
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոհ է Մախիր Օրալեսի հետ մենամարտին իր նախապատրաստության ընթացքից: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկների միջև մրցամարտը տեղի է ունենալու հունիսի 27-ին, Բեռլինում: Նախապատրաստությունը շատ լավ է անցել: Երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Մախիրին դուր է գալիս բազմաթիվ հարվածներ տեղալ: Կաշխատեմ դուր գալ իմ երկրպագուներին: Հույս ունեմ, որ կրկին նոկաուտով կհաղթեմ: Բայց դա երբեք չես կարող կանխագուշակել: Եթե նոկաուտ գրանցվի, հիանալի կլինի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօրվա լրահոսում, նախապատրաստվում է հունիսի 27-ին Բեռլինում Մախիր Օրալի հետ պլանավորված մենամարտին, հայտարարել է, որ երկար ժամանակ է, ինչ WBC-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկը խուսափում է իր հետ հանդիպումից: Ես ասում եմ, որ Պավլիկը խուսափում է հանդիպել ինձ հետ: Մեկ վնասվածք ունի, մեկ ցանկություն չունի: Նա միշտ արդարացում գտնում է, և ես չգիտեմ, թե ինչու է այդպես: Միշտ պատրաստ եմ մենամարտել նրա հետ: Իմ մարզիչն ասում է, որ ընդամենը 60 տոկոսով եմ պատրաստ: Եթե նա այդպես է ասում, ուրեմն ճիշտ է: Իսկ դա նշանակում է, որ դեռ 40 տոկոսով հզորանալու հնարավորություն ունեմ,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: Միկայի հարձակվող Արամ Ոսկանյանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանության արդյունքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան ակումբի մրցակիցը շվեդական հանրահայտ Հելսինգբորգն է: Այս տարի մենք ընկերական խաղում մրցակցել ենք Շվեդիայի չեմպիոնի` Կալմարի հետ, և այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 1:1: Պարզ է, որ շվեդական թիմը շատ լավ է համալրված ու ֆիզիկապես ուժեղ է: Վստահ եմ, որ մրցակցի խաղադաշտում մեզ համար հեշտ չի լինի: Սակայն կարող եմ ավելացնել նաև, որ Հելսինգբորգի համար էլ երևանյան հանդիպումն է ծանր լինելու: Այսօր Հայաստանի թաեքվոնդոյի պատանեկան հավաքականը կմեկնի խորվաթական Զագրեբ քաղաք` մասնակցելու Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում: Մրցավայր կժամանեն հայազգի 7 մարզիկներ, ովքեր, ըստ մասնագետների, լավ են պատրաստված և կարող են արժանապատիվ ելույթներ ունենալ: Ավելացնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի պատանեկան ընտրանու գլխավոր մարզիչն է Զորայր Մեկինյանը: Հայաստանի հավաքական թիմերը, որոնք պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին, այսուհետ կնախապատրաստվեն Սոչիի Կարելինի անվան մարզաբազայում: Ինչպես տեղեկացնում է Գազետա.ռու-ն (gazeta.ru), պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մարզիկների պատրաստման Սոչիի բազան մարզումների համար անհրաժեշտ պայմաններ է առաջարկում, և այսուհետ մեր մարզիկները մշտապես Սոչիում կնախապատրաստվեն,- Գագիկ Ծառուկյանի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին Պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն, ով Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվել է Ռեալ, Արքայական ակումբում բուժզննման է ենթարկվել: Ռեալում արդեն բժշկական հետազոտության փուլն անցել եմ: Արդյունքները վկայում են, որ լիովին առողջ եմ: Ռեալն ինձ համար փորձություն է: Չնայած պետք է ասեմ նաև, որ իմ ողջ կյանքն է բաղկացած փորձություններից: Սակայն ապագային ես լավատեսությամբ եմ նայում,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն: 2000 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն և աթենքյան Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, ազգությամբ հայ Վարդերես Սամուրգաշևի ծնոտը կոտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի առաջնության շրջանակներում կայացած գոտեմարտերից մեկի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Ռոսսիյսկայա գազետան: Հնարքի կիրառման ժամանակ մրցակիցն անսպասելիորեն ընկել է Սամուրգաշևի վրա: Հայ մարզիկը ծնոտի կրկնակի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է ռոստովյան շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս պահին լուծվում է նրան Գերմանիա տեղափոխելու հարցը` վիրահատելու և հետագա բուժումը բարձր մակարդակով կազմակերպելու համար Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ է սկսել բրազիլական Գրեմիոյի հետ` հարձակողական ոճի 18-ամյա կիսապաշտպան Դուգլաշ Կոշտայի հետ պայմանագիր ստորագրելու համար: Այդ ֆուտբոլիստին անվանում են նոր Քրիշտիանու Ռոնալդու: Ինչպես հաղորդում է The Times-ը, մանկունիանցիներն արդեն վաղուց են հետևում այդ խաղացողին, սակայն նախկինում բրազիլական կողմը հրաժարվում էր որևէ բանակցություն վարել` կապված տաղանդավոր այդ ֆուտբոլիստի հետ: Չնայած այն հանգամանքին, որ Կոշտային իրենց կազմում են ուզում տեսնել եվրոպական առաջատար ակումբները, այդ թվում` Մադրիդի Ռեալը, մանկունիանցիների գլխավոր մենեջեր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ Դուգլաշ Կոշտան կտեղափոխվի Օլդ Տրաֆֆորդ: Գրեմիոյի հետ կնքած պայմանագրով այլ ակումբ տեղափոխվելու համար Կոշտան պետք է վճարի 21 մլն ֆունտ ստեռլինգ Անգլիական Լիվերպուլի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բացատրել է, թե ինչու է ակումբը 18 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել Պորտսմուտի պաշտպան Գլեն Ջոնսոնին ձեռք բերելու համար: Մշտապես լավագույն քառյակում լինելու համար անհրաժեշտ է փող ծախսել: Մեզ հետաքրքրում են փորձառու խաղացողները: Բացի այդ, Ջոնսոնն անգլիացի է, իսկ մեզ համար դա շատ կարևոր է` հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի նոր կանոնները,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն: Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ՎՐԱՑ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձե և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոն հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի Վաշինգթոնում, անհայտ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին լրագրողներին հայտարարել ...ՕԲԱՄԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐԴԱՑՆԵԼ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔԸ
ԱՄՆ նախագահըը ստորագրել է օրենք, որը զգալիորեն բարդացնում է ծխախոտի տարածման համակարգը: Նոր օրենքի համաձայն, մթերքների և դեղերի վերահսկման վարչությունը իրավունք ունի ստիպել ծխախոտ արտադրողներին իրենց ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱԳԽ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հունիսի 24-ից 25-ը հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու ...ԱՄՀ-Ն ՀԱՅԱՍԱՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտել է ստենդբայ համաձայնագրի (Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը և հավանություն տվել ...ՄԵՏՐՈՅԻ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 6 ԶՈՀ
Վաշինգտոնում մետրոյի գնացքները բախվել են, արդյունքում մահացել են վեց հոգի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, դեպքը տեղի է ունեցել թեժ ժամի՝ տեղական ժամանակով մոտ 17:00-ին, Takoma և Fort Totten կայարանների ...ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ «ՈՐՈԳԱՅԹ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԳԱՐԻԿՆ ՈՒ ԳՈՔՈՐԸ
3
Նախօրեի կես գիշերին մոտ` ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել ...ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Ժառանգություն կաուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` առաջարկելով վերստեղծել փաստահավաք խումբը` միջազգային փորձագետների ներգրավմամբ: Այս ...ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
Առավոտ. Ընդհարում Երեկ ԵԽԽՎ խմբակցություններից մեկի` Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների ալիանսի` ALDE-ի նիստում բանավեճ է տեղի ունեցել խմբի երկու անդամների` բրիտանացի պատվիրակ Մայքլ Հենքոքի եւ Հայաստանի ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԿՈՐՈՎԻ` «ODNOKLASSNIKI.RU» -ԿԱՅՔԻ ԷՋԸ «ՋԱՐԴԵԼՈՒ» ՀԱՄԱՐ
4
Ֆիլիպ Կիրկորովը դատական գործ է սկսել նախկինում իր գովազդով զբաղվող Նինա Յուրովայի և իր ադմինիստրատոր Վերա Յապոնցևայի դեմ: Այս կանայք մեղադրվում են երգչի` օդնոկլասնիկիռու կայքի էջի և էլեկտրոնային փոստի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՐԱՀԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մասնակցեց Տոյոտա Երևան սրահի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես իր ելույթում նշեց Տոյոտա Երևան ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանը, ...ՀԱԿ-Ը ԿԳՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ԵԹԵ…
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ 2008-ի մարտյան իրադարձություններին առնչվող և անազատության մեջ մնացած 20 բանտարկյալները (իրենց հաշվարկներով) առաջիկայում ազատ կարձակվեն: ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՐՑԵՐ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ»
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով ...ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԽԱԽՈՏԱՄՈԼԸ 2, 5 ՏԱՐԵԿԱՆ ՉԻՆԱՑԻ ՏՂԱՆ Է
Չինաստանում ապրում է ամենաերիտասարդ ծխողը. Ծխախոտի սիրահար Լյան Լյանը ընդամենը 2, 5 տարեկան է: Չինաստանի քաղաքներից մեկում ապրող երեխան ծխել սովորել է դեռ մեկ տարի առաջ և այժմ նա ծխում է օրական մեկ տուփ ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Վաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա կինը` Սանդրա Ռուլովսը: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀՐԱՎԻՐՈՂ ԿՈՂՄԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելությունը Իրան հետաձգվել է հրավիրող կողմի խնդրանքով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նկատենք, որ այցը ծրագրված ...ԱՎՏՈՎԹԱՐ, ՀՐԴԵՀ … ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԱԻՆ
Լոռու մարզի ոստիկանությունից նախօրեին տեղեկություն է ստացվել, որ ավտովթար է տեղի ունեցել մարզի Ամրակից գյուղի մերձակայքում: Դեռևս չպարզված հանգամանքներում Մերսեդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի ...ԼԱՊՈՐՏԱ. «ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԳՆԵԼ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ»
Բարսելոն ակումբի նախագահ Ժոան Լապորտան կրկին հայտարարել է, որ ցանկանում է պահպանել կամերունցի հարձակվող Սամուել ԷտոՕ-ին, ինչպես նաև պատմել է ներկա պահին ակումբի տրանսֆերային գործունեության մասին: Պայմանագրով ...ՌՈՆԱԼԴՈՒԻՆ «ՌԵԱԼԻՑ» ԿԱՐԵԼԻ Է ԳՆԵԼ 1 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ
Այն ակումբը, որը կցանկանա Մադրիդի Ռեալից ձեռք բերել պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, ստիպված կլինի վճարել 1 մլրդ եվրո: Այս մասին հաղորդել է իսպանական Marca թերթը: Ինչպես հայտարարել ...ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
Մայրաքաղաքում արդեն սկսվել են շուրթի և քիմքի ճեղքվածքի (Նապաստակի շրթունք և Գայլի երախ) բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունները: Վիրահատություններն ընթանում են Արաբկիր ...ԵՐԿՈՒ ԴԱՎԻԹՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱԿԱՌԱԿ ԲԱՆԵՐ ԵՆ ԱՍՈՒՄ. ՀԱԿ-Ը ԿՆԵՐԿԱՅԱՆԱ՞ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Չ՞ի զղջացել արդյոք Հայ ազգային կոնգրեսը և չի՞ վերանայում արդյոք Երևանի ավագանու մանդատներից հրաժարվելու մասին կայացրած որոշումը: Այսօրվա ասուլիսում հետաքրքվեցինք Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ ...Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ` ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն այսօրվա ասուլիսում... խոստացավ ավելի լավը լինել, իմանալով, որ ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ երեկ և այսօր արդեն հանդիպել են լրագրողների հետ: Նա խոսեց համաներման մասին, այն ...ՀՅԴ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Դեռ ամիսներ առաջ ՀՅԴ Բյուրոյի կողմից հայտարարվել էր, որ իրենք ուսումնասիրելու ու պատրաստելու են մի փաստաթուղթ` Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների վերաբեյալ: ...«ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ» ԱՌԱՐԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր մեկնարկած Ռուսաց լեզու առարկայի միասնական քննությունը վերջին միասնական քննությունն է, որին հաջորդելու է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԵՐԴՎԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Չնայած Իրանում շարունակվում են բազմամարդ բողոքի ցույցերը` կապված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետ, երկրի խորհրդարանն արդեն ժամկետներ է նշել հունիսի 12-ի նախագահական ընտրություններում ...ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ» ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Ֆրանսիական նավերը հայտնաբերել են Ատլանտյան օվկիանոսում հունիսի 1-ին անհետացած А-330 ինքնաթիռի սև արկղերի թույլ ազդանշանները: Սև արկղերի հնարավոր գտնվելու վայրի ուղղությամբ ֆրանսիական Նաուտիլիուս կոչվող ...ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՇԵՄԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 1307 ԴԻՄՈՐԴ
Ֆիզիկա առարկայի միասնական քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը 9 դիմորդ: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը նշեց, որ Ֆիզիկա առարկայի միասնական քննությունից նախապես ...ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ… ԽՈՑԵԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մենք պետք է նախապատրաստվենք հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ դա վաղ թե ուշ լինելու է: Սահմանի վերաբացումը տնտեսական արդյունավետության կտրուկ աճի հնարավորություն է ընձեռելու: Դա միանշանակ է: Մեր ...ՍԻՄԵՏՐԻԿ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ` ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Վաղը` երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս օրերին հայ-վրացական հարաբերությունների օրակարգում կրկին առաջին պլան է մղվել Ջավախքի հարցը: Այս առումով սկանդալների ...«ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ ՄԻՄԻԱՅՆ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԿԱ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ»
Երկիր միությունը ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականության նոր դրսևորումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Այնտեղ, մասնավորապես նշվում է, որ վրացական իշխանությունների կողմից ...ՄԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ
Օրերս ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները, երեխա վաճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էմիլիա Մ.-ին, որը խոստովանել է, որ մինչ իր որդու` Աշոտ Պետրոսյանի ս/թ մայիսի 31-ին ծնվելը` ...«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՎՐԱՍՏԱՆ ՄՏՆԵԼ ԱՐԳԵԼԵԼԸ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջավախք հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մանրամասնեց, թե ինչպես են օրեր առաջ վրացական սահմանի մոտ իրեն արգելել հատել սահմանը: Նա ...ԱՎԵԼԻ ՔԱՆ 17 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ` ԲՈՐՍԱՅՈՒՄ
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում իրականացվել է 17630000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 361.40 դրամ: Այս մասին հայտնեցին ԿԲ հասարակայնության ...ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՆԿԱՐՉԻ ԾՆՆԴՅԱՆՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՆ ԱՐԳԵԼԵԼԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է
1
Կարին ազգագրական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Ախալցխայում չեն թույլատրել տեղադրել մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ...ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԴ Բյուրոն ուսումնասիրել ու պատրաստել է Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ փորձել է ցույց ...ՄԱՆՐ ՈՒ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
1
Շաբաթվա վերջին կավարտվի հանրապետությունում ընթացող մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների պատվաստումների՝ առաջին կիսամյակում նապատեսված փուլը: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԴԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ը
Ուկրաինայի Վերին Ռադան որոշել է նախագահական ընտրությունների անցկաման օրը. դրանք կայանալու են հաջորդ տարվա հունվարի 17-ին: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 399 պատգամավոր: Ըստ Կորեսպոնդենթ.նեթ-ի, ...«ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ` ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
1
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ռուսաց լեզու միասնական քննության ընթացակարգին ծանոթանալու համար այսօր այցելեց Արարատի մարզի Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված քննական կենտրոն: ...ԲԱՅԴԵՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հուլիսին կլինի Վրաստանում և Ուկրաինայում, այն բանից հետո, երբ Օբաման կայցելի Մոսկվա: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, փոխնախագահի այցի նպատակն է հանգստացնել ռուսական ...ԱԴԵԲԱՅՈՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Էմանուել Ադեբայորի գործակալը` Կլաուդիո Վիգորելլին, հանդիպել է իտալական Միլան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ և, ամենայն հավանականությամբ, քննարկել Արսենալի հարձակվողի հնարավոր տեղափոխության վերաբերյալ ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Ուկրաինայի Վերին Ռադան նշանակել է նախագահական ընտրությունների օրը` 2010 թվականի հունվարի 17-ը: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասս գործակալությունը: Ավելի վաղ խորհրդարանը որոշել էր նախագահական ընտրություններն ...ԿՋՐԱԶՐԿՎԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` հունիսի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն համայնքի ...ԼԱՏՎԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է Ա ԳՐԻՊԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Լատվիայի առողջապահության նախարարությունն այսօր առաջին անգամ հաստատել է երկրում Ա գրիպով մարդու վարակվելու փաստի մասին: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերս լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն` ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
Լոռու և Շիրակի մարզերում Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային ...ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՇԱՏ ԵՆ Ե'Վ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ, Ե'Վ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն ավարտվել են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները: Նրա տեղեկացմամբ` նախնական տվյալների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ՀԱԿ-ԻՆ ԵՎ ՀՅԴ-ԻՆ
Ժառանգություն կուսակցությունը այսօր ուղերձով դիմել է Հայ Ազգային Կոնգրեսին և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Ժառանգություն ազգային-ազատական կուսակցությունը` ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Միասնական և ավարտական քննությունների լրացուցիչ փուլը կմեկնարկվի հուլիսի 4-ին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկանը: Նրա խոսքերով, քննությունների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունն Ադրբեջանը փորձում է բարդել Հայաստանի վրա: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները մեկնաբանելով` նման կարծիք ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, այցելել է Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այս ...ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ «ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո` հունիսի 16-ին ուժի մեջ է մտել 2008 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև Վաշինգտոնում ստորագրված ...ՄԵՏՐՈՅԻ ՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ 9-Ի Է ՀԱՍԵԼ
Վաշինգտոնյան մետրոյի գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է իննի: Մինչ այս նշվում էր միայն 6 մահվան դեպքի մասին: Վիրավորների թիվը ճշտվում է. նախնական տվյալների համաձայն` վիրավորվել է 76 մարդ: ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոհ է Մախիր Օրալեսի հետ մենամարտին իր նախապատրաստության ընթացքից: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկների միջև մրցամարտը ...
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ «ՈՐՈԳԱՅԹ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԳԱՐԻԿՆ ՈՒ ԳՈՔՈՐԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՔՎՈՒՄ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԿՈՐՈՎԻ` «ODNOKLASSNIKI.RU» -ԿԱՅՔԻ ԷՋԸ «ՋԱՐԴԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄԱԴՐԱՄԻՑ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՊՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԵՎ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՇՏ
ԼՈԲԻ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌ, ԴԴՄԻԿ. ՏԻԿԻՆ ՕԲԱՄԱՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Է ԱՐԵԼ
ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈՒՆՔ, ԳԱՅԼԻ ԵՐԱԽ. ՍԿՍՎՈՒՄ Է ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

