
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մերձմոսկովյան Խիմկի ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան Մոսկովյան մարզի նահանգապետ Բորիս Գրոմովից երաշխիքներ է ստացել` կապված լրացուցիչ ֆինանսավորման հետ: Դա թիմին հնարավորություն կտա մարել ակումբի նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովին ունեցած պարտքերը և պայմանագիր կնքել 4 փորձառու ֆուտբոլիստների հետ: Մինչև այս շաբաթվա վերջը Խիմկին մտադիր է պաշտոնական առաջարկ ներկայացնել Կազանի Ռուբինին և Սերգեյ Ռեբրովին: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան Սպորտ Էքսպրեսը Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի 2-րդ տուրի շրջանակներում Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:1 հաշվով զիջեց Եգիպտոսի ազգային թիմին: Վճռորոշ դարձավ 40-րդ րոպեին Խոմոսի խփած գնդակը: Այժմ երկու թիմերն էլ իրենց ակտիվում 3 միավոր ունեն: Խաղից հետո Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին արժանին է մատուցել մրցակցին: Մենք վստահ սկսեցինք, մի քանի գոլային պահեր ստեղծեցինք: Եգիպտացիների պաշտպանությունում քաոս էր նկատվում, սակայն մեզ չբավարարեց ագրեսիվությունը: Բաց թողած գոլից հետո իմ խաղացողները կանգնեցին և մինչև ընդմիջում ոչինչ չկարողացան անել: Երկրորդ խաղակեսում մենք տիրեցինք նախաձեռնությանը, սակայն չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Մրցակցի դարպասապահը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Այնուամենայնիվ, մենք արժանի էինք գոնե մեկ գոլի,- Լիպպիի խոսքերը մեջբերել է goal.com-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի Մետալուրգի կազմում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել և դարձել երկու գոլի հեղինակ: Մրցակիցը Դոնեցկստալն էր, որը հանդես է գալիս Դոնեցկի մարզի առաջնությունում: Այդ թիմի կազմում ընդգրկված էին նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ժամանակին հանդես են եկել Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում: Մետալուրգի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, ինչպես տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից, հնարավորություն է տվել խաղալ այն ֆուտբոլիստներին, ովքեր մարզվում են հիմնական խմբում: 11-րդ րոպեին Տիմչենկոն դարձել է իր թիմի առաջին գոլի հեղինակը` արձագանքելով Մարիո Սերժիոյի հաշվենկատ փոխանցմանը: 37-րդ րոպեին Քինգսլին հաշիվը դարձրել է 2:0: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում հայտնվել է երկրորդ խաղակեսում` փոխարինելով Լազիչին: Մեծ թվով փոխարինումները, որոնք կատարվել են մարզչական շտաբի կողմից, հանդիպման ընթացքին հետևող ոչ քիչ թվով ֆուտբոլասերներին հնարավորություն են տվել գործի մեջ տեսնել նորեկներին: Համառ ու տեխնիկապես գրագետ Հենրիխ Մխիթարյանի խաղը երկրպագուներին չէր կարող դուր չգալ: Եվ բանը նրա խփած երկու գոլերի մեջ չէ: Հարձակման սուր ծայրում հայտնվել է մի ֆուտբոլիստ, որի կարիքը Մետալուրգը նախկինում շատ էր զգում: Արագաշարժ, խելացի այդ խաղացողն անընդհատ ճեղքում էր մրցակցի պաշտպանությունը: Իր խաղընկերների հետ միասին նա գոլեր խփեց և գլխով, և ոտքով,- նշել է ակումբի պաշտոնական կայքի թղթակիցը` արժանին մատուցելով նաև հայ ֆուտբոլիստի տեխնիկական որակներին Թուրքական Ֆեներբախչե ֆուտբոլային ակումբի պաշտպան Ռոբերտո Կառլոսը մտադիր է կարիերան ավարտել իր հայրենիքում` Բրազիլիայում: Այս մասին տեղեկացնում է Globo-ն: 36-ամյա ֆուտբոլիստը, դատելով ամեն ինչից, ամռանը կհեռանա Ֆեներբախչեից, որպեսզի խաղա բրազիլական թիմերից մեկի կազմում: Ինչպես նշել է Ռոբերտո Կառլոսը, իր ծառայություններով առայժմ երկու ակումբներ են հետաքրքրվում Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահություն է հայտնել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Վիլյայի տեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է: Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը դեռ շատ ժամանակ կա,- ասել է Պերեսը Canal Nou հեռուստաընկերության եթերում:- Եվ Վալենսիայի նախագահը, և ես գիտենք, թե ինչ պետք է անենք: Անհրաժեշտ է, որ երկու թիմերի երկրպագուներն էլ գոհ մնան բանակցությունների արդյունքներից: Սակայն Վիլյայի տեղափոխությունը ժամանակի հարց է Լոնդոնի Չելսին, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի գնել հարձակվող Սերխիո Ագուերոյին: 45 մլն եվրոյի արժողության գործարքի խափանման պատճառ կարող է դառնալ այն հանգամանքը, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրա համար բարձր աշխատավարձ են պահանջել: Ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, արգենտինացու հետաքրքրությունները ներկայացնում է IMG ընկերությունը, և հենց այդ կազմակերպությունն է Չելսիի գործակալ Պինի Զաավիին տեղեկացրել Ագուերոյի պահանջների մասին Ռուսաստանյան baltinfo.ru կայքը տեղեկատվություն է տարածել, որ ի թիվս այլոց, երեք հայ ծանրամարտիկների դոպինգի տեստերը նույնպես դրական արդյունք են տվել: Aysor.am-ի ընթերցողների համար իրավիճակը պարզաբանեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Հավաքական թիմերի մարզիկները ոչ մի խնդիր չունեն, և խոսքը նրանց մասին չէ: Մենք համագործակցում ենք միջազգային հակադոպինգային կազմակերպության (WADA) հետ,- նշեց նա:- Որպեսզի մարզադպրոցներում կարողանանք վերահսկել իրավիճակը, մի շարք մարզիկների անալիզները, ովքեր պաշտոնական մրցաշարերի չեն մասնակցել, ուղարկել ենք այդ գերատեսչություն: Ըստ էության` այս քայլով մենք ցանկանում ենք պատասխանատվություն սերմանել նաև այն ծանրամարտիկների մեջ, ովքեր հավաքականների կազմերում չեն ընդգրկվել և միջազգային պաշտոնական մրցումների չեն մասնակցել: Իմ համոզմունքն այսպիսին է. մենք ծանրամարտում ավանդույթներ ունենք, հզոր ազգ ենք, և կարիք չկա դիմել դոպինգի օգտագործմանը` ուժեղանալու համար: Առաջիկայում տարիքային տարբեր հավաքականների մակարդակով մի շարք միջազգային խոշոր մրցումների ենք մասնակցելու, և ես Ձեզ խոստանում եմ, որ անպայման մեծ հաղթանակներ ենք ունենալու Հուլիսի 10-12-ը Արգենտինայի թենիսի հավաքականն Օստրավայում Դևիսի գավաթի խաղարկության շրջանակներում պետք է մրցակցի Չեխիայի ընտրանու հետ: Վնասվածք ստացած Դավիթ Նալբանդյանին կփոխարինի Լեոնարդո Մայերը, ով, ըստ մասնագետների, կարող է օգտակար լինել թիմին: Դևիսի գավաթի մրցաշարում արգենտինական ընտրանու ավագ Տիտո Վասկեսն արդեն հրապարակել է այն չորս թենիսիստների անունները, ովքեր ընդգրկվել են հավաքականում Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբինյոն հայտարարել է, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում իտալացիների հետ առաջիկա խաղը, որը հարավամերիկացիներին հնարավորություն կտա խուսափել կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանու հետ հանդիպումից, իր թիմի համար շատ սկզբունքային կլինի: Հիշեցնենք` այն բանի համար, որպեսզի խմբում առաջին տեղը գրավի, Բրազիլիայի հավաքականին աշխարհի չեմպիոնների հետ խաղում կբավարարի նաև ոչ-ոքի արդյունքը Արդեն տեղեկացրել ենք, որ հայ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի ունեցավ Բուխարեստում, իր հնարավորություններից ցածր է հանդես եկել ու զրկվել մեդալների համար պայքարից: Անսպասելի էր հատկապես այն, որ նա ձախողեց հրում վարժության բոլոր փորձերը, մինչդեռ պոկում վարժությունում 152 կգ արդյունքով առաջ էր անցել իր բոլոր մրցակիցներից: - Ցավոք, ես չկարողացա Առաքելի կողքին լինել: Այդ օրը մասնակցում էի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի պատճառով չհասցրեցի ժամանել մրցավայր: Նախորդ մրցաշարում, երբ Առաքելը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, ոգևորում էի նրան, նաև տեսնում էի, որ հայրը` Օգսեն Միրզոյանը, ով նաև տղայի մարզիչն է, հուզվում է ու չի կարողանում սառնասրտորեն հետևել մարզիկի ելույթներին: Այս անգամ նրանք մենակ էին Շատ ցավում եմ, որ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նման ցուցանիշ արձանագրելուց հետո չկարողացավ դրսևորվել հրում վարժությունում: Պետք է ասեմ, որ մեր մարզիկի արմունկն էր ցավում. ափսոս, նրան այդպես էլ չէր հաջողվել ազատվել ցավից... Այն ժամանակ, երբ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստները Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում պատմական հաղթանակ էին տոնում աշխարհի չեմպիոնների` իտալացիների նկատմամբ, նրանցից ոմանց հյուրանոցային համարներ էին թափանցել գողերը: Ինչպես հաղորդում է goal.com-ը, վերջիններս իրենց հետ մի քանի հազար դոլար են տարել Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դարպասապահ Էդվին վան դեր Սարին փոխարինողի դերում տեսնում է միայն Իկեր Կասիլյասին: Դարպասապահի հարցը մանկունիանցիների առջև արդեն վաղուց է սրությամբ ծառացել: Շմեյխելի հեռանալուց հետո շատերն են խաղացել Մանչեսթերում, սակայն որոշ կայունություն է հաստատվել միան Էդվին վան դեր Սարի գալուց հետո: Բայց նույնիսկ դա անգլիական ակումբի ղեկավարներին հնարավորություն չտվեց թեթևացած շունչ քաշել: Հոլանդացի վետերանն արդեն 39 տարեկան է և հաջորդ մրցաշրջանից հետո, իր իսկ խոսքերով, կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Նկատի ունենալով այդ հանգամանքը` արդեն այսօրվանից մանկունիանցիները մտածում են, թե ով պետք է փոխարինի հոլանդացի ֆուտբոլիստին: Ի դեպ, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այնքան էլ երկար չեն մտածել: Լրատվամիջոցի ակումբային աղբյուրը հաղորդել է, որ Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարների տեսադաշտում մոլորակի լավագույն դարպասապահն է` Իկեր Կասիլյասը, ով հանդես է գալիս Մադրիդի Ռեալում: Դատելով մանչեսթերյան ակումբից ստացվող տեղեկություններից` Կասիլյասին այնպիսի առաջարկ կարվի, որից անհնար կլինի հրաժարվել Արքայական ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ հոլանդացի կիսապաշտպան Ռոբբենը պետք է քննարկի այլ ակումբներից ստացվող առաջարկները, եթե ուզում է մշտական խաղային փորձ ունենալ: Հոլանդացին այն ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր միշտ շատ ծանր են տանում մեկնարկային կազմում չընդգրկվելու փաստը: Եվ եթե մարզիչը մի քանի խաղ նրան թողնի պահեստայինների նստարանին, Ռոբենն անմիջապես կդժգոհի: Արդեն շատերն են պնդում, որ Ռիբերիի տեղափոխությունը Ռեալ գրեթե ապահովված է: Այդ դեպքում Ռոբբենի համար տեղ ընդհանրապես չի գտնվի: Ռոբբենի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական Տոտենհեմը, և Խորխե Վալդանոն ֆուտբոլիստի հորը, ով նաև նրա գործակալն է, խորհուրդ է տվել ուսումնասիրել այդ առաջարկը Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսել Դեսային կարծում է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում կհաղթի Իսպանիայի ազգային թիմը Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Օթար Գաբելիան: Այս մասին հաղորդում է Cissoccer-ը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Կախաբեր Ցխադաձեին, ով այսուհետ կգլխավորի Բաքվի Ինտերը: Նախկինում Գաբելիան կատարում էր երիտասարդական ընտրանու գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Ավելացնենք, որ Վրաստանի երիտասարդականը Հայաստանի հասակակիցների հետ միասին ընդգրկված է Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական 2-րդ խմբում Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ԱՅՍՕՐ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է: ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր ժամը 12.00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է տեղի ունենալու: Այն գումարվելու է ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ՀՀ Նախագահի առաջարկությունը համաներում հայտարարելու ...ԲԱՌՈԶՈՒԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ: Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ու կառավարությունների գագաթնաժողովը միաձայն հաստատել է Ժոզե Մանուել Բառոզուի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա այս պաշտոնում, փաստորեն, ընտրվեց ...ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՊՈՆԱՑԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ
Ճապոնիայում 114 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը` Թոմոձի Տանաբեն: Իր 113 ամյակը Տանաբեն նշել է նախորդ տարի սեպտեմբերի 18-ին իր հարազատ տանը, որը գտնվում է ճապոնական Միյակոնոդզիո ...ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵԼ ՆՐԱՆՑ
Այսօր առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Երևանի Պետական համալսարան. այստեղ քննական դահլիճներում ընթանում են ընդունելության քննությունները: Երևանի տարբեր բուհեր դիմած դիմորդներն այսօր հանձնելու են ...ՍԻՐԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԴՐԱՄՈՒՄ
Երեկ, հունիսի 18-ին, Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրում Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստան համահայկական հիմնադրամի ...ԱՅՍՕՐ ԵՂԻՍԱԲԵԹ ԹԱԳՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆՆ Է. Ս. ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: ...ԿՄՇԱԿՎԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՐԳԻՐ
Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծարգրի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ
Առավոտ. Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քաղաքական նոր եռանկյունաչափություն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարող է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ: Կարճաժամկետ հեռանկարում, ...ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ՍԿՍՎԵԼ ԵՆ: ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ
Մարտյան իրադարձություների հետեվանքով ձերբակալված ԱԺ պատգամավոր Սասուն Միքաելյանի վրա համաներում չի տարածվի: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնելով համաներման մասին նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ. 18 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՐԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հանդիպեց լրագրողներին: Ըստ ներկայացրածի, 439 ընտրատեղամասերից միայն 18-ի արդյունքներն են վիճարկվել, ինչը չի կարող բերել Երևանի ավագանու ...ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵՌՅԱԼ ՇՐՋԱՆ Է». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատեց նորմալ: Ասուլիսում նա նշեց, որ ամռանը քաղաքական առումով, սովորաբար, մեռյալ շրջան է: Այնուամենայնիվ, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 11-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում տեղի ունեցավ 11-րդ տուրի երկու հանդիպում: Փյունիկ-2-ը նվազագույն` 1:0 հաշվով կարողացավ առավելության հասնել Բանանց-2-ի նկատմամբ` հաղթական գնդակը խփելով հանդիպման ...ՔԱՂԱՔԱԳԵՏ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՌԵՑՎԱԾ ԵՆ
Հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլի, հնարավոր հետևանքների, դրա համատեսքստում ԼՂ խնդրի կարգավորման և դրա հետ կապված այլ հարցերի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետներ հայտնեցին ...ՊԵԿԻՆՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ 146 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ԵԿԱՄՈՒՏ Է ՈՒՆԵՑԵԼ
2008 թ. Օլիմպիական խաղերից Պեկինը 146 մլն դոլարի չափով եկամուտ է ստացել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Չինաստանի աուդիտի ազգային կենտրոնը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այն մայրաքաղաքները, ...ՁՈՐԱԳԵՏՆ ԵՆ ԸՆԿԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հունիսի 18-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արևածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ, և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՄԱՐՔՍԻՍՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐՑՆԵԼ «Ի ՓԱՌՍ ԺՈՂՈՎՐԴԻ»
Մարքսիստական կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Դավիթ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել վերցնել Երևանի ավագանու իր մանդատը (ՀԱԿ համամասնական ցուցակում նա 22-րդն էր): Նա դիմում է ներկայացրել ԿԸՀ, որով ...ՀՊՃՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի է ունեցել 2008-2009 ուս. տարվա օտարերկրացի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացանք ՀՊՃՀ Հասարակության հետ ...«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, հունիսի 21-ին Երևանում և հանրապետության մարզերում կազմակերպելու են Երաժշտության տոն միջոցառումը: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի ...«ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում hունիսի 27-ին և 28-ին տեղի կունենա Ալմաստ օպերայի նոր բեմադրության պրեմիերան: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության ...ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս ամսվա սկզբին Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը: Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր 2009թ փետրվարից: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ...ԲԱՑՎԵՑ DIGITEC BUSINESS 2009 ՖՈՐՈՒՄԸ
Նոր արտադրանքն ու բիզնեսում նորարարությունները թույլ են տալիս մեղմացնել ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները Հայաստանի վրա: Այսօր DigiTec Business 2009 ֆորումի բացման արարողությունից և մասնակիցների ...ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՒՃԱՊԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԷԻՆ
Հայաստանի տարածքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի շուրջ ստեղծված անհանգստությունն ու խուճապը արհեստական էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԷԼԻ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ. ԱՎԵԼԻ ԿՐՃԱՏԵԼ ՊԱՏԺԱՉԱՓԻ ՉԿՐԱԾ ՄԱՍԸ
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ ունեցավ, որով առաջարկով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված հանցագործություն կատարած անձանց պատժաչափի ...ԱՐԱԲԿԻՐԸ ՄԱՍԱՄԲ ԿՋՐԱԶՐԿՎԻ
Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` հունիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Արաբկիր համայնքի Դեմիրճյան, ...«ԻՆՔՆԱԲՈՒԽ» ԲՈՂՈՔ ԱԺ-Ի ԴԻՄԱՑ
Ազգային ժողովի դիմաց առավոտյան 12:00-ից, մայրաքաղաքի բնակիչներն` իրենց իսկ պնդմամբ, ինքնաբուխ բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի մասնակից, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հավաստմամբ, իրենք պահանջում են, ...Գ. ԱԶԱՐՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿ` վարչական դատարան ներկայացրած հայցադիմումում տեղ էին գտել ակնհայտ ստեր ու սխալներ: Հայցադիմումը կազմել են հայերեն չիմացող իրավաբաններ, օրենքից վերցրել են այն կետերը, որոնք որ ցանկացել են,- լրագրողների ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՆ ԼԵՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 16-17-ին Լեհաստանի խորհրդարանի` Սեյմի լեհ-ադրբեջանական պատգամավորական խմբի պատվիրակությունը, խմբի փոխնախագահ, Ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Վյեսլավ Վոդայի գլխավորությամբ եղել է Բաքվում: ...ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՎԱՐՈՐԴԸ ՈՒՂԵՎՈՐ Է ՓՈԽԱԴՐԵԼ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ԾԽԵԼՈՎ
Մոսկվայում` Օրեխովո-Բորիսովո շրջանում, ձերբակալվել է երթուղային տաքսու վարորդ, ով մարիխուանա է ծխել մեքենայի ղեկին` ուղևորների ներկայությամբ: Ռուսական Գազետա պարբերականի հաղորդմամբ, երթուղայինի ուղևորների ...Ա.ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոկտեմբերին Թուրքիայում սպասվող ֆուտբոլային հանդիպումը վերջ կդնի երկրների միջև մինչ այժմ առկա տևական դադարին,- ասուլիսում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ա. Իսկանդարյանը: Այդ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Կառավարության ...ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄՈՏ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի ...ԼԱՎ ԺՅՈՒՐԻ` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆ
Լավ ժյուրին այն չափանիշն է, որով որոշվում է նաև փառատոնի հեղինակությունը: Ամեն մասնակից, ով մրցանակ է ստանում կամ չի ստանում, կարևորում է, թե ով է իրեն դատում,- ասուլիսում ասաց Ոսկե ծիրան միջազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՄԵԶԱՆՈՒՄ ԿՐՈՒՄ Է ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
Այսօր Քաղաքացիական հասարակությունը և կոռուպցիայի դեմ պայքարը թեմայով համաժողովում ելույթով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով այդ միջոցառման անցկացումը համարել է հրատապ և հիմնավորված։ Պատճառը ...98 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց հանրապետության նախագահի առաջարկը` համաներման մասին: Ինչպես հայտնեց ԱԺ-ում աշխատող Panorama.am-ի թղթակիցը առաջարկին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ` ...Ա. ԱՇՈՏՅԱՆ. ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՍՏԱԿ ՆՇԵԼ ԹԵ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՈՐՈՆՔ ԿԼԻՆԵՆ
Այսօր հանրապետության ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում անցկացվում են Հայոց պատմություն և Քիմիա առարկաների քննությունները: ԵՊՀ-ի քննական կենտրոն այցելած կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների ...ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերը տարբեր երկրների հանրահայտ կինոգործիչներ են: Փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ պատվավոր հյուրերի ...ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 9.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԵՎ 14.4 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46.416.047 ԱՄՆ դոլար` 366.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 46.498.729 ԱՄՆ դոլար` ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
Այն մարդիկ, ովքեր գտնվում են բանտախցերում հանիրավի են գտնվում, ես կարծում եմ, որ նրանց համար ևս մեկ անգամ դատավճիռ կարդացվեց,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագահի ներկայացրած համաներման մասին ...ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՆ ԷԼ ԿՋՐԱԶՐԿՎԻ
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում շինարարական աշխատանքների հետ կապված ս.թ հունիսի 23-ին ժամը 09.00-21.00 կջրազրկվեն Էրեբունի ...ՀՀ-Ի ԵՎ ԱՄԷ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հունիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի գլխավորած պատվիրակությունը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ...ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության համատեղ ծրագրի շրջանակներում այսօր Երևանում տեղի ունեցավ Արաբկիրի տեղամասային ոստիկանության երկու հենակետերի բացումը: Ծրագի նպատակն է ներդնել համայնքային ոստիկանությունը ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ԵՆ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՊԱՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
20 տարի առաջ Բեռլինյան պատի նկարազարդման աշխատանքներին մասնակցած նկարիչներն այս տարի կրկին կժամանեն Գերմանիայի մայրաքաղաք՝ իրենց նկարները ռեստավրացիայի ենթարկելու նպատակով։ Նախատեսվում է, որ մինչև աշուն ...ԴԱՍ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԻՑ
ԱրմենՏել-ի նորանշանակ տնօրեն Իգոր Կլիմկոյին այդպես էլ չի հաջողվում ըմբռնել իր ղեկավարած ընկերության գործունեության էությունն ու հասկանալ դրա աշխատաոճը: Ավելին, ընկերության ղեկավարը մինչ օրս չի հասկացել, ...Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ԿԱՊՈՒՄ ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ
Արդյո՞ք համաներում իրականացնելով կատարվում են ԵԽԽՎ երեք` 1609, 1620 և 1643 բանաձևերից բխող պարտավորությունները։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական ...ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունված որոշումը: Ձեզ ենք ներկայացնում որոշման տարբերակն ամբողջությամբ: Քննարկելով համաներում հայտարարելու ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԼԻՆԻ ԻՐԱՆՈՒՄ
Վաղը երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն` պատվիրակության ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեին, որը Երևան է ժամանել Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: ...ԻՆՅԵՍՏԱ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆՈՒՄ»
Իսպանական Բարսելոնի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հաստատել է իր հավատարմությունը կատալոնյան ակումբին` հայտարարելով, որ կցանկանար իր ողջ կարիերան անցկացնել Բարսելոնի մարզաշապիկով: Իմ ամենամեծ երազանքը կարիերան ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Մահմուդ Ահմադինեժադին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորական ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՈՍԻՆ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում ...«ԱՐԻ ՏՈՒՆ». ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման Արի տուն ծրագրի համակարգող խորհրդի այսօրվա նիստը ղեկավարում էր խորհրդի նախագահ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ...ՈՐԴՈՒՆ ՎԱՃԱՌԵԼ Է 1.000 ԴՈԼԱՐՈՎ
Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները նախօրեին երեխա վաճառելու կասկածանքով բերման են ենթարկել Էմիլիա Մ.-ին: Վերջինս խոստովանել է, որ մինչ իր որդու` Աշոտ Պ.-ի, մայիսի 31-ին ծնվելը ինքը նախնական պայմանավորվածությամբ ...ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅԻ ԳԵՐԻՇԽՈՂԸ «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹՆ» Է
Այսօր տեղի է ունեցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մրցակցության կարգավորման, շուկաների կառուցվածքների և անբարեխիղճ մրցակցության ...ԻՏԱԼԵՐԵՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ 20 ՄԻԱՎՈՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Անգլերենի միասնական քննությունից 20 միավոր է ստացել 103 դիմորդ: Օտար լեզվի միասնական քննության արդյունքները Panorama.am-ին ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 15.7%-ՈՎ
2009 թ. հունվար-մայիս ամիսների ենթացքում Հայաստանի տնտեսության անկումը 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 15,7 %: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մերձմոսկովյան Խիմկի ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան Մոսկովյան մարզի նահանգապետ Բորիս Գրոմովից երաշխիքներ է ստացել` կապված լրացուցիչ ֆինանսավորման հետ: Դա թիմին հնարավորություն կտա ...
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՔՎՈՒՄ. ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՊՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԵՎ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՇՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
ԼՈԲԻ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌ, ԴԴՄԻԿ. ՏԻԿԻՆ ՕԲԱՄԱՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Է ԱՐԵԼ
ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈՒՆՔ, ԳԱՅԼԻ ԵՐԱԽ. ՍԿՍՎՈՒՄ Է ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
«50 ՏԱՐԻ ԱՆՑ…». ՆԿԱՐԻՉՆԵՐՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ԴՍԵՂՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄԱՐԴԻԿ
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ. ՄԱՄՈՒԼԻ «ՑԻՏԱՏ». «168 ԺԱՄ». «ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԳԱՌՆԻՆ»
ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՄՌԱՆԸ ԲԱՑԱԿԱՅԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

