
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Միկա-Կիլիկիա 2:1 (1:0) Միկա- Արթուր Հարությունյան, Ալեքս, Ստեփան Հակոբյան, Գևորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Ուլիսես Մոնտենեգրո, Պեդրո Լոպես (Իրակլի Ցանավա, 71), Աղվան Մկրտչյան, Արա Հակոբյան, Բոտի Դեմել, Նարեկ Բեգլարյան (Վիգեն Համբարձումյան, 68): Կիլիկիա- Արմեն Խաչատրյան, Արտաշես Առաքելյան, Ավետիս Ղազարյան, Աշոտ Գրիգորյան, Վլադիմիր Ստեփանյան, Արթուր Ավագյան, Արտյոմ Առաքելյան, Մխիթար Գրիգորյան (Գեղամ Քոչարյան, 60), Գրիգոր Գրիգորյան, Տիգրան Ղարաբաղցյան (Ռոման Հովհաննիսյան, 71), Ռաֆայել Մկրտչյան: Գոլերը` Ալեքս, 16 (1:0), Արա Հակոբյան, 62 (2:0), Ռաֆայել Մկրտչյան, 11 մետր., 72 (2:1): Մրցավար` Սուրեն Բալիյան: Օգնականներ` Արթուր Հ. Մուրադյան, Զավեն Հովհաննիսյան: 4-րդ պաշտոնյա` Տիգրան Հովսեփյան: Տեսուչ` Աշոտ Հարությունյան: Զգուշացումներ` Ռաֆայել Մկրտչյան (74), Բոտի Դեմել (87), Արտյոմ Առաքելյան (87), Ավետիս Ղազարյան (88): Միկան հենց առաջին րոպեներից նետվեց գրոհների` հաշվի մեջ արագ առաջ անցնելու նպատակով: Դա բնական է. կանխատեսելի էր, որ Կիլիկիան շեշտը դնելու է ամուր պաշտպանության վրա և փորձելու է սեփական դարպասն անառիկ պահել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միկան լրացուցիչ և անչափ ծանր հանդիպում է անցկացրել Բանանցի հետ ու որոշակիորեն հոգնած է: Իսկ միկացիները, ովքեր հաղթանակի դեպքում հնարավորություն կստանային մրցաշարային աղյուսակում շրջանցել Փյունիկին և զբաղեցնել առաջին հորիզոնականը, պետք է ձգտեին արագ գոլի միջոցով հյուրերին ստիպել` խաղալու ավելի բաց ֆուտբոլ: Արդեն 6-րդ րոպեին Կիլիկիայի դարպասի մոտ ստեղծվեց առաջին գոլային պահը: Միկայի ռմբարկու Բոտի Դեմելը լավ փոխանցում կատարեց Աղվան Մկրտչյանին: Վերջինիս` սուր անկյան տակ կատարած հարվածը շեղ ստացվեց: Երկու րոպե անց հարվածային դիրքում հայտնվեց Արա Հակոբյանը, սակայն այս անգամ իր թիմին վերահաս գոլից փրկեց Արմեն Խաչատրյանը` շեղելով դեպի դարպասը սլացող գնդակի ուղղությունը: Միկան շարունակում էր տիրել նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էր կազմակերպում: Դրանցից մեկը 16-րդ րոպեին ավարտվեց հյուրերի դարպասի գրավմամբ. անկյունայինի խաղարկման ժամանակ Կիլիկիայի դարպասապահ Արմեն Խաչատրյանն անհաշվենկատ դուրս եկավ դարպասից և չկարողացավ որսալ գնդակը: Այն հայտնվեց Ալեքսի մոտ, և բրազիլացի ֆուտբոլիստը հանգիստ գրավեց անպաշտպան մնացած դարպասը` 1:0: Ընդամենը 9 րոպե անց կրկին անկյունայինի խաղարկման արդյունքում Ալեքսը կարող էր նոր հաջողության հասնել, սակայն նրա` ընթացքից կատարած գլխով հարվածից հետո գնդակը սլացավ ուղղահայաց ձողափայտի կողքով Միկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Կիլիկիայի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, չնայած իր թիմի կրած պարտությանը, գոհ էր ֆուտբոլիստների խաղից: Իմ կարծիքով` լավ խաղ էր: Հույս ունեի, որ այս խաղում առնվազն չենք պարտվի, որովհետև Միկան 11-րդ տուրից հետաձգված հանդիպումն էր անցկացրել Բանանցի հետ,- նշեց Ա. Խաշմանյանը:- Գիտեի նաև, որ Միկան պահեստայինների երկար նստարան ունի և կարող է փոխարինել հոգնած խաղացողներին: Բավական է նշել միայն, որ մեր մրցակիցն այս խաղին ութ լեգեոներ էր հայտավորել, իսկ նրանցից չորսն ասպարեզ էին մտել հիմնական կազմում: Բոլորն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Միկայի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը Կիլիկիայի նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակից հետո ոգևորված էր, քանի որ Միկային, ի վերջո, հաջողվեց մրցաշարային աղյուսակում շրջանցել Հայաստանի վերջին տարիների առաջատարին ու զբաղեցնել առաջին հորիզոնականը: Նա, սակայն, վստահ է նաև, որ դիրքը պահպանելու համար ստիպված են շատ աշխատել ու անընդհատ կատարելագործել ֆուտբոլիստների որակները: Նախ կուզեի երկու խոսք ասել Կիլիկիայի մասին,- հետխաղային մամուլի ասուլիսում շեշտեց Ս. Դարբինյանը:- Լավ աշխատանք է կատարվել, և թիմն զգալի առաջընթաց է ապրել: Երիտասարդների հետ աշխատանքը միշտ էլ շատ դժվար է, քանի որ նրանք փորձ չունեն: Կարևորն այն է, որ աճելու ցանկություն կա: Ճանաչում եմ Կիլիկիայի մարզիչներին, նրանք էլ լուրջ աշխատելու կամք ունեն և մտադիր են մարտունակ թիմ ստեղծել..: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի Միկա-Կիլիկիա խաղում դաշտի տերերի առավելությունն ակնհայտ էր: Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ անհանգստացնում է միայն գոլային հնարավորությունների իրացման ցածր արդյունավետությունը: Բոտի Դեմելը, ով թիմի լավագույն ռմբարկուն է, հերթական տուրի խաղում մի քանի պահեր ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք: Փոխարենը ակտիվ է կիսապաշտպանության աջ թև տեղափոխված Արա Հակոբյանը: Նա մանևրելու, իր արագությունն օգտագործելու ավելի լավ հնարավորություն է ստացել, և հույս ունենք, որ առաջիկայում ավելի բարձրակարգ խաղ կցուցադրի Ինչպես հաղորդում է The People-ը, անգլիական Մանչեսթեր Յունայթեդի ամառային ձեռքբերումների ցուցակում նշված է նաև Էվերտոնի պատանի ֆուտբոլիստ Ջեկ Ռոդուելի անունը: 18-ամյա Ռոդուելը Պրեմիեր լիգայի ամենախոստումնալից խաղացողներից մեկն է: Նա կարող է գործել ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ կիսապաշտպանությունում: Էվերտոնի կազմում իր նորամուտը նշել է դեռ 16 տարեկան հասակում: Նա Անգլիայի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստ է, իսկ 2009 թ. մարտին առաջին անգամ հրավիրվեց երկրի երիտասարդական թիմ: Վերջինիս կազմում Ռոդուելն անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ` գրավելով Ադրբեջանի հասակակիցների դարպասը Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում վերջապես հայտարարություն է տեղադրվել, որ արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը հեռանում է ակումբից: Նրանում մասնավորապես ասվում է. Ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ երեկվա շփումներից հետո, նկատի ունենալով նաև, որ ավարտվել է բանակցությունների համար սահմանված ժամկետը, Մանչեսթեր Յունայթեդը հայտարարում է այն մասին, որ Կառլոսն ակումբի հետ նոր պայմանագիր չի ստորագրի: Բանանց-Ուլիս 1:3 (0:2) Բանանց- Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Արթուր Ոսկանյան, Գրիշա Խաչատրյան, Էդուարդ Կակոսյան, Նոա Կասուլե, Աղվան Հայրապետյան (Ժորա Ստեփանյան, 41), Արտակ Օսեյան (Վալտեր Պողոսյան, 84), Սարգիս Նասիբյան, Հրանտ Գևորգյան (Գևորգ Օհանյան, 46), Սամվել Մելքոնյան: Ուլիս- Մանվել Աֆրիկյան, Թենգիզ Ուգրեկելիձե, Հրայր Մկոյան, Եղիշե Մելիքյան, Լևան Ակոբիա, Արմեն Տիգրանյան,, Դավիթ Գրիգորյան, Արտյոմ Ադամյան (Հենրիկ Հարությունյան, 90), Կարեն Մուրադյան (Նորայր Գրիգորյան, 57), Գագա Թբիլաշվիլի (Արթուր Բարսեղյան, 77), Արթուր Քոչարյան (Սեմյոն Մուրադյան, 87): Գոլերը` Դավիթ Գրիգորյան, 4 (0:1), Արթուր Քոչարյան, 25 (0:2), Սարգիս Նասիբյան, 46 (1:2), Արթուր Քոչարյան, 66 (1:3): Մրցավար` Կարեն Նալբանդյան: Օգնականներ` Էրիկ Արևշատյան, Արմեն Ռաֆայելյան: 4-րդ պաշտոնյա` Գեղամ Եդիգարյան: Տեսուչ` Հակոբ Ներսիսյան: Զգուշացումներ` Նոա Կասուլե (14), Դավիթ Գրիգորյան (22), Արմեն Տիգրանյան (47), Գագա Թբիլաշվիլի (74), Մանվել Աֆրիկյան (79), Եղիշե Մելիքյան (83), Հովհաննես Համբարձումյան (90): Հաշվետու տուրից առաջ Բանանցը հայտնվել էր ոչ նախանձելի վիճակում: Վնասվածքների ու որակազրկումների պատճառով բացակայում էին թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Կադրային կորուստները պայմանավորում են նաև թիմի խաղակցվածության մակարդակը, քանի որ նոր ֆուտբոլիստներին հարմարվելու, խաղային կապեր ձևավորելու համար ժամանակ է պետք: Բացի այդ, Բանանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ ծանր հանդիպումն անցկացրեց, ինչի արդյունքում խաղացողների գործողություններում որոշակի հոգնածություն էր նկատվում: Խաղասկիզբը ցույց տվեց, որ Ուլիսը Բանանցում ստեղծված իրավիճակի մասին լիարժեք պատկերացում ունի: Հյուրերը մրցավարի սուլիչից անմիջապես հետո նետվեցին գրոհների և արդեն 4-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Հարձակման ձախ թևում Դավիթ Գրիգորյանը ստացավ խորքից կատարված հաշվենկատ փոխանցումը և դարպասապահի կողքով գնդակն ուղարկեց դարպասը: Ի դեպ, դա Բանանցի դարպասին կատարված առաջին հարվածն էր: Դաշտի տերերը, պահպանելով խաղային կարգապահությունը, շարունակում էին ուղիներ որոնել դեպի Ուլիսի դարպասը: 10 րոպե անց Սամվել Մելքոնյանը կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Թենգիզ Ուգրեկելիձեն կրծքով գնդակը փոխանցեց դարպասին` չնկատելով, որ Սամվել Մելքոնյանը գուշակել է իր մտադրությունը: Արդյունքում Բանանցի ֆուտբոլիստը տիրեց գնդակին, սակայն նրա հարվածից հետո գնդակն ուղղահայաց ձողափայտի կողքով լքեց դաշտի սահմանները Բանանց-Ուլիս խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շեշտեց, որ թիմը վերջին 7 օրերի ընթացքում երրորդ հանդիպումն է անցկացնում, և կադրային խնդիրների բեռան տակ հայտնված Բանանցի վրա այդ փաստը չէր կարող իր հետքը չթողնել: Հենց խաղասկզբում էլ նկատելի էր, որ թիմը, իրոք, թարմ վիճակում չէ: Անհատական կոպիտ սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք, և տղաներն սկսեցին շտապել Երկրորդ կեսում արագ գոլ խփեցինք, ինչը հուսադրող էր: Սակայն այն բանից հետո, երբ երրորդ գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում, հասկանալի դարձավ, որ այլևս չենք կարող գնալ վերջին գրոհի Առջևում Եվրոպայի լիգայի մրցաշարն է: Կաշխատենք թիմին դուրս բերել ներկա ծանր վիճակից և լավ պատրաստվել եվրոպական ակումբային այդ մրցաշարին: Նաև համալրում ենք կատարելու: Հետխաղային մամուլի ասուլիսում Ուլիսի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը նշեց, որ իրենք ծանոթ էին այն խնդիրներին, որոնց առջև հայտնվել է Բանանցը, ուստի աշխատեցին լիարժեք օգտվել ստեղծված իրավիճակից: Գիտեինք, որ Բանանցը լուրջ խնդիրներ ունի: Բացի այն, որ առաջատար մի շարք խաղացողներ բացակայում են, թիմը նաև մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հանդիպում է անցկացրել և չէր կարող լիարժեք վերականգնվել: Այդ առումով, բնականաբար, մենք առավել լավ վիճակում էինք, քանի որ խաղին նախապատրաստվելու համար ավելի երկար ժամանակ ունեինք: Մենք կարողացանք լավագույնս օգտագործել այն իրավիճակը, որում հայտնվել է մեր այսօրվա մրցակիցը: Խնդրի կատարման գործում մեզ շատ օգնեց խփած արագ գոլը: Դրանից հետո ֆուտբոլիստներն սկսեցին ավելի վստահ գործել: Երկրորդ խաղակեսում, ճիշտ է, անհատական սխալի պատճառով արագ գոլ բաց թողեցինք, սակայն մեր մեջ ուժ գտանք` բեկելու հանդիպման ընթացը, վերականգնելու երկու գնդակի տարբերությունը, որպեսզի խաղն ավելի հանգիստ հունով ընթանա: Մենք վաստակեցինք ցանկալի 3 միավորը, և ես շատ ուրախ եմ: Գոհ եմ ֆուտբոլիստներից, ովքեր հաղթանակի համար ամեն ինչ արեցին: Բանանց-Ուլիս հանդիպման վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ խաղադաշտում գրեթե հավասար պայքար է ծավալվել: Հյուրերն ավելի արդյունավետ են գործել այն բանի շնորհիվ, որ իրենց կազմում գոլահարներ ունեն, մինչդեռ Բանանցն այդ առումով զգալիորեն ծանր վիճակում է: Թիմը կարողանում է լավ հարձակվել, պահեր ստեղծել, սակայն բացակայում է այն ֆուտբոլիստը, ով ունակ կլինի գրոհները եզրափակել դիպուկ հարվածներով Երևանի Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնն այս փուլում մրցակցելու է Զագրեբի Դինամոյի հետ: Վիճակահանության քմահաճույքով մեզ բաժին հասավ որակավորման 2-րդ փուլի ամենաուժեղ մրցակիցներից մեկը: Խորվաթական թիմը, անկասկած, ոչ մեկի համար նվեր չի լինի: Ծանոթ չենք այդ թիմի հնարավորություններին, սակայն այսօրվանից սկսած` կուսումնասիրենք մեր մրցակցին: Մի բան պարզ է, որպեսզի անցնենք հաջորդ փուլ, ստիպված ենք լինելու կարգին քրտնել: Հույս ունեմ, որ իմ սաներն ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այս մրցակցությանը,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Փյունիկի գլխավոր մարզիչը: Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Կիրակի վերականգնվել է Վրաստանից հայաստան գազի մատակարարումը, որը դադարեցվել է հունիսի 16-ին: Այդմասին տեղեկացնում է GHN-ը: Նկատենք, որ գազը դադարեցվել էր Հյուսիս-Հարավ գազատարի վրա կատարվող վերականգնողական ...ԻՐԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հանգստյան օրերին իրավիճակ Իրանում անհանգիստ է եղել: Շաբաթ տեղի ունեցած հանրահավաքը խաղաղ չի անցել. ընդդիմության մասնակիցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև ընդհարում է տեղի ունեցել, ինչի ...ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ: ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՍՏԵՂ ՍԿՍԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Գրենլանդիա կղզին կիրակի ինքնակառավարման իրավունք է ստացել: Այսպիսով, սա Դանիայից անկախանալու հերթական քայլն է: Այսուհետև Գրենլանդիայի պաշտոնական լեզուն լինելու է գրենլանդականը, որը մտնում է էսկիմոսա-ալեուտական ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել «Bridge Artsakh» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ...ՍՊԱՆՎԵԼ Է «ՄԱՐՍՈՆ»
Հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, Պ. Շաբոյանը և հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ...ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԿՈՒՅՍ» ՆՈՐ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Կենդանակերպի նշաններ միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է կույսի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...A330-Ի 11 ԶՈՀԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է
Բրազիլիայի դատաբժշկական փորձագետները ճանաչել են Ատլանտյան օվկիանոսի վրա ընկած Air France-ի ինքնաթիռի 11զոհերի ինքնությունը: Ռուսական լրատվամիջոցների հավաստմամբ, զոհերից տասը բրազիլացիներ են՝ 5 տղամարդ, ...Ա ԳՐԻՊ. ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԴՊՐՈՑ Է ՓԱԿՎԵԼ
Փարիզում Ա գրիպի բռկման պատճառով դպրոց է փակվել: Վարակվել են յոթ աշակերտ: Ռուսական լրատվամիջոցների հավաստմամբ, հիվանդությունը հայտնաբերվել է Փարիզի Կարդինալ Ամետայի անվան դպրոցի դասարաններից մեկում: ...ԱԶԱՏՎԱԾՆԵՐԸ` ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ
4Այսօր առավոտյան դատարանի դահլիճից ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը անմիջապես հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ ու ծաղիկներ դրել մարտի 1-ի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 13-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Փյունիկը սայթաքեց Գյումրիում` ոչ-ոքի ավարտելով տեղի Շիրակի հետ խաղը: Երկու միավորի կորուստը պատճառ դարձավ, ...ՄԵԾ ՀԱՄԵՐԳ` Ի ՊԱՏԻՎ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ
Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 26-ին մեծանուն հայ կոմպոզիտորների` Տիգրան Մանսուրյանի և Ավետ Տերտերյանի հոբելյանների առթիվ տեղի կունենա մեծ համերգ, որի ընթացքում կհնչեն նրանց իսկ ստեղծագործությունները: ...ԱԿԻՆՖԵևԸ` «ՕԼԴ ՏՐԱՖՖՈՐԴՈ՞ՒՄ»
The Daily Mail-ը հաստատում է, որ անգլիական Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է մրցակցել Արսենալի հետ` Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ակումբի նախագահ Եվգենի Գիններն ...«ՉԵԼՍԻՆ» ԱԴԵԲԱՅՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 25 ՄԼՆ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ
Լոնդոնյան Չելսին Արսենալին առաջարկ է ներկայացրել` ցանկություն հայտնելով 25 մլն ֆունտ ստեռլինգով գնել կենտրոնական հարձակվող Էմանուել Ադեբայորի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է eurosport.ru-ն` հենվելով ...ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻՆ 5 ԱՄԻՍ ԿՆՈՋԸ ԾԱՂԻԿ ՆՎԻՐԵԼ
1
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի բնակիչ Հայրետտին պարտավորված է ամեն շաբաթ ծաղիկներ նվիրել առաջին կնոջը և գիրք կարդալ որդու համար: Այս մասին տեղեկացնում է Թուդեյզ Զաման թերթը: Հ. Չետինտաշը պատժված է կնոջը և ...ՀԲ-Ն ՎԱՏԱՑՐԵԼ Է 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ի ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Համաշխարհային բանկը կարծում է, որ համաշխարհային տնտեսության ռեցեսիան ավելի խորն է, քան կանխատեսվել է ավելի վաղ: Համաշխարհային ՀՆԱ-ի անկումն այս տարի կազմելու է 2,9 տոկոս, այլ ոչ թե 1,7 տոկոս: Ինչպես ...ԳՄ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
Հուլիսի 4-ին տեղի է ունենալու ԳՄ համագումարը, որի ժամանակ, հնարավոր է, դրվի նաև ԳՄ նախագահի ընտրության հարցը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Գրողների միության քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչական ...«ԲՐԻՋ ԱՐՑԱԽ». ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՏՆՎԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ից 21-ը աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Բրիջ Արցախ տնտեսական համաժողովին մասնակցող ...ԱՄԷ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ԱՄԷ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ...ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ
15Կոտայքի մարզի Նոր գյուղում եզդիների ընտանիք է դաժանաբար սպանվել: Դեպքը կատարվել է հունիսի 3-ին. դանակահարության միջոցով սպանվել են հայրը, կինը, աղջիկը և թոռնիկը` 13 տարեկան: Հայաստանի եզդիների միության ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 8 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Մարտի 1-ի գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացանք Վճռաբեկ Դատարանի մամուլի ծառայությունից, ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության ...«ՄԻՏՔ»-Ը ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ
Պահանջում ենք, որ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր առաջիկա այցի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրի ինչպես Շիրակ Թորոսյանից, այնպես էլ՝ բազմահազար ջավախահայերից, որոնք յուրաքանչյուր օր նվաստացվում ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Ուրբաթ օրը հայաստանյան օրաթերթերից մեկը հրապարակել է փաստահավաք խմբի, այսպես կոչված, փաստաթուղթը, որը վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը: Panorama.am-ն այս հրապարակման առնչությամբ մեկնաբանություններ ...ՀՀ-Ի ՈՒ ԱՄԷ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՋԱՆՔ ՈՒ ԵՌԱՆԴ ՉԻ ԽՆԱՅԻ
1
Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին: ՀՀ ԱԺ հասարակայնության ...ԻՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Ըստ իրանական անգլալեզու Press-TV հեռուստաըներության, Իրանի նախկին նախագահի դուստրը` Խաշեմի Ռաֆսանջանն Թեհրանում ազատ է արձակվել կալանքից: Ռաֆսանջանը գլխավորում է իսլամական հոգևորականության 86 ներկայացուցիչներից ...ԴԻԱԿՆԵՐ` ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՈՒ ԳԵՏՈՒՄ
Հունիսի 20-ին, 15.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36ե շենքի --բնակարանում: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ...ԱՆՁՐԵՎ ՈՒ ԿԱՐԿՈՒՏ. ՎՆԱՍՆԵՐ ՈՒ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ
Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունուց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Ծակ քար հանդամասում, բեռնատար ավտոմեքենան խրվել է ցեխի մեջ, թափքում կան անասնապահներ, ...ՎՐԻՊԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 0.25 ՄԻԱՎՈՐ
Հայոց պատմություն առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ` հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Այս մասին տեղեկացանք Գնահատման և ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական աշխատանքային հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին` Փարիզում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈ՞ՒՄ
Հայաստանում առնվազն պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Այդ քայլով ես չեմ լուծում իմ` պատգամավոր լինելու հարցը, իմ` աշխատանքի տեղավորվելու հարցը, այլ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ. դրանք ...ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Գրիգոլ Տաբատաձեի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Ռեգնում գործակալությունը` հղում անելով վրացական Կավկազ-պրես-ին: Աղբյուրի համաձայն` Գրիգոլ Տաբատաձեն ...ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԹԱԼԱՆԵՑԻՆ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ ընթանում է ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, թալանել են Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Այս մասին տեղեկացնում է Լենտառու-ն (lenta.ru-ն): ...ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ` ԵՐԿՈՒ ԲԱՐԴ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Մենք կարծում ենք, որ այստեղ խոսքը երկու փոխլրացնող, բարդ և զուգահեռ գործընթացների մասին է, որոնց միջև որոշակի փոխկապակցվածություն կա: ԱՄԻ գործակալության փոխանցմամբ, Ծաղկաձորում անցկացվող Հայաստանը հեռահաղորդակցությունների ...ԿՆԵՐԿԱՅԱՆԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Ճիշտն ասած, ես չգիտեմ` Խաչատուր Սուքիասյանն ու Նիկոլ Փաշինյանը կներկայանան, թե ոչ: Այս մարդիկ, որոնք հետախուզման մեջ են գտնվում և ընդհատակում են, նրանց պատժելու հարցը, ի վերջո, լուծելու են այն իշխանավորները, ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Նախօրեին` ժամը 17.11-ին, 1-02 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, և առկա է գազի արտահոսք: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԶԱԳՐԵԲԻ «ԴԻՆԱՄՈՆ» Է
Քիչ առաջ շվեյցարական Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Փյունիկը, որը մեկնարկելու է 2-րդ փուլից, պետք է մրցակցի խորվաթական ...ԳՄ-Ը ՄԱՍԱՄԲ Է ԼՈՒԾՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր գրողներին խանգարում է միայն մի մարդ: Դա ԳՄ նախագահն է, եթե այդ մարդը չքվի ասպարեզից եղբայրությունն ու հաշտությունը կտիրի Գրողների միությունում- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ...ԻՐԱՆՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Իրանում քաղաքական ճգնաժամը մոտենում է գագաթնակետին: Նման տեղեկություն է տարածել Նյուռու-Իսրայել գործակալությունը` հղում անելով Ալ Արաբիյա հեռուստաընկերությանը: Հաղորդագրության համաձայն` Իրանի հոգևոր առաջնորդները ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 1-2-ՐԴ ՓՈՒԼԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Շվեցարական Նիոն քաղաքում այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի` 2009-2010 թթ. մրցաշրջանի որակավորման 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը: Ստորև ներկայացնում ենք արդյունքները: Չեմպիոնների լիգա. 1-ին ...ՀՈԳԵԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԹՈՒՐՔԸ ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է
Ադրբեջանական մտավորականները, ի նշան հայ մտավորականների հետ երկխոսության, նախատեսում են այս տարվա հուլիսին փոխայցեր կազմակերպել Ստեփանակերտ, Երևան և Բաքու: Հիշեցնենք, որ նմանատիպ այց տեղի է ունեցել նաև ...ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ՓԱՍՏԵՐՆ ՈՒ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք հայտնի են հատկապես Հայաստանի վերաբերյալ ստահոդ ու սադրիչ լուրերի հրապարակման նախասիրությամբ, հերթական ապատեղեկատվությունն են տարածել, որի նպատակը մեր երկրում ...ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական` 30-րդ հոբելյանական նիստը նախատեսվում է անցկանցել Հայաստանում, որը տեղի կունենա հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես տեղեկացնում են ...ՍԵՎԱՆԱ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՄԱՔՐՎԵԼ
1
Այս տարի դեռևս չեն սկսվել Սևանա լճի ափամերձ տարածքների՝ ծառերից և թփերից մաքրման աշխատանքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ...ԵՎՐԱՏԵՍԻԼ. 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԵՎ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՂՎԵԼ ԵՆ
40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ՄԻԱՅՆ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՎՐԱ. ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿՈՒՄ` ՊԱՊՆ ՈՒ ՏԱՆԸ Եվրատեսիլ-2009-ի երգի միջազգային մրցույթի եզրափակչի կազմակերպման վրա Մոսկվան ծախսել է 40 միլիոն դոլար: Այս մասին Իտոգի թերթին տված հարցազրույցում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
1Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, կայացրել է դատավճիռ, որով Օնիկ Ցոլակի Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅՈՒՄ «ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑԸ «ՀԵԼՍԻՆԳԲՈՐԳՆ»
Եվրոպայի լիգայի 2009-2010 թթ. մրցաշրջանի վիճակահանությունն առայժմ ընթացքի մեջ է: Արդեն հայտնի է հայաստանյան թիմերից մեկի` Միկայի մրցակցի անունը:Դա Շվեդիայի ներկայացուցիչ Հելսինգբորգն է: Բավական հզոր ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ
Այսօր կայացել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի ...ՄԱՀԱՓՈՐՁ ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ-Եվկուրովը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ըստ նախաքննական մարմինների, վաղ առավոտյան` ժամը 8.30-ի սահմաններում, մայրուղու վրա, որով անցել է նախագահի ավտոշարասյունը, ...Հ. ԻԳԻԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ
Եթե գլոբալ տեսակետից նայենք, արդյո՞ք համաներումը լուծեց այն խնդիրը, որ Հայաստանն ուներ, այսինքն` կմեղմվի՞ այսօրվա լարվածությունը: Ես գտնում եմ, որ ոչ: Իհարկե, մարդկային տեսակետից կարելի է հասկանալ` անարդար ...«ԲԱՆԱՆՑԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԲՈՍՆԻԱԿԱՆ «ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳՆ» Է
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում այսօր շվեցարական Նիոնում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ու գլխավոր քարտուղար Դևիդ Թեյլորի գլխավորությամբ տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով հայաստանյան ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է 31.533 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ
Հանրապետության պետական և մասնավոր կլինիկաներում հունվարի դրությամբ աշխատում է 31հազ. 533 բուժաշխատող: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի խորհրդական Լաուրա Ենոքյանը: Նրա խոսքերով, ...ԺԱՆ ՌԵՆՈՆ` ՀԱՅԻ ԴԵՐՈՒՄ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԲԱՑՎԻ «ՄԵՐՁԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏ» ՖԻԼՄՈՎ
Հուլիսի 12-ին Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի Մերձավոր շրջապատ (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը: ...«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ Է
1
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ` այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության ...ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ» ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԲՐԵԴԱՆ»
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում Կապանի Գանձասարի մրցակիցն է հոլանդական Բրեդան: Այս մասին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: Առաջին հանդիպումը հուլիսի ...ՊԵԿ-Ը ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները` ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը հստակ և պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Ըստ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր շվեյցարական Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ նաև Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը: Ներկայացնում ենք արդյունքները: Որակավորման 1-ին փուլ ՄՏԶ-ՌԻՊՕ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԽՈԶԱԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Չինաստանում հայտնաբերել են խոզագրիպի A/H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ընդհանուր առմամբ` թողարկվել է 90 հազար դոզա: Ենթադրվում է, որ առաջիկա 50 օրերի ընթացքում պատվաստանյութը կլինիկական փորձարկման կենթարկվի, ...ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ՇՈՒՐՋ 150 ԱՆՈՒՆ ԳԻՐՔ
Հարցին, արդյոք առկա ճգնաժամը ազդե՞լ է պետպատվերի շրջանակներում հրատարակվող գրքերի քանակի վրա, ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց, որ այս ...ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՎԻԵՆՆԱ
Հունիսի 23-24-ին ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը` փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ Անվտանգության գնահատման տարեկան համաժողովին (Annual Security Review Conference): Ինչպես ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ «ՎԱՐԴԱՇԵՆ»-ԻՑ
Այսօր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել հետևյալ կալանավորները` Աշոտ Զաքարյանը, Արա Աբրահամյանը, Սմբատ Այվազյանը, Հովհաննես Հակոբյանը, Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Հայրապետյանը, Էդուարդ ...ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ Է ՎԻԼՆՅՈՒՍ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՑԻ ՄԻԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ
Օսլոյի քաղաքապետ Էռլինգ Լաեն քաղաքային ղեկավարների միջազգային ֆորումին մասնակցելու համար Վիլնյուս մեկնել է ամուսնու` Յենս Տ. Օլսենի հետ: Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ միասեռամոլների վիճակը Լիտվայում ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Միկա-Կիլիկիա 2:1 (1:0) Միկա- Արթուր Հարությունյան, Ալեքս, Ստեփան Հակոբյան, Գևորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Ուլիսես Մոնտենեգրո, Պեդրո Լոպես (Իրակլի Ցանավա, 71), Աղվան Մկրտչյան, Արա Հակոբյան, Բոտի Դեմել, ...
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՔՎՈՒՄ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄԱԴՐԱՄԻՑ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՊՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԵՎ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՇՏ
ԼՈԲԻ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌ, ԴԴՄԻԿ. ՏԻԿԻՆ ՕԲԱՄԱՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Է ԱՐԵԼ
ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈՒՆՔ, ԳԱՅԼԻ ԵՐԱԽ. ՍԿՍՎՈՒՄ Է ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
«50 ՏԱՐԻ ԱՆՑ…». ՆԿԱՐԻՉՆԵՐՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ԴՍԵՂՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄԱՐԴԻԿ
- 1838 Շուշում բացվում է հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1883 Ծնվեց Բարսեղ Շահբազը:
- 1888 Մահացավ կրոնագետ, բանասեր, բազմաթիվ երկերի հեղինակ և «Երևակ»-ի խմբագիր Հովհաննես Դերոյենց Պատվելին: (Ծնվ. 1800 թ.):
- 1918 Մոսկվայում լույս է տեսնում հայկական գործերի կոմիսարիատի պաշտոնական օրգան «Կոմունիստ» շաբաթաթերթը:
- 1941 Նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը:
- 1956 Մահացավ մտավորական Վահան Նավասարդյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

