայրից էլ ուժ կիրառելով հեռացրել են կարմիր ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՄԱՏՆԱՆՇՈՒՄ
Այսօրվա ասուլիսում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետագա գործունեությանը, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը մատնանշեց երկու ճանապարհ, որոնք կարող է ընտրել ՀԱԿ-ը: Ես կարծում եմ, որ նրանք ...ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այսօր պետք է հյուրընկալվեր մամուլի ակումբներից մեկում: Ասուլիսը չկայացավ, ասացին, որ Արամ Սարգսյանը զանգել է ու ասել, որ հիվանդ է: Հանրապետություն ...Ռ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ԲՈՂՈՔՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ, ՈՉ ԹԵ...»
Իրանում տեղի ունեցող ցույցերը, հիմնականում, ուղղված են իշխող վերնախավի, այլ ոչ կառավարող համակարգի կամ պետության դեմ: Իրանի քաղաքացիները ցանկանում են իրենց քվեարկության, այսինքն` ձայնի տերը լինել: Այս ...«ԲԵՌԼԻՆ ԿՈՄԵԴԻԱՆ ՀԱՐՄՈՆԻՍՏՍ»-Ն ԱՅՍՕՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս (Berlin Comedian Harmonists) խմբի համերգը: Այս համերգն հանդիսանում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան` ...1, 6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ: ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ
Տնտեսական աճի անկման 15, 7 տոկոսը Հայաստանի համար աննախադեպ է եղել, սակայն ԱԺ բյուջետային, ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դա բնական է համարում, քանի որ համաշխարհային ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանում բնակվող ջավախքցիներ, երիտասարդական, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դիմում են հղել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: ...ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանի համար պետք է դաս հանդիսանան: ՌԱՀՀԿ կենտրոնում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ 8 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊԱՏՐԱՍՏԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ
Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նոր խողովակաշարի կառուցումը: Համաձայն այդ ծրագրի, հումքի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն օրական կարող է ստանալ մինչև 8 հազար տոննա պատրաստի նավթամթերք, ...ՀԱԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵԻՆ ՄՈՏԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Երբ մենք այնտեղ էինք գտնվում, խուսափում էինք ընդհանրապես որևէ կոնտակտ ունենալ թուրք և ադրբեջանցի պատգամավորների հետ, որովհետև նրանց մոտիվները մեզ համար չափազանց շատ հասկանալի են, -այսօրվա ասուլիսում հայտարարեց ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՅՑԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼ
Ինձ համար հաճելի է Հայաստանում գտնվելը: Դժվարանում եմ այս այցը պաշտոնական համարել, քանի որ, կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները դուրս են գալիս պաշտոնական շրջանակներից: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԵՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում, Վրաստանի նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»
Համաժողովրդական շարժման և հարատև պայքարի շնորհիվ, ինչպես նաև համագործակցելով ԵԽԽՎ-ի հետ հաջողվեց հասնել քաղբանտարկյալների մեծամասնության արձակմանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ...ԹԵՂՈՒՏ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Թեղուտի պաշտպանության խումբը պատրաստվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, կառավարությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Թեղուտի անտառի ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԵՎԵԼ Խ.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 2-ին նախատեսվում է կազմակերպել հանրահավաք, որի ժամանակ զեկուցումներով հանդես կգան նաև համաներման ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԶՈՐԱՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելել են հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ...ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
37Հունիսի 24-ին, ժամը 17.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բոշնաղյան փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց անհայտ անձինք ծեծի են ենթարկել 1965 թ. ծնված Ա. Մարտիրոսյանին ...ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության շրջանակները չպետք է սահմանափակվեն միայն հաղորդակցության ուղիներով: Համագործակցությունը պետք է լինի երկու երկրների տնտեսությունների ինտեգրման մակարդակով,- ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ, ՑԱՎՈՔ, ԱՅՆ ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ Հարգելի Նախագահ և տիկին Սաակաշվիլի, Տիկնայք և պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ ...ՍԱՖԱՐՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է. «ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿԵՑՎԱԾՔԻ ՄԵՋ ԲԱՆԱԿԱՆ ԲԱՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Ես սպասում եմ, որ նրա կուսակցությունը բացատրի` ադրբեջանցի և թուրք պատգամավորներին հրավիրելով էական մասնակցություն ունենալ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, դա Ժառանգություն կուսակցության դիրքորոշո՞ւմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԶԵՆՔԵՐԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԵՆ
1Երբ նավթով հարուստ Ադրբեջանը հայտարարեց ռազմական ծախսերի հսկայական աճի մասին, լուրեր տարածվեցին, որ պատրաստվում է պատերազմի Հայաստանի` իր կովկասյան հարևանի հետ: 15 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի տարածքների ...ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ. «ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ՊԱՐՏՎԵԻՆՔ»
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը փիլիսոփայորեն է վերաբերվել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ի ընտրանուց իր թիմի կրած պարտությանը, որը վերջ դրեց իսպանացիների անպարտելի հանդիպումների ...ՆՈՐ ԴՊՐՈՑ` ԱՐՑԱԽԻ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
Հայաստան հիմնադրամը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում դպրոցաշինական ծրագիր է ծավալել: Այն իրականացվում է ԼՂՀ կառավարության և անհատ բարերարների համատեղ հովանավորությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստան ...«ՄԻՇՏ ԵՐԱԶԵԼ ԵՄ ԽԱՂԱԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»
Այսօր Կիևի Դինամոյի նորեկ բրազիլացի պաշտպան Լեանդրո Ալմեյդան բժշկական հետազոտության կենթարկվի Ուկրաինայի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ալմեյդան Դինամոյի հետ պայմանագիր ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՇՈՒՐՋ
14
Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմության ճամբարից, ժամանակ առ ժամանակ հանրային աջակցություն չստանալով իրենց այս կամ այն նախաձեռնությանը, սովորաբար տրտնջում են` սեփական ձախողումն ուղղակի կամ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողել է միգրացիոն իրավիճակի վրա` սեզոնային աշխատանքի համար արտերկիր մեկնողների թիվը կրճատվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ...«ՄԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
Ջավախքը, վերջին տարիների ընթացքում, ավելի շատ ներդրումներ է ստանում, քան երկրի մյուս բոլոր շրջանները: Այս մասին Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ...«ՍԹԱՐ»-Ի 7 ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՉԻ ԳՈՐԾԻ
Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ներկայացուցիչ Սթար ընկերությունը ձեռնամուխ է լինում միջազգային ստանդարտների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը` զարգացման որակապես նոր մակարդակ ...ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՕԴԱՉՈՒԻ և ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՂԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ֆրանսիական Ֆիգարո թերթի հաղորդմամբ` Ատլանտյան օվկիանոսի վրա ընկած Air France (Աիր ֆրանս) ինքնաթիռի վթարը հետաքննող մասնագետներն արդեն ճանաչել են օդանավի անձնակազմից երկու հոգու՝ օդաչուի և բորտուղեկցողի ...ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տարեսկզբից մինչ օրս մոտ 60 մարդ է դիմել Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և Ապագան քոնն է բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ն. Սարգսյանն այսօր ստորագրեցին ...ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին (Mrs. Marcela Maria Nicodemos) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել ...ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Հետաքննող լրագրողներ ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ ...ՀՀ-ՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս տարի կրճատվել է նաև ուղևորաշրջանառությունը ծավալները,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ նախորդ տարիներին արձանագրվում ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաստատել է, որ թուրք բռնցքամարտիկ Մախիր Օրալի հետ մենամարտից հետո, որը տեղի կունենա հունիսի 27-ին, կտեղափոխվի այլ քաշային կարգ: ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ «ՈՐՈԳԱՅԹ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԳԱՐԻԿՆ ՈՒ ԳՈՔՈՐԸ

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ

ԵՐԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՍԻՐՎԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՔՎՈՒՄ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԿՈՐՈՎԻ` «ODNOKLASSNIKI.RU» -ԿԱՅՔԻ ԷՋԸ «ՋԱՐԴԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄԱԴՐԱՄԻՑ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

